Սեմինարիա
Դաս 118. Վարդապետություն և Ուխտեր 110


Դաս 118

Վարդապետություն և Ուխտեր 110

Նախաբան

1836թ․ ապրիլի 3-ին, Կիրթլենդի Տաճարում տեղի ունեցավ հաղորդության ժողով։ Հաղորդության ժողովի ժամանակ, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին գնացին տաճարի այն վայրը, որտեղ վարագույրը բաժանում էր նրանց հավաքվածներից։ Այնտեղ նրանք աղոթք ասեցին։ Աղոթքից վեր կենալուց հետո, Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրանց և ընդունեց նոր նվիրագործված տաճարը։ Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվեցին և քահանայության բանալիները վերականգնվեցին։Վարդապետություն և Ուխտեր 110 բաժինը այդ տեսիլքի պատմությունն է։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 110․1-10

Տերը հայտնվում և ընդունում է Կիրթլենդի Տաճարը

Հարցրեք ուսանողներին, թե ինչ է գրված յուրաքանչյուր տաճարի դրսի կողմում։ («Սրբություն Տիրոջը - Տիրոջ տունը»։)

  • Ի՞նչ է նշանակում «Տիրոջ տունը» արտահայտությունը:

Երբ ուսանողները ավարտեն այդ հարցի քննարկումը, բացատրեք, որ Տերն այցելեց Կիրթլենդում, Օհայո, գտնվող Իր տունը, նրա նվիրագործումից շատ չանցած։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սրբազան իրադարձությանը նախորդող հանգամանքները, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ով էր ներկա և ինչ նրանք արեցին նախքան այդ տեսիլքը կպատահեր։

  • Ո՞վ էր ներկա այդ տեսիլքի ժամանակ։ Ի՞նչ էին նրանք անում մինչև այդ տեսիլքի հայտնվելը։

Մեկ այլ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110.1-3 հատվածները: Մինչև նրա կարդալը, հանձնարարեք դասարանին հետևել և փորձել պատկերացնել, թե ինչ է նկարագրված այդ հատվածներում։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․4-5 հատվածները, որպեսզի իմանան, թե ինչ Փրկիչն ասաց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

  • Ի՞նչն է այդ հատվածներում նշանակալից ձեզ համար։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․6-10 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրանց, ուշադրություն դարձնելով այն պատճառներին, որոնց համար Սրբերը կարող են ցնծալ։

  • Ըստ 7 հատվածի, ինչո՞ւ սրբերը ցնծալու մեծ պատճառ ունեին։ (Տերն ընդունեց տաճարը և խոստացավ այդտեղ հայտնվել նրանց։)

  • Ինչպե՞ս կարող է տաճարում Տերը հայտնվել ժողովրդին։ (Հայտնվել բառը նշանակում է ցույց տալ կամ ցուցադրել։ Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք քննարկել են դա, երբ ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 97 և Վարդապետություն և Ուխտեր 109 բաժինները։ Շատ հաճախ Տերը հայտնվում է Սուրբ Հոգու զորությամբ։)

Հորդորեք ուսանողներին 7–8 հատվածներից բացահայտել սկզբունքը։ Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, բայց համոզված եղեք, որ ընդգծել եք հետևյալը․ Եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին և Նրա տունը մաքուր պահենք, Նա մեզ կհայտնվի Իր տաճարներում։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ տունը պահել մաքուր և չաղտոտված։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը պահանջում, որ մենք հնազանդ և մաքուր լինենք, նախքան Նա կհայտնվի մեզ Իր տանը։

Եթե ուսանողները եղել են տաճարում, հորդորեք նրանց վերհիշել այնտեղ ունեցած իրենց փորձառությունը, երբ նրանք մոտ են զգացել Տիրոջը։ Կարող եք կիսվել ձեր զգացմունքներով, երբ երկրպագում եք տաճարում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110.9-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ով կցնծա և ինչու։

