Սեմինարիա
Դաս 72․ Վարդապետություն և Ուխտեր 66


Դաս 72

Վարդապետություն և Ուխտեր 66

Նախաբան

Երբ 1831թ․ Վիլյամ Ի. Մակլելլինը մկրտվեց, նա ընդունեց ավետարանը քարոզելու կանչը։ Հոկտեմբերին նա ճանապարհորդեց Օհայո Եկեղեցու համաժողովին։ Այնտեղ նա հանդիպեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և 1831թ․ հոկտեմբերի 29-ին խնդրեց Ջոզեֆ Սմիթին իր անունից հարց ուղղել Տիրոջը։ Ի պատասխան այդ խնդրանքին` Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 66-ում: Այս հայտնությունը հատուկ խորհուրդ է պարունակում Եղբայր Մակլելլինի հոգևոր մակարդակի, ավետարանը քարոզելու նրա կոչման և մեծ օրհնություններ ստանալու նրա ներուժի մասին։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 66․1-3

Տերը հայտարարում է, որ Վիլյամ Ի. Մակլելլինը օրհնված է, որովհետև ընդունել է ավետարանը։

Դասից առաջ արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին։

Նկար
line diagram

Սկսեք դասը՝ խնդրելով ուսանողներին ուսումնասիրել գրատախտակին ներկայացված աղյուսակը: Խնդրեք նրանց մտածել, թե որտեղ այդ աղյուսակում կտեղադրեին իրենց։ Նաև առաջարկեք, որ մտածեն, թե որ ուղղությամբ են շարժվում՝ ավելի մոտ Աստծուն, թե հեռու Նրանից։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի խոսքերը։ Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչ ճանապարհներով կարող են ավելի մոտենալ Աստծուն:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Եթե դուք ցանկանում եք մոտենալ ինչ-որ մեկին, ով թանկ է ձեզ համար, բայց հեռու եք նրանից, դուք գիտեք ինչպես անել այդ: Դուք եղանակ կգտնեք նրա հետ խոսելու, կլսեք նրան և ճանապարհներ կգտնեք միմյանց համար ինչ-որ բաներ անելու։ Որքան հաճախ դա պատահի, որքան երկար դա տևի, այդքան խորը կլինի կապը։ Եթե ժամանակի մեծ մասն անցնի առանց խոսելու, լսելու և գործեր անելու, կապը կթուլանա:

Աստված կատարյալ է և ամենազոր, իսկ դուք և ես մահկանացու ենք: Բայց նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ և առաջարկում է Իրեն մոտենալու նույն հնարավորությունը, ինչը կաներ սիրող ընկերը: Իսկ դուք կանեք այն համարյա նույն ձևով` խոսելով, լսելով և գործելով» (“To Draw Closer to God,” Ensign, May 1991, 66):

  • Համաձայն Նախագահ Այրինգի, ինչպե՞ս մենք կարող ենք ավելի մոտենալ Աստծուն: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում խոսել, լսել և անել:

Բացատրեք, որ Եկեղեցու վաղ տարիներին Վիլյամ Ի․ Մակլելլին անունով մի տղամարդ ավելի մոտեցավ Աստծուն, երբ սովորեց վերականգնված ավետարանի մասին։ Նա մկրտվեց 1831թ. օգոստոսի 20-ին: Շուտով նա կարգվեց որպես երեց և ուղեկցեց Հայրում Սմիթին մի քանի շաբաթ որպես միսիոներ։ 1831թ․ հոկտեմբերին նա ճանապարհորդեց Օհայո Եկեղեցու համաժողովին։ Այնտեղ նա հանդիպեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Հոկտեմբերի 29-ին Եղբայր Մակլելլինը գաղտնի աղոթեց, խնդրելով Տիրոջը Ջոզեֆ Սմիթի միջոցով տալ պատասխաններ հինգ որոշակի հարցերի։ Չասելով Ջոզեֆ Սմիթին, Եղբայր Մակլելլինը հայտնություն խնդրեց։ Երբ Մարգարեն թելադրեց հայտնությունը, որը գրված է այժմ Վարդապետություն և Ուխտեր 66-ում, Եղբայր Մակլելլինը հայտնաբերեց, որ այդ հարցերից յուրաքանչյուրը պատասխան էր ստացել։ Տերը Նրան տվեց հրահանգներ և նախազգուշացումներ, օգնելու համար նրան մնալ հավատարիմ և ի վերջո ստանալ հավերժական կյանք:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն պատճառները, որոնցով Տերն օրհնեց Եղբայր Մակլիլլենին այդ հայտնությունը ստանալու ժամանակ։

