Սեմինարիա
Դաս 90․ Վարդապետություն և Ուխտեր 87


Դաս 90

Վարդապետություն և Ուխտեր 87

Նախաբան

1832 թվականի ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ անդամներ հավանաբար լրագրերից իմացան այն աղետների մասին, որ ընդգրկել էին աշխարհը: Օրինակ` նրանք տեղյակ էին Միացյալ Նահանգներում ստրկության մասին բանավեճերին, և նրանք նաև գիտեին Հարավային Կարոլինա նահանգում ֆեդերալ հարկերի վերացման մասին: Մարգարեն ասել է. «Ազգերի միջև խռովությունների առաջացումը դարձել է ավելի տեսանելի ներկայումս, քան նախկինում էր` այն ժամանակից ի վեր, ինչ Եկեղեցին սկսեց իր ճանապարհը ամայի մի վայրից» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 249): 1832 թվականի դեկտեմբերի 25-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում, որը ներառում է մարգարեություններ պատերազմների և դատաստանների մասին, որոնք կթափվեն բոլոր ազգերի վրա վերջին օրերում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 87․1-8

Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը մարգարեությամբ հայտնեց, որ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցը.

  • Ո՞րն է տարբերությունը գուշակության և մարգարեության միջև: (Կանխագուշակությունը կարծիք է մի բանի մասին, որը կարող է պատահել ապագայում: Ի տարբերություն, մարգարեությունը Սուրբ Հոգու կողմից հայտնությամբ տրված ապագա նշանի կամ իրադարձության մասին հայտարարություն է:)

Հետևյալ անունները գրեք գրատախտակին․ Նոյ, Հովսեփը Եգիպտոսից, Լեքի, Սամուել Լամանացի: (Կարող եք նաև ցուցադրել այս մարգարեների նկարները։) Հրավիրեք ուսանողներին ասել մեկական մարգարեություններ այս հին մարգարեներից: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը. Նոյը մարգարեացավ ջրհեղեղի մասին, Հովսեփը Եգիպտոսից մարգարեացավ, որ կլինեն առատության մի քանի տարիներ, որոնց կհետևի յոթ տարվա սովը, Լեքին մարգարեացավ, որ Երուսաղեմը կքանդվի, իսկ Սամուել Լամանացին մարգարեացավ նշանների և իրադարձությունների մասին, որոնք պետք է ուղեկցեին Հիսուս Քրիստոսի ծնունդը և մահը:)

Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք Ջոզեֆ Սմիթ։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 87․1-4 հատվածները և փնտրել մարգարեությունը, որ հայտնությամբ տրվել է Ջոզեֆ Սմիթին:

  • Ի՞նչ ասաց Տերը, որ «շուտով պիտի լինեն»: (Պատերազմները շուտով պիտի լինեն, սկսվելով Հարավային Կարոլինայի ապստամբությունից, որն ի վերջո կավարտվի բազում հոգիների մահով և թշվառությամբ:)

  • Ի՞նչ ենք մենք սովորում Աստծո մասին հատվածներ 1-4-ից: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին. Տերը կարող է հայտնել ապագան Իր մարգարեների միջոցով։)

  • Ինչպե՞ս կարող է իմացությունը, որ Տերը հայտնում է ապագան Իր մարգարեների միջոցով, օրհնություն լինել Եկեղեցու համար: Ինչպե՞ս կարող է այն օրհնություն լինել ձեր և ձեր ընտանիքի համար:

Նկար
քարտեզ, Միացյալ Նահանգներ

Խնդրեք ուսանողներին ուշադիր կարդալ Վարդապետություն և Ուխտեր 87 բաժինը, փնտրելով ամսաթիվը, երբ հայտնությունը տրվեց: Հետո ամփոփեք հետևյալ հատվածը կամ հրավիրեք որևէ ուսանողի կարդալ այն բարձրաձայն:

