Սեմինարիա
Դաս 83․ Վարդապետություն և Ուխտեր 78-80


Դաս 83

Վարդապետություն և Ուխտեր 78-80

Նախաբան

1832 թվականի մարտի 1-ին Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին, որն այժմ գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 78-ում։ Այս հայտնության մեջ Տերն ուղղորդեց Մարգարեին` կազմակերպել Միաբանություն (ավելի ուշ հայտնի որպես Միացյալ Միաբանություն), որպեսզի կառավարի Եկեղեցու շտեմարանները և հրատարակչական գործերը: Տերը նաև նկարագրեց օրհնությունները, որ Սրբերը կստանային, եթե նրանք հնազանդվեին այս միաբանությունը կազմավորելու պատվիրանին: Եկեղեցու կողմից ղեկավարվող այս կազմակերպությունը թշնամիներից պաշտպանելու նպատակով այս հայտնության լեզվի մի մասը փոխվեց, երբ այն առաջին անգամ տպագրվեց Վարդապետություն և Ուխտերի 1835 թվականի հրատարակության մեջ: Օրինակ, Միացյալ Միաբանությանը հղում էր կատարվում որպես «կարգ» կամ «միացյալ կարգ»: Մոտավորապես նույն ժամանակում, երբ Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միացյալ Միաբանությունը, Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 79-80-ում։ Այս հայտնության մեջ Տերը կանչեց Ջարեդ Քարտերին, Ստեփան Բարնեթին և Իդեն Սմիթին` ծառայել որպես միսիոներներ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 78․1-16

Տերը պատվիրում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին կազմավորել Միացյալ Միաբանությունը

Ձեռքի մեջ պահեք փոքր քանակությամբ գումար և տվեք հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս կարող է փողը օգտագործվել չար նպատակներով:

  • Ինչպե՞ս կարող է փողը օգտագործվել բարի նպատակների համար:

Ուսանողների պատասխաններից հետո բացատրեք, որ 1831 թվականի մայիսին Տերը պատվիրել էր, որ շտեմարան հիմնվի, որպեսզի հավաքվեն ավելորդ ապրանքներն ու գումարը` ի նպաստ աղքատների: (տես ՎևՈւ 51): Երկու շտեմարաններ հաստատվեցին հետագայում. մեկը ղեկավարվում էր Սիդնի Գիլբերտի կողմից` Ինդիփենդենսում, Միսսուրի, իսկ մյուսը` Նյուել Ք. Վիթնիի կողմից` Կիրթլենդում, Օհայո: Այս պարտականության մեջ Եղբայր Գիլբերտը և Եղբայր Վիթնին հանդես էին գալիս որպես գործակալներ Եկեղեցու կողմից: Այս շտեմարանները պետք է անհրաժեշտ ապրանքներ մատակարարեին Սրբերին, նաև ստեղծեին ֆոնդեր` հողեր գնելու համար և ֆինանսավորեին հայտնությունների հրատարակությունը, որոնք ստացել էր Ջոզեֆ Սմիթը: Այդ շտեմարանները պետք է նաև օգնեին կարիքավորներին (տես ՎևՈւ 72.10–12):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 78-ում գրանցված հայտնության բովանդակությունը, հրավիրեք մի ուսանողի` կարդալ այդ բաժնի նախաբանը` սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակությունից.

«Այս հայտնությունը սկզբնապես հրահանգեց Մարգարեին, Սիդնի Ռիգդոնին և Նյուել Ք. Վիթնիին` ճամփորդել Միսսուրի և կազմակերպել Եկեղեցու առևտրական և հրատարակչական նախաձեռնությունները` ստեղծելով «միաբանություն», որը կհսկեր այս նախաձեռնությունները` ստեղծելով ֆոնդեր Սիոնի հիմնադրման համար և ի նպաստ աղքատների: Այս միաբանությունը, հայտնի որպես Միացյալ Միաբանություն, կազմավորվեց 1832 թվականին և ցրվեց 1834 թվականին (տես բաժին 82): Կազմալուծումից հետո, Ջոզեֆ Սմիթի ցուցումով «աղքատների շտեմարանի գործեր» նախկին արտահայտությունը հայտնության մեջ փոխարինվեց «առևտրական և հրատարակչական նախաձեռնություններ»-ով , իսկ «կարգ» բառը փոխարինվեց «միաբանություն» բառով:

Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Վարդապետություն և Ուխտեր 78-ում կարգ բառը (տես հատված 4) վերաբերում է Միացյալ Միաբանությանը: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․3-4 հատվածները և հանձնարարեք դասարանին փնտրել, թե ինչ թույլ կտար Սրբերին անելու այդ միաբանությունը կամ կարգը:

  • Համաձայն հատված 4-ի, ո՞րն է նպատակը, , որ Տերը ցանկանում էր, որ առաջ գնա այս միաբանության հաստատման միջոցով: (Մարդկության փրկությունը:)

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով փողը կարող է օգտագործվել` առաջ տանելու փրկության գործը:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.5-6-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով պատճառներ, թե ինչու Տերը պատվիրեց Իր Սրբերին` օգնել «[Իր] ժողովրդի աղքատներին» (ՎևՈւ 78.3): Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

  • Ինչպե՞ս է աղքատներին աջակցելը օգնում Սրբերին` դառնալ «հավասար երկրային բաներով»:

Գուցե դուք կարիք ունենաք հիշեցնել ուսանողներին, որ նախորդ հայտնության մեջ Տերը սահմանեց հավասարությունն ընտանեկան պայմանների, կարիքների և պահանջների առումով (տես ՎևՈւ 51.3): Հետևաբար, երկրային բաներում հավասար լինելու պատվիրանը չի նշանակում, որ ամեն մեկը կունենա ճիշտ նույն չափի միջոցներ, այլ ընդհակառակը, ամեն ընտանիք կունենա բավարար քանակությամբ միջոցներ` իրենց կարիքների և պահանջների համար` ըստ իրենց անհատական պայմանների:

Նշեք հետևյալ արտահայտությունը` «երկնային բաներ» հատվածներ 5–6-ում:

  • Ի՞նչ «երկնային բաներում» է ձեր կարծիքով Տերը ցանկանում, որ մենք հավասար լինենք:

  • Ինչպե՞ս կարող է երկրային բաներում հավասար լինելը մեզ թույլ տալ հավասար լինել երկնային բաներ ձեռք բերելու գործում:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել մեկ հավելյալ պատճառ, թե ինչո՞ւ Տերը պատվիրեց Սրբերին` հոգ տանել աղքատների մասին: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան:

  • Ձեր կարծիքով, աղքատների մասին հոգ տանելն ինչպե՞ս կպատրաստի Սրբերին`ժառանգել սելեստիալ թագավորությունը:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել այս հատվածից, որը կիրառելի է մեզ համար այսօր: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Տիրոջ պատվիրաններին հետևելը պատրաստում է մեզ սելեստիալ արքայությունում տեղ ունենալու համար:)

Խնդրեք ուսանողներին թվարկել որքան հնարավոր է շատ պատվիրաններ մեկ րոպեում: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Հանձնարարեք ուսանողներին ընտրել գրատախտակին թվարկված պատվիրաններից մեկը և իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել մի քանի նախադասություն, որոնք բացատրում են, թե ինչպես այդ պատվիրաններին հնազանդվելը կօգնի պատրաստել նրանց սելեստիալ արքայության համար: Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ մեզ պատվիրաններ տալու Տիրոջ նպատակը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հայտարարությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Բավարար չէ պարզապես ընթացքի հետ գնալը։ Ավետարանի պատվիրանները, արարողություններն ու ուխտերը կանխավճարների ցուցակներ չեն, որոնք պետք է փոխանցել ինչ-որ երկնային հաշվեհամարի վրա։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

  • Ինչպե՞ս կարող է պատվիրանները տալու Տիրոջ նպատակը հասկանալը օգնել մեզ` հնազանդվել Նրան ավելի մեծ հավատարմությամբ:

Հրավիրեք երկու ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.8-9: Դասարանին խնդրեք` հետևել նրանց և ուշադրություն դարձնել այն մարդկանց անվան վրա, ում Տերը նշանակեց կազմավորել Միացյալ Միաբանությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան:

  • Համաձայն հատված 9-ի ո՞ւմ հետ էին այս երեք մարդիկ հրահանգված նստել խորհրդի: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «սրբեր … Սիոնում»-ը վերաբերում է Եկեղեցու անդամներին Ինդիփենդենսում, Միսսուրի:)

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը, Նյուել Ք. Վիթնին, Սիդնի Ռիգդոնը, Փիթեր Վիթմեր Կրտսերը և Ջեսսի Գաուսը հնազանդվեցին այս պատվիրանին և ուղևորվեցին Միսսուրի 1832 թվականի ապրիլին: Իրենց ժամանումից շատ չանցած այս երեքը խորհուրդ արեցին, որտեղ նրանք կազմավորեցին Միացյալ Միաբանությունը` համաձայն այս հայտնության մեջ տրված ցուցումների: Միաբանության կազմի մեջ մտնում էին Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Նյուել Ք. Վիթնին, Էդվարդ Պատրիջը, Սիդնի Գիլբերտը, Օլիվեր Քաուդերին, Ջոն Ուիթմերը, Վիլյամ Վ. Ֆելփսը և Մարտին Հարրիսը:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 78.10-16-ը բացատրելով, որ այդ հատվածներում Տերը շեշտեց, որ միաբանության անդամները պետք է ուխտի միջոցով պատասխանատվություն վերցնեն իրենց վրա` կառավարելու Եկեղեցու ձեռնարկումները: Այս ուխտին հավատարիմ լինելով, նրանք կունենան Տիրոջ աջակցությունը` Նրա պատվիրանները կատարելիս: Տերը նաև բացատրեց, որ եթե Սրբերը հետևեն Իր հրահանգներին, Եկեղեցին կկարողանա անկախ մնալ մյուս բոլոր երկրային կազմավորումներից:

Վարդապետություն և Ուխտեր 78․17-22

Տերը նկարագրում է օրհնությունները, որոնք հասանելի են նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները

Խնդրեք ուսանողներին` անվանել մի քանի պարգևներ և օրհնություններ, որոնք նրանք ստացել են, երբ ավելի երիտասարդ էին, և որոնք նրանք ավելի բարձր են գնահատում հիմա, երբ ավելի մեծ են:

  • Ինչո՞ւ եք դուք ավելի երախտապարտ այդ պարգևների և օրհնությունների համար հիմա:

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող են դրանք կապված լինել օրհնությունների հետ, որոնք մեր Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.17–18 բարձրաձայն: Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչո՞վ էին Սրբերը նման փոքր երեխաների։

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար մեզ համար` հասկանալ օրհնությունները, որոնք Տերը պահել է մեզ համար:

  • Չնայած որ մենք, հնարավոր է, չկարողանանք հասկանալ և տանել բոլոր բաները, ի՞նչ հրավեր է Տերը տալիս մեզ: (Ուրախ լինել:)

  • Ինչպե՞ս է օգնում մեզ ուրախ լինել իմանալը, որ Տերը «մեր ուղեկիցը կլինի» (ՎևՈւ 78.18) այն բաների դեպքում, որոնք մենք չենք կարող հասկանալ կամ տանել:

Խնդրեք ուսանողներին` կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.19 մտքում, փնտրելով խորհուրդը, որը Տերը տվեց Սրբերին: Ապա հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց իմացածով։

  • Ի՞նչ է ասել Տերը, որ կպատահի նրանց, ովքեր ընտրում են երախտագիտությամբ ընդունել բոլոր բաները: (Ուսանողները պետք է գտնեն մեկ սկզբունք, որը նմանատիպ է հետևյալին. Եթե մենք ընդունենք բոլոր բաները երախտագիտությամբ, Տերը կբազմապատկի մեր օրհնությունները:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը կբազմապատկի նրանց օրհնությունները, ովքեր ընդունում են այդ ամենը երախտագիտությամբ:

  • Ինչպե՞ս կարող է բոլոր բաները երախտագիտությամբ ընդունելու ընտրությունը նաև օգնել մեզ` լինել լավ տրամադրության մեջ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք ավելի լիարժեքորեն ընդունել բոլոր բաները երախտագիտությամբ։

Խնդրեք ուսանողներին` մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.20-22-ը փնտրելով, թե Տերն ի՞նչ ասաց, որ մենք պետք է անենք հատված 19-ում նկարագրված խոստումները հասկանալու արդյունքում։ Հրավիրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Վարդապետություն և Ուխտեր 79-80

Ջարեդ Քարտերը, Ստեփան Բարնեթը և Իդեն Սմիթը կանչված են ծառայելու միսիայում:

Տեղեկացրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 79-ում և 80-ում գրանցված հայտնություններում Տերը կանչեց երեք տղամարդկանց` ծառայելու որպես միսիոներներ: Հանձնարարեք ուսանողներին` աշխատել զույգերով: Զուգընկերներից մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 79-ը, իսկ մյուսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 80-ը։ Հրավիրեք նրանց` իրենց հանձնարարված հատվածներում փնտրել սկզբունքներ, որոնք կիրառելի են միսիոներական աշխատանքում:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին` իրենց կարդացածով կիսվել զուգընկերոջ հետ։ Հետո խնդրեք ուսանողներին` իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մեկ սկզբունք, որ նրանք սովորել են: Հրավիրեք նրանց` գրել մի քանի նախադասություն այն մասին, թե նրանք ինչպես կարող են օգտագործել այդ սկզբունքը` կիսվելու ավետարանով իրենց ծանոթի հետ:

Ամփոփեք այս դասը`բերելով ձեր վկայությանն այն վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք դուք այսօր քննարկել եք դասարանում։

Բացատրական և պատմական տեղեկություններ

Վարդապետություն և Ուխտեր 78․5-6 «Հավասար երկրային բաներում»

Իր հետևյալ հայտարարության մեջ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նախազգուշացնում է Սրբերին` երկրային բաները նպատակ չդարձնել իրենց համար.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Մենք կարող ենք հարց տալ մեզ. շատերի նման ապրելով հասարակություններում, որտեղ ունեցվածքն ու հաճույքները երկրպագության առարկաներ են, արդյո՞ք մենք հեռու ենք մնում ագահությունից և փափագից` ձեռք բերելու ավելի ու ավելի շատ այս աշխարհի ապրանքներից: Նյութապաշտությունը պարզապես կռապաշտության և հպարտության ևս մեկ դրսևորում է, որը հատկանշական է Բաբելոնի համար: Հավանաբար մենք կարող ենք սովորել գոհանալ նրանով, ինչը բավարար է մեր կարիքների համար» (“Come to Zion,” Ensign or Լիահոնա, Nov. 2008, 39)։

Վարդապետություն և Ուխտեր 78.15: Ադամ-օնդի-Ահման

Ադամ-օնդի-Ահմանը այն վայրն է, որտեղ Ադամը օրհնեց իր արդար ժառանգներին իր մահանալուց երեք տարի առաջ (տես ՎևՈւ 107.53–56), և որտեղ նա կգա հանդիպելու Սրբերի հետ` նախքան Երկրորդ Գալուստի ժամանակը(տես ՎևՈւ 116):

Վարդապետություն և Ուխտեր 78.15–16: Միքայելը և փրկության բանալիները

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Ադամը, ում մասին Տերը պատմեց Աբրահամին, այն խելացիների թվում էր, ովքեր նշանակված էին կառավարելու աշխարհը: Նա Միքայելն էր, Իշխան, Աստծո որդի`ընտրված գալու այս երկիր և կանգնելու իր ժառանգների գլխին, պահելով «փրկության բանալիները Սուրբի խորհրդի և ղեկավարության ներքո, որը չունի օրերի սկիզբ, ոչ էլ կյանքի վերջ» [ՎևՈւ 78.16]: Այդ Սուրբը Հիսուս Քրիստոսն է: Երկրի վրա Միքայելը հայտնի էր որպես Ադամ: Նախաերկրային կյանքում նա հոգի էր` մեր Հոր մյուս երեխաների նման» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 1:5–6): (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի ձեռնարկ, 2րդ հրատ․ [Church Educational System manual, 2001], 173)։

Վարդապետություն և Ուխտեր 78.20: Որդի Ահման

Նկար
Երեց Օրսոն Պրատ

Երեց Օրսոն Պրատը նշել է, որ «գոյություն ունի մեկ հայտնություն, որին այս մարդիկ ընդհանրապես ծանոթ չեն: Ես կարծում եմ այն երբեք չի հրատարակվել, բայց, հավանաբար, այն կլինի եկեղեցու պատմության մեջ: Այն տրված է հարցերում և պատասխաններում: Առաջին հարցն է. «Ինչպե՞ս է Աստծո անունը մաքուր լեզվով»: Պատասխանն է՝ «Ահման»: «Ի՞նչ է Աստծո Որդու անունը»: Պատասխան. «Որդի Ահման` Աստվածային բոլոր մասերից ամենամեծը, բացառությամբ Ահմանի» (“Discourse,” Deseret News, May 23, 1855, 82 [part one of this discourse published in Deseret News, May 16, 1855, 76]; տես նաև Documents, Volume 2: July 1831–January 1833, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 215):

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Հիսուս Քրիստոսը նաև կոչվում է Որդի Ահման: (Տես Վ.և Ու. 95․17։) Հետևաբար, նրա անունը կապված է այն տեղանվան հետ, որտեղ Ադամն ապրում էր: Այդ պատճառով Երեց Օրսոն Պրատը դրան տալիս է «Աստծո Հովիտ» մեկնաբանությունը (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:57)։ (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի ձեռնարկ, 2րդ հրատ․ [Church Educational System manual, 2001], 173)։

Վարդապետություն և Ուխտեր 79: Ո՞վ էր Ջարեդ Քարտերը:

Ջարեդ Քարտերը և նրա կինը միացան Եկեղեցուն 1831 թվականին, մինչ նրանք ապրում էին Նյու Յորքում: Նրանք տեղափոխվեցին Թոմսոն, Օհայո, Քոլսվիլի սրբերի հետ: Ջարեդը ծառայեց միսիայում 1831 թվականի վերջերին և 1832 թվականի սկզբներին Օհայոյում, Պենսիլվանիա, Նյու Յորքում և Վերմոնտում: Ամհերստ, Օհայո, որտեղ գտնվում էր նրա տունը, վերադառնալուց շատ չանցած նա ուղևորվեց Հայրամ, Օհայո` այցելելու Մարգարեին և տեղեկություն ստանալու իր հաջորդ միսիայի վերաբերյալ: 1832 թվականի մարտի 12-ին Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որն այժմ գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 79-ում, կանչելով Ջարեդ Քարտերին մեկ այլ միսիայի: Նա մեկնեց ծառայելու այս միսիայում 1832 թվականի ապրիլի 15-ին: Նրա միսիան տևեց 6 ամիս և երկու օր, և նա մկրտեց 79 մարդկանց:

Վարդապետություն և Ուխտեր 80: Ո՞վ էր Ստեփան Բարնեթը:

Փարլի Պ. Պրատի կողմից մկրտվելուց մեկ ամսից մի քիչ անց Կիրթլենդում, Օհայո, Ջոն Մարդոկը ավետարանով կիսվում էր Ստեփան Բարնեթի և նրա ընտանիքի հետ 1830 թվականի նոյեմբերի վերջին: 1831 թվականի հոկտեմբերին, մեկ տարուց քիչ անց, Ստեփան Բարնեթը 17 տարեկանում քահանայապետ ձեռնադրվեց Եկեղեցու համաժողովի ժամանակ Օրինջում, Օհայո: 1832 թվականի հունվարի 25-ին Ստեփանը կանչ ստացավ` քարոզելու ավետարանը Ռագլես Իմեսի հետ (տես ՎևՈւ 75․ 35)։ Հայտնությունը, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 80-ում, ստացված 1832 թվականի մարտի 7-ին, ներառեց մեկ այլ կանչ Սթվենի համար` քարոզելու ավետարանը այս անգամ Իդեն Սմիթի հետ: Ստեփանը մեկնեց միսիայի 1832 թվականի ապրիլին և սկսեց քարոզել Իդեն Սմիթի հետ` նույն տարվա օգոստոսին: Ստեփան Բարնեթը ծառայեց միսիայում Նոր Համփշիրում և այլ նահանգներում 1832-1834 թվականներին: