Սեմինարիա
Դաս 53. Վարդապետություն և Ուխտեր 45.60-75


Դաս 53

Վարդապետություն և Ուխտեր 45․60-75

Նախաբան

Երբ Սրբերը հավաքվեցին Կիրթլենդում, թերթերի բազմաթիվ կեղծ պատմությունները և ասեկոսությունները խեղաթյուրում ու վարկաբեկում էին Եկեղեցին: Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը սկսեց բացահայտել վերջին օրերի համար նախատեսված խաղաղության ու անվտանգության հավաքավայրի մանրամասները, որի մասին խոստացվել էր Մորմոնի Գրքում և առաջին անգամ հիշատակվել` 1830թ. հայտնությամբ (տես ՎևՈւ 28): Տերը մանրամասնել է այս հավաքավայրի նկարագիրը, որը հայտնի է որպես Նոր Երուսաղեմ, կամ Սիոն: Տերը նաև ուղղորդել է Ջոզեֆ Սմիթին սկսել կենտրոնացնել իր աստվածաշնչյան թարգմանության ջանքերը Նոր Կտակարանի վրա, որպեսզի նախապատրաստի սրբերին գալիք իրադարձություններին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 45․60-61

Տերն ուղղորդում է Ջոզեֆ Սմիթին սկսել Նոր Կտակարանի թարգմանությունը:

Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք որևէ մեկը կարող է անգիր ասել ութերորդ հավատո հանգանակը: Եթե նրանք օգնության կարիք ունեն, խնդրեք որևէ ուսանողի բացել Հավատո Հանգանակները և բարձրաձայն կարդալ` ութերորդը:

  • Ի՞նչ է բացահայտում «որքան որ այն ճիշտ է թարգմանված» արտահայտությունն Աստվածաշնչի վերաբերյալ:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆը սիրում էր ուսումնասիրել Աստվածաշունչը և մեծ մխիթարություն էր գտնում նրա խոսքերում: Այնուամենայնիվ, երբ նա ուսումնասիրում էր այն, նկատում էր սխալներ և զգում էր, որ որոշ տեղեկություն պակասում է կամ թերի է: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերն Աստվածաշնչի մասին: Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչը ստեղծեց խնդիրներ, որ Ջոզեֆը նկատեց դա:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ակնհայտ էր, որ մարդու փրկությանը վերաբերող շատ կարևոր կետեր Աստվածաշնչից հանվել կամ կորսվել էին, նախքան ժողովածուի կազմելը» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 217):

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Նա նաև ասել է. «Ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես որ այն կարդացվում էր, երբ ի հայտ էր եկել բուն գրողների գրչից: Անգիտակ թարգմանիչներն, անզգույշ տպագրիչները կամ կազմող ու խեղաթյուրող քահանաները, կատարել են բազմաթիվ սխալներ» (Teachings: Joseph Smith, 207):

  • Ըստ Ջոզեֆ Սմիթի, որո՞նք են առնվազն երեք պատճառները, որոնց հետևանքով Աստվածաշնչում սխալներ կան:

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 45․16-59 հատվածներին նվիրված դասին նրանք սովորել են, թե ինչ ասաց Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին Իր Երկրորդ Գալստի մասին: Այս հայտնությունը շատ բաներ է վկայակոչում Մատթեոս ԻԴ գլխից: Երբ 1831թ. թելադրվեց այս հայտնությունը, Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի ոգեշնչված վերանայման վրա: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.60–61 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչի վրա էր Տերը ցանկանում, որ մարգարեն ուշադրություն դարձներ:

  • Ի՞նչ է ասել Տերն այն մասին, թե ինչպես է Նոր Կտակարանի թարգմանությունը օրհնելու սրբերին: (Այն ավելի շատ բաներ է բացահայտելու Աստծո կամքից` սրբերին պատրաստելու համար):

Խնդրեք ուսանողներից մեկին ամփոփել հետևյալ տեղեկությունը դասարանի համար: (Որպեսզի ուսանողը ժամանակ ունենա պատրաստվելու, տեղեկությունը նրան տվեք դասից առաջ): Կարող եք ավելացնել մանրամասներ, եթե ուսանողներին հայտնի չէ:

1830թ. աշնան կողմ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին թարգմանել Աստվածաշունչը: Նա չթարգմանեց Աստվածաշունչը մի լեզվից մյուսը, ոչ էլ բնօրինակ աստվածաշնչյան ձեռագրերն ուներ, որոնցից կթարգմաներ: Փոխարենը, Ջոզեֆը կարդում և ուսումնասիրում էր Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի հատվածները և, ապա, կատարում ուղղումներ և լրացումներ` Սուրբ Հոգու ոգեշնչմամբ: Այսպիսով, թարգմանությունն ավելի շատ ոգեշնչված վերանայում էր, քան ավանդական թարգմանություն:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն, ընդհանուր առմամբ, առնչվել է Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի անվազն 3400 հատվածներին: Այդ տարբերությունները ներառում են լրացումներ (իմաստի կամ համատեքստի պարզաբանում), ջնջումներ, փոփոխված հատվածներ, և որոշակի գլուխների ամբողջական վերակազմավորում: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանեց վարդապետական բովանդակությունը, հատկապես Հիսուս Քրիստոսի առաքելությունը, Աստծո էությունը, մարդու էությունը, Աբրահամյան ուխտը, քահանայությունը և ավետարանի վերականգնումը:

Վերջին օրերի սրբերի հրատարակությամբ 1979թ. հետո տպագրված Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակն ընդգրկեց ավելի քան 600 փոփոխություններ` Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից: Փոքր փոփոխություններ են նկատվում ծանոթագրություններում, և ավելի մեծ փոփոխություններ` Աստվածաշնչի հավելվածում:

Խնդրեք ուսանողներին բացել Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս Թանկագին Մարգարիտ գրքում: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության այս մասն ավելի շատ տեղեկություն է պարունակում Մատթեոս ԻԴ գլխից Տիրոջ երկրորդ գալուստի վերաբերյալ, ինչպես նաև Վարդապետություն և Ուխտեր 45.60–61 հատվածների իրականացումն է:

Կարող եք խնդրել որևէ ուսանողի բացատրել, թե իր հասկանալով ինչ է իրենից ներկայացնում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը: Եթե ձեր ուսանողներն ունեն վերջին օրերի սրբերի հրատարակության Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակը, կարող եք ցույց տալ նրանց Ջոզեֆ Սմիթի Թարգմանության օրինակները Նոր Կտակարանի ծանոթագրություններում կամ ավելի մեծ հատվածներ` Աստվածաշնչի հավելվածում: Օրինակ, Մատթեոս Դ.1 ծանոթագրության բ կետն ասում է, որ Հիսուսը գնաց, որ «Աստծո հետ լինի», ոչ թե «փորձվի սատանայիցը»: Մի քանի օրինակներ ուսանողներին ցույց տալուց հետո հարցրեք, թե ինչպես կարող է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը օգնել նրանց` ուսումնասիրել և հասկանալ Աստվածաշունչը:

Վարդապետություն և Ուխտեր 45․62-65

Սրբերին նախազգուշացվել էր հավաքվել արևմտյան երկրներում

Բացատրեք, որ Տերը վաղեմի սրբերին ուղղորդեց տեղափոխվել դեպի արևմուտք, դուրս գալ «արևելյան հողերից» (ՎևՈւ 45.64): Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել եկեղեցու անդամների շարժումը դեպի արևմուտք (Նյու Յորքից դեպի Օհայո) այն ժամանակ, երբ տրվեց այս հայտնությունը, կարող եք խնդրել նրանց բացել Քարտեզ 3-ը («ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները») իրենց սուրբ գրությունների Եկեղեցու Պատմության Քարտեզներ բաժնում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.62–64 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչու Տերը պատվիրեց սրբերին տեղափոխվել դեպի «արևմտյան շրջանները» (ՎևՈւ 45․64

  • Ինչի՞ մասին էր Տերն ասել, որ «անգամ ձեր դռան շեմին» են: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:

Բացատրեք, որ 1861թ. Ջոզեֆ Սմիթի մահից մոտ 17 տարի անց, Միացյալ Նահանգներում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Հայտնի է, որ այս պատերազմի ընթացքում ավելի քան 1 մլն զոհեր եղան, ինչպես նաև շատ ավերածություններ, ամբողջ երկրում ստեղծելով դժվարություններ ընտանիքների և համայնքների համար: Այն սրբերը, ովքեր շարունակում էին հետևել Տիրոջ խորհրդին և դուրս գալ արևելքից, օրհնվեցին հարաբերական խաղաղությամբ և ապահովությամբ Յուտայում:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.65 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ էր ցանկանում Տերը, որ սրբերն անեին, երբ հավաքվեցին արևմտյան շրջաններում:

  • Ինչո՞ւ նրանք պետք է հավաքեին իրենց հարստությունները: (Որպեսզի գնեին հող, որտեղ սրբերը կարող էին ապրել միասնության, խաղաղության և ապահովության ներքո: Բացատրեք, որ ժառանգություն բառը վերաբերում է հողին, որտեղ սրբերը պիտի ապրեին և երկրպագեին Տիրոջը):

Վարդապետություն և Ուխտեր 45․66-75

Տերը նկարագրում է Նոր Երուսաղեմը, կամ Սիոնը

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Եթե կարողանայիք ընտրել, թե աշխարհում որտեղ ապրեք, ապա որտե՞ղ դա կլիներ: Ինչու՞ կուզենայիք ապրել այդտեղ:

Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: Գրատախտակի կենտրոնում մի գիծ քաշեք վերևից ներքև` ստեղծելով երկու սյունակ: Առաջին սյունակի վերևում գրեք ուսանողների նշած վայրերից մի քանիսի անվանումները: Նույն սյունակում անվանումների տակ թվարկեք նրանց պատճառաբանումները, թե ինչու են ցանկանում այդտեղ ապրել:

Ուսանողներին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.66-67 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով սրբերի ժառանգության հողի անվանը և պատճառներին, թե ինչու էր ցանկալի, որ նրանք այդտեղ ապրեին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:

  • Ի՞նչ պետք է կոչվի սրբերի ժառանգության հողը: (Նոր Երուսաղեմ, կամ Սիոն: Գրեք սա գրատախտակին` երկրորդ սյունակի վերևում):

Բացատրեք, որ սուրբ գրություններում Սիոն բառը երբեմն օգտագործվում է` նշանակելով փոքր-ինչ տարբեր բաներ: Երբեմն խոսքը վերաբերում է Սիոնի մարդկանց և նկարագրում նրանց` որպես «սրտով մաքուրներ» (ՎևՈւ 97.21): Այլ վայրերում Սիոնը վերաբերում է ամբողջ եկեղեցուն և նրա ցցերին` ամբողջ աշխարհում (տես ՎևՈւ 82.14): Սիոն բառը կարող է վերաբերել նաև կոնկրետ աշխարհագրական վայրերին: Այս հայտնության մեջ Սիոն բառը վերաբերում է ֆիզիկական քաղաքին, որը պետք է հիմնադրեին Սրբերը և հավաքվեին այդտեղ:

  • Ինչպե՞ս է նկարագրում Տերը Նոր Երուսաղեմը, կամ Սիոնը: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին` երկրորդ սյունակում): Նրանք կարող են տարբեր խոսքերով պատմել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Նոր Երուսաղեմը պետք է լինի խաղաղության և ապահովության մի վայր և Տիրոջ փառքը պետք է լինի այնտեղ):

Հրավիրեք ուսանողներին համեմատել իրենց փափագելի տների համար ընտրած վայրերը Սիոնի նկարագրի հետ:

  • Հիմնվելով Տիրոջ տված Սիոնի նկարագրի վրա, ինչո՞ւ դուք կցանկանայիք այդ քաղաքի մասը լինել:

  • Ե՞րբ եք զգացել խաղաղություն և ապահովություն: Ինչո՞ւ է կարևոր ունենալ վայրեր, ուր դուք ապահով կլինեք և խաղաղություն կունենաք:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.68–71 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով լրացուցիչ պատճառներ, թե ինչու կցանկանային ապրել Նոր Երուսաղեմում: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքերում նշել այն, ինչ գտան: Խնդրեք նրանց ասել այն, ինչ գտան և ավելացրեք նրանց պատասխանները գրատախտակին` երկրորդ սյունակում:

  • Ի՞նչ կարծիքի կլինեն չար մարդիկ Սիոնի մասին:

  • Համաձայն 71 հատվածի, որտեղի՞ց են գալու Սիոնի արդար մարդիկ: (Եթե դեռ չի ասվել, գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին` երկրորդ սյունակում. Բոլոր ազգերի արդար մարդիկ պիտի հավաքվեն Սիոնում: Կարող եք բացատրել, որ ճշմարիտ էր Սիոնի վերաբերյալ այս հայտնությունը և ճշմարիտ էր Սիոնի ցցերի վերաբերյալ` որոնք հիմնադրվել են այսօր ամբողջ աշխարհում):

Կարդացեք Սիոնի վերաբերյալ մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Սիոնը … արդարության վայր է և բոլոր նրանք, ովքեր կառուցել են այն, պետք է երկրպագեն ճշմարիտ և կենդանի Աստծուն, և բոլորը հավատան մեկ վարդապետության, այսինքն՝ մեր Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոսի վարդապետությանը» (in History of the Church, 2:254):

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 45․72-73 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Տերը ինչ նախազգուշացրեց Սրբերին չանել։ Ապա ամփոփեք այս հայտնության վերջին երկու հատվածները բացատրելով, որ Տերը հիշեցրել է սրբերին, որ Իր երկրորդ գալուստը ահարկու է լինելու նրանց թշնամիների համար:

Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այս հայտնությամբ Տերը հորդորել է վաղեմի սրբերին և մեզ «ականջ դնել» Իր ձայնին: Ուսանողներին հրավիրեք հետադարձ հայացք գցել Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի վրա և վերանայել, թե Տերն ինչ բացահայտեց սրբերին Իր երկրորդ գալուստի և Նոր Երուսաղեմի վերաբերյալ: Կարող եք քաջալերել նրանց լրացնել հետևյալ հայտարարությունն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում. «Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնից սովորած ճշմարտություններից ելնելով, ես կպատրաստվեմ գալիք բաներին, կատարելով…»: Ամփոփեք, քաջալերելով ուսանողներին քննարկել իրենց ընտանիքի որևէ անդամի հետ այն, ինչ սովորեցին այսօրվա դասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 45.60–61: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, «Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի վերանայումն է կամ թարգմանությունը, որը մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսեց 1830թ. հունիսին: Նա ի վերուստ հանձնարարվել էր կատարել թարգմանությունը և վերաբերվում էր դրան` որպես մարգարե «իր կոչման մի ճյուղին»»: Թեև աշխատանքն, ըստ էության, ավարտվել էր 1833թ. հուլիսին, մարգարեն շարունակում էր փոքր փոփոխություններ կատարել մինչև իր մահը` 1844թ.: Թարգմանության որոշ մասերը տպագրվեցին նրա կենդանության օրոք»: (Տես Bible Dictionary, “Joseph Smith Translation”):

Սակայն, հետապնդումների, ֆինանսական միջոցների սղության և եկեղեցու կառավարման հետ կապված իր պարտականությունների պատճառով, Ջոզեֆ Սմիթն իր մահից առաջ չէր կարողանում հրապարակել Աստվածաշնչի իր բոլոր վերանայումները: Դրանից հետո, եկեղեցին չուներ ձեռագիրը: Նրա մահից հետո այն մնացել էր Ջոզեֆի այրի` Էմմա Սմիթի մոտ: 1866թ. Էմման հանձնեց այդ ձեռագիրը Վերակազմակերպված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն (ՎՎՕՍ)` այժմ հայտնի որպես Քրիստոսի Համայնք, որը ձեռք բերեց հեղինակային իրավունքը և հրատարակեց թարգմանությունը 1867թ.: (Տես Robert J. Matthews, “Q and A,” New Era, Apr. 1977, 46–47):

Ի վերջո, Մովսեսի գիրքը և Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս գիրքը տպագրվել էին որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մի մասը: Սակայն այն, ինչ մենք ունենք մեր սուրբ գրություններում այժմ, Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության միայն մի մասն է: «Թեև եղել են մի քանի պատճառներ` ինչու Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ամբողջ տեքստը չի ներառվել 1979թ. Աստվածաշնչի ՎՕՍ խմբագրության մեջ, ՋՍԹ տեքստի անհուսալիությունը դրանցից մեկը չէր: Նախապատվությունը տրվել էր վարդապետական կարևորություն ունեցող հատվածներին և, քանի որ, ծավալը կարևոր գործոն էր, ամբողջը չէր ներառվել» (Robert J. Matthews, “I Have a Question,” Ensign, June 1992, 29):