Սեմինարիա
Դաս 17․ Վարդապետություն և Ուխտեր 9


Դաս 17

Վարդապետություն և Ուխտեր 9

Նախաբան

1829թ․ ապրիլին, Օլիվեր Քաուդերիին նաև խոստացվել էր, որ նա կարող է ունենալ թարգմանելու պարգևը (տես ՎևՈւ 6․25–29)։ Ավելի ուշ, Օլիվերը հրահանգվեց թարգմանության գործընթացում հայտնություն ստանալու վերաբերյալ (տես ՎևՈւ 8․1–4), և սկսեց թարգմանել։ Չնայած նրան, որ նա լավ սկսեց, նա «չշարունակեց այնպես, ինչպես [նա] սկսել էր» (ՎևՈւ 9․5)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը բացատրում էր, թե ինչու էին թարգմանելու նրա ջանքերն անհաջող։ Այդ հայտնության մեջ Տերը հայտնել է, որ այլևս նպատակարմար չէ, որ Օլիվերը թարգմանի։ Տերը նաև լրացուցիչ խորհուրդ է տվել հայտնություն ստանալու վերաբերյալ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 9․1–6, 11

Տերը բացատրում է, թե ինչու էր Օլիվեր Քաուդերին դժվարանում թարգմանել

Խնդրեք ուսանողներին նշել այն մի քանի նշանակալից որոշումները, որոնք նրանք կայացնելու են հաջորդ տարի։ Ապա, խնդրեք նրանց թվարկել այն մի քանի նշանակալից որոշումները, որոնք նրանք կկայացնեն հաջորդ 5-10 տարիների ընթացքում։ Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին։ Հորդորեք ուսանողներին մտածել այդ որոշումներից մեկի մասին փոխկապակցելով հետևյալ հարցերի հետ։

  • Տիրոջից առաջնորդություն փնտրելն, ինչպե՞ս կօգնի ձեզ կայացնել այդ որոշումը։

Մեկ կամ երկու ուսանողների պատասխաններից հետո, տեղեկացրեք ուսանողներին, որ այս դասի ընթացքում նրանք կսովորեն այն փորձառության մասին, որն ունեցավ Օլիվեր Քաուդերին թարգմանելու ընթացքում։ Հորդորեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտերը 9 ուսումնասիրելիս, ուշադրություն դարձնել այն վարդապետություններին ու սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց ստանալ և ճանաչել Տիրոջ առաջնորդությունը, մինչ նրանք կարևոր որոշումներ են կայացնում։

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվել էր Օլիվերին թարգմանելու պարգևը և թարգմանելու թույլտվություն, եթե նա ցանկանար դա (տես ՎևՈւ 6․25–28)։ Տերն ասաց Օլիվերին, որ այդ թարգմանելու պարգևը կգա Սուրբ Հոգու զորության միջոցով (տես ՎևՈւ 8․1–2)։ Օլիվերի թարգմանելու փորձը լավ սկսվեց, սակայն վերջում այն անհաջող էր։ Օլիվերի թարգմանելու փորձից հետո, Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 9-ում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9․1-4 հատվածները և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն աշխատանքին, որին Օլիվերը կանչվում է Տիրոջ կողմից, որ նա կատարեր թարգմանելու փոխարեն։

  • Ի՞նչ գործ տերը պատվիրեց Օլիվերին, որ նա կատարեր։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9․5–6, 11 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով այն պատճառները, թե ինչու Օլիվերը թարգմանելու ընթացքում մատնվեց անհաջողության։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ «դու չշարունակեցիր այնպես, ինչպես սկսել էիր» (ՎևՈւ 9․5) արտահայտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ բացատրությունը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Օլիվերը անհաջողության մատնվեց, քանի որ նա չշարունակեց այնպես, ինչպես սկսել էր, և հանձնարարությունը դժվարներից մեկը լինելով, նրա հավատքը լքել էր նրան» (Church History and Modern Revelation [1953], 1:51)։

  • Ըստ Նախագահ Սմիթի, ինչո՞ւ Օլիվերը չկարողացավ շարունակել այնպես, ինչպես սկսել էր։ (Նրա հավատքը երերաց։)

  • Ինչպե՞ս են վախը, կամ հավատքի պակասը խանգարում մեզ ստանալ կամ գործել ըստ Տիրոջ տված հայտնության։

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Օլիվերի փորձառությունից այն մասին, թե ինչպես ստանալ հայտնություն Տիրոջից: (Սկզբունքներից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել հայտնություն ստանալու համար մենք պետք է հավատքով գործենք։ Կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հայտնության և կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում վախը կործանարար, երբեմն խափանող դեր է խաղում: Օլիվեր Քաուդերիին, ով բաց թողեց աշխատելու հնարավորությունը, քանի որ նա չօգտվեց աշխատելու այդ հնարավորությունից, Տերն սասաց. «Դու չշարունակեցիր այնպես, ինչպես սկսել էիր»: Արդյո՞ք դա ծանոթ է թվում նրանց, ում միտքը լուսավորվել է, ապա առաջ են եկել այլ մտքեր և վերադարձել են կասկածները:

… Այն բանից հետո, երբ ստանում եք ուղերձը, երբ վճարում եք Նրա սերը զգալու և Տիրոջ խոսքերը լսելու գինը, առաջ ընթացեք: Մի վախեցեք, մի տատանվեք, մի շեղվեք, մի տրտնջացեք:… Հեռացրեք ձեր վախը և առաջ գնացեք երկու ոտքով» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 10)։

  • Ե՞րբ եք պատասխան ստացել Տիրոջից և առանց երկմտանքի գործել ըստ դրա։ (Համոզվեք որ ուսանողները հասկանում են, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)

Վարդապետություն և Ուխտեր 9․7-10

Տերը բացահայտում է հայտնության կառավարման սկզբունքները

Բացատրեք, որ Տերը բացահայտել է մի կարևոր սկզբունք, որը վերաբերվում է նրան, թե ինչպես փնտրել Իր առաջնորդությունը։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9.7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով մեկ այլ պատճառ, թե ինչու թարգմանելու իր ջանքերում Օլիվերը չստացավ օգնություն Տիրոջից։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 9․7, ի՞նչն էր այն մեկ բանը, որն Օլիվերի ենթադրությամբ նա պետք էր աներ թարգմանելու ընթացքում հայտնություն ստանալու համար։

  • Ի՞նչ ուսուցանեց Տերը Օլիվերին, որ նա պետք էր աներ մինչև առաջնորդություն խնդրելը։

Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն Տիրոջ խորհուրդն իրենց սուրբ գրություններում։ Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել այս հատվածները, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քննես այն քո մտքում»: (Որոշումները և տարբերակներն ընտրելու համար, ուշադիր վերանայեք այլընտրանքները։) Ինչպե՞ս է դա ստացվել ձեզ մոտ որոշումներ կայացնելու ժամանակ։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 9․8, ի՞նչ պետք է մենք անենք այն բանից հետո, երբ մեզ հուզող թեման քննել ենք մեր սրտում։ (Որոշենք, թե որ ընտրությունն է մեր կարծիքով ճիշտ, և ապա աղոթքով հարցնենք Երկնային Հորը դրա վերաբերյալ։)

  • Ի՞նչ դաս մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 9․8 հատվածից այն մասին, թե ինչ է Տերն ակնկալում մեզանից, երբ մենք նրա ուղղություն ու առաջնորդությունն ենք փնտրում։ (Ուսանողները հետևյալ ճշմարտության նման մի բան կարող են պատասխանել․ Հայտնություն ստանալու և ճանաչելու համար մենք պետք է ջանքեր գործադրենք։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է խնդիրը մտքում քննելն օգնում ձեզ ստանալ հայտնություն։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է այդ ճշմարտությունը վերաբերվել իրենց կյանքին, կարդացեք հետևյալ օրինակները։ Դրանցից յուրաքանչյուրը կարդալուց հետո, հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող են նկարագրված անձնավորությունները կիրառել Վարդապետություն և Ուխտեր 9․7–8 հատվածների ճշմարտությունները՝ հայտնություն ստանալու համար։

  1. Երիտասարդ տղամարդը ստանում է լավ աշխատանքի առաջարկ, սակայն այն պահանջում է, որպեսզի նա աշխատի լիրակի օրերը։ Նա փորձում է որոշել, թե արդյոք պետք է ընդունի առաջարկը։

  2. Մի երիտասարդ կին մտածում է իր ընկերների, որոնց հետ նա շփվում է, և նրանց թողած բացասական ազդեցության մասին։ Նա չի ցանկանում այլևս շփվել նրանց հետ, բայց չի իմանում, թե ինչպես կարող է քաղաքավարի ձևով դուրս գալ նրանց միջավայրից։

  3. Մի երիտասարդ կին մտածում է, թե ինչ պետք է նա անի դպրոցն ավարտելուց հետո։ Նա ցանկանում է ավարտել իր ուսումը, սակայն համոզված չէ, թե որ ուսումնական հաստատությունը պետք է ընդունվի։

Դասարանի հետ այդ օրինակները քննարկելուց հետո, թույլ տվեք ուսանողներին հիշել այդ սկզբունքի հետ կապված իրենց փորձառությունը՝գրելով հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Ե՞րբ է ձեր կողմից կիրառված ջանքերն օգնել ձեզ ստանալ հայտնություն Տիրոջից։

Հորդորեք ուսանողներին մի պահ խորհել այդ հարցի շուրջ։ Ապա մի քանի ուսանողների, ովքեր ցանկություն ունեն, խնդրեք կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ։

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 9․8-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող էր Օլիվերն իմանալ, որ իր եզրակացությունը կամ որոշումը ճիշտ էր։

  • Ի՞նչ կարող ենք սովորել 8 հատվածից, թե ինչպես է Տերը պատասխանում մեր պատասխաններին։ (Հայտնությունը գալիս է մեր զգացմունքների միջոցով, երբ մենք Տիրոջ առաջնորդությունն ենք խնդրում։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)

Կարող եք պարզաբանել, որ կուրծքն այրվելու Օլիվերին տրված խոստումը, միայն մի եղանակն էր, որով Հոգին կարող է հաստատել մեր ճիշտ որոշումը։ Հոգու հաստատումները կարող են գալ տարբեր ձևերով, որոնք անձնական են և խորիմաստ։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես Տերը կարող է այնպես անել, որ մենք «զգաս, որ այդ [որոշումը] ճիշտ է» (ՎևՈւ 9․8), հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ բացատրությունը․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Խաղաղության զգացումը ամենատարածված հաստատող վկայության զգացումն է, որը ես անձնապես զգում եմ։ Երբ ես շատ անհանգստացած էի մի կարևոր հարցի կապակցությամբ, պայքարելով լուծել այն առանց հաջողության, ես շարունակեցի այդ ջանքերը հավատքով։ Հետագայում ողջ էությունս պարուրող խաղաղություն համակեց ինձ` հանգստացնելով մտահոգություններս, ինչպես Նա է խոստացել» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 10)։

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերը հաստատել է ձեր կայացրած որոշումը։ Ինչպիսի՞ ազդեցություն է այդ հաստատումն ունեցել ձեզ վրա։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9.9 հատվածը: Հանձնարարեք ուսանողներին բացահայտել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մենք կարող ենք իմանալ, որ մեր կայացրած որոշումը սխալ է։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «մտքի ընդարմացում» արտահայտությունը, հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին կարդալ Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ հայտարարությունը, որտեղ նա բացատրել է, թե ինչպես է լինում մտքի ընդարմացումը․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Այդ [մտքի ընդարմացումը], ինձ համար տագնապի, անհանգստության զգացում է» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», 10)։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել այն մասին, թե ինչ են սովորել հայտնություն ստանալու վերաբերյալ, որը կարող է նրանց օգնել կարևոր որոշումներ կայացնելու հարցում։

Վարդապետություն և Ուխտեր 9.12-14

Տերը հորդորում է Օլիվերին շարունակել այն գործը, որին նա կանչվել է

Հիշեցրեք ուսանողներին, որ Օլիվերը կանչվել էր լինելու Մարգարեի դպիրը (տես ՎևՈւ 9․1, 4)։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9․12-14 հատվածները, ուշադրություն դարձնելով այն բառերին ու արտահայտություններին, որոնք Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերին հույս էին տալիս այդ պահին։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել այն բառերով ու արտահայտություններով, որոնք իմաստալից են իրենց համար և բացատրել, թե ինչու։

Ավարտելով դասը, կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ մենք կարող ենք անձնական հայտնություն ստանալ, եթե հետևենք Վարդապետություն և Ուխտեր 9-ում ընդգծված սկզբունքներին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 9․7–9։ Տարբերել աղոթքի պատասխանները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խորհուրդ է տվել այն մասին, թե ինչու ենք մենք երբեմն զգում, որ մենք անմիջապես չենք ստացել մեր աղոթքի պատասխանը․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ի՞նչ եք անում, երբ խնամքով պատրաստվել եք, ջերմեռանդորեն աղոթել, բավականին ժամանակ սպասել եք պատասխանի և դեռ չեք զգում պատասխան: Դուք գուցե ցանկանաք շնորհակալություն հայտնել, երբ դա տեղի է ունենում, քանի որ դա ցույց է տալիս, որ վստահում եք Նրան: Երբ ապրում եք արժանի և ձեր ընտրությունը Փրկչի ուսմունքների համաձայն է և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ: Երբ դուք զգայուն եք Հոգու հուշումների հանդեպ, երկու բաներից մեկը անպայման տեղի կունենա պատշաճ ժամանակին. կամ մտքի ընդարմացում, ցույց տալով ոչ ճիշտ ընտրություն, կամ խաղաղություն կամ էլ կրծքի այրում կզգաք` հաստատելով, որ ձեր ընտրությունը ճիշտ է: Երբ արդար եք ապրում և գործում վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 10)։

Վարդապետություն և Ուխտեր 9․7–9։ Ի՞նչ է կուրծքն այրվելը:

Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր ինձ ասել են, որ նրանք երբեք վկայություն չեն ունեցել Սուրբ Հոգու կողմից, քանի որ նրանք երբեք չեն զգացել, որ իրենց կուրծքն «այրվում» է իրենց ներսում։

Ի՞նչ է նշանակում «կործքն այրվելը»: Արդյո՞ք դա պետք է լինի ջերմային տաքության նման մի բան, ինչպես կրակից ստացած այրումը։ Եթե դա է նշանակությունը, ապա իմ կուրքը երբեք չի այրվել։ Անշուշտ, «այրվել» բառն այս հատվածի մեջ նշանակում է սփոփանք և հանդարտություն։ Դա է այն վկայությունը, որ շատերն են ստանում։ Այդ կերպ է գործում հայտնությունը։

Իսկապես, մեղմ հանդարտ ձայնը, դեռևս այդքան «մեղմ» և «հանդարտ» է» (“Teaching and Learning by the Spirit,” Ensign, Mar. 1997, 13)։