Սեմինարիա
Դաս 62. Վարդապետություն և Ուխտեր 57


Դաս 62

Վարդապետություն և Ուխտեր 57

Նախաբան

1831թ. հունիսին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին հավաքել Եկեղեցու համաժողով Միսսուրիում (տես ՎևՈւ 52.2): Հնազանդվելով այդ պատվիրանին, Ջոզեֆ Սմիթը և մյուսները ճանապարհորդեցին մոտ 900 մղոն Օհայոյից Միսսուրի: Երբ Մարգարեն ժամանեց Միսսուրի, նա ստացավ այս հայտնությունը, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 57-ում: Այս բաժնում Տերը հայտնել է Սիոն քաղաքի վայրը, իրականացնելով ավելի վաղ Սրբերին տրված իր խոստումը (տես ՎևՈւ 52): Տերը հրահանգեց նաև մի քանի անձանց Սիոնը հիմնելու մեջ իրենց դերի մասին:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 57․1-6

Տերը հայտնում է Սիոն քաղաքի վայրը

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ իրենք անհամբերությամբ սպասել են ինչ-որ բանի, օրինակ ծննդյան օրվա կամ այլ տոնակատարության, միսիայում ծառայելուն, տաճար այցելելուն, նվեր ստանալուն կամ սիրելի մարդուն այցելելուն: Հարցրեք ուսանողներին, թե ինչ էին զգում, երբ այդ իրադարձությունը մոտենում էր:

  • Ինչո՞ւ էր այդ իրադարձությունը այդքան կարևոր ձեզ համար:

  • Ինչպե՞ս են ձեր գործերը արտացոլում այս իրադարձության կարևորությունը ձեզ համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունների միջոցով Սրբերը իմացան, որ Սիոնը պետք է լիներ Միսսուրիում (տես ՎևՈւ 52.2, 5, 42): Բացատրեք որ երբ Տերը կանչեց վաղ Սրբերից ոմանց ճանապարհորդել Օհայոյից Միսսուրի, Եկեղեցու շատ անդամներ անհամբերությամբ սպասում էին Սիոն քաղաքի վայրը իմանալուն:

Ուսանողներին օգնելու համար հասկանալ Սիոնը կառուցելու հետ կապված Սրբերի եռանդը, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Քույր Փոլլի Նայթի մասին: Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես են Քույր Նայթի գործողությունները արտացոլում Սիոնի հաստատման նրա ակնկալիքները:

«Քույր Նայթը՝ Նյուելի մայրը և Քոլսվիլ ճյուղի անդամը, վտանգեց իր կյանքը Սիոն ճամփորդելու համար: Փոլլիի առողջությունը վատթարանում էր, սակայն խոստացված երկիրը տեսնելու նրա ոգևորությունը այնքան մեծ էր, որ նա չհամաձայնվեց մնալ Օհայոյում:… Նրա որդին գրել է. «Նրա միակ, կամ մեծագույն ցանկությունը Սիոնի հողի վրա ոտք դնելն էր և իր մարմինը այդ հողին հանձնելը»:… Ավելի ուշ նա պատմում է, որ «Տերը բավարարեց նրա սրտի ցանկությունը, և նա ապրեց ու կանգնեց այդ հողի վրա» [Scraps of Biography: Tenth Book of the Faith-Promoting Series (1883), 70; տես նաև History of the Church, 1:199]: Փոլլին մահացավ Սիոնի երկիր հասնելուց երկու շաբաթ անց և առաջին Վերջին Օրերի Սուրբն էր, որ թաղվեց Միսսուրիում» (Church History in the Fulness of Times, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 105):

Ուսանողներին հիշեցրեք, որ երեք խմբեր կանչվել էին ճամփորդելու 900 մղոն դեպի Միսսուրի. Մարգարեն և երեցների փոքր խումբ (տես ՎևՈւ 52, 53), միսիոներների մի խումբ՝ ճանապարհին քարոզելու համար (տես ՎևՈւ 52) և Քոլսվիլի Սրբերը՝ Նյուել Նայթի ղեկավարությամբ (տես ՎևՈւ 54):

Բացատրեք, որ Միսսուրի հասնելուց հետո Մարգարեն հարցրեց Տիրոջը, թե որտեղ պետք է լիներ Սիոն քաղաքը և երբ այն պետք է կառուցվեր: Տիրոջ պատասխանը գրված է Վարդապետություն և Ուխտեր 57-ում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 57.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ է Տերն ասել այն մասին, թե որտեղ պետք է կառուցվեր Սիոն քաղաքը:

  • Որտե՞ղ պետք է կառուցվեր Սիոն քաղաքը: (Ինդիփենդենս, Ջեկսոն գավառ, Միսսուրի։)

  • Որտե՞ղ պետք է կառուցվեր տաճարը Սիոնի երկրում: (Ինդիփենդենսում, Միսսուրի, Սիոնի կենտրոնական վայրում։)

Հրավիրեք ուսանողներին մտքում կրկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 57.3, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերն ասել այն մասին, թե պետք է տեղակայված լինի Ինդիփենդենսում, Միսսուրի, Սիոնի կենտրոնական վայրում:

  • Տերն ի՞նչ ասաց, թե պետք է տեղակայված լինի Ինդիփենդենսում, Միսսուրի, կամ Սիոնի կենտրոնական վայրում: (Մինչ ուսանողները պատասխանում են, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տաճարը Սիոնի կենտրոնական վայրն է:)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 57.4–6, բացատրելով, որ Տերը պատվիրել էր Սրբերին գնել գույք Ջեկսոն գավառում և դրա մոտակայքում, Միսսուրի, ինչը թույլ կտար նրանց հիմնել Սիոնը և կառուցել տաճար:

Վարդապետություն և Ուխտեր 57․7-16

Տերը հրահանգում է անձանց Սիոնը հիմնելու մեջ իրենց դերի մասին

Հրավիրեք երկու ուսանողի դերերով ներկայացնել հետևյալ սցենարը դասարանի համար (կարող եք խոսել այդ երկու ուսանողների հետ դասը սկսելուց առաջ և ժամանակ տալ նրանց պատրաստվելու).

Ուսանողներից մեկը հարցնում է մյուսին, թե ինչու նա չի գալիս Եկեղեցու ժողովներին կամ միջոցառումներին: Երկրորդը պատասխանում է, որ նա չի զգում, որ իր կարիքն ունեն: Ուսանողը ղեկավար չէ երիտասարդների դասարանում կամ քվորումում և կարծում է, որ չի կարող որևէ ազդեցություն ունենալ խմբի մյուս անդամների վրա:

Երբ երկրորդ ուսանողը կիսվի իր մտահոգություններով, հարցրեք դասարանին, թե ինչպես նրանք կպատասխանեին, որպեսզի օգնեին այդ ուսանողին: Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, խնդրեք նրանց գտնել մի սկզբունք, որը կօգնի այդ երիտասարդ տղամարդուն կամ երիտասարդ կնոջը, երբ ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 57-ի մնացած մասը:

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. ՎևՈւ 57.7, ՎևՈւ 57.8–10, ՎևՈւ 57.11–12, ՎևՈւ 57.13:

Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի հանձնարարեք գրատախտակին գրված հղումներից մեկը: Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները և գտնել հետևյալ հարցերի պատասխանները: Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին.

  • Ո՞ւմ Տերը հանձնարարեց օգնել հիմնել Սիոնը:

  • Ի՞նչ հանձնարարվեց այդ անձին անել:

Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Բացատրեք, որ յուրաքանչյուր անձ, ում խորհուրդ է տրվել հիմնվել Միսսուրիում, ուներ շնորհներ և տաղանդներ, որոնք անհրաժեշտ էին Սիոնը հիմնելու համար:

  • Ի՞նչ է ուսուցանում մեզ Տիրոջ այս խորհուրդը այն մասին, թե ինչպես է Նա կառուցում Իր արքայությունը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Մենք պետք է օգտագործենք մեր անհատական ամուր կողմերը՝ օգնելու համար կառուցել Աստծո արքայությունը, ինչպես Նա է մեզ կոչ անում դա անել: Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել դրանք իրենց սուրբ գրությունների եզրերին 8-13 հատվածների կողքին:)

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունը հասկանալը օգնել երիտասարդ տղամարդուն կամ կնոջը այդ սցենարում:

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը և թե ինչպես է դա վերաբերում իրենց, գրեք գրատախտակին հետևյալ հարցերը և խնդրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը:

Ինչպե՞ս կարող են ձեր ուժեղ կողմերը օրհնություն լինել ձեր ընտանիքի և Եկեղեցու համար:

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել օրինակներով իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր կառուցում են Եկեղեցին, օգտագործելով իրենց անհատական ուժեղ կողմերը, հոգևոր պարգևները կամ հմտությունները: Ավարտեք, վկայելով, որ ձեր ուսանողներից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի Տիրոջ արքայությունը կառուցելու գործում: Խրախուսեք նրանց օգտագործել իրենց անհատական ուժեղ կողմերը օրհնելու համար իրենց ընտանիքներին և Եկեղեցին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 57.3: «Տեղ տաճարի համար»

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը բացատրել է, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի կենտրոնացած մնանք տաճարի վրա և օգնենք մեր զավակներին կենտրոնանալ տաճարի վրա երիտասարդ տարիքից.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Հիանալի կլինի, եթե … ծնողները տան բոլոր ննջասենյակներում ունենան տաճարի նկարը, որպեսզի տղան կամ աղջիկը վաղ տարիքից կարողանան ամեն օր նայել դրան և այն դառնա իրենց կյանքի մասը: Երբ երեխան հասնի այն տարիքին, երբ պետք է շատ կարևոր որոշում կայացնի [տաճարում ամուսնանալու հետ կապված], այն արդեն կայացված կլինի» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 301):

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը Եկեղեցու անդամներին հայտարարել է տաճարի կարևորության մասին.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Եկեք իսկապես լինենք տաճար հաճախող և տաճար սիրող ժողովուրդ:… Եկեք դարձնենք տաճարը, տաճարային երկրպագության և տաճարային ուխտերի և տաճարային ամուսնության հետ միասին մեր երկրային մեծագույն նպատակը և մահկանացու կյանքի գերակայությունը» (“A Temple-Motivated People,” Ensign, Feb. 1995, 5):