  • Ինչո՞ւ Եղբայր Մակլիլլենը օրհնություններ ստացավ Տիրոջից: (Որովհետև նա հրաժարվել էր իր մեղքերից, ստացել էր Տիրոջ ճշմարտությունները և ավետարանի լրիվությունը։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66․3 հատվածը, փնտրելով, թե Տերը ի՞նչ ասաց, որ Եղբայր Մակլելլինը դեռ պիտի աներ, որպեսզի գոհացներ Նրան։ Հանձնարարեք նրանց շարադրել իրենց սովորածը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «մաքուր, բայց ոչ լիովին»: (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ թեև Եղբայր Մակլելլինը մեծ առաջընթաց էր ապրել և օրհնվել իր ջանքերի համար, նա դեռ կարիք ուներ ապաշխարելու որոշ մեղքերից։)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Տիրոջ խորհրդից հատված 3-ում։ (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը. Մեզ պատվիրված է ապաշխարել մեր բոլոր մեղքերը: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Ինչո՞ւ է կարևոր ապաշխարել բոլոր մեր մեղքերը, ոչ թե միայն մի քանիսը:

Խնդրեք ուսանողներին մտքում կրկին կարդալ հատված 3-ը և գտնել, թե ինչ Տերը պետք է աներ, որպեսզի օգներ Վիլյամ Ի․ Մակլելլինին ապաշխարել իր բոլոր մեղքերը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչպես Տերը կօգնի մեզ ապաշխարության ընթացքում։ (Ուսանողները պետք է առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Տերը ցույց կտա մեզ այն բաները, որոնց համար պետք է ապաշխարենք: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Տերը ցույց կտա մեզ այն բաները, որոնց համար պետք է ապաշխարենք:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել և տեսնել, թե ինչպես մենք կարող ենք խնդրել Տիրոջը օգնել մեզ ապաշխարել:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Առանձին աղոթքում Երկնային Հորն ուղղված մեր հարցերից մեկը սա է․ «Ի՞նչ եմ ես արել, կամ չեմ արել այսօր, որը չի գոհացնում Քեզ։ Եթե ես միայն իմանայի, ես կապաշխարեի իմ ողջ սրտով` առանց հապաղելու»: Այդ խոնարհ աղոթքը կստանա իր պատասխանը» (“Do Not Delay,” Ensign, Nov. 1999, 34):

Խնդրեք ուսանողներին մտածել այն օրհնությունների մասին, որ նրանք ստացել են, երբ հեռացել են մեղքից և ընդունել ավետարանը: Հրավիրեք նրանց փնտրել այն բաները, որոնց համար պետք է ապաշխարեն, որպեսզի կարողանան ավելի մեծ օրհնություններ ստանան։

Վարդապետություն և Ուխտեր 66․4-13

Տերը պատվիրում է Վիլյամ Ի․ Մակլելլինին քարոզել ավետարանը, հրաժարվել ամեն անարդարությունից և շարունակել հավատարմությամբ մինչև վերջ:

Կրկին անդրադարձ կատարեք Տիրոջ խոստումին՝ ցույց տալու Վիլյամ Ի․ Մակլելլինին մեղքերը, որոնց համար նա պետք է ապաշխարեր։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.4: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե էլ ինչ էր Տերը խոստացել ցույց տալ Եղբայր Մակլելլինին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ինչո՞ւ է օրհնություն հանդիսանում այն, որ մենք իմանանք Աստծո կամքը մեր վերաբերյալ:

Բաժանեք ուսանողներին զույգերի: Հրավիրեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.5-9, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը, որ Եղբայր Մակլելլինը դեռ պետք է աներ։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց սովորածը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Համաձայն հատվածներ 8-9-ի, ի՞նչ օրհնություններ կստանար Եղբայր Մակլելլինը, եթե հավատարմությամբ հետևեր Տիրոջ կամքին: (Տերը կլինի նրա հետ և կօրհնի նրան, որպեսզի նա կարողանա ամրացնել հավատարիմներին և բուժել հիվանդներին։)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս հատվածից այն օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ, եթե հետևենք մեր վերաբերյալ Տիրոջ կամքին։ (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարմությամբ կատարում ենք Տիրոջ կամքը, Նա կլինի մեզ հետ և կօրհնի մեզ, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն, ինչ Նա պահանջում է մեզանից: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Բացատրեք, որ բացի Եղբայր Մակլելլինին հրահանգներ տալուց այն մասին, թե ինչ նա պետք է աներ, Տերը նրան տվեց նաև նախազգուշացում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66․10 հատվածի առաջին երկու նախադասությունները: Նախքան նրա կարդալը շեշտեք, որ առաջին նախադասությունը պարունակում է ծանրաբեռնվել բառը։ Բացատրեք, որ ինչ-որ բան մեզ կարող է ծանրաբեռնել, եթե այն փակում է մեր ճանապարհը կամ գործը շատ դժվար դարձնում։

  • Տերը պատվիրեց Եղբայր Մակլելլինին «թողել ամեն անիրավություն»: Ինչպե՞ս կարող է անիրավությունը, կամ մեղքը, ծանրաբեռնել Եղբայր Մակլելլինի միսիոներական աշխատանքը։ Ինչպե՞ս է անիրավությունը ծանրաբեռնում մեզ հոգեպես:

Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը ցանկանում է, որ մենք թողենք բոլոր այն բաները, որոնք ծանրաբեռնում են մեր հոգևոր առաջընթացը:

Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց կյանքում այն բաների մասին, որոնք, հնարավոր է, ծանրաբեռնում են իրենց։

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 66․10-ի երրորդ նախադասությունը և դասարանին խնդրեք գտնել այն նախազգուշացումը, որը Տերը տվեց Եղբայր Մակլելլինին։

  • Համաձայն հատված 10-ի, ի՞նչ գայթակղության դեմ էր պայքարում Եղբայր Մակլելլինը։

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել յուրաքանչյուրիս մասին Տիրոջ գիտելիքի վերաբերյալ հատված 10-ից։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը գիտի մեր հատուկ մարտահրավերներն ու գայթակղությունները, ինչպես որ Նա գիտեր Եղբայր Մակլելլինինը։) Կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը հատված 10-ի դիմաց։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալը, որ Տերը գիտի մեր առանձին խնդիրները և փորձությունները:

Նշեք, որ մեր խնդիրները և փորձությունները իմանալուց բացի Տերը գիտի մեր ուժեղ կողմերը և ունակությունները։ Նա գիտի ամեն-ինչ մեզանից յուրաքանչյուրի մասին: Հասկանալով, որ Նա սիրում է մեզ և կատարելապես գիտի մեզ, մենք կարող ենք փնտրել Նրա կամքը և հետևել դրան, վստահելով և ապավինելով Նրան։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.11-13 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ լրացուցիչ խորհուրդ տվեց Տերը Եղբայր Մակլելլինին: Դասարանին խնդրեք նաև գտնել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Եղբայր Մակլելլինին, եթե նա հետևեր այդ խորհրդին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Համաձայն հատված 12-ի, ի՞նչ մենք պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ եթե մենք հավատարմությամբ շարունակենք մինչև վերջ, մենք կստանանք հավերժական կյանք։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ի՞նչ է նշանակում հավատարմությամբ շարունակել մինչև վերջ:

Բացատրեք, որ երբ այս հայտնությունը տրվեց, Եղբայր Մակլիլլենը վկայություն ստացավ վերականգնված ավետարանի մասին։ Երբ այս հայտնությունը ստացվեց, նա վկայեց Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման մասին։ Նա ասաց․ «Ջոզեֆ Սմիթը Տիրոջ ճշմարիտ Մարգարեն է … և զորություն ունի հայտնություններ ստանալու Աստծուց, որոնք և ստանում է» (Նամակ Վիլյամ Ի․ Մակլելլինի ազգականներին, 4 օգոստոսի, 1832թ․, RLDS Archives, 4; quoted in M. Russell Ballard, “What Came from Kirtland” [Church Educational System fireside for young adults, Nov. 6, 1994], 8, speeches.byu.edu)։ Եղբայր Մակլելլինը մի քանի տարի հավատարմորեն ծառայեց և կանչվեց ծառայելու որպես այս տնտեսության Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներից մեկը։ Ինչևէ, նա հավատարմությամբ չշարունակեց մինչև վերջ։ Իրականում նա դեմ դուրս եկավ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և հեռացվեց Եկեղեցուց 1838թ․։ Կարող եք բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը:

«Երբ Ջոզեֆը Րիչմոնդի բանտում էր, Մակլելլինը, որը խոշորակազմ և եռանդուն տղամարդ էր, գնաց շերիֆի մոտ և արտոնություն խնդրեց ծեծելու Մարգարեին։ Թույլտվություն տրվեց այն պայմանով, որ Ջոզեֆ Սմիթը կկռվեր։ Շերիֆը փոխանցեց … Մակլելլինի այդ մեծագույն խնդրանքը, որին Ջոզեֆը համաձայնեց այն պայմանով, եթե նրա շղթաները հանվեին։ Մակլելլինը այնուհետև ասաց, որ կկռվեր միայն այն պայմանով, եթե ունենար մահակ, որին Ջոզեֆը լիովին համաձայն էր, սակայն շերիֆը թույլ չտվեց նրանց կռվել նման անհավասար պայմաններով» (“History of Brigham Young,” Millennial Star, Dec. 17, 1864, 808)։

Ուսանողների ուշադրությունը գրավեք գրատախտակի աղյուսակին և առաջարկեք նրանց մեկ անգամ ևս մտածեն, թե որտեղ այդ աղյուսակում իրենք կտեղադրեին իրենց։ Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին.

  • Ի՞նչ դուք կանեք, որպեսզի ավելի մոտենաք Աստծուն և հավատարմությամբ շարունակեք մինչև վերջ:

Վկայեք վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք քննարկեցիք, և խրախուսեք ուսանողներին գործել համաձայն դրանց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 66։ Վիլյամ Ի․ Մակլելլինի հինգ հարցերը

Եկեղեցուց Վիլյամ Ի․ Մակլելլինի հեռացվելուց տասը տարի հետո նա գրեց այն հայտնության մասին, որը ստացավ Ջոզեֆ Սմիթը և որն այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 66-ում․

Նկար
Վիլյամ Ի. Մակլելլին

«Ես ստացա նրա միջոցով, և նրա բերանից գրեցի ինձ վերաբերող հայտնություն։ Ես ակնկալում էի և հավատացած էի, երբ տեսա Եղբայր Ջոզեֆին, որ պետք է ստանայի դա, և գնացի գաղտնի Տիրոջ առաջ, և ծնկներիս վրա խնդրեցի նրան հայտնել հինգ հարցերի պատասխանները իր Մարգարեի միջոցով, որը ոչինչ չգիտեր իմ այդ խնդրանքի մասին։ Ես այժմ վկայում եմ Աստծո առաջ վախի մեջ, որ յուրաքանչյուր հարց, որը ես ուղղել է Տիրոջ ականջին, պատասխանվեց ի իմ ամբողջական և լիովին բավարարվածության։ Ես ցանկանում էի դա Ջոզեֆի ոգեշնչման մասին վկայության համար։ Եվ մինչ այս օրը ես համարում եմ դա վկայություն, որը ես չեմ կարող ժխտել» (in Ensign of Liberty, of the Church of Christ, Jan. 1848, 61)։

Մենք չգիտենք, թե որոնք էին Եղբայր Մակլելլինի հինգ հարցերը։ Ինչևէ, հիմնվելով նրա խոսքերի վրա, որ հայտնությունը պատասխանել է իր հարցերին, մենք կարող ենք ենթադրել, որ նա մտահոգված էր Տիրոջ առաջ իր վիճակով և ցանկանում էր իմանալ, թե ինչ էր Տերը ցանկանում, որ նա աներ։