Սեմինարիա
Դաս 15․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․66–67; Վարդապետություն և Ուխտեր 6–7


Դաս 15

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․66-67; Վարդապետություն և Ուխտեր 6-7

Նախաբան

1829թ․ գարնանը Մարգարե Ջոզեֆ Սմիթին համակեց Մորմոնի Գիրքը թարգմանելու մի անհետաձգելի զգացում։ Թարգմանելու համար նրա ժամանակը խիստ սահմանափակ էր, քանի որ նա պետք էր աշխատեր ընտանիքին աջակցելու համար։ Էմման և Ջոզեֆի եղբայր Սամուելը օգնում էին նրան ծառայելով որպես դպիրներ, սակայն նրանք չէին կարող նրա համար ողջ օրը գրել։ Թիթեղները Ջոզեֆի տրամադրության տակ էին եղել մեկ ու կես տարուց էլ ավել ժամանակ, և 116 ձեռագիր էջերի կորստյան հետ մեկտեղ, նա միայն մի քանի թարգմանված նյութ ուներ ցույց տալու համար։ Ջոզեֆն աղոթեց Տիրոջը, որ նա ինչ-որ մեկին ուղարկեր, ով կօգներ իրեն թարգմանության գործում։ Ի պատասխան Ջոզեֆի աղոթքի Տերը ուղարկեց Օլիվեր Քաուդերիին՝ ծառայելու որպես դպիր։

Հայտնությունը, գրված՝ Վարդապետություն և Ուխտեր 6 և 7 բաժիններում, տրվել է Օլիվերի ժամանելուց շատ ցանցած։ Վարդապետություն և Ուխտեր 6 իր մեջ պարունակում է խորհուրդ, տրված Օլիվերին, Տիրոջ գործի մեջ նրա դերի մասին։ Վարդապետություն և Ուխտեր 7 իր մեջ պարունակում է Հովհաննես Սիրելիի որոշ գրությունների թարգմանված տարբերակը, որն ուսուցանում է, որ Տերը Հովհաննեսին շնորհել է ըստ իր ցանկության, որպեսզի ապրի և հոգիներ բերի դեպի Հիսուս Քրիստոսը մինչև Երկրորդ Գալուստը։

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․66-67; Վարդապետություն և Ուխտեր 6․1–9

Օլիվեր Քաուդերին դառնում է Ջոզեֆ Սմիթի դպիրը

Նկարեք մի Էլեկտրական լամպ և արևածագ գրատախտակի վրա։

Նկար
Էլեկտրական լամպի գծանկար
Նկար
արևածագի գծանկար
  • Ինչպե՞ս է էլեկտրական լամպի միացնելը տարբերվում արևածագ նայելուց։ (Ուսանողները կարող են առաջարկել բազմաթիվ տարբերություններ, սակայն մատնանշեք, որ մեկի դեպքում դուք լույսը տեսնում եք անմիջապես, իսկ մյուսի դեպքում՝աստիճանաբար։)

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն այդ անալոգիան օգտագործել է, որպեսզի ուսուցանի անձնական հայտնության մասին․ Նա ուսուցանել է, որ երբեմն հայտնությունը տեղի ունենում «շատ արագ, ամբողջությամբ և բոլորը միանգամից [նման է մութ սենյակում լույսը միացնելուն]։ [Սակայն] շատ հաճախ, հայտնությունը ժամանակի ընթացքում գալիս է փոքր քայլերով («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 88)։ Ուսանողներին հանձնարարեք մտածել այն մասին, թե երբ է Տերը պատասխանել իրենց աղոթքներին անմիջապես, և երբ է պատասխանել աստիճանաբար։ Երբ նրանք այսօր ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 6 բաժինը, խրախուսեք նրանց ուշադրություն դարձնել այն ճշմարտությունների վրա, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե երբ է Աստված նրանց հայտնություն տալիս։

Օգնելու համար ուսանողներին հասկանալ այս հայտնության պատմությունը, մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ այս դասի նախաբանի առաջին պարբերությունը։ Այնուհետև, հանձնարարեք բոլոր ուսանողներինմտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․66–67 և բացահայտել, թե ինչպես Երկնային Հայրն օգնեց Ջոզեֆին թարգմանել ավելի արագ։

  • Ի՞նչ արեց Տերը ի պատասխան Ջոզեֆի խնդրանքին, որ ինչ-որ մեկն օգնի նրան թարգմանելու գործում։

Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, բացատրեք, որ Օլիվեր Քաուդերին եկավ Պալմիրա, Նյու Յորքից, որը 140 մղոն հեռու էր, որպեսզի հանդիպի Ջոզեֆի հետ Հարմոնիում, Պենսիլվանիա (տես Եկեղեցու պատմության քարտեզներ, Քարտեզ 1, «Հյուսիսարևելյան Միացյալ Նահանգներ»), և նա ժամանեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ջոզեֆն աղոթեց օգնության համար։

Բացատրեք, որ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Օլիվերը կանչվեց որպես Ջոզեֆի դպիր, Ջոզեֆը մի հայտնություն ստացավ, որի մեջ Տերը խոսում էր Օլիվերի հետ։ Այդ հայտնությունը հասցեագրված էր Օլիվերիի ցանկություններին, և ըստ երևույթին, պատասխանում էր այն հարցերին, որի համար նա աղոթել էր, բայց չէր ասել Ջոզեֆին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6․–6, 8 հատվածները, փնտրելով այն բառերը, որոնք ցույց են տալիս, որ Տերը գիտեր Օլիվերի ցանկությունները։

  • Ի՞նչ են այդ հատվածները և Ջոզեֆին օգնելու համար 140 մղոն ճանապարհ անցած Օլիվերի ջանքերն ասում մեզ Օլիվերի մասին։

Նշում․1–9 հատվածները կրկնվում են Վարդապետություն և Ուխտեր 11-ում մի հայտնություն ուղղված Հայրում Սմիթին, որը ավելի ուշ կքննարկվի այդ դասի ընթացքում։

Վարդապետություն և Ուխտեր 6.10-24

Տերը հավաստիացնում է Օլիվեր Քաուդերիին գործի ճշմարտացիության վերաբերյալ

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Արդյո՞ք երբևէ ստացել եք պատասխան Աստծուց, և ապա ավելի ուշ մտահոգություններ կամ շփոթություն ունեցել այդ պատասխանի հանդեպ։ (Մի քանի ուսանողների հորդորեք կիսվել իրենց փորձառություններով։ Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։ Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 6․10-13 և բացատրեք, որ Տերն ասաց Օլիվեր Քաուդերիին, որ Օլիվերն ունի հայտնության պարգև։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6․14–17, 20 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ուսուցանեց Տերը՝ հայտնություն ստանալու և ճանաչելու վերաբերյալ։

  • Ինչպիսի՞ ճշմարտություններ է Տերն ուսուցանում Օլիվերին՝ հայտնություն ստանալու և ճանաչելու վերաբերյալ։

Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքները։ Կարող եք այդ սկզբունքները թվել գրատախտակին, մինչ մյուս ուսանողները նշում է դրանք։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածներում իրենց համար կարևոր արտահայտությունները։

Երբ մենք ձգտենք ստանալ պատասխաններ Երկնային Հորից, նա մեզ հրահանգներ կտա։

Սուրբ Հոգու միջոցով Տերը կլուսավորի մեր մտքերը։

Աստված գիտի մեր մտքերը և մեր սրտերի մտադրությունները։

Երբ մենք հայտնություն ստանանք, մենք պետք է գանձենք այն մեր սրտերում։

  • Ինչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալ, որ Տերը լսում և պատասխանում է մեր աղոթքներին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Տերը «կլուսավորի մեր մտքերը»: (Կարող եք բացատրել, որ Սուրբ Հոգու միջոցով, Տերը մեզ մտքեր ու հասկացողություն կտա։)

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված գիտի մեր մտքերը և մեր սրտերի մտադրությունները։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գանձիր» Տիրոջ խոսքերը։ (Ուսումնասիրել, խորհել և գործել ըստ այն բաների, որոնք Տերը հայտնում է և վստահել այն հայտնությանը, որը մենք ստանում ենք։)

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6․21-24 հատվածները, և հանձնարարել ուսանողներին փնտրել մեկ այլ եղանակ, որի միջոցով Տերը հաղորդակցվում է մեզ հետ։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից մեկ այլ եղանակի մասին, որի միջոցով Տերը խոսում է մեզ հետ։ (Տերը խաղաղություն է խոսում մեր մտքերին, որպես ճշմարտության վկայություն։ Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները նշեն «խաղաղություն քո մտքին» [ՎևՈւ 6․23]։)

  • Ձեր փորձից կիսվեք, թե ինչպիսի՞ զգացում է դա, երբ Տերը խաղաղություն է խոսում ձեր մտքերին

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են նրանք հայտնություն ստանալ, մատնանշեք, որ երբեմն շատ դժվար է հասկանալ, թե երբ է Տերը խոսում մեզ հետ։ Բացատրեք, որ Երեց Բեդնարն արևածագի անալոգիան մեկ քայլ առաջ է տարել, որպեսզի պարզաբանի, թե ինչպես է հաճախ Տերը խոսում։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Բեդնարի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երբեմն արևը ծագում է ամպամած կամ մառախլապատ առավոտյան: Ամպերով ծածկված լինելու պատճառով դժվար է լինում լույսը տեսնելը և ճշտգրիտ պահը նկատելը, երբ արևը բարձրանում է հորիզոնում, հնարավոր չի լինում:

Նման ձևով շատ անգամներ մենք հայտնություն ենք ստանում` առանց հստակ իմացության, թե ինչպես կամ երբ ենք մենք ստանում հայտնությունը» («Հայտնության Հոգին», 89):

  • Ինչպե՞ս կարող ենք երբեմն անտեսել կամ մերժել մեր աղոթքների Տիրոջ պատասխանները։

  • Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ցանակնում է ավելի լավ հասկանալ, թե երբ է Տերը խոսում իր հետ։

Բացատրեք, որ այդ հայտնությունը ստալուց հետո էր միայն Օլիվերը պատմել Ջոզեֆին «այն գիշեր»-ի մասին, որը Տերը նշել էր Վարդապետություն և Ուխտեր 6․22-ում։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք կարդալ, թե ինչ իմացավ Մարգարե Ջոզեֆը Վարդապետություն և Ուխտեր 6-ի հայտնությունը ստանալուց հետո։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Երբ մենք ստացանք այդ հայտնությունը, Օլիվեր Քաուդերին պատմեց ինձ, որ իմ հոր տուն ճաշի հրավիրվելուց հետո և ընտանիքի հետ թիթեղները իմ կողմից ձեռք բերելու մասին զրուցելուց հետո, այդ նույն գիշեր, երբ պարկեց քնելու, Նա կանչեց առ Տերը, որպեսզի իմանար, թե արդյոք այդ բաներն այդպես էին և Տերը հայտնեց նրան, որ այդ բաները ճշմարիտ էին, սակայն նա այդ դեպքն ամբողջովին գաղտնի էր պահել և ոչ մեկին չէր պատմել այդ մասին։ Այսպիսով, երբ այդ հայտնությունը տրվեց, նա իմացավ, որ աշխաշխատանքը ճշմարիտ է, քանի որ ոչ մի կենդանի էակ չգիտեր հայտնության մեջ վկայակոչվածը, բացի Աստծուց և իրենից» (History of the Church, 1:35)։

Հորդորեք ուսանողներին հիշել, թե երբ է Աստված լուսավորել նրանց մտքերը կամ խաղաղություն տվել նրանց։ Կարող եք հրավիրել նրանց գրի առնել այդ հիշողություններից մի քանիսը։ Հորդորեք նրանց վստահել անցյալում ստացած անձնական հայտնությանը։ Բացատրեք, որ հաջորդ երկու դասերը կօգնեն նրանց ճանաչել իրենց աղոթքների պատասխանները։

Վարդապետություն և Ուխտեր 6.25-37

Տերը պատվիրում է Ջոզեֆին և Օլիվերին թարգմանել և չկասկածել կամ վախենալ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 6․25–31 և բացատրեք, որ Տերն ասել է Օլիվերին, որ եթե նա ցանկանա, նա կարող է ունենալ թարգմանության պարգևը և կանգնել Ջոզեֆի կողքին, որպես Մորմոնի Գրքի վկա։

  • Եթե լինեիք Օլիվերի տեղը, ինչպիսի զգացմունքներ կունենայիք, եթե լսեիք այն պատասխանատվությունը, որը Տերը դնում է ձեզ վրա։

Հանձնարարեք ուսանողներին հիշել, թե երբ են կասկած կամ վախ ունեցել մի ինչ-որ բանի մասին, որը Տերը հանձնարարել է նրանց անել։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6․32–37 հատվածները և փնտրել այն, թե ինչպես է Տերը խորհուրդ տվել Ջոզեֆին և Օլիվերին հաղթահարել կասկածը կամ վախը, մինչ նրանք շարունակում են Նրա աշխատանքը։

  • Ի՞նչ ճշմարտություններ կամ սկզբունքներ այդ խորհրդից կարող ենք կիրառել մեր կյանքում։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ դուք մատնանշել եք, որ եթե մենք նայենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք հաղթահարել մեր կասկածը և վախը։)

  • Որո՞նք են այն մի քանի օրինակները, թե ինչպես մարդը կարող է նայել Քրիստոսին իր բոլոր մտորումներում։

Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել այն փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, Փրկչի մաիսն իրենց գիտելիքն օգնել ե իրենց հաղթահարել կասկածը կամ վախը։ Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 7

Հովհաննես Սիրելիին խոստացված է, որ նա կապրի և հոգիներ կբերի դեպի Քրիստոսը մինչև Երկրորդ Գալուստը։

Նշում․ Որպես փոխակերպված էակ Հովհաննեսի ծառայության մասին ոչինչ հայտնի չէ։ Մի քննարկեք Հովհաննեսի գտնվելու վայրի կամ նրա ձեռքբերումների վերաբերյալ։

Բացատրեք, որ 1829թ․ ապրիլի շուրջ, երբ Օլիվերն օգնում էր Ջոզեֆին թարգմանության հարցում, նա և Ջոզեֆը եկան «տարբեր կարծիքների … Նոր Կտակարանում նշված Հովհաննես Առաքյալի պատմության վերաբերյալ [տես Հովհաննես 21․20–23] … , արդյոք նա մահացել է, թե շարունակում է [ապրել]» (Histories, Volume 1: 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 284)։

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 7․1-3 հատվածները, որպեսզի գտնեք Ջոզեֆի և Օլիվերի հարցի պատասխանը։ (Եթե ուսանողները դժվարանում են գտնել պատասխանը, կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Վարդապետություն և Ուխտեր 7․1–3-ի ամփոփիչ վերնագիրը։)

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 6.14-15։ Ճանաչել աղոթքի պատասխանը

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, նկարագրել է աղոթքի անհրաժեշտությունը և թե ինչպես ճանաչել Աստծո պատասխանները․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Աղոթքի պատասխանը նկատելը կարող է երբեմն շատ դժվար լինել։ Երբեմն մենք անխոհեմորեն փորձում ենք կյանքում առաջնորդվել, հիմնվելով մեր սեփական փորձառության և ունակության վրա։ Մեր կողմից ավելի խելացի կլինի աղոթքով և աստվածային ոգեշնչմամբ փնտրել, իմանալու համար, թե ինչ անել: Մեր հնազանդությունը երաշխավորում է, որ երբ պահանջվի, մենք կարողանանք որակվել աստվածային զորության համար՝ ոգեշնչված գործ իրականացնելու համար:

Մեզանից շատերի նման Օլիվեր Քաուդերին չէր գիտակցել, որ Տերն արդեն իսկ պատասխանել էր իր աղոթքներին:

Եթե դուք զգում եք, որ Տերը չի պատասխանել ձեր աղոթքներին, խորհեք այս սուրբ գրությունների շուրջ [ՎևՈւ 6․14–15], այնուհետև զգուշությամբ փնտրեք փաստեր ձեր իսկ կյանքում, որոնք կվկայեն, որ Նա արդեն իսկ պատասխանել է ձեզ» («Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 47)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը կիսվել է մի մտքով, թե ինչպես ճանաչել անձնական հայտնությունը․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մենք կարող է հրեշտակներ չտեսնենք, երկնային ձայներ չլսենք կամ մեծ հոգևոր տպավորություններ չստանանք: Սակայն մինչ մենք մեծարում ենք մեր ուխտերը և պահում ենք պատվիրանները, մինչ մենք ավելի ու ավելի ենք ջանում հետևողականորեն բարիք գործել և ավելի լավը դառնալ, մենք կարող ենք վստահաբար քայլել, իմանալով, որ Աստված կուղղորդի մեր քայլերը:

Երբեմն հայտնության հոգին կգործի անմիջապես և լիարժեք ձևով, երբեմն աննշան և աստիճանաբար, և հաճախ այնքան մեղմորեն, որ դուք կարող է նույնիսկ չնկատեք դա։ Բայց անկախ միջոցից, որով ստացվում է այս օրհնությունը, դրա տված լույսը կպայծառացնի և կմեծացնի ձեր հոգին, կլուսավորի ձեր հասկացողությունը (տես Ալմա 5․7; 32․28), և կառաջնորդի ու կպաշտպանի ձեզ և ձեր ընտանիքին» («Հայտնության Հոգին» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 90)։