Սեմինարիա
Դաս 79. Վարդապետություն և Ուխտեր 76.20-49


Դաս 79

Վարդապետություն և Ուխտեր 76․20-49

Նախաբան

1832թ. փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին տրված տեսիլքի առաջին մասում նրանց ցույց տրվեց Հիսուս Քրիստոսի փառքը, և նրանք վկայություն բերեցին Նրա մասին: Նրանք տեսան, ինչպես սատանան վտարվեց Աստծո ներկայությունից նախաերկրային գոյության մեջ՝ ապստամբության պատճառով: Նրանք նաև տեսան կորստի որդիներին և իմացան հավերժական հետևանքների մասին նրանց համար, ովքեր ընտրեցին հետևել Սատանային:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 76․20-24

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Որպես օրհներգ հրավիրեք դասարանին երգել «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը (Hymns, no. 136): Այս օրհներգի բառերը կարող են օգնել ուսանողներին զգալ այն ճշմարտությունների զորությունը, որոնք նրանք կսովորեն այսօր:

Սկսեք դասը, խնդրելով ուսանողներին մտածել հետևյալ իրավիճակի մասին. Դպրոցում դասի ժամանակ ուսուցիչը սկսում է քննարկել աշխարհի տարբեր կրոնները: Ուսուցիչը հարցնում է, թե արդյոք դասարանում կան քրիստոնյաներ, ովքեր կցանկանան կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքով:

  • Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, ի՞նչ կասեիք այն մասին, թե ինչին եք հավատում և ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին:

Խնդրեք ուսանողներին անդրադառնալ այն գծապատկերին, որը ստացան նախորդ դասին, որտեղ պատկերվում է տեսիլքը, որը գրառվել է Վարդապետություն և Ուխտեր 76-ում: Բացատրեք, որ այսօրվա դասին նրանք կսովորեն Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին տրված տեսիլքի առաջին երեք մասերի մասին: Այդ տեսիլքի առաջին մասում նրանք տեսան Հորը և Որդուն՝ Իրենց փառքի մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ երեք վերնագրերը.

Ինչ տեսան նրանք Ինչ լսեցին նրանք Ինչ սովորեցին նրանք

Խնդրեք ուսանողներին գրել այդ վերնագրերը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ապա հրավիրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.20–24 և գրել հատվածներից բառեր և արտահայտություններ համապատասխան վերնագրերի տակ: Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և լինել դպիր։ Խնդրեք դասարանին կիսվել այն բառերով կամ արտահայտություններով, որոնք գտել են առաջին երկու վերնագրերի համար, իսկ դպիրը թող գրի դրանք գրատախտակին՝ համապատասխան վերնագրի տակ:

  • Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Խնդրեք դպիր-ուսանողին գրել դասարանի պատասխանները գրատախտակին Ինչ սովորեցին նրանք վերնագրի տակ:)

Ուսանողները կարող են տարբեր վարդապետություններ գտնել, այդ թվում հետևյալը. Հիսուս Քրիստոսը ապրող փառավորված էակ է, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տարբեր էակներ են, Հիսուս Քրիստոսը Աստծո Միածինն է, Հիսուսը Քրիստոսը այս և այլ աշխարհների Արարիչն է, և մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք:

Օգնեք ուսանողներին պատրաստվել կիսվելու իրենց զգացմունքներով և վկայություններով այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք գտել են հատվածներ 20–24-ում, խնդրելով նրանց պատասխանել հետևյալ հարցերից մեկին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում (գրեք այդ հարցերը գրատախտակին).

Այդ ճշմարտություններից որո՞նց համար եք դուք հատկապես շնորհակալ և ինչու:

Այդ վարդապետություններից որո՞նց մասին դուք կարող եք վկայել: Ինչպե՞ս գիտեք, որ դա ճշմարիտ է:

Ավարտեք այս նախադասությունը. Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ես գիտեմ …

Գրելու համար բավարար ժամանակ տալուց հետո, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի վկայությունը ՎևՈւ 76.22-ում: Այնուհետև հրավիրեք բոլոր ուսանողներին, ովքեր ցանկանում են, կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով հարություն առած Փրկչի մասին: Կարող եք դուք նույնպես կիսվել ձեր վկայությամբ Փրկչի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 76․25-29

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Լյուցիֆերի անկումը

Եթե հնարավոր է, յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ ճիշտ է/սխալ է ստուգարքի մեկ օրինակ կամ գրեք հարցերը գրատախտակին: Հանձնարարեք ուսանողներին գրել իրենց օրինակի կամ մի թղթի վրա՝ ճիշտ է, թե սխալ յուրաքանչյուր պնդումը:

  • ____1. Սատանան հայտնի էր որպես Լյուցիֆեր:

  • ____2. Սատանան իշխանություն ունեցող հոգի էր Աստծո ներկայության մեջ:

  • ____3. Սատանան չէր պատրաստվում չհնազանդվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • ____4. Երկնքում ուրախություն էր տիրում, երբ սատանան վտարվեց:

  • ____5. Սատանան պատերազմում է Աստծո Սրբերի դեմ:

Երբ ուսանողները ավարտեն ստուգարքը, բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76.25–29-ում նկարագրվում է Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի տեսիլքը Լյուցիֆերի անկման մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այդ հատվածները և իրենց կարդացածի հիման վրա փոփոխություններ կատարել իրենց պատասխաններում: Երբ ուսանողները վերանայեն իրենց պատասխանները, ամբողջ դասարանով վերանայեք յուրաքանչյուր պնդումը և խնդրեք ուսանողներին բացատրել իրենց պատասխանները, հիմնվելով իրենց սովորածի վրա: Պնդում 1-ը ճիշտ է (տես ՎևՈւ 76.26): Պնդում 2-ը նույնպես ճիշտ է (տես ՎևՈւ 76.25–27): Կարող եք բացատրել ուսանողներին, որ Լյուցիֆեր նշանակում է է լույս բերող կամ լույս արձակող: Նա հայտնի է նաև որպես «արշալույսի որդի»: (Sես Bible Dictionary, “Lucifer”; Guide to the Scriptures, “Lucifer,” scriptures.lds.org:)

Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 3-ի համար, որը սխալ է (տես ՎևՈւ 76.25, 28), օգնեք նրանց հասկանալ, որ սատանան ապստամբեց: Նա ցանկանում էր զրկել Երկնային Հորը գահից և վերցնել Նրա զորությունը, թագավորությունը և փառքը:

  • Համաձայն հատված 25-ի, ինչպիսի՞ն էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ Լյուցիֆերի ապստամբելու հետևանքը: (Կարող եք հրավիրել ուսանողներին գրել հետևյալ վարդապետությունը իրենց սուրբ գրությունների լուսանցքում հատված 25-ի կողքին. Նախաերկրային գոյության մեջ Լյուցիֆերը ապստամբեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ և վտարվեց:)

Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 4-ին, որը սխալ է, (տես ՎևՈւ 76.26), բացատրեք, որ Լյուցիֆերին տրված Կորուստ տիտղոսը նշանակում է կործանում և դատապարտում:

Երբ ուսանողները բացատրեն իրենց պատասխանները պնդում 5-ին, որը ճիշտ է (տես ՎևՈւ 76.29), կարող եք խնդրել նրանց նշել այդ արտահայտությունը հատված 29-ում, որն ուսուցանում է, որ սատանան պատերազմում է Աստծո Սրբերի դեմ:

  • Ե՞րբ սկսվեց այդ պատերազմը Սատանայի դեմ: (Նախաերկրային գոյության ժամանակ:) Հատված 29-ի ո՞ր բառերն են բացատրում, որ երկնքում սկսված պատերազմը այսօր շարունակվում է: (Պատերազմում և շրջապատում բառերը՝ երկուսն էլ օգտագործվում են ներկա ժամանակով: Կարող եք բացատրել, որ շրջապատել շուրջանակի նշանակում է ամբողջովին շրջապատել:)

  • Ինչպե՞ս է սատանան Աստծո Սրբերի դեմ պատերազմ մղում այսօր:

Վարդապետություն և Ուխտեր 76․30-49

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան կորստի որդիների տառապանքները

  • Պատերազմի ժամանակ ո՞վ է դավաճանը։

Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 76.30–32, գտնելով, թե ովքեր էին Փրկչի դավաճանները, որոնց Տերը ցույց տվեց տեսիլքում Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 76.30-35: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն ընտրությունները, որոնք մարդկանց տանում են դեպի կորստի որդիներ դառնալը:

  • Ի՞նչ ընտրություններ են տանում դեպի կորստի որդիներ դառնալը: (Սատանային հետևելը, ճշմարտությունը մերժելը և Աստծո զորությունը մերժելը դրա մասին իմանալուց հետո [տես ՎևՈւ 76.31], Սուրբ Հոգին մերժելը՝ այն ստանալուց հետո, և Փրկչին մերժելը [տես ՎևՈւ 76.35]:)

Երբեմն ուսանողները մտահոգվում են այն մասին, որ իրենց սիրելի մարդիկ, ովքեր քիչ ակտիվ են դառնում ավետարանում, կորստի որդիներ են: Բացատրեք, որ կորստի որդիները Եկեղեցու անդամները չեն, ովքեր ճշմարտության մասին վկայություն են ունեցել որոշ ժամանակ, սակայն հետո ոչ ակտիվ են դարձել ավետարանում: Կորստի որդները գործում են Սուրբ Հոգին մերժելու աններելի մեղքը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Սուրբ Հոգու դեմ մեղք գործելը այնպիսի գիտելիք է պահանջում, որ ակնհայտորեն անհնար է դիրք և պաշտոն ունեցողին նման մեղք կատարել» (The Miracle of Forgiveness [1969], 123).

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.36–38, 44–49 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով կորստի որդիների կարգավիճակը:

  • Ինչպե՞ս կնկարագրեք տառապանքները, որոնք կորստի որդիները կունենան հավերժության մեջ:

  • Համաձայն հատված 37-ի ի՞նչ տեսակի մահ կունենան միայն կորստի որդիները:

Բացատրեք, որ կորստի որդիները քավություն չեն ունենա երկրորդ հոգևոր մահից և չեն ժառանգի փառքի արքայությունը հարություն առնելուց հետո: Փոխարենը, նրանք կտառապեն հավերժ:

Նշեք, որ կորստի որդիների մասին տեսիլքի ընթացքում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հուսալի լուր իմացան: Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել այդ ճշմարտությունը, խնդրեք նրանց պատմել, թե ինչ լավ լուրեր են ստացել նախորդ շաբաթվա ընթացքում: (Կարող եք որպես օրինակ բերել լավ լուրեր թերթերից կամ այլ աղբյուրներից։) Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.39–43 և խնդրեք դասարանին հետևել, գտնելով, թե ինչ բարի լուր ստացավ աշխարհը:

  • Ի՞նչ բարի լուր ստացավ աշխարհը: (Կարող եք բացատրել, որ ավետարան բառացի նշանակում է բարի լուր:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել Վարդապետություն և Ուխտեր 76․39–43 հատվածների վարդապետությունները, խնդրեք նրանց իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այս հատվածներում ուսուցանված «ավետիքի» վերաբերյալ մի հակիրճ պարբերություն։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք 39–43 հատվածներում նշեն արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով Աստծո բոլոր զավակները՝ բացառությամբ կորստի որդիների, տեղ կժառանգեն փառքի թագավորությունում։

  • Ինչպո՞ւ է Հիսուս Քրիստոսի Քավությունը «բարի լուր» ձեզ համար:

Կարող եք ավարտել այս դասը, կիսվելով այս հարցի ձեր պատասխանով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 76։ Տեսիլք ստանալը

Ֆիլո Դիբլը ներկա էր, երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ստացան իրենց տեսիլքը: Նա նկարագրել է Ջոզեֆի և Սիդնիի փորձառությունը.

«Տեսիլքը, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր գրքում, տրվեց Հայր Ջոնսոնի տանը, Հայրամում, Օհայո, և այն ժամանակ, երբ Ջոզեֆը և Սիդնին հոգու մեջ էին և տեսան երկինքները բաց, սենյակում կային այլ մարդիկ ևս, երևի, տասներկու հոգի, որոնց մեջ ես էի որոշ ժամանակ, … ես տեսա փառքը և զգացի զորությունը, սակայն չտեսա տեսիլքը:

Ջոզեֆը, ժամանակ առ ժամանակ, ասում էր. «Ի՞նչ եմ ես տեսում», ինչպես կասեր մեկը, ով նայում էր պատուհանից դուրս և տեսնում մի բան, որը սենյակում գտնվողները չէին տեսնում: Ապա նա պատմում էր այն, ինչ տեսնում էր: Հետո Սիդնին պատասխանեց. «Ես տեսնում եմ նույնը»: Հիմա Սիդնին ասաց. «Ի՞նչ եմ ես տեսնում», և պատմեց այն, ինչ տեսավ, իսկ Ջոզեֆը պատասխանեց. «Ես տեսնում եմ նույնը»:

Խոսակցության այս ձևը կրկնվում էր մի քանի անգամ մինչև տեսիլքի ավարտը:

Ջոզեֆն զարմանահրաշ փառքի ամբողջ ժամանակ անշարժ և հանգիստ նստած էր, մինչդեռ Սիդնին թուլացած և գունատ էր, ինչը նկատելով Ջոզեֆն ասաց. «Սիդնին սովոր չէ, ի տարբերություն ինձ» (“Recollections of the Prophet Joseph Smith,” The Juvenile Instructor, May 15, 1892, 303–4):

Վարդապետություն և Ուխտեր 76.22։ «Սա է վկայությունը, ամենավերջինը»

Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի վկայությունը Վարդապետություն և Ուխտեր 76.22-ում մեր օրերի վկայություն է Հոր և Որդու իրականության մասին: Ջոզեֆը և Սիդնին ոչ միայն տեսան, այլ նաև լսեցին, և դա վկայություն է բոլոր մարդկանց: Հայրում Մ. Սմիթը և Ջեն Մ. Ջոդալն այսպես են բացատրում «ամենավերջինը» բառի նշանակությունը. «Սա վերջին վկայությունն է այն փաստի, որ Նա ապրում է՝ հարություն առած և փառավորված Էակը, ոչ թե վերջին վկայությունը, այլ վերջինը նրա տեսիլքի պահի դրությամբ» (Doctrine and Covenants Commentary [1972], 448): Ասելով «ամենավերջինը», Ջոզեֆը և Սիդնին ի նկատի չունեին, որ իրենք էին վերջին անձինք, ովքեր ստացան այդպիսի վկայություն:

Վարդապետություն և Ուխտեր 76.26։ «Արշալույսի որդի»

Նախագահ Ջորջ Ք. Քենոնը՝ Առաջին Նախագահությունից, մեկնաբանել է սատանայի «արշալույսի որդի» տիտղոսի մասին.

Նկար
Նախագահ Ջորջ Ք. Քենոն

«Ոմանք կոչել են նրան արշալւույսի որդի, սակայն այստեղ նա կոչվում է արշալույսի որդիներից մեկը՝ շատերից, կասկածյալներից մեկը: Հրեշտակը զորեղ կերպար է, առանց կասկածի: Մեզ տրված գրառումը նրա մասին, հստակ ցույց է տալիս, որ նա զբաղեցնում էր շատ բարձր դիրք, որ նա մեծ կշիռ ուներ և որ նա զորավոր էր իր շրջանակում» (“Discourse by President George Q. Cannon,” Latter-day Saints’ Millennial Star, Sept. 5, 1895, 563–64):

Վարդապետություն և Ուխտեր 76․32-35։ Կորստի որդի դառնալը և Սուրբ Հոգին մերժելը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է հետևյալը պահվածքներից մեկի մասին, որն անձին դարձնում է կորստի որդի՝ Սուրբ Հոգին մերժելու մասին.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ի՞նչ պետք է մարդ անի, որպեսզի դա աններելի մեղք համարվի: Նա պետք է ստանա Սուրբ Հոգին, ունենա երկինքները բացված իր համար, և ճանաչի Աստծուն, և հետո մեղք գործի նրա դեմ: Երբ մարդը մեղք է գործում Սուրբ Հոգու դեմ, ապաշխարություն չկա նրա համար: Դա նույնն է, ինչ նա ասի, որ արևը չի շողում, թեև նա տեսնում է այն․ նա մերժում է Հիսուս Քրիստոսին, երբ երկինքները բացվում են նրա առաջ, և նա մերժում է փրկության ծրագիրը, երբ նրա աչքերը բացվել են դրա ճշմարտության առաջ» (History of the Church, 6:314):

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն այսպես է դա նկարագրել.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Նրանք այնքան ցածր են իջել, որ, կարծես, կորցրել են ապաշխարելու ցանկությունը և ունակությունը» (The Miracle of Forgiveness [1969], 125):

Վարդապետություն և Ուխտեր 76.35։ «Իրենց համար խաչելով և բացահայտ անարգանքի մատնելով նրան»

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Աններելի մեղք գործելը բաղկացած է նորից իրենց համար Աստծո Որդուն խաչելուց և բացահայտ անարգանքի մատնելով նրան: (Եբրայեցիս 6.4–8, ՎևՈւ 76.34–35): Դրանով նա սպանություն է կատարում` ընդունելով Տիրոջ մահը, այսինքն՝ ունենալով կատարյալ գիտելիք ճշմարտության մասին, նա բաց ապստամբություն է մղում և դնում իրեն մի վիճակի մեջ, երբ կարող էր խաչել Քրիստոսին` կատարելապես իմանալով, որ Նա Աստծո Որդին է: Այսպիսով, Քրիստոսը նորից խաչվում է և բացահայտ անարգանքի մատնվում: (ՎևՈւ 132.27)»։ (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 816–17):

Վարդապետություն և Ուխտեր 76.44։ «Նա փրկում է բոլորին, բացի նրանցից»

Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է փրկված լինելու երկու տարբեր իմաստները.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին Օրերի Սրբերի համար «փրկված» լինելը կարող է նաև նշանակել փրկվել կամ ազատվել երկրորդ մահից (այսինքն՝ վերջնական հոգևոր մահից) և ստանալ փառքի արքայություն գալիք աշխարհում (տես Ա Կորնթ. ԺԵ.40–42): Ճիշտ ինչպես Հարությունն է համընդհանուր, մենք հաստատում ենք, որ յուրաքանչյուր անձ, ով ապրել է երկրագնդի վրա, բացի մի քանիսից, այս իմաստով ապահովված են փրկությամբ:

Մարգարե Բրիգամ Յանգն ուսուցանել է այդ վարդապետությունը, երբ հայտարարել է, որ յուրաքանչյուր անձ, ով չի մեղանչում շնորհի օրը հեռացնելով և դառնում դևի հրեշտակը, կժառանգի փառքի արքայություն (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 288): Փրկված լինելու այս նշանակությունը ազնվացնում է ամբողջ մարդկային ցեղը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով:

Մեկ այլ կիրառման դեպքում, որը ծանոթ է և յուրահատուկ Վերջին Օրերի Սրբերի համար, փրկված և փրկություն բառերն օգտագործվում են որպես հղում վեհացմանը կամ հավերժական կյանքին (տես Աբրահամ 2.11): Դա երբեմն կոչում են «փրկության լրիվություն» (Bruce R. McConkie, The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 1:242): Այս փրկությունը պահանջում է ավելին, քան ապաշխարություն և մկրտություն քահանայության համապատասխան իշխանության կողմից: Այն նաև պահանջում է սրբազան ուխտեր կապելը, այդ թվում՝ հավերժական ամուսնությունը Աստծո տաճարներում, և հավատարմություն այդ ուխտերին՝ մինչև վերջ դիմանալով» (“Have You Been Saved?” Ensign, May 1998, 56–57):