Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Փրկության ծրագիրը. Սուրբ գրությունների ուսումնասիրություն (Մաս 1)


Տնային ուսումնասիրության դաս

Փրկության ծրագիրը. Սուրբ գրությունների ուսումնասիրություն (Մաս1)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Հետևյալը հանդիսանում է ամփոփումը այն իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների, որոնք ուսանողները սովորել են, երբ ավարտում էին ուսանողի տնային ուսումնասիրության չորս դասերը մաս 1-ի համար: Իմացությունը, թե ինչ են սովորել ուսանողները, կօգնի ձեզ պատրաստվել դասին: Ամփոփումը դասի մաս չէ և նախատեսված չէ ուսանողների հետ կիսվելու համար: Քանի որ դասը, որ դուք կուսուցանեք մաս 1-ի համար, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա, երբեմն, հնարավոր է տպավորված զգաք վերանայել կամ քննարկել ուրիշները` համաձայն Սուրբ Հոգու հուշումների և ձեր ուսանողների կարիքների:

Օր 1 (Փրկության ծրագիրը)

Երկնային Հոր փրկության ծրագրի նպատակի ուսումնասիրությունը օգնեց ուսանողներին պարզել, որ ծրագրի նպատակն է մեզ համար ճանապարհ տրամադրել անմահություն ու հավերժական կյանք ստանալու համար։ Ուսանողները սովորեցին, որ Աստված մեզ երկիր է ուղարկել, որպեսզի մենք ձեռք բերենք մարմիններ, փորձառություն ու զարգացում։ Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավորություն է տալիս մեզ` հաղթահարել մեղքի և մահվան հետևանքները:

Օր 2 (Մեծ Ուրացությունը)

Մեծ Ուրացության մասին սովորելիս ուսանողները պարզեցին, որ մարգարեներն ու առաքյալները ձևավորում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և օգնում են մաքուր պահել Եկեղեցին` ուսուցանելով ճիշտ վարդապետություն: Բացի այդ, քահանայության իշխանությունը և բանալիներն անհրաժեշտ են փրկության ուխտերն ու արարողությունները ստանալու համար, որոնք բոլորն էլ ստացվում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Ուրացություն է տեղի ունենում, երբ մարդիկ երես են դարձնում ավետարանի ճշմարտություններից և մերժում են Տիրոջ լիազորված ծառաներին: Ճշմարտության, քահանայության իշխանության և բանալիների վերականգնումն անհրաժեշտ էր Մեծ Ուրացության հետևանքները հաղթահարելու համար:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 1)

Վարդապետություն և Ուխտերի համար Տիրոջ տված նախաբանն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ Տերն Իր ընտրյալ առաքյալների միջոցով նախազգուշացնում է բոլոր մարդկանց և, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ ու կենդանի եկեղեցին է երկրի վրա: Ուսանողներն իմացան, որ մենք պիտի փնտրենք Տիրոջ տված պատվիրանները, Տիրոջ խոստումները բոլորը կկատարվեն, և Տիրոջ խոսքերը ճշմարիտ են, անկախ այն բանից, արդյոք դրանք հաղորդվում են Նրա թե Նրա ծառաների կողմից:

Օր 4 (Սուրբ գրությունների ուսումնասիրություն)

Այս դասի ժամանակ ուսանողները սովորեցին, որ սուրբ գրությունները գրվել են, որպեսզի պահպանեն հավերժական ճշմարտությունները, որոնք հայտնի են որպես վարդապետություններ և սկզբունքներ: Նրանք սովորեցին, որ այս հավերժական ճշմարտությունները գտնելու համար օգտակար է սկզբում հասկանալ սուրբ գրության տեքստի համատեքստը և բովանդակությունը: Ուսանողները սովորեցին, որ եթե այս տարրերն արդեն հասկանալի են, ապա օգտակար է իրենց հայտնաբերած վարդապետություններն ու սկզբունքներն արտահայտել ճշմարտության պարզ ձևակերպմամբ: Ի վերջո ուսանողներն իմացան, որ սուրբ գրությունների ուսումնասիրության իսկական արժեքը նրանք տեսնում են, երբ իրենց կյանքում կիրառում են այն վարդապետություններն ու սկզբունքները, որ նրանք բացահայտում են սուրբ գրություններում:

Նախաբան

Այս դասն ուսանողներին կծանոթացնի Վարդապետություն և Ուխտերի հետ` օգտագործելով Վարդապետություն և Ուխտերի նախաբանը և բաժին 1-ը։ Ուսանողները կիմանան, որ Վարդապետություն և Ուխտերը պարունակում է «Աստծո արքայությունը վերջին օրերին երկրի վրա հաստատելու և կանոնակարգելու համար տրված աստվածային հայտնությունները և ոգեշնչված հայտարարությունները» (Վարդապետություն և Ուխտերի նախաբան)։ Վարդապետություն և Ուխտեր և Եկեղեցու Պատմության ուսումնասիրումը կարող է հզորացնել ուսանողների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Նշում.. Քանի որ սա հավանաբար կլինի ուսանողների առաջին միասնական դասը, դուք կարող եք խնդրել նրանց` ուղղել իրենց հարցերը, որ նրանք ունեն տնային ուսուցման գործընթացի վերաբերյալ և այն մասին, թե ինչպես արդյունավետորեն ուսումնասիրել սուրբ գրություններն ինքնուրույն:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության նախաբան

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է հայտնություններ, որոնք ստացել են Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա հետնորդները

Կարող եք սկսել դասը հարցնելով ուսանողներին, թե նրանց կարծիքով ինչ գրքեր կարդալով է, որ օգուտ է քաղում ողջ աշխարհը և ինչու: (Կարող եք ցույց տալ որոշ գրքեր, որոնք դուք խորհուրդ կտայիք։) Ուսանողների պատասխաններից հետո խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը և հրավիրեք ուսանողներին լսել, թե Մարգարեն ինչ է ուսուցանել Վարդապետություն և Ուխտերի մասին.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Վարդապետություն և Ուխտերում տրված հայտնությունները Եկեղեցու հիմքն են այս վերջին օրերում` ի նպաստ աշխարհի և ցույց են տալիս, որ մեր Փրկչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 194):

Ուսանողներին հանձնարարեք, որ այսօրվա դասի ընթացքում փնտրեն եղանակներ, որոնցով Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը օգտակար կլինի աշխարհին և իրենց սեփական կյանքում։

Ուսանողներին հանձնարարեք բացել Վարդապետություն և Ուխտերի տիտղոսաթերթը: Բացատրեք, որ որպեսզի Վարդապետություն և Ուխտերն օգտակար լինեն, առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ են նշանակում վարդապետություններն ու ուխտերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ տիտղոսաթերթը: Այնուհետև ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կսահմանեիք վարդապետություն բառը։

  • Ի՞նչ բան է ուխտը:

  • Ի՞նչ է հայտնությունը:

(Դուք կարող եք բացատրել, որ վարդապետությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, հավերժական ճշմարտությունն է։ Ուխտը սրբազան համաձայնություն է Աստծո և Նրա զավակների միջև, որտեղ Աստված սահմանում է բոլոր տրված խոստումների պայմանները, իսկ հայտնությունը Աստծո հաղորդակցությունն է Իր զավակների հետ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սահմանումները տիտղոսաթերթի վրա։

Ուսանողներին հանձնարարեք բացել Վարդապետություն և Ուխտերի նախաբանի ութերորդ պարբերությունը (սկսվում է «հայտնություններում» …)։ Բացատրեք, որ այս պարբերությունում թվարկված են այն վարդապետություններից մի քանիսը, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերում։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ առաջին նախադասությունը և գտնել մեկ կամ մի քանի վարդապետություններ, որոնք նրանք կցանկանային ուսումնասիրել։ Ապա ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ո՞ր վարդապետություններն եք ավելի շատ նախընտրում ուսումնասիրել։

  • Ի՞նչ օգուտներ կքաղեք դուք` իմանալով և ավելի լավ հասկանալով այդ վարդապետությունները:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ ութերորդ պարբերության վերջին նախադասությունը (սկսվում է. « Ի վերջո, Հիսուս Քրիստոսի մասին տրված վկայությունը… ») և դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որը Վարդապետություն և Ուխտերն այդքան արժեքավոր է դարձնում։ Ապա ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչն է Վարդապետություն և Ուխտերն «ավելի արժեքավոր» դարձնում։

  • Ինչո՞ւ է Փրկչի մասին վկայությունն այդքան արժեքավոր։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կփոխվի ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերը:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Վարդապետություն և Ուխտերի մեջ գրված հայտնություններն ուսումնասիրելով, մենք կարող ենք զորացնել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունները։ Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե Փրկիչի մասին ավելի ամուր վկայությունը ի՞նչ ազդեցություն կունենա իրենց կյանքում: Կարող եք կիսվել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը զորացրել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Ուսանողներին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի նախաբանի առաջին պարբերությունը, մինչ մնացած ուսանողները կհետևեն նրան։ Այնուհետև հարցրեք. «Երբ ուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերը, մենք ու՞մ ձայնը կլսենք»:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Երբ մենք ուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերը, մենք կլսենք Փրկչի ձայնը։ Ուսանողների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.34-36 հատվածները:

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտերի նախաբանի երրորդ պարբերությունը։ Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել բառերը, որոնք նկարագրում են Տիրոջ ձայնը։ (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։) Ապա ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ բառեր են օգտագործվել Փրկիչի ձայնը նկարագրելու համար:

  • Ի՞նչ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ձեր կյանքում, եթե կարողանաք լսել ու ճանաչել Տիրոջ ձայնը:

Ցուցադրեք այն մի քանի մարդկանց նկարները, ում մասին և ում ուղղված են Վարդապետություն և Ուխտերի հայտնությունները (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 87, 88, 93, 94,95, տես նաև LDS.org): Այս նկարները ցուցադրելիս բացատրեք, որ ուսանողները կիմանան այդ մարդկանց մասին Վարդապետություն և Ուխտերն ուսումնասիրելու ընթացքում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախաբանի վեցերորդ պարբերության առաջին երկու նախադասությունները (սկսելով «Այս սրբազան հայտնություններն …» նախադասությունից)։ Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել այն հանգամանքները, որոնց ժամանակ տրվել են այդ հայտնությունները։ (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։)

  • Այս պարբերության մեջ ո՞ր արտահայտություններն են նկարագրում այն հանգամանքները, որոնց ժամանակ այդ հայտնությունները ստացվել են։

Ցույցադրեք թղթի վրա գրված Դուք բառը։ Նշեք, որ Եկեղեցու պատմության անհատների նման, մենք նույնպես հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնց ժամանակ աստվածային առաջնորդության կարիքն ենք ունենում։

  • Եթե հետևենք այս վաղ շրջանի Սրբերի օրինակին, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք աստվածային առաջնորդություն: (Աղոթեք և փնտրեք այն:)

Բացատրեք, որ աստվածային առաջնորդություն ստանալու մեկ ճանապարհը սուրբ գրություններն ուսումնասիրելն է: Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.37–38-ը, որը սուրբ գրությունների սերտման հատված է: Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվել է այս հայտնությունը որպես նախաբան Վարդապետություն և Ուխտերի համար:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․37-38, և դասարանին` հետևել նրան, ուշադրություն դարձնելով Տիրոջ կողմից մեզ ուղղված պատվիրանին, որը վերաբերում է Վարդապետություն և Ուխտերին։

  • Տերը ի՞նչ է պատվիրում մեզ անել Վարդապետություն և Ուխտերի հետ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Մենք պիտի փնտրենք պատվիրանները, որ Տերը տվել է:)

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչ սովորեցին` ուսումնասիրելով սուրբ գրություններն այս շաբաթվա ընթացքում: Հետևեք ձեր ուսանողների կողմից սահմանված նպատակներին` ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը ուսումնական տարվա ընթացքում ամեն օր: Հարցրեք նրանց, թե ինչ պլաններ ունեն Տիրոջ տված «քննեք այս պատվիրանները» պատվիրանին հետևելու վերաբերյալ (ՎևՈւ 1.37): Կարող եք ավարտել, կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե որքան կարևոր է Տիրոջ ձայնին ունկնդրելը և Նրանից առաջնորդություն ստանալը` ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտերը։

Հաջորդ Մասը (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1, Վարդապետություն և Ուխտեր 2)

Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին։ Առաջին Տեսիլքը եկավ Ջոզեֆ Սմիթի խոնարհ աղոթքին ի պատասխան: Կարճ ժամանակ անց հրեշտակները ուղղորդեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին` Մորմոնի Գրքի ստեղծման և քահանայության վերականգնման գործում: Երբ Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, Օլիվերը գրեց. «Բայց պատկերացրեք մի պահ, ինչպիսի ուրախությամբ լցվեց մեր սրտերը, … երբ Նրա ձեռքի ներքո ստացանք Սուրբ Քահանայությունը» (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.71, նշում):