Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 3-7, 10, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.66-67 (Մաս 3)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 3-7, 10, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.66-67 (Մաս 3)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 3–7, 10, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.66–67 (մաս 3) նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 310)

Երբ ուսանողները սովորում էին այն հանգամանքների մասին, որոնք կապված են Մորմոնի գրքի ձեռագրի 116 էջերի կորստի հետ, նրանք պարզեցին, որ Աստծո պլանները հնարավոր չէ խափանել: Երբ ուսանողներն իմացան այն մասին, որ Տերը հանդիմանեց Ջոզեֆ Սմիթին, ով կրկնեց իր խնդրանքը նորից տալ ձեռագրերը Մարտին Հարրիսին, նրանք հասկացան, որ պիտի վախենան Աստծուց ավելի, քան մարդու հորդորներից և, որ եթե մենք հավատարիմ մնանք Տիրոջ պատվիրաններին, Նա կաջակցի մեզ փորձանքի ժամանակ: Երբ թիթեղները վերադարձվեցին Ջոզեֆ Սմիթին, Տերը սովորեցրեց նրան, որ սատանան ցանկանում է կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները, բայց երբ մենք միշտ աղոթենք, մենք ուժ կունենանք հաղթահարելու Սատանային և նրանց, ովքեր ծառայում են նրան:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 4)

Այն պատասխանից, որ տվեց Տերը Ջոզեֆ Սմիթ Ավագի ցանկությանը` իմանալու, թե ինչ է Տերը ցանկանում, որ ինքն անի, ուսանողներն իմացան, որ եթե իրենք ծառայեն Աստծուն իրենց ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, ապա վերջին օրը անմեղ կկանգնեն Նրա առաջ: Նրանք իմացան նաև, որ եթե իրենք ջանասիրաբար աշխատեն ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար, կարող են փրկություն ձեռք բերել նաև իրենց համար: Վերջապես, ուսանողները հայտնաբերեցին այն աստվածային հատկանիշները, որոնցով անհատը պիտի օժտված լինի Տիրոջ գործին աջակցելու համար:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 5)

Երբ Մարտին Հարրիսը փնտրում էր լրացուցիչ վկայություն թիթեղների գոյության մասին, Տերը ուսուցանեց Մարտինին, որ Ինքը կանչել է Ջոզեֆ Սմիթին` հասցնելու Իր խոսքերն աշխարհին, բայց Երեքի Վկայությունը նույնպես կկանգնի որպես Մորմոնի գրքի ճշմարտացիության մասին վկայություն: Ուսանողները սովորեցին, որ եթե նրանք հավատան Տիրոջ բառերին, Հոգին կհաստատի նրանց ճշմարտությունը: Այս բաժինը օգնեց ուսանողներին հասկանալ նաև, որ եթե մենք անկեղծորեն աղոթենք հնազանդությամբ և հավատքով, կարող ենք ստանալ պատասխանները` ըստ մեր արդար ցանկությունների:

Օր 4 (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.66–67, Վարդապետություն և Ուխտեր 6–7)

Տերը կարևոր ճշմարտություններ ուսուցանեց Օլիվեր Քաուդերիին հայտնություններ ստանալու և ճանաչելու վերաբերյալ: Ուսանողները խորհեցին այն բանի վերաբերյալ, թե ինչպես էին այդ ճշմարտությունները վերաբերում իրենց: Բացի այդ, նրանք իմացան, որ Տերը խաղաղություն է բերում մեր մտքերին` որպես ճշմարտության վկայություն։ Ուսանողները սովորեցին նաև, որ եթե նայենք Հիսուս Քրիստոսին հավատքով, կարող ենք հաղթահարել կասկածն ու վախը:

Նախաբան

Այս դասի ընթացքում ուսանողները հիմնականում կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 10 բաժինը, որը հայտնությամբ տրվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին` Մորմոնի գրքի 116 ձեռագիր էջերի կորստից հետո: Այս հայտնությունից առաջ Մորոնին Ջոզեֆ Սմիթից վերցրել էր թիթեղները և Ուրիմն ու Թումիմը և Մարգարեն կորցրել էր թարգմանելու ուժը մի որոշ ժամանակ: Երբ թիթեղները վերադարձվեցին, Տերը պատվիրեց Ջոզեֆին` չվերաթարգմանել թիթեղների այն բաժինը, որը համապատասխանում էր ձեռագրի կորած էջերին: Տերը նաև նախազգուշացնում է Ջոզեֆ Սմիթին` Աստծո գործը խափանելու Սատանայի ծրագրի մասին և ուսուցանում է, թե ինչպես մենք կարող ենք հաղթել սատանային։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 310

Սատանան փորձում է կործանել Ջոզեֆ Սմիթին և խափանել Աստծո աշխատանքը

Խնդրեք ուսանողներից մեկին մեկնաբանել այն հանգամանքները, որոնք ուղեկցում էին 116 ձեռագիր էջերի կորստին։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 3 բաժնից ձեր սովորած նյութից ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը շարունակեց Տիրոջն այդ նույն հարցն ուղղել նույնիսկ այն ժամանակ, երբ նա ստացավ պարզ պատասխան։

  • Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթն ի՞նչ սովորեց այս փորձառությունից:

  • Դուք ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Ջոզեֆ Սմիթի փորձառությունից, որը կարող է օգնել ձեզ, երբ ուրիշները ստիպում են ձեզ անել մի բան, որը ճիշտ չէ:

Ցուցադրեք մի թակարդ (կամ նկարեք այն գրատախտակին)։ Մի քանի ուսանողի խնդրեք ամփոփել իրենց սովորած նյութը Վարդապետություն և Ուխտեր 10 բաժնից այն մասին, թե ինչպես էր սատանան մտադրվել թակարդը գցել Ջոզեֆ Սմիթին կորած 116 ձեռագիր էջերի միջոցով:

Նկար
թակարդի գծանկար

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 10․20–29-ում Տերը խոսում է 116 ձեռագիր էջերը ձեռք բերած մարդկանց վրա սատանայի ազդեցության մասին, և թե ինչպես սատանան կարողացավ թակարդը գցել նրանց։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք զույգի ուսանողներից մեկին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․20–29 հատվածները` փնտրելով, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները սատանայի մտադրությունների վերաբերյալ։ Զույգի մյուս ուսանողին հանձնարարեք կարդալ այդ նույն հատվածները և փնտրել այն ռազմավարությունը, որով Սատանան ցանկանում է իրականացնել իր մտադրությունները։ Երբ ուսանողներն ավարտեն, հրավիրեք նրանց` սովորածով կիսվել իրենց դասընկերոջ հետ: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել սատանայի մտադրությունների մասին Վարդապետություն և Ուխտեր 10.20-29 հատվածներից: (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ սատանան ցանկանում է կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները։ Կարող եք այդ վարդապետությունը գրել գրատախտակին։ Կարող եք առաջարկել նաև, որ 22–23 և 27 հատվածներում ուսանողները նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը։

  • Ըստ այդ հատվածներում ընթերցած նյութի, ինչպե՞ս է Սատանան փորձում կործանել Տիրոջ աշխատանքը և մեր հոգիները։ (Նա օգտագործում է այնպիսի գործիքներ, ինչպես օրինակ` խաբեությունը, բարկությունը, շողոքորթությունը և ստախոսությունը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն հակառակորդի այդ գործիքները իրենց սուրբ գրություններում։)

Օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ այս ճշմարտության կարևորությունը` հրավիրելով նրանց քննարկել հետևյալ հարցերը իրենց դասընկերների հետ (նախքան դասը սկսելը կարող եք այս հարցերը գրել գրատախտակին կամ պատրաստել թերթիկներ):

  • Ի՞նչ վկայություն ունեք, որ սատանան խաբեության, զայրույթի, շողոքորթության և ստի միջոցով փորձում է կործանել Տիրոջ աշխատանքն ու մարդկանց հոգիները։

  • Ինչպե՞ս կարող է Սատանայի մտադրությունների ու մեթոդների վերաբերյալ մեր իրազեկությունն օգնել մեզ խույս տալ նրա թակարդներից։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե Վարդապետություն և Ուխտեր 10.20-29 հատվածներում թվարկված հակառակորդի միջոցներից ո՞ր մեկն են նրանք զգացել կամ տեսել, ինչպես նաև ինչ կարող են նրանք անել, որպեսզի խուսափեն սատանայի թակարդներից:

Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը պատվիրան ու խոստում է տվել, որը վերաբերում է սատանայի ազդեցությունից խուսափելու մեր ջանքերին: Որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․5 հատվածը և խնդրեք դասարանին գտնել թե Տիրոջ պատվիրանը, թե Նրա խոստումը:

Գրատախտակին գրեք հետևյալ մտքերը. Եթե մենք , մենք զորություն կունենանք .

Հարցրեք ուսանողներին. Համաձայն հատված 5-ի, ինչպե՞ս կավարտեիք այս նախադասությունը: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն անպայման շեշտեք, որ եթե մենք անընդհատ աղոթենք, մենք զորություն կունենանք հաղթահարել սատանային և նրա ծառաներին։)

Ուսանողներին խնդրեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 10.38-45 հատվածները: Այնուհետև հրավիրեք որևէ ուսանողի բացատրել, թե ինչպե՞ս Տերը փոխհատուցեց 116 ձեռագիր էջերի կորուստը։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․43 հատվածը, ուշադրություն դարձնելով այն կարևոր ճշմարտությանը, որը Տերը ցանկանում էր, որ Ջոզեֆ Սմիթը հասկանար։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը։ Կարող եք բացատրել, որ խորամանկություն բառը վերաբերում է մարդկանց խաբելու հնարքների օգտագործմանը։)

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է կորցրած ձեռագիրը փոխարինելու Տիրոջ ծրագիրը պարզաբանում այդ ճշմարտությունը։

  • Ինչպե՞ս է ձեզ օգնում իմացությունն այն բանի, որ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 10․44-45 հատվածները` փնտրելով գրատախտակին գրված ճշմարտության հավելյալ ապացույցը։

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 10․44–45 հատվածների, ինչո՞ւ էր Նեփիի փոքր թիթեղների արժեքն ավելի մեծ, քան մեծ թիթեղների Մորմոնի համառոտագրումը, որը գտնվում էր կորած 116 ձեռագիր էջերի մեջ։ (Փոքր թիթեղները պարունակում էին հոգևոր բաների անմիջական նկարագրությունը: Կորած 116 էջերը պարունակում էին պատմական իրադարձությունների համառոտ նկարագրությունը:)

  • Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ Աստված ուղի էր պատրաստել փոխհատուցելու 116 ձեռագիր էջերը, օգնում ձեզ ավելի լիարժեք վստահել Նրան։

Վարդապետություն և Ուխտեր 4-7

Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆի Սմիթին և Օլիվեր Քաուդերիին չկասկածել կամ չվախենալ

Խնդրեք ուսանողներին համառոտ շարադրել մի քանի ճշմարտություններ անհատական հայտնության մասին, որը սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 6 բաժինն ուսումնասիրելիս: Հրավիրեք նրանց խորհել այն փորձառությունների մասին, երբ նրանք զգացել են, որ իրենց միտքը լուսավորվել է կամ խաղաղություն են զգացել մի բանի վերաբերյալ, որի մասին աղոթել են: Հրավիրեք մի քանի ուսանողների` իրենց փորձառություններով կիսվել դասարանի հետ:

Հիշեցրեք ուսանողներին, որ որպես սուրբ գրությունների սերտման Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածի ուսումնասիրության մաս, նրանք գրել էին կարճ ելույթ` նկարագրելով ապրելու ուղիները ըստ այն խորհրդի, որ Տերը տվեց այս հատվածում: Ուսանողներին հրավիրեք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածը: Կարող եք կրկնել սա` օգնելու նրանց մտապահել այս հատվածը: Այնուհետև հրավիրեք մի քանի ուսանողների` ըստ ցանկության, իրենց ելույթով կիսվել դասարանի հետ: Կարող եք ավարտել, կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպե՞ս է Տերը օգնել ձեզ հաղթահարել կասկածը կամ վախը անցյալում։

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 8–9, 11–16)

Ի՞նչ է հայտնության ոգին: Երբ դուք հայտնություն եք ստանում, ինչպե՞ս ենք իմանում, որ դա Աստծուց է: Բացատրեք, որ հաջորդ դասի ժամանակ ուսանողները կիմանան հայտնության սկզբունքների մասին, որոնք կօրհնեն նրանց, երբ նրանք առաջնորդություն փնտրեն Աստծուց իրենց կյանքի ընթացքում: