Սեմինարիա
Դաս 49. Վարդապետություն և Ուխտեր 42.43-93


Դաս 49

Վարդապետություն և Ուխտեր 42․43-93

Նախաբան

Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի մնացյալ մասը շարունակությունն է այն բանի, ինչը հայտնի է որպես եկեղեցու օրենք: Այն պարունակում է Տիրոջ ուսմունքները մահվան և բժշկության վերաբերյալ: Այն նաև պարունակում է Տիրոջ խորհուրդը սրբերին, թե ինչպես վարվել լուրջ մեղքերի և հանցագործությունների դեպքում, և թե ինչպես պետք է պատշաճ կերպով կարգավորել իրավիճակները, երբ մեզ վիրավորել են, կամ մեր հանդեպ զանցանք կատարել:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 42․43-55

Տերը խորհուրդ է տալիս մահվան և բժշկության վերաբերյալ

Մի ձեռքում պահեք մի սրվակ կամ մի փոքր տարա, որի մեջ կա սրբագործված յուղ` հիվանդներին սպասավորելու համար, իսկ մյուս ձեռքում պահեք սրվակով դեղորայք:

  • Ինչի՞ համար են օգտագործվում այս առարկաները: Սրանցից ո՞ր մեկին մենք պետք է ապավինենք հիվանդության ժամանակ:

Երբ ուսանողները հակիրճ ձևով կիսվեն իրենց մտքերով, նրանցից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.43-44 հատվածները: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել Տիրոջ հրահանգներին այն բանի վերաբերյալ, թե ինչին մենք պիտի ապավինենք հիվանդության ժամանակ: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածները, օգտակար կլինի բացատրել, որ 43 հատվածում հիշատակվող բույսերն ու թեթև սնունդը դա այն բուժումներն էին, որոնք սովորաբար կիրառվում էին այս հայտնությունը ստանալու ժամանակաշրջանում:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչպես կարող է տեղի ունենալ բժշկումը` հավատքի և բուժօգնության միջոցով:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին Օրերի Սրբերը հավատում են գիտության և տեխնիկայի առկա ամենալավ միջոցների կիրառմանը: Առողջության պահպանման համար մենք օգտագործում ենք սնունդ, մարզումներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև ներգրավված ենք օգնելու բուժաշխատողներին` ինչպես օրինակ բժիշկներին, վիրաբույժներին` առողջության վերականգնման գործում:

Բժշկական գիտության օգտագործումը չի հակասում մեր հավատքով աղոթքներին և քահանայության օրհնությանը վստահելուն:

Իհարկե, մենք չենք սպասում, մինչև մնացած բոլոր միջոցները սպառվեն, նախքան մենք կաղոթենք հավատքով և քահանայության օրհնություն կտանք բուժման համար: Արտակարգ իրավիճակներում աղոթքներն ու օրհնություններն առաջին տեղում են: Շատ հաճախ մենք կիրառում ենք բոլոր ջանքերը միաժամանակ» («Հիվանդների բուժումը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 47):

  • Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր օգտագործել աղոթքը և քահանայության օրհնությունները, ինչպես նաև բժշկական օգնությունը հիվանդության ժամանակ:

  • Համաձայն 44 հատվածի` արդյո՞ք կբժշկվի յուրաքանչյուր մարդ, ով ստանում է քահանայության օրհնություն:

Ասացեք ուսանողներին, որ Տերը բացատրել է, թե ինչու որոշ մարդիկ, ովքեր ստանում են քահանայության օրհնություն, կարող են չբժշկվել: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.48 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք որոշում են` արդյո՞ք ինչ-որ մեկը կբուժվի քահանայության օրհնության արդյունքում։

  • Համաձայն 48 հատվածի, ո՞րն է քահանայության օրհնության արդյունքը որոշող հիմնական գործոնը: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք բացատրել, որ «նշանակված չէ մահվան» վերաբերում է այն փաստին, որ մահը կամ բժշկումը տեղի են ունենում համաձայն Տիրոջ ժամանակի, իմաստության և կամքի):

  • Ինչո՞ւ յուրաքանչյուր մարդ, ով հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ, հնարավոր է չբժշկվի:

