Սեմինարիա
Դաս 7. Ուսանողի դերը


Դաս 7

Ուսանողի դերը

Նախաբան

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրագործեն իրենց դերը ավետարանի ուսումնառության ժամանակ։ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է․ «Իրական դարձը կախված է՝ ուսանողի մեծ ջանքերով առատ հավատքի ձգտումից» («Մենք պետք է բարձրացնենք մեր հայացքները» [address to CES religious educators], Aug. 14, 2001], 4, LDS.org)։ Երբ ուսումնական գործընթացում օգնենք ուսանողներին իրագործելու իրենց դերը, նրանք կսովորեն, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն և խորացնել Տիրոջ հանդեպ իրենց դարձը։ Կարող եք այս դասի ընթացքում ուսուցանված սկզբունքները պարբերաբար կրկնել, որպեսզի ուսանողներին հիշեցնեք ավետարանի ուսումնառության իրենց պարտականության մասին։

Ուսուցանման առաջարկներ

Ուսուցչի, ուսանողի և Սուրբ Հոգու դերը ավետարանի ուսումնառության ժամանակ

Ուտելիք կամ խմիչք բերեք դասարան (օրինակ, մրգի կամ հացի մի կտոր կամ մեկ բաժակ ջուր)։ Երկու ուսանողների հանձնարարեք գալ և կանգնել դասարանի առջև։ Ուսանողներից մեկին խնդրեք համտեսել ուտելիքից կամ խմել ջրից։ Առաջին ուսանողին հանձնարարեք նկարագրել ուտելիքի (կամ խմիչքի) համը երկրորդ ուսանողին։ Խրախուսեք նրան այնքան լավ նկարագրել դա, որ երկրորդ ուսանողը քաղցի կամ ծարավի զգացում ունենա։ Այնուհետև երկրորդ ուսանողին տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ օգուտ ստացաք մյուս ուսանողի նկարագրած ուտելիքից (կամ խմիչքից)։

  • Որքանո՞վ բավարարեց ուսանողի նկարագրածը ձեր քաղցը (ծարավը)։

  • Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ուժ կամ օգուտ ստանաք այդ ուտելիքից (կամ խմիչքից)։

Ուսանողներին հարցրեք, թե ինչպես է մեր ֆիզիկական մարմինների կարիքները բավարարելու այդ օրինակը կապված հոգևոր առումով սովորելու և աճելու մեր պատասխանատվության հետ։

Նշեք, որ որոշ մարդիկ կարծում են, որ ավետարանի ուսումնառության պատասխանատվությունը հիմնականում ընկած է ուսուցչի վրա։ Այնուամենայնիվ, ուտելիքի կամ խմիչքի օրինակի նման, մի մարդ չի կարող հոգևոր ճշմարտություններն ընկալել ուրիշի փոխարեն։ Մեզանից յուրաքանչյուրն ավետարանի ճշմարտությունները պետք է սովորի և կիրառի ինքն իր համար, որպեսզի ունենա հոգևոր ուժ և աճ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը: Դասարանին հանձնաարրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են ավետարանի ուսումնառության մեր պատասխանատվությունը։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում ավետարանի ուսումնառության մեր պատասխանատվությունը։ («Ջանասիրաբար փնտրեք», «ուսուցանեք միմյանց», «ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»։ (Կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին այդ արտահայտությունները թվել գրատախտակին, մինչ մյուս ուսանողը նշում է դրանք։)

  • Մեզ ծանոթ է , թե ինչ է նշանակում ուսում փնտրել «ուսումնասիրելով»։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսում փնտրել «նաև հավատքով»։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ արտահայտության նշանակությունը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը։ Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մեկական օրինակ կամ գրեք այդ նախադասությունը գրատախտակին, նախքան դասը սկսելը։ Հանձնարարեք ուսանողներին փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնել են նրանց հասկանալ՝ ուսում փնտրել հավատքով Տիրոջ պատվիրանը։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե պասսիվ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։

… Ուսանողը պետք է հավատք գործադրի և գործողություն կատարի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, Feb. 3, 2006], 3, LDS.org

Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Հոգևոր ուսում փնտրելը պահանջում է…

Հանձնարարեք ուսանողներին ավարտել այդ նախադասությունը՝ օգտվելով Երեց Բեդնարի մեկնաբանությունից և նրանից, թե ինչ իմացան որպես սովորողներ մեր պատասխանատվությունից։ Հնարավոր պատասխանները կարող են ներառել հետևյալը․ Հոգևոր ուսում փնտրելը պահանջում է ջանքեր մեր կողմից։ Հոգևոր ուսում փնտրելը մեզանից պահանջում է հավատքի գործադրում և գործողություն։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ անձնական ջանքերն իրենց հոգևոր ուսումնառության վրա, նկարեք ուղեկցող գծապատկերը գրատախտակին։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 50-ում Տերն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ ավետարանի ուսումնառության մեջ մեր դերը։ Այդ անելով, առաջին հերթին Նա մեզ բացատրում է ավետարանի ուսումնառության մեջ ուսուցչի և Սուրբ Հոգու դերը։

Նկար
Սուրբ Հոգու եռանկյունի

Ուսանողներից մեկին հրավիրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.13-14 հատվածները: Նախքան ընթերցելը, բացատրեք, որ այդ հատվածները տրվել են վաղ Սրբերին, ովքեր կարգվել էին ուսուցանելու ավետարանն ուրիշներին։ Դասարանի կեսին հանձնարարեք փնտրել այն բառերը, որոնք նկարագրում են ուսուցչի պատասխանատվությունը։ Դասարանի մյուս կեսին հանձնարարեք փնտրել այն բառերը, որոնք նկարագրում են Հոգու պատասխանատվությունը։

  • Ըստ այդ հատվածների, ո՞րն է ուսուցչի պատասխանատվությունը։ (Քարոզելու ավետարանը Հոգով։ Հանձնարարեք որևէ ուսանողի գծապատկերի վրա գրել քարոզել Հոգով բառակապակցությունը Ուսուցիչ տակ։)

  • Ո՞րն է Հոգու կամ Մխիթարիչի պատասխանատվությունը։ (Ուսուցանելու ճշմարտությունը։ Հանձնարարեք որևէ ուսանողի գծապատկերի վրա ավելացնել ուսուցանել ճշմարտությունը բառերը Սուրբ Հոգի տակ։)

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Սուրբ Հոգին ճշմարիտ ուսուցիչ է։ Բացատրեք, որ մինչ Եկեղեցում ուսուցիչը, միսիոները կամ ղեկավարը ունեն ավետարանը Հոգով քարոզելու պատասխանատվություն, դա Սուրբ Հոգին է, ով հայտնում, լուսավորում և հասցնում է ավետարանը մեր սրտերին։

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանում է ձեզ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.19-21 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բառերին, որոնք նկարագրում են ուսանողի պատասխանատվությունը։

  • Ըստ այդ հատվածների, ինչպիսի՞ պատասխանատվություն ունի ուսանողը։ (Ստանալ ճշմարտության խոսքը Հոգով։ Հանձնարարեք որևէ ուսանողի գծապատկերի վրա գրել ստանալ Հոգով բառակապակցությունը Ուսանող տակ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում ստանալ Հոգով, նրանց մտածելու տեղիք տվեք, թե ինչ է պահանջվում մեկից, ով պետք է ստանա գնդակն այն մարդուց, ով հարվածում կամ գցում է այն նրան։

  • Ի՞նչ պետք է անի անձը, որպեսզի ստանա գնդակը։ (Տարածի ձեռքերը և բռնի այն։) Ինչպե՞ս է դա նման այն ջանքերին, որոնք պետք է ուսանողը կատարի ճշմարտության խոսքը Հոգով ստանալու համար։ (Գնդակը ստանալու համար, անձը պետք է նախապատրաստվի բռնելու այն։ Նմանապես, մենք պետք է նախապատրաստենք մեր սրտերն ու մտքերը ճշմարտությունը Հոգով ստանալու համար։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50․22, ուշադրություն դարձնելով, թե ինչ է պատահում, երբ մենք ավետարանը ստանալու ջանք ենք գործադրում և հավատքով ուսում փնտրում։ Նախքան ուսանողները կկարդան, բացատրեք, որ շենանալ բառը վերաբերվում է հոգեպես բարձրացվելուն և ամրապնդվելուն։

  • Ըստ այդ հատվածի, ինչպիսի՞ օրհնություններ են ուսուցիչներն ու ուսանողները ստանում Հոգուց, եթե նրանք իրագործում են ավետարանի ուսուցանման և ուսումնառության իրենց պարտականությունները։ (Հասկացողություն, շենացում, ուրախություն։)

Ասացեք ուսանողներին, որ Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը վկայել է իրենց դերն իրագործող ուսանողների և ուսուցանելու և վկայելու Հոգու տված հնարավորության կապի մասին։ Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ հայտարարության մեկական օրինակ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ միտքը: Դասարանին հորդորեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք բացատրում են, թե ուսանողների ջանքերն ինչպիսի ազդեցություն են ունենում Սուրբ Հոգու ուսուցանելու հնարավորության վրա։

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«[Ուսանողների] մասնակցելու որոշումը ընտրելու իրավունքի գործածում է, որը թույլ է տալիս Սուրբ Հոգուն հաղորդել անձնական ուղերձ` [նրա] անձնական կարիքներին համապատասխան: Մասնակցելու մթնոլորտ ստեղծելը մեծացնում է հավանականությունը, որ Հոգին կսովորեցնի ավելի կարևոր դասեր, քան [ուսուցիչը] կարող է հասկացնել» (“To Learn and to Teach More Effectively” [BYU Campus Education Week devotional, Aug. 21, 2007], 4–5, speeches.byu.edu

  • Համաձայն Երեց Սքոթի հայտարարության, ինչպե՞ս մենք կարող ենք հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի ուսուցանի մեզ։

Ուսանողներին հանձնարարեք ամփոփել, թե որպես ուսանողներ իրենց ջանքերն ինչպես են ազդել Սուրբ Հոգու ուսուցանման հնարավորության վրա։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք մեր ազատ կամքն ենք օգտագործում ուսումնառության գործընթացին մասնակցելու համար, մենք հրավիրում ենք Հոգուն, որպեսզի ուսուցանի և վկայի ճշմարտությունը։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին նախկինում նշվածների տակ։

Որպեսզի ուսանողներին ցույց տաք մի օրինակ նրա մասին, ով իր ազատ կամքն օգտագործել է ուսումնասիրելով և հավատքով ուսում փնտրելու համար, հորդորեք նրանց վերհիշել Առաջին Տեսիլքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի պատմությունը։ Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի հանձնարարեք հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 18։ (Հետևյալ հատվածները կարող եք գրել գրատախտակին։) Ուսանողներին հանձնարարեք կարդալ իրենց հանձնարարված հատվածները և քննարկել հետևյալ հարցը․

  • Ինչպիսի՞ ջանք գործադրեց Ջոզեֆը հոգևոր ճշմարտություններն իմանալու համար։

Բավականաչափ ժամանակից հետո յուրաքանչյուր զույգի հորդորեք իրենց հանձնարարված հատվածներից նշել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Ջոզեֆի ջանքերը։

Վկայեք, որ Աստծո խոսքն ուսումնասիրելու Ջոզեֆի պատրաստակամության և ըստ դրա հավատքով գործելու արդյունքում ավելի մեծ իմաստություն տրվեց նրան՝մի օրհնություն, որը մատչելի է բոլորին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․20 հատվածը, ուշադրություն դարձնելով նրան, թե Առաջին Տեսիլքը տեսնելուց հետո տուն վերադառնալուն պես, ինչ ասաց Ջոզեֆն իր մորը։

  • Ո՞ր արտահայտությունն է իր մորն ուղղված Ջոզեֆի նախադասության մեջ արտացոլում այն, որ ճշմարտությունը իրեն էր հայտնի դարձվել։ («Ինձ հայտնի դարձել»։)

Ուսանողներին հանձնարարեք գտնել մի սկզբունք, որը մենք սովորում ենք Ջոզեֆի փորձառությունից։ Հորդորեք նրանց իրենց առաջարկներն արտահայտել «եթե-ապա» շաղկապներով։ Հետևյալը մի օրինակ է, թե ինչպես կարող են ուսանողները ձևակերպել այդ սկզբունքը․ Եթե մենք ջանասիրաբար ուսումնասիրենք Աստծո խոսքը և հավատքով գործենք, ապա մենք ինքներս կիմանանք ավետարանի ճշմարտությունները։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց իսկ բառերով գրեն հետևյալ սկզբունքը Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․20-ի կողքին։)

Անդրադարձեք դասի սկզբում կիրառած ուտելիքի կամ խմիչքի միջոցառմանը։ Հիշեցրեք ուսանողներին, որ ֆիզիկական սննդի ճաշակումը ջանք է պահանջում մեր կողմից և ուտելիքը կամ խմիչքը կարող են մեզ օգտակար լինել միայն, եթե մենք ինքներս ենք ուտում կամ խմում այն։ Վկայեք, որ դա նույնն է հոգևոր առումով․ ավետարանը մեր սրտեր կարող է ներխուժել և դառնալ մեր մասնիկը, եթե միայն մենք ջանք գործադրենք, սովորելով ավետարանի ճշմարտությունները և կիրառելով դրանք մեր կյանքում։

  • Այս տարի ի՞նչ գործողությունների կդիմեք, որպեսզի հրավիրեք Հոգուն ուսուցանել ձեզ և ավետարանի ճշմարտությունները հասցնել ձեր սիրտը։ (Պատասխանները կարող են լինել՝Եկեղեցու ժողովներին և դասերին, այդ թվում սեմինարիայի հաճախելը, մասնակցություն ունենալը ժողովներին ու դասերին՝ օրնհերգեր երգելով, սուրբ գրությունների հատվածների նշումով, զգացմունքների գրառմամբ, հարցերին պատասխանելով, փորձառություններով և վկայություններով կիսվելով և ուրիշներին ուսուցանելով, մասնակցելով ընտանեկան երեկոյին և ընտանեկան ուսումնասիրությանը; աղոթելով և կատարելով սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն և ավետարանի սկզբունքները կյանքում կիրառելը։ Ուսանողներին հանձնարարեք գրի առնել մեկ կամ մի քանի նպատակներ։)

Ամփոփեք, հորդորելով ուսանողներին խորհել ավետարանի մասին իրենց վկայությունների և նրա մասին ինչ իրենք գիտեն, որ ճշմարիտ է։ Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են ավետարանի ուսումնառության իրենց անձնական ջանքերն ազդել իրենց վկայությունների և Տիրոջ հետ իրենց հարաբերությունների վրա Ավելացրեք ձեր վկայությունն այն մասին, թե ինչպիսի ուժ և առաջնորդություն մենք կարող ենք ստանալ Տիրոջից՝ ավետարանի սկզբունքները սովորելու և ապրելու համար մեր ջանքերին ի պատասխան։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ուսանողները կարող են հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի հաստատի իրենց սովորածը։

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը վկայել է իրենց դերն իրագործող ուսանողների և ուսուցանելու և վկայելու Հոգու տված հնարավորության կապի մասին․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուսանողն է, որ ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող վկայությունը։ Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ մենք կամենում ենք սովորել և ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց» (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, Feb. 3, 2006], 3, LDS.org

Սուրբ գրությունների ուսումնասիրության կարևորությունը

Հավատքին հավատարիմ աշխատությունը սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության վերաբերյալ նշում է հետևյալը․

«Վերջին օրերի մարգարեները խորհուրդ են տալիս մեզ կարդալ սուրբ գրքերն ամեն օր, ինչպես անհատապես, այնպես էլ՝ մեր ընտանիքների հետ: Նրանք խրախուսում են մեզ , ինչպես Նեփին խրախուսում էր իր եղբայրներին, վերագրել սուրբ գրքերի հատվածները մեզ, գտնելով ուղիներ, որպեսզի հնադարյան սրբազան պատմությունները կիրառենք այսօր մեր կյանքում (տես 1 Նեփի 19․23–24)։ Նրանք խրախուսում են մեզ «քննել սուրբ գրքերը» (Հովհաննես 5․39) և «սնվել Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32․3

Դուք մեծ օգուտ կստանաք հետևելով այս խորհրդին: Սուրբ գրքերի ամենօրյա իմաստալի ընթերցումն օգնում է ձեզ ընկալունակ լինել Սուրբ Հոգու շշունջներին: Այն կառուցում է ձեր հավատքը, ամրացնում է ձեզ գայթակղության դեմ և օգնում է ձեզ մոտենալ ձեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն:

Սուրբ գրքերի ձեր անհատական ընթերցանության համար ծրագիր մշակեք: Մտածեք մի որոշակի ժամանակահատված տրամադրել ամեն օր սուրբ գրքերն ընթերցելու համար: Այդ ժամանակի ընթացքում ջանասիրաբար կարդացեք՝ ուշադիր լինելով Հոգու հուշումների հանդեպ: Խնդրեք Երկնային Հորն օգնել ձեզ իմանալ, թե Նա ինչ կկամենար որ դուք սովորեիք և անեիք:

Շարունակեք կարդալ սուրբ գրքերը, հատկապես Մորմոնի Գիրքը, ողջ ձեր կյանքի ընթացքում: Դուք կվերահայտնագործեք սուրբ գրքերի գանձերը կրկին և կրկին, գտնելով դրանցում նոր իմաստ և կիրառում, երբ ընթերցեք դրանք կյանքի տարբեր փուլերում» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 156

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Եթե մենք անկանոն դարձնենք սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունը, մենք անկանոն կդառնանք մեր աղոթքներում:

Մենք չենք դադարի աղոթել, սակայն մեր աղոթքները ավելի կրկնվող, ավելի մեխանիկական կլինեն, չունենալով անկեղծ միտում: Մեր սրտերը չեն կարող մոտենալ այն Աստծուն, ում չենք ճանաչում, իսկ սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը մեզ օգնում են ճանաչել Նրան» (“Prayer,” Ensign, Nov. 2001, 17)։