Սեմինարիա
Դաս 145․ Վարդապետություն և Ուխտեր 135, Մաս 2


Դաս 145

Վարդապետություն և Ուխտեր 135, Մաս 2

Նախաբան

Սա Վարդապետություն և Ուխտեր 135 բաժնի և 1844 թվականի հունիսի 27-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության վերաբերյալ երկու դասերից երկրորդն է։ Այս դասի ընթացքում ուսանողները կքննարկեն այն դերը, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթն ունեցավ Աստծո զավակների փրկության համար։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 135

Հայտարարվում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը

Դասից առաջ Ջոզեֆ Սմիթի նկարը տեղադրեք սենյակի սկզբնամասում (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 87, տես նաև LDS.org)։ Կարող եք խնդրել դասարանին հոգևոր հավաքի համար երգել «Փառք տանք մարդուն» օրհներգը (Օրհներգ, հմր. 27)։ Նախքան օրհներգի կատարումը, բացատրեք, որ Վ.Վ. Ֆելփսը նահատակությունից անմիջապես հետո գրեց այս երգի բառերը` ի հիշատակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի։

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցերը.

  • Երբևէ խոսե՞լ եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ինչ-որ մեկի հետ, ով Եկեղեցու անդամ չէ: Եթե այո, ապա ինչի՞ մասին եք խոսել։ (Եթե ոչ մեկն այդպիսի փորձառություն չի ունեցել, հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչ կցանկանային պատմել ուրիշներին Ջոզեֆ Սմիթի մասին։)

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինն ընդգրկում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության հայտարարությունը։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածի նախաբանը: Ուսանողներին խնդրեք հետևել նրան.

  • Ո՞րն է այս հատվածի ուղերձը: (Ուսանողներին բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, ով երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուս Քրիստոսից:)

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ է արել մեր փրկության և վեհացման համար։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածի մնացած մասը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ է արել մեր փրկության համար: Խնդրեք ուսանողներին գտնել լրացուցիչ մտքեր, որ նրանք կարող են ավելացնել գրատախտակին գրված ցանկին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե ու՞մ վրա է ազդեցություն թողել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կատարած գործը:

Նկար
President Joseph F. Smith

«Աշխատանքը, որում Ջոզեֆ Սմիթն ընդգրկված էր, չէր սահմանափակվում միայն այս կյանքով, այլ վերաբերում է նաև գալիք կյանքին և կյանքին, որ եղել է: Այլ կերպ ասած, այն վերաբերում է նրանց, ովքեր ապրել են երկրի վրա, նրանց, ովքեր ապրում են և նրանց, ովքեր կգան մեզանից հետո: Դա մի բան է, որը վերաբերում է մարդուն ոչ միայն այն ժամանակ, երբ նա ժամանակավորապես բնակվում է մարմնի մեջ, այլ մարդկային ընտանիքին հավերժությունից մինչև հավերժություն» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 481):

Հղում կատարեք Վարդապետություն և Ուխտերի հատված 3-ում տրված նկարագրությանը, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը ստեղծեց Մորմոնի Գիրքը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս աշխատանքի կարևորությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՎարդապետություն և Ուխտեր 135.6: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով որևէ պատճառ, որի շնորհիվ ստեղծվեցին Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը:

  • Համաձայն հատված 6-ի, ինչո՞ւ ստեղծվեցին Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը: (Ուսանողները կարող են օգտագործել ուրիշ բառեր, բայց պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը ստեղծվեցին աշխարհի փրկության համար:)

  • Այդ գրքերն ինչպե՞ս են օգնում իրականացնել աշխարհի փրկությունը։

  • Համաձայն հատված 6-ի, ի՞նչն է Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը դարձնում ամենաարժեքավոր գրքերը, որ կարող եք ունենալ:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպե՞ս են նրանք օգտագործում Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն իրենց կյանքում։

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը այն զոհաբերության համար, որ կատարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները այս գրքերը ստեղծելու համար:

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել մի յուրահատուկ եղանակ, որի միջոցով նրանք կարող են արտահայտել իրենց երախտագիտությունը այն զոհաբերությունների համար, որոնք արվեցին այս գրքերը ստեղծելու համար։

Անդրադարձեք այն ցանկին, որը դուք գրել էիք գրատախտակին` դասի սկզբում: Վկայեք այն մասին, որ օգնելով վերականգնելու սուրբ գրությունները, ճշմարիտ վարդապետությունը, քահանայության իշխանությունը և բանալիները, կենդանի մարդկանց և մահացածների համար արարողությունները և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմակերպությունը, Ջոզեֆ Սմիթն օգնեց Աստծո բոլոր զավակներին` ձեռք բերելու Քավության բոլոր օրհնությունները։

Բացատրեք, որ որոշ մարդիկ միգուցե չհասկանան Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ Վերջին Օրերի սրբերի զգացմունքները կամ կարծիքները։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ են մտածում Եկեղեցու անդամները Ջոզեֆ Սմիթի մասին՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կապված փոխհարաբերություններում։ Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ հայտարարության մեկական օրինակ։

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մենք չենք երկրպագում Մարգարեին: Մենք երկրպագում ենք Աստծուն` մեր Երկնային Հորը և հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին: Սակայն մենք ընդունում ենք Մարգարեին, մենք հռչակում ենք նրան Մարգարե, մենք հարգում ենք նրան և ակնածանք ենք տածում նրա հանդեպ` որպես մի գործիք Ամենազորի ձեռքում` երկրի վրա աստվածային ավետարանի հնագույն ճշմարտությունները վերականգնելիս, քահանայության հետ միասին, որի միջոցով Աստծո իշխանությունը գործադրվում է Իր Եկեղեցու գործերում և ի օրհնություն Իր ժողովրդի» (“Joseph Smith Jr.—Prophet of God, Mighty Servant,” Ensign, Dec. 2005, 4):

  • Ձեր բառերով ինչպես կբացատրեիք Եկեղեցու անդամների զգացմունքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ ազդեցություն է ունեցել Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայությունը նրանց և ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց կյանքում։ Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել դրանց։

Ի՞նչ բնորոշ առանձնահատկություններ կունենար ձեր կյանքը առանց Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության։

Ինչպե՞ս է Մարգարե Ջոզեֆ Սմիթը ներգործել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած գիտելիքի և փոխհարաբերության վրա։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե մենք ինչպես կարող ենք օգնել ուրիշներին` ուրախություն գտնել ավետարանում։

Նկար
President Thomas S. Monson

«[Մարգարե Ջոզեֆ Սմիթն] իր ետևում է թողել մի ժառանգություն, որն այսօր թույլ է տալիս բոլոր մայրցամաքների [միլիոնավոր] հետևորդներին հռչակել նրան` որպես Աստծո մարգարե։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը շարունակի այս գործի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի տեսլականը և ուրիշներին հղված մեր վկայությունների ու գործերի շնորհիվ մեծարի իր ժառանգությունը, որպեսզի նրանք ճանաչեն նրան, ինչպես մենք ենք ճանաչում, և որ նրանք խաղաղություն և ուրախություն գտնեն վերականգնված ավետարանում» (“Brother Joseph,” Church News, Dec. 31, 2005, 4)։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին` զգալ ավետարանի ուրախությունը, որը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Բացատրեք, որ դասի մնացած մասի համար ուսանողները կարող են կիսվել իրենց վկայություններով` Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավետարանի վերականգնման մասին։ Հրավիրեք նրանց օգտվել նախորդ գրավոր վարժության իրենց պատասխաններից, մինչ նրանք կիսվում են իրենց վկայություններով։

Ավարտեք` կիսվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և վերականգնման վերաբերյալ ձեր վկայությամբ։ Հրավիրեք ուսանողներին հետագա մի քանի օրերի ընթացքում հնարավորություններ փնտրել՝ կիսվելու իրենց վկայություններով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում նրա դերի մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի վկան էր

Մարգարե Ջոզեֆ Սմիթին մենք նայում ենք հարգանքով, քանի որ նա փոխեց Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության հանդեպ մեր պատկերացումները։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Տիրոջ հետ նրա անձնական հաղորդակցության շնորհիվ` Մորմոնի Գրքի նրա թարգմանության և հրատարակության ու իր վկայությունը իր նահատակության արյամբ կնքելու շնորհիվ, Ջոզեֆը դարձավ Հիսուս Քրիստոսի` որպես աստվածային Քավիչի ճշմարիտ հայտնողը։ Հիսուսը չի ունեցել ավելի մեծ վկա, ոչ էլ ավելի նվիրված ընկեր, քան Ջոզեֆ Սմիթը» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 79; շեղագիրն ավելացված է)։

Ջոզեֆ Սմիթի ազդեցությունը

1844 թվականին Ջոշիա Քուինսին` Մասաչուսեթս նահանգի Բոստոնի նախկին քաղաքապետը, իսկ ավելի ուշ Հարվարդի Համալսարանի նախագահը, իր զարմիկ Չարլզ Ֆրենսիս Ադամսի հետ, ով Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջոն Քուինսի Ադամսի որդին էր, այցելեցին Նավու։ Նրանք մեկ օր անցկացրեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ։ Տարիներ անց Ջոշիա Քուինսին գրել է իր այդ փորձառության մասին․

«Ոչ մի կերպ հավանական չէ, որ դեռևս չծնված սերունդների համար տպագրված ինչ-որ ապագայի դասագիրք պարունակի այսպիսի մի հարց․ «Տասնիններորդ դարի ո՞ր պատմական ամերիկացին է ամենազորեղ ազդեցությունն ունեցել իր հայրենակիցների ճակատագրերի վրա»։ Եվ ոչ մի կերպ բացառված չէ, որ այդ հարցադրման պատասխանը կարող է այսպես գրված լինել․ Ջոզեֆ Սմիթը՝ Մորմոն մարգարեն» (Figures of the Past: From the Leaves of Old Journals [1888], 376)։