Սեմինարիա
Դաս 59. Վարդապետություն և Ուխտեր 53-55


Դաս 59

Վարդապետություն և Ուխտեր 53-55

Նախաբան

1831թ. հունիսին մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություններ ստացավ, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 53-55 բաժիններում: Հայտնությունները պարունակում էին Տիրոջ հրահանգները, տրված Օհայոյում ապրող եկեղեցու որոշ անդամներին, ովքեր շուտով պետք է մեկնեին Միսսուրի: Այս հայտնություններում Տերը խոսել է Սիդնի Գիլբերտի, Նյուել Նայթի և Վիլյամ Վ. Ֆելփսի հետ, տալով նրանց հրահանգներ, որոնք հատուկ էին նրանց եկեղեցու հանձնարարություններին և տաղանդներին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 53

Տերը կանչում է Սիդնի Գիլբերտին երեց լինել և Ջոզեֆ Սմիթի հետ ճամփորդել Միսսուրի:

Հրավիրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առաջ: Խնդրեք նրանցից մեկին հրահանգել մյուսին` թե ինչպես մի առաջադրանք անել: Օրինակ, ուսանողներից մեկը կարող է սովորեցնել մյուսին` կապել կոնկրետ տեսակի հանգույց, պատրաստել թղթե ինքնաթիռ, կամ կատարել պարի որևէ շարժում: (Եթե հնարավոր է, նախապես խնդրեք ուսանողին պատրաստ լինել որևէ հմտություն ուսուցանելու):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ցուցադրման ժամանակ սովորողը հետևի բոլոր հրահանգներին: Ի՞նչ տեղի կունենա, եթե նա որոշի չկատարել հրահանգների մի մասը:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր միսիոներներին` ճամփորդել Միսսուրի (տես ՎևՈւ 52): Բացատրեք, որ Սիդնի Գիլբերտ անունով մի նորադարձ հայտնաբերեց, որ նա ցուցակագրված չէ այդ միսիոներների ցանկում: Նա գնաց մարգարե Ջոզեֆ Սմիթի մոտ և հարցրեց, թե Տերն ինչ է ցանկանում, որ ինքն անի: Ջոզեֆը հարցրեց և ստացավ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 53 բաժնում, որով Սիդնիին հրահանգների նախնական քայլեր են տրվում:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Յուրաքանչյուր զույգին խնդրեք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 53.1-5 հատվածները, տեսնելով, թե ինչ հրահանգներ է Տերը տվել Սիդնի Գիլբերտին: Քաջալերեք նրանց գրքում նշել` իրենց գտած յուրաքանչյուր հրահանգը:

  • Ի՞նչ հրահանգներ է Տերը տվել Սիդնի Գիլբերտին: (Երբ ուսանողներն ասեն, թե ինչ են գտել, օգտակար կլիներ նշել, որ եղբայր Գիլբերտի հանձնարարությունը` «գործակալ լինելու այս եկեղեցու համար» ավելի լիարժեք բացատրված է Վարդապետություն և Ուխտեր 57.6–10, 15 հատվածներում):

Բացատրեք, որ Տերն այս մի շարք հրահանգների մասին ասում է. «առաջին արարողություններն են, որ դու [Սիդնի] պիտի ստանաս» (ՎևՈւ 53.6): Արարողություն բառը երբեմն վերաբերում է որևէ կանոնի կամ օրենքի: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 53․6 հատվածը, և խնդրեք դասարանի անդամներին փնտրել, թե երբ է Տերը տալու Սիդնիին մյուս հրահանգները` «մնացածը»:

  • Ի՞նչ կարող ենք սովորել 6-րդ հատված-ից: (Առաջարկեք, որ ուսանողները խաչաձև համեմատություն անեն այս հատվածը` Վարդապետություն և Ուխտեր 52.4–5 հատվածների հետ: Ուսանողները կարող են հիշել նախորդ դասից հետևյալ սկզբունքը. Երբ հետևում ենք Աստծո հրահանգներին հավատարմորեն, Նա ավելի շատ է բացահայտում մեզ Իր կամքը):