  • Համաձայն այդ հատվածների, ովքե՞ր կօրհնվեն տաճարային օրհնությունների շնորհիվ:

  • Ինչպե՞ս է աշխարհն օրհնված տաճարների և կենդանի ու մահացած անձանց փրկության աշխատանքի շնորհիվ։

  • Ինչպե՞ս է տաճարը հանդիսանում օրհնություն ձեզ համար։

Վարդապետություն և Ուխտեր 110․11-16

Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են և քահանայության բանալիները վերականգնվում են Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։

Հորդորեք ուսանողներին պատմել որևէ դեպքի մասին, երբ իրենց ընտանիքի անդամները ֆիզիկապես բաժանված են եղել միմյանցից։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են իրենց զգացել այդ բաժանման ընթացքում։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 110․11–16,հորդորեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչպես է այդ տեսիլքը երաշխավորում, որ մեր ընտանիքները կարող են հաղթահարել ցանկացած բաժանություն։

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին։ Մի արտագրեք փակագծերի ներսում եղած տեղեկությունը։

Մովսես

ՎևՈւ 110․11

Եղիաս

ՎևՈւ 110․12

Եղիա

ՎևՈւ 110․13-16

Վերականգնված քահանայության բանալիները

(Իսրայելի հավաքման բանալիները)

(Աբրահամի ավետարանի տնտեսությունը)

(Այս տնտեսության բանալիները)

Ինչ են ղեկավարում այդ բանալիները

(Միսիոներական աշխատանք)

(Սելեստիալ ամուսնություն և հավերժական սերունդներ)

(Կնքման զորություն, այդ թվում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք)

Բացատրեք, որ Փրկչի տեսիլքը փակվելուց հետո, երեք այլ անձնավորություններ իրար հետևից հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Ցուցադրեք Մովսեսի և Եղիայի նկարները (տես Ավետարանի նկարների գիրք [2009], 14, 20; տես նաև LDS.org)։ Հորդորեք ուսանողներին բացատրել, թե ովքեր են Մովսեսն ու Եղիան և թվեն մի քանի նշանակալից բաներ, որոնք նրանք արել են (եթե ուսանողները օգնության կարիք ունենան, առաջարկեք, որ նրանք փնտրեն այդ մարգարեներին Աստվածաշնչի բառարանում)։ Բացատրեք, որ Եղիասը կարող էր լինել մարգարե, ով ապրել էր Աբրահամի օրերում։ Բացի անունից, Եղիասը նաև կոչում է, որը նշանակում է նախակարապետ կամ վերականգնիչ (տես Աստվածաշնչի բառարանը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը, «Եղիաս», scriptures.lds.org)։

Նկար
Տաս պատվիրանները
Նկար
Եղիան պայքարում է Բահաաղի քահանաների դեմ

Դասարանը բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գծված աղյուսակի երեք անուններից մեկը։ Բացատրեք, որ սուրհանդակներից յուրաքանչյուրը քահանայության բանալիներ է հանձնել Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ իրենց նշանակված անվան տակ գրված սուրբ գրության հատվածը և բացահայտել, թե ինչ վերականգնեց հրեշտակային սուրհանդակը։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հանձնարարեք դասարանի համար կարդալ իրենց հանձնարարված սուրբ գրության հատվածը։ Յուրաքանչյուր խմբից ևս մեկական ուսանողի հանձնարարեք գրատախտակին գծված աղյուսակի՝ «Վերականգնված քահանայության բանալիները» տողում, գրել, թե ինչ վերականգնեց սուրհանդակը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որոնք են Իսրայելի հավաքման բանալիները, քննարկեք հետևյալ հարցը․

  • Մեր օրերում, ինչպե՞ս է Տերը Իր թագավորության մեջ հավաքում իր զավակներին։

Ավելացրեք կամ հաստատեք ուսանողների պատասխանները, հանձնարարելով ինչ-որ մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ բացատրությունը․

