Սեմինարիա
Դաս 25. Վարդապետություն և Ուխտեր 19.23-41


Դաս 25

Վարդապետություն և Ուխտեր 19.23-41

Նախաբան

Մորմոնի Գրքի տպագրության համար Ի. Բ. Գրանդինի վճարումը երաշխավորելու նպատակով Մարտին Հարրիսը իր ֆերմայի համար գույքային պայմանագիր ստորագրեց 1829թ. օգոստոսին: Վարդապետություն և Ուխտեր 19-ում պարունակվող հայտնության մեջ Տերը հորդորում է Մարտինին իր ունեցվածքից առատորեն բաժին հանել Մորմոնի Գրքի տպագրության համար (տես ՎևՈւ 19.26): Մարտինը, ի վերջո, վաճառեց իր ֆերմայից 151 ակր հողատարածք՝ տպագրության ծախսերը փակելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 19.23-24

Փրկիչը վկայում է, որ կատարում է Հոր կամքը

Դասից առաջ գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ե՞րբ եք արել մի բան, որը գիտեիք, որ ճիշտ էր, սակայն վստահ չէիք կամ անհանգիստ էիք արդյունքի համար:

Սկսեք դասը, հրավիրելով ուսանողներին պատասխանել այս հարցին: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Ուսանողներին բավականաչափ ժամանակ տալուց հետո, տվեք հետևյալ հարցերը:

  • Եթե դուք արել եք մի բան, որը ճիշտ էր, սակայն վստահ չէիք կամ անհանգիստ էիք արդյունքի համար, ի՞նչը կարող էր օգնել ձեզ հավատք ունենալ անել դա, եթե անգամ դա դժվար էր:

  • Արդյո՞ք ձեր մոտեցումը կփոխվեր կախված նրանից, թե ով է խնդրել ձեզ անել այդ դժվար բանը: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

Հիշեցնելու համար ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 19-ի պատմական իրավիճակի մասին, բարձրաձայն կարդացեք դասի նախաբանը: Այնուհետև հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնի նախաբանը և Վարդապետություն և Ուխտեր 19.26, ուշադրություն դարձնելով, թե ով է պատվիրում Մարտին Հարրիսին գրավ դնել իր ֆերման:

  • Եթե լինեիք Մարթինի կարգավիճակում, ինչպե՞ս կօգներ ձեզ իմանալը, որ այս պատվիրանը Աստծուց է եկել։

Բացատրեք, որ Մորմոնի Գրքի տպագրության համար իր ունեցվածքից բաժին հանելը դժվար որոշում էր Մարտին Հարրիսի համար (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 86, 88): Տերը պատասխանեց Մարտինի մտահոգությանը՝ բացահայտելով որոշ բաներ, որոնք նա կարիք ուներ անելու և որոշ բաներ, որոնք նա կարիք ուներ իմանալու: Գրատախտակին երկու սյունակ գծեք և վերնագրեք դրանք Անել և Իմանալ. Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.15 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով այն, թե ինչ էր Տերն ուզում, որ Մարտինը աներ և իմանար։ Երբ ուսանողները քննարկեն իրենց հայտնաբերածը, գրեք նրանց պատասխանները գրատախտակին՝ համապատասխան սյունակում: Վերջնական աղյուսակը պետք է ունենա հետևյալ տեսքը.

Անել

Իմանալ

Սովորել Հիսուս Քրիստոսի մասին

Ականջ դնել Հիսուս Քրիստոսի խոսքերին

Քայլել Հոգու խոնարհության մեջ

Այդ հայտնությունը եկել է Հիսուս Քրիստոսից

Հիսուս Քրիստոսը հնազանդ էր Երկնային Հոր կամքին

Շեշտեք սովորել, լսել և քայլել բառերը «Անել» սյունակում:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի սովորենք Քրիստոսի մասին, լսենք Նրա խոսքերը և հեզությամբ քայլենք Նրա Հոգով: (Կարող եք բացատրել, որ հեզությունը նշանակում է ենթարկվել:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր այդ ամենն իմանալն օգնել Մարտինին ընդունել այդ դժվար որոշումը՝ գրավ դնել իր գույքը Մորմոնի Գրքի տպագրության ֆինանսավորման համար:

Հրավիրեք ուսանողներին մտքում կրկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.23, գտնելով Մարտին Հարրիսին տված Տիրոջ խոստումը:

  • Ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Տերը Մարտին Հարրիսին, որը մենք կարող ենք կիրառել նաև մեր կյանքում: (Երբ ուսանողները գտնեն հետևյալ սկզբունքը, գրեք այն գրատախտակին. Եթե մենք սովորենք Քրիստոսի մասին, ականջ դնենք Նրա խոսքերին և հեզությամբ քայլենք Նրա Հոգով, մենք խաղաղություն կունենանք:)

Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե արդյոք իրենք կամ իրենց ծանոթներից մեկը ուժ են գտել և դժվար որոշումներ կայացրել, որովհետև Հոգին նրանց խաղաղության զգացում է տվել: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ:

  • Ինչպե՞ս կարող է խաղաղության զգացումը օգնել ձեզ ճիշտ ընտրություններ կատարել, եթե անգամ մտահոգված եք, թե ինչպիսին կլինի արդյունքը: (Նախքան ուսանողները կպատասխանեն այս հարցին, կարող եք բացատրել, որ «սուրբ գրություններում խաղաղությունը կարող է նշանակել կամ ազատություն հակասություններից և իրարանցումից, կամ ներքին հանգստություն և սփոփանք, որը ծնվում է Հոգուց, որը Տերը տալիս է իր հավատարիմ Սրբերին» (Guide to the Scriptures, “Peace,” scriptures.lds.org):

Վարդապետություն և Ուխտեր 19.25-35

Տերը պատվիրում է Մարտին Հարրիսին վաճառել իր գույքը Մորմոնի Գիրքը տպագրելու համար

Ասացեք ուսանողներին, որ Տերը Մարտինին լրացուցիչ պատվիրաններ և խորհուրդ տվեց: Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգին քննել Վարդապետություն և Ուխտեր 19.25–35, գտնելով Մարտինին տրված պատվիրանները և խորհուրդը: (Կարող եք առաջարկել, որ նրանք գտնեն և նշեն «Ես պատվիրում եմ քեզ» և «դու չպետք է», «դու պետք է» արտահայտությունները:)

  • Ի՞նչ պատվիրաններ և խորհուրդ տվեց Տերը Մարտին Հարրիսին:

Շեշտեք, որ Տերը հոգ էր տանում Մարտին Հարրիսի համար և նրան հատուկ պատվիրաններ տվեց իր անհատական պայմաններին համաձայն: Մենք չունենք բավականաչափ տեղեկություն հասկանալու համար, թե ինչու Տերը Մարտին Հարրիսին որոշակի պատվիրաններ տվեց: Ինչևէ, Տերը պարզ դարձրեց, թե ինչ կպատահեր, եթե Մարտինն անտեսեր այդ պատվիրանները:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 19.33-ի, ի՞նչ կպատահեր, եթե Մարտինը «անտեսեր» Աստծո պատվիրանները: (Բացատրեք, որ այս համատեքստում, անտեսել նշանակում է ուշադրություն չդարձնել մի բանի, որովհետև դրա արժեքն աննշան է կամ փոքր:)

Հրավիրեք ուսանողներին խորհել որոշ պատվիրանների մասին, որոնք ստացել են Տիրոջից։ Խրախուսեք նրանց մտածել նաև այն պատվիրանների և խորհրդի մասին, որոնք ստացել են անհատապես՝ քահանայության օրհնությունների և քահանայության ղեկավարների միջոցով:

  • Ինչպե՞ս են մեր ստացած պատվիրանները և խորհուրդը վկայում, որ Տերը ճանաչում և սիրում է մեզ:

Հրավիրեք ուսանողներին խորհել որևէ դեպքի մասին, երբ իրենք կամ ինչ-որ մեկն իրենց ծանոթներից թշվառության մեջ է ընկել Աստծո պատվիրաններն անտեսելու պատճառով:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խորհուրդը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Դուք կտեսնեք մարդկանց, ովքեր ընտրում են, թե որ պատվիրանները պահեն, որոնք անտեսեն: Ես սա անվանում եմ ճաշարանային մոտեցում հնազանդությանը: Զանազանելու և ընտրելու այդ սովորույթը արդյունք չի բերի: Այն կտանի դեպի թշվառություն: Պատրաստվելով հանդիպել Աստծուն, անձը պահում է բոլոր Նրա պատվիրանները» («Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային»,“Face the Future with Faith,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 34):

  • Ինչպե՞ս կարող է Երեց Նելսոնի նկարագրած «ճաշարանային մոտեցումը հնազանդությանը» վկայի այն մասին, որ տվյալ անձն անտեսում է Տիրոջ պատվիրանները:

Հավաստիացրեք ուսանողներին, որ ինչպես Տերը ճանաչում էր Մարտին Հարրիսին, այնպես էլ Նա ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին: Եվ ինչպես Նա Մարտինին տվեց պատվիրաններ և խորհուրդ նրան օգնելու համար, Նա մեզ նույնպես օգնում է պատվիրաններով և խորհրդով: Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք իրենք հակված են անտեսելու Տիրոջ պատվիրաններից ոմանք, և կա արդյոք այնպիսի պատվիրան, որին նրանք կարող են ավելի մեծ նվիրումով հնազանդվել:

Վարդապետություն և Ուխտեր 19.36-41

Տերը խորհուրդ է տալիս Մարտին Հարրիսին նրա ծառայության վերաբերյալ

Բացատրեք, որ Մարտին Հարրիսի նման, մենք բոլորս պետք է որոշենք, թե արդյոք ենթարկելու ենք մեր կամքը Հոր կամքին, անգամ երբ այն, ինչ Նա խնդրում է, դժվար է: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ պատմության առաջին մասը.

Նկար
President Thomas S. Monson

«Ծնված լինելով աղքատության մեջ, բայց դաստիարակվելով հավատքով, Խոսե [Գարսիան] պատրաստվեց միսիայի կանչվելու: Ես ներկա էի այն օրը, երբ նա ստացավ երաշխավորագիրը: Այնտեղ կար մի միտք. «Եղբայր Գարսիան կծառայի իր ընտանիքի մեծ զոհաբերության գնով, որովհետև նա մեծ օգնություն է իր ընտանիքի համար: Նա ունի միայն մեկ ունեցվածք՝ թանկարժեք դրոշմանիշերի հավաքածու, որը նա կամենոմ է վաճառել, եթե անհրաժեշտ է, օգնելու ֆինանսավորելու իր միսիան»

«Նախագահ Քիմբալն ուշադիր լսեց, երբ այդ միտքը կարդացին նրան, ապա պատասխանեց. «Թող վաճառի իր դրոշմանիշերի հավաքածուն: Նման զոհաբերությունը օրհնություն կլինի նրա համար»» (“Profiles of Faith,” Ensign, Nov. 1978, 56):

  • Ինչպե՞ս կարող են դժվար որոշումները, ինչպես Խոսեի դեպքում, ավելի հեշտ իրականացվել, եթե մենք արդեն զգացել ենք այս հանգստությունը, որը գալիս է Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու արդյունքում:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.36–41, փնտրելով սկզբունքները, որոնք հավանաբար օգնել են Մարտին Հարրիսին հնազանդ լինել Տիրոջ պատվիրաններին: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց մտքերով: Օգնեք ուսանողներին գտնել Վարդապետություն և Ուխտեր 19.38-ում հետևյալ սկզբունքը. Եթե մենք կատարում ենք Տիրոջ կամքը, Նա մեզ օրհնություններ է տալիս, որոնք ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան երկրի գանձերը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 19.38-ի լուսանցքում:

  • Ինչպե՞ս է այդ սկզբունքը վերաբերում այլ ճշմարտությունների, որոնք սովորեցին այս դասում:

Կարդացեք Նախագահ Մոնսոնի պատմության եզրափակիչ մասը և խնդրեք ուսանողներին լսել, թե ինչպես Խոսեն օրհնվեց նամականիշերի իր հավաքածուն վաճառելու արդյունքում.

Նկար
President Thomas S. Monson

«Ապա փայլող աչքերով և ժպիտը դեմքին այդ սեր տածող մարգարեն ասաց. «Ամեն ամիս Եկեղեցու գլխավոր գրասենյակում մենք հազարավոր նամակներ ենք ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Պահեք այդ նամականիշերը և տվեք դրանք Խոսեին, երբ նա վերադառնա միսիայից: Առանց որևէ վճարի, նա կունենա Մեքսիկայում նամականիշերի լավագույն հավաքածուն»» (“Profiles of Faith,”56):

Մարտին Հարրիսը հնազանդվեց իր ունեցվածքից բաժին հանելու պատվիրանին՝ Մորմոնի Գրքի տպագրությունը ֆինանսավորելու համար, գրավ դնելով և, ի վերջո, վաճառելով իր ֆերմայի 151 ակր հողը: Մարտինի ընտրության շնորհիվ միլիոնավոր կյանքեր օրհնվեցին և կշարունակեն օրհնվել:

Այս դասն եզրափակելով, կարող եք խնդրել ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ իրենք կարող են անել իրենց կամքը Հոր կամքին ավելի լավ ենթարկելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 19։ Մարտին Հարրիսը ֆինանսավորեց Մորմոնի Գրքի առաջին տպագրությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը շեշտել է ավետարանի վերականգնման գործում Մարտին Հարրիսի կարևոր ներդրումը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մարտին Հարրիսի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունենալով, ես տխրում եմ այն փաստից, թե որքան քիչ է նա հիշվում Եկեղեցու անդամների կողմից: Նա արժանի է ավելի լավ բանի, քան լոկ հիշվելու որպես այն մարդը, ով անօրինական ձևով ձեռք բերեց և հետո կորցրեց Մորմոնի Գրքի ձեռագրի առաջին էջերը:

Մարտին Հարրիսի մեծագույն ներդրումներից մեկը Եկեղեցում, որի համար նա պետք է պատվի արժանանա բոլոր ժամանակներում, դա Մորմոնի Գրքի տպագրությունը ֆինանսավորելն էր: 1829թ. օգոստոսին նա գրավ դրեց իր տունը և ֆերման Էգբերտ Բ. Գրանդինին՝ որպեսզի ապահովեր տպագրիչի պայմանագրի վճարումը: Յոթ ամիս անց Մորմոնի Գրքի առաջին 5000 տպագիր օրինակները պատրաստ էին: Ավելի ուշ, երբ գրավի ժամկետը լրացավ, տունը և ֆերմայի մի մասը վաճառվեցին 3000 դոլարով: Այդպես Մարտին Հարրիսը հնազանդ եղավ Տիրոջ հայտնությանը.

«Դու չպետք է անհագ լինես քո սեփական ունեցվածքով, այլ դրանից առատորեն բաժին հանես Մորմոնի Գրքի տպագրության համար։

Վճարիր տպագրիչին պարտավորված պարտքը: Ազատիր քեզ գերությունից» (ՎևՈւ 19.26, 35)» (“The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36):

Վարդապետություն և Ուխտեր 19։ Մարտին Հարրիսը կատարեց Վերականգնման մեջ իր դերը «անձնական մեծ ծախսերի միջոցով»

«Պալմիրայի վաղ բնակիչներից ոչ մեկը, բացի Սմիթերի ընտանիքից, չէր ստացել այդքան շատ մերժումներ և դիմացել այդքան շատ կոպիտ դիտողությունների իր հարևանների կողմից, ինչպես Մարտինը: Եկեք հիշենք, որ Վերականգնման ժամանակաշրջանի վաղ հավատացյալներից ոչ մեկը այդքան մեծ ֆինանսական ներդրում չի ունեցել Մորմոնի Գրքի ի հայտ գալուն աջակցելու հարցում, որքան Մարտինը: Առանց տպագրողի ֆինանսական պահանջները բավարարելու նրա պատրաստակամության Մորմոնի Գրքի տպագրությունը կհետաձգվեր անորոշ ժամանակով: Մարտին Հարրիսի ֆինանսական օգնությունը, որի մասին շատ հաճախ են մոռանում պատմության խառնաշփոթի և մարդկանց անձնական պայքարի մեջ, շատ նշանակալից է: Մարտինը բարձրացվեց օգնելու համար Աստծո մարգարեին, ապահովելով Վերականգնման առաջին հրատարակությունը, և նա կատարեց այդ կարևոր դերը անձնական մեծ ծախսի միջոցով» (Susan Easton Black and Larry C. Porter, “For the Sum of Three Thousand Dollars,” Journal of Book of Mormon Studies, vol. 14, no. 2 [2005], 11):

