Սեմինարիա
Դաս 156․ Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը


Դաս 156

Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերը

Նախաբան

Քանի դեռ Եկեղեցին շարունակում էր աճել, Տերը ոգեշնչեց Եկեղեցու ղեկավարներին և անդամներին կազմակերպություններ և ծրագրեր իրականացնել Եկեղեցում, որպեսզի Սրբերն օրհնվեն։ Երբ այդ կազմակերպություններից և ծրագրերից մի քանիսը հաստատվեցին, դրանք այդքան էլ անհրաժեշտ չէին, սակայն Եկեղեցու աճին զուգընթաց նրանք ավելի որոշիչ դարձան՝ Իր զավակների համար Տիրոջ փրկության աշխատանքի մեջ։

Ուսուցման առաջարկներ

Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերը օգնում են մեզ նախապատրաստվել և զարգանալ հավերժական կյանքի համար

Դասը սկսեք՝ հրավիրելով ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերը չի ցանկանում մասնակցել Երիտասարդ Կանանց ժողովներին և միջոցառումներին։ Նա ասում է, որ դրանք ուրախ չեն անցնում, և որ դրանք ժամանակի կորուստ են։

Այդ օրինակը բերելով, հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կասեին, որպեսզի օգնեին իրենց ընկերոջը` հասկանալ Երիտասարդ Կանանց ժողովների և միջոցառումների նպատակը։

  • Ի՞նչ կասեիք այն մասին, թե որն է Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց կազմակերպությունների նպատակը։

  • Ինչպե՞ս է կազմակերպության նպատակի իմացությունն օգնում նրանց, ովքեր դրա մասնակիցն են։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մովսեսի 1․39 հատվածը՝ փնտրելով Երկնային Հոր նպատակն այն ամենի մեջ, ինչ Նա անում է։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Ուսանողներին կարող եք հիշեցնել, որ անմահությունը վերաբերում է հարություն առած վիճակում հավերժ մնալուն։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն, անկախ այս կյանքում նրանց ամբարշտությունից և արդարակեցությունից։Հավերժական կյանքը վերաբերում է Աստծո ներկայության մեջ հավերժ ապրելուն և Նրան նմանվելուն։ Ինչպես անմահությունը, հավերժական կյանքը ևս հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Սակայն այն նաև պահանջում է «ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելը» (Հավատո Հանգանակ 1․3

  • Եթե Երկնային Հոր նպատակն անմահությունն ու հավերժական կյանքի իրականացումն է Իր զավակների համար, ապա ո՞րն է Եկեղեցու նպատակը։

Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աջակցում է Երկնային Հորն իրականացնելու հավերժական կյանքն Իր զավակների համար։ Ապա հարցրեք.

  • Որո՞նք են այն եղանակները, որոնցով Եկեղեցին աջակցում է Երկնային Հոր զավակների անմահությունն ու հավերժական կյանքն իրականացնելու գործին։

Բացատրեք, որ Եկեղեցին ունի բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կոչվում են քահանայության օժանդակ կազմակերպություններ և այլ ծրագրեր, որոնք օգնում են մեզ աճել դեպի հավերժական կյանքը։ Հանձնարարեք ուսանողներին նշել դրանցից մի քանիսը։ (Պատասխանները կարող են ներառել՝ Սփոփող Միության, Երիտասարդ Տղամարդկանց, Երիտասարդ Կանանց, Երեխաների Խմբի և Կիրակնօրյա Դպրոցի կազմակերպություններ և ծրագրեր, ինչպիսիք են՝ ընտանեկան երեկոն, Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները։ )

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օգնում մեզ սովորել և զարգանալ ավետարանով, որ մենք կարողանանք ստանալ հավերժական կյանքը, հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խոսքերը։ Բացատրեք, որ հայտարարությունը սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերի մասին է, սակայն սկզբունքը, որն այն ուսուցանում է, կարելի է կիրառել նաև Եկեղեցու մյուս օժանդակ կազմակերպությունների և ծրագրերի վերաբերյալ։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Այդ ծրագրերը սկիզբ առան այն ժամանակ, երբ դրանք հաճելի էին, բայց դրանց անհրաժեշտությունն այդքան էլ չկար։ Նրանց շնորհվել էր ծաղկելու մի ժամանակաշրջան և աճելու ու պատվար դառնալու Եկեղեցու համար:։ Այժմ՝ ամենադժվար ժամին, նրանք գտածո են դառնում ժամանակակից Իսրայելի փրկության համար» (“Teach the Scriptures” [address to CES religious educators, Oct. 14, 1977], 3, LDS.org

  • Ինչպե՞ս է սեմինարիան օգնել ձեզ նախապատրաստվել կյանքի որոշ դժվարություններին։

Բացատրեք, որ Տերը Եկեղեցու բազմաթիվ ծրագրեր ու կազմակերպություններ է ոգեշնչել, որպեսզի նախապատրաստի մեզ կյանքի դժվարություններին և օգնի մեզ առաջադիմել դեպի հավերժական կյանքը։ Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այն օգնությունը, որը նրանք ստացել են Եկեղեցու որոշ կազմակերպություններից և ծրագրերից, դասարանը բաժանեք վեց խմբի։ Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ հարցերի մեկական օրինակ (կամ գրեք դրանք գրատախտակին) և հետևյալ պատմական ակնարկներից մեկը։ Հանձնարարեք ուսանողներին այդ ակնարկներն ուսումնասիրել իրենց խմբերով և պատրաստվել պատասխանելու հարցերին։

Ինչպե՞ս է այդ կազմակերպությունը կամ ծրագիրը սկիզբ առել։

Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն նախապատրաստում մեզ հանդիպելու մեր օրերի փորձություններին և դժվարություններին։

Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այն մեզ օգնում առաջադիմել դեպի հավերժական կյանքը։

Կիրակնօրյա Դպրոց

1849 թվականին Ռիչարդ Բալանթայն անունով Եկեղեցու մի անդամ հասկացավ, որ երեխաներին մի վայր է հարկավոր, որտեղ նրանք կարող են կիրակի օրն ուսումնասիրել ավետարանը։ Մեծ Բրիտանիայում Սրբերն արդեն անց էին կացնում Կիրակնօրյա Դպրոցի դասեր և Եղբայր Բալանթայնը 1849 թվականի դեկտեմբերին, Յուտայում առաջին Կիրակնօրյա Դպրոցի դասը սկսեց Սոլթ Լեյք Սիթիի իր ծխում։ Դրանից շատ չանցած, մյուս ծխերը ընդօրինակեցին այդ նույն սովորույթը, որտեղ յուրաքանչյուրն ուսուցանում էր իր ուսումնական ծրագրով։ 1867թվականին Եկեղեցու ղեկավարները հիմնեցին Դեզերեթ Կիրակնօրյա Դպրոցի Միությունը, որը նպաստեց ուսումնական ծրագրի միանմանությանը։ 1870 թվականի դրությամբ Կիրակնօրյա դպրոցի ավելի քան 200 դասարաններ էին ստեղծվել։ Այսօր ծխերում և ճյուղերում կան բազմաթիվ Կիրակնօրյա դպրոցի դասարաններ։

Երիտասարդ Կանայք

Նախագահ Բրիգամ Յանգը 1869 թվականի նոյեմբերի 28-ին իր դուստրերի հետ հանդիպում ունեցավ իր տանը և խնդրեց նրանց, որ ղեկավարի օրինակ ծառայելով օգնեն իրենց հասակակիցներին վկայություններ ձեռք բերել ավետարանի վերաբերյալ, համեստություն ցուցաբերեն իրենց զգեստներում և արարքներում և խուսափեն աշխարհի միտումներից ու վարքագծից։ 1870 թվականին երիտասարդ կանանց պաշտոնական կազմակերպությունը ստեղծվեց՝ այդ նպատակները խթանելու համար։ Այդ կազմակերպությունն ի վերջո հայտնի դարձավ որպես Երիտասարդ Կանանց փոխադարձ կատարելագործման միություն (ԵԿՓԿՄ), որն ավելի ուշ վերափոխվեց Երիտասարդ Կանայք։ 1970-ականների սկզբնին ղեկավարները ներկայացրեցին Անձնական Զարգացման ծրագիրը։ 1985 թվականին նրանք ներկայացրին Երիտասարդ Կանանց արժեքները և թեմաները:

Երիտասարդ Տղամարդիկ

Երիտասարդ Տղամարդկանց փոխադարձ կատարելագործման միությունը (ԵՏՓԿՄ) ստեղծվեց 1875 թվականի հունիսի 10-ին Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ։ Այդ կազմակերպությունը նպատակ էր հետապնդում զարգացնել երիտասարդ տղամարդկանց հոգևոր և մտավոր կողմերը, ինչպես նաև ապահովել նրանց ժամանցային միջոցառումներով։ 1913 թվականին Եկեղեցին Միացյալ Նահանգներում համագործակցեց Ամերիկայի Բոյ Սկաուտների հետ։ Միջազգային ասպարեզում այլ Սկաուտական ծրագրերի հետ համագործակցություններ ձևավորվեցին հնարավոր վայրերում։ Նաև նախատեսվեց կազմակերպության անունը, որը սկզբում դարձավ Ահարոնյան Քահանայության ՓԿՄ, ապա՝ Ահարոնյան Քահանայություն, իսկ հետո՝ Երիտասարդ Տղամարդիկ։ 2001թվականին Եկեղեցու ղեկավարները ներկայացրին Պարտականություն Աստծո առաջ ծրագիրը։

Երեխաների Խումբ

1877թվականին Աուրելիա Սպենսեր Ռոջերսը «զգաց, որ պետք է ինչ-որ բան արվի հարևան տղաների վարքագծի հետ, ովքեր քաղաքում օր ու գիշեր անկաշկանդ վազում էին։ Նա զգում էր, որ այդ երեխաներից շատերին ուսուցանված չէր գիտելիքի կամ պահվածքի հիմնական սկզբունքները և արժեքները [որպեսզի պատրաստեր նրանց]` առաջ տանելու ավետարանը, կամ նույնիսկ դարձնել նրանց լավ ծնողներ և քաղաքացիներ» (“History of Primary,” lds.org/callings/primary/getting-started/history-of-primary)։ Նա հանդիպեց Էլիզա Ռ․ Սնոուի հետ, ով այդ ժամանակ Սփոփող Միության գերագույն նախագահն էր, և նրանք Նախագահ Ջոն Թեյլորից թույլտվություն ստացան Եպիսկոպոս Ջոն Հեսի ղեկավարությամբ կազմակերպելու Երեխաների խումբը Ֆիրմինգթոնում` Յուտա։ Երեխաների խմբի առաջին ժողովը կայացել է 1878 թվականի օգոստոսի 25-ին, որը բաղկացած էր 224 տղաներից և աղջիկներից; 1880 թվականի Երեխաների Խմբի գերագույն նախագահ է կանչվում և Երեխաների Խմբի դասերը սկսում են կազմակերպվել բազմաթիվ ծխերում։

Սեմինարիաներ և Կրոնի Ինստիտուտներ

1888 թվականին Եկեղեցին հաստատեց Կրթական հիմնական խորհուրդը, Եկեղեցու համալսարանները և ստեղծեց կրոնական դասեր, որպեսզի հոգևոր հիմք և աշխարհիկ ուսուցում ապահովեր նրանց համար, ովքեր չէին հաճախում Եկեղեցու համալսարաններ։ 1912 թվականին Ջոզեֆ Ֆ․ Մերիլը, պրոֆեսոր և Եկեղեցու անդամ, մի ծրագիր է առաջարկում, ըստ որի հանրային դպրոցների ուսանողներին թույլ կտրվեր հաճախել կրոնի դասերին` որպես իրենց ամենօրյա դպրոցի մաս։ Այն կոչվեց սեմինարիա և առաջին դասերը տեղի ունեցան Յուտա Նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Գրանիտ Բարձրագույն Դպրոցում, որտեղ հավաքագրված էին 70 ուսանողներ։ Սեմինարիայի ծրագրի տարածմանը զուգահեռ մի նմանատիպ ծրագիր հաստատվեց քոլեջի տարիքի երիտասարդների համար։ Այն կոչվեց Վերջին օրերի Սրբերի Կրոնի Ինստիտուտ և ինստիտուտի դասերը սկսվեցին 1926 թվականինՄոսկվայում, Այդահո։ 1950-ականների սկզբնին սեմինարիայի վաղ առավոտյան ծրագիրը սկսվեց Կալիֆորնիայում, տնային ուսումնասիրության սեմինարիայի ծրագիրը սկսվեց 1960-ականներին, իսկ սեմինարիաներն ու կրոնի ինստիտուտները շարունակվեցին տարածվել աշխարհով մեկ։

Ընտանեկան երեկո

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ուսուցանել է, որ Եկեղեցու ծրագրերը պետք է լինեն «լրացումը այն բանի, ինչ ուսուցանվում և ասվում է տանը։ Հարյուր երեխայից և ոչ մեկը չի մոլորվի, եթե տան միջավայրը, օրինակը և ուսուցումը համահունչ են Քրիստոսի ավետարանի ճշմարտությանը» (“Worship in the Home,” Improvement Era, Dec. 1903, 138)։ 1909 թվականին Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Գրանիտ ցիցը սկսում է շաբաթական ընտանեկան երեկոյան ծրագիրը, որն ըստ Նախագահ Սմիթի ոգեշնչված ծրագիր էր։ 1915 թվականին Առաջին Նախագահությունը հորդորեց, որ ամենամսյա ընտանեկան երեկոներ ընդունվեին ամբողջ Եկեղեցում։ Առաջին Նախագահությունը խոստացավ․ «Եթե Սրբերը օգտագործեն այս խորհուրդը [պահել ընտանեկան երեկոները], ապա մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կհետևեն դրան: Սերը տան մեջ և ծնողների հանդեպ հնազանդությունը կաճի: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում, և նրանք ձեռք կբերեն զորություն` ճակատամարտելու իրենց պաշարող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ» (in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 4:339)։ Հիսուն տարի անց Եկեղեցին ձեռնարկներ հրատարակեց ընտանիքների համար, որպեսզի ամեն շաբաթ դրանք օգտագործեն ավետարանի ուսուցման համար։ 1970 թվականին Եկեղեցու ղեկավարները երկուշաբթին նախորոշեցին ընտանեկան երեկոների համար և հայտարարեցին, որ ոչ մի այլ միջոցառում չպետք է տեղի ունենա այդ օրը։

Բավարար ժամանակից հետո յուրաքանչյուր խմբի ուսանողներին հորդորեք ամփոփել իրենց նշանակված կազմակերպության կամ ծրագրի պատմությունը և բացատրել քննարկված հարցերի վերաբերյալ իրենց պատասխանները։

Բացատրեք, որ Եկեղեցու յուրաքանչյուր կազմակերպություն կամ ծրագիր սկզբում գործել է ինքնուրույն։ Երբ 1950-ականներին Եկեղեցին մեծապես ընդլայնվեց, Եկեղեցու ղեկավարներն անհրաժեշտություն տեսան գնահատելու, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպությունները համապատասխանում Եկեղեցու նպատակներին։ Նրանք որոշեցին միավորել և համակարգել Եկեղեցու բոլոր կազմակերպությունները և ծրագրերը, ինչպես վարչական, այնպես էլ ուսումնական ծրագրի ընտրության հարցում։ Այդ փոփոխություններն օգնեցին կազմակերպություններին և ծրագրերին ավելի լավ բավարարել աճող Եկեղեցու համալիր կարիքները և զորացնել ընտանիքը։ Այդ փոխկապակցված ջանքերի շնորհիվ Եկեղեցու բոլոր կազմակերպությունները գործում են քահանայության ղեկավարների առաջնորդության ներքո, ովքեր կրում են նախագահելու բանալիները։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Փոխկապակցված ջանքերը Եկեղեցու վարչարարության այն համակարգն է, որտեղ մենք վերցնում ենք Եկեղեցու բոլոր ծրագրերը, բերում դրանք մեկ կիզակետի, փաթեթավորում դրանք մեկ ծրագրաշարի մեջ, շահագործում դրանք որպես մեկ ծրագիր, ներգրավում Եկեղեցու բոլոր անդամներին այդ գործընթացի մեջ և այդ ամենն անում քահանայության առաջնորդության ներքո» (Let Every Man Learn His Duty [booklet, 1976], 2)։

Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Երբ մենք անդամակցում ենք Եկեղեցու կազմակերպություններին և մասնակցում ծրագրերին, մենք ստանում ենք օրհնություններ, որոնք հասանելի են դրանց շնորհիվ։ Ապա հետևյալ հարցերը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել դրանց։

Ինչպե՞ս են Եկեղեցու կազմակերպությունները և ծրագրերն օրհնել ձեր կյանքը։ Ինչպե՞ս է «Պարտականություն Աստծո առաջ» կամ «Անձնական Զարգացում» ծրագրերն օրհնել ձեր կյանքը։

Ինչպե՞ս ավելի լիարժեք կմասնակցեք Երիտասարդ Տղամարդկանց կամ Երիտասարդ Կանանց դասերին։ Կիրակնօրյա Դպրոցի դասերին։ Ընտանեկան երեկոյին։ Սեմինարիայի դասերին։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։ Կարող եք նաև կիսվել ձեր մտքերով այն մասին, թե ինչպես են Եկեղեցու կազմակերպություններն օրհնել ձեր կյանքը և օգնել ձեզ և ձեր ընտանիքին առաջադիմել դեպի հավերժական կյանքը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Սեմինարիայի կարևորությունը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է սեմինարիայի կարևորությունը․

Նկար
President Thomas S. Monson

«Ձեր կիրակնօրյա ժողովներին և շաբաթվա երեկոյան միջոցառումներին հաճախելուց բացի, երբ հնարավորություն ունենաք մասնակցելու սեմինարիային՝ լինի վաղ առավոտյան, թե ազատ դասաժամերին, բաց մի թողեք այդ առիթը։ Ձեզանից շատերը այժմ հաճախում են սեմինարիա։ Թե ինչ կվերցնեք սեմինարիայի դասընթացից, ինչպես նաև կյանքից, կախված կլինի ձեր վերաբերմունքից և ուսուցանվելու ձեր պատրաստակամությունից։ Եղեք խոնարհ և ուսումնատենչ։ Ես երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել դեռահաս տարիքում հաճախել վաղ առավոտյան սեմինարիայի, քանի որ այն մեծ դեր է խաղացել իմ զարգացման և իմ վկայության զարգացման վրա։ Սեմինարիան կարող է կյանքեր փոխել» («Հավատացեք, հնազանդվեք, համբերեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 128)։