Սեմինարիա
Դաս 120. Վարդապետություն և Ուխտեր 112


Դաս 120

Վարդապետություն և Ուխտեր 112

Նախաբան

1837թ․ հուլիսի 23-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Թոմաս Բ․ Մարշի համար, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։ Այդ հայտնության մեջ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 112-ում, Տերը պատվիրան է տվել Տասներկու Առաքյալների Քվորումի պարտականությունների վերաբերյալ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 112․1-13

Տերը խորհուրդ և օրհնությունների խոստումներ է տալիս Թոմաս Բ․ Մարշին

Հետևյալ բառերը գրեք գրատախտակին․ բարկացած, հիասթափված, վիրավորված, նախանձ։ Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք ունեցել են այդպիսի զգացմունքներ:

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը։ Դասարանին հանձնարարեք լսել այն իրավիճակի մասին, որը կարող էր Թոմաս Բ․ Մարշի մոտ առաջացնել գրատախտակին գրված զգացմունքները։

1835թ-ին Առաքյալ կանչվելուց շատ չանցած, Թոմաս Բ․ Մարշը նշանակվեց Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ։ 1837թ․ գարնանը, Նախագահ Մարշն իմացավ, որ Տասներկու Առաքյալներից Երեց Փարլի Պ․ Պրատը պատրաստվում էր միսիայի մեկնել Անգլիա, առանց Նախագահ Մարշի առաջնորդության։ Նախագահ Մարշը, ով գտնվում էր Միսսուրիում, գրեց Երեց Պրատին և Տասներկուսի մյուս անդամներին և հրավիրեց նրանց 1837թ․ հուլիսի 24-ին հանդիպել իր հետ Կիրթլենդում, Օհայո, որպեսզի նրանք միսիայի ծրագրերի հետ կապված կարողանային միասնական որոշումներ կայացնել։ Սակայն, այդ հանդիպումից մեկ ամիս առաջ, Տասներկուսի երկու այլ անդամներ, Երեցներ Հեբեր Ս․ Քիմբալը և Օրսոն Հայդը, իրենց միսիայի կանչը Մարգարե Ջոզեֆ Սմիթից ստանալուց հետո մեկնեցին Անգլիա։ Նախագահ Մարշն ակնհայտորեն հիասթափված էր, որ Տասներկուսի անդամները պատրաստվում էին քարոզել ավետարանն Անգլիայում, առանց իր մասնակցության։

  • Այս իրավիճակում, ի՞նչ կարող էր Նախագահ Մարշն անել, որպեսզի հեռու մնար գրատախտակին գրված զգացմունքներից։ Որո՞նք են այն վտանգները, որոնք թույլ են տալիս, որ այդպիսի զգացմունքները ղեկավարեն մեր մտքերն ու արարքները։

Բացատրեք, որ Նախագահ Մարշն իր մտահոգություններով կիսվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և խորհուրդ հարցրեց նրանից։ Դրան ի պատասխան, Տերը հայտնություն տվեց, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 112-ում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.1-3 հատվածները: Դասարանի մի կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն նախազգուշացումներին, որոնք Տերը տվեց Նախագահ Թոմաս Բ․ Մարշին։ Դասարանի մյուս կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն լավ բաներին, որոնք Տերն ասաց Նախագահ Մարշին, որ նա արել էր։ (Նախքան ուսանողները կկարդան, կարող եք բացատրել, որ խոնարհեցրել բառը 3-րդ հատվածում ցույց է տալիս, որ Նախագահ Մարշը խոնարհեցրել է իրեն։)

  • Ի՞նչ նախազգուշացումներ Տերը տվեց Թոմաս Բ․ Մարշին։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ լավ բաներ էր արել Նախագահ Մարշը։

Բացատրեք, որ Տերը հետագա ցուցումներ տվեց Նախագահ Մարշին և հայտնեց որոշ օրհնությունների մասին, որոնք Նախագահ Մարշը կարող էր ստանալ իր հավատարմության շնորհիվ։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․4–10: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն խոստումներին, որոնք Տերը տվեց Թոմաս Բ․ Մարշին։ Երբ ուսանողները գտնեն դրանք, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի գրել այդ խոստումները գրատախտակին։

  • Ինչպե՞ս կվերասահմանեիք ձեր իսկ բառերով 10-րդ հատվածի Տիրոջ ուսմունքը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք խոնարհ ենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է խոնարհությունն օգնում մեզ ստանալ Տիրոջ առաջնորդությունը։

  • Ե՞րբ եք զգացել Տիրոջ կողմից առաջնորդված, այն բանից հետո, երբ խոնարհեցրել եք ինքներդ ձեզ։

Բացատրեք, որ 1837թ․ հուլիսին, երբ Տերը տվեց այդ հայտնությունը, Եկեղեցում առկա էր մասնատվածություն, հակառակություն և ուխտադրժություն։ Հպարտությունն ու ագահությունը Եկեղեցու որոշ անդամների դրդել էր բացահայտորեն քննադատելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին և կասկածի տակ դնել նրա հեղինակությունը։ Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում՝ Տասներկու Առաքյալների Քվորումից մի քանիսը, նույնիսկ ձգտում էին հեռացնել Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու Նախագահի կոչումից։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.11-13 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ Տերը հրահանգեց Նախագահ Մարշին անել, որպեսզի օգներ Տասներկուսի Քվորումի այն անդամներին, ովքեր ունեին դժվարություններ։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Վարդապետություն և Ուխտեր 112․14-34

Տերը Թոմաս Բ․ Մարշին ուսուցանում է Տասներկու Առաքյալների պարտականությունների մասին

Նշեք, որ Տերը Նախագահ Թոմաս Բ․ Մարշին տվել էր բազմաթիվ կարևոր պարտականություններ։ Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ի՞նչը կարող է օգնել ձեզ լինելու խոնարհ, երբ դուք ստանում եք կարևոր պարտականություններ կամ ճանաչում։ Հորդորեք ուսանողներին խորհել այդ հարցի շուրջ։

Բացատրեք, որ Տերն օգնեց Թոմաս Բ․ Մարշին հասկանալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի իր պարտականությունների կարևորությունը, մինչ շարունակում էր հիշեցնել նրան լինելու խոնարհ։ Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, կամ բաժանելու համար գրեք այն թղթի վրա։ Հանձնարարեք ուսանողներին կարդալ նախատեսված հատվածները և զույգերով լրացնել աղյուսակը (կամ լրացնել այն դասարանով)։

ՎևՈւ 112․14–22, 28–33

Արտահայտություններ, որոնք ընդգծում են Նախագահ Մարշի և Տասներկու Առաքյալների Քվորումի պարտականությունների կարևորությունը։

Արտահայտություններ, որոնք հիշեցնում են Նախագահ Մարշին և Տասներկու Առաքյալների Քվորումին խոնարհ լինելու անհրաժեշտության մասին։

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան այդ աղյուսակը լրացնելու համար, տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ արտահայտություններ գտաք, որոնք ընդգծում են Նախագահ Մարշի պարտականությունների կարևորությունը։

  • Ըստ 16–17 հատվածների, ի՞նչ բանալիներ է կրում Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը կրում է բոլոր ազգերի մեջ ավետարանը քարոզելու՝ Տասներկուսի գործն առաջնորդելու բանալիները։

  • Ըստ 30-32 հատվածների, ի՞նչ ուսուցանեց Տերը Թոմաս Բ Մարշին իր կրած քահանայության բանալիների վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ բացահայտել, սակայն հավաստիացեք, որ նրանք բացահայտում են հետևյալ ճշմարտությունը․ Քահանայության բանալիները վերականգնվել են վերջին անգամ ժամանակների լրության տնտեսության մեջ։ Կարող եք համառոտ կերպով վերանայել տնտեսություն եզրույթը [տես Աստվածաշնչի բառարանը, «Տնտեսություններ»]։)

  • Ի՞նչ արտահայտություններ գտաք, որոնք հիշեցրեցին Թոմաս Բ․ Մարշին խոնարհ լինելու անհրաժեշտության մասին։

  • Ի՞նչ են ուսուցանում 15-րդ և 30-րդ հատվածների Տիրոջ խոսքերն այն կապի մասին, որը կար, որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ՝ Թոմաս Բ․ Մարշի պարտականությունների, և որպես Եկեղեցու Նախագահ՝ Ջոզեֆ Սմիթի պարտականությունների միջև։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Թոմաս Բ․ Մարշը դժվարանում էր հետևել այն ցուցումին, որը նա ստացել էր այդ հայտնության մեջ, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը․

Շատ չանցած այն բանից, երբ Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի հայտնությունը տրվել էր, Թոմաս Բ․ Մարշն ասել էր Վիլատե Քիմբալին, որ իր ամուսինը, Երեց Հեբեր Ս․ Քիմբալը, պիտանի չի լինի Անգլիայի իր միսիայի ժամանակ։ Հավանաբար, Նախագահ Մարշը մտածում էր, որ քանի որ քարոզելն արտերկրում իր պարտականությունն էր, Անգլիայում միսիոներական աշխատանքի դռները չէին կարող բացվել, քանի դեռ նա չէր ուղարկել ինչ-որ մեկին կամ գնացել անձամբ։

  • Ինչպե՞ս է այդ դեպքը ցույց տալիս, որ Նախագահ Մարշը ուներ դժվարություններ խոնարհ մնալու հարցում:

Ուշադրություն սևեռեք այն հարցի վրա, որը գրել եք գրատախտակին։ Հորդորեք ուսանողներին պատասխանել այդ հարցին։ Որպես այդ քննարկման մաս, կարող եք օգտվել Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունից․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մենք խոնարհությունը չենք բացահայտում, ինքներս մեր քիչ մտածելով, մենք բացահայտում ենք խոնարհությունը, ինքներս մեր մասին քիչ մտածելով։ Այն գալիս է, երբ մենք մեր աշխատանքն անում ենք այն մտքով, որ ծառայում ենք Աստծուն և մեր մերձավորներին։

«… Այն պահից, երբ մենք դադարում ենք մտածել մեր մասին և կորցնում ենք մեզ ծառայության մեջ, մեր հպարտությունը թուլանում է և սկսում է մահանալ» (“Pride and the Priesthood,” Ensign or Liahona, Nov. 2010, 58)։

Ուսանողներին հիշեցրեք այն օրհնությունների մասին, որոնք Տերը խոստացել էր Նախագահ Մարշին (տես ՎևՈւ 112․4–10)։ Ավելի վաղ կարող էիք խնդրել որևէ ուսանողի թվել այդ օրհնությունները գրատախտակին։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.34 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և բացահայտել, թե ինչ պետք է աներ Նախագահ Մարշը, որպեսզի ստանար այդ օրհնությունները։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Այնուհետև, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Մենք պետք է հավատարիմ լինենք, որպեսզի ստանանք Տիրոջ խոստացված օրհնությունները։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, կարդացեք կամ ամփոփեք հետևյալ պատմությունն այն մասին, երբ Թոմաս Բ․ Մարշը հեռանում է Եկեղեցուց և ապա վերադառնում․

Որոշ ժամանակ, Նախագահ Մարշը հետևեց իր ստացած ցուցումին։ Նա աշխատեց ամրացնել Եկեղեցին և աջակցել Ջոզեֆ Սմիթին։ Սակայն, շուտով նա վերադարձավ իր վիճահարույց զգացմունքներին այն վերաբերյալ, թե ինչպես էր Եկեղեցին առաջնորդվում։ Այդ զգացմունքները խառնվեցին անհնազանդ և ագրեսիվ Եկեղեցու անդամների և Միսսուրիում իրենց հարևանների միջև եղած ընդհարումների մտահոգությունների հետ։ 1838թ․ սեպտեմբերին, մինչ նա պաշարված էր այդ ուրացության ոգով, նրա կինը, Էլիզաբեթը, ներգրավվեց մի վեճի մեջ։ Նա և մեկ այլ Եկեղեցու անդամ մի կին, պայմանավորվեցին կանոնավոր կերպով փոխանակվել կաթով, որպեսզի բավականաչափ լիներ պանիր պատրաստելու համար, սակայն քույր Մարշը մեղադրվեց պայմանագիրը խախտելու մեջ, պահելով կաթի այն մասը, որը հարուստ էր սերուցքով։ Այդ հարցը Եկեղեցու ղեկավարների առջև դրվեց ավելի քան մեկ անգամ։ Այն նույնիսկ դրվեց Առաջին Նախագահության առջև։ Ամեն անգամ որոշվեց, որ Քույր Մարշը մեղավոր էր։ Նախագահ Մարշը զայրացած և դժգոհ էր այդ որոշումներից (տես George A. Smith, “Discourse,” Deseret News, Apr. 16, 1856, 44)։ Թեև այդ իրավիճակը չհանգեցրեց նրա Եկեղեցուց հեռանալուն, այն խորացրեց այլ հիասթափությունները։ Նա ավելի ու ավելի քննադատական դարձավ Եկեղեցու մյուս ղեկավարների հանդեպ, և ի վերջո ապստամբեց Սրբերի դեմ։ Ավելի ուշ նա հիշում է. «Ես սկսեցի նախանձել Մարգարեին … և անտեսեցի այն ամենն, ինչը ճիշտ էր, և իմ ողջ ժամանակը ծախսեցի չարիք փնտրելու մեջ» (“Remarks,” Deseret News, Sept. 16, 1857, 220)։

1838թ․ հոկտեմբերին, Թոմաս Բ․ Մարշը երդվեց դատավորի առաջ, որ Ջոզեֆ Սմիթը և Վերջին Օրերի Սրբերը թշնամական էին տրամադրված Միսսուրիի նահանգի հանդեպ։ Այդ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքը նպաստեց, որ կառավարությունը ստորագրեր բնաջնջման կարգագիր, որի արդյունքում ավելի քան 15,000 Սրբեր արտաքսվեցին Միսսուրիի իրենց տներից։

Եկեղեցուց հեռանալուց տասնութ տարի անց, Թոմաս Բ․ Մարշը հնազանդորեն մի նամակ գրեց Առաջին Նախագահությունից Հեբեր Ս․Քիմբալին, հայցելով ներում և թույլտվություն կրկին միանալու Եկեղեցուն։ Նա բացատրեց, թե ինչ էր նա սովորել իր սխալների արդյունքում․ «Տերը կարող էր շատ լավ գոյատևել առանց ինձ և Նա ոչինչ չկորցրեց իմ հեռանալուց, սակայն, օ՜, ի՞նչ կորցրեցի ես»։ (Thomas B. Marsh letter to Heber C. Kimball, May 5, 1857, Brigham Young Collection, Church History Library, as quoted in Kay Darowski, “The Faith and Fall of Thomas Marsh,” Revelations in Context, history.lds.org

Ուշադրություն դարձրեք գրատախտակին գրված սկզբունքի վրա։ Բացատրեք, որ Թոմաս Բ․ Մարշը վերականգնեց Եկեղեցում իր լրիվ անդամության կարգավիճակը։ Սակայն, քանի որ նա չէր հետևել Տիրոջ ցուցումներին և խոնարհեցրել իրեն և հավատարիմ մնացել, որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, նա չստացավ Վարդապետություն և Ուխտեր 112․4–10-ում թվարկված օրհնությունները։

Հորդորեք մի քանի ուսանողների ամփոփել այն, ինչ սովորել են այսօրվա ընթացքում։ Հորդորեք ուսանողներին ընտրել՝ ավելի խոնարհ և հավատարիմ լինելու մեկ եղանակ, և գրի առնել՝ համաձայն դրա գործելու մեկ նպատակ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 112․30։ «Առաջին Նախագահության անդամները, … նշանակվել են՝ լինելու ձեր խորհրդատուներն ու ձեր ղեկավարները»

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ կրում է արքայության բանալիները։ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը նույնպես կրում է երկրի բոլոր ազգերի մեջ ավետարանը քարոզելու՝ Տասներկուսի գործն առաջնորդելու բանալիները, կամ իշխանությունը (տես ՎևՈւ 112․16)։ Սակայն, Տասներկուսի Քվորումի Նախագահը և Առաքյալներից յուրաքանչյուրն օգտագործում է իր քահանայության բանալիները, միայն Եկեղեցու Նախագահի և Առաջին Նախագահության նրա խորհրդականների ղեկավարության ներքո։ Այդպիսով, Տերը հորդորում է Թոմաս Բ․ Մարշին և Տասներկու Առաքյալների Քվորումի մյուս անդամներին ընդունել իրենց վրա նախագահելու Ջոզեֆ Սմիթի իշխանությունը (տես ՎևՈւ 112․15–20)։ Այդ նախագահող իշխանության պատճառով է, որ Ջոզեֆ Սմիթը, որպես Եկեղեցու Նախագահ, իշխանություն է ունեցել կանչելու Տասներկուսի Քվորումի երկու անդամների, Հեբեր Ս․ Քիմբալին և Օրսոն Հայդին, գնալ միսիա, Անգլիա, չնայած նրան, որ Թոմաս Բ․ Մարշը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, կրում էր ավետարանը քարոզելու Տասներկուսի գործն առաջնորդելու բանալիները։