Սեմինարիա
Դաս 82․ Վարդապետություն և Ուխտեր 77


Դաս 82

Վարդապետություն և Ուխտեր 77

Նախաբան

1832 թվականի փետրվարին և մարտին, Ջոզեֆ Սմիթը շարունակեց Նոր Կտակարանի իր ոգեշնչված վերանայումը: Երբ նա սկսեց աշխատել Հայտնության գրքի վրա, որոշ հատվածների իմաստը նրան խորհելու տեղիք տվեցին: Նա խնդրեց Տիրոջից` բացատրել որոշ նշանների և իրադարձությունների իմաստը, որ Հովհաննես Հայտնողը նկարագրել էր: Ի պատասխան Ջոզեֆ Սմիթի հարցերին` Հայտնության գրքի 1-11 գլուխների վերաբերյալ, Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 77-ում։

Նշում. Չնայած այս դասը դիմում է Հայտնության գրքի բովանդակությանը, այն դաս չէ Հայտնության գրքի մասին: Դասաժամանակի մեծ մասն անցկացրեք` քննարկելով Վարդապետություն և Ուխտեր 77-ում լուսաբանված վարդապետություններն ու սկզբունքները, այլ ոչ թե Հայտնության գիրքը:

Առաջարկներ ուսուցանման համար

Վարդապետություն և Ուխտեր 77․1-15

Տերը պատասխանում է Հայտնությունների գրքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի հարցերին

Խնդրեք ուսանողներին` լուռ խորհել այն բանի մասին, թե ինչ են նրանք սովորել սուրբ գրությունների իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ` վերջին մի քանի օրերի ընթացքում: Հրավիրեք նրանցից մի քանիսին` կիսվել իրենց ձեռք բերած գիտելիքներով: Այնուհետև խնդրեք մի քանիսին` կիսվել հարցերով, որոնք առաջացել են իրենց անհատական ուսումնասիրության ընթացքում և դրանից հետո: Սրանք կարող են ընդգրկել հարցեր, որոնք վերաբերում են որևէ բառի կամ արտահայտության իմաստին, իրենց կարդացած նյութի պատմական նախադրյալներին կամ կոնկրետ հատվածի կարևորությանը: (Այս վարժության նպատակը սուրբ գրությունների մասին ուսանողների հարցերին պատասխանելը չէ, այլ ուսումնասիրության ընթացքում հարցեր տալու կարևորությունը շեշտելն է:) Երբ մի քանի ուսանողներ կիսվեն դրանով, տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչն օգնեց ձեզ` գտնել ձեր հարցերի պատասխանները և ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 77-ի բովանդակությունը, հրավիրեք նրանց կարդալ բաժնի նախաբանը և փնտրել, թե ինչ էր անում Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ նա ստացավ այս հայտնությունը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտած նյութի մասին, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել հետևյալ արտահայտության վրա` «Սուրբ գրքերի թարգմանության առնչությամբ», որը վերաբերում է Տիրոջ այն պատվիրանին, որ Ջոզեֆ Սմիթը պետք է ոգեշնչված փոփոխություններ կատարի Աստվածաշնչի Թագավոր Հակոբոսի տարբերակում: Այս փոփոխությունները հայտնի են որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Բացատրեք, որ Հայտնության գրքի վրա աշխատելիս Ջոզեֆ Սմիթը դիմեց Տիրոջը որոշ հատվածների իմաստի վերաբերյալ: Հարցերը, որ նա տվեց, և պատասխանները, որ Տերը հայտնեց, գրված են Վարդապետություն և Ուխտեր 77-ում։ Խրախուսեք ուսանողներին փնտրել կռահումներ Վարդապետություն և Ուխտեր 77-ում, որոնք կարող են օգնել նրանց` խորացնել սուրբ գրությունների ըմբռնումը:

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 77-ը և խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես է այս բաժնի ֆորմատը տարբերվում Վարդապետություն և Ուխտերի այլ բաժինների ֆորմատից։ Նրանք պետք է նկատեն Հ և Պ տառերը յուրաքանչյուր հատվածի կամ պարբերության կողքին` ամբողջ բաժնում: Բացատրեք, որ յուրաքանչյուր Հ տառը գրված է Ջոզեֆ Սմիթի հարցից առաջ, իսկ յուրաքանչյուր Պ տառը` Տիրոջ պատասխանից առաջ:

Հարցրեք ուսանողներին` արդյո՞ք նրանցից որևէ մեկը կարդացել է Հայտնության գիրքն ամբողջությամբ:

  • Ի՞նչը կարող է դժվարացնել Հայտնության գրքի ընթերցումը: (Եթե ուսանողները չեն նշում սա, գուցե դուք ցանկանաք բացատրել, որ Հայտնության գիրքը կարող է դժվար հասկացվել` նրա մեջ պարունակվող սիմվոլիզմի պատճառով:)

Հայտնության գրքի խորհրդանշական պատկերի օրինակ ապահովելու համար, հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն Դ․2-8: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ խորհրդանիշեր փնտրելով այս հատվածներում։ Հրավիրեք ուսանողներին` անվանել այս խորհրդանիշերը, իսկ նրանցից մեկին խնդրեք` գրել դրանք գրատախտակի վրա: (Պատասխանները կարող են ներառել. ծիածան` աթոռի շուրջը, քսանևչորս աթոռներ, ոսկե պսակներ, կրակի յոթ լամպեր, ապակյա ծով և չորս կենդանիներ:)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի հարցերը Վարդապետություն և Ուխտեր 77. 1-ում։ Խնդրեք մի ուսանողի գրատախտակի վրա շրջանակի մեջ վերցնել այն խորհրդանիշը, որ Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջը օգնել իրեն` հասկանալ (ապակյա ծովը): Այնուհետև խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Տիրոջ բացատրությունը Վարդապետություն և Ուխտեր 77.1-ում։

  • Այս պատասխանն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հայտնություն 4.6 հատվածը:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77․2-5 հատվածները` փնտրելով լրացուցիչ հարցեր, որոնք Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնություն 4 գլխի խորհրդանիշերի վերաբերյալ և Տիրոջ պատասխաններն այդ հարցերին: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել, թե ինչպես են Տիրոջ պատասխանները Ջոզեֆ Սմիթի հարցերին օգնում նրանց հասկանալ խորհրդանշական պատկերներից մի քանիսը Հայտնություն Դ.2-8-ում:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կօգտագործեն իրենց սովորածը Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնում, որպեսզի ամփոփեն, թե Հովհաննեսը ի՞նչ էր նկարագրում Հայտնություն 4.2–8 հատվածներում: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց համառոտ շարադրանքով: Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 77-ից մարգարեի դերի մասին` օգնելու մեզ հասկանալ սուրբ գրության իմաստը: (Չնայած ուսանողները կարող են ուրիշ բառեր օգտագործել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը բացահայտում է սուրբ գրության ճիշտ թարգմանությունը Իր մարգարեների միջոցով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ վարդապետությունը իրենց սուրբ գրություններում։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե մարգարեներն ի՞նչ են ուսուցանել սուրբ գրություններում մեր ուսումնասիրածի վերաբերյալ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել այս հարցը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Մարգարեները տվել են սուրբ գրությունը, և մարգարեները պետք է մեկնաբանեն այն: Հին ժամանակների սուրբ մարդիկ ստանում էին հայտնություն Սուրբ Հոգուց, որը նրանք գրանցում էին որպես սուրբ գրություն, հիմա մարդիկ պետք է ունենան նույն Սուրբ Հոգին` որպեսզի բացահայտեն, թե ինչ է նշանակում սուրբ գրությունը, այլապես կլինեն մեծ քանակությամբ անձնական մեկնաբանումներ և հետևաբար, շատ տարբեր անմիաբան եկեղեցիներ, որն այսօրվա կրոնական աշխարհի ճշգրիտ պատկերն է» (in Conference Report, Oct. 1964, 38):

  • Համաձայն Երեց Մակքոնկիի, ինչո՞ւ մենք կարիք ունենք, որ մարգարեն մեկնաբանի սուրբ գրության ճիշտ իմաստը:

  • Որտե՞ղ կարող ենք մենք գտնել մարգարեների ուսմունքները` սուրբ գրություններում մեր կարդացածի իմաստի մասին: (Պատասխանները կարող են ներառել, որ մենք գտնում ենք այդպիսի ուսմունքները գերագույն համաժողովի ելույթներում, Եկեղեցու ամսագրերում և Եկեղեցու այլ հրապարակումներում:)

Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77-ը ցույց է տալիս, որ սուրբ գրություններում գրանցված մարգարեների խոսքերը կարող են օգնել բացատրել այլ սուրբ գրություններ: Շատ անգամներ մի հատվածում գրանցված մարգարեի խոսքերը կբացատրեն կամ կմեկնաբանեն այն, ինչ բացահայտված է մեկ այլ հատվածում: Բացատրեք, որ սուրբ գրություններում պարունակվող ծանոթագրությունները հաճախ ապահովում են հղումներ այդ օգտակար հատվածներին:

Որպեսզի պարզաբանեք այս կետը, հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 5.1 փնտրելով, թե Հովհաննեսը ինչ տեսավ այն անձնավորության ձեռքում, ով նստած էր աթոռին: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին: Եթե ուսանողներն օգտագործում են Աստվածաշնչի Թագավոր Ջեյմսի Տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, հրավիրեք նրանց դիմել սուրբ գրությանը` մեջբերված ծանոթագրություն բՀայտնություն Ե.1-ում (ՎևՈւ 77.6): Եթե ուսանողները հնարավորություն չունեն օգտագործել Աստվածաշնչի Թագավոր Ջեյմսի Տարբերակի ՎՕՍ հրատարակությունը, հրավիրեք նրանց անմիջապես դիմել Վարդապետություն և Ուխտեր 77.6-ին այն բանից հետո, երբ նրանք նկարագրեն, թե ինչ գտան Հայտնություն Ե.1-ում:

Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.6-7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով Ջոզեֆ Սմիթի հարցերը Հայտնություն Ե.1-ի մասին, ինչպես նաև Տիրոջ պատասխանները: (Օգտակար կլինի բացատրել, որ 7,000 տարիները վերաբերում են Ադամի և Եվայի Անկումից սկսած ժամանակաշրջանին: Այն չի վերաբերում երկրի իսկական տարիքին` ներառյալ արարման ժամանակաշրջանները:

Խնդրեք ուսանողներին սեփական բառերով ամփոփել հարցերը և պատասխանները: Վարժությունն ավարտելուց հետո բացատրեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրման ժամանակ ծանոթագրությունների օգտագործումն ինչպես կարող է օգնել մեզ պարզել, թե մարգարեներն ինչ են ասել մեր կարդացած սուրբ գրությունների մասին:

Նշեք, որ չնայած միայն մարգարեներն իշխանություն ունեն մեկնաբանելու սուրբ գրություններն աշխարհի համար, մեզանից յուրաքանչյուրը պետք է անհատապես ուսումնասիրի սուրբ գրությունները` ըմբռնում և անձնական կիրառություն փնտրելով:

  • Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների մեր անհատական ուսումնասիրությունը նմանեցնել այն աշխատանքին, որ Ջոզեֆ Սմիթը կատարում էր Հայտնության գիրքն ուսումնասիրելիս և դրա շուրջը խորհելիս: (Ուսանողները կարող են գտնել այսպիսի սկզբունք. Եթե մենք խնդրենք Տիրոջից, Նա կարող է օգնել մեզ` հասկանալ սուրբ գրությունները:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք սուրբ գրությունների ճիշտ իմաստը և ապա ձգտենք կիրառել դրանք անհատապես:

Խնդրեք ուսանողներին խորհել մի ժամանակի մասին, երբ նրանք խնդրում էին Տիրոջը օգնել իրենց` հասկանալ սուրբ գրությունները և կիրառել սուրբ գրությունների ուսմունքները իրենց սեփական հանգամանքների դեպքում։ Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77-ի մնացած մասը պարունակում է ավելի շատ հարցեր, որ Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնության գրքի մասին և Տիրոջ պատասխանները այդ հարցերին: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 77․8-15-ը ասելով ուսանողներին, որ այս հայտնությունը թույլ տվեց Ջոզեֆ Սմիթին իմանալ իրադարձություններից մի քանիսի մասին, որոնք տեղի կունենան նախքան Տիրոջ Երկրորդ Գալուստը:

Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն Հայտնության գիրքն ապագայում, Տիրոջ պատասխանները Վարդապետություն և Ուխտեր 77-ում կարող է օգնել նրանց` հասկանալ գրքի խորհրդանշական պատկերի իմաստը:

Ամփոփեք այս դասը` կիսվելով ձեր վկայությամբ` այս դասում քննարկվող վարդապետությունների և սկզբունքների մասին, կամ կիսվելով փորձառությամբ, որը դուք ունեցել եք, երբ դիմել եք Տիրոջը, որ օգնի հասկանալ սուրբ գրությունները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 77: Հայտնության գիրքը

Հովհաննեսը, նաև հայտնի որպես Հովհաննես Սիրելի կամ Հովհաննես Հայտնող, հայտնություն ստացավ` մինչ բանտարկված էր Պատմոս կղզում` Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանը վկայելու համար (տես Հայտնություն Ա.9–10): Այս հայտնությունը գրանցված է Հայտնության գրքում:

Հետևյալ նկարագրությունը Աստվածաշնչի բառարանից օգնում է բացատրել Հայտնության գիրքը.

«Նաև հայտնի որպես Ապոկալիպսիս, հունարեն բառ, որը նշանակում է բացահայտված կամ բացված: Հայտնության ուղերձը նույնն է, ինչ որ ամբողջ սուրբ գրության ուղերձը. կլինի Աստծո վերջնական հաղթանակ այս երկրի վրա սատանայի հանդեպ, բարու մշտական հաղթանակ չարի հանդեպ, Սրբերի հաղթանակ հալածողների հանդեպ, Աստծո արքայության հաղթանակ` մարդու և սատանայի թագավորությունների վրա: Սա այն թեման է, որի վերաբերյալ Ամովսը, Եսայիան, Երեմիան, Դանիելը, Պողոսը, Պետրոսը և բոլոր մարգարեները գրել են: Նրանք խոսել են հաղթանակի օրվա մասին, որը կգա և, որ վերջը ավելի լավ կլինի (ավելի փառավոր), քան թե սկիզբը: Հաղթանակը ձեռք կբերվի Հիսուս Քրիստոսի միջոցով:

«Այսպիսին է Հայտնության թեման: Մանրամասները կենդանիների, պատերազմների, հրեշտակների, մարդկանց և այլնի մասին աջակցում են այս թեմայի զարգացմանը: Մի փոքր ուսումնասիրությամբ այս թեման կարող է ընկալվել` նույնիսկ, եթե մանրամասները ոչ լրիվ են ճանաչված: Հավանաբար այս իմաստով է, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Հայտնությունը «ամենապարզ գրքերից մեկն է, որ Աստված երբևէ պատճառ է դարձել, որ այն գրվի» (HC 5:342): Սակայն ինչքան ավելի խորապես հասկացվեն մանրամասները, այնքան ավելի մեծ կլինի թեմայի ըմբռնումը: Եթե մեզ չհաջողվի թեման հասկանալ առաջին հայացքից, մեր հասկանալու կարողությունը ձախողվում է. նշանակություն չունի, թե քանի մանրամասներ ենք մենք ի վիճակի հասկանալ» (Bible Dictionary, “Revelation of John”):

Վարդապետություն և Ուխտեր 77: Ուսումնասիրելով և ուսուցանելով Հայտնության գիրքը

Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ Հայտնության գիրքը «ամենապարզ գրքերից մեկն է, որ Աստված երբևէ պատճառ է հանդիսացել գրվելու» (in History of the Church, 5:342): Երբ նա արեց այս հայտարարությունը, նա ելույթ էր ունենում Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ: Իր մեկնաբանություններից մի քանիսը նա ուղղեց Երեց Պելատիա Բրաունին, ով մեղադրվում էր Հայտնության գրքի մասին կեղծ վարդապետություն քարոզելու մեջ: Նա նախազգուշացրեց Երեց Բրաունին և այլ միսիոներների` չսովորեցնել գրքում եղած հատուկ խորհրդանիշերի կամ մանրամասների մասին, այլ փոխարենը քարոզել ավետարանի հիմնական սկզբունքները: Մարգարեի խորհուրդը տեղին է նաև մեզ համար, երբ մենք ուսումնասիրում և ուսուցանում ենք սուրբ գրությունները:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Երեցների համար շատ կարևոր չէ գիտելիք ունենալ կենդանիների իմաստի հետ կապված, գլուխների, եղջյուրների և այլ պատկերների, որ օգտագործված են հայտնություններում [Հովհաննես Հայտնողի կողմից]:

«… Հայտարարեք առաջին սկզբունքները և հանգիստ թողեք գաղտնիքները, չլինի թե դուք կործանվեք: Երբեք մի խառնվեք կենդանիների տեսիլքների և թեմաների մեջ, որոնք դուք չեք հասկանում: Երեց Բրաուն, երբ դուք գնաք Պալմիրա, ոչինչ մի ասեք չորս կենդանիների մասին, այլ քարոզեք այն բաները, որ Տերը հանձնարարել է ձեզ քարոզել` քավության և մկրտության մասին մեղքերի թողության համար» (in History of the Church, 5:340, 344):