Սեմինարիա
Դաս 34․ Վարդապետություն և Ուխտեր 28


Դաս 34

Վարդապետություն և Ուխտեր 28

Նախաբան

1830թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրի առաջ կանգնեց, քանի որ Եկեղեցու անդամները չէին հասկանում Եկեղեցում հայտնության կարգը: Հայրամ Փեյջը հայտարարեց, որ հայտնություններ էր ստանում Եկեղեցու համար մի հատոկ քարի միջոցով, և Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում Օլիվեր Քաուդերին, հավատում էին նրան: 1830թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովից առաջ Տերը հայտնեց ճշմարտություններ, որոնք օգնեցին Օլիվեր Քաուդերիին և մյուսներին հասկանալ Եկեղեցում հայտնության կարգը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 28․1-7

Տերը հայտարարում է, որ Եկեղեցու Նախագահը միակ մարդն է երկրի վրա, որ կարող է հայտնություն ստանալ Եկեղեցին կառավարելու համար

Գրատախտակին գրեք կրկնօրինակել բառը:

  • Որո՞նք են կրկնօրինակման օրինակները: (Որպես այս քննարկման մաս կարող եք ցուցադրել մի առարկա, որը կրկնօրինակ է հանդիսանում, օրինակ արվեստի գործ, խաղալիք փող կամ պլաստիկ միրգ:)

  • Ինչո՞ւ կարող է վնասակար լինել կրկնօրինակը իրականի հետ խառնելը:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ նախազգուշացումը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Դևը ստերի հայրն է և նա միշտ պատրաստ է կեղծելու Աստծո գործը իր խորամանկ կրկնօրինակություններով» («Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 84):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՎարդապետություն և Ուխտեր 28 բաժնի նախաբանը: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն կրկնօրինակումը, որն օգտագործում է սատանան վաղ շրջանի Եկեղեցու անդամներին խաբելու համար։

  • Ի՞նչ եղանակներով էր սատանան խաբում Եկեղեցու անդամներին: (Եթե ուսանողները չեն նշում Հայրամի քարի և Ջոզեֆ Սմիթի կողմից երբեմն օգտագործվող Ուրիմ ու Թումիմի նմանությունը, շեշտեք այդ նմանությունը:)

Բացատրեք, որ Եկեղեցու անդամները հավատում էին Հայրամ Փեյջի միջոցով սատանայի կեղծ հայտնություններին: Մինչ ուսանողները ուսումնասիրեն և քննարկեն Վարդապետություն և Ուխտեր 28-ի հայտնությունը, խրախուսեք նրանց գտնել այն ճշմարտությունները, որոնք կօգնեն չխաբվել սատանայի կողմից: Տեղեկացրեք ուսանողներին, որ դուք կգրեք այդ ճշմարտությունները գրատախտակին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը իրենց սուրբ գրությունների լուսանցքներում։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28.1–4 և հրավիրեք դասարանին գտնել, թե ինչով էին տարբերվում Եկեղեցում Օլիվեր Քաուդերիի և Ջոզեֆ Սմիթի պարտականությունները:

  • Ինչո՞վ էին տարբերվում Եկեղեցում Օլիվեր Քաուդերիի և Ջոզեֆ Սմիթի պարտականությունները: (Ջոզեֆը պատասխանատու էր ստանալու պատվիրաններ և հայտնություններ Եկեղեցու համար: Օլիվերը պատասխանատու էր ուսուցանելու համար Մխիթարիչի միջոցով՝ Ջոզեֆի ստացած պատվիրանները և հայտնությունները:)

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություն ենք մենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 28.2-ից Եկեղեցու Նախագահի մասին: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը. Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով կարող է հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու համար: Գրատախտակին գրեք այդ հայտարարությունը:)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության մասին գիտելիքն օգնել մեզ չխաբվել:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցերը, կարող եք հավաստիացնել նրանց, որ մենք միշտ կարող ենք վստահել Եկեղեցու Նախագահի ուսմունքներին և խորհրդին, որովհետև Տերը երբեք թույլ չի տա, որ Նախագահը շեղի մեզ ճիշտ ուղուց: (Նշեք, որ այս խոստումը գտնվում է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի հայտարարության մեջ: Այդ հայտարարությունը ներառված է Վարդապետություն և Ուխտերում` լրացուցիչ նյութերում Պաշտոնական Հայտարարություն 1-ից հետո:)

Բացատրեք, որ այժմ Վարդապետություն և Ուխտեր 28-ում տրված ճշմարտությունները Տիրոջ կողմից հայտի դարձվելուց ոչ շատ ժամանակ առաւջ, Օլիվեր Քաուդերիի մի արարք ցույց տվեց, որ նա լիովին չէր հասկանում տարբերությունները իր և որպես Եկեղեցու Նախագահ Ջոզեֆ Սմիթի պարտականությունների միջև Եկեղեցում: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը.

Ջոզեֆ Սմիթն ապրում էր Հարմոնիում, Պենսիլվանիա, երբ նամակ ստացավ Օլիվեր Քաուդերիից, ով Ֆայեթում էր, Նյու Յորք, մոտ 100 մղոն (160 կմ) հեռու: Օլիվերն ասաց, որ սխալ էր հայտնաբերել հայտնության մեջ, որը մենք այժմ կոչում ենք Վարդապետություն և Ուխտեր 20: Օլիվերը գրել էր. «Ես հրամայում եմ քեզ Աստծո անունով ջնջել այդ խոսքերը»: Ջոզեֆը գնաց Ֆայեթ և պարզեց, որ Ուիթմերների ընտանիքը համաձայնության մեջ էր Օլիվերի հետ հայտնության այդ ենթադրյալ սխալի շուրջ: Ջոզեֆը գրեց. «Մեծ ջանքեր և համբերություն պահանջվեց, որ հանգիստ ապացուցեի այդ թեմայի շուրջ ճիշտ տեսակետը»: Ի վերջո, Մարգարեին հաջողվեց համոզել ոչ միայն Ուիթմերներին, այլ նաև Օլիվեր Քաուդերիին, որ նրանք սխալվում էին» (Histories, Volume 1: 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 426; տես նաև էջեր 424–25):

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28.6–7, գտնելով Օլիվեր Քաուդերիին տրված Տիրոջ ուղղությունը:

  • Ի՞նչ ուսուցանեց Տերը Օլիվեր Քաուդերիին։ (Ուսանողների պատասխաններից հետո, գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին. Հիսուս Քրիստոսի Եկեղեցում անհատները չեն ստանում հայտնություն, ըստ որի պետք է ուղղություն տան մեկին, ով նախագահում է իրենց վրա:)

  • Ինչպե՞ս է այդ ճշմարտությունը առնչվում նոր ընթերցված ճշմարտությանը:

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ այսօր:

Վարդապետություն և Ուխտեր 28․8-10

Տերը կանչում է Օլիվեր Քաուդերիին քարոզել ավետարանը լամանացիներին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28.8–10 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին անել:

  • Ի՞նչ կանչեց Տերը Օլիվեր Քաուդերիին անել: (Քարոզել ավետարանը լամանացիներին:)

  • Ի՞նչ մենք կարող ենք սովորել անձնական հայտնության մասին Վարդապետություն և Ուխտեր 28.8-ից: (Ուսանողների պատասխաններից հետո գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք կարող ենք հայտնություն ստանալ մեր անձնական օգտի համար և որպես օգնություն մեզ տրված կոչումներում և հանձնարարություններում:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Մենք իրավասու ենք ստանալու անձնական հայտնություն։ Ինչևէ, եթե մենք կարգված չենք նախագահող որևէ պաշտոնի, մենք չենք ստանա հայտնությունները ուրիշների անելիքների վերաբերյալ:…

«Արտասովոր հոգևոր փորձառությունը չպետք է դիտվի որպես ուրիշներին ղեկավարելու անձնական կոչ: Իմ համոզմամբ, այդ փորձառությունները առանձնահատուկ և սրբազան բնույթի են, և անհատական, և չպետք է հանրային դարձվեն» (“Revelation in a Changing World,” Ensign, Nov. 1989, 14–15):

Դասից առաջ առանձին թերթիկների վրա գրեք հետևյալ դերերը և կոչումները. ծնող, Բարձրագույն Իշխանություն, եպիսկոպոս, միսիոներ, Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ, Համաստեղության նախագահ, տնային ուսուցիչ, այցելող ուսուցիչ: Թերթիկները դրեք տուփի մեջ:

Ուսանողներին հրավիրեք տուփից հանել թերթիկներ և կարդալ դասարանին: Ամեն թերթիկը կարդալիս ուսանողներին խնդրեք առաջարկել հայտնության ձևերը, որոնք կարող են ստանալ անհատները՝ իրենց դերը կամ կոչումը կատարելու համար:

Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել փորձառություններով իրենց ստացած հայտնության վերաբերյալ, որը կապված է հանձնարարության կամ պարտականության հետ: Կարող եք նաև կիսվել փորձառությամբ, երբ հայտնություն եք ստացել որպես օգնություն ձեր կոչման կամ հանձնարարության համար: Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։

Խրախուսեք ուսանողներին աղոթել հայտնության համար, որը կօգնի իրենց անձնական կյանքում և Եկեղեցու կոչումներում և հանձնարարություններում: Նաև խրախուսեք նրանց աղոթել, որ Եկեղեցու ղեկավարները օրհնվեն առողջությամբ, ապահովությամբ և ոգեշնչմամբ, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները կատարելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 28․11-16

Տերը պատվիրում է Օլիվեր Քաուդերիին ուղղել Հայրամ Փեյջին և օգնել պահպանել Եկեղեցու կարգը

Հիշեցրեք ուսանողներին կեղծ հայտնությունների մասին, որոնք ներկայացրեց Հայրամ Փեյջը Եկեղեցու որոշ անդամներին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28.11–14 և բացահայտել, թե ինչ պատվիրեց Տերը Օլիվեր Քաուդերիին անել այդ դժվարությունը լուծելու համար:

  • Ի՞նչ պատվիրեց Տերը Օլիվերին անել Հայրամ Փեյջի հետ խնդիրը լուծելու համար:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից Եկեղեցու ղեկավարների պարտականությունների մասին։ (Ուսանողները կարող են գտնել տարբեր սկզբունքներ, սակայն հավաստիացեք, որ նրանք շեշտեն հետևյալը. Եկեղեցու ղեկավարները պատասխանատվություն են կրում ուղղել նրանց, ովքեր սխալ ուղով են տանում մարդկանց: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ի՞նչ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 28.13-ից այն մասին, թե ինչ եղանակներով է Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հավաստիացեք, որ նրանք հասկանան հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի Եկեղեցում բոլոր բաները պետք է կարգուկանոնով կատարվեն: Գրեք այդ սկզբունքը գրատախտակին:)

Բացատրեք, որ կարգուկանոնով և ընդհանուր համաձայնությամբ գործելու ճանապարհներից մեկը Եկեղեցու կոչումներում անհատներին հրապարակայնորեն հաստատելն է:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ անհատները հրապարակայնորեն հաստատվեն իրենց կոչումներում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է ընդհանուր համաձայնությունը կարգուկանոն և պաշտպանություն ապահովում Եկեղեցում, խնդրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Փաքերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հայտնությունը Եկեղեցում տրվում է նրանց, ովքեր պատշաճ ձևով կանչված են, հաստատված, կարգված կամ ի սպաս դրված: Օրինակ, եպիսկոպոսը չի ստանում հայտնություն հարևան ծխի համար, որովհետև դա իր իրավասության շրջանակից դուրս է:

Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը կհայտարարի, որ իշխանություն է ստացել ուսուցանելու և օրհնելու առանց կանչվելու և ի սպաս դրվելու:…

Այդ պատճառով պաշտոնի կանչված անձանց հաստատման գործընթացին այդքան մեծ ուշադրություն են հատկացնում Եկեղեցում, որպեսզի բոլորն իմանան, թե ով ունի ուսուցանելու և օրհնելու իշխա“Revelation in a Changing World,” 1):

  • Համաձայն Նախագահ Փաքերի, ինչո՞ւ ենք մենք հրապարակայնորեն հաստատում նրանց, ովքեր ստանում են Եկեղեցու կոչումներ:

  • Այն բարից հետո, երբ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը, համաձայնելով, որ մենք հաստատում ենք այդ անձանց իրենց կոչումներում, ի՞նչ մենք պետք է անենք՝ նրանց իսկապես աջակցելու համար:

Օգնելու համար ուսանողներին կիրառել այսօրվա դասին իրենց սովորածը, բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակները և հարցրեք, թե ինչպես նրանք կարաձագանքեին յուրաքանչյուր իրավիճակում.

  1. Դուք ստանում եք էլեկտրոնային հաղորդակցություն, որում ասվում է, որ այն նոր հայտնություն է հանդիսանում: Այն պարունակում է ուսմունքներ, որոնք ներդաշնակության մեջ չեն սուրբ գրությունների կամ ապրող մարգարեների խոսքերի հետ:

  2. Դուք նկատում եք, որ ձեր ծխի անդամը հաղորդության ժողովին վկայություն բերելիս հայտարարություն է անում, որը վարդապետորեն ճիշտ չէ: Դուք մտահոգվում եք, որ եթե այդ հայտարարությունը սխալմամբ ճշմարտության տեղ դնեն, դա վնասակար ազդեցություն կթողնի մյուսների վրա: Ո՞վ պետք է ուղղի սխալ հայտարարություն արած անձին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28.15–16 և խնդրեք դասարանին այդ հայտնության մեջ գտնել Տիրոջ եզրափակիչ խորհուրդը Օլիվեր Քաուդերիին:

Բացատրեք, որ այս հայտնությունը ստանալուց հետո Ջոզեֆ Սմիթը համաժողով հրավիրեց և կարգուկանոն հաստատեց Եկեղեցում: Համաժողովին Եղբայր Փեյջը, ինչպես նաև ներկա գտնվող ողջ եկեղեցին, մերժեցին քարի գոյությունը և դրա հետ կապված ողջ պատմությունը» (Histories, Volume 1: 1832–1844, 452): Կարող եք ավարտել այս դասը, վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին և այն արժեքի, որն օգնում է մեզ խուսափել սխալ ուղով գնալուց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 28․1-4: Օլիվեր Քաուդերիի պարտականությունները

Տերը Օլիվեր Քաուդերիին տվեց պարտականություններ ի լրումն նրանց, որոնք թվարկված են Վարդապետություն և Ուխտեր 28.1–4-ում: Օլիվեր Քաուդերին և Ջոզեֆ Սմիթը կրում էին Մորմոնի Գիրքը թարգմանելու պարգևի բանալիները (տես ՎևՈւ 6.25–28): Օլիվերը նաև ծառայեց որպես «Հիսուս Քրիստոսի առաքյալ» և «երկրորդ երեց եկեղեցում» (ՎևՈւ 20.3):

Վարդապետություն և Ուխտեր 28․1-2, 8: Անձնական հայտնություն և հայտնություն Տիրոջ մարգարեի միջոցով

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, որ միայն Եկեղեցու Նախագահը կարող է ստանալ պատվիրաններ և հայտնություններ ամբողջ Եկեղեցու համար (տես ՎևՈւ 28.1–2): Տերը նաև ասաց, որ Օլիվեր Քաուդերին կունենա հայտնություններ իր որոշակի պարտականությունների համար (տես ՎևՈւ 28.8): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է անձնական հայտնության և քահանայության ղեկավարների միջոցով ստացվող հայտնության հավասարակշռության մասին․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մեր Երկնային Հայրն Իր զավակներին տվել է Իր հետ հաղորդակցվելու երկու ուղի` անձնական ուղի և քահանայության ուղի: Բոլորը պետք է հասկանան և առաջնորդվեն հաղորդակցման այդ երկու հիմնական ուղիներով:…

…Իր լրիվության մեջ անձնական ուղին չի գործում քահանայության ուղուց անկախ: Սուրբ Հոգու պարգևը՝ մարդու հետ Աստծո հաղորդակցման միջոցը, փոխանցվում է քահանայության իշխանության միջոցով, ինչպես որ լիազորվում է քահանայության բանալիները կրողների կողմից:…

…Դժբախտաբար, հաճախ է պատահում, որ անձինք, որոնք խախտում են Աստծո պատվիրանները կամ չեն հնազանդվում իրենց քահանայության ղեկավարների խորհրդին, հայտարարում են, որ Աստված հայտնել է իրենց, որ նրանք ազատված են որոշ պատվիրաններ կատարելուց կամ խորհրդին հետևելուց: Այդպիսի անձինք, հնարավոր է, ստանում են հայտնություն կամ ոգեշնչում, սակայն ոչ այն աղբյուրից, որից կարծում են: Դևը ստերի հայրն է և նա միշտ պատրաստ է խանգարելու Աստծո գործին իր խորամանկ կրկնօրինակումներով» («Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 83–84):

Վարդապետություն և Ուխտեր 28.2: Եկեղեցու Նախագահի դերը

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, վկայել է, որ Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով կարող է հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու համար: Նա բացատրել է, թե ինչպես է դա պահպանում Վերջին Օրերի Սրբերի կարգը և պաշտպանություն ապահովում.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Ոմանք հայտարարում են, որ ունեն ավելի բարձր հոգևոր պարգևներ կամ իշխանություն Եկեղեցու հաստատված քահանայության իշխանությունից դուրս: Նրանք ասում են, որ հավատում են արարողություններին և սկզբունքներին և ընդունում են Եկեղեցու Նախագահին որպես իրավական կառավարիչ, սակայն պնդում են, որ ունեն Նախագահից ավելի բարձր կարգ: Սա հաճախ արվում է, որպեսզի արդարացվի այն գործունեությունը, որը չի համապատասխանում Եկեղեցու վարդապետություններին: Սակայն չկա ավելի բարձր կարգ, քանի որ Եկեղեցու Նախագահը կրում է և գործադրում է երկրի վրա Աստծո արքայության բանալիները: Տերն ասել է Եկեղեցու Նախագահի մասին. «… ոչ ոք չի նշանակվի [ստանալու պատվիրաններ և հայտնություններ], եթե դա չլինի նրա միջոցով» [ՎևՈւ 43․4]։…

… Եկեղեցու համար շարունակական հայտնությունը և ղեկավարումը կատարվում է Եկեղեցու Նախագահի կողմից, իսկ նա երբեք չի տանի Սրբերին սխալ ուղով» (“The Prophetic Voice,” Ensign, May 1996, 6–7):

Վարդապետություն և Ուխտեր 28.6: «Եվ դու չպետք է հրամայես նրան, ով քո գլխին է»

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց, որ անհատները չեն ստանում հայտնություն, ըստ որի պետք է ուղղություն տան մեկին, ով նախագահում է իրենց վրա.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Աստվածային համակարգին հակառակ է այն, որ Եկեղեցու որևէ անդամ կամ ոչ անդամ հրահանգներ ստանա նրանց համար, ովքեր իրենցից բարձր իշխանություն ունեն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները.Ջոզեֆ Սմիթ [2007], 210):

Վարդապետություն և Ուխտեր 28․8-10: Լամանացիները

Լամանացիներ տերմինը վերաբերում է մի խումբ մարդկանց Մորմոնի Գրքում, որոնցից շատերը Լամանի՝ Լեքիի ավագ որդու սերնդից են: Տիրոջ կողմից Լամանացիներ տերմինի օգտագործումը Վարդապետություն և Ուխտեր 28.9-ում նշում է այն փաստը, որ Լեքիի սերունդները Ամերիկյան հնդկացիների մեջ էին, որոնք այդ ժամանակ ապրում էին այն տարածքում, որը համարվում է Միացյալ Նահանգների արևմտյան սահմանը: 1830թ. մայիսին Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունեց Հնդկացիների տեղահանման որոշումը, որը պահանջում էր, որ Ամերիկյան բոլոր հնդկացիները տեղափոխվեին Հնդկացիների ֆեդերալ տարածք՝ Միսսուրիի նահանգի արևմուտքում: Այդպիսով, Օլիվեր Քաուդերին և նրա ուղեկիցները ճամփորդեցին արևմտյան Միսսուրի, «Լամանացիների սահմաններին հարակից» (ՎևՈւ 28.9), ուսուցանելու ավետարանը Ամերիկյան հնդկացիներին:

Մորմոնի Գիրքը չի հայտարարում, որ Ամերիկյան հնկացիները ծագումով միայն Լեքիի ընտանիքից են: Առաջին Նախագահությունից Նախագահ Էնթոնի Վ. Իվինսն ասել է.

Նկար
Նախագահ Էնթոնի Վ․ Իվինս

«Մենք պետք է զգույշ լինենք մեր եզրակացություններում: Մորմոնի Գիրքը սովորեցնում է երեք առանձին ժողովուրդների պատմությունը,… ովքեր հին աշխարհից եկել էին այս մայրցամաք: Այն մեզ չի ասում, որ նախքան նրանց այստեղ ոչ ոք չի եղել: Այն մեզ չի ասում, որ մարդիկ չեն եկել հետո: Եվ այսպիսով, եթե հայտնագործություններ են կատարվում, որոնք ենթադրում են տարբերություններ ռասայական ծագման մեջ, այն կարելի է շատ հեշտությամբ հաշվի առնել և ընդունելի համարել, քանի որ մենք կարծում ենք, որ այլ մարդիկ ևս եկել են այս մայրցամաք» (in Conference Report, Apr. 1929, 15):

Վարդապետություն և Ուխտեր 28.11: «Այն բաները, որոնք նա գրել է այդ քարից, ինձանից չեն»

1800 թվականների սկզբին հյուսիս-արևմտյան Նյու Յորքի շատ մարդիկ հավատում էին, որ անհատները կարող էին գերբնական գիտելիք ստանալ որևէ գործիքի, օրինակ՝ քարի կամ ձողի միջոցով: Հայրամ Փեյջը պնդում էր, որ իր քարի վրա բառեր էին ի հայտ գալիս: Նա ասաց, որ երբ նա թելադրում էր բառերը և արտագրում դրանք թղթի վրա, բառերը անհայտանում էին քարի վրայից, և այլ բառեր էին երևում (տես Documents: Volume 1: July 1828-June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 184): Տերը մերժեց Հայրամ Փեյջի կեղծ հայտնությունները: Ուրիմն ու Թումիմը օգտագործելուց բացի Ջոզեֆը, հնարավոր է, օգտագործում էր մի քար, երբ պատանի էր, Մորմոնի Գրքի մի մասը թարգմանելու համար: Տարբեր տեսություններ գոյություն ունեն այն մասին, թե ինչպես էր Մարգարեն օգտագործում Ուրիմն ու Թումիմը Մորմոնի Գիրքը թարգմանելու համար, և թարգմանության ընթացքի այլ մանրամասների մասին, սակայն Երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Մենք պարզապես չգիտենք բոլոր մանրամասները» ((“By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39): Ջոզեֆ Սմիթի և Հայրամ Փեյջի միջև շատ կարևոր տարբերություններից մեկն այն է, որ Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին կատարելու թարգմանությունը և ստանալու հայտնություն Եկեղեցու համար (տես ՎևՈւ 21.1–6): Ի տարբերություն, Տերը հստակ հայտնել է, որ սատանան խաբում էր Հայրամ Փեյջին և նրանց, ովքեր հավատում էին նրա թելադրած բառերին (տես ՎևՈւ 28.11):

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, նախազգուշացրել է մեզ խուսափել այնպիսի գործունեությունից, որը կարող է մեր կյանք բերել սատանայի ազդեցությունը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Սատանան լուսավորող էություն չունի: Ես նրան համարում եմ մեծ կեղծարար:…

Լավ սովորություն չէ սատանայի խաբկանքներով տարվելը: Ոչ մի լավ բան չի կարող գալ չարիքին մոտ լինելուց: Նման է կրակի հետ խաղալուն, երբ կարելի է հեշտությամբ վառվել:… …Միակ ապահով ուղին նրանից և նրա ամբարիշտ գործերից կամ պիղծ սովորույթներից հեռու մնալն է: Միշտ պետք է խուսափել այնպիսի երևույթներից, ինչպիսին են դևին երկրպագելը, կախարդությունը, վհուկությունը, հմայումը, վուդուիզմը, սև մոգությունը և դեմոնիզմի բոլոր այլ ձևերը» (“The Forces That Will Save Us,” Ensign, Jan. 2007, 5):