Սեմինարիա
Դաս 23. Վարդապետություն և Ուխտեր 18.17-47


Դաս 23

Վարդապետություն և Ուխտեր 18.17-47

Նախաբան

Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը իր, Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի համար 1829թ. հունիսին: Երկու տղամարդկանց ապաշխարություն հայտարարելու կանչելուց հետո, Փրկիչն ուսուցանեց նրանց Իր անունը իրենց վրա վերցնելու կարևորությունը: Նա նշեց Տասներկու Առաքյալների Քվորումի սպասվելիք կազմավորումը և նրանց ցանկությունը՝ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը «սրտի ողջ նվիրվածությամբ» (ՎևՈւ18.27): Տերն այնուհետև տալիս է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին պարտականություն գտնելու տղամարդկանց, ովքեր կծառայեն որպես Տասներկուսի Քվորումի անդամներ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 18.17-25

Հիսուսը Քրիստոսն ուսուցանում է, որ Իր անունը միակն է, որով մենք կարող ենք փրկվել

Խնդրեք մեկ կամ երկու ուսանողի գրել իրենց ազգանունները գրատախտակին։ Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում ձեր ազգանունը:

  • Ի՞նչ արտոնություններ և պարտականություններ են գալիս ձեր ազգանվան հետ: (Արտոնությունները կարող են ներառել բնակավայրը, ընտանեկան սերը, ապահովությունը և Եկեղեցում մեծանալը: Պարտականությունները կարող են ներառել օգնելը տունն ապահով պահելու հարցում, հարգանքով վերաբերվելը ընտանիքի անդամներին, կատարելը տան գործերը և պատիվ բերելը ընտանիքի անվանը:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին ապաշխարություն աղաղակելու (տես ՎևՈւ 18.6, 9, 14): Բացատրեք, որ այդ հրահանգը նրանց տալուց հետո Տերը խոսեց Իր անունն իրենց վրա վերցնելու հետ կապված նրանց արտոնությունների և պարտականությունների մասին:

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, բայց մի ընդգրկեք ստորին սյունակի պատասխանները: Հրավիրեք ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Այնուհետև հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.17–25 և գտնել այն արտոնությունները և պարտականությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու հետևանքով: Հանձնարարեք նրանց աղյուսակի ստորին սյունակում գրել իրենց գտածը։

Արտոնությունները

Պարտականությունները

Ստանալ Սուրբ Հոգին և ուսուցանվել Նրա կողմից

Հրավիրել մյուսներին մկրտվել և դիմանալ մինչև վերջ

Ստանալ փրկություն Հոր արքայությունում

Ունենալ հավատք, հույս և գթություն

Խուսափել այլ եկեղեցիների հետ հակասությունների մեջ մտնելուց

Խոսել ճշմարտությունը լրջորեն

Ապաշխարել և համբերել մինչև վերջ

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 18.23-ի, ինչո՞ւ է կարևոր մեզ համար Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի անունը միակ անունն է, որով մենք կարող ենք փրկվել: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը. Խնդրեք դասարանին լսել, թե ինչ խորհուրդ է տվել Երեց Բալլարդը այն մասին, թե ինչպես մենք պետք է մեզ վրա վերցնենք Հիսուս Քրիստոսի անունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Մենք վերցնում ենք մեզ վրա Քրիստոսի անունը մկրտության ջրերում: Մենք վերականգնում ենք այդ մկրտության ազդեցությունը ամեն շաբաթ, երբ ճաշակում ենք հաղորդությունը, որը նշանակում է, որ մենք հոժար ենք մեզ վրա վերցնել Նրա անունը, և խոստանում ենք միշտ հիշել Նրան (տես ՎևՈՒ 20.77, 79):…

«Մենք պետք է լինենք Նրա վկաները:… Սա մասնավորապես նշանակում է, որ մենք պետք է հոժար լինենք ուրիշներին տեղեկացնել, թե ում ենք մենք հետևում և ում Եկեղեցուն ենք պատկանում՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն: Մենք անշուշտ ուզում ենք անել դա սիրո և վկայության ոգով: Մենք ուզում ենք հետևել Փրկչին, հայտարարելով պարզ և հասարակ ձևով, ավելի շատ` խոնարհությամբ, որ մենք Նրա Եկեղեցու անդամներն ենք» («Անվան կարևորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 79–80):

  • Ի՞նչ է Երեց Բալլարդն առաջարկում, որ մենք անենք, որպեսզի ուրիշներն իմանան, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին:

  • Վարդապետություն և Ուխտեր 18.19–20-ում Տերը պատվիրեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին ունենալ հավատք, հույս և գթություն և խուսափել այլ եկեղեցիների և դրանց անդամների հետ հակադրվելուց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար անել այդ բաները որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 18.20-ում «դևի եկեղեցին» արտահայտությունը չի վերաբերում որևէ որոշակի եկեղեցու: Այն վերաբերում է ցանկացած մարդու, խմբի, կազմակերպության կամ փիլիսոփայության, որն աշխատում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և Աստծո զավակների փրկության դեմ:

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ կարող են անել, որպեսզի ուրիշներն իմանան, որ իրենք հետևում են Հիսուս Քրիստոսին:

Վարդապետություն և Ուխտեր 18.26-47

Տերը հայտնում է Տասներկու Առաքյալների կոչումը և առաքելությունը

Բացատրեք, որ Տերը խոսում էր տղամարդկանց մասին Օլիվեր Քաուդերիից և Դեյվիդ Ուիթմերից բացի, ովքեր իրենց վրա կվերցնեին Հիսուս Քրիստոսի անունը և կհայտարարեին Իր ավետարանը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.27–32 և գրել իրենց պատասխանները հետևյալ հարցերին: (Գրեք այդ հարցերը գրատախտակին դասից առաջ կամ թերթիկներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար:)

  1. Ի՞նչ ցանկություններ կունենան այդ տասներկու աշակերտները:

  2. Ի՞նչ պետք է անեին այդ տղամարդիկ: (Գտեք 3–5 առանձին մտքեր:)

  3. Տասներկու Առաքյալների ներկայիս Քվորումից ո՞ր անդամներին կարող եք հիշել: (Գրեք նրանց անունները:)

Բավականաչափ ժամանակից հետո, հորդորեք ուսանողներին կիսվել գրատախտակի առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը սրտի ողջ նվիրվածությամբ:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել գրատախտակին գրված երկրորդ հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Մեկ սկզբունք, որն ուսանողները պետք է առանձնացնեն. Տիրոջ Տասներկու Առաքյալները կանչված են քարոզելու և սպասավորելու ավետարանը ամբողջ աշխարհին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.37-39 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ պարտականություն Տերը տվեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին:

  • Ի՞նչ Տերը պատվիրեց անել Օլիվերին և Դեյվիդին: (Գտեք տղամարդկանց, որոնց Տերը կանչեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներ վերջին օրերում:)

  • Ինչպե՞ս նրանք կարող էին իմանալ, թե ովքեր պետք է կանչվեին որպես Առաքյալներ: (Ապագա Առաքյալները պետք է դրսևորեին ցանկություններ և գործեր, որոնց մասին խոսել է Տերը:)

Բացատրեք, որ Մարտին Հարրիսը նույնպես ստացավ Տասներկու Առաքյալներ փնտրելու պարտականություն: Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամները վերջին օրերում կանչվեցին 1835թ. փետրվարի 14-ին՝ Եկեղեցու պաշտոնական կազմավորումից հինգ տարի անց: Վարդապետություն և Ուխտեր 18-ի հայտնությունը մեզ օգնում է հասկանալ այդ քվորումի կարևորությունը, քանի որ այն նշում է Առաքյալների դերը Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:

Հրավիրեք ուսանողներին հնչեցնել իրենց պատասխանները գրատախտակի երրորդ հարցին, խնդրելով նրանց թվարկել Տասներկու Առաքյալների Քվորումի ներկայիս անդամներին: Եթե հնարավոր է, ցուցադրեք այդ տղամարդկանց լուսանկարները: Լուսանկարները կարելի է գտնել Ensign և Լիահոնա ամսագրերի մայիս և նոյեմբեր ամիսների համարներում և lds.org/church/leaders կայքում:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը: Մինչև կարդալը բացատրեք, որ Երեց Հոլլանդը այդ մտքերն արտահայտել է գերագույն համաժողովի իր առաջին ելույթում որպես նոր կանչված Առաքյալ:

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Ակնհայտորեն իմ մեծագույն հաճույքն ու ամենամեծ ուրախությունը բոլոր իրագործումներից այն է, որ ես հնարավորություն ունեմ, ինչպես Նեփին է արտահայտվել, «խոսել Քրիստոսի մասին … քարոզել Քրիստոսի մասին, [և] մարգարեանալ Քրիստոսի մասին», (2 Նփ. 25.26) ուր էլ որ ես լինեմ և ում հետ էլ որ ես գտնվեմ, մինչև իմ կյանքի վերջին շունչը դուրս գալը: Անշուշտ չէր կարող լինել ոչ մի ավելի բարձր նպատակ կամ ավելի մեծ արտոնություն, քան Քրիստոսի անվան «հատուկ [վկայի] արտոնությունը ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23):

«…Բացի իմ խոսքերից և ուսմունքներից և խոսված վկայությունից, իմ կյանքը պետք է լինի Հիսուսի վերաբերյալ վկայության մի մասը: Իմ իսկ էությունը պետք է արտացոլի այս աշխատանքի աստվածայնությունը: Ինձ համար անտանելի կլիներ, եթե իմ ասած խոսքը կամ արած գործը որևէ ձևով նվազեցներ ձեր հավատքը Քրիստոսի հանդեպ, ձեր սերն այս եկեղեցու հանդեպ կամ արժանապատվությունը, որով դուք վերաբերվում եք առաքյալի սուրբ կոչմանը:

Ես խոստանում եմ ձեզ, ինչպես խոստացել եմ Տիրոջը և այս իմ եղբայրներին, որ կաշխատեմ ապրել արժանի այս վստահությանը և ծառայել իմ ունակությունների ողջ չափով» (“Miracles of the Restoration,” Ensign, Nov. 1994, 31):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.27 հատվածը:

  • Ինչպե՞ս է օգնում ձեզ իմանալը, որ նրանք, ովքեր ծառայում են որպես Առաքյալներ, իրենց վրա են վերցրել Հիսուս Քրիստոսի անունը սրտի ողջ նվիրվածությամբ: Ինչպե՞ս մենք կարող ենք հետևել նրանց օրինակին։

Խնդրեք մեկ կամ երկու ուսանողների օգնել ձեզ կատարել այդ վարժությունը։ Կապեք այդ ուսանողների աչքերը կամ խնդրեք նրանց փակել իրենց աչքերը: Խնդրեք մի քանի այլ ուսանողների հերթով խոսել սովորական ձայնով: Կապած աչքերով ուսանողներին խնդրեք ասել, թե ովքեր են խոսում։ Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ է որոշ ձայներ ավելի հեշտ տարբերել: (Ուսանողները կարող են նշել, որ որքան հաճախակի ենք մենք լսում որևէ ձայն, այնքան ծանոթ է և ավելի ճանաչելի է այն դառնում մեզ համար:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.34-36, 47 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել մի ճանապարհ, որով մենք կարող ենք լսել Նրա ձայնը: (Կարող եք բացատրել, որ հատված 34-ում «այս խոսքերը» վերաբերում են Վարդապետություն և Ուխտերի հայտնություններին:)

  • Համաձայն այդ հատվածների, ինչպե՞ս մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն հետևեք, որ հետևյալ սկզբունքը հստակ լինի. Մենք կարող ենք լսել Հիսուս Քրիստոսի ձայնը, եթե կարդանք սուրբ գրությունները Հոգու զորությամբ: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնում մեզ լսել Հիսուս Քրիստոսի ձայնը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը, անգամ, երբ այն լսելի չէ մեր ականջների համար: Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք զգացումներ և մտքեր ստանալ մեր մտքում և սրտում (տես ՎևՈւ 8.2–3):

Ապա անդրադարձեք գրատախտակին գրված ճշմարտությանը։

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչ ենք մենք մտածում սուրբ գրությունների մասին: Ինչպե՞ս դա կարող է առաջնորդել ձեզ, երբ դուք ընտրում եք սուրբ գրությունները կարդալու ժամը և վայրը:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Աստված ոգեշնչում է ձեզ, երբ կարդացել եք սուրբ գրությունները կամ խորհել դրանց շուրջ:

Խրախուսեք ուսանողներին ամեն օր քննել սուրբ գրությունները և ջանասիրաբար փնտրել և հասկանալ Տիրոջ ձայնը: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 18.40–47, բացատրելով, որ Տերը հաստատեց, որ Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Տասներկու Առաքյալների Քվորումի ապագա անդամները մեծ օրհնություններ կստանան, եթե հավատարիմ լինեն Նրա պատվիրանները պահելու մեջ: Կարող եք ավարտել այս դասը` վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 18.20 «Մի հակառակվեք ոչ մի եկեղեցու, բացի միայն դևի եկեղեցուց»

Խոսելով Վարդապետություն և Ուխտեր 18.20-ի մասին, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Մենք պետք է հասկանանք, որ սա հրահանգ է մեզ համար՝ հակառակվել չարին, ամեին, ինչը դեմ է արդարակեցությանը և ճշմարտությանը» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:83): Դա կոչ չէ հակառակվելու այլ եկեղեցիներին կամ դրանց անդամներին:

Վարդապետություն և Ուխտեր 18.44: «Ձեր ձեռքերով ես կգործեմ զարմանալի մի գործ»

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ընդօրինակելով [Փրկչի] կատարյալ օրինակը, մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը`Նրա սիրտը:…

Այս մտապահելով, թող մեր սրտերը և ձեռքերը մեկնվեն կարեկցանքով դեպի մյուսները, քանզի ամեն մեկը քայլում է իր սեփական դժվար ուղով: Որպես մեր Ուսուցիչ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք կանչված ենք օգնելու և բուժելու, ոչ թե դատապարտելու» («Դուք եք իմ ձեռքերը»“You Are My Hands,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68–69):