Ջոզեֆ Սմիթն իմացավ Հարավային Կարոլինայի և Միացյալ Նահանգների դաշնային կառավարության միջև ծագած հարկերի վերաբերյալ քաղաքական կոնֆլիկտի մասին: (Տարիֆը ներմուծվող ապրանքների վրա դրվող հարկատեսակ է:) Քանի որ Հարավային Կարոլինայի բնակիչները ապավինում էին ներմուծվող ապրանքներին ավելի շատ, քան հյուսիսային նահանգների ժողովուրդը, նրանք կարծում էին, որ դաշնային տարիֆներն անարդար էին և, որ դրանք դիտմամբ գանձվում էին Հարավի հաշվին: Հարավային Կարոլինայի կառավարության ղեկավարներն ընդունեցին դաշնային օրենքները չեղյալ կամ անվավեր հայտարարելու որոշում, և Հարավային Կարոլինայի շատ բնակիչներ սկսեցին պատրաստվել ռազմական գործողությունների` ընդդեմ դաշնային կառավարության: Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ուժով կպաշտպանի Միացյալ Նահանգների օրենքները: 1832 թվականին Միացյալ Նահանգների բոլոր լրագրերը հաղորդում էին այս հակամարտության մասին: Այդ ժամանակ էր, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում, մարգարեանալով, որ «պատերազմներ … պիտի լինեն, սկսվելով Հարավային Կարոլինայի ապստամբությունից» (Վարդապետություն և Ուխտեր 87.1): 1833 թվականի սկզբում, այս մարգարեությունը ստանալուց քիչ անց Միացյալ Նահանգների կառավարությունը խաղաղ ճանապարհով կարգավորեց խնդիրը Հարավային Կարոլինայի նահանգի հետ: Ոմանք կարծում էին, որ ճգնաժամն անցել է, բայց այն միայն ժամանակավորապես դադարեցվեց և Հարավային Կարոլինան այնուամենայնիվ ապստամբելու էր:

  • Ինչպե՞ս դուք կարձագանքեիք, եթե մարգարեի խոսքերը չիրականանային այնպես, ինչպես դուք էիք ակնկալում:

Նշեք խաչաձև հղումըՎարդապետություն և Ուխտեր 87.1, ծանոթագրությունգ: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս ծանոթագրությունը: Հրավիրեք ուսանողներին բացել Վարդապետություն և Ուխտեր 130.12-13-ը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այս հատվածները:

  • Ի՞նչ վերահաստատեց Ջոզեֆ Սմիթը այս մարգարեության մեջ: (Պատերազմը կսկսվեր Հարավային Կարոլինայում:)

Հրավիրեք ուսանողներին հղում կատարել Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնի նախաբանին և գտնել, թե որ թվականին Ջոզեֆ Սմիթը տվեց մարգարեության այս վերահաստատումը, որը տրված է 87 բաժնում։

  • Ո՞ր թվականին Ջոզեֆ Սմիթը տվեց մարգարեության վերահաստատումը, որը տրված է 87 բաժնում։ (1843 թվականին:)

Հիշեցրեք ուսանողներին, որ ճգնաժամը Միացյալ Նահանգների կառավարության և Հարավային Կարոլինայի միջև լուծվել էր 10 տարի առաջ` 1833 թվականին:

  • Ի՞նչ կարող է ուսուցանել ձեզ Ջոզեֆ Սմիթի հավատքի մասին նրա կողմից արված մարգարեության վերահաստատումը, որը նա ստացել էր 10 տարի առաջ: (Չնայած որոշ մարդիկ պնդում են, որ Ջոզեֆ Սմիթը կեղծ մարգարե էր, նա շարունակեց պահպանել հավատքը մարգարեության հանդեպ, որ Տերը հայտնել էր իր միջոցով:)

Կարդացեք հետևյալ հատվածը կամ խնդրեք որևէ ուսանողի կարդալ այն։ (Կարող եք ուսանողներին տալ դրա օրինակները, որպեսզի նրանք տեղադրեն դրանք իրենց սուրբ գրություններում։)

1861 թվականին ռազմանավերը սկսեցին կրակել Միացյալ Նահանգների դաշնային զինվորների վրա, ովքեր տեղակայված էին Ֆորթ Սամթերում, Չարլստոն Հարբորում`Հարավային Կարոլինա նահանգում: Այլ հարավային նահանգներ միացան Հարավային Կարոլինային` հյուսիսային նահանգների դեմ սկսված պատերազմում: Հարավային նահանգները նախօրոք դիմեցին Մեծ Բրիտանիայի օգնությանը: Բացի այդ շատ ստրուկներ Հարավից միացան Հյուսիսի բանակին և պայքարեցին իրենց նախկին տերերի դեմ: Ամերիկայի քաղաքացիական պատերազմը տևեց մինչև 1865 թվականը, որի հետևանքով զոհվեցին մոտավորապես 620, 000 զինվորներ (որոշ պատմաբանների կարծիքով` 750,000):

  • Ի՞նչ կարող է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում տրված մարգարեության իրականացումը ուսուցանել մեզ Ջոզեֆ Սմիթի մասին։ (Պատասխանները կարող են ներառել, որ Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները ճշմարիտ են և, որ նա Աստծո մարգարե էր: Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին. Ջոզեֆ Սմիթը Աստծո ճշմարիտ մարգարեն է։)

Կարող եք վկայել` Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է։ Հետո բացատրեք, որ բացի Վարդապետություն և Ուխտեր 87.1-4 հատվածներում տրված իրադարձություններից, Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով մարգարեացավ ուրիշ իրադարձությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային:

Ուսանողներից մեկին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 87․6–7 հատվածները և գտնել ուրիշ իրադարձություններ, որ Տերն ասաց` կպատահեն վերջին օրերում։

  • Ի՞նչ իրադարձություններ էին, որ Տերն ասաց կպատահեն վերջին օրերում:

  • Համաձայն հատվածներ 6 և 7-ի, որո՞նք են այն մի քանի պատճառները, որ այս իրադարձությունները կպատահեն:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «խրատող ձեռքն Ամենազոր Աստծո» վերաբերում է այն փաստին, որ Տերը օգտագործում է Իր դատաստանը, որպեսզի հուշի Իր զավակներին` ապաշխարել իրենց մեղքերը (տես Հելաման 12.3): Բացի այդ, դատաստաններից մի քանիսը, որոնք նկարագրված են այս հատվածներում, կիրականանան, քանի որ Տերը պատժում է ամբարիշտներին` արդարների նկատմամբ իրենց անարդար վերաբերմունքի պատճառով:

Հաստատեք, որ յուրաքանչյուր մարգարեություն Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնում, կատարվել է կամ կկատարվի: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 87․8 հատվածը և պարզել, թե Տերը ի՞նչ է ուղղորդում մեզ անել, որպեսզի պատրաստված լինենք պատերազմներին և աղետներին, որ տեղի կունենան երկրի վրա վերջին օրերում։

  • Տերն ի՞նչ է պատվիրում մեզ անել: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք պետք է կանգնենք սուրբ տեղերում և չշարժվենք, մինչև Տերը գա։) Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Որո՞նք են այն մի քանի սուրբ տեղերը, որոնք կարող են անվտանգություն և խաղաղություն ապահովել մեզ համար։ (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին թվարկել իրենց պատասխանները գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել տները, եկեղեցիները, տաճարները և սեմինարիայի դասարանները:)

Նշեք, որ սուրբ տեղերը այն վայրերն են, որտեղ մենք կարող ենք զգալ Սուրբ Հոգու ներկայությունը, որն օգնում է մեզ մոտիկ կանգնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և սովորել Նրանցից:

  • Ձեր կածիքով, ի՞նչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում և «չշարժվել» (ՎևՈւ 87.8):

  • Ինչպե՞ս կարող է մարդը շարժվել այս սուրբ տեղերից:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնված զգացել խաղաղությամբ և ապահովությամբ` կանգնելով այս սուրբ տեղերից որևէ մեկում:

Բացատրեք, որ բացի ֆիզիկական տեղերից, որոնք սուրբ են, «սուրբ տեղերը» կարող են ավելի շատ առնչվել այն հանգամանքի հետ, թե ինչպես ենք մենք ապրում, քան թե, որտեղ ենք մենք ապրում: Եթե մենք ապրենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը արժանի կյանքով, ապա մենք կկանգնենք սուրբ տեղերում: Խրախուսեք ուսանողներին` դարձնել իրենց սրտերը սուրբ տեղեր` լցված Տիրոջ Հոգով: Երբ նրանք իրենց կյանք են հրավիրում են Հոգին, թույլ են տալիս Նրան` ազդեցություն ունենալ իրենց տների վրա և դարձնել դրանք սուրբ տեղեր:

  • Ինչպե՞ս կարող եք դուք ջանալ` ձեր սրտերը սուրբ տեղ դարձնելու համար:

  • Ի՞նչ միջոցներով կարող եք ձեր տունը սուրբ տեղ դարձնել: (Պատասխանները կարող են ներառել. ընտանեկան աղոթքի օգնությամբ, սուրբ գրությունների ուսումնասիրությամբ և ընտանիքի անդամների նկատմամբ բարի վերաբերմունքով:)

  • Եթե մարգարեն տեսներ ձեր սենյակը, արդյո՞ք նա կհամարեր այն սուրբ տեղ: Կհամարե՞ր:

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել ինչ-որ բան, որ նրանք կանեն, որպեսզի կանգնեն սուրբ տեղերում ավելի հավատարմորեն և չշարժվեն այնտեղից։ Երբ ուսանողները ավարտեն գրելը, դուք կարող եք հրավիրել նրանցից մի քանիսին` դասարանի հետ կիսվելու իրենց նպատակներով: Խրախուսեք ուսանողներին հետամուտ լինել այն բոլոր նպատակներին, որ նրանք սահմանել են: Հետո դուք կարող եք ամփոփել` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 87.3: Հարավային նահանգները կդիմեն Մեծ Բրիտանիային

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Այն ժամանակ, երբ ոչ մի բաց դաշինք Հարավային նահանգների և Անգլիական կառավարության միջև արդյունավետ չէր, Բրիտանական ազդեցությունը անուղղակի օգնություն և էական քաջալերանք տվեց հարավին և, սա այն ձևով կարծես, որպեսզի առաջացնի լուրջ միջազգային բարդությունները: Նավեր կառուցվեցին և սարքավորվեցին Բրիտանական նավահանգիստներում Կոնֆեդերացիայի համար, իսկ չեզոքացման օրենքի խախտումը Մեծ Բրիտանիային արժեցավ տասնհինգ ու կես միլիոն դոլար, որով Միացյալ Նահանգները պարգևատրվեց Ժնևի միջնորդ դատարանի որոշումով` Ալաբամայի հայցի կարգավորման համար: Կոնֆեդերացիան լիազորներ նշանակեց Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Միացյալ Նահանգների սպաների կողմից այդ լիազորները բռնի կերպով տարհանվեցին Բրիտանական շոգենավից, որի վրա նրանք գտնվում էին: Այս գործողությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը ստիպված էր ընդունել որպես բացահայտ, որոշ ժամանակ սպառնում էր պատերազմի պատճառ հանդիսանալ այս ազգերի և Մեծ Բրիտանիայի միջև» (Հավատո Հանգանակներ, 49-րդ հրատ. [1968], 25-26, տես նաև Վարդապետություն և Ուխտեր, Ուսանողի Ձեռնարկ 2-րդ հրատ. [Church Educational System manual, 2001], 194):

