Սեմինարիա
Դաս 5. Ուսումնասիրել սուրբ գրությունները


Դաս 5

Ուսումնասիրել սուրբ գրությունները

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը, հասկանալ սուրբ գրությունների վարդապետությունները և սկզբունքները և կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում։ Երբ ուսանողները բացահայտեն և գործեն համաձայն սուրբ գրությունների մեջ գտնվող հավերժական ճշմարտությունների, ավետարանն ավելի խորը կմտնի նրանց սրտերը։ Եղանակներ մտածեք տարվա ընթացքում այս դասի նյութերը վերանայելու համար։

Ուսուցանման առաջարկներ

Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակը

Դասարանի առաջ մի տեսանելի տեղում տեղադրեք մի սովորական առարկա, ինչպես օրինակ՝ մատիտ, նոթատետր, կամ օրհներգերի գիրք։ Մի տեղ գտեք, որտեղ առարկան անհարիր չի թվա կամ հեշտությամբ չի նկատվի ուսանողների կողմից։ Դասը սկսեք պատմելով ուսանողներին, որ դուք կորցրել եք մի բան և նրանց օգնության կարիքն ունեք այն գտնելու համար։ Խնդրեք նրանց փնտրել սենյակում, սակայն մի ասեք, թե ինչ են նրանք փնտրում։ Երբ կարճ ժամանակ անց ուսանողները անհաջող փնտրելու փորձեր անեն, նկարագրեք, թե ինչ են նրանք փնտրում և խնդրեք կրկին անգամ փորձել գտնել այն։

  • Ինչո՞ւ էր հեշտ երկրորդ անգամ գտնել այն, ինչ փնտրում էիք։

Վեր պահեք ձեր սուրբ գրությունները։ Նշեք, որ ինչպես որ հեշտ է փնտրել մի բան, երբ գիտենք, թե ինչ ենք փնտրում, այնպես էլ մեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է լինել ավելի իմաստալից, երբ մենք իմանում ենք, թե ինչ ենք փնտրում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ մենք պետք է փնտրենք սուրբ գրություններն ուսումնասիրելիս, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ․ Ռոմնիի հետևյալ արտահայտությունը: Նախքան ուսանողը կկարդա, հորդորեք դասարանին լսել այն, ինչը նրանք մշտապես կգտնեն սուրբ գրություններում, եթե նրանք փնտրեն այն։ (Կարող եք ուսանողներին տրամադրել այդ և այս դասի ժամանակ օգտագործվող այլ մարգարեական հայտարարություններ։)

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Ոչ ոք չի կարող ազնվորեն ուսումնասիրել սուրբ գրություններն առանց սովորելու ավետարանի սկզբունքները, որովհետև սուրբ գրությունները գրվել են սկզբունքները պահպանելու նպատակով» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 17, 1979], 3, LDS.org

  • Հիմնվելով Նախագահ Ռոմնիի մեկնաբանության վրա, ինչ պետք է մենք փնտրենք սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

  • Ի՞նչ է սկզբունքը:

Հաստատեք կամ լրացրեք ուսանողների պատասխանները, հրավիրելով որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ մեկնաբանությունը։ Նախքան ուսանողը կկարդա, դասարանի մի կեսին հորդորեք լսել, թե ինչ է սկզբունքը։ Դասարանի մյուս կեսին հորդորեք լսել, թե ինչու է սուրբ գրություններում սկզբունք փնտրելն այդքան կարևոր։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Սկզբունքներն ամփոփ ճշմարտություններ են, որոնք փաթեթավորված են` բազմատեսակ հանգամանքներում կիրառման համար։ Ճշմարիտ սկզբունքը որոշումները պարզ է դարձնում, նույնիսկ՝ամենաշփոթեցնող և համակող հանգամանքներում» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86)։

  • Ըստ Երեց Մաքսվելի, ի՞նչ է սկզբունքը։ Ինչո՞ւ է սուրբ գրություններում սկզբունք փնտրելն այդքան կարևոր:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և վարդապետությունները հիմնարար, անփոփոխ ճշմարտություններ են, որոնք առաջնորդում են մեր կյանքը։ Վարդապետություններն ու սկզբունքներն այն բաներն են, որոնք Տերը և Նրա մարգարեները ցանկանում էին, որ մենք սովորեն սուրբ գրությունների հայտնություններից, քարոզներից և իրադարձություններից։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել սուրբ գրություններում ուսուցանված մեկ վարդապետության կամ սկզբունքի օրինակ, հորդորեք նրանց բացել Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը։ Հանձնարարեք նրանց գտնել մի պարզ ճշմարտություն, որը մենք սովորում ենք Ջոզեֆ Սմիթի փորձառությունից։ Ուսանողները կարող են զանազան վարդապետություններ և սկզբունքներ նշել։ Հետևյալ ճշմարտությունը մի օրինակ է․ Եթե մենք հավատքով աղոթենք, Աստված կպատասխանի մեր աղոթքներին։

Հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և բովանդակությունը:

Ցուցադրեք մի միրգ, որը նախքան ուտելը պետք է կլպվի (օրինակ՝ բանան կամ նարինջ)։

  • Ի՞նչ պետք է անեք նախքան այդ միրգը համապատասխան ձևով օգտագործելը։ (Հեռացնել արտաքին կեղևը։)

  • Եթե այս առարկայի կարևոր և օգտակար մասը ներսում է, ապա արտաքին կեղևի նպատակը ո՞րն է։ (Պահպանել և անվնաս տեղափոխել պարունակությունը։)

Բացատրեք, որ կեղևի ներսի պտուղը կարելի է համեմատել սուրբ գրությունների վարդապետությունների և սկզբունքների հետ։ Արտաքին պատյանը կարելի է նմանեցնել սուրբ գրությունների իրադարձություններին, մարդկանց և քարոզներին։ Այնպես ինչպես կեղևն է պահպանում և օգնում անվնաս տեղափոխել ներսի պտուղը, այդպես էլ սուրբ գրությունների պատմությունները մեզ են փոխանցում ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, օգնելով մեզ հասկանալ, հիշել և կիրառել դրանք մեր կյանքում։

Հորդորեք ուսանողներին պատմել, թե ինչ են նրանք արել, որն օգնել է նրանց ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների միջավայրը, պատմության գիծը, և այլ իրադարձություններ և մանրամասներ։ (Կարող եք նրանց պատասխաններից մի քանիսը գրել գրատախտակին։) Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, սուրբ գրությունների ոսւումնասիրության հետևյալ հմտությունները բացատրեք դասարանին և մի քանի րոպե տրամադրեք դրանք կիրառելու համար։

Պատմական միջավայր․ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի յուրաքանչյուր բաժին բաղկացած է նախաբանից, որը նկարագրում է՝ մտահոգություններ, հարցեր կամ պատմական իրադարձություններ, որոնք կապ ունեն այդ բաժնի հայտնության հետ։ Այդ մանրամասները կարող են օգնել մեզ հասկանալ հայտնությունը։

Ցույց տալու համար, թե ինչպես կարող են այդ մանրամասներն խորացնել հայտնության մասին մեր հասկացողությունը, հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․1-8: Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ բաժնի նախաբանը՝ փնտրելով այնպիսի տեղեկություն, որը կօգնի նրանց հասկանալ այդ հատվածները։

  • Իմանալով, որ Ջոզեֆ Սմիթը ամիսներով գտնվել էր Լիբերթի բանտում, ինչպե՞ս կարող ենք ավելի լավ հասկանալ այդ հատվածները։

Բառերի սահմանումները․ Նշեք, որ սուրբ գրություններում օգտագործվող որոշ բառեր կարող են անծանոթ լինել։ Աստվածաշնչի բառարանը, սուրբ գրությունների ուղեցույցը, սուրբ գրությունների տողատակի ծանոթագրությունները և սովորական բառարանը կարող են օգնել մեզ հասկանալ բառերի սահմանումները և իմաստը։

Օրինակի համար, ուսանողներից մեկին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․2 հատվածները: Բացատրեք, որ ետ պահվի բառը կարող է նշանակել ուշանալ կամ հետաձգել։

  • Այդ բառի սահմանումն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ այդ հատվածը։

Գտնել վարդապետություններն ու սկզբունքները

Բացատրեք, որ երբ մենք ավելացնենք մեր հասկացողությունը սուրբ գրությունների ենթատեքստի և բովանդակության վերաբերյալ, մենք պատրաստ կլինենք գտնել ավետարանի այն ճշմարտությունները, որոնք այն պարունակում է։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ խոսքերը: Դասարանին հորդորեք լսել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ պետք է անենք, որպեսզի սուրբ գրություններն ուսումնասիրելիս բացահայտենք ճշմարտությունները։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հոգևոր գիտելիք փնտրելիս, փնտրեք սկզբունքները։ Ուշադիր առանձնացրեք դրանք մանրամասներից, որոնք օգտագործվել են դրանք բացատրելու համար»»:… Արժե մեծ ջանքեր գործադրել մեր հավաքած ճշմարտությունը սկզբունքի պարզ հայտարարությունների տեսքով ի մի բերելու համար» (“Acquiring Spiritual Knowledge,” 86):

  • Ի՞նչ արտահայտություններ օգտագործեց Երեց Սքոթը՝ նկարագրելու համար սուրբ գրություններում ճշմարտություններ բացահայտելու գործընթացը։ («Զգուշությամբ առանձնացրեք այն մանրամասներից, որոնք մեկնաբանում են դրանք»; «ճշմարտությունները վերածեք սկզբունք պարունակող պարզ նախադասությունների»։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր «վերածել ճշմարտությունը», որը մենք սովորում ենք սուրբ գրությունների հատվածներից, սկզբունք կամ վարդապետություն պարունակող պարզ նախադասության:

Նշեք, որ ավետարանի որոշ վարդապետություններ ու սկզբունքներ հեշտ են բացահայտվում, քանի որ ուղղակիորեն գրված են սուրբ գրություններում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․7–8 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և գտնել այն ճշմարտությունները, որոնք ուղղակիորեն նշված են այդ հատվածներում։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը․ Եթե մենք դժվարությունները լավ ենք հաղթահարում, Աստված կբարձրացնի մեզ և կօգնի հաղթել մեր թշնամիներին։

Բացատրեք, որ բազմաթիվ վարդապետություններ ու սկզբունքներ ուղղակիորեն նշված չեն սուրբ գրություններում, այլ ցուցադրված կամ նկարագրված են մի քանի հատվածներում։ Նմանատիպ վարդապետության կամ սկզբունքի բացահայտման համար անհրաժեշտ է հասկանալ սուրբ գրությունների հատվածի մեջ նկարագրված սկզբունքը և նշել այդ ճշմարտությունները պարզ, հասարակ ձևով։ Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուղղակիորեն նշված չեն, առաջարկեք նրանց հետևյալ հարցադրումներն անել, ինչպիսիք են՝ «Ի՞նչ կարող եմ սովորել դրանից»։ «Ո՞րն է այս հատվածների ուղերձը կամ նպատակը» կամ «Ի՞նչ է Տերը ցանկանում, որ ես սովորեմ դրանից»:

Վարժվելու համար, հանձնարարեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 121․1-8-ը կարդալով գտնել վարդապետություններն ու սկզբունքները: Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել այն ավետարանի ճշմարտությունը, որը մենք կարող ենք սովորել Ջոզեֆի աղոթքից և այդ աղոթքին Տիրոջ պատասխանից։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք մի քանի ուսանողների կարդալ այն վարդապետությունը կամ սկզբունքը, որը նրանք սովորեցին այդ հատվածներից։ Ուսանողների բացահայտած ճշմարտությունները պարունակում են հետևյալը։

Աստված լսում է մեր աղոթքները։

Եթե մենք դժվարության պահերին կանչենք առ Աստված, Նա մեզ կտա խաղաղություն։

Կիրառել վարդապետություններն ու սկզբունքները մեր կյանքում

Հիշեցրեք ավելի վաղ այս դասին քննարկված պտղի մասին։

  • Ի՞նչ արժեք կունենա պտուղը, եթե կլպելուց հետո այն չօգտագործվի։

  • Եթե սուրբ գրություններում բացահայտած վարդապետություններն ու սկզբունքները համեմատենք մեր կլպած պտղի հետ, ի՞նչ պետք է մենք անենք այն բանից հետո, երբ բացահայտել ենք այդ ճշմարտությունները։ (Կիրառել դրանք մեր կյանքում։)

Բացատրեք, որ երբ մենք զգանք սուրբ գրություններում մեր բացահայտած վարդապետությունների և ուխտերի ճշմարտությունն ու կարևորությունը, մենք ցանկություն կզգանք կիրառելու այն մեր կյանքում։ Ուսանողներին հորդորեք զուգընկերոջ հետ կիսվել, թե ինչպես նրանք կարող են կիրառել Վարդապետություն և Ուխտերում 121․1–8-ում իրենց բացահայտած ճշմարտություններից որևէ մեկը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ Փաքերի հետևյալ խոսքերը։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել այն արտահայտությունները, որոնք կարևոր են նրանց համար։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եթե [դուք] ծանոթ եք հայտնությունների հետ, ապա չի լինի որևէ հարց՝ լինի դա անձնական, սոցիալական, քաղաքական, թե մասնագիտական, որը կմնա անպատասխան։ Դրանցում է կայանում հավիտենական ավետարանի լրիվությունը։ Դրանցում մենք գտնում ենք ճշմարտության սկզբունքներ, որոնք կլուծեն ամեն խառնաշփոթ և ամեն խնդիր ու ամեն երկընտրանք, որը կհանդիպի մարդկության ընտանիքին կամ որևէ անհատի» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3–4, LDS.org

  • Ո՞ր արտահայտություններն առանձնացրեցիք։ Ինչո՞ւ:

Դասն ավարտեք՝ կիսվելով այն մասին, թե սուրբ գրությունների վարդապետություններն ու սկզբունքներն ինչպես են օրհնել ձեր կյանքը, մինչ դուք բացահայտել ու կիրառել եք դրանք։ Կարող եք հորդորել ուսանողներին կիսվել մի վարդապետությամբ կամ սկզբունքով, որը նրանք բացահայտել են սուրբ գրություններում, և պատմել, թե ինչպես է այն օրհնել իրենց կյանքը։ Ուսանողներին հորդորեք սուրբ գրություններն ուսումնասիրելիս ջանասիրաբար քննել այդ հավերժական ճշմարտությունները և կիրառել դրանք իրենց կյանքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գտնել և կիրառել ավետարանի վարդապետությունները և սկզբունքները:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը սուրբ գրությունների ուսումնասիրության հետ կապված այս ցուցումն է առաջարկել․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել, … դա սուրբ գրությունների մեջ ձեզ ընկղմվելն է։ Ջանասիրաբար քննեք դրանք։ Սնվեք Քրիստոսի խոսքերով: Սովորեք վարդապետությունը: Սերտեք այդտեղ գտնվող սկզբունքները» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 81)։