Սեմինարիա
Դաս 149․ Վարդապետություն և Ուխտեր 136․19-42


Դաս 149

Վարդապետություն և Ուխտեր 136․19-42

Նախաբան

Բրիգամ Յանգը 1847թվականի հունվարին Նեբրասկա նահանգի Վինթեր Քվորթերսում, հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնում։ Այս դասը քննարկում է Վարդապետություն և Ուխտերի 136․19-42 հատվածները, որն ընդգրկում է Սրբերին տված Տիրոջ ցուցումներն այն մասին, թե ինչպես միասին աշխատել և ինչպես ստանալ Նրա պաշտպանությունը դեպի արևմուտք ընկած ճամփորդության ընթացքում ։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 136․19-29

Տերը ցուցումներ է տալիս Սրբերին, թե ինչպես գործել իրենց ճամփորդության ժամանակ

Սկսեք դասը`տալով հետևյալ հարցերը.

  • Դուք ի՞նչ հնարավորություններ ունեք խմբի ներսում տարբեր մարդկանց հետ շփվելու համար։ (Պատասխանները կարող են ներառել՝ ընտանիքները, քահանայության քվորումները և Երիտասարդ Կանանց դասարանները, սպորտային թիմերը, դպրոցի դասարանները և աշխատակազմը։)

  • Որո՞նք են խմբի ներսում այլ մարդկանց հետ աշխատելու դրական կողմերը։

Բացատրեք, որ երբ 1846 թվականի սկզբներին Սրբերին ստիպեցին հեռանալ Նավուից և ճանապարհվել արևմուտք, շատերը պատրաստ չէին ճամփորդությանը։ Ի սկզբանե Սրբերը տարածվեցին բազմաթիվ մղոնների վրա, որը նվազեցրեց միմյանց օգնելու նրանց կարողությունը։ Մեկ տարի անց Վինթեր Քվորթերսում ստացած Բրիգամ Յանգի հայտնության մեջ Տերը ցուցումներ է տալիս Սրբերին կազմակերպվել, որպեսզի ճամփորդության ժամանակ կարողանային օգնել միմյանց։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․2, 8–10 հատվածները և կիսվել, թե ինչպես է Տերը հրահանգել Սրբերին օգնել միմյանց։

Նշեք, որ չնայած խմբերում աշխատելը հնարավորություն է տալիս օգնել միմյանց, այն նաև կարող է դժվարություններ ստեղծել։

  • Ձեր փորձից ելնելով, որո՞նք են խմբերում աշխատելու դժվարությունները։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․19–27 հատվածները: Խնդրեք նրանց փնտրել Սրբերին տված Տիրոջ ցուցումները՝ միասին ճանապարհորդելիս և աշխատելիս։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, դասարանին տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր բացահայտած ի՞նչ ցուցումներ կօգնեն Սրբերին միասին ճանապարհորդել և աշխատել։ Ձեր կարծիքով, ինչու՞ են անհրաժեշտ այդ ցուցումները։

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այդ ցուցումները ուրիշների հետ շփվելիս և աշխատելիս։

  • Որո՞նք են այն հետևանքները, երբ մարդիկ չեն հնազանդվում այդ խորհրդին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․23–24 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան։ Միգուցե անհրաժեշտ լինի բացատրել, որ Տերը ցուցում տվեց Սրբերին` «վերջ տվեք հարբեցողությանը» նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք ստացան Իմաստության Խոսքը։ Հիշեցրեք ուսանողներին, որ Սրբերն աստիճանաբար էին առաջընթաց գրանցում Իմաստության Խոսքը պահելիս։ Երբ Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնի հայտնությունը տրվեց, Վերջին Օրերի Սրբերին չէր արգելվում զերծ մնալ բոլոր ալկոհոլային խմիչքներից, ինչպես այսօր մեզ է արգելվում։

  • Ըստ 24-րդ հատվածի, մեր խոսքերը ի՞նչ պետք է անեն մեզ շրջապատողներին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մեր խոսքերը պետք է շենացնեն մյուսներին։ Կարող եք բացատրել, որ շենացնել նշանակում է ինչ-որ մեկին հոգևոր և էմոցիոնալ առումով ամրապնդել։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ սրբերը միասին ճամփորդելիս օգտագործեին շենացնող խոսքեր։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը խոսքեր է օգտագործել ուրիշին շենացնելու համար։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ բառեր կարող են օգտագործել իրենց շրջապատի մարդկանց շենացնելու համար։

Երկու ուսանողների հանձնարարեք հերթով կարդալ իրենց ճանապարհին Սրբերի հետ պատահած հետևյալ փորձառություններից որևէ մեկը։ Հրավիրեք դասարանին մտածել այդ հավատարիմ Սրբերի բնավորության մասին։

Մերի Էն Վեստոն Մոն գրել է․

«Մեզ կանչեցին մեր խմբի երկու անդամներին հուղարկավորելու համար, ովքեր այս առավոտ մահացան խոլերայից՝ Բրաուն անունով մի մարդու, և մի երեխայի։ Ճամբարում ավելի շատ հիվանդներ կային։ Ամբողջ օրը գտնվել էինք Փլեյթ Ռիվերի տարածքում։ Ճանապարհորդեցինք 15 մղոն և ճամբարեցինք Սոլթ Քրիկում։ Շատ չանցած խմբի անդամներից մեկի երեխան ևս մահացավ։ Նրան հուղարկավորեցին մթնշաղին, առվի ափին։ Շատ հիվանդներ կային։ Տխուր էինք, որ մեր բարեկամներին թաղում էինք ճանապարհներին։ Եղանակը շատ շոգ էր» (Mary Ann Weston Maughan journal, 3 vols., June 21, 1850, 2:1, Family History Library, Salt Lake City; spelling, capitalization, and punctuation modernized)։

Քլարիսա Յանգ Սփենսերը (Բրիգամ Յանգի դուստրը) գրել է․

«Մեր հոր` որպես ղեկավարի, ամենաակնառու հատկանիշներից մեկն այն եղանակն էր, թե նա ինչպես էր հոգ տանում իր ժողովրդի աշխարհիկ և հոգևոր բարեկեցության համար, ինչպես նաև՝ առաջնորդում նրանց իրենց հոգևոր կարիքներում։ Հարթավայրի մեծ գաղթի ժամանակ, երբ բոլորը` բացի առավել տկարներից, քայլում էին ճանապարհի մեծ մասը, Սրբերն ամեն երեկո հավաքվում էին ճամբարի խարույկի շուրջը, եթե եղանակը բարենպաստ էր։ Այնտեղ երգեր էին երգում, ջութակահարները նվագում էին, իսկ տղամարդիկ և կանայք կադրիլ պարելով մոռանում էին, որ ճանապարհազուրկ անապատով տասնհինգ մղոնից ավել ճանապարհ էին կտրել։ Այդպես էր նա պահում «բարոյական վիճակը» նախքան այդ բառը կհայտնաբերվեր» (with Mabel Harmer, One Who Was Valiant [1940], 162)։

  • Այդ պատմություններից ելնելով, ինչպե՞ս կնկարագրեիք այդ հավատարիմ ռահվիրաներին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․28-29 հատվածները:

Հարցրեք ուսանողներին, թե ինչ խորհուրդ են պարունակում այդ հատվածները։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ ճշմարտությունները գրեք գրատախտակին․ Եթե մենք երջանիկ ենք, մենք պիտի գովաբանենք և մեր երախտագիտությունը հայտնենք Երկնային Հորը։ Եթե մենք տխուր ենք, մենք պետք է աղոթենք, որ մեր հոգիներն ուրախանան։

  • Ձեր կարծիքով, այդ սկզբունքներն ինչպե՞ս օգնեցին սրբերին իրենց ճամփորդության ընթացքում։

  • Ինչպե՞ս կարող են այդ ճշմարտություններն օգնել մեզ այսօր։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ է Երկնային Հայրը պատասխանել երջանիկ լինելու իրենց աղոթքներին։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

Խնդրեք ուսանողներին գովաբանել և շնորհակալություն հայտնել Տիրոջը, երբ նրանք երջանիկ են և աղոթել Տիրոջը, երբ նրանք տխուր են։

Վարդապետություն և Ուխտեր 136․30-42

Տերը հանգստացնում է Սրբերին և հորդորում նրանց ջանասեր լինել Իր բոլոր պատվիրանները պահելիս։

Հիշեցրեք ուսանողներին, որ Սրբերը մեծ փորձությունների հանդիպեցին և գիտեին, որ իրենց հետագա ճամփորդությունը նույնպես լի է մեծ դժվարություններով։

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է Սրբերին հավատարիմ պահել այդպիսի դժվարին իրավիճակներում։

Ուսանողներին բաժանեք երկու խմբի: Առաջին խմբին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․30–33 հատվածները։ Երկրորդ խմբին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․34–40 հատվածները։ Երկու խմբերին էլ հանձնարարեք փնտրել այնպիսի սկզբունքներ, որոնք կարող էին խրախուսել Սրբերին։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբի ուսանողներին հանձնարարեք կիսվել իրենց մտքերով։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին։ Նրանց պատասխանները կարող են ընդգրկել հետևյալ սկզբունքները և վարդապետությունները․

Մենք չպիտի վախենանք մեր թշնամիներից, քանզի նրանք Տիրոջ ձեռքում են։

Մեր փորձությունները կպատրաստեն մեզ ընդունելու այն փառքը , որ Տերն ունի մեզ համար։

