Սեմինարիա
Դաս 96. Վարդապետություն և Ուխտեր 90-92


Դաս 96

Վարդապետություն և Ուխտեր 90-92

Նախաբան

1833 թվականի մարտի 8-ին Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 90 բաժնում։ Այս հայտնությունը պարունակում է հրահանգներ` ուղղված Քահանայապետերի Նախագահությանը և հանդիսանում էր «շարունակական քայլ» Առաջին Նախագահության զարգացման գործում (տես բաժնի նախաբանը): 1833 թվականի մարտի 9-ին Ջոզեֆ Սմիթը հետաքրքրվեց` արդյոք նա պետք է ներառի Պարականոն Գրքերը Աստվածաշնչի իր թարգմանության մեջ: Տերը պատասխանեց Ջոզեֆ Սմիթի հարցմանը հայտնության միջոցով, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնում և ասաց, որ կարիք չկար թարգմանել դրանք: Ընդամենը մի քանի օր անց, 1833 թվականի մարտի 15-ին Մարգարեն ստացավ հայտնություն, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 92 բաժնում, հրահանգելով Ֆրեդերիկ Գ Վիլյամսին` Ջոզեֆ Սմիթի խորհրդականներից մեկին, լինել Միացյալ Միաբանության ակտիվ անդամ, որը կազմավորվել էր Եկեղեցու բարօրության և գործարար հարցերը վերահսկելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 90․1-18

Տերը հրահանգներ է տալիս Բարձրագույն Քահանայության Նախագահությանը իրենց պարտականությունների վերաբերյալ:

Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցերը.

  • Ո՞րն է ամենաարժեքավոր նվերը, որ դուք երբևէ ստացել եք: Ինչո՞ւ է այն արժեքավոր:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․1-3 հատվածները և հանձնարարեք դասարանին` փնտրել որևէ արժեքավոր բան, որը Տերը տվել էր Ջոզեֆ Սմիթին։

  • Ի՞նչ էր կրում Ջոզեֆ Սմիթը: (Աստծո արքայության բանալիները, որը նշանակում է նախագահության իրավունքները կամ այն իշխանությունը, որ Աստված տալիս է մարդուն` կառավարելու և ղեկավարելու Իր թագավորությունը երկրի վրա:) Ինչո՞ւ է այն արժեքավոր:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90.4-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Տերը ինչ զգուշացում տվեց Սրբերին։ (Կարող եք բացատրել, որ հատվածներ 4-5-ում հանդիպող պատգամներ բառը վերաբերում է Իր մարգարեների միջոցով Աստծո տված հայտնություններին։)

  • Ի՞նչ զգուշացում տվեց Տերը Ջոզեֆ Սմիթին։ Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այս զգուշացումից: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թեթև բան համարենք հայտնությունները, որոնք Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով, մենք կսայթաքենք և կընկնենք: Կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում թեթև բան համարել այն հայտնությունները, որոնք Տերը տալիս է Իր մարգարեների միջոցով: Որո՞նք են հայտնությունների այն մի քանի օրինակները, որոնք մարդիկ կարող են փորձել թեթև բան համարել:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․6 հատվածը, փնտրելով, թե ուրիշ էլ ո՞ւմ մասին Տերն ասաց, որ պետք է կրի արքայության բանալիները։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

Բացատրեք, որ 1833 թվականի մարտի 18-ին`բաժին 90-ի հայտնությունը տալուց տասն օր անց, Ջոզեֆ Սմիթը ձեռնադրեց Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` որպես խորհրդականներ Բարձրագույն Քահանայության Նախագահությունում, որը հետագայում պիտի կոչվեր Եկեղեցու Առաջին Նախագահություն:

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք մենք սովորել հատված 6-ից: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը. Առաջին Նախագահությունը կրում է Աստծո արքայության բանալիները երկրի վրա: Համոզվեք, որ ուսանողները հասկանան, որ չնայած Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները, Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով կարող է հայտնություն ստանալ Եկեղեցու համար:)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 90․7-10 բացատրելով, որ Առաջին Նախագահությանը հրահանգվեց պատրաստել Մարգարեների Դպրոցի անդամներին` քարոզելու ավետարանը աշխարհով մեկ։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․11-ը և մտածել, թե ինչպե՞ս է այս հատվածն իրագործվում այսօր: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:

Դուք կարող եք նաև ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 90.12–18-ը: Այս հատվածներն ուսուցանում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և իր խորհրդականները պետք է կարգի դնեին Եկեղեցու գործերը:

Վկայեք, որ Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները և կիսվեք նրանց խոսքերը լսելու կարևորության մասին ձեր զգացումներով:

Վարդապետություն և Ուխտեր 90․19-37

Տերը հրահանգում է Սիոնի Սրբերին

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 90 բաժնում տրված հայտնությունը, նա և Եկեղեցու մյուս ղեկավարները գտնվում էին դժվարին իրավիճակում Եկեղեցու ֆինանսական միջոցների սղության պատճառով:

  • Ի՞նչ եք անում դուք, երբ հանգամանքները վատ են դասավորվում ձեր կյանքում:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 90.19-37 հատվածները պարունակում են Տիրոջ հրահանգները Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին այն մասին, թե ինչպես վարվել դժվար իրավիճակներում, որոնց հետ նրանք բախվում են: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90.24 հատվածը: Դասարանին հրավիրեք` հետևել նրան և գտնել այն խորհուրդը, որը կարող է սփոփել այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվարին իրավիճակում։

  • Հատված 24-ում տրված ո՞ր խորհուրդը կարող է սփոփել այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվարին իրավիճակում։ Ինչպե՞ս կձևակերպեիք Տիրոջ ուղերձը այս հատվածում` որպես սկզբունք։ (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ջանասիրաբար փնտրենք, միշտ աղոթենք, հավատանք և պահենք մեր ուխտերը, բոլոր գործոնները միասին կաշխատեն մեր օգտին: )

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ բոլոր գործոնները միասին կաշխատեն մեր օգտին:

  • Ե՞րբ եք ջանացել հավատարիմ մնալ դժվարին ժամանակների ընթացքում և զգացել, որ օրհնվել եք արդյունքում:

Բացատրեք, որ Եկեղեցու անդամներից մեկը, ով մեծ հավատարմություն է ցուցաբերել դժվար ժամանակներում, եղել է Վիեննա Հագուեսը: Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ տեղեկությունը Վիեննա Հագուեսի մասին։ Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 90․28-31 հատվածները միասին, և բացահայտել այն հատուկ հրահանգները, որոնք Տերը տվել է Վիեննային։ Ապա խնդրեք նրանց` ուսումնասիրել իրենց բաժանված նյութը և փնտրել, թե ինչպես էր Վիեննան հավատարիմ Եկեղեցուն:

Վիեննա Հագուեսը վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերի հավատարմության օրինակ է: Նա ծնվել է 1787 թվականի հունիսի 10-ին: ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում միսիոներներին հանդիպելուց հետո, նա ուղևորվեց Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաք 1831 թվականին: Նա այնտեղ մնաց մեկ ու կես ամիս և մկրտվեց: Տուն վերադառնալուց հետո Վիեննան օգնեց Եկեղեցի բերել իր ընտանքի մի քանի անդամների: Հետո նա «կարգավորեց իր գործերը և վերադարձավ Կիրթլենդ` իր հետաքրքրություններն ընդմիշտ Եկեղեցու հետ կապելու համար» (“Home Affairs,” Woman’s Exponent, July 1, 1878, 21): 1833 թվականին նա Եկեղեցուն նվիրաբերեց իր ողջ սեփականությունը` ներառյալ 1,400 դոլար, այնպիսի ժամանակ, երբ փողի խիստ կարիք կար: Ապա նա ուղևորվեց Միսսուրի` ստանալու իր ժառանգությունը Սիոնում: Սակայն իր ժամանումից շատ չանցած, նա հալածանքների ենթարկվեց Սրբերի հետ միասին: Միսսուրիի իր տնից դուրս քշվելուց հետո նա զբաղվում էր հիվանդներով Սիոնի Ճամբարում: Հեբեր Ս. Քիմբալը գրել է. «Ես մեծ բարություն ստացա Քույր Վիեննա Հագուեսից, ով հոգում էր իմ և իմ եղբայրների կարիքները, թող Տերը հատուցի նրան իր բարության համար» (“Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, Mar. 15, 1845, 839–40):

Մինչ Վիեննան Միսսուրիում էր, ամուսնացավ Դանիել Շերերի հետ: Նա ուղևորվեց արևմուտք` դեպի Յուտա 1847 թվականին, և 60 տարեկան հասակում իր սեփական ֆուրգոնով կտրեց անցավ հարթավայրերը: Նա հիմնվեց Սոլթ Լեյք Սիթիում և իր կյանքի մնացած մասը տքնաջան աշխատեց` վաստակելով իր ապրուստը և ուսումնասիրելով սուրբ գրությունները: Վիեննան մահացավ 1884 թվականի փետրվարի 7-ին, 96 տարեկան հասակում: Նրա մահախոսականում գրված էր. «Նա հավատարիմ էր իր ուխտերին և Ավետարանի վերականգնումը համարում էր անգին գանձ» (“In Memoriam,” Woman’s Exponent, Mar. 1, 1884, 152): (Տես նաև` Susan Easton Black, “Happiness in Womanhood,” Ensign, Mar. 2002, 12–14:)

Երբ զույգերն ավարտեն ընթերցումը, քննարկեք հետևյալ հարցերը դասարանի հետ.

  • Ինչպե՞ս Վիեննա Հագուեսը կատարեց Տիրոջ տված հրահանգները: Ի՞նչն է ձեզ գրավում Վիեննա Հագուեսի գործողություններում:

  • Ի՞նչ սովորեցիք Վիեննա Հագուեսի մասին ձեր կարդացածից:

Վարդապետություն և Ուխտեր 91

Փրկիչը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին` չթարգմանել Պարականոն Գրքերը

Եթե հնարավոր է, ցուցադրեք մի քանի տարբեր գրավոր տեղեկությունների աղբյուրներ, ինչպես օրինակ` գիրք, լրագիր կամ ամսագիր, կամ շարժական կապի սարք:

  • Ինչպե՞ս կարող եք դուք իմանալ` արդյո՞ք ձեր կարդացած աղբյուրը հավաստի է:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնում գրանցված հայտնությունը ուղղորդեց Ջոզեֆ Սմիթին` ինչպես տարբերել, արդյոք իր կարդացածը ճիշտ էր, թե սխալ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ բաժնի նախաբանը: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե ինչ էր անում Ջոզեֆը այն ժամանակ, երբ ստացավ այս հայտնությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

Բացատրեք, որ Պարականոն Գրքերը հրեա ժողովրդի սուրբ գրքերի հավաքածու է, որոնք ի սկզբանե ներառված էին Հրեական Աստվածաշնչի (Հին Կտակարանի) մեջ, բայց ընդգրկված էին Աստվածաշնչի հունարեն թարգմանության մեջ` Քրիստոսի ժամանակից քիչ առաջ: Գրքերից մի քանիսը միմյանց են կապում Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև ընկած ժամանակաշրջանը: Երբ վաղ շրջանի քրիստոնյաները հավաքում էին Աստվածաշնչի գրքերը դարեր անց, նրանք ընդգրկեցին նաև Պարականոն Գրքերը, բայց հարցեր առաջացան, արդյո՞ք նրանք հանդիսանում էին սուրբ գրությունների մաս: Աստվածաշնչի այն օրինակում, որն օգտագործում էր Ջոզեֆ Սմիթը իր ոգեշնչված թարգմանությունը ստեղծելու համար, ընդգրկված էին Պարականոն Գրքերը: Սակայն, քանի որ Պարականոն Գրքերի օրինականությունը հարցականի տակ էր, Ջոզեֆը հարցրեց Տիրոջից, արդյո՞ք Աստվածաշնչի իր թարգմանությունը պետք է ընդգրկի այդ գրքերը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ իմացավ Պարականոն Գրքերի մասին։ (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ ընդմիջարկումը մի նյութ է, որը տեղադրվում է ձեռագրի մեջ, երբեմն հանգեցնելով հիմնական տեքստի աղավաղմանը:)

Երբ ուսանողները կարդան իրենց գտած նյութը, նրանցից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91.4-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպե՞ս կարող էր Ջոզեֆ Սմիթն իմանալ, թե ի՞նչն էր ճշմարիտ Պարականոն Գրքերում։

  • Ինչպե՞ս կարող էր Ջոզեֆն իմանալ, թե ի՞նչն էր ճշմարիտ Պարականոն Գրքերում։

  • Ինչպե՞ս կարող է հատվածներ 4-6-ը օգնել հասկանալ այն, ինչ կարդում ենք։ (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, արդյո՞ք մեր կարդացածը ճիշտ է:)

Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել այն փորձառությամբ, թե երբ են նրանք զգացել, որ Սուրբ Հոգին հաստատում է, որ իրենց կարդացած նյութը ճիշտ է:

Վարդապետություն և Ուխտեր 92

Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պետք է ընդունվի Միացյալ Միաբանության մեջ:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 92 բաժնում պարունակվող հայտնությունը հրահանգում էր Եկեղեցու ղեկավարներին, ովքեր Միացյալ Միաբանության (նաև Միացյալ Կարգ) մաս էին հանդիսանում, ընդունել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին Միաբանության մեջ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 92.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել, թե ինչպես էր Տերը ցանկանում, որ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը գործեր` որպես միաբանության անդամ: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պիտի լիներ «գործունյա անդամ»։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լինեք Եկեղեցու գործունյա անդամ այսօր:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել հատված 2-ից, հավատարիմներին խոստացված օրհնությունների մասին։ (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք Տիրոջ պատվիրաններին, ապա մենք օրհնված կլինենք ընդմիշտ:)

Դասն ամփոփեք` բերելով ձեր վկայությունը այս դասին հայտնաբերված վարդապետությունների և սկզբունքների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 90.24: «Փնտրեք ջանասիրաբար»

Տերը հորդորեց Սրբերին. «Ջանասիրաբար փնտրեք, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 90.24): Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է, որ այս խորհուրդը հատկապես իմաստալից է եղել Եկեղեցու սկզբնական շրջանի ղեկավարների համար, ովքեր «քիչ կամ ընդհանրապես փորձ չունեին Եկեղեցու ղեկավարման գործում», և ովքեր բախվում էին բարդ մարտահրավերների հետ այն ժամանակ, երբ այս հայտնությունը տրվեց (Stand Ye in Holy Places: Selected Sermons and Writings of President Harold B. Lee [1974], 197): Նա լրացուցիչ բացատրեց, թե ինչ է նշանակում «ջանասիրաբար փնտրել»:

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Ջանասիրություն նշանակում է աշխատասեր, այսինքն` ծույլ, անհոգ, անտարբեր բառերի հականիշը: Այլ կերպ ասած, նրանք պետք է ձգտեն իմանալ Եկեղեցու վարդապետությունը, ինչպես նաև իմանալ այն հրահանգները, որոնք տրվել են Եկեղեցու ընթացակարգերի վերաբերյալ» (Stand Ye In Holy Places, 198):

Վարդապետություն և Ուխտեր 90․25-27։ «Արդյո՞ք Սրբերը պետք է «փոքր» պահեին իրենց ընտանիքները»:

Վարդապետություն և Ուխտեր 90.25-27 հատվածներում Տերը զգուշացնում է Իր ծառաներին` հատկապես Մարգարեի հորը, որ նրանց ընտանիքները փոքր լինեն, որպեսզի Եկեղեցու կողմից նրանց հատկացվածը չօգտագործվի ոչ արժանավորների կողմից (հվ. 25), ովքեր հակված էին օգտվել իրավիճակից: Երբ Տերը խորհուրդ է տալիս, որ նրանց ընտանիքները լինեն փոքր, նա նկատի չունի նրա անմիջական զավակներին, այլ այցելուներին և ձրիակերներին, ովքեր միտում ունեին օգտվել եղբայրների հյուրընկալ տներից և բաց սրտերից: Եղբայրները չպետք է խանգարեն Տիրոջ գործն իրականացնելիս, եթե նրանք հետևեն այս խնդրին» (Sidney B. Sperry, Doctrine and Covenants Compendium [1960], 462; տես նաև Վարդապետություն և Ուխտեր, Ուսանողի Ձեռնարկ 2nd ed. [Church Educational System manual, 2001], 214):

Վարդապետություն և Ուխտեր 91․4-6։ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե արդյո՞ք այն, ինչ մենք կարդում ենք` ճիշտ է:

Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշխարհի պատմության մեջ մենք երբեք չենք կարողացել ավելի հեշտությամբ օգտվել տեղեկատվությունից. դրա մի մասը ճշմարիտ է, մի մասը` կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ:

Հետևաբար, պատմության մեջ երբևէ այդքան կարևոր չի եղել սովորել, թե ինչպես ստույգ տարբերել ճիշտը սխալից:…

Սուրբ Հոգին հայտնող է: Նա է Մխիթարիչը, ով սովորեցնում է մեզ « բոլոր բաների ճշմարտությունը. որը գիտի բոլոր բաները, և ունի ողջ զորությունը՝ համաձայն իմաստության, ողորմության, ճշմարտության, արդարադատության և դատաստանի» [Մովսես 6.61]:…

Ճշմարտության վկան Սուրբ Հոգու կողմից մատչելի է բոլորին` ամեն տեղ` ամբողջ աշխարհով: Բոլոր նրանք, ովքեր ձգտում են իմանալ ճշմարտությունը, ովքեր քննում են այն իրենց մտքում [տես ՎևՈւ 9.8], և ովքեր «կհարցնեն մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, կիմանան ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ [Մորոնի 10.4]»: (Ի՞նչ է ճշմարտությունը: [Church Educational System devotional address, Jan. 13, 2013], 3, 6; speeches.byu.edu).