Վարդապետություն և Ուխտեր 54

Տերը պատվիրում է Քոլսվիլի սրբերին` հեռանալ Թոմսոնից, Օհայո, և գնալ Միսսուրի:

Բացատրեք, որ 1931թ.ապրիլին Նյուել Նայթի առաջնորդությամբ մի խումբ սրբեր Քոլսվիլից, Նյու Յորք, միացան Օհայոյի սրբերին: Մայիսին մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգեց եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին` տեղավորել այդ սրբերին Թոմսոնի հողերում, Օհայո, որոնք Լեման Քոփլին նախկինում ուխտել էր (կամ խոստացել), որ տալու է այդ նպատակի համար: Նրանք ցանք էին արել, սկսել էին աշխատել սեփականությունը բարելավելու ուղղությամբ: Սակայն, թեև միասին էին աշխատել` բարելավելով հողը, նրանք սկսեցին եսասեր ու ագահ լինել: Նրանց վիճակն ավելի վատացավ, երբ Լեման Քոփլին վերադարձավ շեյքերների մոտ ուղարկված միսիայից և սկսեց կասկածել իր հավատքի մեջ (տես ՎևՈւ 49 և դաս` 56): Նա հրաժարվեց իր մոտ զարգացող վերականգնված ավետարանի մասին վկայությունից, և հրամայեց սրբերին լքել այդ հողերը: Նա նաև 60 դոլար էր գանձել նրանցից: Քանի որ Լեմանը դրժեց իր ուխտը, այդ սրբերն այլևս տեղ չունեին ապրելու: Նյուել Նայթը և այլոք հարցրեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե ինչ պետք է անեն: (Տես Documents, Volume 1: June 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 334–335):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 54․1-3 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչ պետք է անեին սրբերն` իրենց իրավիճակը բարելավելու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ապաշխարությունն ու խոնարհությունը կօգնեին այս սրբերին:

Նշեք, որ Տերը դժգոհ էր Թոմսոնի սրբերից, ովքեր դրժել էին իրենց ուխտերը: Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 54.4–5 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով Տիրոջ օգտագործած բառերին ու արտահայտություններին, որոնցով Նա նկարագրել է, թե ինչ է պատահում ուխտը դրժելու դեպքում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուխտը «դարձել է զուր և ապարդյուն»: Ի՞նչ օրհնություններ ենք կորցնում, երբ չենք պահում մեր ուխտերը:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 54.6 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ օրհնություն ենք ստանում, երբ պահում ենք մեր ուխտերը և հնազանդվում` պատվիրաններին: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան: Նրանք կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանց պատասխանները պետք է պարունակեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահում ենք մեր ուխտերը և հնազանդվում` Տիրոջ պատվիրաններին, մենք ձեռք կբերենք ողորմություն: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։

  • Ե՞րբ եք նկատել, որ Տերն ավելացնում է ողորմությունն այն մարդկանց հանդեպ, ովքեր պահում են Նրա հետ կապած իրենց ուխտերը:

Քաջալերեք ուսանողներին` պահել ուխտերը, որոնք կապել են մկրտության ժամանակ, և հնազանդվել պատվիրաններին, որպեսզի ստանան Տիրոջ ողորմությունը:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 54․7-9 հատվածները, բացատրելով, որ երբ այդ սրբերը կորցրեցին իրենց տները` Լեման Քոփլիի հողի վրա, Տերը պատվիրեց նրանց ճանապարհ ընկնել դեպի Միսսուրի: Նրանք պետք է նշանակեին որևէ մեկին, ով կվճարեր ճանապարհի ծախսերը: Տերն ասել էր, որ Միսսուրի հասնելուն պես, նրանք պետք է աշխատեին իրենց ապրուստի համար, մինչև որ Նա բնակվելու տեղ կպատրաստեր նրանց համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին հայտնաբերել, թե Տերն ինչպես էր ցանկանում, որ այդ սրբերը վերաբերվեին իրենց փորձություններին, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 54.10 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդն, ուղղված այդ սրբերին:

  • Ձեր փորձից ասացեք` որո՞նք են այն օրհնությունները, որ մենք ստանում ենք, երբ «համբերող [ենք]… նեղության մեջ»:

  • Ո՞ւմ վերաբերյալ Տերն ասաց, որ «հանգստություն պիտի գտնեն իրենց հոգիների համար»: (Հրավիրեք ուսանողներին պատասխանել այս հարցին «եթե-ապա» նախադասություններով: Երբ նրանք պատասխանում են, գրեք այս սկզբունքը գրատախտակին. Եթե կանուխ փնտրենք Տիրոջը, ապա մենք հանգստություն կգտնենք մեր հոգիների համար):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում հանգստություն գտնել մեր հոգիների համար, կարդացեք Յոթանասունից Երեց Փեր Գ. Մոլմի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Փեր Գ. Մալմ

«Մեր հոգիների համար հանգստություն գտնել` նշանակում է խաղաղություն ունենալ մտքում և սրտում, ինչը Քրիստոսի վարդապետությունը սովորելու և դրան հետևելու արդյունքն է» (“Rest unto Your Souls,” Ensign or Լիահոնա, Նոյ. 2010թ., 101):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում կանուխ փնտրել Տիրոջը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կանուխ փնտրել Տիրոջը»: (Պատասխանները կարող են լինել. նշանակում է` փնտրել Նրան մեր կյանքի վաղ տարիներին, նշանակում է` փնտրել Նրան ամեն օր` վաղ առավոտյան, և նշանակում է` փնտրել Նրա օգնությունն ավելի շուտ, քան փորձությունները կգան):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք հանգստություն գտնում մեր հոգիներին, երբ կանուխ ենք փնտրում Տիրոջը:

  • Ինչո՞վ է տարբերվում` կանուխ, այսինքն, նախքան փորձությունը Տիրոջը փնտրելը, փորձության ժամանակ Տիրոջը փնտրելուց:

Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին, կամ պատրաստել թերթիկների տեսքով.

  • Ինչպե՞ս կարող եք կանուխ փնտրել Տիրոջը` նախքան գալիք փորձությունները:

  • Ի՞նչ կարող եք անել, Տիրոջն ամեն օր կանուխ փնտրելու համար:

  • Ի՞նչ կարող եք անել, Տիրոջն այժմ փնտրելու համար` ձեր երիտասարդության տարիներին:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան գրելու, նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Վարդապետություն և Ուխտեր 55

Տերը կանչում է Վիլյամ Վ Ֆելփսին աջակցել եկեղեցու նյութերը գրելու և տպագրելու հարցում:

Նախապես հանձնարարեք մի ուսանողի դասարան գալ պատրաստված` որևէ տաղանդ ցուցադրերու: Համոզվեք, որ ուսանողի ցուցադրումը նպաստավոր կլինի Հոգու համար: Կամ, ուսանողներին խնդրեք թվարկել գրատախտակի վրա որոշ տաղանդներ և հմտություններ, որոնք նկատել են միմյանց մեջ: Ապա, որևէ ուսանողի անունը տալով, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ձեր տաղանդներն ու հմտությունները տարբերվում դասարանի մյուս անդամների տաղանդներից ու հմտություններից:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ եք դուք օրհնվել այս տաղանդներով ու հմտություններով:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 55 բաժնի նախաբանը և հայտնաբերել Վիլյամ Վ Ֆելփսի հմտություններից մեկը: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան:

Բացատրեք, որ Վիլյամ Վ Ֆելփսը գնեց Մորմոնի Գրքի մի օրինակ, դրա վաճառքում հայտնվելուց երկու շաբաթ հետո: Արդյունքում, նա դարձի եկավ: Ավելի ուշ նա ասել է. «Չնայած իմ մարմինը չէր մկրտվել այս եկեղեցում մինչև …1831թ. հունիսը, սակայն իմ սիրտն այնտեղ էր այն ժամանակվանից, երբ ես ծանոթացա Մորմոնի Գրքին» (in Documents, Volume 1: June 1828–June 1831, 337): 1831թ. հունիսի 14-ին, եղբայր Ֆելփսի Կիրթլենդ ժամանելուն պես, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 55 բաժնում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 55․4 հատվածը, և խնդրեք դասարանի անդամներին գտնել Վիլյամ Վ Ֆելփսի մյուս տաղանդը: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ գտան: Ապա հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 55․5 հատվածը, և խնդրեք դասարանի անդամներին գտնել, թե որտեղ էր եղբայր Ֆելփսը կանչված կատարելու` գրելու և տպագրելու աշխատանքը: (Տերը պատվիրել էր նրան Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի հետ ճամփորդել դեպի Միսսուրի):

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը կարող է օգտագործել մեր տաղանդները, հմտությունները և ունակությունները` Իր զավակներին օրհնելու համար:

  • Տեսե՞լ եք արդյոք, երբ Աստված օգտագործում է մարդկանց տաղանդներն ու ունակությունները` Իր զավակներին օրհնելու համար:

Խնդրեք ուսանողներին մտածել իրենց ունեցած որևէ տաղանդի կամ ունակության մասին, և թե ինչպես կարող են օգտագործել այդ ունակությունը մյուսներին օգնելու և Տիրոջ աշխատանքը առաջ տանելու նպատակով: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Ամփոփեք դասը վկայակոչելով գրատախտակին գրված վարդապետություններն ու սկզբունքները: Հրավիրեք մի քանի ուսանողների ընտրել որևէ ճշմարտություն և ասել, թե ինչու է այն կարևոր նրանց համար և ինչ կցանկանային անել, որպեսզի ավելի լիարժեք կիրառեն այն իրենք կյանքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 55 Վիլյամ Վ Ֆելփսի աջակցությունը եկեղեցուն

Վիլյամ Վ Ֆելփսը հիմնեց եկեղեցու առաջին տպարանը Միսսուրիում: Նա հրապարակել է եկեղեցու առաջին թերթը` Մայրամուտի և Լուսաբացի Աստղը: Նա օգնել է կազմել, պատրաստել և հրապարակել հայտնությունները Պատվիրանների Գրքում 1833թ., և ավելի ուշ` 1835թ. Վարդապետություն և Ուխտերի խմբագրությունը: Նա օգնել է պատրաստել եկեղեցու օրհներգերի առաջին գիրքը և գրել է խոսքեր` մի շարք օրհներգերի համար, այդ թվում` «Աստծո Հոգին», որը երգեցին Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ: Նա տվել է 500 դոլար, օգնելով, որ տաճարի կառուցումն ավարտվի:

Վարդապետություն և Ուխտեր 55.6: Ջոզեֆ Կոյի աջակցությունը եկեղեցուն

Ջոզեֆ Կոն, ով Նյու Յորքի եկեղեցու վաղ նորադարձներից էր, Կիրթլենդ ժամանեց 1831թ.: Նա Միսսուրի ճամփորդեց Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի հետ, մեկնելով Կիրթլենդից 1831թ. հունիսի 19-ին: Ավելի ուշ, կրկին Կիրթլենդում, նա նշանակվեց` եկեղեցու ընդհանուր գործակալ: Նա ղեկավարեց հողերի գնումները 1833թ., այդ թվում` 103 ակր Պիտեր Ֆրենչի հողերից, որի վրա պետք է կառուցվեր Կիրթլենդի Տաճարը: Նա կանչվել էր Կիրթլենդի բարձրագույն խորհուրդ` 1834թ. փետրվարին: 1835թ. հուլիսին նա օգնեց գնել եգիպտական մումիաներ և պապիրուսներ, որոնք նպաստեցին, որ Ջոզեֆ Սմիթը երևան բերի Աբրահամի գիրքը: