Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 41-44 (Մաս 10)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 41–44 (Մաս 10)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 41-44 բաժինները (մաս 10), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 41)

Վարդապետություն և Ուխտերի 41 բաժնից ուսանողները սովորեցին, որ Տերը բերկրանքով է օրհնում մեզ, երբ մենք լսում ու հնազանդվում ենք Նրան և դառնում ենք Հիսուս Քրիստոսի աշակերտները, երբ ընդունում ենք Նրա օրենքները և հետևում դրանց: Ուսումնասիրելով Էդվարդ Պատրիջի կանչը` լինել Եկեղեցու առաջին եպիսկոպոսը, ուսանողները սովորեցին նաև, որ եպիսկոպոսները կանչվում են Աստծո կողմից, աջակցություն ստանում անդամների ձայնով և կարգվում համապատասխան իշխանությամբ:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 42.1-29)

Վարդապետություն և Ուխտերի 42 բաժինը հայտնի է որպես «Եկեղեցու օրենքը»: Երբ ուսանողները ուսումնասիրեցին Եկեղեցու օրենքի առաջին բաժինը, նրանք սովորեցին, որ եթե մենք աղոթենք հավատով, կարող ենք ստանալ Հոգին, որը կօգնի մեզ ուսուցանել ուրիշներին: Բացի այդ, ուսանողները սովորեցին, որ Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները և վկայում է Հոր և Որդու մասին: Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնից սովորած շատ օրենքների և պատվիրանների թվում, ուսանողներն ուսումնասիրեցին այն ճշմարտությունը, որ եթե մենք ցանկանանաք մեկ այլ մարդու, ապա կմերժենք հավատքը և կկորցնենք Հոգին:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 42.30-93)

Երբ նրանք ուսումնասիրում և ուսուցանվում էին Տիրոջ նվիրաբերման օրենքի մասին, ուսանողներն իմացան, որ մենք պիտի հոգ տանենք աղքատների և կարիքավորների մասին, և երբ մենք բարիք ենք գործում ուրիշների համար, մենք անում ենք այդ Տիրոջ համար: Ուսանողները բացահայտեցին նաև այն սկզբունքը, որ եթե մենք խնդրենք, Տերը մեզ գիտելիք կտա, որը մեզ խաղաղություն և ուրախություն կբերի: Նրանք եզրափակեցին դասը` սովորելով, որ գաղտնաբար տրված վիրավորանքը պիտի գաղտնաբար լուծվի:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 43-44)

Վարդապետություն և Ուխտեր 43 բաժինն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ միայն Եկեղեցու Նախագահն է հայտնություն ստանում ողջ Եկեղեցու համար: Ուսանողները հասկացան նաև, որ Եկեղեցու ժողովների նպատակը միմյանց հրահանգելն ու շենացնելն է, և մենք պիտի պարտավորեցնենք մեզ` գործել ըստ մեր սովորած ճշմարտությունների: Երբ ուսանողները սովորեցին, թե Տերն Իր զավակներին ինչպես է պատվիրել ապաշխարել և պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, նրանք իմացան, որ Հազարամյակի ընթացքում սատանան կապված կլինի և Հիսուս Քրիստոսը կթագավորի Իր ժողովրդի հետ երկրի վրա:

Նախաբան

Այս դասում ուսանողները կկենտրոնանան Վարդապետություն և Ուխտերի 42 բաժնում տրված Տիրոջ ուսմունքների վրա, որոնք վերաբերում են մահին և բուժմանը, որոնք լուսաբանված չեն ուսանողների տնային ուսումնասիրության դասերում:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 42․43-52

Տերը խորհուրդ և խոստումներ է տալիս մահվան և բուժման վերաբերյալ

Մի ձեռքում պահեք մի սրվակ կամ մի փոքր տարա, որի մեջ կա սրբագործված յուղ` հիվանդներին սպասավորելու համար, իսկ մյուս ձեռքում պահեք սրվակով դեղորայք:

  • Ինչի՞ համար են օգտագործվում այս երկու սրվակներն ու դրանցում պարունակվող նյութերը:

  • Այս երկուսից ո՞ր մեկին պիտի ապավինենք, երբ հիվանդ ենք:

Երբ ուսանողները հակիրճ ձևով կիսվեն իրենց մտքերով, նրանցից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.43-44 հատվածները: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել Տիրոջ հրահանգներին այն բանի վերաբերյալ, թե ինչին մենք պիտի ապավինենք հիվանդության ժամանակ: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածները, օգտակար կլինի բացատրել, որ բույսերը և թեթև սնունդը, որոնք նշված են հատված 43-ում, վերաբերում են այն բուժումներին, որոնք հիմնականում կիրառվում էին այն ժամանակահատվածում, երբ տրվել է այս հայտնությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բուժումը կարող է գալ հավատքով և բժշկական օգնությամբ, խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը. Երբ ուսանողը կարդա, հրավիրեք դասարանի ուշադրությունը այն բանի վրա, թե բուժումն ինչպես կարող է գալ թե հավատքով, թե բժշկական միջամտությամբ:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին Օրերի Սրբերը հավատում են գիտության և տեխնիկայի առկա ամենալավ միջոցների կիրառմանը: Առողջության պահպանման համար մենք օգտագործում ենք սնունդ, մարզումներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև ներգրավված ենք օգնելու բուժաշխատողներին` ինչպես օրինակ բժիշկներին, վիրաբույժներին` առողջության վերականգնման գործում:

Բժշկական գիտության օգտագործումը չի հակասում մեր հավատքով աղոթքներին և քահանայության օրհնությանը վստահելուն:

Իհարկե, մենք չենք սպասում, մինչև մնացած բոլոր միջոցները սպառվեն, նախքան մենք կաղոթենք հավատքով և քահանայության օրհնություն կտանք բուժման համար: Արտակարգ իրավիճակներում աղոթքներն ու օրհնություններն առաջին տեղում են: Շատ հաճախ մենք կիրառում ենք բոլոր ջանքերը միաժամանակ» («Հիվանդների բուժումը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 47):

  • Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր օգտագործել աղոթքը և քահանայության օրհնությունները, ինչպես նաև բժշկական օգնությունը հիվանդության ժամանակ:

  • Համաձայն հատված 44-ի, արդյո՞ք յուրաքանչյուր հիվանդ մարդ, ով ստանում է քահանայության օրհնություն, կբուժվի:

Ասացեք ուսանողներին, որ Տերը բացատրել է, թե ինչո՞ւ ոմանք, ովքեր ստանում են քահանայության օրհնությունը, հնարավոր է չբուժվեն: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.48 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք որոշում են` արդյո՞ք ինչ-որ մեկը կբուժվի քահանայության օրհնության արդյունքում։

  • Ըստ հատված 48-ի, ո՞րն է այն հիմնական գործոնը, որը վճռում է քահանայության օրհնության արդյունքը: (Եթե անձը հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ և նշանակված չէ մահվան, նա պիտի բուժվի: Կարող եք բացատրել, որ «նշանակված չէ մահվան» արտահայտությունը վերաբերում է այն փաստին, որ մահն ու բուժումը տեղի կունենան ըստ Տիրոջ ժամանակի ընտրության, իմաստության և կամքի:)

  • Ինչո՞ւ յուրաքանչյուր մարդ, ով հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ, հնարավոր է չբժշկվի:

  • Ինչո՞ւ է կարևոր հավատք ունենալ մեզանից յուրաքանչյուրի համար Աստծո կամքի և ժամանակի ընտրության հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին բացահայտել մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտերի 42.48 հատվածից` մեր թուլություններից բուժվելու մասին: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանը պետք է արտացոլի հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապա կբուժվենք ըստ Նրա կամքի։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները 48-րդ հատվածում նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի, ոչ թե մեր ցանկությունների որոշակի արդյուքների վրա, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը։ Հրավիրեք դասարանին լսել և գտնել մի պատճառ, թե ինչո՞ւ է կարևոր, որ մեր հավատքը կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի վրա:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, ով մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբում ապշեցրին, իսկ հետո ուսուցանեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքն էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատ կար, որ նա բժշկվեր, եթե միայն այժմ նրան տուն տանելը Տիրոջ կամքը չլիներ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքը հավատում է Հիսուս Քրիստոսին, և դա կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկությունը», 50):

  • Այս մարդիկ, ում մասին Երեց Օուքսը խոսում էր, ինչպե՞ս էին հավատ կիրառում առ Հիսուս Քրիստոս:

  • Երբեմն ավելի մեծ հավատ է պահանջվում տեսնելու, թե ինչպես է մեր հարազատը մահանում կամ տառապում երկարատև հիվանդությունից, քան այն դեպքում, երբ տեսնում ենք, թե ինչպես են նրանք ապրում կամ բուժվում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հավատ կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած, հնարավոր է, մենք չստանանք մեր ցանկացած արդյունքը:

Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով մահացել է` չնայած հետևել է պատշաճ բժշկական խորհրդին և ջանացել է բուժում փնտրել աղոթքի և քահանայության օրհնությունների միջոցով: (Հատկապես զգայուն եղեք նրանց զգացմունքների հանդեպ, ովքեր գուցե եղել են այս իրավիճակում:) Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.45-47 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` գտնելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարող են մխիթարություն բերել ինչ-որ մեկին, ով ապրել է հարազատի մահը։

  • Հատված 45-ը ասում է մեզ, որ մենք բնականաբար կսգանք մեր սիրելիի կորուստը: Հատված 46-ում ո՞ր վարդապետությունը կարող է սփոփանք բերել նրանց, ովքեր սգում են իրենց սիրելիի կորուստը: (Մահը քաղցր կլինի նրանց համար, ովքեր մահանում են Տիրոջ մեջ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեռնել Տիրոջ մեջ: (Այս սկզբունքը բացատրելու մի եղանակն այն է, որ մարդը հավատարիմ տոկացել է և պահել սուրբ պատվիրանները մինչև իր մահը:)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ մահը «քաղցր կլինի» նրանց համար, ովքեր կմահանան Տիրոջ մեջ: (Գուցե կարիք լինի բացատրել, որ չնայած հավատարիմ մարդը, ով մահանում է, կարող է տառապել ֆիզիկական ցավից, այս խոստումը վերաբերում է այն խաղաղությանն ու հանգստին, որ նա կզգա հոգևոր աշխարհում:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյո՞ք նրանք ապրում են իրենց կյանքն այնպես, որը մահը կդարձնի «քաղցր» նրանց համար, եթե այն այսօր տեղի ունենա: (Կարող եք խնդրել նրանց գրել իրենց մտքերը դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։)

Եզրափակեք` կիսվելով այսօրվա դասին ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 45-48)

Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանց երբևէ անհանգստացրել կամ մտահոգել է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք ավելին կսովորեն Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին: Ի՞նչ կպատահի, երբ Հիսուս Քրիստոսը գա: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստ լինենք այդ ժամանակի համար: