Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 49-56 (Մաս 12)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 49–56 (Մաս 12)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 49-56 բաժինները (մաս 12), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 49)

Ուսանողներն ուսումնասիրեցին այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք Տերը պատվիրեց Լեման Քոփլիին և մյուսներին` ուսուցանել Շեյքերներին. եթե մենք գիտենք Երկրորդ Գալուստի նշանները, մեզ չեն մոլորեցնի կեղծ պնդումները, որ Հիսուս Քրիստոսը պատվիրել է Իր ծառաներին կոչ անել մարդկանց` հավատալ Իրեն, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարգված է Աստծո կողմից, և որ ամուսիններին ու կանանց պատվիրված է լինել մեկ և զավակներ ունենալ:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 50)

Ուսանողները սովորեցին, որ կեղծ ոգիները խաբել են վաղ շրջանի Սրբերից մի քանիսին: Տերն ուսուցանեց այս Սրբերին, որ Սուրբ Հոգին Մխիթարիչն է, և Սուրբ Հոգին սովորեցնում է ճշմարտությունը: Տերն ուսուցանեց նաև, որ այն, ինչ գալիս է Աստծուց, լուսավորում և կատարելագործում է, բայց այն, ինչ Աստծուց չէ, բերում է շփոթմունք և խավար: Ուսանողները բացահայտեցին, որ երբ մենք ուսուցանում և սովորում ենք Հոգով, մենք հասկանում ենք միմյանց, շենանում ենք և ցնծում:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 51-52)

Ուսանողները սովորեցին, որպեսզի մարդը խուսափի Սատանայի կողմից խաբվելուց, նա պիտի հնազանդվի Տիրոջ հրահանգներին և ապրի ըստ այն հայտնությունների, որ Նա է տվել: Նրանք սովորեցին նաև, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները հսկում են և հոգ են տանում նրանց մասին, ովքեր աղքատ են, կարիքավոր, հիվանդ և չարչարված:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 53-56)

Մինչ ուսանողներն ուսումնասիրում էին Սրբերի կյանքը, ովքեր ստիպված էին հեռանալ Լեման Քոփլիի հողից, ուսանողներն իմացան, որ եթե մենք պահենք պատվիրանները և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, մենք ողորմածություն ձեռք կբերենք: Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Վիլյամ Վ. Ֆելփսի կանչը` գրել և տպագրել Եկեղեցու համար, նրանք իմացան, որ Տերը կարող է օգտագործել մեր տաղանդները, հմտությունները և կարողությունները` օրհնելու արքայությունը: Երբ նրանք սովորեցին Էզրա Թայրի մասին, նրանք պարզեցին, որ Տերը կարող է պատվիրան տալ կամ չեղյալ համարել, երբ Նա հարմար է գտնում:

Նախաբան

1831 թվականի հունիսին Տերը մի քանի հայտնություն տվեց, որոնցով Օհայոյի Սրբերին կանչեց ճամփորդել դեպի Միսսուրի: Այս դասը կենտրոնանում է հնազանդության և Տիրոջ կողմից հավելյալ հայտնություն ստանալու միջև եղած կապի վրա: Դասը նաև անդրադառնում է այն բանի վրա, թե ինչ է նշանակում «վերցնել մեր խաչը» (տես ՎևՈւ 56.2):

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 52.1-13, 22-36

Տերը պատվիրում է Մարգարեին և մյուս երեցներին ճամփորդել դեպի Միսսուրի և քարոզել ավետարանն իրենց ճամփորդության ընթացքում

Դասից առաջ պատրաստեք երեք հուշումներ, որոնցից յուրաքանչյուրը ուղղորդում է դեպի մյուսը: Օրինակ` առաջին հուշումը կարող է ուղղորդել ուսանողներին փնտրել երկրորդ հուշումը, որը գտնվում է դասարանի որևէ առարկայի մեջ կամ դրա տակ: Երկրորդ հուշումը կարող է ուղղորդել նրանց փնտրել երրորդ հուշումը մեկ այլ տեղ դասարանում: Երրորդ հուշումը պիտի ասի. «Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 52.1-6 հատվածները: Գտեք մի սկզբունք, որը նման է այս վարժությանը»:

Առաջին հուշումը փակցրեք գրատախտակին և գրեք հետևյալ հրահանգները դրա կողքին. Հետևեք այս հուշումին, որպեսզի իմանաք, թե ինչպես շարունակական առաջնորդություններ ստանալ Տիրոջից:

Երբ ուսանողները կարդան առաջին հուշումը, հրավիրեք նրանց հետևել հրահանգներին` գտնելու երկրորդ հուշումը: Ապա հրավիրեք նրանց կարդալ երկրորդ հուշման ցուցումները և փնտրել երրորդ հուշումը։

Նախքան ուսանողները կհետևեն երրորդ հուշման ցուցումներին, բացատրեք, որ այն հատվածը, որը նրանք կփնտրեն, պարունակում է հրահանգներ, որոնք տրվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին և քահանայության այլ ղեկավարներին այն համաժողովի ժամանակ, որը Եկեղեցին գումարեց 1831 թվականի հունիսին Կիրթլենդում, Օհայո: Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նախկինում հայտնությամբ տվել էր, որ Սրբերը կհիմնադրեն մի քաղաք Սիոն անունով (տես ՎևՈւ 28.9), բայց Նա չէր հայտնել դրա գտնվելու վայրը:

Հրավիրեք ուսանողներին հետևել երրորդ հուշման հրահանգներին: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտերի 52․1-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով այն սկզբունքին, որը նման է այն վարժությանը, որը նրանք հենց նոր ավարտեցին:

  • Համաձայն հատված 4-5-ի, ի՞նչ կարող է պատահել, երբ մենք հավատարիմ լինենք Աստծո հրահանգներին: (Երբ մենք հավատարմորեն հետևում ենք Աստծո հրահանգներին, Նա մեզ բացահայտում է իր կամքը: Այս սկզբունքը գրեք գրատախտակին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը իրենց սուրբ գրությունների լուսանցքում։)

  • Ինչո՞վ էր վարժությունը նման այս սկզբունքին։ (Երբ ուսանողները հետևում էին յուրաքանչյուր հրահանգին, նրանք ստացան լրացուցիչ ցուցումներ, որոնք ի վերջո ուղղորդեցին նրանց դեպի այն պատասխանը, որը փնտրում էին:)

  • Ըստ ձեզ, որո՞նք են այն մի քանի առավելությունները, երբ մենք ստանում ենք Տիրոջ առաջնորդությունը և ճշմարտությունը ոչ թե միանգամից, այլ քիչ-քիչ:

Վարդապետություն և Ուխտեր 53

Տերը կանչում է Սիդնի Գիլբերտին որպես երեց ճափորդել Միսսուրի Ջոզեֆ Սմիթի հետ:

Որպես լրացուցիչ օրինակ վերևում բերված ճշմարտության համար, բացատրեք, որ վերջերս դարձի եկած Սիդնի Գիլբերտը պարզեց, որ իր անունը չկար Միսսուրի կանչված միսիոներների ցուցակում: Նա գնաց Մարգարե Ջոզեֆ Սմիթի մոտ և հարցրեց, թե Տերն ի՞նչ էր ուզում, որ ինքն աներ: Մարգարեն հարցրեց և ստացավ հայտնություն, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 53 բաժնում: Հայտնությունը հրահանգում էր Եղբայր Գիլբերտին թողնել աշխարհը, կարգվել երեց և ճամփորդել Միսսուրի` օգնելու Եկեղեցու գործարքներում (տես ՎևՈւ 53.1–5):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 53.6-7 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով այն ժամանակին, երբ Տերն ասաց, որ Ինքը Սիդնիին կտա Իր հրահանգների («մնացածը») մնացած մասը։ (Կարող եք բացատրել, որ Տերը հղում էր կատարում հրահանգների այս ցուցակին` որպես «արարողությունների»։ Հրահանգներ բառը երբեմն կարող է վերաբերել կանոնին կամ որոշմանը:)

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պիտի հնազանդվենք այն հրահանգներին, որոնք Տերը տվել է մեզ, նախքան մենք կակնկալենք ավելին:

Հրավիրեք ուսանողներին, ովքեր ունեցել են այս սկզբունքի հետ կապված փորձառություններ, կիսվել իրենց փորձառություններով կամ վկայել դրա ճշմարտացիության վերաբերյալ: Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ կամ վկայությամբ։

Խրախուսեք ուսանողներին գրել մի հարց, մտահոգություն կամ որոշում, որի հետ նրանք բախվում են, և որի համար նրանք կցանկանային ստանալ Տիրոջ օգնությունը և առաջնորդությունը: Ապա հրավիրեք նրանց խորհել և գրի առնել ցանկացած ուղղորդում, որը Տերը տվել է նրանց, որին նրանք կարող են ավելի շատ ուշադրություն դարձնել, որպեսզի հավելյալ առաջնորդություն ստանան Նրանից:

Վարդապետություն և Ուխտեր 56․1-8

Տերը չեղյալ է համարում Էզրա Թայրի միսիայի կանչը և հորդորում է նրան ապաշխարել

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով հրաժարվել է մի կարևոր բանից, որպեսզի հնազանդվի Տիրոջ պատվիրաններին: (Օրինակները կարող են ներառել ինչ-որ մեկին, ով զոհաբերության գնով է միանում Եկեղեցուն, գնում միսիա, կամ հնազանդվում Եկեղեցու չափանիշներին:) Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց օրինակներով: Ապա ուսանողներին խնդրեք ամփոփել Էզրա Թայրի մասին իրենց սովորածը, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 56 բաժինը։ (Եթե նրանք օգնության կարիք ունենան, հիշեցրեք նրանց, որ Էզրա Թայրին հրահանգվեց ծառայել միսիսայում Թոմաս Բ. Մարշի հետ, բայց հպարտության և եսասիրական նկրտումների պատճառով նա պատրաստ չէր մեկնելու, երբ ժամանակը եկավ:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը նրանց մասին, ովքեր հրաժարվում են հնազանդվել Իր պատվիրաններին։

  • Ի՞նչ է Տերն ասել այն մարդկանց մասին, ովքեր հրաժարվում են հնազանդվել Իր պատվիրաններին:

  • Ըստ հատված 2-ի, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի փրկվենք։ (Որպեսզի փրկվենք, մենք պիտի վերցնենք մեր խաչը, հետևենք Փրկիչին և պահենք Նրա պատվիրանները: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում` «վերցնենք մեր խաչը»: (Մատթեոսի 16.24-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը սահմանում է այդ արտահայտությունը հետևյալ կերպ. «Եվ այժմ մարդու համար իր խաչը վերցնելն ամեն անաստվածությունը և ամեն աշխարհիկ տենչ մերժելն է և իմ պատվիրանները պահելը» [Մատթեոսի 16.24, ծանոթագրություն ե]: Խաչի վերաբերյալ հղումը հիշեցնում է Փրկիչի վճռականությունը` կատարելու Իր Երկնային Հոր կամքը: Մենք վերցնում ենք մեր խաչը` ցույց տալով մեր պատրաստակամությունը` պահել Տիրոջ պատվիրանները և «կորցնել ինքներս մեզ» կամ զոհաբերել ամենն, ինչ անհրաժեշտ է Աստծուն հնազանդ լինելու համար:)

  • Ի՞նչ պատվիրաններ է Տերը տվել, որը պահանջում է, որ դուք վերցնեք ձեր խաչը և զոհաբերություններ կատարեք հնազանդ լինելու համար: (Որոշ օրինակներ կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում:)

Կարդացեք հետևյալ օրինակները (կամ ստեղծեք որոշ օրինակներ, որոնք ավելի կիրառելի են ձեր դասարանի ուսանողների համար) և հարցրեք, թե մարդիկ ինչպես կարող են վերցնել իրենց խաչը և հնազանդվել Տիրոջ պատվիրաններին.

  1. Մի երիտասարդ մոտենում է միսիա ծառայելու տարիքին: Նա անհանգստանում է այն ամենի համար, որ թողնելու է ետևում, երբ գնա ծառայության:

  2. Մի երիտասարդ կին գիտի, որ իր ծխի երիտասարդները այցելելու են տաճար, բայց նա չունի տաճարային երաշխավորագիր: Նրա կյանքում այժմ կա մի բան, որը կխանգարի նրան ստանալ երաշխավորագիրը:

Բացատրեք, որ եթե մենք ընտրում ենք չվերցնել մեր խաչը, մենք կարող ենք կորցնել ուրիշներին օրհնելու և ինքներս օրհնություն ստանալու հնարավորությունը:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 56․3-8 հիշեցնելով ուսանողներին, որ քանի որ Էզրա Թայրը անհնազանդ էր եղել, նրա միսիայի կանչը չեղյալ համարվեց և այդ ժամանակ նա կորցրեց միսիայում ծառայելու հնարավորությունը։ Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ պիտի անեն, որպեսզի վերցնեն իրենց խաչը և հնազանդ լինեն Տիրոջ պատվիրաններին: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 57-59)

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կլիներ ապրել մի համայնքում, որտեղ բոլորն արդար են, բարի և առատաձեռն: Վարդապետություն և Ուխտեր 59 բաժնից մենք սովորում ենք, թե մենք ինչպես պիտի ապրենք, որպեսզի արժանանանք տաճարի օրհնություններին և պատրաստվենք ապրելու Աստծո ներկայության մեջ: