Սեմինարիա
Դաս 92. Վարդապետություն և Ուխտեր 88.41-69


Դաս 92

Վարդապետություն և Ուխտեր 88․41-69

Նախաբան

Սա չորս դասերից երկրորդն է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի վերաբերյալ: Այս դասում քննարկված հայտնության բաժինը տրվեց քահանայապետերի ժողովի ժամանակ Կիրթլենդում, Օհայո, 1832 թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին: Այն ներառում է Հիսուս Քրիստոսի բացատրությունն այն մասին, թե ինչպես է Աստված կառավարում իր ստեղծագործությունները, ինչպես նաև հրավեր մեզ համար` ավելի մոտենալու Նրան:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88․41-50

Փրկիչը հայտնությամբ տալիս է, որ բոլոր բաները կառավարվում են աստվածային օրենքով

Ցուցադրեք աստղերի նկար, ինչպես օրինակ` Տերը ստեղծեց բոլոր բաները (Ավետարանի նկարների գիրքը [2009], no. 2, տես նաև LDS.org), կամ մի քանի աստղ նկարեք գրատախտակին:

Նկար
աստղերը տիեզերքում
  • Երբևէ նայե՞լ եք աստղերին և մտածել Աստծո ու Նրա ստեղծագործությունների մասին: Ի՞նչ հարցերի կամ մտքերի շուրջ եք խորհում, երբ նայում եք երկնքին:

Նշեք, որ երբ մարդիկ խորհում են Աստծո արարչագործությունների ընդարձակության մասին, նրանք երբեմն իրենց փոքր ու աննշան են զգում: Գուցե նրանք հետաքրքրվեն` արդյո՞ք Աստված գիտե նրանց մասին: Ասացեք ուսանողներին, որ երբ նրանք քննարկեն այսօրվա դասի հատվածները, նրանք կհասկանան, որ չնայած Աստված կառավարում է մեծաքանակ ստեղծագործություններն ամբողջ տիեզերքով մեկ, Նա գիտե յուրաքանչյուրիս մասին և ցանկանում է մոտենալ մեզ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.41 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպե՞ս է այս հատվածը ցույց տալիս, որ Աստված ունի իշխանությունը` կառավարելու Իր բոլոր արարումները և, այնուամենայնիվ, տեղյակ լինելու յուրաքանչյուրիս մասին անհատապես:

  • Ինչպե՞ս է այս հատվածը ցույց տալիս, որ Աստված ունի իշխանությունը` տեղյակ լինելու յուրաքանչյուրիս մասին և իմանալու մեր կարիքները:

Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.42-45 հատվածները: Դասարանին հանձնարարեք գտնել, թե ինչպես է Աստված կառավարում Իր արարումները:

  • Ինչպե՞ս է Աստված կառավարում Իր արարումները: (Իր օրենքներով:)

Հրավիրեք ուսանողներին` մտածել Աստծո արարումներից մեկի մասին, որը զարմացնում է նրանց: Մի քանի երեխաների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: Որպես օրինակ, դուք կարող եք ցուցադրել առարկա կամ նկար, որը ներկայացնում է Աստծո ստեղծագործություններից մեկը և բացատրել, թե ինչո՞ւ է այն զարմացնում ձեզ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․46-47 և փնտրել, թե ինչ ենք մենք տեսնում, երբ նայում ենք Աստծո արարումներին:

  • Ի՞նչ ենք մենք տեսնում, երբ նայում են Աստծո ստեղծած նույնիսկ ամենափոքր արարածներին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ նայում ենք Աստծո ստեղծագործություններին, մենք տեսնում ենք Նրա մեծությունն ու ուժը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս են արարումները, որ դուք տեսնում եք երկնքում ու երկրի վրա, ներգործում Աստծո մասին ձեր վկայության վրա:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.48-50 հատվածները: Բավականաչափ ժամանակից հետո, խնդրեք նրանց ամփոփել հատվածները իրենց սեփական բառերով:

Վարդապետություն և Ուխտեր 88․51-61

Տերը պատմում է արտում աշխատող մարդկանց մասին, ում հերթով այցելեց նրանց տերը:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88.51-60 հատվածներն ընդգրկում են մի առակ, որն օգնում է մեզ հասկանալ Աստծո փոխգործակցությունը Իր ստեղծած թագավորությունների կամ աշխարհների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.51-55 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե ինչ հանձնարարեց առակի մարդը իր ծառաներից յուրաքանչյուրին անելու և ինչ խոստացավ նրանց։

  • Ի՞նչ պատվիրեց մարդը իր ծառաներին` անել: Ի՞նչ խոստացավ մարդը իր ծառաներին։ (Նա պատվիրեց նրանց` աշխատել իր դաշտում: Նա խոստացավ, որ հերթով կայցելի նրանցից յուրաքանչյուրին:)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 88․56-60-ը բացատրելով, որ առակում դաշտի Տերը այցելեց իր ծառաներից յուրաքանչյուրին, երբ նրանց հերթն էր։ Բոլոր ծառաները «ստացան իրենց տիրոջ դեմքի լույսից, ամեն մարդ իր ժամին» (ՎևՈւ 88.58):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.61 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե այս առակը ի՞նչ է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպե՞ս է Տերը փոխգործակցում իր ստեղծած թագավորությունների հետ։

  • Ի՞նչ է այս առակը սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է Աստված փոխգործակցում իր ստեղծած թագավորությունների հետ: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ վարդապետությունը. Աստված կայցելի Իր թագավորություններից յուրաքանչյուրը և նրա բնակիչներին Իր ժամանակին: Պատասխանները գրեք գրատախտակին:)

Վարդապետություն և Ուխտեր 88․62-69

Աստված խոստանում է մոտենալ մեզ, եթե մենք մոտենանք Նրան:

Նշեք, որ Տերը եկել է Իր թագավորությունը երկրի վրա, և որ Նա նորից կգա ու կթագավորի այստեղ Հազարամյակի ընթացքում: Վարդապետություն և Ուխտեր 88.62-69 Տերն ուսուցանում է, թե ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի Նա մոտենա մեզ հիմա: Հրավիրեք ուսանողներին` խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Որքա՞ն մոտիկ եք դուք զգում Տիրոջը: Կկամենայի՞ք ավելի մոտիկ զդալ Նրան։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․62-63 հատվածները, փնտրելով, թե ինչ կարող ենք մենք անել` Տիրոջը մեզ ավելի մոտիկ հրավիրելու համար:

  • Ի՞նչ սկզբունք են ուսուցանում այս հատվածները` Տիրոջն ավելի մոտենալու մասին: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք մոտենանք Տիրոջը, հետո Նա կմոտենա մեզ։)

  • Ի՞նչ բառեր են հատված 63-ում սովորեցնում այն մասին, թե ինչպես կարող ենք մենք մոտիկ կանգնել Տիրոջը: (Փնտրել, խնդրել, և թակել:)

Նշեք, որ փնտրել, խնդրել և թակել բառերը գործողություն ցույց տվող բառեր են:

  • Որո՞նք են այն մի քանի գործողությունները, որ օգնել են ձեզ` փնտրել, խնդրել և թակել, որպեսզի ավելի մոտենաք Աստծուն:

Որպեսզի օգնեք ուսանողներին` հասկանալ այն միակ ճանապարհը, որով նրանք կարող են մոտենալ Աստծուն, հրավիրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ես համարում եմ, որ երբ թերանում եմ Աստծո հետ իմ հարաբերություններում և երբ թվում է, որ ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, նշանակում է, որ ես շատ, շատ հեռու եմ: Երբ ես ընկղմվում եմ սուրբ գրությունների մեջ հեռավորությունը փոքրանում է և հոգևորությունը վերադառնում է» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67):

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել , թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում իրենց աղոթքներին, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.64-65 հատվածները բարձրաձայն: Ուսանողներին հրավիրեք հետևել, փնտրելով Տիրոջ խոստումը մեզ, եթե մենք աղոթենք Հորը Նրա անունով։

  • Այս հատվածում ի՞նչ է Փրկիչը սովորեցնում այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը պատասխանում մեր աղոթքներին: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին այն եղանակով, որոնք ինքը գիտե, որ ամենալավն են մեզ համար: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, կարող եք նրանց տալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հայտարարության օրինակը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հայտարարությունը և խնդրեք դասարանին հետևել և գտնել, թե ի՞նչ պիտի մենք անենք, երբ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքին մի եղանակով, որը տարբեր է մեր ակնկալած պատասխանից:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Այնքան դժվար է, երբ անկեղծ աղոթքը որևէ բանի մասին, որը դուք շատ եք ցանկանում, չի ստանում ձեր կողմից սպասված պատասխանը: Դժվար է հասկանալ, թե ինչու ձեր հնազանդ կյանքի խորը ու անկեղծ հավատքի կիրառումը չի հատուցվում ցանկալի արդյունքով:… Երբեմն դժվար է հասկանալ, թե ո՞րն է ամենալավը կամ նպատակահարմարը ձեզ համար ժամանակի ընթացքում: Ձեր կյանքը ավելի հեշտ կլինի, երբ դուք ընդունեք, որ ինչ որ Աստված կատարում է ձեր կյանքում` ձեր հավերժական օգուտի» համար է (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign or Լիահոնա, May 2007, 9):

Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել այն փորձառությամբ, որ նրանք ունեցել են, երբ Երկնային Հայրը պատասխանել է նրանց աղոթքներին` իրենց համար լավագույն ձևով։ Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88.66-ում մենք սովորում ենք, որ այն եղանակը, որով Աստված հաղորդակցվում է մեզ հետ «ձայնն է, ով կանչում է անապատում»: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․66 հատվածը, փնտրելով, թե ինչպե՞ս է Աստծո ձայնը հասնում մեզ։

  • Համաձայն այս հատվածի, ինչպե՞ս է Աստծո ձայնը նմանվում «ձայնին, ով կանչում է անապատում»:

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերը եղել է ձեր կողքին, չնայած որ դուք չեք տեսել Նրան:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.67-69 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել լրացուցիչ ուղիները, որոնցով մենք կարող ենք մոտենալ Աստծուն: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Գրեք հետևյալ անավարտ հաստատումը գրատախտակին. Եթե իմ աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, ապա …

Հրավիրեք ուսանողներին ավարտել հաստատումը, օգտագործելով իրենց սովորածը հատված 67-ից: Հաստատումը կարող է ավարտվել հետևյալ կերպ. Եթե իմ աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, ապա ես կլցվեմ լույսով: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրքում նշեն այդ սկզբունքը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 88.67 հատվածում։

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում ձեր աչքի համար` ուղղված լինել միայն [Տիրոջ] փառքին: (Ինչ վերաբերում է ուսանողների պատասխանին այս հարցի վերաբերյալ, նրանք կարող են բերել տարբեր հատուկ օրինակներ: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ ընդհանուր առմամբ արտահայտությունը նշանակում է ամբողջովին նվիրված լինել Աստծո գործին ու նպատակներին:)

  • Մտածեք ձեր ճանաչած մարդկանց մասին, ովքեր երևում է, որ լցված են Տիրոջ լույսով: Ինչպե՞ս է արտահայտվում լույսը նրանց մեջ:

  • Համաձայն հատված 68-ի ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի մեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված: (Կարող եք բացատրել, որ «սրբագործեք ձեզ» բառը արտահայտությունը վերաբերում է մեղքից մաքրվելուն և մաքրագործվելուն: Մենք սրբագործվում ենք Քրիստոսի Քավության և Սուրբ Հոգու ազդեցության միջոցով, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, ստանում քահանայության արարողությունները և պահում մեր ուխտերը:

Հրավիրեք ուսանողներին վերընթերցել վարդապետությունները և սկզբունքները, որոնք դուք գրել էիք գրատախտակին: Հետո խնդրեք նրանց` պատկերացնել, որ նայում են աստղերին մի ընկերոջ հետ, ով զգում է, որ Աստված տեղյակ չէ իր գոյության մասին: Հանձնարարեք ուսանողներին` իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել այն, ինչ նրանք կասեին իրենց ընկերոջը` օգտագործելով գրատախտակին գրված սկզբունքները։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին` իրենց գրածով կիսվել զուգընկերոջ հետ: Դուք կարող եք եզրափակել` կարդալով Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆի խոսքերը. Դուք կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչ ներգործություն է ունեցել Աստված ձեր կյանքում, երբ դուք ջանքեր եք գործադրել` մոտենալու Նրան:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, … երբեմն մենք կարող ենք զգալ, որ աննշան, անտեսանելի, մենակ կամ մոռացված ենք: Սակայն միշտ հիշեք` դուք կարևոր եք Նրա համար:…

Աստված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված. Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես մի անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign or Լիահոնա, նոյ. 2011, 22):

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 88.67: «Լույսով լցված»

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը Առաջին Նախագահությունից ուսուցանել է, որ, երբ մենք մոտենանք Աստծուն, մեր հոգիները կլցվեն լույսով.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Երբ մենք մոտենանք Երկնային Հորը, մենք ավելի կսրբանանք: Իսկ երբ մենք ավելի սրբանանք, կհաղթահարենք անհավատությունը և մեր հոգիները կլցվեն Նրա օրհնված լույսով: Երբ մենք հավասարեցնենք մեր կյանքերը այս երկնային լույսի հետ, այն մեզ դուրս կառաջնորդի խավարից դեպի ավելի մեծ լույսը: Այս ավելի մեծ լույսը առաջնորդում է մեզ դեպի Սուրբ Հոգու անասելի ծառայությունների, և երկնքի ու երկրի միջև վարագույրը կարող է բարակել» («Աստծո սերը», Ensign or Լիահոնա, նոյ. 2009, 23–24):

Վարդապետություն և Ուխտեր 88.68: «Սրբագործվե՜ք»

Սուրբ գրությունների ուղեցույցը սրբագործում բառը սահմանում է որպես «Հիսուս Քրիստոսի քավության միջոցով մեղքից ազատման, մաքրման և սրբացման ընթացքը (Մովսես 6.59–60)»: Սրբագործում բառի համար գրառումը Սուրբ գրությունների ուղեցույցում ներառում է հղումները. Ա Թեսաղոնիկեցիս Բ.13, Եբրայեցիս Ժ.10, ԺԳ.12, Ալմա 13.10–12, Հելաման 3.33–35, 3 Nephi 27.20, Վարդապետություն և Ուխտեր 20.31, 76.41, 88.68: (Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սրբագործում», scriptures.lds.org:)

Երեց Ջ. Թոմաս Ֆյանսը Յոթանասունից բացատրել է, թե ինչ է նշանակում սրբագործվել.

Նկար
Երեց Ջ. Թոմաս Ֆյանս

«Սուրբ գրությունների ուսումնասիրությունից մենք ստանում ենք լրացուցիչ հրահանգ այն բանի վերաբերյալ, թե ինչպես ավելի մոտենանք Տիրոջը. «Սրբագործեք ձեզ, որ ձեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված, և օրերը կգան, երբ դուք կտեսնեք նրան. քանզի նա ձեզ համար բաց կանի իր երեսի քողը, և դա կլինի իր ժամանակին, իր ձևով և ըստ իր կամքի»: (ՎևՈւ 88.68, շեղագրումն ավելացված է:) Սրբագործել նշանակում է սրբացնել` այսինքն, մեղքից ազատել, մաքրել: Սա մենք անում ենք, որպեսզի Նրա Հոգու հետ համահունչ լինենք:

«Մեզ տրված է ուղեցույց, որը պարբերաբար հիշեցնում է մեզ, որ մենք կարող ենք մեղքից ազատ լինել և Նրա Հոգին մեզ հետ ունենալ: Մենք լսում ենք այն ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Ուշադիր լսեք բառերը. «Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն. որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց, որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»: (Մոր. 4.3, նաև ՎևՈւ 20.77, շեղագիրն ավելացված է.)» (“Draw Near unto Me,” Ensign, Nov. 1985, 90):