Վարդապետություն և Ուխտեր 87․3-4: Մարգարեության հետագա իրականացումը

Հետևյալ աղյուսակը լուսաբանում է Վարդապետություն և Ուխտեր 87 բաժնի մարգարեության մանրամասները և այն մի քանի ուղիները, որոնցով դրանք իրականացվել են:

Մարգարեություն

Որոշ ուղիներ, որոնցով այս մարգարեությունն իրականացել է

ՎևՈւ 87.3

«Կդիմեն այլ ազգերի, նույնիսկ Մեծ Բրիտանիայի ազգին … նրանք նույնպես կդիմեն այլ ազգերի՝ ուրիշ ազգերից պաշտպանվելու համար. և այն ժամանակ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա»։

Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմները տեղի ունեցան, երբ ազգերը դիմեցին ուրիշ ազգերի` օգնելու իրենց պաշտպանվել: Այս երկու պատերազմներում էլ Մեծ Բրիտանիան դիմեց ուրիշ ազգերի` օգնության համար:

ՎևՈւ 87.4

«Շատ օրեր անց ստրուկները կբարձրանան իրենց տերերի դեմ»

Երբ այս հայտնությունը տրվեց, ստրկությունը գոյություն ուներ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև աշխարհի ուրիշ մասերում: Ստրուկները, կամ գերության մեջ գտնվողները, 19-րդ և 20-րդ դարերում բարձրացան իրենց տերերի դեմ և կռվեցին իրենց ազատության համար:

Վարդապետություն և Ուխտեր 87.8: «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք»

Երեց Դալլին Հ Օուքսն ուսուցանել է, թե ինչպես մենք կարող ենք կանգնել սուրբ տեղերում.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Արդյո՞ք մենք հետևում ենք Տիրոջ պատվիրանին. «ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է»: ( ՎևՈւ 87:8): Որո՞նք են այդ «սուրբ տեղերը»: Անշուշտ դրանք ընդգրկում են տաճարը և դրա հավատարմորեն պահված ուխտերը: Անշուշտ դրանք ընդգրկում են տունը, որտեղ երեխաները պահվում են գանձի պես, իսկ ծնողները հարգված են: Անշուշտ սուրբ տեղերն ընդգրկում են մեր պարտականությունները` հանձնարարված քահանայության իշխանության կողմից, ներառյալ միսիաները և հավատարմությամբ իրականացվող ծառայությունները ճյուղերում, ծխերում և ցցերում» («Պատրաստություն Երկրորդ Գալուստին Ensign կամ Լիահոնա, Մայիս 2004, 10):

Քույր Շերոն Գ. Լարսենը Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից մեկնաբանել է, թե ի՞նչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում.

Նկար
Sister Sharon G. Larsen

«Սուրբ տեղերում կանգնելն այն մասին է, թե արդյո՞ք դուք գտնվում եք լավ մարդկանց միջավայրում, արդյոք դուք մենա՞կ եք, թե ուրիշների հետ: Դա գտնվելն է այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին ձեր ընկերն է` մենակ, թե ամբոխի մեջ: Երբ մենք մեզ համար որոշում ենք, որ պետք է կառավարենք մեր մտքերն ու գործերը և դառնանք հնարավոր ամենալավ մարդը, լավագույն բարիքները կմտնեն մեր կյանք:

Անկախ այն բանից, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, դուք կարող եք մասնակցել ձեր սեփական միջավայրի կառուցմանը, որը լցված է Տիրոջ Հոգով:

Սուրբ տեղեր կարող են դառնալ բոլոր այն տեղերը, որտեղ դուք եք` ամբոխի մեջ, անծանոթների հետ, ընկերների հետ: Կան բաներ, որոնք դուք կարող եք անել` սրբություն հաղորդելով սովորական վայրերին»“Standing in Holy Places,” Ensign,Մայիս 2002, 91, 92):