Սեմինարիա
Դաս 75. Վարդապետություն և Ուխտեր 69-71


Դաս 75

Վարդապետություն և Ուխտեր 69-71

Նախաբան

1831թ․ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Օլիվեր Քաուդերիին հանձնարարվեց Պատվիրանների Գրքի ձեռագիրը Օհայոյից Միսսուրի տանել։ Միսսուրիում Վիլյամ Վ. Ֆելփսը պետք է տպեր գիրքը իր տպարանում։ 1831թ․ նոյեմբերի 11-ին Տերը նշանակեց Ջոն Ուիթմերին լինել Օլիվերի ուղեկիցը և պատվիրեց նրան շարունակել կատարել Եկեղեցու Պատմաբանի իր պարտականությունները (տես ՎևՈւ 69)։ Հաջորդ օրը Տերը նշանակեց վեց տղամարդու ծառայել որպես տնտեսներ հայտնությունները հրատարակելու համար (տես ՎևՈւ 70)։ 1831թ․ դեկտեմբերին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ծառայել միսիայում, վերացնելով ոչ բարեկամական զգացմունքները Եկեղեցու հանդեպ և պատրաստելու ճանապարհ հայտնությունների և պատվիրանների համար, որոնք պետք է տպագրվեին (տես ՎևՈւ 71

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 69

Տերը հայտնում է պատմություն պահելու կարևորությունը:

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Երբևիցե որևէ մեկը վստահե՞լ է ձեզ որևէ թանկարժեք բան:

Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին մտածել այս հարցի շուրջ։ Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ էր ձեզ վստահվել: Ինչպե՞ս էր վստահությունն ազդել վստահվածի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 69-ի նախաբանը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր վստահվել Օլիվեր Քաուդերիին:

  • Ի՞նչ էր վստահվել Օլիվեր Քաուդերիին։

  • Եթե ձեզ վստահվեին նման թանկարժեք իրեր, ինչպե՞ս դուք հոգ կտանեիք դրանց մասին։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 69.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ խորհուրդ տվեց Տերը այդ թանկարժեք բաների վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ճիշտ, որ մեկից ավելի մարդ հոգ տաներ այդ թանկարժեք բաների մասին:

Բացատրեք, որ Տերը վստահեց Ջոն Ուիթմերին մեկ այլ կարևոր պարտականություն ի լրումն նրա, որ նա պետք է օգներ Օլիվերին տեղափոխել հայտնությունները և փողը Միսսուրի։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.3-8 հատվածները, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե էլ ինչ Տերը վստահեց Ջոն Ուիթմերին անել։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։ Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ 1831թ․ սկզբին Ջոն Ուիթմերը կանչվել էր ծառայելու որպես Եկեղեցու Պատմաբան և Գրագրիչ (տես ՎևՈւ 47

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներից Եկեղեցու ղեկավարները ջանասիրաբար աշխատել են հետևել Տիրոջ տված ուղղությանը՝ գրի առնելու եկեղեցուն վերաբերող բոլոր կարևոր բաները (տես ՎևՈւ 69․3)։ Նրանք պահում էին «բոլոր բաները, որոնք կլինեն եկեղեցու բարիքի համար» (ՎևՈւ 69․8), եթե անգամ որոշ բաներ ամոթալի էին։ Օրինակ` Վարդապետություն և Ուխտերում ներառված են հայտնություններ, որոնցում Տերը նախատում է Եկեղեցու վաղ ղեկավարներին (տես ՎևՈւ 3․5–9; 93․41–50)։ Այսօր Եկեղեցու Պատմաբանը Առաջին Նախագահության ղեկավարության ներքո ղեկավարում է Եկեղեցու Պատմության բաժնի ջանքերը, որոնք ուղղված են «բոլոր կարևոր բաների» ճշգրիտ պատմությունը վարելուն։

Օգնելու համար ուսանողներին գտնել սկզբունքը Վարդապետություն և Ուխտեր 69․3, 8-ում, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին․ Տերն ակնկալում է, որ պատմություն պահվի … օգտի համար։

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես իրենք կավարտեին այդ նախադասությունը, հիմնվելով հատված 3 և 8-ի վրա։ Մինչ նրանք պատասխանում են, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը․ Տերն ակնկալում է, որ պատմություն պահվի Եկեղեցու և աճող սերունդների օգտի համար։ Կարող եք հետևել, որ ուսանողները հասկանան, որ «աճող սերունդներ» արտահայտությունը վերաբերում է իրենց՝ Եկեղեցու երիտասարդներին։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են Եկեղեցու պատմությունը և անձնական պատմությունները օգտակար լինել Եկեղեցուն։ Ինչպե՞ս դա կարող է օգնել աճող սերնդին:

Խնդրեք ուսանողներին մտածել Եկեղեցու կամ իրենց ընտանիքի պատմությունից մի դեպքի մասին, որն օգնել է իրենց։ Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք միմյանց հետ կիսվել իրենց պատմություններով: Խնդրեք նրանց խոսել նաև այն պատմությունների մասին, որոնք ազդեցություն են գործել իրենց վրա։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատմություններով դասարանի հետ:

Վարդապետություն և Ուխտեր 70

Փրկիչը տնտեսներ է նշանակում Իր հայտնությունների մասին հոգ տանելու համար։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70 բաժնի նախաբանը և գտնել, թե ինչ է Ջոզեֆ Սմիթի պատմությունն ասում Վարդապետություն և Ուխտերի մասին (որը սկզբում կոչվում էր Պատվիրանների Գիրք)։

  • Ինչպե՞ս էր Մարգարեն նկարագրում Վարդապետություն և Ուխտերը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70.1, և խնդրեք դասարանին գտնել Եկեղեցու վեց ղեկավարների անունները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 70.2-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն պարտականությունը, որը Տերը տվեց այդ վեց տղամարդկանց:

  • Ի՞նչ պարտականություն Տերը տվեց այդ վեց տղամարդկանց: (Նրանք պետք է տնտեսներ լինեին հայտնությունների և պատվիրանների համար։)

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 70․4-ի, ի՞նչ Տերը պետք է պահանջեր այդ տղամարդկանցից դատաստանի օրը։ (Նա պահանջելու է նրանց տնտեսվարության հաշվետվությունը։ Այլ խոսքերով, Նա խնդրելու էր նրանց զեկուցել իրենց ծառայության մասին։)

  • Ի՞նչ է սա ասում այն մասին, թե ինչ է Տերը պահանջելու մեզանից դատաստանի օրը։ (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց առանձնացնել հետևյալ սկզբունքը. Տերը մեզ պատասխանատվության է կանչելու այն պարտականությունների համար, որոնք վստահել է մեզ: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը ազդել նրա վրա, թե ինչպես ենք մենք արձագանքում Եկեղեցու կոչումներին և հանձնարարություններին:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 70․5–18, բացատրելով, որ Տերն այդ վեց տղամարդկանց ասաց հայտնությունների համար իրենց տնտեսվարությունը դարձնել «նրանց գործն Աստծո եկեղեցում՝ կառավարել դրանք և դրանց հոգսերը, այո, դրանց օգուտները» (ՎևՈւ 70․5)։ Նվիրաբերման օրենքին համաձայն՝ ցանկացած եկամուտ, որը գերազանցում էր նրանց կարիքները, պետք է տրվեր Տիրոջ պահեստին աղքատների մասին հոգ տանելու համար (տես ՎևՈւ 70․7

Վարդապետություն և Ուխտեր 71

Տերն ուսուցանում է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, թե ինչպես պետք է պատասխանել Եկեղեցու հանդեպ քննադատությանը։

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանցից որևէ մեկը երբևէ քննադատություն է լսել Եկեղեցու հասցեին: Կարող եք մի քանի ուսանողների խդնրեք կիսվել իրենց փորձառություններով:

  • Որո՞նք են Եկեղեցու հասցեին հնչող քննադատությանը պատասխանելու պատշաճ եղանակները:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 71-ի ենթատեքստը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ տեղեկությունը (կամ ինքներդ կարդացեք այն)։ Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես էին Եկեղեցին և Եկեղեցու ղեկավարները քննադատության ենթարկվում այն ժամանակ, երբ տրվեց այդ հայտնությունը։

Էզրա Բութը նախկինում մեթոդիստական եկեղեցու ծառայող էր, որը դարձել էր Եկեղեցու անդամ Մորմոնի Գիրքը կարդալուց, Ջոզեֆ Սմիթի հետ խոսելուց և բժշկման ականատեսը լինելուց հետո։ Որպես միսիոներ նա ճանապարհորդել էր Միսսուրի, սակայն հիասթափվել էր, երբ չէր կարողացել հրաշքներ գործել՝ մարդկանց ճշմարտությունը քարոզելիս։ Բացի դա Բութը չէր համարում, որ Ջոզեֆ Սմիթի պահվածքը համապատասխանում էր մարգարեի կամ հոգևոր առաջնորդի պահվածքին։ Նա խորապես քննադատում էր Ջոզեֆ Սմիթին, ի վերջո հեռացավ Եկեղեցուց և գրեց ինը քննադատական նամակ Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների մասին։ Այդ նամակները, որոնք տպագրվեցին Օհայո Սթար վերնագրով թերթում, բերեցին նրան, որ որոշ մարդիկ վատ վերաբերմունք ձևավորեցին Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների հանդեպ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ Էզրա Բութի գրվածքները անվանվեցին նամակների շարք, որոնք, իրենց երանգներով, կեղծ բնույթով և Տիրոջ աշխատանքը վարկաբեկելու ապարդյուն հաշվարկներով բացահայտեցին Բութի թուլությունը, ամբարշտությունը և անխելամտությունը, և կերտեցին իր հուշարձանը, թողնելով այն աշխարհին որպես իր սեփական ամոթի խորհրդանիշ (տես History of the Church, 1:216–17)։ Սայմոնդս Ռայդերը՝ մեկ այլ ընդդիմացող անդամ, տվեց որոշ հայտնությունների օրինակները մեկ այլ օրաթերթի, փորձելով այդպես զերծ պահել մարդկանց Եկեղեցուն միանալուց։

Բացատրեք, որ Էզրա Բութի և Սայմանդս Ռայդերի քարոզները վերածվեցին լուրջ խնդրի։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 71.1-4 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին անել հանգստացնելու համար մարդկանց անբարյացակամ զգացումները, որոնք առաջացել էին օրաթերթերի տպագրությունների արդյունքում։

  • Համաձայն հատված 1-ի ի՞նչ հրահանգեց Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին անել հանգստացնելու համար մարդկանց բացասական զգացմունքները Եկեղեցու վերաբերյալ։ (Նրանք պետք է օգտագործեին սուրբ գրությունները և Հոգու զորությունը, որը Տերը տվել էր իրենց։)

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Եկեղեցուն քննադատելուն արձագանքելու այդ հրահանգավորումից: (Թեև ուսանողները կարող են տարբեր ճիշտ պատասխաններ տալ, հետևեք, որպեսզի նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը․ Երբ մարդիկ քննադատում են Եկեղեցին, մենք կարող ենք արձագանքել, կիսվելով ճշմարտություններով սուրբ գրություններից և հետևել Հոգու առաջնորդությանը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի այժմ պատրաստվենք ճիշտ արձագանքել Եկեղեցու կամ Եկեղեցու ղեկավարների հասցեին հնչող քննադատությանը:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Հոգու առաջնորդությունն ունենալու կարևորությունը, երբ արձագանքում են Եկեղեցու հասցեին քննադատությանը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչպես Հոգին կարող է օգնել մեզ արձագանքել Եկեղեցու դեմ քննադատությանը:

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Երբ մենք պատասխանենք մյուսներին, ամեն իրավիճակ տարբեր կլինի։ Բարեբախտաբար Տերը գիտի մեր բոլոր մեղադրողների սրտերը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ պատասխանել նրանց։Ճշմարիտ աշակերտները առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք ստանում են ոգեշնչում, որը համապատասխանում է յուրաքանչյուր դեպքին։ Եվ յուրաքանչյուր իրավիճակում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այն ճանապարհով, որը հրավիրում է Տիրոջ Հոգին» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73)։

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․5-11: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն խորհուրդը և քաջալերանքը, որը Տերը տվեց նրանց, ովքեր պատասխանում էին Եկեղեցու դեմ քննադատությանը։

  • Ի՞նչ խորհուրդ եք տեսնում հատված 7-ում:

Բացատրեք, որ Սիդնի Ռիգդոնը հնազանդվեց Տիրոջ խորհրդին և հրավիրեց Էզրա Բութին միանալ իրենց Ռավեննա քաղաքում օրաթերթին ուղարկված Էզրայի նամակների հրապարակային քննարկմանը։ Սիդնին նաև մարտահրավեր ուղարկեց Սայմոնդ Ռայդերին, հրավիրելով նրան Մորմոնի Գրքի հանրային քննարկամնը։ Երկու տղամարդիկ էլ մերժեցին հրավերները։ Ինչևէ, Սիդնին վկայեց ճշմարտության մասին Ռավեննայում և այլ վայրերում։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կարող են անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեն Եկեղեցուն քննադատելուն արձագանքելուն: Կիսվեք Եկեղեցու և Եկեղեցու ղեկավարների մասին ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 69․3, 8։ «Որ նա շարունակի գրելն ու պատմություն կազմելը»

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը վկայել է անձնական պատմություններ գրելու կարևորության մասին․

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Ձեր օրագիրը ձեր ինքնակենսագրությունն է, այնպես որ այն պետք է վարել մեծ խնամքով։ Դուք յուրահատուկ եք, և ձեր կյանքում կարող են լինել փորձառություններ, որոնք իրենց բնույթով ավելի ազնվազարմ և արժեքավոր են, քան որևէ մեկի կյանքում գրառվածները։ Կարող է լինել լուսավորության առկայծում և հավատարմության պատմություն։

Ձեր պատմությունը պետք է գրվի այժմ, երբ այն դեռ թարմ է և երբ իրական մանրամասները դեռ հիշվում են։

Կա՞ արդյոք ավելի լավ բան, որ դուք կարող եք անել ձեր զավակների և ձեր զավակների զավակների համար, քան գրի առնելը ձեր կյանքի պատմությունը, դժվարությունների ձեր հաղթանակները, անկումից հետո ձեր վերականգնումը, ձեր առաջընթացը այն ժամանակ, երբ ամեն-ինչ սև է երևում, ձեր ուրախությունը, երբ դուք վերջապես հասել եք ձեր նպատակներին։

Վերցրեք մի նոթատետր, … օրագիր, որը կարող եք օգտագործել ամբողջ ընթացքում, և մի գուցե հրեշտակները կարողանան մեջբերել դրանից հավերժություններում։ Սկսեք այսօր և գրեք այնտեղ ձեր գալ ու գնալու մասին, ձեր ամենախորը մտքերը, ձեր հաջողությունները և ձախողումները, ձեր հարաբերությունները և ձեր հաղթանակները, ձեր տպավությունները և ձեր վկայությունները» (“The Angels May Quote from It,” New Era, Oct. 1975, 5)։

Վարդապետություն և Ուխտեր 71։ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի միսիան Օհայոում

Ջոզեֆ Սմիթի պատմության մեջ նկարագրվում է, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը աշխատեցին կատարել Տիրոջ պատվիրանը, որն էր՝ հանգստացնել թշնամական զգացմունքները Եկեղեցու հանդեպ, որոնք զարգացել էին թերթում Էզրա Բութի հոդվածներից հետո․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Այս ժամանակից ի վեր մինչև 1832թ․ հունվարի 10-ը, ես և Երեց Ռիգդոնը շարունակում էինք քարոզել Շալերսվիլում, Ռավեննա, և այլ վայրերում, առաջ տանելով ճշմարտությունը, պաշտպանելով մեր Քավիչի նպատակը, ցույց տալով, որ վրեժխնդրության օրը գալիս է այս սերնդի վրա, ինչպես գողը գիշերով, որ նախապաշարմունքը, կուրությունը և խավարը լցրել են շատերի միտքը և ստիպել նրանց հալածել ճշմարիտ Եկեղեցին և մերժել ճշմարիտ լույսը, ինչը նշանակում է, որ մենք մեծ գործ ենք արել, մեղմելով հուզումները, որոնք ծագել էին աղմկահար նամակների արդյունքում, որոնք վերը նշված ուրացած Էզրա Բութը տպագրել էր Օհայո Սթար-ում, Ռավեննա» (տես History of the Church, 1:241)։

Վարդապետություն և Ուխտեր 71։ Սայմոնդս Ռայդեր

Երբ Սայմոնդս Ռայդերն առաջին անգամ իմացավ Եկեղեցու մասին, նա որոշ ժամանակ չէր կարողանում որոշել, թե երբ էր ցանկանում մկրտվել։ Սակայն 1831թ․ նա մի թերթում կարդաց ․․․․ կործանման մասին և հիշեց, որ մի մորմոն աղջիկ կանխատեսել էր այդ քաղաքի կործանումը վեց շաբաթ առաջ։ Այդ դեպքը ստիպեց նրան միանալ Եկեղեցուն:

Սայմանդսի մկրտությունից և հաստատումից շատ ժամանակ չանցած նա կարգվեց որպես երեց։ Նա ստացավ նամակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի ստորագրությամբ, որն ասում էր, որ Տիրոջ կամքով, որը հայտնի էր դարձել Սուրբ Հոգու միջոցով, նա պետք է քարոզեր ավետարանը։ Սակայն և իր ստացած նամակում, և քարոզելու իր պաշտոնական հանձնարարականում նրա անունը Ռիդեր-էր գրված եղել Ռայդեր-ի փոխարեն։ Այդ տառասխալի պատճառով Սայմոնդսը սկսեց կասկածել Ջոզեֆ Սմիթի հայտնությունների և որպես Աստծո մարգարե նրա կոչման մեջ։ Ի վերջո Սայմոնդսը հեռացավ Եկեղեցուց։ Թեև իր անունը սխալ գրված տեսնելը նրա ուրացության միակ պատճառը չէր, դա նույնպես դեր խաղաց այդ գործում։ Ուրացությունից հետո Սայմոնդս Ռայդերը միացավ ամբոխին, որը 1832թ․ մարտի 24-25-ին Ջոն և Էլզա Ջոնսոնների տան դիմաց Ջոզեֆ Սմիթին ծաղրեցին և պատեցին ձթով և փետուրներով։

Վարդապետություն և Ուխտեր 71․7։ Օգնել մյուսներին հասկանալ ճշմարտությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալ խորհուրդն է տվել այն մասին, թե ինչպես պետք է պատասխանել այն մարդկանց, ովքեր քննադատում են Եկեղեցին․

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Որպես ճշմարիտ աշակերտներ մեր առաջնային մտահոգությունը պետք է լինի մյուսների բարեկեցությունը, ոչ թե անձնական պաշտպանությունը։ Հարցերը և քննադատությունը մեզ հնարավորություն են տալիս հասնել մյուսներին և ցույց տալ, որ նրանք կարևոր են մեր Երկնային Հոր և մեզ համար։ Մեր նպատակը պետք է լինի օգնել նրանց հասկանալ ճշմարտությունը, ոչ թե պաշտպանել մեր եսասիրությունը կամ միավորներ հավաքել կրոնական քննարկման ժամանակ։ Մեր սրտանց վկայությունները ամենահզոր պատասխանն են, որը մենք կարող ենք տալ մեզ մեղադրողներին։ Եվ այդ վկայությունները կարող են ծնվել միայն սիրո և հեզության մեջ» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73–74)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնը խորհուրդ է տվել.

Նկար
Երեց Մերվին Ջ. Էշթոն

«Հնարավոր է, մենք երբեք չազատվենք նրանցից, ովքեր բացեբաց հակամորմոններ են։ Այդ պատճառով մենք խրախուսում ենք մեր բոլոր անդամներին չդառնալ հակա-հակամորմոններ» (“Pure Religion,” Ensign, Nov. 1982, 63)։