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Միսիոներական աշխատանքը շատ կարևոր է Իսրայելի հավաքման համար։… Բազմաթիվ ազգերի մեջ մեր միսիոներները փնտրում են Իսրայելի սփռված ժողովրդին» (“The Gathering of Scattered Israel,” Ensign or Liahona, Nov. 2006, 81)։

Գրատախտակին գրեք միսիոներական աշխատանք «Մովսես» անվան տակ, «Ինչ են բացում այդ բանալիները» տողի վրա։

  • Ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը Մովսեսի կողմից միսիոներական աշխատանքի ղեկավարման բանալիների վերականգնումից հետո։

Աբրահամի ավետարանի տնտեսությունը հանձնվել է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Եղիասի կողմից, որը վերականգնել է այն խոստումները, որ Տերը կապել է Աբրահամի հետ։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եղիասի կողմից վերականգնված Աբրահամի ավետարանի տնտեսությունը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ բացատրությունը․

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Եղիասը հետ բերեց «Աբրահամի ավետարանը», Աբրահամի մեծ ուխտը, որով հավատարիմները ստանում են հավերժական աճի խոստումները, խոստումներ, որ սելեստիալ ամուսնության շնորհիվ նրանց հավերժական սերունդները կլինեն այնքան անհամար, որքան ավազը ծովափին, կամ այնքան բազմաթիվ, որքան աստղերն են երկնքում։ Եղիասը խոստում է տալիս, որը հնում ստացել էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը, որ ներկայիս տղամարդկանց և նրանց սերնդով, բոլոր սերունդները կօրհնվեն։ Իսկ այժմ մենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրհնություններն ենք առաջարկում բոլոր նրանց, ովքեր կընդունեն դրանք» (“The Keys of the Kingdom,” Ensign, May 1983, 22)։

  • Ըստ Երեց Մակքոնկիի, ի՞նչ խոստումներ են տրվել Աբրահամին։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք սելեստիալ ամուսնություն և հավերժական սերունդ «Եղիաս» սյունակի տակ։)

  • Ի՞նչ են սելեստիալ ամուսնության և հավերժական սերունդների օրհնությունները նշանակում ձեզ համար։ Ինչո՞ւ են դրանք կարևոր ձեզ համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եղիայի վերականգնած բանալիները, հանձնարարեք երկու ուսանողների կարդալ հետևյալ հայտարարությունները․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է․ «Եղիային շնորհված այդ կնքման զորությունը այն զորությունն է, որը կապում է ամուսիններին ու կանանց, և զավակներին իրենց ծնողներին՝ ժամանակի և հավերժության համար։ Դա այն կապող զորությունն է, որն առկա է Ավետարանի յուրաքանչյուր արարողության մեջ։ Այդ զորության շնորհիվ են փրկությանը վերաբերվող բոլոր արարողությունները կապված կամ կնքված, և Եղիայի առաքելությունն էր գալ և վերականգնել դրանք» (Elijah the Prophet and His Mission [1957], 5)։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․ «Որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամ, մենք ունենք ուխտ և պատասխանատվություն` գտնելու մեր նախնիներին և կատարել նրանց համար ավետարանի փրկող արարողությունները։… Սրանք են պատճառները, որ մենք կատարում ենք ընտանիքի պատմության ուսումնասիրություն, կառուցում տաճարներ և կատարում ծեսեր: Այս պատճառով էր Եղիան ուղարկվել` վերականգնելու կնքման իշխանությունը, որը կապում է երկրի վրա և երկնքում» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25–26):

  • Համաձայն այդ բացատրության, ի՞նչ զորություն կամ իշխանություն էր Եղիան վերականգնել։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք կնքման զորությունը, այդ թվում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը «Եղիայի» սյունակի տակ։) Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ առանց այդ քահանայության բանալիների «ողջ երկիրն ամբողջովին կամայանա [Տիրոջ] գալստյան ժամանակ» [ՎևՈւ 2․3]։)

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել կնքման զորության վերականգնման շնորհիվ:

Բացատրեք, որ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նշել էր, որ Կիրթլենդի Տաճարը «հիմնականում կառուցվել էր իշխանության բանալիների վերականգնման համար։ Ստանալով այդ բանալիները ավետարանի արարողությունների լրիվությունն ի հայտ բերվեց» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:242)։ Եկեղեցու Նախագահը և Տասներկու Առաքյալների Քվորումը այսօր շարունակում են կիրառել քահանայության այդ բանալիները։

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Միսիոներկան աշխատանքի, հավերժական ընտանիքների և տաճարային աշխատանքի բանալիներն օգնում են մեզ …

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․11-16 հատվածները, փնտրելով, թե ինչպես կարող են ավարտել այդ սկզբունքը։

  • Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ են միսիոներական աշխատանքը, հավերժական ընտանիքները և տաճարային աշխատանքը կարևոր։ (Ուսանողների պատասխաններից հետո, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը։ Նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը․ Միսիոներական աշխատանքի, հավերժական ընտանիքների և տաճարային աշխատանքի բանալիներն օգնում են մեզ նախապատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալստին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ վարդապետությունը, յուրաքանչյուր խմբին հանձնարարեք հետևյալ հարցերից մեկը․ (1) Ինչպե՞ս է միսիոներական աշխատանքը նախապատրաստում մարդկանց Տիրոջ Երկրորդ գալուստին։ (2) Ինչպե՞ս է հավերժական ամուսնության և ընտանիքների խոստումը նախապատրաստում մարդկանց Տիրոջ Երկրորդ գալուստին։ (3) Ինչպե՞ս է տաճարային աշխատանքը նախապատրաստում մարդկանց Տիրոջ Երկրորդ գալուստին։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հարցրեք, թե ինչպես նրանք կպատասխանեին հարցերին։

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը, և հորդորեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում պատասխանել այդ հարցերին։

Ինչպե՞ս եք օրհնվել քահանայության բանալիների շնորհիվ, որոնք վերականգնվել են։

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք մեկ ուրիշին օրհնվել այդ վերականգնված բանալիներից մեկի շնորհիվ։

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով զուգընկերոջ հետ։ Կարող եք կիսվել, թե ինչպես է ձեր կյանքն օրհնվել նրա շնորհիվ, որ քահանայության այդ բանալիները վերականգնվել են։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 110․10։ «Այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում»

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերը բացատրել է․

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«[1836թ-ին] Տերը մարգարեացավ, որ «Այս տան համբավը պիտի տարածվի օտար երկրներում»։ (ՎևՈւ 110․10։) Այն ժամանակվա պայմաններում դա առնվազն քիչ հավանական էր։ Եկեղեցու անդամները մի քանիսն էին, որոնք ցրված էին նոր երկրի գյուղական համայնքներում։ Սակայն, չնայած, այդ վաղ օրերի մարդկանց հալածանքներին, տառապանքներին ու փորձություններին, այժմ բառացիորեն ժողովքներ են տարածված ողջ աշխարհով մեկ, և տասնյակ հազարավոր միսիոներներ վկայություն են բերում ամեն մի տան շեմին, որտեղ նրանց ողջունում են» (The Holy Temple [1980], 135)։

Վարդապետություն և Ուխտեր 110․11։ Իսրայելի հավաքումը

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է․ «Մովսեսը կրել է Իսրայելի հավաքման բանալիները։ Նա առաջնորդեց Իսրայելին Եգիպտոսից դեպի Քանանի երկիրը։ Այս տնտեսության մեջ դա նրա նշանակումն էր, որ գար և վերականգներ այդ բանալիները ժամանակակից հավաքման համար» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 2:48)։ Կիրթլենդի Տաճարում այդ տեսիլքից շատ չանցած Մարգարե Ջոզեֆ Սմիթը կիրառեց այդ բանալիները, որպեսզի սկսեր Իսրայելի հավաքումը աշխարհի բոլոր ծայրերից Օրինակ, 1837թ․ Հեբեր Ս․ Քիմբալը, Երեց Օրսոն Հայդը և ուրիշ միսիոներներ ուղարկվեցին Անգլիա, որտեղ նրանք իրենց քարոզելու շնորհիվ դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցի հավաքեցին շուրջ 2,000 հոգիներ։

Վարդապետություն և Ուխտեր 110․13։ Եղիայի վերադարձը

Այդ մեծ օրը, 1836թ․ ապրիլի 3-ի Զատկի կիրակին, տեսիլքներ և հայտնություններ տեղի ունեցան [տես Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի նախաբանը]։ Ի՞նչ լավ օր կարող էր լինել ժամանակների լրության տնտեսության մեջ, որպեսզի վերահաստատեր Հարության իսկությունը։ Շաբաթվա այդ ազատ օրերը նաև Հրեական Զատիկն էր Դարեր շարունակ հրեական ընտանիքներում մի ազատ աթոռ են թողել Զատկի տոնակատարությունների ժամանակ, սպասելով Եղիայի վերադարձին։ Եղիան վերադարձավ ոչ թե Զատկի տոնակատարության վայր, այլ Տիրոջ Տաճարը՝ Կիրթլենդ» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 167)։

Վարդապետություն և Ուխտեր 110․13–16։ Կնքման բանալիները շրջում են հայրերի և զավակների սրտերը

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ուսուցանել է.

Նկար
President James E. Faust

«Իմ կարծիքով, Եկեղեցու անդամներն ունեն ամենարդյունավետ բուժումը մեր քայքայվող ընտանեկան կյանքի համար։ Տղամարդիկ, կանայք և երեխաները տանը պետք է պատվեն ու հարգեն թե՛ հայրերի և թե՛ մայրերի դերը։ Այդպես վարվելով, Եկեղեցու անդամների միջև փոխադարձ հարգանքն ու գնահատանքը կամրապնդվի այնտեղ գտնվող արդարակեցության շնորհիվ։ Այդ կերպ, Եղիայի կողմից վերականգնված կնքման հրաշալի բանալիները, որոնք խոսվել են Մաղաքիայի կողմից, կաշխատեն «հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը՝ դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով»։ (ՎևՈւ 110․15; Մաղ․ 4․6։)…

«Հավանաբար, մենք համարում ենք, որ Եղիային շնորհված զորությունը, մի բան է, որը կապված է միայն սրբազան վայրերում իրականացված պաշտոնական արարողությունների հետ։ Բայց այդ արարողությունները դառնում են շարժուն և արդյունավետ բարիք, երբ միայն նրանք ի հայտ են գալիս մեր ամենօրյա կյանքում։ Մաղաքիան ասել է, որ Եղիայի զորությունը կդարձնի հայրերի և զավակների սրտերն իրար հանդեպ։ Սիրտը, դա հույզերի նստավայր է և հայտնությունների անցուղի։ (Տես Մաղ․ 4․5–6։) Այսպիսով, այդ կնքման զորությունն իրեն դրսևորում է ընտանեկան հարաբերություններում, դաստիարակման միջավայրում զարգացած բնութագրերով և արժանիքներով, և սիրող ծառայության մեջ։ Դրանք այն լարերն են, որոնք կապում են ընտանիքներն իրար» (“Father, Come Home,” Ensign, May 1993, 37)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Այս վերականգնումը [քահանայության բանալիները] ուղեկցվում էր նրանով, ինչը երբեմն կոչում են Եղիայի Հոգին՝ Սուրբ Հոգու մի դրսևորում, որը վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին» (“A New Harvest Time,” Ensign, May 1998, 34)։