Սեմինարիա
Դաս 2․ Վարդապետություն և Ուխտերի նախաբանը


Դաս 2

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է «Աստծո արքայությունը վերջին օրերին երկրի վրա հաստատելու և կանոնակարգելու համար տրված աստվածային հայտնությունները և ոգեշնչված հայտարարությունները» (Վարդապետություն և Ուխտերի նախաբան)։ Աղոթքով ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտերը, ուսանողները կարող են ամրապնդել իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ստանալ անձնական հայտնություն։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է հայտնություններ, որոնք ստացել են Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա հետնորդները։

Դասը սկսեք ուսանողներին հղելով հետևյալ հարցերը․

  • Ձեր կարծիքով, ո՞ր գրքերը կարդալուց ողջ աշխարհը կշահի։ Ինչո՞ւ: (Կարող եք ցույց տալ որոշ գրքեր, որոնք դուք խորհուրդ կտայիք։)

Ուսանողների պատասխաններից հետո, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթի հետևյալ միտքը. Դասարանին հորդորեք լսել, թե ինչ էր ուսուցանում Մարգարեն Վարդապետություն և Ուխտերի վերաբերյալ։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[Վարդապետություն և Ուխտերը] Եկեղեցու հիմքն է, այս վերջին օրերին, ի օգուտ աշխարհի, ցույց տալով, որ մեր Փրկչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 194):

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերն այնպիսի օգուտ կբերեն աշխարհին, որ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է, որ «այն ավելի արժեքավոր է մեզ համար, քան աշխարհի ողջ հարստությունը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:199)։ Ուսանողներին հորդորեք, որ այսօրվա դասի ընթացքում փնտրեն եղանակներ, որոնցով Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը օգտակար կլինի իրենց կյանքում։

Ուսանողներին հանձնարարեք բացել Վարդապետություն և Ուխտերի տիտղոսաթերթը։ Բացատրեք, որ որպեսզի Վարդապետություն և Ուխտերն օգտակար լինեն, առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ են նշանակում վարդապետություններ և ուխտերը։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ տիտղոսաթերթը և նախաբանի առաջին նախադասությունը։

  • Ինչպե՞ս կսահմանեիք վարդապետություն բառը։ Ի՞նչ է ուխտը ։ Ի՞նչ է հայտնությունը։ (Դուք կարող եք բացատրել, որ վարդապետությունը դա Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, հավերժական ճշմարտությունն է։ Ուխտը դա սրբազան համաձայնություն է Աստծո և Նրա զավակների միջև։ Եվ հայտնությունը դա Աստծո հաղորդակցությունն է Իր զավակների հետ։ Կարող եք այդ սահմանումները գրել գրատախտակին և առաջարկել ուսանողներին, որ նրանք արտագրեն դրանք իրենց սուրբ գրությունների տիտղոսաթերթի վրա։)

Ուսանողներին հանձնարարեք բացել Վարդապետություն և Ուխտերի նախաբանի ութերորդ պարբերությունը (սկսվում է «հայտնություններում» …)։ Բացատրեք, որ այս պարբերությունում թվարկված են այն վարդապետություններից մի քանիսը, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերում։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ առաջին նախադասությունը և գտնել մեկ կամ մի քանի վարդապետություններ, որոնք նրանք կցանկանային ուսումնասիրել։

  • Ո՞ր վարդապետություններն եք ավելի շատ նախընտրում ուսումնասիրել։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ օգուտ կստանայիք այդ ճշմարտությունների ավելի մեծ հասկացողությունից և գիտելիքից։

Բացատրեք, որ չնայած այդ վարդապետությունների մասին գիտելիքը չափազանց կարևոր է, Վարդապետություն և Ուխտերի ամենամեծ արժեքը գտնվում է նրա ամենաէական ճշմարտության մեջ։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ ութերորդ պարբերության վերջին նախադասությունը և դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը Վարդապետություն և Ուխտերն այդքան արժեքավոր է դարձնում։

  • Ի՞նչն է Վարդապետություն և Ուխտերն «ավելի արժեքավոր» դարձնում։ Ինչո՞ւ է Փրկչի մասին վկայությունն այդքան արժեքավոր։

  • Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը մեծացնել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Վարդապետություն և Ուխտերի մեջ գրված հայտնություններն ուսումնասիրելով, մենք կարող ենք զորացնել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունները։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կփոխվի իրենց կյանքը Փրկչի հանդեպ ավելի ամուր վկայությունից։ Կարող եք կիսվել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը զորացրել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչպես կարող է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը զորացնել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունները, որևէ ուսանողի հանձնարարեք կարդալ նախաբանի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը։ Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել, թե ում ձայնը նրանք կլսեն Վարդապետություն և Ուխտերի միջոցով։ Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին.Երբ մենք ուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերը, մենք կլսենք Փրկչի ձայնը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․34–36 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչպես մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը, երբ ուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերը։

  • Ինչի՞ մասին մենք կարող ենք վկայել Վարդապետություն և Ուխտերն ուսումնասիրելով։

Կարող եք բացատրել, որ Վարդապետություն և Ուխտերում «Տերը» կամ «Աստված» տերմինները սովորաբար վերաբերվում են Հիսուս Քրիստոսին։ Նա է ողջ Վարդապետություն և Ուխտերի խոսնակը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ նախաբանի երրորդ պարբերությունը։ Դասարանին հորդորեք հետևել նրան և փնտրել բառեր, որոնք նկարագրում Տիրոջ ձայնը։ (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։)

  • Ի՞նչ բառեր են օգտագործվել Փրկիչի ձայնը նկարագրելու համար:

  • Ի՞նչ առավելություն կարող եք ունենալ ձեր կյանքում, եթե կարողանաք լսել ու ճանաչել Տիրոջ ձայնը: (Բացատրեք, որ առաջիկա շաբաթների ընթացքում ուսանողները կսովորեն Տիրոջ ձայնը լսելու և ճանաչելու այլ եղանակների մասին, երբ Նա խոսում է նրանց հետ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող է իրենց կյանքը դեպի լավը փոխվել Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունից, կարող եք ցուցադրել որոշ մարդկանց նկարներ, որոնք կապ ունեն Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների հետ․ Եղբայր Ջոզեֆ (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 87; տես նաև LDS.org), Էմմա Սմիթ (հմր. 88), Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան քահանայություն շնորհելիս (հմր. 93), Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը (հմր. 94), Եղիան հայտնվում է Կիրթլենդի Տաճարում (հմր. 95)։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի հայտնություններն ուսումնասիրելով, նրանք կսովորեն կարևոր բաներ այդ մարդկանց վերաբերյալ։ Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ նախաբանի վեցերորդ պարբերության առաջին երկու նախադասությունները (սկսելով «Այս սրբազան հայտնություններն …» նախադասությունից)։ Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն հանգամանքները, որոնց ժամանակ Վարդապետություն և Ուխտերի հայտնությունները տրվել են։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ
Նկար
Էմմա Սմիթ
Նկար
Հովհաննես Մկրտիչը շնորհում է Ահարոնյան Քահանյություն
Նկար
Մելքիսեդեկյան Քահանայության Վերականգնում
Նկար
Եղիան հայտնվում է Կիրթլենդի տաճարում
  • Ո՞ր արտահայտություններն են այս պարբերության մեջ նկարագրում այն հանգամանքները, որոնց ժամանակ այդ հայտնությունները ստացվել են։ («Աղոթքին ի պատասխան», «կարիքի ժամանակ», և «իրական կյանքի իրավիճակներում»)։

Ցույցադրեք թղթի վրա գրված Դուք բառը։ Նշեք, որ Եկեղեցու պատմության անհատների նման, մեզ նույնպես հանդիպում են իրավիճակներ, որոնց ժամանակ մենք աստվածային առաջնորդության կարիքն ենք ունենում։ Հանձնարարեք ուսանողներին նկարագրել այնպիսի իրավիճակներ, որոնց նրանք կհանդիպեն ուսումնական տարվա ընթացքում, որոնց ժամանակ նրանք Տիրոջ առաջնորդությունից միայն կշահեն։ Խնդրեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։

Բացատրեք, որ յուրաքանչյուր հայտնություն, որն ուսանողները կուսումնասիրեն այս տարի, ևս մեկ վկայություն է, որ Աստված իսկապես ապրում է, որ Նա խոսում է իր զավակների հետ և առաջնորդում Իր Եկեղեցին։

  • Ինչպե՞ս կարող են այդ լրացուցիչ վկայություններն օգնել ձեզ, երբ դուք դժվարին կացության մեջ եք։

  • Ըստ նախաբանի վեցերորդ պարբերության ձեր կարդացածի, ի՞նչ պետք է մենք անենք կարիքի դեպքում աստվածային առաջնորդություն ստանալու համար։

Օգնեք ուսանողներին բացահայտել մի սկզբունք վեցերորդ պարբերությունից, գրատախտակին գրելով այս անավարտ նախադասությունը․ Եթե մենք , ապա Տերը կ :

Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, ինչ նրանք սովորեցին այդ նախադասությունը լրացնելով։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանը պետք է ներառի հետևյալ սկզբունքը․ Եթե կարիքի ժամանակ աղոթենք օգնության համար, ապա Տերը մեզ առաջնորդություն կտա։

Հանձնարարեք ուսանողներին բացել նախաբանի չորրորդ և հինգերորդ պարբերությունները։ Ամփոփեք այդ պարբերությունները, բացատրելով, որ դրանք տալիս են Երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման կարևոր իրադարձությունների, այդ թվում՝ Առաջին Տեսիլքի և աստվածային այլ հայտնությունների, Մորմոնի Գրքի թարգմանության, քահանայության իշխանության և բանալիների և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերականգնումի ակնարկը։ Ասեք ուսանողներին, որ նրանք իրենց ուսումնասիրության ժամանակ ավելին կսովորեն այդ սրբազան իրադարձությունների վերաբերյալ։ Բացատրեք, որ այդ աստվածային փորձառությունները պատահեցին, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու այլոք փնտրեցին Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը։

  • Ե՞րբ եք եղել մի իրավիճակում, երբ Տիրոջ օգնության կամ առաջնորդության կարիքն եք ունեցել և ստացել եք այն։

Հանձնարարեք ուսանողներին բացել «Տասներկու Առաքյալների վկայությունը Վարդապետություն և Ուխտեր գրքի ճշմարտացիության վերաբերյալ» բաժինը նախաբանի մեջ։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին երկու պարբերությունները (սկսելով « Հետևաբար, մենք հոժարակամ …»)։ Դասարանին հորդորեք հետևել նրան և գտնել բառեր, որոնք նրանց վրա տպավորություն են գործել։

  • «Տասներկու Առաքյալների վկայությունը Վարդապետություն և Ուխտեր գրքի ճշմարտացիության վերաբերյալ» բաժնից, ո՞ր արտահայտություններն են առանձնացել ձեզ համար։ Ինչո՞ւ:

Ուսանողների պատասխաններից հետո հիշեցրեք նրանց, որ դասի սկզբում նրանց հորդորվել էր ուղիներ փնտրել, որոնցով Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը օգտակար կլինի իրենց կյանքում։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե, իրենց կարծիքով, ինչպես կարող է Վարդապետություն և Ուխտերը դեպի լավը փոխել իրենց կյանքը, և թե ինչ պետք է նրանք անեն դրա համար։

Երբ ուսանողներն ավարտեն գրելը, կոչ արեք նրանց այս ուսումնական տարում ամեն օր աղոթքով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը, որպեսզի նրանք լսեն Փրկչի ձայնը և ստանան Նրանից առաջնորդություն։ Կարող եք ավարտել, կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունն օգնել ձեզ զգալ այդ օրհնությունները ձեր կյանքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ի՞նչ կապ կա Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի միջև։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի միջև կապի մասին.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը միմյանց հետ կապված են որպես հայտնություններ Իսրայելի Աստծո կողմից՝ Իր ժողովրդին Տիրոջ երկրորդ գալստյան համար հավաքելու և նախապատրաստելու նպատակով:…

Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը վկայում են միմյանց մասին։ Դուք չեք կարող հավատալ մեկին և չհավատալ մյուսին։…

Վարդապետություն և Ուխտերը Մորմոնի Գրքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդողների շարունակվող Վերականգման աշխատանքի միջև կապող օղակ է:…

«Մորմոնի Գիրքը մարդկանց մոտեցնում է Քրիստոսին։ Վարդապետություն և Ուխտերը մարդկանց մոտեցնում է Քրիստոսի թագավորությանը, նույնիսկ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցուն ողջ երկրի երեսին» [ՎևՈւ 1.30]: Ես գիտեմ դա։

Մորմոնի Գիրքը մեր կրոնի «պորտաքարն» է, իսկ Վարդապետություն և Ուխտերը գագաթի քարը՝ վերջին օրերի շարունակվող հայտնությամբ: Տերը դրել է Իր հավանության կնիքն ինչպես պորտաքարի, այնպես էլ գագաթի քարի վրա («Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը» Ensign, May 1987, 83)։

Հայտնությունից մինչ հրատարակություն․ Վարդապետություն և Ուխտերի տարբեր խմբագրություններ

1831թ․ նոյեմբերին մարգարե Ջոզեֆ Սմիթը Հայրամում, Օհայո, հանդիպում է երեցների հետ: Խումբը որոշում է կազմել և հրատարակել Մարգարեի ստացած հայտնություններից մի քանիսը։ Նրանք ընտրում են 65 հայտնություններ և վերնագրում այդ ժողովածուն Պատվիրանների Գիրք: 1833թ․ ամռանը այդ ժողովածուի մի մասը հրատարակվում է, սակայն ամբոխը ոչնչացնում է գրեթե բոլոր օրինակները։ Արդյունքում, ներկայումս շատ քիչ օրինակներ են մնացել։ Մեկ այլ խմբագրություն հաստատվեց և հրատարակվեց 1835թ-ին։ Այդ հրատարակությունը պարունակում էր հավատքի դասախոսություններ (տես Վարդապետություն և Ուխտերի նախաբանում) և 103 հայտնություններ։ Այնուհանդերձ, այդ հրատարակությունն առաջինն էր, որը վերնագրված էր Վարդապետություն (դասախոսություններ) Ուխտեր (հայտնություններ)։ (Տես Եկեղեցու պատմություն 2․243–251։)

Եվս մի քանի հրատարակություններ (որոնցից յուրաքանչյուրը նոր հայտնություններ է ավելացնում կամ մի փոքր բարելավվում կազմակերպությունը) տպվում էին պարբերաբար մինչև 1981թ․, երբ Եկեղեցին հրատարակեց եռահատոր ժողովածուի նոր խմբագրությունը անգլերեն լեզվով և ընդլայնված տողատակի ծանոթագրություններով և խաչաձև հղումներով և նոր ցուցիչով։ Այդ ժամանակ Նախագահ Ջոզեֆ Սմիթի 1836թ-ի սելեստիալ արքայության մասին տեսիլքը և Մարգարե Ջոզեֆ Ֆ․ Սմիթի 1918թ-ի մահացածների փրկագնման մասին տեսիլքը, որոնք 1976թ-ին կանոնակարգվել են Եկեղեցու կողմից և ի սկզբանե ավելացվել Թանկագին Մարգարիտում, ավելացվել են Վարդապետություն և Ուխտերի մեջ որպես 137 և 138 բաժիններ։ 1981թ-ի հրատարակությունն ուներ 138 բաժիններ և երկու պաշտոնական հայտարարություն՝ հրովարտակը, որը 1890թ-ին տրվել էր Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի կողմից, և քահանայության հռչակագիրը, որը 1978թ-ին տրվել էր Նախագահ Սպենսեր Վ Քիմբալի կողմից։ 2013թ․ մարտի 1-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց անգլերեն սուրբ գրությունների նոր հրատարակության մասին։ Այդ հրատարակության ճշգրտումների մեծ մասը ուսումնասիրման օժանդակման նյութեր են կամ Վարդապետություն և Ուխտերի վերնագրեր կամ տեքստի մեջ մանր ուղղագրական ուղղումներ։ (Հրատարակությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար տես «Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների համապատասխան բաժնի համարներ»-ի Հայտնությունների համապատասխանության աղյուսակը JosephSmithPapers.org/reference/library։)