Եթե մենք հնազանդվենք և խոնարհվենք Աստծո առաջ, ապա Հոգին կլուսավորի մեզ։

Եթե մենք պահում ենք Տիրոջ տված խոսքերը, մի օր մենք կտեսնենք Նրա փառքը։

Տերն Իր խոսքերը մեզ է տալիս Իր մարգարեների միջոցով։

Տերը կարող է ազատել մեզ մեր թշնամիներից։

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս են այդ սկզբունքներն օգնել Սրբերին հավատարիմ մնալ։

  • Ինչպե՞ս կարող են այդ սկզբունքներն օգնել մեզ հավատարիմ մնալ մեր անձնական դժվար փորձառություններում։

Հրավիրեք ուսանողներին արագ վերանայել գրատախտակին գրված սկզբունքները։ խնդրեք նրանց մտածել այն ընդհանուր ուղերձի մասին, որոնք, իրենց կարծիքով, Սրբերը սովորեցին։ Հրավիրրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով։ Ուսանողները կարող են բացահայտել տարբեր ուղերձներ, բայց օգնեք նրանց հասկանալ, որ Տերը հանգստացրեց Սրբերին, որ ամեն ինչ կստացվի։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․41-42 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան՝ փնտրելով Տիրոջից հետագա հավաստիացում և ցուցումներ։

  • Ինչպե՞ս կարող է 41-րդ հատվածի Տիրոջ ուղերձը հավաստիացում լինել Սրբերի համար։

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել հատված 42-ում գրված Տիրոջ պատվիրանից։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք ջանասեր լինենք Տիրոջ պատվիրանները պահելիս, ապա Տիրոջ դատաստանը չի գա մեզ համար, մեր հավատքն ուժեղ կլինի և մեր թշնամիները չեն հաղթի մեզ։)

  • Ինչպե՞ս կարող էր այդ սկզբունքն օգնել Սրբերին իրենց ճանապարհորդության ժամանակ։ Ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ։

Բացատրեք, որ Սրբերը հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին։ Ռահվիրաների առաջին խումբը Վինթեր Քվորթերսից մեկնեց 1847թվականի ապրիլի 5-ին։ Նրանք ավելի քան 1000 մղոն ճանապարհ անցան և Սոլթ Լեյքի հովիտ ժամանեցին 1847թվականի հուլիսի վերջին։ 1847թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը մուտք գործեց հովիտ և հաստատում ստացավ, որ Սրբերը գտել էին իրենց նոր տունը։ Այդ ժամանակ նա նստած էր Վիլֆորդ Վուդրուֆի սայլի մեջ, քանի որ տենդով հիվանդ էր։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի պատմությունն այն մասին, թե ինչպես էր Բրիգամ Յանգը դիտում Սոլթ Լեյքի Հովիտը․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Երբ … հովտի ողջ տեսքը հասանելի էր մեզ, ես իմ փոխադրամիջոցի բաց մասը շրջեցի դեպի արևմուտք, և Նախագահ Յանգը կանգնեց իր անկողնուց և բնակավայրը զննեց։ Նայելով մեր առջև բացված տեսարանին, մի քանի րոպե նա տարվեց տեսիլքով։ Ավելի վաղ` իր տեսիլքի մեջ նա տեսել էր հովիտը, և այդ ժամանակ նա տեսավ Սիոնի և Իսրայելի փառքը։ … Երբ տեսիլքն անցավ, նա ասաց․ «Բավական է։ Սա է ճիշտ վայրը։ Քշեք» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146

  • Բրիգամ Յանգի և Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր հաստատում ստանալ, որ Սոլթ Լեյքի Հովիտը բնակության համար ճիշտ վայրն էր։

Ամփոփեք, խնդրելով ուսանողներին պահել բոլոր պատվիրանները և իրենց կյանքում ուշադիր լինել Տիրոջ հավաստիացմանը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 136․24։ «Վերջ տվեք հարբեցողությանը»

Ռահվիրա Սրբերից ոմանք կիրառում էին այնպիսի նյութեր, որոնք` համաձայն Իմաստության Խոսքի, արգելված էին, ինչպես օրինակ՝ ալկոհոլը և ծխախոտը։ Ի սկզբանե Տերն իմաստության խոսքը Սրբերին որպես պատվիրան չէր տվել (տես ՎևՈւ 89․2)։ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը բացատրել է․

Նկար
President Joseph F. Smith

«Եթե [Իմաստության Խոսքը] տրված լիներ որպես պատվիրան, այն դատապարտության տակ կդներ յուրաքանչյուր մարդու, ով կախված էր այս թունավոր նյութերից. այսպիսով Տերը գթասիրտ էր և նրանց հնարավորություն տվեց հաղթահարել` նախքան նրանց կդներ օրենքի տակ» (in Conference Report, Oct. 1913, 14):

Հաշվի առնելով այդ , մենք պետք է շատ զգույշ լինենք և չդատենք Եկեղեցու առաջին ղեկավարներին և անդամներին, ովքեր այնպիսի նյութեր էին օգտագործում, որոնք «Իմաստության Խոսքի» մեջ արգելված էին։ Եկեղեցու պատմության վաղ ժամանակաշրջանի ընթացքում ղեկավարները հրավիրում էին Սրբերին ավելի լիարժեք ապրել «Իմաստության Խոսքով»: 1851թվականի գերագույն համաժողովի ժամանակ Բրիգամ Յանգը անդամներին կոչ է անում պաշտոնապես ուխտ կապել` զերծ մնալու թեյից, սուրճից, վիսկիից և «Իմաստության Խոսքի մեջ նշված բոլոր բաներից» (տես “Minutes of the General Conference,” Millennial Star, Feb. 1, 1852, 35)։ 1919 թվականին Առաջին Նախագահությունը Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտի ղեկավարությամբ, Իմաստության Խոսքի պահմանումը պարտադիր է դարձնում տաճարային երաշխավորագիր ստանալու համար (տես James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 5:163)։ Իմաստության Խոսքն այսօր էլ շարունակում է մնալ կարևոր պատվիրան և դրան հնազանդվելը անհրաժեշտ նախապայման է մկրտության, տաճարային այցելության, միսիոներական ծառայության և Եկեղեցու այլ արժանավոր ծառայությունների համար:

Վարդապետություն և Ուխտեր 136․33։ «Իմ հոգին աշխարհ է ուղարկվել … որ լուսավորի խոնարհներին ու ապաշխարողներին»

Երբ Նախագահ Բրիգամ Յանգը Վինթեր Քվորթերսում էր, Ջոզեֆ Սմիթը երազում հայտնվեց նրան և ասաց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ժողովրդին ասա, թող խոնարհ և հավատարիմ լինեն և անպայման պահեն Տիրոջ Հոգին, և այն նրանց ճիշտ կառաջնորդի: Ուշադիր եղեք և մի շրջվեք ցածր, հանդարտ ձայնից, այն կասի ձեզ, թե ինչ անեք և ուր գնաք, այն կտա թագավորության պտուղները: Ասա եղբայրներին, որ իրենց սրտերը բաց պահեն համոզմունքին, այնպես որ, երբ Սուրբ Հոգին գա նրանց մոտ, նրանց սրտերը պատրաստ լինեն ընդունելու այն: Նրանք կարող են տարբերել Տիրոջ Հոգին մյուս այլ ոգիներից, այն կշշնջա խաղաղություն և ուրախություն նրանց հոգիներին, այն կվերացնի ոխակալությունը, ատելությունը, կռիվը և ամեն չարիքը նրանց սրտերից և նրանց ողջ ցանկությունը կլինի բարիք անելը` արդարությունն առաջ տանելն ու Աստծո արքայությունը կառուցելը: Ասա Եղբայրներին, որ եթե նրանք հետևեն Տիրոջ Հոգուն, նրանք ճիշտ կքայլեն: Չմոռանաք ասել ժողովրդին, որ պահեն Տիրոջ Հոգին և եթե նրանք դա անեն, նրանք կգտնեն իրենց ճիշտ այնպիսին, ինչպիսին ստեղծվել էին Մեր Հոր կողմից Երկնքում` նախքան այս աշխարհ գալը:

«Ասա ժողովրդին անպայման պահեն Տիրոջ Հոգին և հետևեն նրան և այն նրանց ճիշտ կառաջնորդի» (in Manuscript History of Brigham Young, 1846–1847, comp. Elden J. Watson [1971], 529–30)։

Մեկ այլ առիթով, նախքան Սրբերը կհեռանային Նավուից, Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլքի մեջ հայտնվում է Նախագահ Յանգին և ցույց տալիս նրան, թե Սոլթ Լեյքի Հովիտի որ մասում կառուցեն համայնքը։ Տասներկուսի Քվորումից Նախագահ Ջորջ Ա․ Սմիթը շարադրել է․

Նկար
Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթ

«Տեսիլքում [նա տեսավ] Ջոզեֆ Սմիթին, ով նրան ցույց տվեց այն լեռը, որն այժմ մենք կոչում ենք Ինսայն Պիկ, որը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիից անմիջապես հյուսիս, և մի նշան կար ընկած այդ գագաթի վրա և Ջոզեֆ Սմիթն ասաց․ «Կառուցեք այն վայրի տակ, որտեղ գույները հատվում են և դուք կբարգավաճեք և խաղաղություն կունենաք» (“Historical Discourse,” Deseret News, Jun. 30, 1869, 248)։