Սեմինարիա
Դաս 43. Վարդապետություն և Ուխտեր 38.17-42


Դաս 43

Վարդապետություն և Ուխտեր 38․17-42

Նախաբան

Նախորդ դասն ընդգրկում էր Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնի առաջին 16 հատվածները: Այս դասն ընդգրկում է բաժնի մնացյալ հատվածները: Ի պատասխան սրբերի ցանկությանը` ավելին իմանալ Օհայոյում հավաքվելու պատվիրանի մասին, Տերը հայտնեց որոշ օրհնությունների մասին, որոնք կտրվեն արդարներին Հազարամյակի ընթացքում: Ապա նա հրահանգեց սրբերին միասնական լինել և բացատրեց, թե ինչու է պատվիրել նրանց հավաքվել Օհայոյում: Վերջում, Տերը պատվիրաններ տվեց, որպեսզի օգնի սրբերին իմանալ, թե ինչպես սկսել հավաքվելը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 38․17-22

Տերը բացահայտում է որոշ օրհնություններ, որոնք կստանան արդարներն այժմ և Հազարամյակի ընթացքում:

Հարցրեք ուսանողներին, թե ի՞նչ է ժառանգությունը, և ո՞վ է սովորաբար ստանում այն:

  • Ինչու՞ կուզենայիք ստանալ ժառանգություն:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․17-22 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ ժառանգություն է խոստացել Տերը տալ Իր ժողովրդին:

  • Ի՞նչ է ասել Տերը, որ պետք է անեն Իր մարդիկ, որպեսզի ստանան ժառանգությունը, որի մասին ասվում է այս հատվածներում: (Ձգտել դրան իրենց ողջ սրտով [տես ՎևՈւ 38.19]; լսել Նրա ձայնն ու հետևել Նրան [տես ՎևՈւ 38.22]):

Ուսանողներից մեկին հրավիրեք պատմել Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնի պատմական տեղեկությունը, որը նրանք սովորել էին նախորդ դասին: Անհրաժեշտության դեպքում, հիշեցրեք ուսանողներին, որ Նյու Յորքի սրբերից ոմանք ավելի շատ տեղեկություն պահանջեցին Օհայո տեղափոխվելու հետ կապված Տիրոջ պատվիրանի մասին:

  • Ձեր կարծիքով, հավերժական ժառանգության մասին սրբերին ուսուցանելն ինչպե՞ս է ազդում նրանց զգացումների վրա` Օհայո տեղափոխվելու հրահանգի հետ կապված:

Քաջալերեք ուսանողներին լրացուցիչ պատճառներ գտնել, թե ինչու է Տերը սրբերին պատվիրան տվել հավաքվել Օհայոյում, երբ նրանք վերհիշեն Վարդապետություն և Ուխտեր 38 բաժնի պատմությունը:

Վարդապետություն և Ուխտեր 38․23-27

Տերը պատվիրում է սրբերին միասնական լինել:

Նախքան դասը սկսելը գրատախտակի վրա գծեք ձեր շենքի հարակից տարածքի մի հասարակ հատակագիծ: Կամ նկարեք մի տան պարզ նկար, ինչպես պատկերված է այստեղ: Ներառեք շինության հասարակ էլեմենտներ, օրինակ, մուտք, պատուհան, պատեր և կտուր: Հարցրեք ուսանողներին, թե շենքի որ մասն է ամենակարևորը: Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց տեսնել, որ շենքի յուրաքանչյուր մաս մի կարևոր նպատակի է ծառայում:

Նկար
տան նախագիծ
  • Ինչպե՞ս կարող են շենքի մասերը համեմատվել ընտանիքի անդամների հետ կամ ծխի, ճյուղի մարդկանց հետ: (Ինչպես որ կարևոր է շենքի յուրաքանչյուր մասը, այնպես էլ յուրաքանչյուր անձ ընտանիքում, կամ ծխում, ճյուղում արժեքավոր է և կենսական դեր ունի):

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.23–25 հատվածները մտքում, գտնելով այն արտահայտությունը, որն ուսուցանում է, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք մյուս մարդկանց: Հրավիրեք ուսանողներին ասել այն, ինչ գտան:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում, որ անձը պետք է «գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն»: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Մենք պիտի արժեվորենք մյուսներին այնպես, ինչպես արժեվորում ենք ինքներս մեզ:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել այս սկզբունքը, գրեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ արտահայտությունը. Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն դա իրենց սուրբ գրությունների, տետրերի կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի մեջ: Արտահայտությունը գտնվում է “The Weak and the Simple of the Church,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2007թ., 7):

«Կա մի յուրահատուկ հավասարություն [Եկեղեցու] անդամների մեջ: Մեզանից ոչ մեկը չի համարում իրեն մյուսներից ավելի արժեքավոր (տես ՎևՈւ 38.24–25)» (Նախագահ Բոյդ Ք. Փաքեր):

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ կարծում են, որ իրենք ավելին արժեն, ավելի լավն են, քան մյուսները:

  • Ինչպե՞ս է օրհնվում եկեղեցին, երբ մենք չենք համարում մեզ մյուսներից ավելի արժեքավոր:

Ասացեք ուսանողներին, որ Փրկիչը մի առակ է ուսուցանել, որը ցույց է տալիս, թե ինչու մենք պետք է գնահատենք մյուսներին այնպես, ինչպես ինքներս մեզ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս առակը Վարդապետություն և Ուխտեր 38․26 հատվածից: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե առակում մարդն ինչպես է վերաբերվել իր որդիներին:

  • Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե դուք լինեիք առակի այն որդին, ով ցնցոտիներ է ստանում:

  • Ի՞նչ կարող էր անել այն որդին, ով պատմուճան էր ստացել, իրավիճակը շտկելու համար:

  • Ձեր կարծիքով, ո՞րն է այս առակից մեզ ուղղված Տիրոջ ուղերձը:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.27 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով առակի այն սկզբունքին, որը Տերն ուզում է, որ մենք հասկանանք: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է ասեն հետևյալը. Եթե մենք մեկ չենք, մենք չենք կարող լինել Տիրոջ ժողովուրդը: Գրեք այս սկզբունքը գրատախտակի վրա` ձեր գրած առաջին սկզբունքի կողքին: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը):

  • 27 հատվածի կոնտեքստում ի՞նչ է նշանակում «եղեք մեկ»: (Միասնական լինել մյուսների և Տիրոջ հետ` արդարության մեջ):

  • Մյուսներին արժեվորելով այնքանով, որքանով մենք ենք մեզ արժեվորում, ինչպե՞ս կարող է մեզ օգնել դառնալ մեկ: Ինչպե՞ս կարող է սա օգնել մեզ դառնալ մեկ Տիրոջ հետ:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ չենք կարող լինել Տիրոջ ժողովուրդը, եթե մենք մեկ չենք:

Բացատրեք, որ Եկեղեցու վաղ շրջանի անդամները, ովքեր կանչված էին հավաքվելու Օհայոյում, ունեին տարբեր ծագումներ: Ոմանք հաջողակ ֆերմերներ էին և հարգված իրենց համայնքներում, մինչդեռ մյուսներն ունեին քիչ ունեցվածք և սոցիալական ավելի ցածր կարգավիճակ:

  • Ինչպե՞ս կարող էին գրատախտակի վրա գրված սկզբունքներն օրհնել սրբերին, երբ նրանք հավաքվեցին Օհայոյում եկեղեցու մյուս անդամների հետ:

Նախքան դասը, յուրաքանչյուր ուսանողի համար կարող եք մի տպագիր թերթիկ պատրաստել, որի վրա գրված կլինեն Առաջին Նախագահության Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ խոսքերը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե ինչպես է այս պատվիրանը համահունչ Տիրոջ պատվիրանի հետ, որը վերաբերում էր Նրա ժողովրդի միասին հավաքվելուն:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մենք փորձից գիտենք, որ ուրախությունը գալիս է, երբ մենք օրհնված ենք միասնությամբ: Մեր հանդեպ ունեցած սիրուց է, որ Երկնային Հայրը բաղձում է շնորհել մեզ միաբանվելու այդ սուրբ ցանկությունը:

Նա չի կարող պարգևել դա մեզ որպես անհատներ: Միասնության ուրախությունը, որը Նա մեծապես ցանկանում է տալ մեզ, անհատական չէ: Մենք պետք է մյուսների հետ միասին փնտրենք այն և արժանի լինենք դրան: Զարմանալի չէ, որ Աստված կոչ է անում մեզ խմբավորվել, որպեսզի օրհնի մեզ: Նա ցանկանում է, որ մենք խմբավորվենք ընտանիքներով: Նա հիմնել է դասարաններ, ծխեր և ճյուղեր, և պատվիրել է մեզ հաճախ հանդիպել: Այդ հավաքները, որոնք Աստված նախատեսել է մեզ համար, մեծ հնարավորություններ են բացում մեզ համար: Մենք կարող ենք աղոթել և աշխատել միասնության համար, որը կբերի մեզ ուրախություն և կբազմապատկի մեր ծառայելու ուժը» («Մեր սրտերը միահյուսված որպես մեկ», Լիահոնա, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 69):

  • Ըստ Նախագահ Այրինգի, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք հավաքվենք միասին: (Այդպես Նա կարող է օրհնել մեզ և օգնել, որ աշխատենք միասնական լինելու ուղղությամբ): Որո՞նք են միասնության օրհնությունները: (Ուրախությունը և ծառայելու ուժի բազմապատկումը):

  • Նախագահ Այրինգի հայտարարությունն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք հավաքվում ընտանիքներով: Իսկ որպես Եկեղեցու անդամնե՞ր:? Իսկ որպես սեմինարիայի դասարա՞ն:

  • Ե՞րբ եք զգացել օրհնությունները, որոնք գալիս են մյուսների հետ միասին հավաքվելուց:

Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրեն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելուն, թե ինչ կարող են անել, որպեսզի մեկ լինեն իրենց ընտանիքներով, եկեղեցու իրենց քվորումների կամ դասարանների երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց հետ, ինչպես նաև Տիրոջ հետ: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։

Վարդապետություն և Ուխտեր 38․28-33

Տերը բացատրում է, թե ինչու է պատվիրել Իր եկեղեցուն հավաքվել Օհայոյում:

Բացատրեք, որ Տերն ուրիշ պատճառներ էլ է բացահայտել, թե ինչու է պատվիրել սրբերին թողնել Նյու Յորքը և հավաքվել Օհայոյում: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․28-30 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին փնտրել պատճառները, թե ինչու էր սրբերին պատվիրված հավաքվել Օհայոյում:

  • Ինչի՞ մասին զգուշացրեց Տերը սրբերին:

  • Համաձայն 30 հատվածի, ի՞նչ կարող էր Տիրոջ ժողովուրդն անել, որպեսզի չվախենար իր թշնամուց: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել գրքում այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. եթե պատրաստ լինենք, մենք չենք վախենա):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և կիրառել նոր բացահայտած ճշմարտությունը, բաժանեք նրանց զույգերի և խնդրեք յուրաքանչյուր զույգին քննարկել հետևյալ հարցերի պատասխանները. (Կարող եք գրել այդ հարցերը գրատախտակին):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պատրաստ լինելը վստահություն տալիս մեզ հակառակության կամ վտանգի հանդիպելիս:

  • Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք մեզ վնասելուն ուղղված հակառակորդի ջանքերի դեմ:

Հիշեցրեք սուսանողներին, որ 1831թ. Նյու Յորքի սրբերից ոմանք հարցրեցին, թե ինչու է պատվիրված, որ գնան Օհայո: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.31–33 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե սրբերն ինչպես են օրհնվելու, հնազանդվելով Օհայոյում հավաքվելու պատվիրանին: Ուսանողները պետք է առանձնացնեն չորս օրհնություն. (1) նրանք կկարողանան «խույս տալ թշնամու զորությունից»; (2) նրանք կհավաքվեն «ինձ [Աստծո] մոտ` մի արդարակյաց ժողովուրդ»; (3) նրանք կունենան Աստծո օրենքը; և (4) նրանք «զորությամբ կօժտվեն ի վերուստ»:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը հավաքում է Իր ժողովուրդը, որպեսզի նրանց պաշտպանի և հոգեպես ամրացնի:

  • Երբ հավաքվել եք ձեր չափանիշները կիսող մարդկանց հետ, ինչպե՞ս է դա օգնել ձեզ պաշտպանված զգալ Սատանայի զորությունից:

  • Ինչպե՞ս է Աստծո օրենքները ստանալը ամրացնում մեզ հոգեպես:

Վարդապետություն և Ուխտեր 38․34-42

Եկեղեցին պատվիրաններ է ստացել Օհայոյում հավաքվելու վերաբերյալ:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 38․34-42 հատվածները, բացատրելով, որ Տերը որոշ պատվիրաններ ու խորհուրդներ է տվել սրբերին, որոնք կօգնեն նրանց Օհայո տեղափոխման ընթացքում: Նաև բացատրեք, որ շատ սրբերի համար ապրուստի միակ միջոցը նրանց ֆերմաներն էին: Մինչդեռ եկեղեցու շատ անդամներ վաճառեցին իրենց ունեցվածքը, միևնույն ժամանակ, սրբերից շատերն էլ տուժեցին` իրենց ֆերմաների վաճառքի արդյունքում կամ ընդհանրապես չկարողացան վաճառել դրանք: Վաճառվող հողամասերի բազմաթիվ լինելու պատճառով գները նվազել էին և թույլ տվել գնորդներին սրբերի տնտեսությունները գնել կտրուկ զեղչերով:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38.37, 39 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ խորհուրդ է տալիս սրբերին` նրանց ֆերմաների և հարստությունների վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին ասել այն, ինչ իմացան։

  • Տիրոջ հավերժական խոստումներն իմանալը ինչպե՞ս է օգնում ձեզ հնազանդվել Նրա պատվիրաններին:

Բացատրեք, որ որոշ սրբեր դժվարանում էին վաճառել իրենց ագարակները, երբ այս պատվիրանը տրվեց: Ոմանք վաճառել են իրենց ֆերմաները վնասով, մյուսներն ընդհանրապես չեն կարողացել վաճառել դրանք: Որոշ հավատարիմ անդամներ պարզապես թողել են իրենց չվաճառված տներն ու սեփականությունը և գնացել Օհայո, ամեն դեպքում:

Ավարտեք այս դասը, բերելով ձեր վկայությունը դասի ժամանակ սովորած ճշմարտությունների մասին: Հրավիրեք ուսանողներին վարվել այնպես, ինչպես որ զգացին ու գրի առան այս դասի ընթացքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 38․24-25։ «Թող ամեն մարդ գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն»

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը պատմել է մի պատմություն, որը պատկերում է Տիրոջ ուսմունքները Վարդապետություն և Ուխտեր 38․24-25 հատվածներից:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Երբ երիտասարդ էի, ես մի տարեց կնոջ տնային ուսուցիչն էի: Նա պատմում էր ինձ իր կյանքի մասին:

Երբ նա փոքրիկ աղջիկ էր, Նախագահ Բրիգամ Յանգը եկել էր Բրիգամ Սիթի, իր անվամբ կոչված քաղաքը` մեծ իրադարձությանը մասնակցելու համար: Նրա պատվին, Երեխաների Միության մանուկները, բոլորը սպիտակ զգեստներ հագած, շարքով կանգնել էին դեպի քաղաք եկող ճանապարհի երկայնքով, յուչաքանչյուրի ձեռքին` զամբյուղով ծաղիկներով, որպեսզի նետեն Եկեղեցու Նախագահի կառքի առաջ:

Ինչ-որ բան նրան դուր չեկավ: Ծաղկեփունջը նետելու փոխարեն նա ոտքի հարվածով մի քար նետեց կառքի առաջ, ասելով. «Նա բնավ էլ ավելի լավը չէ, քան իմ պապիկ Լավլընդը: Դա լսվեց և նա խիստ վրդովված էր խոսում:

Ես անչափ վստահ եմ, որ Նախագահ Բրիգամ Յանգն առաջինը կլիներ, ով կհամաձայներ փոքրիկ Ջենի Սթիդի հետ: Նա չեր համարի իրեն պապիկ Լավլընդից կամ եկեղեցու մյուս արժանի անդամներից ավելի արժանի»: (“The Weak and the Simple of the Church,” Ensign or Լիահոնա, Նոյ. 2007թ., 7):

Վարդապետություն և Ուխտեր 38.27, 34–36: Հոգ տարեք աղքատների համար և միասնական եղեք:

Այս հայտնությամբ Տերը պատվիրում է սրբերին միասնական լինել և հոգ տանել աղքատների ու կարիքավորների համար: Սրանք են նվիրաբերման օրենքի երկու հիմնական պատվիրանները: Այս երկու պատվիրանները նաև հանդիպում են Մովսես 7.8 և 4 Նեփի 1.2–3 հատվածներում: Երբ Միսսուրիի սրբերը փորձում էին ապրել նվիրաբերման օրենքով, նրանց դա չհաջողվեց, որովհետև ժողովուրդը «բաժին չի հանում իր ստացվածքից … աղքատների համար» և «միաբանված չէ» (ՎևՈՒ 105.3-5):