Վարդապետություն և Ուխտեր 19.33։ Մի անտեսեք Աստծո պատվիրանները

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Եկեղեցու ապահովությունը կախված է պատվիրանները պահելու անդամների պատրաստակամությունից: … Երբ նրանք պահում են պատվիրանները, օրհնություններ են տրվում» (Stephen W. Gibson, “Presidency Meets the Press,” Church News, July 15, 1972, 3):

Երեց Բրուս Ա. Քարլսոնը՝ Յոթանասունից, բացատրել է.

Նկար
Երեց Բրուս Ա. Քարլսոն

«Երբ մենք ընտրում ենք չհնազանդվել պատվիրանին, դա անում ենք, որովհետև (1) համոզել ենք ինքներս մեզ, որ պատվիրանը մեզ չի վերաբերում, (2) մենք չենք հավատում, որ այն կարևոր է, կամ (3) մենք վստահ ենք, որ այն շատ դժվար է կատարելը» («Երբ Տերը պատվիրում է», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2010, 38):

Վարդապետություն և Ուխտեր 19.34: «Բաժին հանիր քո ունեցվածքից»

Մարտին Հարրիսը հավատարիմ էր Տիրոջ հրահանգներին, որոնք տրվել էին Վարդապետություն և Ուխտեր 19-ում, և ազատորեն բաժին հանեց իր ունեցվածքից Մորմոնի Գրքի տպագրությունը ֆինանսավորելու համար: Մարտին Հարրիսը ուներ մոտ 231 ակր հող՝ ֆերմայի համար: 80 ակրը նա տվել էր իր կնոջը՝ Լյուսի Հարրիսին, պահելով իր վերահսկողության տակ 151 ակր: 1829թ. օգոստոսին նա գրավ դրեց այդ 151 ակրը Էգբերտ Բ. Գրանդինին՝ որպես 3000 դոլարի վճարում Մորմոնի Գրքի տպագրության համար: Երբ գրավը ստորագրվեց, Է. Բ․ Գրանդին համարեց, որ վճարումն ամբողջությամբ կատարված է և անմիջապես սկսեց գրքի տպագրության աշխատանքը:

18-ամսյա գրավի պայմանագրի պայմանների համաձայն Մարտին Հարրիսից չէր պահանջվում կանոնավոր վճարումներ կատարել և նա կարող էր մնալ հողի վրա: Նա նաև կարող էր ցանկացած ժամանակ վաճառել այն և ստացված գումարով վճարել Գրանդինին 3000 դոլար գումարը, որը նա նրան պարտք էր: Է․ Բ․ Գրանդինը իրավունք ուներ վաճառել ունեցվածքը կամ փոխանցել գրավը մեկ ուրիշին գրավի ժամանակահատվածի ցանկացած պահի: 1830թ. հոկտեմբերին Է․ Բ․ Գրանդինը վաճառեց գրավը Թոմաս Ռոջերսին, որը հետագայում վաճառեց հողը Թոմաս Լեյքլիին: Քանի որ Է․Բ․ Գրանդինը իրավունք ուներ վաճառել գրավը ցանկացած պահի, նրա ներդրումը ապահովված էր պայմանագիրը ստորագրելու պահից: Այդպիսով, Մարտին Հարրիսի գրավը փակեց Մորմոնի Գրքի տպագրության ծախսերը՝ տպագրության ընթացքի սկզբից ի վեր: (Sես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2012], 86–89:)