  • Ինչո՞ւ է կարևոր հավատք ունենալ մեզանից յուրաքանչյուրի համար Աստծո կամքի և ժամանակի ընտրության հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին որոշել, թե ինչ սկզբունք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 42.48 հատվածից մեր թուլություններից բժշկվելու վերաբերյալ: Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք բժշկվել Նրա կամքի համաձայն: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 48 հատվածի այն խոսքերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի, ոչ թե մեր ցանկությունների որոշակի արդյուքների վրա, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ բացատրությունը։ Հրավիրեք դասարանին լսել և գտնել մի պատճառ, թե ինչո՞ւ է կարևոր, որ մեր հավատքը կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի վրա:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և Նրա անսահման գիտելիքի մասին, թե որն է լավագույնը մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, ով մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբում ապշեցրին, իսկ հետո ուսուցանեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքն էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատ կար, որ նա բժշկվեր, եթե միայն այժմ նրան տուն տանելը Տիրոջ կամքը չլիներ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտրյալ աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքը հավատում է Հիսուս Քրիստոսին, և դա կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարտանման են հնչում ինձ համար: Հարազատի բժշկության համար մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք, իսկ հետո վերջնական արդյունքի համար ապավինում ենք Տիրոջը» («Հիվանդների բժշկությունը», 50):

  • Այս մարդիկ, ում մասին Երեց Օուքսը խոսում էր, ինչպե՞ս էին հավատ կիրառում առ Հիսուս Քրիստոս:

  • Երբեմն ավելի մեծ հավատ է պահանջվում տեսնելու, թե ինչպես է մեր հարազատը մահանում կամ տառապում երկարատև հիվանդությունից, քան այն դեպքում, երբ տեսնում ենք, թե ինչպես են նրանք ապրում կամ բուժվում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հավատ կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած, հնարավոր է, մենք չստանանք մեր ցանկացած արդյունքը:

Հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով մահացել է` չնայած հետևել է պատշաճ բժշկական խորհրդին և ջանացել է բուժում փնտրել աղոթքի և քահանայության օրհնությունների միջոցով: (Հատկապես զգայուն եղեք նրանց զգացմունքների հանդեպ, ովքեր գուցե եղել են այս իրավիճակում:) Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 42.45-47 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` գտնելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարող են մխիթարություն բերել ինչ-որ մեկին, ով ապրել է հարազատի մահը։

  • Հատված 45-ը ասում է մեզ, որ մենք բնականաբար կսգանք մեր սիրելիի կորուստը: Հատված 46-ում ո՞ր վարդապետությունը կարող է սփոփանք բերել նրանց, ովքեր սգում են իրենց սիրելիի կորուստը: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Մահը քաղցր է նրանց համար, ովքեր մահանում են Տերում):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մահանալ Տերում:

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ մահը «քաղցր կլինի» նրանց համար, ովքեր կմահանան Տիրոջ մեջ: (Գուցե կարիք լինի բացատրել, որ չնայած հավատարիմ մարդը, ով մահանում է, կարող է տառապել ֆիզիկական ցավից, այս խոստումը վերաբերում է այն խաղաղությանն ու հանգստին, որ նա կզգա հոգևոր աշխարհում:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյո՞ք նրանք ապրում են իրենց կյանքն այնպես, որը մահը կդարձնի «քաղցր» նրանց համար, եթե այն այսօր տեղի ունենա: (Կարող եք առաջարկել ուսանողներին գրի առնել իրենց մտքերը` իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում):

Վարդապետություն և Ուխտեր 42․56-73

Տերը խոստանում է լրացուցիչ սուրբ գրություններ և գիտելիք բացահայտել նրանց, ովքեր խնդրում են

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42.56–58 հատվածները, բացատրելով, որ այս հատվածները վերաբերում են Ջոզեֆ Սմիթի կողմից Աստվածաշնչի թարգմանությանը: Տերն ասել է սրբերին, որ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը պետք է ուսուցանվի բոլոր մարդկանց: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․59-69 հատվածները, բացատրելով, որ այս հատվածները պարունակում են Ջոզեֆ Սմիթին և եկեղեցու մյուս ղեկավարներին Տիրոջ տված հրահանգները, կապված, թե երբ և ում նրանք պետք է ուսուցանեն ավետարանը: Տերը խրատել է նրանց ապրել այն օրենքներով, որոնք տրված են նրանց, և Նա բացատրել է, որ նրանք լրացուցիչ ուղղություն կստանան, որը կօգնի նրանց հիմնադրել եկեղեցին և պատրաստել սրբերին ապրելու ապագա Նոր Երուսաղեմում: Բացի այդ, Տերն ուսուցանել է նրանց սկզբունքներ, նրա վերաբերյալ, թե ինչպես կարող են շարունակել ստանալ աստվածային հայտնություն: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․70-73 հատվածները, բացատրելով, որ նվիրաբերման օրենքի համաձայն, նրանց, ովքեր եկեղեցում լիաժամկետ կամ կարճաժամկետ ծառայության մեջ էին, տրամադրվում էր ֆինանսական աջակցություն:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61, 68 հատվածները, փնտրելով սկզբունքներ` հայտնություն ստանալու վերաբերյալ: Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը.

Եթե խնդրենք, Տերը մեզ գիտելիք կտա և կպարգևի խաղաղություն, ուրախություն և հավերժական կյանք:

Եթե իմաստություն խնդրենք, Տերը մեզ այն առատորեն կտա:

  • Որո՞նք են Տիրոջից ջանասիրաբար հայտնություն խնդրելու օրհնությունները:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր եկեղեցու ղեկավարները ղեկավարում ու առաջնորդում են մեզ շարունակական վկայության սկզբունքով:

Վարդապետություն և Ուխտեր 42․74-87

Քահանայության ղեկավարները հրահանգներ են ստանում, թե ինչպես վարվեն անդամների հետ, ովքեր լուրջ մեղք են գործում:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 42.74-87 հատվածներում Տերը նկարագրում է որոշ օրենքներ, որ կառավարում են եկեղեցու կարգապահությունը: Նա, մասնավորապես, ուղղություն է տվել քահանայության ղեկավարներին այն բանի վերաբերյալ, թե ինչպես սպասավորել նրանց, ովքեր լուրջ մեղք են գործել, այդ թվում` սեռական բնույթի մեղքեր, գողություն, ստելու մեղք, կամ «ինչ-որ անբարշտություն» (ՎևՈւ 42.87):

Վարդապետություն և Ուխտեր 42․88-93

Տերը հրահանգում է սրբերին, թե ինչպես վարվել անձնական վիրավորանքների դեպքում:

  • Ե՞րբ եք ականատես եղել, երբ ինչ-որ մեկը վիրավորվել է մեկ այլ մարդու խոսքերից կամ գործողություններից: Երբևէ ընկճվել կամ վիրավորվե՞լ եք ինչ-որ մեկի խոսքերից կամ գործողություններից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.88–89 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով Տիրոջ հրահանգները` թե ինչ պետք է անել, երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ:

  • Ի՞նչ պետք է անենք մեկի հետ, ով մեր դեմ մեղանչել է: (Հաշտվել նրա հետ` առանձին հանդիպելով: Կարող եք բացատրել, որ հաշտվել նշանակում է լուծել տարաձայնությունը և վերականգնել ներդաշնակությունը):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է օգտակար այս մոտեցումը:

Գրատախտակի մի մասի վրա գրեք հետևյալ անավարտ մտքերը.

Վիրավորանքները, որ արվել են առանձին, պետք է

Վիրավորանքները, որ արվել են հրապարակայնորեն, պետք է…

Գրատախտակի մյուս կողմում գրեք՝ քիչ առաջ գրված անավարտ յուրաքանչյուր մտքի ավարտը.

լուծվեն հրապարակայնորեն:

լուծվեն առանձին:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.90–93 հատվածները և ուղղորդեք նրանց գտնել յուրաքանչյուր անավարտ միտքը և նրա համապատասխան ավարտը: (Վիրավորանքները, որ արվել են առանձին, պետք է լուծվեն առանձին: Վիրավորանքները, որ արվել են հրապարակայնորեն, պետք է լուծվեն հրապարակայնորեն):

  • Ինչո՞ւ կարող է տեղին չլինել առանձին արված վիրավորանքները հրապարակայնորեն լուծելը:

  • Ինչո՞ւ է երբեմն իմաստուն` հրապարակայնորեն արված վիրավորանքները լուծել հրապարակայնորեն:

Ուսանողներին խնդրեք իրավիճակներ մտածել, որոնք կպատկերեն այս ճշմարտությունների և ճիշտ, և սխալ կիրառումը: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով: (Խնդրեք ուսանողներին կիսվել և շեշտեք, որ վիրավորանքների լուծումը Տիրոջ եղանակով, ներառում է ապաշխարություն և ներում):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս վիրավորանքների պատշաճ լուծումը կարող է օրհնել ընտանիքը: Իսկ ծուխը կամ ճյուղը՞: Մի խումբ համադասարանցիների՞:

Կարող եք նշել, որ մեզանից քաջություն է պահանջվում` մոտենալու նրան, ով մեզ վիրավորել է: Հրավիրեք ուսանողներին աղոթել Երկնային Հորն օգնության համար, երբ նրանք փորձում են մյուսների հետ ծագած տարաձայնություններին համապատասխան լուծում տալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 42.46–47: Մահը «քաղցր» է նրանց համար, ովքեր մահանում են Տերում:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, թե ինչ է նշանակում մահը «քաղցր» է նրանց համար, ովքեր մահանում են Տերում:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Եկեղեցու որոշ անդամների համար ասելը, թե նրանք, ովքեր մահանում են Տերում, չեն ճաշակի մահը, դժվար ասելիք էր: Նրանք տեսել են լավ, հավատարիմ տղամարդկանց և կանանց, ովքեր տառապել են օրեր և երբեմն ամիսներ մինչև մահանալը: Սակայն այստեղ Տերը չի ասում, որ նրանք չպետք է մարմնի ցավ քաշեն, բայց նրանք պետք է ազատված լինեն հոգու տառապանքից ու տանջանքներից, որոնք կճաշակեն անբարիշտները, և թեև նրանք կարող է տանջվեն մարմնում, սակայն մահը նրանց համար «քաղցր» կլինի, այսպես նրանք կգիտակցեն, որ արժանի են Տիրոջ առաջ» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:186): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 85.)

Վարդապետություն և Ուխտեր 42.48: «Նշանակված չէ մահվան»

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Ոչ մի արդար մարդ երբեք չի մահանում իր ժամանակից շուտ» (in “Funeral Services for Elder Richard L. Evans,” Ensign, Dec. 1971, 10):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, որ ճիշտ ինչպես հավատք է անհրաժեշտ մեզ բժշկվելու համար, այնպես էլ հավատք է անհրաժեշտ` ընդունելու Տիրոջ կամքը, որ մենք չենք բուժվելու:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«[Կա] մի սկզբունք, որը վերաբերում է յուրաքանչյուր նվիրյալ աշակերտին` ամուր հավատքը Փրկչի հանդեպ հնազանդորեն ընդունելն է Նրա կամքը և ժամանակացույցը մեր կյանքում, նույնիսկ, եթե արդյունքն այն չէ, ինչ մենք սպասում էինք կամ ցանկանում:

«Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են սարեր տեղաշարժելու, եթե սարերի տեղաշարժը իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են բժշկելու հիվանդներին, խուլերին կամ կաղերին, եթե այս բուժումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ ամուր հավատքի դեպքում, սարերից շատերը չեն տեղաշարժվի: Եվ ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին:

Շատ դասեր, որոնք մենք պետք է սովորենք մահկանացու կյանքում, կարող են ստացվել միայն այն ժամանակ, երբ մենք անցնում ենք ինչ-որ բաների միջով և երբեմն տանջվում: Եվ Աստված ակնկալում է և վստահում է մեզ դիմակայելու մահկանացու ժամանակավոր ձախորդություններին Իր օգնությամբ, այդպես մենք կարող ենք սովորել այն, ինչ պետք է սովորենք և, ի վերջո, դառնանք այն, ինչ պետք է դառնանք հավերժությունում» (“That We Might ‘Not … Shrink’ [D&C 19:18]” [CES devotional for young adults, Mar. 3, 2013], LDS.org): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 85.):

Վարդապետություն և Ուխտեր 42.70–73: «Արդար փոխհատուցում ստանան իրենց բոլոր ծառայությունների համար»

Այս հատվածներում ակնարկվում է եպիսկոպոսի և նրա խորհրդականների «արդար փոխհատուցում» ստանալը իրենց ծառայությունների համար: Մեր օրերում, դա վերաբերում է, մասնավորապես, բարձրագույն իշխանավորներին, միսիայի նախագահներին և տաճարի նախագահներին, որոնցից պահանջվում է հրաժարվել իրենց ապրուստից` ամբողջ ժամանակ եկեղեցում ծառայելու համար: Այդ անձինք ստանում են ապրուստի համեստ նպաստ, որը բավարար է նրանց և նրանց անմիջական ընտանիքին աջակցելու համար` իրենց ծառայության ժամանակ: