Սեմինարիա
Դաս 138․ Վարդապետություն և Ուխտեր 131


Դաս 138

Վարդապետություն և Ուխտեր 131

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 131 բաժինն այն սկզբունքների հավաքածուն է, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանեց 1843 թվականի մայիսի 16-ին և 17-ին Ռեյմուսում (Իլինոյս) գտնվելու ժամանակ։ Նա ուսուցանեց ամուսնության նոր և հավիտենական ուխտը և հավերժական կյանքի խոստումը հավատարիմների համար։ Նա նաև ուսուցանեց, որ ոգին ամբողջությամբ նյութ է։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է հավերժական ամուսնության ուխտի կարևորությունը

Ուսանողներին ցույց տվեք մի պարզ կոդային կողպեք։ Կարող եք օգտագործել այն արկղի կափարիչը փակելու համար։ Եթե չկա կողպեք, նկարեք այն գրատախտակին։ Մի տղա և մի աղջիկ ուսանողի հրավիրեք դասարանի կենտրոն։ Ուսանողներից մեկին տվեք թղթի վրա գրված կոդի առաջին կեսը։ Մյուսին տվեք թղթի վրա գրված կոդի մյուս կեսը։ Եթե կողպեքը բերել եք դասարան, ուսանողներից մեկին խնդրեք բացել կողպեքն առանց մյուս ուսանողի օգնության։ Ապա թույլ տվեք միասին բացել կողպեքը։

Նկար
Կոդային կողպեք

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին (կամ գրեք այն թղթի վրա և դրեք այն արկղի մեջ, որն ուսանողները հենց նոր բացեցին)․ Եթե կողպեքը ներկայացնում է սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանի մուտքը, ի՞նչ է ներկայացնում կոդային համադրությունը։ Ուսանողներին հրավիրեք այդ հարցի պատասխանը փնտրել Վարդապետություն և Ուխտերի 131 բաժնի ուսումնասիրության ժամանակ։

Բացատրեք, որ 1843 թվականիմայիսի 16-ին Ջոզեֆ Սմիթը ճամփորդեց Ռեյմուս` Իլինոյս։ Մնալով Բենիամին և Մելիսսա Ջոնսոնների տանը, նա հավերժության համար կնքեց նրանց որպես ամուսին և կին։ Նա ուսուցանեց նրանց նաև, թե ինչպես է հավերժական ամուսնությունն առնչվում սելեստիալ ամուսնության հետ: Այդ ճշմարտությունները գրված են Վարդապետություն և Ուխտերի 131․1-4 հատվածներում։ (Տես History of the Church, 5:391–92.)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 131.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևելև ուշադրություն դարձնել այն ճշմարտության վրա, որը Մարգարեն հայտնեց սելեստիալ արքայության վերաբերյալ։

  • Ի՞նչ հայտնեց Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայության մասին։

Բացատրեք, որ հաճախ մենք սելեստիալ փառքի ամենաբարձր աստիճանը կոչում ենք վեհացում կամ հավերժական կյանք։ Գրատախտակին գրեք վեհացում բառը: Բացատրեք, որ նրանք, ովքեր կհասնեն սելեստիալ փառքի այդ աստիճանին, կապրեն այնպես, ինչպես մեր Երկնային Հայրն է ապրում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 131․2–4 հատվածները, իսկ դասարանին հանձնարարեք փնտրել, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին, մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ:)

  • Ձեր կարծիքով, 4-րդ հատվածում ի՞նչ է նշանակում այն միտքը, որ եթե մենք տաճարում չենք կնքվում պատշաճ իշխանությամբ, մեր «աճը չի շարունակվի»։ (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածը, կարող եք բացատրել, որ աճը վերաբերում է սելեստիալ արքայությունում երեխաներ ունենալու մեր հնարավորությանը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «ամուսնության նոր և հավիտենական ուխտ»-ը արտահայտությունը, բացատրեք, որ նոր բառը համատեքստում նշանակում է, որ այդ ուխտը նոր է վերականգնվել մեր տնտեսությունում։ Հավիտենական եզրույթը նշանակում է, որ այդ կարևոր ուխտը կշարունակվի հավերժ։ Հիշեցրեք ուսանողներին, որ մենք սելեստիալ ամուսնության այդ ուխտի մեջ ենք մտնում տաճարում։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը նախապատրաստում նրանց վեհացման համար։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես է ամուսնությունն օգնում մեզ նախապատրաստվել հավերժական կյանքին։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երկու համոզիչ վարդապետական պատճառներ օգնում են մեզ հասկանալ, թե ինչու է հավերժական ամուսնությունը էական Հոր ծրագրում։

Պատճառ 1․ Տղամարդու և կնոջ հոգիների բնույթները լրացնում և կատարյալ են դարձնում միմյանց և այդպիսով նախատեսված է, որ տղամարդիկ և կանայք միասին զարգանան դեպի վեհացումը:

«Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և լիարժեք փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ընդունակությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք ամուսնական հարաբերությունների մեջ եզակի հեռանկարներ ու փորձառություններ են մտցնում: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր միասնությանն ու ամբողջականությանը, որոնց հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, երբ նրանք սովորում են իրարից և փոխադարձաբար ամրացնում և օրհնում իրար։

Պատճառ 2․ Աստվածային ծրագրի համաձայն տղամարդը և կինը պետք է երեխաներ աշխարհ բերեն և լավագույն պայմաններն ապահովեն երեխաների դաստիարակության և զարգացման համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84; boldface and italics removed)։

  • Ըստ Երեց Բեդնարի, ինչո՞ւ է տղամարդու և կնոջ միջև ամուսնությունն անհրաժեշտ մեր վեհացման համար։

  • Ինչպե՞ս կարող է վեհացման համար սելեստիալ ամուսնության կարևորության վարդապետության հասկացողությունն ազդել, թե ինչ եք որոնում ապագա ամուսնու մեջ։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ձեր տարիքում հավերժորեն տաճարում ամուսնանալը առաջնահերթություն դարձնեք։

Կարող եք բացատրել, որ վեհացման օրհնությունները հասանելի կլինեն նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել այս կյանքում ունենալ սելեստիալ ամուսնություն: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հավատքին հավատարիմ գրքույկից հետևյալ խոսքերը․

«Չնայած Եկեղեցու որոշ անդամներ ցանկանում են ամուսնանալ, նրանք մնում են միայնակ ոչ իրենց մեղքով։ Եթե դուք գտնվում եք այդ վիճակում, համոզված եղեք, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին» (Հռովմայեցիս Ը․28)։ Երբ դուք մնում եք արժանավոր, մի օր` այս կամ հաջորդ կյանքում, ձեզ կտրվեն հավերժական ընտանեկան հարաբերությունների բոլոր օրհնությունները» (Հավատքին Հավատարիմ [2004], 17

  • Ինչպե՞ս կարող եք ձեր մկրտության ուխտերը պահելով` նախապատրաստվել ստանալ տաճարային օրհնությունները։ Ի՞նչ կարող են անել երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք այսօր, որպեսզի տաճարում սելեստիալ ամուսնությունը դարձնեն առաջնահերթություն։ (Կարող եք ուսանողների պատասխանները թվարկել գրատախտակին։)

Խրախուսեք ուսանողներին առաջնահերթություն դարձնել ամուսնանալ տաճարում հավերժության համար։ Վկայեք օրհնությունների մասին, որոնք գալիս են սելեստիալ ամուսնության արդյունքում:

Վարդապետություն և Ուխտեր 131․5-6

Մարգարեն բացատրում է «մարգարեական ավելի հաստատ խոսքը»

Ուսանողներին ցույց տվեք գրավոր մի երաշխիք։

  • Որո՞նք են երաշխիք ունենալու առավելությունները։

  • Ինչո՞ւ կարող է Երկնային Հոր կողմից տված երաշխիքը հատկապես արժեքավոր լինել։

Բացատրեք, որ 1843 թվականի մայիսի 17-ի առավոտյան Ռեյմուսում` Իլինոյս, Ջոզեֆ Սմիթը մի քարոզ կարդաց՝ Բ Պետրոս Ա․19 հատվածում գտնվող մի արտահայտության վերաբերյալ, որն իրենից ներկայացնում էր Աստծո կողմից տրված մի երաշխիք (տես History of the Church, 5:392)։ Ուսանողներից մեկին հանձնարարեք մտքում կարդալ Բ Պետրոս Ա․19 հատվածը և փնտրել այդ արտահայտությունը։ («մարգարեական ավելի հաստատ խոսքը»:)

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտերի 131․5 հատվածը և փնտրել, թե ինչ է նշանակում «մարգարեական ավելի հաստատ խոսքը» արտահայտությունը։ Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով:

  • Ըստ 5-րդ հատվածի, ի՞նչ երաշխիք է Տերը տալիս մարդուն մարգարեական ավելի հաստատ խոսքի միջոցով ։ (Հավերժական կյանք։)

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացում կապրեիք այդ երաշխիքը ստանալիս։ Ինչո՞ւ:

Նշում․ Մի շահարկեք այն կենդանի մարդկանց, ովքեր ստացել են «մարգարեական ավելի հաստատ խոսքը»։ Այնուամենայնիվ, սուրբ գրությունները պատմում են այն մարդկանց մասին, ովքեր հավերժական կյանքի այդ հավաստիացումը ստացել են մահկանացու կյանքում։ Օրինակ` Տերը այդ համոզումն է արտահայտել Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 132․49) և Ալմային (տես Մոսիա 26․20

Ուսանողներից շ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 131․6 հատվածը և հանձնարարեք դասարանին փնտրել մի բան, որը կխանգարի որևէ մեկին ստանալ հավերժական կյանքը։

  • Ըստ Ջոզեֆ Սմիթի, ի՞նչը անհնար կդարձնի մեր փրկությունը կամ հավերժական կյանք ստանալը։ (Ուսանողները կարող են տարբեր կերպ պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մենք չենք կարող փրկվել անգիտության մեջ։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Ջ․ Ռոմնիի տված հետևյալ բացատրությունը։ Խնդրեք ուսանողներին լսել, թե ինչպիսի գիտելիք է մեզ անհրաժեշտ, որպեսզի ստանանք հավերժական կյանքը։

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Ճշմարիտ Աստծո և Հիսուս Քրիստոսի» մասին գիտությունն (Հովհաննես 17․3) ամենակարևոր գիտությունն է ողջ տիեզերքում։ Դա այն գիտությունն է, որի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ առանց դրա ոչ մի մարդ չի կարող փրկվել։ Դրա բացակայությունը անգիտությունն է, որը նշված է հայտնության մեջ, որտեղ գրված է՝ «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ» (ՎևՈւ 131․6)» (“Except a Man Be Born Again,” Ensign, Nov. 1981, 14)։

  • Մենք ի՞նչպիսի գիտելիք պետք է ունենանք, որպեսզի ստանանք հավերժական կյանքը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդ տեսակի գիտելիքը կարևոր փրկության համար։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելացնենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքը։

Վարդապետություն և Ուխտեր 131․7-8

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, որ ոգին ամբողջությամբ նյութ է

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 131.7-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով , թե ինչից են բաղկացած ոգիները։

  • Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից։ (Ամեն ինչ կազմված է նյութից, բայց ոգու նյութը «ավելի նուրբ ու մաքուր է»։)

Վկայեք այն սկզբունքների մասին, որոնք քննարկեցիք Վարդապետություն և Ուխտերի 131 բաժնում և խրախուսեք ուսանողներին շարունակել ձեռք բերել գիտելիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի նրանք ավելի նմանվեն Նրանց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4։ «Ամուսնության նոր և հավիտենական ուխտը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է սելեստիալ ամուսնության և ինչ-որ մեկի կոչումն ու ընտրությունը հաստատ դարձնելու միջև կապը․

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Նույն իմաստով, ինչպես որ մկրտությունն է բացում դուռը և սկսվում է ապաշխարող մարդու ճամփորդությունը դեպի հավերժական կյանք տանող ուղին, այդ նույն բանն անում է սելեստիալ ամուսնությունը։ Ամուսնության այդ սուրբ կարգը նաև բացում է սելեստիալ վեհացում տանող դուռը։

Ինչպես բոլոր նրանք, ովքեր ամուսնացել են տաճարում գիտեն, որ սուրբ քահանայության իշխանությամբ և զորությամբ և Եղիայի կողմից վերականգնված կնքման զորությամբ միավորվածներին խոստացվել է փառք, պատիվ, իշխանության ժառանգություն և իշխանություն Աստծո արքայության մեջ։ Սակայն ինչպես մկրտության դեպքում` բոլոր խոստումները պայմանական են։ Նրանք մասնավորապես և հստակորեն նշված են և կախված են մասնակից կողմերի հետագա հավատարմությունից։ Եթե նրանք պահում են պատվիրանները սելեստիալ ամուսնությունից հետո, նրանց միութունը շարունակվում է գալիք կյանքում։ Եթե նրանք չեն համապատասխանում անձնական արդարակեցության չափանիշներին, նրանց ամուսնությունն ուժի մեջ չի մնում նրանց մահանալուց հետո, և նրանք վերափոխվում են իրենց առանձին ու միայնակ կարգավիճակին։

… Քանի որ ինչ-որ մեկի կոչումն ու ընտրությունը հաստատ դարձնելը հավերժական կյանքի երաշխիքի ստացականն է, Տիրոջ համար աշխարհի ամենաբնական բանն էր՝ ի հայտ բերելու հավերժական ամուսնության վարդապետությունը և հավիտենական կյանքի համար կնքված լինելու վարդապետությունը (նշանակում է, որ ինչ-որ մեկի կոչումն ու ընտրությունը հաստատ է դարձված) մեկ և միևնույն հայտնության մեջ։ Իրականում՝ մեկը բխում է մյուսից։ Մեկը՝ դա հավերժական կյանքի պայմանական խոստումն է, մյուսը՝ ոչ պայմանական խոստումն է։

… Մենք պետք է այնպես ապրենք, որ ստանանք այն երաշխիքները, որոնց համար կանչվել ենք և այն հավաստիացումները, որոնք վերաբերում են մեր ընտրությանը և, որոնք սելեստիալ ամուսնության ժամանակ տրված են միայն պայմանական հիմքով։ Ինչպես մկրտության, այնպես էլ սելեստիալ ամուսնության դեպքում, հավերժական կյանքի փառահեղ խոստումից հետո, որն այս ուխտերի մասն է կազմում, մենք պետք է արդարակեցությամբ առաջ գնանք, մինչև որ մեր կոչումն ու ընտրությունը հաստատ դառնան, և այդ բարձր ձեռքբերումը բխում և հանդիսանում է սելեստիալ ամուսնության թագադիր պարգևատրումը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973], 3:331, 332, 333)։

Վարդապետություն և Ուխտեր 131․5։ «Մարգարեական ավելի հաստատ խոսքը»

«Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է՝ մարդը գիտի, որ ինքը կնքվել է հավերժական կյանքի համար՝ հայտնությամբ ու մարգարեության ոգով, Սուրբ Քահանայության զորությամբ (ՎևՈւ 131․5)։ Այդ օրհնությունները նշվում են նաև` դարձնել մեկի «կոչումն ու ընտրությունը հաստատ» (Բ Պետրոս Ա․10

«Քրիստոսի արդար հետևորդները կարող են համարվել այն ընտրյալների թվում, որոնք ստանում են վեհացման երաշխիքը։ Այդ կոչումը և ընտրությունը սկսվում է ապաշխարությունից և մկրտությունից։ Այն կատարյալ է դառնում, երբ նրանք «առաջ են մղվում` սնվելով Քրիստոսի խոսքով և համբերում են մինչև վերջ» (2 Նեփի 31․19–20)։ Այս ընթացքը սուրբ գրքերում կոչվում է` մեր կոչումը և ընտրությունը հաստատ դարձնել (Բ Պետրոս Ա․4–11, ՎևՈւ 131․5–6)» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Կոչում և Ընտրություն» scriptures.lds.org)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Եկեղեցու այն անդամները, ովքեր իրենց ամբողջությամբ նվիրում են արդարակեցությանը` ապրելով Աստծո բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքով, դարձնում են իրենցկոչումը և ընտրությունը հաստատ։ Այսինքն, նրանք ստանում են մարգարեական ավելի հաստատ խոսքը, որը նշանակում է, որ Տերը կնքում է նրանց վեհացումը իրենց վրա, քանի դեռ նրանք գտնվում են այս կյանքում։ Պետրոսն ամփոփում է արդարակեցության այն ուղին, որին Սրբերը պետք է հետևեն, որպեսզի իրենց կոչումը և ընտրությունը հաստատ դարձնեն, ապա (անդրադառնալով Հակոբոսի և Հովհաննեսի հետ Կերպարանափոխության Սարի վրա ունեցած իր փորձառությանը) ասաց, որ այդ երեքը ստացան այդ մարգարեական ավելի հաստատ խոսքը։ (Բ Պետրոս Ա։)

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Այն բանից հետո, երբ մարդը հավատք է դրսևորում Քրիստոսի հանդեպ, ապաշխարում է իր մեղքերից, մկրտվում է իր մեղքերի թողության համար և ստանում է Սուրբ Հոգին (ձեռնադրմամբ), որը առաջին Մխիթարիչն է, ապա թույլ տվեք, որ նա շարունակի խոնարհեցնել իրեն Աստծո առաջ` ունենալով քաղց ու ծարավ արդարակեցության համար, ապրելով Աստծո յուրաքանչյուր խոսքով, և Տերը շուտով կասի նրան՝ Որդիս դու վեհացում կստանաս։ Երբ Տերը հիմնովին ստուգի նրան և գտնի, որ մարդը վճռական է ծառայելու Իրեն բոլոր վտանգների ժամանակ, ապա մարդն իր կոչումը և ընտրությունը հաստատ է դարձնում, ապա նա արտոնություն կունենա ստանալու մյուս Մխիթարիչին»։ Մյուս Մխիթարիչին ստանալը՝ Քրիստոսի հայտնվելն է և հավերժության տեսիլքների տեսնելը։ [Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith [1976], 149–51; italics added]։

Այսպիսով, Մարգարեն նաև ասել է․ «Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է՝ մարդը գիտի, որ ինքը կնքվել է հավերժական կյանքի համար՝ հայտնությամբ ու մարգարեության ոգով, Սուրբ Քահանայության զորությամբ»: (ՎևՈւ 131․5։) Նրանք, ովքեր օրհնված են Աստծուց, կնքված են բոլոր տեսակի մեղքերի և հայհոյանքի դեմ, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից և անմեղ արյուն թափելուց։ Այսինքն, նրանց վեհացումը հաստատ է, նրանց կոչումը և ընտրությունը հաստատ է դարձված, քանի որ նրանք հնազանդվեցին Աստծո օրենքների լրիվությանը և հաղթեցին աշխարհին։

… Ինչ-որ մեկի Մարգարեն այդ կնիքն է դրել նրա վրա։ Այսինքն, նա «մարգարեության ոգով և հայտնությամբ, Սուրբ Քահանայության միջոցով» գիտեր, որ նա աստվածայնության կհասնի գալիք աշխարհում։ Աստվածությունը նրան ասել է․ «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, և կլինեմ քեզ հետ նույնիսկ մինչև երկրի վերջը, և ողջ հավերժության մեջ. քանզի, ճշմարիտ, ես կնքում եմ քեզ վրա քո վեհացումը, և գահ եմ պատրաստում քեզ համար իմ Հոր արքայության մեջ, Աբրահամի՝ քո հոր հետ»։ (ՎևՈւ 132․49, շեղագիրն ավելացված է։)

Հստակորեն պետք է հասկանալ, որ այդ մեծագույն օրհնությունները սելեստիալ ամուսնության մասը չեն կազմում։ Սելեստիալ ամուսնության հետ կապված զույգերին արտասանված օրհնությունները պայմանավորված են մասնակից կողմերի հետագա հավատարմությունից։ (Doctrines of Salvation, vol. 2, pp. 46–47)»։ (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 109–10)։

Վարդապետություն և Ուխտեր 131․6։ «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ»։

1844 թվականի ապրիլի 7-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի քարոզ կարդաց իր ընկեր Կինգ Ֆոլլետի հուղարկավորության ժամանակ։ Այդ քարոզի ժամանակ նա ուսուցանեց գիտելիքի արժեքի մասին․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Գիտելիքն է փրկում մարդուն և հոգիների աշխարհում ոչ մի մարդ չի կարող վեհացում ունենալ, եթե գիտելիք չունի։ Այնքան ժամանակ, մինչև մարդը ականջ չի դնում պատվիրաններին, նա պետք է ապրի առանց փրկության։ Եթե մարդը գիտելիք ունի, նա կարող է փրկվել» (“The King Follett Sermon,” Ensign, May 1971, 15)։