Սեմինարիա
Դաս 143․ Վարդապետություն և Ուխտեր 134


Դաս 143

Վարդապետություն և Ուխտեր 134

Նախաբան

1835 թվականի օգոստոսի 17-ին Եկեղեցու ընդհանուր ժողով գումարվեց Կիրթլենդում` Օհայո, որպեսզի քննարկվեր Վարդապետություն և Ուխտերի առաջին հրատարակության համար առաջարկված բովանդակությունը: Քանի որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն այցով գտնվում էր Միչիգանի Սրբերի մոտ, Օլիվեր Քաուդերին նախագահեց այդ ժողովը։ Հանդիպման ժամանակ Սրբերը միաձայն կողմ քվեարկեցին Օլիվեր Քաուդերիի առաջադրած հայտարարությունը ներառելու վերաբերյալ, որը վերաբերում էր կառավարության և օրենքների նկատամբ Եկեղեցու համոզմունքներին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 134․1-4

Ներկայացվում են կառավարությունների պարտականությունները

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք ձևավորում են նոր պետություն: Ուսանողներից մեկին նշանակեք այդ նոր կառավարության ղեկավար։ Այդ ուսանողին խնդրեք իր սուրբ գրություններով կանգնել դասարանի առաջ։ Ուսանող ղեկավարին տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ օրենքներ կցանկանայիք ընդունել, որոնց այդ նոր պետության ժողովուրդը հետևեր։ (Ուսանողի պատասխանը կարող եք գրել գրատախտակին։)

Հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ կարծիքի եք այն օրենքների մասին, որոնք ձեր ղեկավարը հաստատել է։ Ի՞նչ ճշտությամբ եք ցանկանում հետևել այդ օրենքներին։

  • Ձեր կարծիքով, ո՞րն է կառավարության նպատակը։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 134 բաժինը պարունակում է մի փաստաթուղթ, որը հայտնում է կառավարությունների և օրենքների մասին Եկեղեցու համոզմունքները։ Երբ 1835 թվականի օգոստոսի 17-ին վերջին նախապատրաստություններն էին կատարվում Վարդապետություն և Ուխտերի առաջին հրատարակությունը տպագրելու համար, Օլիվեր Քաուդերին նախագահեց Եկեղեցու անդամների ընդհանուր ժողովը։ Նա ներկայացրեց փաստաթուղթը, և անդամներն ու ներկաները միաձայն կողմ քվեարկեցին` այն գրքի այն ներառելու համար։ Ջոզեֆ Սմիթը և Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսը, ով Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականն էր, ներկա չէին այդ ժողովին։ Նրանք Միչիգան նահանգում քարոզում էին ավետարանը։ Երբ նրանք վերադարձան, Ջոզեֆ Սմիթը թույլատրեց, որպեսզի փաստաթուղթը ընդգրկվեր Վարդապետություն և Ուխտերի մեջ։

Հրավիրեք ուսանող ղեկավարին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134 բաժնի նախաբանը։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Սրբերի կարծիքով ինչու էր անհրաժեշտ, որ այդ հայտարարությունը տպագրվեր։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134.1 հատվածը: Հանձնարարեք դասարանին հետևել նրան։ Դասարանի կեսին հրավիրեք փնտրել, թե ում կողմից են հաստատվել կառավարությունները և որն է կառավարությունների հիմնական նպատակը։ Մյուս կեսին խնդրեք փնտրել, թե ինչի համար է Աստված կառավարության պաշտոնյաներին պատասխանատվության կանչում։ Յուրաքանչյուր խմբի հրավիրեք կիսվել իրենց մտքերով: Երբ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունները, գրեք դրանք գրատախտակին․

Կառավարությունները հաստատվել են Աստծո կողմից՝ մարդկության օգտի համար։

Կառավարության պաշտոնյաները պատասխանատու են Աստծո առաջ՝ հասարակության բարիքի և ապահովության համար։

  • Ինչպե՞ս կարող են կառավարության պաշտոնյաները գործել հասարակության բարիքի և ապահովության համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134․2 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով յուրաքանչյուր անհատի այն երեք իրավունքները, որոնք կառավարությունը պետք է պաշտպանի ։ Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ անխախտ բառը նշանակում է անվտանգ կամ չոտնահարված։

  • Ըստ 2-րդ հատվածի, ի՞նչ իրավունքներ պետք է կառավարություններն ապահովեն իրենց քաղաքացիների համար։ («Խղճի գործադրման ազատությունը, սեփականության և այն տնօրինելու իրավունքը և կյանքի պաշտպանությունը»։ Կարող եք ասել ուսանողներին, որ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ասել է, որ «Կյանքը, ազատությունը և ունեցվածքը մարդկության երեք ամենամեծ իրավունքներն են» [“Our Divine Constitution,” Ensign, Nov. 1987, 4]։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործադրել ձեր խիղճը։ Խիղճը գործադրելու համար ինչո՞ւ է կարևոր ազատ լինելը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134․4 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով մեկ այլ իրավունք, որը կառավարությունները պետք է պաշտպանեն։ (Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ պատասխանատու բառը նշանակում է հաշվետու լինել, և որ դատական պաշտոնյան հանրային ծառայող է, ով կատարում է օրենքը։) Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ իրենց կրոնը գործադրելու համար հաշվետու լինեն Աստծուն, այլ ոչ թե կառավարություններին։

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում սանձել ոճիրը և պատժել հանցանքը` առանց խղճի վրա իշխելու կամ հոգու ազատությունը ճնշելու։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134․3 հատվածը։ Խնդրեք դասարանին փնտրել մի բան, որ որոշ երկրների քաղաքացիներ կարող են անել, որպեսզի սատարեն իրենց երկրի ղեկավարներին` պահպանելու օրենքը։ (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածը, կարող եք բացատրել, որ հանրապետությունը մի կառավարություն է, որտեղ ժողովուրդն ընտրում է ղեկավարներ, ովքեր ներկայացնում են նրանց, և որ միապետը բարձրագույն կառավարիչն է, ինչպես օրինակ՝ թագավորը կամ թագուհին։)

  • Ինչպե՞ս կարող է «ժողովրդի ձայնը» փնտրել և սատարել լավ ղեկավարների։ (Անհրաժեշտության դեպքում նշեք, որ «ժողովրդի ձայնով» արտահայտությունը վերաբերում է ղեկավարների համար ընտրության գործողությանը։)

Մատնանշեք այն ուսանողին, ում դուք դասի սկզբում նշանակել էիք նոր պետության ղեկավարը։ Հրավիրեք ուսանողներին այդ ղեկավարին աջակցելու համար առաջադրել ավելի շատ ուսանողների։ Այնուհետև, անցկացրեք ընտրություն, որպեսզի դասարանը կարողանա ընտրել առաջադրված ուսանողներից երկուսին։ Հրավիրեք այդ նոր ղեկավարներին իրենց սուրբ գրություններով դասարանի առաջ միանալ առաջին ղեկավարին (որին դուք մատնանշել էիք ավելի վաղ)։ Այդ երեք ղեկավարներին հարցրեք, թե որպես կառավարության պաշտոնյաներ, մինչ այժմ ինչ են սովորել իրենց պարտականության մասին։

Վարդապետություն և Ուխտեր 134․5-6, 8

Ներկայացվում են քաղաքացիների պարտականությունները

Այդ երեք ղեկավարներին խնդրեք թվարկել այն պարտականություններից մի քանիսը, որոնք պետք է ունենան քաղաքացիներն իրենց նոր պետությունում։ Ուսանողներից մեկին խնդրեք գրատախտակին գրել նրանց պատասխանները։ Ապա հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ եք մտածում պարտականությունների այդ ցուցակի վերաբերյալ։ Ի՞նչպես կփոխեիք այդ ցուցակը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134.5-6 հատվածները: Հրավիրեք դասարանին փնտրել քաղաքացիների պարտականությունները։ (Ուսանողի կարդալու ընթացքում կարող եք խնդրել նրան պարբերաբար դադար տալ, որպեսզի դուք կարողանաք սահմանել հետևյալ բառերը․ անօտարելի բառը վերաբերում է մի բանի, որը չի կարող հետ վերցվել, խռովությունը վերաբերում է կառավարության ղեկավարների դեմ ապստամբությանը, պատվել` նշանակում է պատրաստակամություն և հպատակություն, տեղը գրավել` նշանակում է փոխարինել, անիշխանություն` նշանակում է անօրինականություն՝ կառավարության և օրենքների բացակայություն կամ ապստամբություն՝ օրենքների և կառավարության դեմ։)

  • Ըստ 5-6 հատվածների, մենք ի՞նչ պատասխանատվություն ենք կրում մեր կառավարության հանդեպ։ Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտության նման մի բան․ Մենք պետք է աջակցենք ու սատարենք այն կառավարությանը, որտեղ մենք ապրում ենք։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։ Նշեք, որ այդ սկզբունքն իր մեջ ընդգրկում է այն ենթադրությունը, որ մեր կառավարությունը պահպանում է օրենքներ, որոնք պաշտպանում են մեր «բնատուր և անօտարելի իրավունքները»։)

  • Ո՞ր հավատո հանգանակն է հիշեցնում Ձեզ այս սկզբունքը։ (Կարող եք խնդրել ուսանողներին կարդալ կամ անգիր ասել տասներկուերորդ հավատո հանգանակը։)

  • Որպես քաղաքացիներ, մենք ինչպե՞ս կարող ենք աջակցել և սատարել մեր կառավարությանը։ (Պատասխանները կարող են ներառել այն, որ մենք կարող ենք հնազանդվել օրենքներին, հորդորել ուրիշներին անելու նույնը, ցույց տալ հարգանք կառավարության պաշտոնյաների հանդեպ և քվեարկել։)

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել մեկ այլ ճշմարտություն կառավարությունների և օրենքների վերաբերյալ, տվեք հետևյալ հարցը․

  • Համաձայն հատված 6-ի, ինչպե՞ս է Աստված վերաբերվում աստվածային օրենքների և մարդկային օրենքների հանդեպ մեր հնազանդությանը ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Աստված ցանկանում է, որ մենք պատվենք ու հնազանդվենք աստվածային և մարդկային օրենքներին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել նախորդ հարցին, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Թալմիջի հետևյալ հայտարարությունը. Դասարանին հրավիրեք լսել, թե մենք ինչպես պիտի վերաբերվենք երկրի օրենքին, երբ այն հակառակ է մեր համոզմունքներին․

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Այն դեպքում, երբ Աստծո հայտնի դարձված խոսքի պահանջների և պարտադրված աշխարհիկ օրենքի միջև հակասություն է տեղի ունենում, այդ իշխանություններից ո՞ր մեկին են Եկեղեցու անդամները պարտավորվում հնազանդվել։

Ի նպաստ կրոնական ազատության` Աստծո կողմից ընթացքի մեջ գտնվող որոշումն այն է, որ սրբերի պարտականությունն է հպատակվել իրենց երկրի օրենքներին։ Այնուամենայնիվ, որպես իրենց առանձին կառավարությունների քաղաքացիներ և անհատներ , նրանք պետք է յուրաքանչյուր պատշաճ մեթոդ գործի դնեն, որպեսզի կրոնական ծառայության մեջ՝ իրենց և բոլոր մարդկանց համար ապահովեն ազատության պարգևը։ Դա չի նշանակում, որ նրանք պետք է առանց բողոքելու համբերեն՝ անօրեն հալածողների խաբեության կամ անարդար օրենքների շահագործման դեմ, այլ նրանց բողոքի ցույցերը պետք է կատարվեն ըստ օրենքի և պատշաճ կարգի։ Սրբերը գործնականորեն ցույց տվեցին իրենց համաձայնությունն այն վարդապետության հետ, որ ավելի լավ է վնաս կրել, քան անարդար իշխանության հանդեպ լոկ մարդկային ընդդիմության ուժով սխալ բան անել» (The Articles of Faith, 12th ed. [1924], 422, 423])։

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց այն ծանոթների մասին, ովքեր հնազանդվել են՝ իրենց կառավարությանը և օրենքին աջակցելու և սատարելու այս սկզբունքին։ Դուք կարող եք խնդրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են այդ քաղաքացիներն աջակցել և սատարել կառավարությանը։ Այնուհետև, հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մի բան, որը նրանք կանեն կառավարությանը և օրենքին աջակցելու և սատարելու համար։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 134․8 բաժինը և բացատրեք, որ կառավարությունները պատասխանատվություն ունեն պատժելու նրանց, ովքեր հանցանք են գործում, իսկ քաղաքացիները պատասխանատվություն ունեն օգնելու «որպեսզի լավ օրենքները խախտողները պատժի բերվեն»։

Վարդապետություն և Ուխտեր 134․7, 9-10, 12

Նկարագրվում է կրոնի և կառավարության միջև կապը

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 134:7, 9–10, 12 հատվածները և բացատրեք, որ Օլիվեր Քաուդերին գրել է, որ կառավարությունները պետք է այնպիսի օրենքներ հաստատեն, որոնք պաշտպանում են կրոնական արարողությունները, բայց նրանք չպիտի մի կրոնը մյուսից վեր դասեն։ Բացի այդ, նա գրել է, որ կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն պատժելու իրենց անկարգ անդամներին՝ հեռացնելով Եկեղեցուց կամ զրկելով իրենց ընկերակցությունից, բայց այդ կազմակերպությունները լիազորություն չունեն դատել կամ պատժի ենթարկել՝ վերցնելով իրենց անդամների սեփականությունը կամ ֆիզիկական պատժի ենթարկելով նրանց։

Վարդապետություն և Ուխտեր 134․11

Բացատրվում է կառավարությունից օգնություն ստանալու համար բողոքարկելու իրավունքը

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 134․11 և բացատրեք, որ համաձայն այդ հատվածի` քաղաքացիներին պետք է թույլատրվի իրենց կառավարությունից «փոխհատուցում» խնդրել, եթե նրանք տուժել են։ Փոխհատուցում բառը նշանակում է ինչ-որ բան ճիշտ դարձնել։ Հատվածում նաև հայտարարություն է արվում, որ քաղաքացիներն արդարացված են պաշտպանելու իրենց և մյուսներին, երբ գործն անհետաձգելի է և կառավարությունը չի կարող օգնել։

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչն են գնահատում իրենց պետության կամ համայնքի մեջ։ Վկայեք կառավարություններին և օրենքներին աջակցելու և սատարելու կարևորության մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 134․5։ Աջակցել և սատարել կառավարությանը

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն արել է հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Մենք ունենք երկրի օրենքներին աջակցելու և սատարելու պարտականություն։ Անազնվություն է միտումնավոր կերպով խախտել օրենքը։ Կարևոր չէ, թե մարդն ինչպես է անձնապես վերաբերվում հասարակության կողմից հաստատված կանոնների արդար կամ իրավացի լինելուն , մարդու պարտականությունն է հարգել օրենքը և աջակցել դրան» (in The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams [1997], 164)։

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Պետք է աջակցել պետության միապետական օրենքներին, և մարդիկ, ովքեր ապրում են այդ օրենքների ներքո, ընդհանուր բարիքի համար պետք է հնազանդվեն դրանց։ Այդ առումով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ամուր դիրք է գրավել։ Դրա հավատքի հիմնական սկզբունքներից մեկը հստակորեն նշված է այս խոսքերում․ «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն» [Հավատո Հանգանակ 1․12]» (The Teachings of Howard W. Hunter, 165)։