Սեմինարիա
Դաս 139․ Վարդապետություն և Ուխտեր 132․3-33


Դաս 139

Վարդապետություն և Ուխտեր 132․3-33

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը հայտնություն է պարունակում ամուսնության նոր և հավիտենական ուխտի մասին։ Չնայած այդ հայտնությունը գրվել է 1843 թվականի հուլիսի 12-ին, այդ հայտնության որոշ ճշմարտություններ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից ուսուցանվել են դեռևս 1831թվականին։ Հայտնությունը կքննարկվի երկու դասերի ընթացքում։ Այս դասը քննարկում է ամուսնության նոր և հավիտենական ուխտի պայմանները և խոստումները բոլոր նրանց, ովքեր պատվում են այն։ Հաջորդ դասի ընթացքում կքննարկվի բազմակնության սկզբունքները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 132․3-18

Տերը սահմանում է այդ նոր և հավիտենական ուխտի պայմանները

Նշում․ Վարդապետություն և Ուխտերի 132․1–2 հատվածները բացատրվում են 140-րդ դասի մեջ` որպես բազմակնության մասին քննարկման մաս։

Դասից առաջ հետևյալ հարցերը գրեք գրատախտակին․

Ինչո՞ւ է հավերժական ամուսնությունը կարևոր ձեզ համար:

Ի՞նչ կանեք դուք այսօրվանից սկսած, որպեսզի պատրաստվեք տաճար մտնելու և ամուսնանալու ժամանակի և հավերժության համար:

Այս կյանքում ի՞նչ օրհնություններ կարող են ստանալ նրանք, ովքեր հնազանդվում են տաճարում կնքվելու Աստծո օրենքին:

Հրավիրեք ուսանողներին խորհել այդ հարցերի շուրջ, մինչ նրանք այսօր ուսումնասիրում են Վարդապետություն և Ուխտերի 132 բաժինը։

Սկսեք՝ ուղղելով հետևյալ հարցը.

  • Ո՞րն է նոր և հավիտենական ուխտը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «նոր և հավիտենական ուխտի» իմաստը, կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Կա նոր և հավիտենական ուխտի մի հստակ, մանրամասն սահմանում։ Այն ամեն ինչ է՝ ավետարանի լրիվությունը։ Այսպիսով, եթե ամուսնությունը պատշաճ ձևով կատարվել է, մկրտություն, քահանայության կարգում, մնացած ամեն ինչ՝ յուրաքանչյուր պայմանագիր, յուրաքանչյուր պարտավորություն, ամեն գործողություն, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, որը կնքված է խոստումի Սուրբ Հոգով՝ համաձայն Նրա տված օրենքի, ապա հանդիսանում է նոր և հավիտենական ուխտի մասը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:158; italics removed)։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․3–5 հատվածները և ուշադրություն դարձնել նոր և հավիտենական ուխտը , որն իր մեջ ներառում է սելեստիալ ամուսնության ուխտը, մերժելու հետևանքներին։

  • Որո՞նք են նոր և հավիտենական ուխտը մերժելու հետևանքները։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք բացատրել, որ նզովված բառը նշանակում է, որ անձն իր հավերժական առաջընթացից կանգ է առել։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.6 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն օրհնության վրա, որը Տերը խոստանում է նրանց, ովքեր հավատարիմ են նոր և հավիտենական ուխտին։

  • Ըստ 6-րդ հատվածի, ի՞նչ ենք մենք ստանում, եթե հավատարիմ ենք մնում նոր և հավիտենական ուխտին։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք մատնանշել՝ նզովված լինելու կամ առաջընթացից կանխվելու և «[Տիրոջ] փառքի լիությունից» ստանալու միջև եղած հակադրությունը։)

Մատնանշեք, որ մարդիկ հաճախ պայմանագրեր կամ համաձայնագրեր են կապում միմյանց հետ։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132.7 հատվածը: Դասարանի կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ է պատահում մարդու կապած պայմանագրերի հետ, երբ մարդիկ մահանում են։ Մյուս կեսին հանձնարարեք գտնել երկու պայման, ըստ որոնց` ուխտերը մեր մահից հետո կապված են մնում։

  • Ի՞նչ է պատահում մարդու կապած պայմանագրերի հետ (Մահվան հետ նրանք վերջանում են։)

  • Ըստ 7-րդ հատվածի, ի՞նչ երկու բան պետք է տեղի ունենա ուխտերի հետ, որպեսզի դրանք կապված լինեն մեր մահից հետո։ (Դրանք պետք է կատարվեն քահանայության իշխանությամբ և պետք է «հաստատվեն ու կնքվեն խոստումի Սուրբ Հոգով»։)

Բացատրեք, որ «Սուրբ Հոգին խոստումի Սուրբ Հոգին է։ … Խոստումի Սուրբ Հոգին Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգին» scriptures.lds.org)։ Ապա հանձնարարեք ուսանողներին կրկին կարդալ 7-րդ հատվածը և ամփոփել այն վարդապետության նախադասությամբ։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Օրինակ, դուք կարող եք նմանատիպ մի բան գրել․ Եթե ուխտը կատարված չէ քահանայության պատշաճ իշխանությամբ և կնքված չէ խոստումի Սուրբ Հոգով, այն կվերջանա մահվան հետ։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը, հանձնարարեք նրանց ձևափոխել այն դրական ձևով։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Օրինակ, դուք կարող եք նմանատիպ մի բան գրել․ Երբ ուխտը կատարված է քահանայության պատշաճ իշխանությամբ և կնքված է խոստումի Սուրբ Հոգով, այն կշարունակվի հավերժ։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․8-14 հատվածները և բացատրեք, որ Տերը շարունակեց պայմաններ սահմանել Իր օրենքների և արարողությունների համար։ Նա հայտարարեց, որ այն ամենն, ինչ Նա հաստատել է, կմնա հավերժ, բայց մնացած բոլոր բաներն ի վերջո կկործանվեն։

Հանձնարարեք չորս ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․15–18 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել երկու տարբեր եղանակներ, որոնցով տղամարդը և կինը կարող են ամուսնանալ։ Ապա բարձրաձայն կարդացեք հետևյալ օրինակները։ Յուրաքանչյուր օրինակը կարդալուց հետո հարցրեք ուսանողներին, թե Վարդապետություն և Ուխտերի 132․15–18 հատվածների, ո՞ր ճշմարտություններն են կիրառելի այդ իրավիճակում։

Օրինակ 1․ Տղամարդը և կինը սիրահարվում են, պահում են մաքրաբարոյության օրենքը և գրանցում են երջանիկ ամուսնություն տեղի պետական մարմնի կողմից։ Նրանք չեն կնքվում տաճարում։ Նրանց ամուսնության արարողության մեջ ասվում է «մինչև մահը բաժանի ձեզ»։ Մի քանի տարի անց ամուսինը սպանվում է պատահարի ժամանակ։ Վարդապետություն և Ուխտեր 132․15-17 հատվածների, ո՞ր ճշմարտություններն են կիրառվում։ (Ամուսինը և կինը այլևս ամուսնացած չեն։)

Օրինակ 2․ Տղամարդը և կինը ամուսնացած են։ Նրանք միմյանց խոստանում են, որ միշտ կսիրեն իրար, և որ միշտ կլինեն միասին, սակայն նրանք չեն կնքվում տաճարում։ Նրանք հավատում են, որ իրենց սիրո շնորհիվ Աստված թույլ կտա նրանց հավերժ միասին լինել։ Վարդապետություն և Ուխտերի 132․18 հատվածի, ո՞ր ճշմարտություններն են կիրառվում։ (Նրանց ամուսնությունը չի շարունակվի նրանց մահից հետո։)

Վարդապետություն և Ուխտեր 132․19-33

Տերը խոստանում է օրհնություններ նրանց, ովքեր հնազանդվում են սելեստիալ ամուսնության օրենքին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Էնրիկե Ռ․ Ֆալաբելլայի հետևյալ փորձառությունը։ Դասարանին հրավիրեք լսել, թե ինչը տխրեցրեց Երեց և Քույր Ֆալաբելլաներին և ինչն ուրախացրեց նրանց։

Նկար
Elder Enrique R. Falabella

«Երբ ես վերադարձա միսիայից ես հանդիպեցի մի գեղեցիկ երիտասարդ կնոջ։ Նա ինձ գրավեց առաջին իսկ հայացքից։

Կինս նպատակ էր դրել ամուսնանալ տաճարում, չնայած այդ ժամանակ մոտակա տաճար հասնելու համար պահանջվում էր 4000 մղոն (6400 կմ) ճանապարհ անցնել։

Մեր քաղաքացիական ամուսնությունը և տխուր էր, և ուրախ, քանի որ մենք ամուսնանում էինք վերջավոր ժամկետով։ Հանձնակատարն արտասանեց՝ «Այժմ ես ձեզ հայտարարում եմ ամուսին և կին», սակայն անմիջապես նա ավելացրեց․ «մինչև մահը կբաժանի ձեզ»։

Այսպիսով, զոհաբերություն կատարելով, մենք գնեցինք միակողմանի տոմս դեպի Մեսա Արիզոնա տաճար։

«Երբ տաճարում զոհասեղանի մոտ ծնկի էինք իջել, լիազորված ծառան արտասանեց այն բառերը, որոնք ես ցանկանում էի լսել, որոնք մեզ հայտարարեցին ամուսին և կին ժամանակի և ողջ հավերժության համար» («Տուն. Կյանքի դպրոց» Ensign կամ Լիահոնա,մայիս 2013, 102)։

  • Ինչո՞ւ Ֆալաբելլաների քաղաքացիական ամուսնությունը չէր բավարարում իրենց։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․19-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր հավատարիմ են ամուսնության նոր և հավիտենական ուխտին։ Քանի որ այդ հատվածը երկար է և փոքր ինչ դժվար է հասկանալ, դուք կարող եք մի քանի անգամ դադար տալ և բացատրություններ տալ ու պատասխանել հարցերին։ Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել․

Մնալ բառը նշանակում է ընդունել կամ շարունակել, այսպիսով, «մնաք իմ ուխտի մեջ» (19-րդ հատված) և «մնաք իմ օրենքում» (21-րդ հատվածում) արտահայտությունները նշանակում են հավատարիմ մնալ Տիրոջ ուխտին և օրենքին։

19-րդ հատվածը պարունակում է խոստում, որ եթե տղամարդն ու կինը ամուսնանան «նոր և հավիտենական ուխտով» և «այն կնքվի խոստումի Սուրբ Հոգով», ապա նրանք «առաջ կգան առաջին հարության մեջ և … կժառանգեն գահեր, թագավորություններ, իշխանություններ և զորություններ», քանի դեռ նրանք «կմնան ուխտի մեջ և որևէ սպանություն չգործեն, որով թափած լինեն անմեղ արյուն»։ (Տես նաև ՎևՈւ 132․27։)

«Սերունդների շարունակությունը կլինի հավիտյանս հավիտենից» (19-րդ հատված) և «նրանք հարատևում են» (20-րդ հատված) արտահայտությունները վերաբերում են այն խոստմանը, որ մեր ընտանիքները և մեր սերունդները կարող են շարունակվել հավերժության մեջ։

Գրեք եթե ապա գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներին լրացնել բաց թողնված տեղերը և ամփոփել այն խոստումները, որոնք տրվել են Վարդապետություն և Ուխտեր 132․19–21 հատվածներում։ Պատասխանները գրեք գրատախտակին: Նրանք պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․

Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կստանան գովաբանում և փառք։

Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կունենան սերունդների հավերժական աճ։

Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանց ամուսնությունը ողջ հավերժության մեջ կլինի ուժի մեջ։

Եթե տղամարդն ու կինը ապրեն նոր և հավերժական ամուսնական ուխտի մեջ, ապա նրանք կնմանվեն Աստծուն։

Կարդացեք հետևյալ օրինակը․

Օրինակ 3․ Տղամարդը և կինը քահանայության իշխանությամբ կնքված են սուրբ տաճարում։ Նրանք երկուսն էլ հավատարմորեն են ապրում և պահում են իրենց ուխտերը։ Վարդապետություն և Ուխտերի 132․19-21 հատվածների ո՞ր ճշմարտություններն են կիրառվում նրանց մահից հետո։ (Նրանց ամուսնությունը հավերժ կհարատևի։ Նրանք կնմանվեն իրենց Երկնային Հորը և կօրհնվեն փառքով, վեհացմամբ և հավերժական ընտանիքով։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեն ամուսինն ու կինը, որպեսզի մնան ամուսնական ուխտի մեջ։ (Պատասխանները կարող են ներառել՝ հետևել Աստծո խոսքին, լինել հնազանդ փրկության բոլոր արարողություններին, լինել առաքինի և արժանի, սիրել իրար, լավ ծնողներ լինելու համար աշխատել միասին, դաստիարակել երեխաներին սիրո և արդարակեցության մեջ և կանոնավոր կերպով միասին հաճախել տաճար։)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 132․22–25 հատվածները՝ հատուկ ուշադրություն դարձնելով «դռան» և «ճանապարհի» նկարագրությանը, որը տանում է դեպի վեհացում։ Նախքան նրանց կարդալը բացատրեք, որ նեղ բառը 22-րդ հատվածում նշանակում է սահմանափակ կամ խստապահանջ , որը թույլ չի տալիս ընթացքից շեղվել։

  • Ինչպե՞ս է լայն դռան և ընդարձակ ճանապարհի նկարը ցույց տալիս այսօրվա հասարակության կարծիքը ամուսնության և զույգերի հարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս են այդ կարծիքները հակադրվում ամուսնության նոր և հավիտենական ուխտին:

  • Ըստ 22 և 25-րդ հատվածների, ինչո՞ւ շատերին չի հաջողվում մտնել այդ նեղ և անձուկ ճանապարհը, որը տանում է վեհացում։ (Նրանք չեն ընդունում Հիսուս Քրիստոսին, ճանաչում Նրան կամ մնում Նրա օրենքում։)

  • Ըստ 21-24 հատվածների, մենք ի՞նչ պիտի անենք, որ ստանանք հավերժական կյանք։ (Ամփոփեք ուսանողների պատասխանները՝ հետևյալ սկզբունքը գրելով գրատախտակին․ Վեհացում և հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Հորը և Հիսուս Քրիստոսին, նմանվենք Նրանց և մնանք Նրանց օրենքում։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 132․29–33 հատվածները և բացատրեք, որ Աբրահամը հավատարիմ և հնազանդ էր հավերժական ամուսնության Տիրոջ օրենքին և նա սերունդների համար ստացավ հավերժական աճի խոստումը։

Վկայեք, որ երբ մենք հետևում ենք Աստծո օրենքներին, մենք կարող ենք ապրել Նրա հետ և ձեռք բերել հավերժական կյանք։

Անդրադարձեք այն հարցերին, որոնք դուք նախքան դասը սկսելը գրեցիք գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել այդ հարցերին։ Բավարար ժամանակից հետո, դուք նաև կարող եք մեկ կամ երկու ուսանողների խնդրել ողջ դասարանի հետ կիսվել իրենց զգացմունքներով։

Եզրափակեք՝ ցուցադրելով ձեր ընտանիքի նկարը։ Կիսվեք հավերժական ամուսնության օրհնությունների վերաբերյալ ձեր զգացմունքներով և վկայությամբ։ Խրախուսեք ուսանողներին պատրաստվել գնալ տաճար և ամուսնանալ հավերժության համար։ Կիսվեք այն օրհնությունների վկայությամբ, որոնք խոստացված են Վարդապետություն և Ուխտերի 132 բաժնում և այն ուրախությամբ , որը գալիս է տաճարային ամուսնությանը նախապատրաստվելիս։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 132․5։ Ամուսնությունը «հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնը կիսվել է ամուսնության և ընտանիքի վերաբերյալ հետևյալ ճշմարտություններով․

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Երկիրը ստեղծվել է և այս Եկեղեցին վերականգնվել է, որպեսզի ընտանիքները ձևավորվեն, կնքվեն և հավերժական վեհացում ստանան:

… Տաճարային ամուսնությունը միայն ամուսնու և կնոջ միջև չէ. այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը:

Երբ ընտանիքը կնքվում է տաճարում, այդ ընտանիքը կարող է դառնալ նույնքան հավերժական, որքան ինքը՝ Աստծո արքայությունը» («Սելեստիալ ամուսնություն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 93)։

Երեց Նելսոնը նաև ուսուցանել է․

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է բերում երջանկության համար, քան որևէ այլ մարդկային փոխհարաբերություն:

Ամուսնությունը հասարակական կարգի ձուլարան է, առաքինության աղբյուր է և հավերժական վեհացման հիմքն է» («Սնուցելով ամուսնությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 36)։

Վարդապետություն և Ուխտեր 132.7: Խոստումի Սուրբ Հոգին

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նշել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Խոստումի Սուրբ Հոգին այն Սուրբ Հոգին է, ով վավերացման կնիք է դնում յուրաքանչյուր արարողության վրա՝ մկրտություն, հաստատում, կարգում, ամուսնություն։ Խոստումն այն է, որ հավատարմության միջոցով օրհնությունները կստացվեն։

Եթե անձը խախտում է ուխտը, լինի դա մկրտության, կարգման, ամուսնության կամ ցանկացած այլ բան, Հոգին հետ է վերցնում վավերացման կնիքը և օրհնությունները չեն ստացվում։

Ցանկացած արարողություն կնքվում է պարգևատրման խոստմամբ՝ կախված հավատարմությունից։ Սուրբ հոգին հետ է վերցնում վավերացման կնիքն այնտեղից, որտեղ ուխտերը խախտվել են [տես ՎևՈւ 76․52–53, 132․7]» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:45)։

Վարդապետություն և Ուխտեր 132․19–20։ «Այն ժամանակ նրանք կլինեն աստվածներ, որովհետև նրանք վերջ չունեն»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Պ․ Պրատը բացատրել է, թե ինչպես է հավերժական ամուսնության վարդապետության հասկացողությունը փոխել իր կյանքը․

Նկար
Parley P. Pratt

«Ջոզեֆ Սմիթն էր, որ ինձ ուսուցանեց, թե ինչպես պետք է գնահատել հոր և մոր, ամուսնու և կնոջ, եղբոր և քրոջ, որդու և դստեր սիրո զգացումները։

Նրանից էր, որ ես սովորեցի, որ իմ սրտակից կինը պետք է ինձ տրվի ժամանակի և հավերժության համար, և որ միմյանց հանդեպ առաջացող փոխադարձ սիրո և կապվածության մաքուր զգացումները, որոնք թանկագին են մեզ համար, բխում են աստվածային հավերժական սիրո աղբյուրից։ Նրանից էր, որ ես սովորեցի, որ այդ կապվածությունը պետք է սնել և դրանով աճել ու զարգանալ դեպի հավերժություն․ այն ժամանակ, երբ մեր անվերջանալի միության արդյունքը կլինեն ժառանգները՝ այնքան շատ, որքան երկնքի աստղերն են կամ ծովի ավազը։

Նրանից էր, որ ես սովորեցի հավերժական քահանայություն հագած Աստծո որդու ճշմարիտ արժանապատվությունն ու ճակատագիրը, որպես իր անհամար սերունդների հայրապետ և ինքնիշխան: Նրանից էր, որ ես սովորեցի, որ կնոջ մեծագույն արժանապատվությունը՝ որպես թագուհի և քահանայապետուհի, ամուսնու կողքին կանգնելն էր և հավիտյանս հավիտենից, որպես մայր թագուհի թագավորելն էր իր անհամար և դեռևս աճող սերունդների վրա։

Մինչ այդ ես սիրում էի, բայց չգիտեի, թե ինչու։ Իսկ այժմ ես սիրում էի՝ ամենայն մաքրությամբ, բարձր և վեհ զգացումների ուժգնությամբ, որն իմ հոգին այս սողացող երկրագնդից վեր էր բարձրանում և օվկիանոսի պես ընդարձակում էր այն։ Ես իսկապես զգում էի, որ Աստված իմ Երկնային Հայրն է, որ Հիսուս Քրիստոսն իմ եղբայրն է, և որ իմ սրտակից կինը անմահ, հավերժական զուգընկեր էր․ մի բարի և սպասավորող հրեշտակ, որն ինձ էր տրվել որպես մխիթարիչ և փառքի պսակ հավիտյանս հավիտենից: Կարճ ասած, այժմ ես կարող էի սիրել հոգով և նաև ըմբռնմամբ։

… Ջոզեֆ Սմիթը … բարձրացրեց վարագույրի անկյունը և թույլ[տվեց] մի հայացք գցել հավերժության վրա» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297–98)։

1916 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը, Առաջին Նախագահության նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները հայտարարեցին․

«Այնքանով, որքանով հավերժական առաջընթացի և նվաճման աստիճանները հայտնի են դարձվել աստվածային հայտնության միջոցով, մենք պետք է հասկանանք, որ միայն հարություն առած և փառավորված էակները կարող են դառնալ հոգևոր սերնդի ծնողներ: Միայն վեհացում ստացած այդպիսի հոգիներն են հասել հասունության՝ հավերժական կյանքի նշանակված ընթացքով: Իսկ նրանցից ծնված հոգիները հավերժական աշխարհներում նախասահմանված հաջորդականությամբ կանցնեն մի քանի փուլերով կամ վիճակներով, որով փառավորված ծնողներն են վեհացում ձեռք բերել» (“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” quoted in Ensign, Apr. 2002, 18)։

Վարդապետություն և Ուխտեր 132․22-25։ Ո՞րն է «կյանքերի շարունակությունը» և «մահերը»։

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Նրանք, ովքեր ձեռք են բերում հավերժական կյանք (վեհացում), նաև ձեռք են բերում հավերժական կյանքեր, որը նշանակում է, որ հարության ժամանակ նրանք կունենան հավերժական «աճ», «սերունդների շարունակություն», «կյանքերի շարունակություն»։ Նրանց հոգևոր հետնորդները «[կշարունակվեն] անհամար թվով, ինչպես աստղերը կամ, եթե դուք հաշվելու լինեիք ծովափի ավազի հատիկները, դուք չէիք կարող համրել դրանք»: (ՎևՈւ 131․1–4; 132․19–25, 30, 55)»։ (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 238; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 330)։

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Այստեղ օգտագործված «մահեր» տերմինը [Վարդապետություն և Ուխտեր 132․25] վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մերժում են ամուսնության այս հավերժական ուխտը և այդպիսով, նրանց մերժված է վեհացման զորությունը և սերունդների շարունակությունը։ Սերունդներից և ընտանեկան կազմակերպությունից մերժված լինելը հանգեցնում է «մահերի» կամ աճի վերջին գալիք աշխարհում» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 2:360; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 330)։