Սեմինարիա
Դաս 157․ Պաշտոնական Հայտարարություն 2


Դաս 157

Պաշտոնական Հայտարարություն 2

Նախաբան

20-րդ դարի ընթացքում միսիոներական աշխատանքը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Եկեղեցու ղեկավարներն աղոթեցին աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու անդամների քահանայության կարգումների և տաճարային արարողությունների սահմանափակումների վերաբերյալ։ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մի հստակ հայտնություն ստացավ, որը 1978 թվականի հունիսի 1-ին Սոլթ Լեյքի Տաճարում հաստատվեց Առաջին Նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից։ 1978 թվականի հունիսի 8-ի իրենց նամակում, նրանք հրապարակեցին հայտնությունը։

Ուսուցման առաջարկներ

Պաշտոնական Հայտարարություն 2

Տերը հայտնում է, որ քահանայության և տաճարային օրհնությունները կարող են տարածվել Եկեղեցու ցանկացած արժանավոր անդամի վրա։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք ունեն մի ընկեր, ով փորձում է գտնել Եկեղեցու մասին որոշ հարցերի պատասխանները։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը։

Ուսանողների պատասխաններից հետո բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, մենք հարց տվող ժողովուրդ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցաքննումը առաջնորդում է դեպի ճշմարտություն:…

… Հարցադրումը վկայության ծննդավայրն է։ Ոմանք կարող են ամաչել կամ անարժան զգալ, քանի որ նրանք փնտրում են հարցեր ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք կարիք չունեն այդպես մտածելու: Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին:

Աստված մեզ պատվիրում է փնտրել մեր հարցերի պատասխանները (տես Հակոբոս 1․5–6) և պահանջում է միայն, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10․4): Երբ մենք դա անենք, բոլոր բաների վերաբերյալ ճշմարտությունները կարող են հայտնի դարձվել մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10․5

Մի վախեցեք. հարցեր տվեք: Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր կառչեք այն հավատքից և լույսից, որը դուք արդեն ստացել եք» (“The Reflection in the Water” [Church Educational System devotional, Nov. 1, 2009], LDS.org

  • Ի՞նչ ուսուցանեց Նախագահ Ուխդորֆը, որը կարող է օգնել մեկին, ով հարցեր ունի Եկեղեցու վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ երկու մարդկանց` Հելվեշիո և Ռուդա Մարտինսների մասին հետևյալ պատմությունը, ովքեր ձգտում էին հարցերի միջոցով ստանալ և հասկանալ ճշմարտությունը։

Նկար
Երեց Հելվեշիո Մարտինս

Երեց Հելվեշիո Մարտինս

«1972 թվականի մի պարզ ապրիլյան երեկո … Հելվեշիո Մարտինսը խորհում էր ճշմարտության վերաբերյալ իր ընտանիքի որոնումների շուրջ։ Նա և նրա կինը՝ Ռուդան, հետազոտել էին տարբեր կրոններ, սակայն դրանցից և ոչ մեկը կարծես չէր լրացնում նրանց հոգևոր դատարկությունը։ «Այդ գիշեր ես զրուցեցի Աստծո հետ և նրանից խնդրեցի օգնություն»,ասում է նա» (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, May 1990, 106)։

Մի քանի օր անց միսիոներները եկան Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) նրանց տուն։ Երեց Մարտինսը հիշում է․ «Այն պահին, երբ այդ երիտասարդ տղաները ոտք դրեցին մեր տուն, մեր ողջ մռայլությունն ու հոգևոր անհանգստությունն անմիջապես վերացան՝ իրենց տեղը զիջելով հանգստությանը և խաղաղությանը, որը, ես գիտեմ` արդյունքն էր Սուրբ Հոգու ազդեցության» (with Mark Grover, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43)։

Երբ Հելվեշիոն և Ռուդան, ովքեր աֆրիկական ծագում ունեն, զրուցեցին միսիոներների հետ, Հելվեշիոն հարցրեց Եկեղեցում սևամորթ մարդկանց ունեցած դերի մասին։ Մարտինսը գիտեր, որ այդ ժամանակ Եկեղեցու քաղաքականությունն արգելում էր աֆրիկական ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց շնորհել քահանայություն։ Դա հանգեցրեց ավելորդ հարցերի, որոնք նրանք հղեցին միսիոներներին։

  • Եթե դուք լինեիք Մարտինս ընտանիքի տեղում, ի՞նչ հարցեր կունենայիք, երբ իմանայիք քահանայության սահմանափակումների մասին։

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը, որը Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանի մի մասն է։ (Կարող եք պատրաստել այդ նախաբանի պատճեները այն ուսանողների համար, ովքեր չունեն սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակությունը։) Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հայտարարությունը և խնդրրեք դասարանին փնտրել այն հարցերի պատասխանները, որոնք անհատները կարող են ունենալ քահանայության սահմանափակման մասին։

«Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ «բոլորը նույնն են Աստծո համար», այդ թվում՝ «սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Եկեղեցու պատմության մեջ յուրաքանչյուր ցեղի և ազգության տեր մարդիկ տարբեր երկրներում մկրտվել և ապրել են` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ։ Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում Եկեղեցու մի քանի սևամորթ անդամներ են կարգվել քահանայության։ Իր պատմության սկզբում Եկեղեցու ղեկավարները քահանայություն չէին շնորհում աֆրիկական ծագում ունեցող սևամորթ անդամներին։ Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության արմատների վերաբերյալ»։

  • Քահանայության սահմանափակմանը վերաբերող ի՞նչ հարցերի կարելի պատասխանել այս հայտարարության շնորհիվ։

Նշեք այն նախադասությունը, որն ասում է. «Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության արմատների վերաբերյալ»։ Համոզվեք, որ չնայած որոշ մարդիկ կարող են պատճառներ բերել, թե ինչու այդ ժամանակ աֆրիկական ծագումով մարդկանց չէր շնորհվում քահանայություն, ուսանողները պետք է հասկանան, որ այդ պատճառները ճշգրիտ չեն կարող լինել։ Հայտարարությունը, որը նոր կարդացինք, ներկայացնում է Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը։

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը, որը բացատրում է, թե ինչ արեց Մարտինսների ընտանիքը, երբ իմացավ վերականգնված ավետարանի մասին։

Մարտինսների ընտանիքը մկրտվեց 1972 թվականի հուլիսի 2-ին և հավատարմորեն ծառայեց Եկեղեցում։ Երբ նրանց ավագ որդի Մարկուսը ստացավ իր հայրապետական օրհնությունը, այնտեղ խոստում կար, որ նա կքարոզի ավետարանը։ Չնայած քահանայության սահմանափակումն այդ ժամանակ խանգարում էր Մարկուսին ծառայելու լիաժամկետ միսիայում, նրա ծնողները բացեցին միսիոներական խնայողական հաշվեհամար։ 1975 թվականին Եկեղեցին հայտարարեց, որ Տաճար է կառուցվելու Սան Պաուլոյում` Բրազիլիա։ Դրամահավաքին օգնելու համար Քույր Մարտինսը վաճառեց իր թանկարժեք զարդերը։ Եղբայր Մարտինսը հավատարմորեն ծառայեց` որպես տաճարի հրապարակախոսության հանձնախմբի անդամ։ Մարտինսների ընտանիքը գնաց այդ զոհաբերություններին նույնիսկ իմանալով` որ իրենք հնարավորություն չէին ունենա քահանայության արարողությունները ստանալ տաճարում։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարտինսների ընտանիքը ցանկացավ մկրտվել և հավատարմորեն ծառայել Եկեղեցում, չնայած այդ ժամանակ նրանք տուժել էին քահանայության սահմանափակումից։

Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, բարձրաձայն կարդացեք Եղբայր Մարտինսի պատասխանը․

Նկար
Երեց Հելվեշիո Մարտինս

«Մենք գտել էինք ճշմարտությունը, և ոչինչ մեզ չէր կանգնեցնի ապրելու դրանով»։… «Երբ հոգին ասում է ձեզ, որ ավետարանը ճշմարիտ է, ինչպե՞ս կարող եք հերքել այն»։ (In “Elder Helvécio Martins of the Seventy,” 106)։

Նշեք, որ քանի որ Մարտինսների ընտանիքը վկայություն էր ստացել Սուրբ Հոգու միջոցով, նրանք կարողացան շարժվել առաջ` վստահելով Տիրոջը, անկախ այն բաներից, որոնք իրենք չէին հասկանում։

  • Ինչպե՞ս կարող է Մարտինսների ընտանիքն օրինակ ծառայել այն ժամանակ, երբ դուք հարցեր եք ունենում։ (Մենք կարող ենք ամուր բռնել նրանից, ինչ արդեն գիտենք և ամուր կանգնենք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանանք։)

Բացատրեք, որ 1978 թվականի հայտնությանը նախորդող տասնամյակների ընթացքում բացի Մարտինսների ընտանիքից, աֆրիկական ծագում ունեցող հազարավոր մարդիկ տարբեր ազգերի մեջ իմացել են վերականգնված ավետարանի ճշմարտացիությունը։ Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում ստացել են Նիգերիայում և Գանայում չմկրտված նորադարձների նամակների հոսք, որտեղ խնդրում էին, որ միսիոներներ ուղարկվեն Աֆրիկա։ Տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարներն աղոթքով մտածել են այդ հարցի շուրջ և զգացել, որ ժամանակը դեռ չի եկել, որպեսզի միսիոներներ ուղարկեն Աֆրիկա, որտեղ տեղի անդամները չեն կարողանա նախագահել կամ արարողություններ կատարել։

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Տեղեկացրեք ուսանողներին, որ Պաշտոնական Հայտարարություն 2-ը պարունակում է այն հայտնության պաշտոնական հայտարարությունը, որը Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը ստացավ 1978 թվականի հունիսի 1-ին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը, որը սկսվում է «Թանկագի՛ն եղբայրներ» արտահայտությամբ։ Հանձնարարեք դասարանին հետևել և գտնել, թե ըստ Եկեղեցու ղեկավարների, ինչին էին նրանք ականատես եղել։

  • Եկեղեցու ղեկավարներն ինչի՞ն էին ականատես եղել ողջ աշխարհով մեկ։

  • Ինչո՞վ էին ոգեշնչվել Եկեղեցու ղեկավարները, երբ նրանք ականատես եղան Տիրոջ աշխատանքի տարածմանը։ (Ցանկությամբ, որ Եկեղեցու յուրաքանչյուր արժանի անդամի վրա տարածվեն ավետարանի բոլոր օրհնությունները։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հաջորդ պարբերությունը (որը սկսվում է «Քաջատեղյակ այն խոստումներին»)։ Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես Եկեղեցու ղեկավարներն իրականացրին այն ցանկությունը, որով նրանք ոգեշնչվեցին։

  • Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը և Եկեղեցու այլ ղեկավարները՝ իրենց ոգեշնչված ցանկություններն իրականացնելու համար։

  • Ի՞նչ է դա մեզ ուսուցանում մարգարեների վերաբերյալ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը կարող եք գրել գրատախտակին․ Մարգարեները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը Եկեղեցին ղեկավարելու համար։)

Առանձնացրեք «Քաջատեղյակ այն խոստումներին, որոնք տրվել են մարգարեների կողմից» արտահայտությունը:

  • Ի՞նչ է այդ արտահայտությունը և դրա ներկայացրած նախադասությունն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչ գիտեին Եկեղեցու ղեկավարները քահանայության սահմանափակման մասին։ (Նրանք գիտեին, որ ինչ-որ ժամանակ բոլոր արժանի տղամարդիկ հնարավորություն կունենան ստանալու քահանայությունը։)

Բացատրեք, որ 1978 թվականին նախորդող բազմաթիվ տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը քննարկել և աղոթել են քահանայության սահմանափակման մասին։ Եկեղեցու ղեկավարները զգացին, որ այդ հայտնությունն անհրաժեշտ էր սահմանափակումը փոխելու համար, որը հաստատվել էր ավելի քան մեկ դար առաջ։ Երբեմն այդ ծանրակշիռ հարցը կախված է եղել Նախագահ Քիմբալի մտքում, և նա հաճախ գնացել է տաճար` դրա մասին մենակ աղոթելու։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ արտահայտությամբ սկսվող հաջորդ երկու պարբերությունները` «Նա լսեց մեր աղոթքները»։ Խնդրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել Նախագահ Քիմբալի, Առաջին Նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանին։

  • Ո՞րն էր Իր մարգարեների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանը։

  • Ի՞նչ է դա մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը ղեկավարում Իր Եկեղեցին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնության միջոցով։)

Բացատրեք, որ այդ հայտնությունը խորը ազդեցություն ունեցավ ողջ աշխարհի մարդկանց վրա։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ, թե ինչպես Հելվեշիո Մարտինսը և իր կին Ռուդան արձագանքեցին, երբ իմացան այդ մասին․

«Ես չէի կարողանում զսպել իմ զգացմունքները։ Ռուդան և ես գնացինք մեր ննջասենյակ, ծնկի իջանք և աղոթեցինք։ Մենք արտասվում և շնորհակալություն էինք հայտնում մեր Երկնային Հորը այն իրադարձության համար, որի մասին մենք միայն կարող էինք երազել։ Օրը իսկապես եկավ, և այն եկավ մեր մահկանացու կյանքում» (Autobiography, 69–70)։ Մարտինսների ընտանիքը կնքվեց տաճարում։ Նրանց որդի Մարկուսը աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու առաջին անդամն էր, ով քահանայության սահմանափակման դադարեցման հայտնությունից հետո ծառայեց միսիայում։ Հելվեշիո Մարտինսը դարձավ քահանայության տեղական ղեկավար և ի վերջո կանչվեց ծառայելու որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ։

Բացատրեք, որ քահանայության սահմանափակման դադարեցման մասին հայտնությունը ստանալուց շատ չանցած, միսիոներներ ուղարկվեցին Աֆրիկա։ Այդ ժամանակից ի վեր տաճարներ կառուցվեցին այդ աշխարհամասում և հարյուր հազարավոր մարդիկ այնտեղ ստացան ավետարանի արարողություններն իրենց և իրենց մահացած նախնիների համար։

Նշեք, որ հնարավոր է ուսանողներին հարցնեն, թե ինչու որոշ ժամանակ Եկեղեցին աֆրիկական ծագում ունեցող տղամարդկանց չի շնորհել քահանայություն։ Հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին։

Հավաստիացրեք, որ տեղին է մյուսներին ասել, որ մենք չգիտենք, թե ինչու սկսվեց քահանայության սահմանափակումը։ Բացի դրանից, մենք կարող ենք կիսվել և վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք մենք չգիտենք։ (Կարող եք անդրադառնալ գրատախտակին գրված ճշմարտություններին։) Ավարտեք` հրավիրելով ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով։ Կարող եք կիսվել նաև ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Պաշտոնական Հայտարարություն 2։ Քահանայության օրհնությունները հասանելի են Աստծո բոլոր զավակներին։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը բացատրել է, որ թեև քահանայության իշխանությունը շնորհվեց տղամարդկանց, Երկնային Հոր բոլոր զավակները՝ տղամարդ թե կին, կարող են ստանալ քահանայության օրհնությունները։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա բերել առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը առանց կնոջ՝ հավերժական ընտանիք կազմելու համար: Այլ կերպ ասած, … Հավերժական տեսանկյունից նայելով, և՛ բազմանալու ստեղծարար ուժերը, և՛ քահանայության զորությունը ամուսինը և կինը միմյանց հետ կիսում են։ Եվ որպես ամուսիններ, տղամարդը և կինը՝ երկուսն էլ պետք է ձգտեն հետևել մեր Երկնային Հորը։ Սիրո, խոնարհության և համբերատարության քրիստոնեական արժեքները պետք է լինեն նրանց ուշադրության կենտրոնում, մինչ նրանք փնտրում են քահանայության օրհնություններն՝ իրենց և իրենց ընտանիքների կյանքում։

Մեզ համար վճռորոշ է հասկանալ, որ Երկնային Հայրը ուղի է տվել Իր բոլոր որդիների և դուստրերի համար, որ նրանց հասու լինեն քահանայության օրհնությունները, և որ նրանք ուժեղացվեն քահանայության զորությամբ» («Սա է իմ գործը և իմ փառքը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 19)։

Պաշտոնական Հայտարարություն 2։ Խուսափեք արհեստական պատճառաբանումներ կցել Աստծո հայտնություններին

«1988 թվականի քահանայության վերաբերյալ տրված հայտնության տասներորդ տարեդարձի կապակցությամբ, [Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը] բացատրել է [իր] վերաբերմունքն այն կարծիքների վերաբերյալ, որոնք մահկանացու պատճառաբանումներ են առաջարկում աստվածային հայտնության համար․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Եթե դուք սուրբ գրությունները կարդալիս ունենաք հետևյալ հարցը ձեր մտքում․ «Ինչո՞ւ Տերը պատվիրեց սա, կամ ինչո՞ւ Տերը պատվիրեց այն», դուք կհայտնաբերեք, որ հարյուր պատվիրաններից ամենաշատը մեկին է տրվել որևէ պաճառաբանում։ Պատճառաբանումներ տալը Տիրոջ ուղին չէ։ Մենք` [մահկանացուներս], կարող ենք պատճառաբանումներ կպցնել հայտնությանը։ Մենք կարող ենք պատճառաբանումներ կպցնել պատվիրաններին։ Երբ մենք անում ենք այդ, մենք մնում ենք միայնակ մեր որոշումներում։ Որոշ մարդիկ պատճառաբանումներ են ավելացնում այն բանին, որի մասին մենք զրուցում ենք այստեղ և պարզվում է, որ նրանք մեծապես սխալվում են։ Կա մի դաս, որ կարող ենք սովորել դրանից։… Շատ վաղուց ես որոշել եմ, որ պետք է հավատք ունենամ պատվիրանի հանդեպ և հավատք չունենամ այն պատճառաբանումների հանդեպ, որոնք տրվել են դրա համար»։

Երբ հարցրին, թե արդյոք [նա ] նկատի ունի Գերագույն Իշխանավորների կողմից տրված պատճառաբանումներին, [նա] պատասխանեց.

«Ես նկատի ունեմ և՛ գերագույն իշխանավորների տված պատճառաբանումներին և այն պատճառաբանումներին, որոնք լավ մշակվել են … ուրիշների կողմից։ Պատճառաբանումների այդ ամբողջ շարքն ինձ համար ավելորդ ռիսկ վերցնել է նշանակում։… Եկեք չանենք այն սխալները, որոնք արվել են անցյալում՝ այստեղ և այլուր, փորձելով պատճառաբանումներ կպցնել հայտնությանը։ Պարզվում է, որ պատճառաբանումները մեծ չափով արհեստական են։ Հայտնությունները նրանք են, ինչը մենք հաստատում ենք որպես Տիրոջ կամքը և դրանում է արժանահավատությունը» [“Apostles Talk about Reasons for Lifting Ban,” Daily Herald, Provo, Utah, June 5, 1988, 21 (AP)]” (Dallin H. Oaks, Life’s Lessons Learned [2011], 68–69)։

Պաշտոնական Հայտարարություն 2։ Պարտադիր չէ, որ մենք բոլոր պատասխաններն ունենանք, սակայն մենք պետք է տեղյակ լինենք նրան, ինչը մենք իսկապես գիտենք

Յոթանասունից Երեց Փոլ Վ. Ջոնսոնը հետևյալ խորհուրդն է տվել ավետարանի ուսուցիչներին․

Նկար
Երեց Փոլ Վ. Ջոնսոն

«Վնաս չունի, որ ուսանողը տեսնի, որ ուսուցիչը չգիտի բոլոր բաների պատասխանը, սակայն գիտի հիմնական հարցերի պատասխանները և ունի ուժեղ վկայություն։ Երբ հրեշտակը հարցրեց Նեփիին, թե արդյոք նա գիտի Աստծո բարեհաճության մասին, Նեփին պատասխանեց.- «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին» (1 Նեփի 11․17)։ Նույնիսկ, եթե մենք չգիտենք որոշակի հարցի պատասխանը, մենք կարող ենք հիշեցնել ուսանողներին այն բաների մասին, որոնք մենք գիտենք։

Մեկ այլ դժվարության, որին մենք հանդիպում ենք, հատկապես որոշ ժամանակ ուսուցանելուց հետո, հին փաստաթղթերից և հին բացատրություններից կառչելու միտումն է։ Մենք ավելի լավ կգործենք, եթե պահենք Եկեղեցու ներկայիս դիրքորոշումը։ Դա անելու ամենալավ եղանակներից մեկը լուրերի էջի նյութերին ծանոթ լինելն է, որը գտնվում է՝ LDS.org (mormonnewsroom.org)։…

1978 թվականի ամռանը ես աշխատանքի եմ անցել սեմինարիաներում և ինստիտուտներում։ Այդ ամառվա հունիս ամսին հայտնություն հայտարարվեց, որ քահանայությունը հասանելի է բոլոր արժանի տղամարդկանց։ Այդ տարվա օգոստոսին Տասներկուսի Քվորումի անդամ Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին խոսեց սեմինարիայի և ինստիտուտի անձնակազմի հետ նմանօրինակ մի հավաքի ժամանակ։ Նա շեշտեց, թե ինչպես հայտնությունը փոխեց խնդրի նկատմամբ մեր ունեցած ըմբռնումը։ Նա ասաց․

«Մոռացեք այն ամենն, ինչ ասել եմ կամ այն, ինչ Նախագահ Բրիգամ Յանգը, Նախագահ Ջորջ Ք․ Քենոնը կամ մեկ ուրիշն է ասել անցյալում, որը հակասում է ներկայիս հայտնությանը։ Մենք խոսել ենք սահմանափակ հասկացողությամբ և առանց այն լույսի և գիտելիքի, որն այժմ առկա է աշխարհում։

Մենք ստանում ենք ճշմարտությունը և լույսը` տող առ տող և ցուցում առ ցուցում։ Այժմ տվյալ թեմայի վերաբերյալ մենք բանականության և լույսի նոր հոսք ենք ավելացրել և այն ցրում է անցյալի ողջ խավարը, հայացքները և մտքերը։ Դրանք այլևս կարևոր չեն։

«Ոչ մի գրամ անգամ փոփոխություն չի եղել նրանից, ինչ որևէ մեկը երբևէ ասել է … հարցի վերաբերյալ, նախքան այս տարվա (1978) հունիսի առաջին օրը» (“All Are Alike unto God” [CES symposium on the Book of Mormon, Aug. 18, 1978], 2; LDS.org

Եկեք տեղյակ լինենք այն լույսի մասին, որը մեզ տրվել է» (“A Pattern for Learning Spiritual Things” [address to CES religious educators, Aug. 7, 2012], LDS.org

Պաշտոնական Հայտարարություն 2։ «Տերը հայտնի է դարձրել Իր կամքը»

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից ոմանք ավելի ուշ նկարագրել են իրենց այն փորձառությունը, երբ հայտնությունը տրվեց 1978 թվականի հունիսի 1-ին։ Օրինակ` 1978 թվականի լինելով Տասներկուսի Քվորումի անդամ, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին վկայել է․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Սենյակում տիրում էր սուրբ և սրբագործված մթնոլորտ։ Կարծես թե մի ուղի էր բացվել երկնային գահի և ծնկի իջած, աղերսող Աստծո մարգարեի միջև, ում միացել էին իր եղբայրները։… Սուրբ Հոգու զորությամբ այդ մարգարեն հավաստիացում ստացավ, որ բաները, որոնց համար նա աղոթեց, ճշմարիտ էր, որ ժամանակը եկել է, և որ այժմ քահանայության հրաշալի օրհնություններն ամենուր պետք է տարածվեն բոլոր արժանի տղամարդկանց վրա` անկախ իրենց ծագումից։

Շրջանում գտնվող յուրաքանչյուր մարդ Սուրբ Հոգու զորությամբ իմացավ նույն բանը։…

Այդ իրադարձությանը մասնակցող յուրաքանչյուր ոք դրանից հետո այլևս նույնը չէր։ Ոչ էլ Եկեղեցին էր այլևս նույնը» (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 70)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նմանապես հաստատել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Այդ առիթով [երբ Պաշտոնական Հայտարարություն 2-ի հայտնությունը տրվեց]` անընդհատ խնդրանքների և հավատքի շնորհիվ, և քանի որ ժամը և պահը եկել էր, Տերն իր հեռատեսությամբ Սուրբ Հոգին հրաշալի և զարմանալի ձևով հեղեց Առաջին Նախագահության և Տասներկուսի վրա՝ վեր այն ամենից, ինչը, ներկաներից բացի, ոչ ոք երբևէ չէր զգացել։ Հայտնությունը ստացավ Եկեղեցու Նախագահը։ Այն ստացավ նաև ներկաներից յուրաքանչյուրը» (“All Are Alike unto God” [address to CES religious educators, Aug. 18, 1978], 3, LDS.org

Պաշտոնական Հայտարարություն 2։ Լրացուցիչ տեղեկությունների համար

Պաշտոնական Հայտարարություն 2-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար բացեք LDS.org կայքի Ավետարանի թեմաներ բաժինը և որոնեք «ռասա և քահանայություն»։