Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Եկեղեցու Կազմակերպությունները և Ծրագրերը, Պաշտոնական Հայտարարություն 2, Արագացնել Փրկության Աշխատանքը, Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին և Ապրող Մարգարեն (Մաս 32)


Տնային ուսումնասիրության դաս

Եկեղեցու Կազմակերպությունները և Ծրագրերը, Պաշտոնական Հայտարարություն 2, Արագացնել Փրկության աշխատանքը, Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին և Ապրող Մարգարեն (Մաս 32)

Նախապատրաստական նյութ տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ուսանողի ամենօրյա դասերի ամփոփում

Հետևյալ ամփոփումը ներառում է այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսանողները սովորեցին մաս 32-ը ուսումնասիրելիս: Այս ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք մաս 32-ի վերաբերյալ, կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Եկեղեցու Կազմակերպությունները և Ծրագրերը)

Այս դասում ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցում է Երկնային Հորը` իրականացնելու Իր զավակների հավերժական կյանքը: Նրանք սովորեցին նաև, որ Եկեղեցու բոլոր կազմակերպություններն ու ծրագրերը գործում են քահանայության ղեկավարների առաջնորդությամբ, ովքեր կրում են նախագահելու բանալիները: Ուսանողները բացահայտեցին, որ երբ մենք անդամակցում ենք Եկեղեցու կազմակերպություններին և մասնակցում ծրագրերին, մենք ստանում ենք օրհնություններ, որոնք մատչելի են դրանց միջոցով: Հետո նրանք նպատակ են դնում կատարելագործել իրենց մասնակցությունը Եկեղեցու օժանդակ կազմակերպություններին և ծրագրերին:

Օր 2 (Պաշտոնական Հայտարարություն 2)

Երբ ուսանողները սովորեցին 1978 թվականի հայտնության մասին, որը տարածում է քահանայության և տաճարային օրհնությունները Եկեղեցու յուրաքանչյուր արժանավոր անդամի վրա, նրանք սովորեցին, որ մարգարեները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը Եկեղեցին ուղղորդելիս և որ Տերը ուղղորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեներին տված հայտնության միջոցով Իր իսկ ժամանակին:

Օր 3 (Արագացնել փրկության աշխատանքը)

Այս դասի ժամանակ ուսանողները սովորեցին, որ Տերն արագացնում է Իր փրկության աշխատանքը: Նրանք սովորեցին նաև, որ նրանք կարող են մասնակցել Տիրոջ աշխատանքի արագացմանը` կիսվելով ավետարանով, ուսումնասիրելով սուրբ գրություններով և կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը:

Օր 4 (Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին)

Այս դասում ուսանողները պարզեցին վարդապետությունները և սկզբունքները, որոնք կապված են ընտանիքի հետ ինչպես օրինակ. տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատված է Աստծո կողմից, կյանքի ստեղծումը Երկնային Հոր ծրագրի սուրբ և կարևոր մասն է, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց` որպես հավասար գործընկերներ` իրենց ընտանեկան պարտականություններում: Ուսանողները սովորեցին նաև, որ Տերը մեզ պատասխանատու կհամարի, եթե մենք չկատարենք մեր պարտականությունները մեր ընտանիքներում:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ ապրող մարգարեի, տեսանողի և հայտնողի կողմից առաջնորդվելու օրհնությունը: Ուսանողները կսովորեն վերջին խորհուրդը` տրված Եկեղեցու Նախագահի` Տիրոջ կողմից ընտրված մարգարեի կողմից:

Ուսուցման առաջարկներ

Շարունակական հայտնություն ապրող մարգարեի միջոցով

Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ո՞վ է ամենակարևոր մարգարեն ձեզ համար:

Հրավիրեք դասարանին խորհել այս հարցի շուրջ, կարդալ և լսել պատասխանը, երբ կարդաք Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մեզ առնչվող ամենակարևոր մարգարեն նա է, ով ապրում է մեր օրերում և դարաշրջանում» (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, May 1975, 17):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ապրող մարգարեն ամենակարևոր մարգարեն մեզ համար:

Ուսանողների պատասխաններից հետո շարունակեք կարդալ Նախագահ Բենսոնի հայտարարությունը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Սա այն մարգարեն է, ով այսօր մեզ է փոխանցում Աստծո հրահանգները: Յուրաքանչյուր սերունդ հնադարյան սուրբ գրությունների կարիքն ունի, նաև՝ ապրող մարգարեի կողմից տրված ներկայիս սուրբ գրության։ Հետևաբար, ամենակարևոր բանը, որ պիտի ընթերցեք և խորհեք դրա շուրջ` Տիրոջ բերանից դուրս եկած վերջին ոգեշնչված բառերն են։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ դուք ձեռքի տակ ունենաք և Եկեղեցու պարբերականներում ուշադիր կարդաք նրա խոսքերը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” 17)։

Բացատրեք, որ դուք հաստատում եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Սակայն Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով լիազորված է կիրառել քահանայության բոլոր բանալիները երկրի վրա և միակ մարդն է, ով լիազորված է հայտնություններ ստանալ և հայտարարել դրանք ողջ Եկեղեցու համար։

  • Համաձայն վերջին դասերի ժամանակ ձեր սովորածի, ե՞րբ է Եկեղեցու Նախագահը հայտնություններ հռչակել ողջ Եկեղեցու համար կամ էական փոփոխություններ հայտարարել Եկեղեցու գործունեության մեջ։ (Պատասխանները կարող են ներառել. երբ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց բազմամուսնության վերաբերյալ հռչակագիրը [տես Պաշտոնական Հայտարարություն 1], երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հայտարարեց նախկինում անհայտ ճշմարտություններ` մահից հետո գոյություն ունեցող հոգևոր աշխարհի վերաբերյալ [տես ՎևՈւ 138], և երբ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը հայտարարեց, որ քահանայության օրհնությունները հասանելի են դարձվել Եկեղեցու բոլոր արժանի տղամարդկանց [տես Պաշտոնական հայտարարություն 2]։)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը վերաբերում է մերօրյա հայտնությանը:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման ամենափառահեղ ուղերձներից մեկն այն է, որ Աստված շարունակում է խոսել Իր զավակների հետ։ Նա չի թաքնվել երկնքում, այլ խոսում է այսօր, ինչպես Նա անում էր հնագույն ժամանակներում։

Մարդկությանն ուղղված Աստծո անգին ցուցումները գտնվում են Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի մեջ։ Բացի դրանից, Տերը խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով, ինչպես Նա կրկին կխոսի … գերագույն համաժողովի ժամանակ» (“Why Do We Need Prophets?” Ensign, March 2012, 4):

  • Հայտնությանը վերաբերող ի՞նչ վարդապետություն է ուսուցանել Նախագահ Ուխդորֆը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը շարունակում է խոսել մեզ հետ Իր ապրող մարգարեի միջոցով։ Կարող եք այդ վարդապետությունը գրել գրատախտակին։)

  • Մենք որտե՞ղ կարող ենք գտնել ապրող մարգարեի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել` գերագույն համաժողով, Եկեղեցու ամսագրեր LDS.org, և mormonchannel.org:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է, որ Տերը շարունակում է խոսել Իր ապրող մարգարեի միջոցով, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոն Թեյլորի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե մարգարեների միջոցով տրվող շարունակական հայտնություններն ինչո՞ւ են կարևոր:

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Մեզ անհրաժեշտ է կենդանի ծառ, կենդանի աղբյուր, կենդանի բանականություն, որը երկրի կենդանի քահանայության միջոցով սկիզբ է առնում երկնքի կենդանի քահանայությունից։ Եվ այն ժամանակներից ի վեր, ինչ Ադամն առաջին անգամ ստացավ Աստծո խոսքը, … մշտապես կարիք է եղել նոր հայտնությունների, որոնք հարմարեցված են եղել այն յուրահատուկ հանգամանքներին, որոնց մեջ հայտնվել են եկեղեցիները կամ անհատները։ Ադամի հայտնությունը չի հրահանգել Նոյին կառուցելու իր տապանը, ոչ էլ Նոյի հայտնությունն է ասել Ղովտին` թողնել Սոդոմը, ոչ էլ դրանցից որևէ մեկը խոսում է Եգիպտոսից Իսրայելի զավակների հեռանալու մասին» (in The Gospel Kingdom, sel. G. Homer Durham [1987], 34, տես նաև ՎևՈւ1.30

  • Համաձայն Նախագահ Թեյլորի, մենք ինչո՞ւ ունենք ապրող մարգարեի կարիքը: (Ապրող մարգարեի միջոցով Աստված տալիս է տվյալ ժամանակի կարիքներին և հանգամանքներին հատուկ հրահանգներ:)

  • Շարունակական հայտնությունների անհրաժեշտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ այն եղանակի վրա, որով դուք լսում կամ կարդում եք ապրող մարգարեների խոսքերը:

Հետևել ապրող մարգարեի խորհրդին

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել ապրող մարգարեի խորհուրդը, ընտրեք անցյալ տարվա գերագույն համաժողովին Եկեղեցու Նախագահի կողմից արտասանած մեկ կամ ավելի ելույթներ: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ նյութի մեկական օրինակ։ Բավարար ժամանակ հատկացրեք ուսանողներին, որպեսզի փնտրեն այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ապրող մարգարեն ներկայումս ուսուցանում է:

Ուսանողներին պատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրեք, ապա խնդրեք նրանց թվարկել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսուցանում է Եկեղեցու Նախագահը: Խնդրեք որևէ ուսանողի գրել նրանց պատասխանները գրատախտակին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ իրենց հայտնաբերած վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Այդ ճշմարտություններից որո՞նք եք հատկապես կարևոր համարում ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ ուղիներով եք դուք և ձեր ընտանիքը փորձում հետևել մարգարեի խորհրդին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուսումնասիրենք և կիրառենք այն, ինչ Եկեղեցու ներկայիս Նախագահն ուսուցանում է:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

Ապրող մարգարեի խոսքերից, որ դուք նոր ուսումնասիրեցիք, որ ուղերձներն է Տերը ցանկանում, որ դուք ստանաք:

Դուք ի՞նչ կանեք մարգարեի վերջին խորհրդի շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին գործել ըստ իրենց գրածի: Վկայեք, որ երբ նրանք այդպես վարվեն, կարող են վստահ լինել, որ Երկնային Հայրը կօրհնի իրենց: Խրախուսեք ուսանողներին հետևողականորեն ուսումնասիրել և կիրառել ապրող մարգարեի ուսմունքները:

Հրավիրեք ուսանողներին իրենց վկայություններով կիսվել ապրող մարգարեի հետ:

Որպես սեմինարիայի այս տարվա եզրափակում, խրախուսեք ուսանողներին շարունակել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամեն օր: Եթե նրանք անցնելու են սեմինարիայի հաջորդ դասընթացը, կարող եք առաջարկել, որ սկսեն Հին Կտակարանի ուսումնասիրությունը: Կարող եք հրավիրել որևէ ուսանողի վկայել այն օրհնությունների մասին, որոնք նա ստացել է սուրբ գրությունների ամենօրյա շարունակական ընթերցանության շնորհիվ` նույնիսկ այն ժամանակ, երբ սեմինարիայի ուսումնական տարին դեռ չի սկսվել: