Սեմինարիա
Դաս 124․ Վարդապետություն և Ուխտեր 117-118


Դաս 124

Վարդապետություն և Ուխտեր 117-118

Նախաբան

1838 թվականի հուլիսի 8-ին Միսսուրիի Ֆար Վեստ քաղաքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ չորս հայտնություններ, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտերի 117-120 բաժիններում: Վարդապետություն և Ուխտերի 117 բաժնում Տերը պատվիրում է Նյուել Ք․ Ուիթնիին և Վիլյամ Մարքսին արագ կարգավորել իրենց գործերը Կիրթլենդում և միանալ հավատարիմ Սրբերին, ովքեր հավաքվել էին Ֆար Վեստում։ Տերը նաև ասաց, որ Օլիվեր Գրենջերը պետք է լինի Առաջին Նախագահության ներկայացուցիչը Եկեղեցու ունեցվածքը վաճառելիս և կարգավորի Ջոզեֆ Սմիթի գործերը։ Վարդապետություն և Ուխտերի 118 բաժնում, Տերը կանչում է Առաքյալներին` լրացնելու նրանց տեղերը, ովքեր ընկել են և կանչում է Տասներկուսի Քվորումին ծառայելու միսիայում՝ Մեծ Բրիտանիայում։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 117․1-11

Տերը պատվիրում է Վիլյամ Մարքսին և Նյուել Ք․ Ուիթնիին արագ կարգավորել իրենց գործերը և հեռանալ Կիրթլենդից

Ուսանողներին խնդրեք թվել այն պատճառները, թե ինչու որևէ մեկը կարող է տատանվել Տիրոջ պատվիրանին հնազանդվելիս։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին:

Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտերի 117․1 հատվածը և բացահայտել, թե ում էր այդ հայտնությունը տրվել։ Բացատրեք, որ Նյուել Ք․ Ուիթնիին եպիսկոպոս էր Կիրթլենդում։ Նա հաջողակ գործարար էր և իր ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել էր Եկեղեցուն։ 1837թվականի սեպտեմբերի 17-ին Վիլյամ Մարքսը կանչվեց ծառայելու որպես Եպիսկոպոս Ուիթնիի գործակալ։ Նա զբաղվում էր գրքերի առևտրով։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 117.1-3 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերը ինչ հրահանգեց այդ տղամարդկանց անել։ (Կարող եք բացատրել, որ մնալ նշանակում է լինել որևէ տեղում։)

  • Տերն ի՞նչ պատվիրեց Նյուել Ք․ Ուիթնիին և Վիլյամ Մարքսին անել։ (Նա պատվիրեց նրանց արագ կարգավորել իրենց գործերը և հեռանալ Կիրթլենդից։ Նրանք պետք է այդ ճամփորդությունը կատարեին, նախքան տերը ձյուն կուղարկեր երկրի վրա։ Այլ կերպ ասած, նրանք պետք է հեռանային չորս ամսվա ընթացքում։)

Հիշեցրեք ուսանողներին, որ 1838 թվականի ապրիլի 26-ին Տերը պատվիրեց Սրբերին հավաքվել Ֆար Վեստում (Միսսուրի) և այլ տեղերում (տես ՎևՈւ 115․17–18)։ 1838 թվականի հուլիսի 6-ին մի խումբ, որը հայտնի էր Կիրթլենդի ճամբար անունով և բաղկացած էր Կիրթլենդի տարածքի ավելի քան 500 Սրբերից, մեկնեց դեպի Միսսուրի (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 178–79)։

Նշեք, որ երբ մենք կարդանք Վարդապետություն և Ուխտերի 117․4–5 հատվածներում տրված Տիրոջ խոսքերը, մենք կտեսնենք, որ Եպիսկոպոս Ուիթնին և Վիլյամ Մարքսը չափազանց մտահոգված էին Կիրթլենդի Եկեղեցու սեփականությամբ։ Իրենց ծառայության շնորհիվ` որպես եպիսկոպոս և գործակալ, նրանք կարգված էին լինելու տնտեսներ այդ սեփականության վրա։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 4-րդ հատվածը և հրավիրեք ուսանողներին ուշադիր լսել այդ հատվածում հնչած Տիրոջ հարցը։

Գրեք հետևյալը գրատախտակին․ Ի՞նչ է սեփականությունն ինձ համար։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում դա:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 4-րդ հատվածում հնչեցրած Տիրոջ հարցը, հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 117․5–8 հատվածները։ Դասարանին հանձնարարեք փնտրել այն պատճառները, թե ինչու էր Տերն ասել․ «Ի՞նչ է սեփականությունն ինձ համար»։ (Կարող եք բացատրել, որ «Օլահա Շինեհայի դաշտերում» վերաբերում է Ադամ-օնդի-Ահմանի շրջակա տարածքներին, որ գտնվում է Միսսուրիում։)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «տենչում եք … կաթիլ է, և անտեսում եք ավելի ծանրակշիռ բաները»։ (ՎևՈւ 117․8)։ Ինչպե՞ս էր Կիրթլենդի սեփականությունը «կաթիլ» հանդիսանում՝ համեմատած այն օրհնությունների հետ, որոնք Տերը կարող էր տալ Եպիսկոպոս Ուիթնիին և Նախագահ Մարքսին։ (Երբ ուսանողները քննարկեն այդ հարցերը, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Նյութական բաները տենչալը կարող է պատճառ հանդիսանալ ավելի ծանրակշիռ բաների անտեսմանը։)

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանքում ավելի շատ ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք առավել կարևոր են։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 117․10 հատվածը և բացատրեք, որ Ֆար Վեստ հասնելուն պես, Տերը կանչեց Վիլյամ Մարքսին շարունակել ծառայելու որպես Եկեղեցու ղեկավար։ Տերը նաև ասաց, որ եթե Նախագահ Մարքսը «հավատարիմ լինի քիչ բաների վրա» նա ի վերջո «կառավարիչ կլինի շատ բաների վրա» (տես նաև Մատթեոս 25․23

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 117․11 հատվածը և հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ հանդիմանանք տվեց Տերը Նյուել Ք․ Ուիթնիին։ Երբ ուսանողը կարդա այդ հատվածը, բացատրեք որ նիկողայոսականները նույնանուն հնագույն կրոնական աղանդի անդամներ էին։ Նրանք ասում էին, որ քրիստոնյաներ են, սակայն ավետարանի սկզբունքներից հեռացել էին դեպի աշխարհիկ սովորույթները (տես Doctrine and Covenants Student Manual [Church Educational System manual, 2001], 290)։

  • Եթե Նյուել Ք․ Ուիթնին որոշեր կենտրոնանալ Կիրթլենդի սեփականության վրա, այլ ոչ թե հավաքվեր Սրբերի հետ, նրա արարքները ինչպես կնմանվեին նիկողայոսականների արարքներին։

Բացատրեք, որ Կիրթլենդ ուշացած ժամանելու և Միսսուրիի հալածանքների պատճառով Վիլյամ Մարքսը և Նյուել Ք․ Ուիթնին չկարողացան հավաքվել Ֆար Վեստի Սրբերի հետ։ Սակայն նրանք հետևեցին Տիրոջ պատվիրանին և մնացին հավատարիմ, իսկ ավելի ուշ` Իլինոյսի Նավու քաղաքում, միացան Սրբերին, որտեղ Վիլյամ Մարքսը ծառայեց` որպես ցցի նախագահ, իսկ Նյուել Ք․ Ուիթնին ծառայեց` որպես եպիսկոպոս։

Վարդապետություն և Ուխտեր 117․12-16

Տերը Օլիվեր Գրենջերին հանձնարարեց Առաջին Նախագահությանը ներկայացնել Կիրթլենդի գործերի կարգավորումը։

Հրավիրեք ուսանողներին գրատախտակին թվել տարբեր կոչումներ կամ Եկեղեցու հանձնարարություններ, որոնք նրանք հնարավոր է` ստանան։

Բացատրեք, որ Տերը հրամայել էր Օլիվեր Գրենջերին` հեռանալ Ֆար Վեստից և վերադառնալ Կիրթլենդ, որ «լրջորեն պայքարի իմ Եկեղեցու Առաջին Նախագահության փրկագնման համար» (ՎևՈւ 117․13)։ Այդ հանձնարարությունն իր մեջ ներառում էր` վաճառել Եկեղեցու սեփականությունը և կարգավորել Ջոզեֆ Սմիթի գործերը։ Դա կպահանջեր զոհաբերության գնալ Օլիվեր Գրենջերին, ով գրեթե կույր էր։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 117․12–15 հատվածները՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք, համաձայն Տիրոջ խոսքերի, Օլիվեր Գրենջերը կստանար, եթե իրագործեր այդ հանձնարարությունը։

  • Ի՞նչ օրհնություններ կստանար Օլիվեր Գրենջերը։

  • Տերն ինչպե՞ս էր վերաբերվում այն զոհաբերություններին, որոնք Օլիվեր Գրենջերը պիտի կատարեր; (Կարող եք բացատրել, որ «նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը» արտահայտությունը ցույց է տալիս, որ Տերն ավելի շատ մտածում է Օլիվերի զոհաբերության մասին, քան այն գումարի, որ Օլիվերը ձեռք կբերի իր հանձնարարություն կատարելիս։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Զոհաբերությունները, որոնք մենք կատարում ենք Տիրոջը ծառայելիս, սրբազան են Նրա համար։

Անդրադարձեք գրատախտակին գրված կոչումների և հանձնարարությունների ցուցակին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչպիսի զոհաբերություններ են այդ կոչումներն ու հանձնարարությունները պահանջում։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք անենք այն ամենն ինչ կարող ենք, որպեսզի կատարենք որևէ հանձնարարություն կամ ծառայենք մեր կոչմանը։

Բացատրեք, որ Օլիվեր Գրենջերը մահացավ 1841թվականին օգոստոսի 25-ին Կիրթլենդում։ Այդ ժամանակ նա դեռևս գործում էր որպես Առաջին Նախագահության ներկայացուցիչ՝ կարգավորելով նրանց ձեռնարկատիրական գործերը: Չնայած նրան չէր հաջողվում ամբողջությամբ կարգավորել Եկեղեցու գործերը , նա աշխատում էր պահպանել Եկեղեցու շիտակությունը և բարի համբավը ։ Նա հավատարիմ էր Տիրոջը և Մարգարե Ջոզեֆ Սմիթին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ի՞նչ արեց Օլիվեր Գրենջերը, որ նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ»։ Իրականում՝ ոչինչ։ Բանն այն չէր, թե ինչ արեց նա, այլ այն, թե ինչպիսի մարդ էր նա։

Տերը չէր ակնկալում, որ նա կատարյալ լիներ, առավել ևս` գործերի մեջ։

Մենք չենք կարող ակնկալել, որ միշտ հաջողության կհասնենք, բայց մենք պետք է ձգտենք դրան ամբողջ ուժով» (“The Least of These,” Ensign or Liahona, Nov. 2004, 86)։

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են մեր զոհաբերությունները սրբազան Տիրոջ համար, նույնիսկ` երբ մենք ամբողջովին հաջողության չենք հասնում մեր ջանքերի մեջ։

Վարդապետություն և Ուխտեր 118

Տերը նշանակում է նոր Առաքյալների և կանչում է բոլոր Առաքյալներին ծառայել միսիայում

Բացատրեք, որ 1838 թվականի հուլիսի 8-ին Տերը կանչեց չորս նոր Առաքյալների՝ փախարինելու Լյուք Ջոնսոնին, Լայման Ե․ Ջոնսոնին, Վիլյամ Ի․ Մակլելլինին և Ջոն Ֆ․ Բոյնթոնին, ովքեր ուրացել էին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 118․3 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ Առաքյալներն անեին։

  • Տերն ի՞նչ էր պատվիրել, որ Առաքյալներն անեն։

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ են 3-րդ հատվածում նկարագրում , թե Տերն ինչպես էր ցանկանում, որ Առաքյալները քարոզեին ավետարանը։

Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք ավետարանը քարոզենք Տիրոջ ձևով …

  • Ըստ 3-րդ հատվածի, որո՞նք են այն երկու տարբերակները, որոնցով մենք կարող ենք ավարտել այդ նախադասությունը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ավետարանը քարոզենք Տիրոջ ձևով, Նա կապահովի մեր ընտանիքները։) Եթե մենք ավետարանը քարոզենք Տիրոջ ձևով, Նա կպատրաստի ուրիշներին ընդունելու Իր ուղերձը։)

Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել իրենց զգացումներով, թե ինչպես են նրանք օրհնվել իրենց ընտանիքի անդամների ծառայության շնորհիվ։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 118․4–5 հատվածները և բացատրեք, որ Տերը կանչեց Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին, որ «մեկնեն մեծ ջրերի մյուս կողմը» (Ատլանտյան օվկիանոսը)` Իր ավետարանը քարոզելու համար` սկսելով իրենց միսիան Ֆար Վեստի տաճարային հողակտորից։ Նրանք պետք է ծառայեին Մեծ Բրիտանիայում։

  • Ըստ 5-րդ հատվածի, ե՞րբ պետք է առաքյալները մեկնեին միսիա։ Որտեղի՞ց նրանք պիտի մեկնեին։

Բացատրեք, որ այդ հայտնությանը հաջորդող ամիսների ընթացքում հալածանքները Միսսուրիում մեծացան։ Ի վերջո, Սրբերն այդ նահանգից վտարվեցին։ Այդ պայմանները վտանգավոր դարձան Տասներկուսի համար, որպեսզի հանդիպեին Ֆար Վեստում` Տիրոջ պատվիրանն իրագործելու։ Միսսուրիի բազմաթիվ բնակիչներ բացահայտ պարծենում էին, որ կխանգարեն այդ հայտնության իրականացմանը։ Սակայն Սրբերը որոշեցին հնազանդվել Տիրոջ պատվիրանին։ 1839 թվականի ապրիլի 26-ի վաղ առավոտյան Երեցներ Բրիգամ Յանգը, Հեբեր Ս․ Քիմբալը և Օրսոն Պրատը՝ Երեցներ Ջոն Ի․ Փեյջի և Ջոն Թեյլորի հետ միասին, ովքեր վերջերս էին կարգվել Առաքյալներ (տես ՎևՈւ 118․6), գնացին Ֆար Վեստի տաճարային հողակտոր։ (Քվորումի ոչ բոլոր հավատարիմ անդամներն էին կարող ներկա գտնվել այնտեղ։ Օրինակ` Երեց Փարլի Պ․ Պրատը կալանավորվել էր և բանտարկվել` կեղծ մեղադրանքների պատճառով։) Նրանք վերսկսեցին դնել տաճարի հիմքը՝ (տես ՎևՈւ 115․11) տեղադրելով մի մեծ քար` հողակտորի հարավ-արևելյան անկյունում։ Նրանք կարգեցին նաև նոր Առաքյալների՝ Երեցներ Վիլֆորդ Վուդրուֆին (տես ՎևՈւ118․6) և Ջորջ Ա․ Սմիթին, ովքեր լրացրին Տասներկուսի Քվորումի թափուր մնացած տեղերը։ Իրականացնելով Տիրոջ հրահանգները, նրանք հեռացան` չհայտնաբերվելով նրանց կողմից, ովքեր ծրագրում էին կանգնեցնել նրանց։ Վիլլարդ Ռիչարդսը, ով նշված էր Վարդապետություն և Ուխտերի 118․6 հատվածում, Առաքյալ կարգվեց շուրջ մեկ տարի անց՝ 1840 թվականի ապրիլի 14-ին։ (Այդ պատմության մանրամասների համար տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Վիլֆորդ Վուդրուֆ [2004], 139–41։)

Ավարտեք՝ վկայելով այն սկզբունքների մասին, որոնք քննարկվեցին այսօրվա դասի ընթացքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 117․11։ Նիկողայոսականների խումբ

Նիկողայոսականներ բառը գտնվում է Հայտնություն 2․6, 15 հատվածներում։ Որոշ գիտնականներ գտնում են, որ Նիկողայոսականները փորձել են կռապաշտությունը հաստատել վաղ Քրիստոնեական եկեղեցում։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին գրել է, որ Նիկողայոսականները «այն Եկեղեցու անդամներ էին, ովքեր ցանկանում էին պահպանել եկեղեցու իրենց չափանիշները, միևնույն ժամանակ շարունակում էին ապրել աշխարհիկ կյանքով։ Ինչպիսին էլ որ լինեին նրանց հատուկ գործերն ու վարդապետությունները, անունը սկսվեց կիրառվել նրանց համար, ովքեր ցանկանում էին, որ իրենց անունները գրվեն Եկեղեցու գրանցումներում, սակայն չէին ցանկանում իրենց սրտի ողջ կորովով նվիրվել ավետարանի գործին» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 3:446; տես նաև Doctrine and Covenants Student Manual [Church Educational System manual, 2001], 290)։

Վարդապետություն և Ուխտեր 117․16։ Դրամափոխներ

Մինչ Ջոզեֆ Սմիթը կհեռանար Կիրթլենդից, մի խումբ ուրացողներ վերահսկողության տակ էին առել տաճարը։ Տերն այդ մարդկանց կոչեց «դրամափոխներ», ինչպես նրանց, ովքեր պղծել էին Երուսաղեմի տաճարի հիմքերը (տես Մատթեոսի 21․12–13 հատվածներ)։ Նույնիսկ դրանից հետո, Տերը ցանկանում էր, որ «Կիրթլենդի հողի» Իր ծառաները հիշեին տաճարի սրբությունը։

Վարդապետություն և Ուխտեր 118։ Ֆար Վեստից միսիոներների մեկնելու հրամանի իրականացումը

«Վաղ առավոտյան [1839 թվականի ապրիլի 26-ին, երբ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները հանդիպեցին Ֆար Վեստի տաճարի տեղում], Թեոդոր Թըրլին, ով Տասներկուսի հետ գտնվում էր Ֆար Վեստում, հրաժեշտ տալու համար գնաց մի ուրացած անդամի՝ Իսահակ Ռասելի տուն։ Ռասսելը զարմացավ, որ իր ընկերը Տասներկուսի անդամների հետ եղել է Ֆար Վեստում և պապանձվեց, երբ իմացավ, որ մարգարեությունն իրականացել էր» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 226)։