Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 20-23 (Մաս 6)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 20–23 (Մաս 6)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 20-23 բաժինները (մաս 6), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 ( Վարդապետություն և Ուխտեր 20.1-36)

Այս դասը շեշտում է Ջոզեֆ Սմիթի կոչումը Աստծո կողմից` կազմակերպել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Այն օգնեց ուսանողներին հասկանալ, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը Վերականգնման ճշմարտացիության վկայությունն է: Ուսանողները նաև հայտնաբերեցին Աստվածագլխի բնույթի և էության մասին հիմնական ճշմարտությունները:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 20.38-67)

Ուսանողները սովորեցին քահանայության պաշտոնները և իմացան, որ երբ Երկնային Հոր որդիները ստանում են քահանայության բարձրագույն պաշտոններ, նրանք ստանձնում են մյուսներին ծառայելու ավելի շատ պարտականություններ և հնարավորություններ: Ուսանողները ուսումնասիրեցին նաև այն պարտականությունը, որով քահանայություն կրողները պիտի սպասավորեն ավետարանի արարողությունները և հսկեն ու ծառայեն Եկեղեցու անդամներին:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–84)

Ուսանողները սովորեցին մկրտության արարողությունների և հաղորդության մասին: Որպեսզի մկրտությունը ճանաչվի Աստծո կողմից, այն պետք է կատարվի պատշաճ իշխանություն կրողի կողմից և պատշաճ եղանակով: Ուսանողները նաև քննարկեցին այն խոստումը, որ եթե հավատարիմ լինեն իրենց մկրտության ուխտերին և արժանիորեն ընդունեն հաղորդությունը, նրանք միշտ կարող են Հոգին իրենց հետ ունենալ:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 21–23)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Եկեղեցու պաշտոնական կազմավորմանն ուղեկցող իրադարձությունները, նրանք սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Աստված ոգեշնչեց Ջոզեֆ Սմիթին` վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Եթե ուսանողներն ականջալուր լինեն մարգարեի խոսքերին, նրանք պաշտպանված կլինեն հակառակորդից և կստանան երկնքի օրհնությունները: Մկրտությունը պետք է կատարվի Աստծո իշխանությունը կրողի կողմից: Երբ մենք ցանկանում են ծառայել Տիրոջը, մենք կարող ենք հատուկ առաջնորդություն ստանալ Նրանից, իսկ Տերը կօրհնի մեզ, երբ մենք հետևենք այն առաջնորդությունը, որ Նա է մեզ տալիս:

Նախաբան

Եկեղեցին կազմակերպվեց այն հայտնությունների հիման վրա, որոնք Տերը տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այս դասն առանձնացնում է Իր մարգարեներին տված Տիրոջ հայտնությունների կարևորությունը:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Տերը կազմավորում է Իր Եկեղեցին

Պատրաստեք ուղեկցող նկարներ երկու տարբեր թղթերի վրա: Ուսանողներին ցույց մի տվեք նկարները, մինչև հետևեք ստորև բերված հրահանգներին:

Նկար
random lines
Նկար
outlines of squares

Ուսանողներին ասացեք, որ ցույց կտաք երկու նկար, և որ նրանք պիտի փորձեն նկարել իրենց տեսածը: Բացատրեք, որ նրանք յուրաքանչյուր նկարը կտեսնեն միայն մեկ վայրկյան, դրա համար էլ նրանք պիտի շատ ուշադիր լինեն: Ցույց տվեք նրանց առաջին նկարը, ժամանակ տվեք նկարելու, իսկ հետո ցույց տվեք երկրորդ նկարը և ժամանակ տվեք նկարելու:

  • Ո՞ր նկարն էր ավելի հեշտ նկարել:

Ցույց տվեք երկու նկարները միաժամանակ: Նշեք, որ երկու նկարներն ունեն գծերի միևնույն քանակը:

  • Ինչո՞ւ էր ավելի հեշտ նկարել երկրորդ նկարը: (Տասներկու գծերը, որոնք տրված էին հասկանալի կարգով, ավելի հեշտ է նկարել:)

  • Ի՞նչ դաս կարող ենք սովորել այս երկու նկարներից:

Բացատրեք որ երբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին, Նա մի քանի հայտնություններ տվեց այն մասին, թե ինչպես պիտի այն կազմակերպվի և ով պիտի առաջնորդի Եկեղեցին:

  • Ունենալով մարգարե և 12 առաքյալ, Եկեղեցում ինչպե՞ս է կարգուկանոն հաստատվում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.1–2 հատվածները, այնուհետև մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 21.1–3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով առաջին քայլերից մեկին, որ Հիսուս Քրիստոսն արեց, որպեսզի կարգուկանոն հաստատի Իր Եկեղեցում։

  • Համաձայն այդ հատվածների, Տերն ի՞նչ արեց, որպեսզի կարգուկանոն հաստատի և օգնի կազմավորելու Իր Եկեղեցին: (Նա կանչեց Ջոզեֆ Սմիթին որպես Մարգարե, նրան պատվիրաններ և ցուցումներ տվեց, թե ինչպես կազմավորել Եկեղեցին:)

Ամփոփեք ուսանողների պատասխանները` գրատախտակին գրելով. Տերն առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին` վերականգնելու Իր Եկեղեցին:

  • Ձեր կարծիքով, մարգարե ունենալն ինչո՞ւ է կարևոր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման համար:

Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, թե ինչպես նրանց ուսումնասիրությունները շաբաթվա ընթացքում օգնեցին ավելի բարձր գնահատել Ջոզեֆ Սմիթին և նրա դերը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման գործում: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն և առաջնորդություն` հիմնելու Տիրոջ Եկեղեցին, և որ Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը կարգի բերեց Իր թագավորությունը երկրի վրա:

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 21․5-6 հատվածը, ուշադրություն դարձնելով այն երեք օրհնություններին, որոնք կտրվեն նրանց, ովքեր կընդունեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը համբերությամբ ու հավատքով: Երբ նրանք կարդան, բացատրեք, որ այս խոստումները վերաբերում են նաև ապրող մարգարեին հետևելուն:

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որոնք տրվում են նրանց, ովքեր ականջլուր են մարգարեի խոսքերին: (Ահա մի եղանակ, որը հաստատում է հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ականջ դնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք հակառակորդից և կստանանք երկնքի օրհնությունները։)

  • Այս օրհնություններն ընդունել կարողանալու համար ինչո՞ւ է կարևոր ականջալուր լինել (ընդունել ու ապրել) մարգարեի խոսքերին և ոչ թե պարզապես լսել դրանք:

  • Դուք կամ որևէ մեկը, ում ճանաչում եք, երբևէ պաշտպանվել եք չարից` հետևելով կենդանի մարգարեի խոսքերին:

Խնդրեք ուսանողներին մտածել ապրող մարգարեի որևէ ուսմունքի մասին, որի կարիքը նրանք գուցե ունեն, որպեսզի ավելի լավ ականջ դնեն կամ ավելի լավ ապրեն: Խրախուսեք նրանց` անել ինչ-որ բան, որպեսզի գործեն ըստ այդ ուսմունքի:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը «Մենք գիտենք, որ …»:

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 20 բաժինը բարձրաձայն կարդացվել է Եկեղեցու վաղ շրջանի համաժողովներում, որը որպես հիշեցում ծառայեց նոր եկեղեցու անդամներին` Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ կարևոր ճշմարտությունների մասին: Ուսանողներին բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կարդալ այդ հատվածներից մեկը և ուշադրություն դարձնել այն վարդապետություններին, որոնք կարող են ներառվել «Մենք գիտենք, որ … » վերնագրի տակ:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց հանձնարարված հատվածները, խնդրեք նրանց ներկայացնել վարդապետությունները, որոնք նրանք առանձնացրել են: Կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին հանդես գալ որպես գրագիր և գրել այդ ճշմարտությունները գրատախտակին, մինչ դասարանի անդամներն առանձնացնեն դրանք։

Ուսանողների առանձնացրած վարդապետությունները կարող են ներառել հետևյալը.

Աստված ապրում է և Նա անսահման, հավերժական և անփոփոխ է (հատված 17):

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ (հատված 18):

Աստված տվեց Իր Միածին Որդուն, որը խաչվեց և հարություն առավ նորից (հատվածներ 21-23):

Բոլորը, ովքեր կհավատան, կմկրտվեն և հավատքով կհամբերեն մինչև վերջ, պիտի փրկվեն (հատվածներ 25, 29):

Երբ ուսանողներն ավարտեն թվարկել այն ճշմարտությունները, որոնք նրանք առանձնացրին այս հատվածներում, խնդրեք նրանց ընտրել մեկը, որը կարևոր է իրենց համար, և որը անձամբ գիտեն, որ ճիշտ է: Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց վկայությամբ այն ճշմարտության մասին, որը նրանք ընտրել էին և բացատրել, թե ինչո՞ւ էր ճշմարտությունը կարևոր նրանց համար:

Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ այսօր քննարկված ճշմարտությունների մասին և ձեր երախտագիտությամբ` Տիրոջ վերականգնված Եկեղեցուն պատկանելու համար:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 24-29)

Ի՞նչ անել, եթե դուք հանդիպել եք ինչ-որ մեկին, ով մարգարե չէր, բայց պնդում էր, որ հայտնություններ է ստանում ողջ Եկեղեցու համար: Հաջորդ բաժնում ուսանողները կուսումնասիրեն, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես լուծեց այս խնդիրը: Ուսանողները կսովորեն նաև Երկրորդ Գալուստի մի քանի նշանների մասին: