Սեմինարիա
Դաս 117․ Վարդապետություն և Ուխտեր 109․47-80


Դաս 117

Վարդապետություն և Ուխտեր 109․47-80

Նախաբան

1836թ․ մարտի 27-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթն արտասանեց Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքը։ Այդ աղոթքը, որը Տերն ավելի վաղ հայտնել էր նրան, գրված է Վարդապետություն և Ուխտեր 109-ում։ Սա աղոթքի մասին երկու դասերից երկրորդն է։ Այն ընդգրկում է Տիրոջն ուղղված Մարգարեի խնդրանքը, որպեսզի Նա օրհնի այն Սրբերին, ովքեր ճնշվել են Ջեկսոն գավառում, Միսսուրի, և որ Տերն օրհնի նրանց կեղեքիչներին։ Այն նաև ընդգրկում է Մարգարեի միջնորդությունն այն մասին, որ ամբողջ աշխարհի մարդիկ, հատկապես, ցրված Իսրայելը, դարձի գան դեպի ավետարանի լրիվությունը և որ Երկնային Հայրը ընդունի Կիրթլենդի Տաճարի նվիրագործումը և օրհնի Եկեղեցու ընտանիքներին։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 109․47-53

Ջոզեֆ Սմիթը խնդրում է Երկնային Հորից օրհնել Միսսուրիի Սրբերին։

Հորդորեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերը կամ ընտանիքի անդամը ինչ-որ կերպ տառապում կամ չարչարվում է։ Ապա, հորդորեք նրանց պատկերացնել, որ նրանք ինքնուրույն ոչինչ չեն կարող անել այդ ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնելու համար։ Մտածելու ժամանակ տրամադրելուց հետո, տվեք հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս կարող եք թեթևացնել ինչ-որ մեկի չարչարանքները, նույնիսկ եթե դուք անձամբ ոչինչ չեք կարող անել։

Երբ ուսանողները կիսվեն որոշ մտքերով հիշեցրեք նրանց, որ Միսսուրիի Սրբերը մեծապես չարչարվում էին Ջեկսոն գավառի ամբոխի բռնության պատճառով։ 1836թ․ ապրիլին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդում էր, Օհայո։ Չնայած այդ պահին նա անձամբ ոչինչ չէր կարող անել Միսսուրիի Սրբերի չարչարանքները թեթևացնելու համար, նա ինչ-որ բան արեց Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ, որպեսզի զորացնի նրանց։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.47-49 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն մեկ բանին, որը մենք կարող ենք անել ուրիշներին դժվարին պահերին օգնելու համար։

  • Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ, ի՞նչ արեց Մարգարեն Միսսուրիի Սրբերի համար։ (Նա աղոթեց նրանց համար։)

Ուսանողներից որևէ մեկին խնդրեք մոտենալ գրատախտակին և հանդես գալ որպես դպիր։ Դասարանին հորդորեք առաջարկել մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել այդ հատվածների Մարգարեի խոսքերից։ Երբ ուսանողները պատասխանեն, դպիրը կարող է գրել հետևյալ ճշմարտությունը․ Մեր աղոթքները կարող են օգնել և ուժ տալ նրանց, ովքեր կարիքի մեջ են։

  • Ե՞րբ եք զգացել կամ լսել, որ աղոթքի զորությունը օգնել է կարիքավորին։ (Կարող եք նշել, որ այդպիսի աղոթքները երբեմն պատասխանվում են ուրիշներին օգնելու ոգեշնչման միջոցով։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.50 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն մարդկանց, ում համար Մարգարեն աղոթել էր:

  • Ուրիշ էլ ո՞ւմ համար էր աղոթել Մարգարեն:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է աղոթենք մեր թշնամիների համար։ (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այդ հարցին, կարող եք առաջարկել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․43 և 3 Նեփի 12․43–45։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտերի 109․50 հատվածից այն մասին, թե մեր աղոթքները ինչպե՞ս կարող են անդրադառնալ ուրիշների վրա։ (Ուսանողների պատասխանից հետո խնդրեք գրագրին գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մեր աղոթքների ներգործությունը կարող է օգնել մարդկանց ապաշխարել: Ապա հրավիրեք գրագրին նստել:)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ կպատահի, եթե այն մարդիկ, ում համար աղոթում ենք, չեն ընտրում ապաշխարության ճանապարհը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 109.51-53 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով արտահայտություններ, որոնք ճանաչում են Տիրոջ կամքը և ուրիշների ազատ ընտրության կամքը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: (Նախքան ուսանողները կկարդան այդ հատվածները, կարող եք բացատրել, որ երբ սուրբ գրություններում ասվում է, որ Տերը մերկացրել է Իր բազուկը, դա վերաբերվում է Նրա զորությանը։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում վերընթերցել Վարդապետություն և Ուխտեր 109․53 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Երկնային Հայրը կվերաբերվի նրանց, ովքեր կապաշխարեն։ (Կարող եք բացատրել, որ Աստծո ցասումը հաճախ արտահայտվում է պատժի կամ տառապանքի տեսքով, որը մենք կրում ենք մեր իսկ մեղքերի պատճառով՝ համաձայն Նրա արդարադատության։ Հետևյալ արտահայտությունը` «երբ որ դու նայես քո Օծյալի երեսին», վերաբերում է Երկնային Հոր հոժարակամությանը` ողորմածություն շնորհել Հիսուս Քրիստոսի` Իր Որդու քավող զոհաբերության շնորհիվ:)

  • Երկնային Հայրը ինչո՞ւ կհեռացնի Իր ցասումը նրանցից, ովքեր ապաշխարում են: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ Երկնային Հոր ցասումը կհեռացվի նրանցից, ովքեր ապաշխարում են։) Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել 53-րդ հատվածի նկարագրությունը, հորդորեք նրանց անելու հետևյալը․

Պատկերացրեք, որ հակամորմոնական ամբոխի մի անդամ դատվելու համար կանգնած է Աստծո առաջ։ Հիմա պատկերացրեք, որ իր մահից տարիներ առաջ այս մարդն անկեղծորեն ապաշխարել է և ներում ու փրկագնում է խնդրել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Քանի որ Հիսուս Քրիստոսը տառապել է այդ մարդու մեղքերի համար, Երկնային Հայրը ետ է պահում Իր պատիժը և ողորմածություն շնորհում ապաշխարող մեղսավորին։

Խրախուսեք ուսանողներին այդպիսի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են կամ տառապանք պատճառել նրանց։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կանգնած են Երկնային Հոր դիմաց: Հորդորեք ուսանողներին աղոթել, ինչպես Ջոզեֆ Սմիթն արեց, այն մարդկանց համար, ովքեր վիրավորել կամ մեղք են գործել իրենց դեմ։

Վարդապետություն և Ուխտեր 109․54-67

Մարգարեն աղոթում է, որ ողջ աշխարհի մարդիկ դարձի գան դեպի ավետարանի լրիվությունը։

Հորդորեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե ավարտել են ներքոնշյալներից որևէ մեկը․

  • Աղոթել են լիաժամկետ միսիոներների համար

  • Աղոթել են Եկեղեցու ունկնդիրների համար

  • Աղոթել են այն մարդկանց համար, ովքեր դեռևս չեն լսել ավետարանի մասին

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ձեր աղոթքներն օգնում այդ մարդկանց։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.54-58 հատվածները: Դասարանի մի կեսին հորդորեք ուշադրություն դարձնել այն մարդկանց, որոնց համար Ջոզեֆ Սմիթն աղոթեց։ Դասարանի մյուս կեսին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչ խնդրեց Մարգարեն Տիրոջից այդ մարդկանց համար։ Ապա, հորդորեք յուրաքանչյուր խմբի կիսվել իրենց մտքերով։

  • Ըստ Մարգարեի աղոթքի, ի՞նչ կպատահեր նրանց բոլորի հետ, ովքեր ականջ դնեին Տիրոջ ծառաների վկայությանը։

  • Ի՞նչ սկզբունքներ եք դուք տեսնում այս հատվածներում: (Ուսանողները կարող են բացահայտել մի քանի սկզբունքներ, այդ թվում հետևյալը. Տաճարային երկրպագությունը մեզ նախապատրաստում է վկայություն բերել ուրիշներին։ Եթե մենք աղոթենք ուրիշների համար, նրանց սրտերը կփափկեն Տիրոջ ծառաներին ընդունելու համար։ Երբ ուսանողները բացահայտեն սկզբունքները, կարող եք թվել դրանք գրատախտակին։)

Ուսանողներին իրենց բացահայտած սկզբունքների վերաբերյալ վկայություն բերելու հնարավորություն ընձեռնեք։ Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ և փորձառությամբ, որոնք վերաբերվում են դասին։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 109․59-67 բացատրելով, որ Ջոզեֆ Սմիթն աղոթեց, որ Տերը հաստատի Սիոնի ավելի շատ ցցեր, որպեսզի ողջ աշխարհի մարդիկ կարողանան հավաքվել այնտեղ։ Նա, մասնավորապես, աղոթեց Հակոբ (Իսրայել) մարգարեի սերունդների համար, որպեսզի նրանք գային ճշմարտության իմացությանը և դարձի գային դեպի ավետարանի լրիվությունը։ Դա մի կարևոր միջոց է, որի շնորհիվ Իսրայելը կհավաքվի վերջին օրերում։

Վարդապետություն և Ուխտեր 109․68-80

Մարգարեն աղոթում է Եկեղեցու համար և խնդրում է Տիրոջն ընդունել տաճարի նվիրագործումը

Հանձնարարեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 109․68-69, 71–73, 78–80 հատվածները։ Կարող եք այդ հատվածների թվերը գրել գրատախտակին, որպեսզի ուսանողները կարողանան գտնել դրանք։ Հանձնարարեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն լրացուցիչ խնդրանքներին, որոնք Մարգարեն ասեց նվիրագործման աղոթքի ժամանակ։ Հորդորեք նրանց նշել դրանք։

  • Ո՞ւմ և ինչի՞ համար Ջոզեֆն աղոթեց։

  • Ի՞նչ օգուտ կստանանք նման խնդրանքները մեր աղոթքներում ընդգրկելու համար։

Հորդորեք ուսանողներին միասին երգել «Աստծո Հոգին» օրհներգը (Օրհներգեր, հմր․ 2)։ Ուսանողների ուշադրությունը դարձրեք օրհներգի տեքստի տակ գրված բացատրության վրա, որտեղ ասվում է, որ օրհներգը երգվել է Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ։ (Երգչախումբը երգել է այն անմիջապես նվիրագործման աղոթքից հետո։) Այսօր այն շարունակվում է երգվել տաճարների նվիրագործումների ժամանակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ ակնարկն այն մասին, թե ինչ պատահեց տաճարում, 1836թ․ մարտի 27-ին, տաճարի նվիրագործումից հետո։

Այդ երեկո քահանայության քվորումները հանդիպեցին տաճարում։ Ջոզեֆ Սմիթն ասաց, որ նա «հրահանգներ է տվել նրանց, որոնք վերաբերվում են մարգարեության ոգուն, և կոչ արեց հավաքվածներին խոսել։… Ջորջ Ա․ Սմիթը կանգնեց և սկսեց մարգարեանալ, երբ սաստիկ շտապող քամու մի ձայն լսվեց, որը լցրեց Տաճարը, բոլոր հավաքվածները միաժամանակ ոտքի կանգնեցին՝ ոգեշնչված անտեսանելի զորությամբ. շատերը սկսեցին լեզուներով խոսել, մյուսները տեսան փառահեղ տեսիլքներ, և ես տեսա տաճարը լի հրեշտակներով, ինչի մասին և ես հայտարարեցի հավաքվածներին։ Հարևանությամբ գտնվող մարդիկ վազելով միասին եկան (ներսից եկող անսովոր ձայն լսելով, տեսնելով կրակի սյան նման պայծառ լույս, որը հանգչում էր Տաճարի վրա), և նրանք ապշել էին տեսնելով տեղի ունեցածը» (in History of the Church, 2:428)։ Որոշ մարդիկ տաճարի վերևում հրեշտակներ տեսան և երգեր լսեցին (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 167)։

Ավարտեք, բերելով ձեր վկայությունն այն օրհնությունների վերաբերյալ, որոնք մենք կարող ենք ստանալ արժանի կերպով տաճար այցելելու ժամանակ։