Սեմինարիա
Դաս 66. Վարդապետություն և Ուխտեր 60-62


Դաս 66

Վարդապետություն և Ուխտեր 60-62

Նախաբան

1831թ․ օգոստոսի 8-ին Ջոզեֆ Սմիթը և մի քանի երեցներ պատրաստվեցին հեռանալու Ինդիփենդենսից, Միսսուրի, և վերադառնալու Օհայո։ Տերը հրահանգեց երեցներին ճամփորդելիս քարոզել ավետարանը։ Այդ հրահանգը այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 60-ում։ Ուղևորության երրորդ օրը խումբը վտանգի առաջ կանգնեց Միսսուրի գետի վրա։ Հաջորդ երկու օրերին՝ օգոստոսի 12-ին և 13-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկու հայտնություն ստացավ Տիրոջից։ Այդ հայտնությունները այժմ գրառված են Վարդապետություն և Ուխտեր 61 և 62-ում։ Նրանք պարունակում են հրահանգավորում, նախազգուշացում, մխիթարություն և խրախուսանք։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 60

Տերը պատվիրում է երեցներին քարոզել ավետարանը մինչ ճանապարհորդում են Միսսուրիից Օհայո:

Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Կարո՞ղ եք հիշել այն ժամանակի մասին, երբ վարանել եք մյուսներին պատմել ձեր համոզմունքների մասին կամ չեք համարձակվել կիսվել ավետարանի մասին ձեր վկայությամբ։

Սկսեք դասը՝ խնդրելով ուսանողներին խորհել գրատախտակին գրված հարցի շուրջ: Մինչ ուսանողները մտածում են, կարող եք կիսվել այդ հարցի ձեր պատասխանով, պատմելով ձեր կյանքից որևէ պատմություն։

Բացատրեք, որ երեցների մի խումբ ճանապարհորդեց Օհայոյից՝ մասնակցելու Ինդիփենդենսում, Միսսուրի, հողի և տաճարի տարածքի նվիրագործմանը։ Տերը պատվիրեց երեցներին քարոզել ավետարանը ուրիշներին՝ մինչ ճանապարհորդում են Միսսուրի (տես ՎևՈւ 52․9–10): Վարդապետություն և Ուխտեր 60-ը պարունակում է Տիրոջ խոսքերը՝ ուղղված մի քանի երեցների, որոնք պատրաստվում էին վերադառնալ Օհայո։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 60.1-2 և գտնել, թե ինչու էր Տերը դժգոհ որոշ երեցներից:

  • Ինչո՞ւ էր Տերը դժգոհ որոշ երեցներից: (Նա ասել է․ «Նրանք չեն կամենում բացել իրենց բերանը, այլ մարդուց վախենալու պատճառով թաքցնում են քանքարը, որ տվել եմ նրանց»: Այլ խոսքերով, նրանք չէին կիսվում ավետարանի մասին իրենց վկայություններով:)

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 60.2-ի, ինչո՞ւ որոշ երեցներ չէին կիսվում իրենց վկայություններով:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 60.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն, ինչ կարող է պատահել, եթե մենք չկիսվենք մեր վկայություններով:

  • Ի՞նչ կարող է պատահել, եթե մենք չկիսվենք մեր վկայություններով: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք կորցնել մեր վկայությունները, եթե չկիսվենք դրանցով:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է կիսվենք մեր վկայությամբ, որպեսզի այն մեզ ետ մնա: Ե՞րբ եք զգացել, որ ձեր վկայությունը ամրապնդվել է դրանով կիսվելու արդյունքում:

Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով, երբ կունենան այդ հնարավորությունը։ Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 60 գլուխը, բացատրելով, որ Տերը հրահանգեց այդ երեցներին քարոզել ավետարանը, երբ նրանք ճանապարհորդում էին հետ՝ Օհայո։

Վարդապետություն և Ուխտեր 61

Տերը ուղղություն է ցույց տալիս Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին, երբ նրանք ճանապարհորդում են Օհայո

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ մտահոգված են եղել իրենց ապահովության մասին և զգացել են, որ Տերը պաշտպանել է իրենց: Բացատրեք, որ 1831թ․ օգոստոսի 11-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և տասն այլ երեցներ վտանգի մեջ էին, գտնվելով նավակի մեջ Միսսուրի գետի կատաղի ջրերում։ Ջոզեֆ Սմիթը հիշում էր, որ ուղևորության երրորդ օրը «արևմտյան ջրերին բնորոշ բազմաթիվ վտանգները ցույց տվեցին իրենց և հետո, մենք ճամբար դրեցինք գետի ափին, … Եղբայր [Վիլյամ Վ.] Ֆելփսը ցերեկը բաց տեսիլքում տեսավ ջրի երեսին շատ ահեղ զորությամբ շրջող կործանիչին, մյուսները աղմուկ լսեցին, բայց տեսիլք չտեսան» (in History of the Church, 1:203): Այս տեսիլքից առաջ եղբայրների մեջ տարաձայնություններ էին եղել (տես B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:262–63)։ Այդ երեկո եղբայրները քննարկեցին իրենց դժվարությունները և նրանց մեծ մասը կարողացան ներել միմյանց։ Հաջորդ առավոտ Ջոզեֆ Սմիթն աղոթեց և ստացավ հայտնություն, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 61-ում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 61.2, 20, 36-37 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ խոսքեր կամ արտահայտություններ դուք գտաք, որոնք, հնարավոր է, մխիթարել էին այդ երեցներին։ (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք խնդրել նրանց բացատրել, թե ինչպես կարող են իրենց կողմից նշված բառերը կամ արտահայտությունները սփոփող լինել։)

Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերն ուսուցանում է, որ «մեծ ավերածություններ» տեղի կունենան ջրերի վրա վերջին օրերում (տես ՎևՈւ 61․5, 14–19)։ Տերը նաև խոսել է Իր զորության մասին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 61.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերն ուսուցանում Իր զորության մասին:

  • Ինչպե՞ս է Տերը նկարագրում Իր զորությունը այս հատվածում: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին. Տերն ունի ողջ զորությունը:)

Կարող եք շեշտել, որ Վիլյամ Վ․ Ֆելփսի՝ ջրերի վրա կործանիչի տեսիլքի հետևանքով ոմանք ենթադրեցին, որ սատանան ունի ջրերի վրա ողջ զորությունը։ Սակայն Վարդապետություն և Ուխտեր 61․1 հատվածը հաստատում է, որ Տերն ունի ամբողջ զորությունը, այդ թվում ջրերի վրա։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 61.6, 10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն արտահայտությունները, որոնք օգնեցին երեցներին գնահատել Տիրոջ զորությունը: Ask students to report what they find, and then add to the statement on the board so that it reads as follows: The Lord has all power, and He is able to preserve us.

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք ամրացրել են ձեր վկայությունը մեզ վնասներից պաշտպանելու Տիրոջ զորության և ունակության մասին:

Կարող եք ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 61 գլուխը, բացատրելով, որ Տերը շարունակեց հրահանգել այդ երեցներին, ուղղորդելով նրանց հետադարձ ճանապարհը Օհայո։

Վարդապետություն և Ուխտեր 62

Տերը գովում է Ինդիփենդենս, Միսսուրի ճանապարհորդող երեցների խմբին հավատարմության համար

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ի՞նչ գույնի վերնաշապիկ պետք է ես հագնեմ այսօր:

Պե՞տք է ես գնամ Եկեղեցի կիրակի օրը։

Պե՞տք է արդյոք միսիա ծառայեմ, թե ոչ: Եթե այո, ապա ե՞րբ։

Եթե մայրս առաջարկում է պատրաստել իմ սիրած կերակուրը, ի՞նչ ես պետք է ընտրեմ։

Ո՞ւմ հետ ես պետք է ժամադրվեմ։ Ո՞ւր մենք պետք է գնանք ուտելու մեր ժամադրության ժամանակ։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե այս հարցերից որոնք են առավել կարևոր Տիրոջ համար:

Բացատրեք, որ Տերը հրահանգեց երեցներին, որոնք ճանապարհորդում էին Միսսուրիից Օհայո, օգնելով նրանց հասկանալ, որ իրենց կատարած որոշումներից որոշները ավելի կարևոր էին Իր համար, քան մյուսները։ Խրախուսեք ուսանողներին փնտրել մտքեր Վարդապետություն և Ուխտեր 62-ում, որոնք կարող են ուղղորդել իրենց որոշումներ կայացնելիս։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 62.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ ավետարանը քարոզելու երեցների ջանքերը կարևոր էին Տիրոջ համար:

  • Ի՞նչ արտահայտություններ դուք գտաք: Ինչպե՞ս են այդ արտահայտությունները ցույց տալիս Տիրոջ վերաբերմունքը միսիոներական աշխատանքին։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել գործերի օրինակների մասին, որոնք կարևոր էին Տիրոջ համար, և որոնք կարևոր չէին, արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ պատրաստեք այն թերթիկների ձևով: Մի ընդգրկեք փակագծերում տրված տեղեկությունը։Կախված ձեր ուսանողների կարիքներից, խնդրեք նրանց կատարել այս վարժությունը անհատապես կամ ծնողների հետ։ Կամ կարող եք կատարել այդ վարժությունը ամբողջ դասարանով։

Ինչն էր կարևոր Տիրոջ համար

Ինչը կարևոր չէր Տիրոջ համար

ՎևՈւ 60․5

(Այն, որ երեցները արագ ճամփա ընկան դեպի Սենթ Լուիս)

(Այն, թե արդյոք երեցները պատրաստեցին կամ գնեցին նավ՝ ճանապարհորդելու համար)

ՎևՈւ 61․21-22

(Այն, որ երեցները արագ ճամփա ընկան և որ կատարեցին իրենց միսիան)

(Այն, թե արդյոք նրանք ճամփորդեցին ջրերով, թե ցամաքով)

ՎևՈւ 62․5-7

(Որ երեցները մնան հավատարիմ, բերեն իրենց վկայությունը ավետարանի մասին և օգնեն Սրբերին հավաքվել)

(Թե արդյոք երեցները կճամփորդեին բոլորը միասին, թե զույգ-զույգ, կամ ձիով, թե ջորիով, թե կառքով)

Աղյուսակը լրացնելուց հետո ուսանողներին հարցրեք.

  • Ի՞նչ տարբերություններ եք դուք նկատում այն բաների միջև, որոնք կարևոր են և կարևոր չեն Տիրոջ համար։

  • Ինչպե՞ս կարող է այդպես առաջնորդվելն օգնել ձեզ որոշումներ կայացնելիս:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 62․8-ն ուսուցանում է մի սկզբունք, որը կարող է առաջնորդել մեզ որոշումներ կայացնելիս։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ հետևյալ հատվածը, ուշադրություն դարձնելով այդ սկզբունքին։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք որոշումներ ենք կայացնում, մենք ապավինում ենք մեր դատողությանը և Հոգու առաջնորդությանը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց բառերով իրենց սուրբ գրություններում։

  • Ինչո՞ւ է կարևոր ապավինել մեր դատողությանը և Հոգու առաջնորդությանը, երբ որոշում ենք ընդունում:

  • Ե՞րբ եք որոշում ընդունել հիմնվելով ձեր սեփական դատողության և Հոգու առաջնորդության վրա։ Ինչպե՞ս եք օրհնվել դա անելով։

Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին: Ուսանողներին հրավիրեք մտածել, թե ինչպես կարող են գործել ըստ ճշմարտությունների, որոնք սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 60–62-ում։ Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել, թե ինչպես են պատրաստվում գործել ըստ այդ ճշմարտությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 61․5-19։ Ինչպե՞ս էին անիծվել ջրերը։

Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 61․5-19-ում չեն արգելում Վերջին Օրերի Սրբերին ճանապարհորդել ջրով կամ լողալ ջրում։ Նկարագրելով ջրերի վրա եղած անեծքը վերջին օրերում՝ Տերը, հավանաբար, ի նկատի ուներ Հայտնություն գրքի այն հատվածները, որոնցում Հովհաննես Առաքյալը նկարագրում է այն կործանումը, որը տեղի կունենար ջրերում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ (տես Հայտնություն Ը․8–11, ԺԶ․2–6Վարդապետություն և Ուխտեր 61-ում Տերը հատուկ անդրադառնում է «այդ ջրերի» վտանգին, նկատի ունենալով Միսսուրի գետը (տես ՎևՈւ 61․5, 18)։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, թե ինչ վնաս է հասցրել Միսսուրի գետը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Միսսուրի-Միսիսիպի ջրերի հետ կապված մենք տարեց-տարի տեսնում ենք մեծ ավերություններ նրանց մեջ, և նրանց կողմից։ Գրեթե ամեն տարի միլիոնավոր դոլարներ են կորում այդ մեծ հոսանքների մեջ։ Շատերը կորցրեցին իրենց կյանքը այդ ջրերում, որոնք հեղեցին ցամաքը, և անգամ այդ թվացող հանգիստ հոսանքներում փոթորիկներ կարող են առաջանալ, որոնք բերում են կործանում։ Իրոք Տիրոջ խոսքը կատարվել է և կատարվում է այդ ջրերի հետ կապված» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:224)։

Վարդապետություն և Ուխտեր 62։ Պատմական տեղեկություն

Երբ Ջոզեֆ Սմիթը և մյուսները ճանապարհորդում էին արևելք՝ Օհայո, նրանք հանդիպեցին չորս երեցների, ովքեր ուղևորվում էին դեպի արևմուտք՝ Ինդիփենդենս, Միսսուրի։ Այդ երեցներից մեկը՝ Ջոն Մարդոքը հիվանդացավ, երբ քարոզում էր ավետանաը Օհայոյից վերադառնալու ճանապարհին։ Ջոնը և նրա զուգընկերը՝ Հայրում Սմիթը, ապաստանել էին Չարիտոնում, Միսսուրի, սպասելով, թե երբ էր Ջոնը լավանալու։ Այնտեղ նրանք հանդիպեցին երկու այլ երեցների՝ Դեյվիդ Ուիթմերին և Հարվի Ուիթլօքին, որոնք նույնպես հավատարիմ էին ավետարանը քարոզելու պատվիրանին՝ Միսսուրի ուղևորվելիս։ Երբ այդ չորս երեցները հանդիպեցին Ջոզեֆ Սմիթին Չարիտոնում և ստացան Տիրոջ հրահանգները, որոնք գրառված են Վարդապետություն և Ուխտեր 62-ում, նրանք միավորեցին իրենց փողերը և գնեցին մի ձի, որի վրա Ջոն Մարդոքը հեշտությամբ ճանապարհորդեց Սիոն։