Սեմինարիա
Դաս 127․ Վարդապետություն և Ուխտեր 121․11-33


Դաս 127

Վարդապետություն և Ուխտեր 121․11-33

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 121 բաժինը բաղկացած է Սրբերին ուղղված Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակի քաղվածքներից, գրանցված 1839 թվականի մարտի 20-ի ամսաթվով Լիբերթիի բանտում։ Վարդապետություն և Ուխտերի 121․11–33 հատվածները նկարագրում են այն դատաստանը, որը կգա ամբարիշտների վրա, իսկ խոստացված հայտնությունը՝ անվեհերների վրա։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 121․11-25

Տերը նկարագրում է դատաստանները, որոնք կգան նրանց վրա, ովքեր հալածում են Սրբերին։

Դասից առաջ հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին։ «Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամիների և պետք է բնաջնջել»։

Դասի սկզբում, հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ մի առավոտ տնից դուրս գալիս, նրանք պարզում են, որ այդ հայտարարությունը փակցված է իրենց տների դռներին։

  • Կվախենայի՞ք դուրս գալ ձեր տներից։ Ո՞ւր կդիմեք օգնության համար: Ինչպե՞ս կզգայիք, եթե պարզեիք, որ այդ հայտարարությանը նպաստել են ձեր նախկին ընկերներից մի քանիսը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ պատմական ենթատեքստը Վարդապետություն և Ուխտերի 121 բաժնում, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի երբեմնի հավատարիմ ընկերները դուրս եկան նրա դեմ։ Այդ նախկին ընկերներից երկուսը` Թոմաս Բ․ Մարշը և Օրսոն Հայդը, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ էին։ Այդ երկուսն էլ ստորագրեցին երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք (երդմամբ հայտարարություն), որտեղ կեղծ մեղադրանք էին ներկայացրել Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ անդամներին, ըստ որի վերջիններս պլանավորել էին իրենց թշնամիների ունեցվածքն այրելով և ոչնչացնելով՝ նրանց իրենց տներից դուրս հանել։ Այդ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքի պատճառով Միսսուրիի նահանգապետը մի հայտարարություն արձակեց, որը հայտնի է որպես բնաջնջման հրաման` հայտարարելով, որ բոլոր մորմոնները պետք է բնաջնջվեն կամ դուրս հանվեն նահանգից։ Գրատախտակին գրված հայտարարությունը բնաջնջման հրամանի անմիջական մեջբերումն է։ (Թոմաս Բ․ Մարշը Եկեղեցուց հեռացվեց 1839 թվականի մարտի 17-ին և վերամկրտվեց 1857թվականի հուլիսի 16-ին։ Օրսոն Հայդը Տասներկուսի Քվորումից հեռացվեց 1839 թվականի մայիսի 4-ին և 1839 թվականի հունիսի 27-ին վերականգնվեց քվորումում։)

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 121–123 բաժինները 1839 թվականի մարտ ամսին Սրբերին գրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված նամակի մասն են կազմում, երբ նա բանտարկված էր Լիբերթիի բանտում։ Ուսանողներից հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․11-17 հատվածները, որպեսզի բացահայտեն, թե ինչ սովորեց Մարգարեն Տիրոջից այն բանի վերաբերյալ, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր Տիրոջ ծառաներին մեղադրել էին օրինազանցության մեջ։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց մտքերով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «նրանց հույսը պիտի կորչի, և նրանց հեռանկարները պիտի հալվեն» արտահայտությունը: (Նրանք, ովքեր պայքարում են Տիրոջ ծառաների դեմ, ի վերջո չեն հաջողի իրենց ծրագրերում։)

  • 13 և 17 հատվածներում Տերը ի՞նչ պատճառներ նշեց այն բանի վերաբերյալ, թե ինչու էին ոմանք Տիրոջ ծառաներին մեղադրում մեղքի մեջ։ (Մեղադրողների «սրտերը ապականված [էին]» և նրանք «մեղքի ծառաներն» ու «անհնազանդության զավակներն» էին։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121.18-22 հատվածները: Ուսանողներին խնդրեք իրենց սուրբ գրություններին հետևելով փնտրել այն լրացուցիչ հետևանքները, որոնք կգան նրանց վրա, ովքեր սուտ մեղադրում ու պայքարում են Սրբերի դեմ։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Կարող եք բացատրել, որ «պիտի կտրվեն [Տիրոջ] տան ծառայություններից» (19 հատվածում) նշանակում է կորցնել, կամ կտրված լինել տաճարային արարողությունների հետ կապված օրհնություններից։

Տեղեկացրեք դասարանին, որ Եկեղեցու ուրացած անդամների և մյուսների կեղծ հայտարարությունները` զուգորդվելով նահանգապետի բնաջնջման հրամանին, պատճառ հանդիսացան, որ ամբոխն ավելացնի իր հալածանքը Սրբերի նկատմամբ։ Կարդացեք հետևյալ պատմությունը և հանձնարարեք ուսանողներին ուշադրություն դարձնել օրինակներին, թե ինչպես էին այդ ժամանակ Սրբերին անարդարացիորեն վերաբերվում։

1838 թվականի հոկտեմբերի 30-ին` բնաջնջման հրամանից երեք օր անց, մոտ 240 մարդ մոտեցավ Մորմոնների հավաքատեղին՝ մի վայրում, որը կոչվում էր Հոնզ Միլ։ Կանայք և երեխաները թաքնվեցին անտառում, իսկ տղամարդիկ ապաստան գտան դարբնի արհեստանոցում։ Սրբերի ղեկավարներից մի մարդ՝ Դեյվիդ Էվանսը, թափահարեց իր գլխարկը և խաղաղություն խնդրեց։ Հարյուրավոր հրացանների կրակոցներ արձագանքեցին նրան, որոնց մեծ մասն ուղղված էր դարբնի արհեստանոցի վրա։ Ամբոխը անողոքաբար կրակում էր բոլորի վրա, այդ թվում՝ կանանց, տարեց մարդկանց և երեխաների։ Ամանդա Սմիթը գրկեց իր երկու աղջիկներին ու Մերի Ստեդուելի հետ ջրաղացի ավազանի մոտով վազեց դեպի ճանապարհ։ Ամանդան հիշում է․ «Չնայած մենք կանայք էինք նուրբ երեխաների հետ, ովքեր պայքարում էին իրենց կյանքի համար, դևերը համազարկը համազարկի հետևից բաց էին թողնում՝ մեզ սպանելու հույսով» (in Andrew Jenson, The Historical Record, July 1886, 84)։

Ամբոխի անդամները ներս մտան դարբնի արհեստանոց և թաքնված փուքսի հետևում գտան Ամանդա Սմիթի որդի՝ 10-ամյա Սարդիուս Սմիթի դին։ Ավելի ուշ մի մարդ բացատրել է․ «Անիծները [երիտասարդ ոջիլ] կդառնան ոջիլներ և եթե նա ապրեր, նա կդառնար մորմոն» (in Jenson, The Historical Record, Dec. 1888, 673; տես նաև James B. Allen and Glen M. Leonard, The Story of the Latter-day Saints [1976], 127–28)։ Ալմա Սմիթը, Սարդիուսի յոթամյա եղբայրը, ականատես էր դարձել իր հոր և եղբոր սպանությանը, իսկ ինքը վիրավորվել էր ազդրի վրա կրակոցից։ Ամբոխը նրան չէր գտել և նա ավելի ուշ հրաշքով բուժվեց աղոթքի և հավատքի շնորհիվ։ Չնայած մի քանի տղամարդիկ կանանց և երեխաների հետ գետի երկայնքով փախան դեպի սարերը, առնվազն 17 մարդ սպանվեց և շուրջ 13 հոգի վիրավորվեց։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual [Church Educational System manual, 2003], 201, 203–4; տես նաև History of the Church 3․183–87։) Կատաղի ամբոխից և ոչ մեկն իր հանցագործությունների պատճառով պատասխանատվության չենթարկվեց Միսսուրիի դատարանների կամ կառավարության մարմինների կողմից։

  • Ի՞նչ զգացումներ կապրեիք, եթե այդպիսի դաժանության ականատեսը լինեիք։ Ինչպե՞ս կզգայիք, եթե իմանայիք, որ ձեզ վրա հարձակվողները պատասխանատվության չեն կանչվի իրենց արարքների համար։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․23-25 հատվածները՝ փնտրելով այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, որ Աստված Սրբերի թշնամիներին կկանչի պատասխանատվության իրենց արարքների համար։

  • Ի՞նչ սկզբունքներ ենք մենք սովորում 23–25 հատվածներից։ (Ուսանողների պատասխաններից հետո, ընդգծեք հետևյալ սկզբունքները՝ գրելով դրանք գրատախտակին․ Տերը տեսնում է և տեղյակ է մեր բոլոր գործերից։ Նրանք, ովքեր պայքարում են Տիրոջ և նրա ժողովրդի դեմ, կստանան Աստծո դատաստանը՝ Իր նշանակված ժամանակ։)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ տեսել են, թե ինչպես են մարդիկ սխալ բաներ անում և խուսափում անմիջական հետևանքներից։

  • Ինչպե՞ս կարող են 23–25 հատվածներում բացահայտած սկզբունքներն առնչվել այսօրվա իրավիճակների հետ, երբ մարդիկ, կարծես թե, խուսափում են իրենց կատարած սխալների հետևանքներից։

Վարդապետություն և Ուխտեր 121․26-33

Աստված խոստանում է հավերժական ճշմարտությունները հայտնի դարձնել Սուրբ Հոգու միջոցով

Հնարավորության դեպքում ցուցադրեք Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], no. 97; տես նաև LDS.org։)

Նկար
Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում
  • Որո՞նք էին այն մի քանի դժվարությունները, որոնք Ջոզեֆ Սմիթը և իր ընկերներն ունեցան Լիբերթիի բանտում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121.26 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն ճշմարտությունը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց, երբ բանտարկված էր Լիբերթիի բանտում։

  • Ջոզեֆ Սմիթը ի՞նչ ճշմարտություն գրեց 26-րդ հատվածում։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալը․ Աստված մեզ գիտելիք կտա Սուրբ Հոգու միջոցով։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է դժվարությունների ժամանակ այդ սկզբունքն առնչվել իրենց, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ վկայությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Տիրոջ հետ դուք կարող եք ունենալ սրբազան, հայտնությամբ ստացված, խորը ուսուցողական փորձառություն՝ ձեր կյանքի ամենաթշվառ փորձությունների ժամանակ՝ամենավատ վիճակներում, երբ կրում եք ամենախոցելի անարդարությունները, երբ բախվում եք ամենատառապալից տարաձայնություններին և դիմադրությանը, որը դուք երբևէ ունեցել եք» (“Lessons from Liberty Jail,” Ensign, Sept. 2009, 28)։

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգու միջոցով ստացված գիտելիքն օգնել մեզ դժվարությունների ժամանակ։

  • Ե՞րբ եք Սուրբ Հոգու միջոցով ստացել գիտելիք կամ առաջնորդություն, որն օգնել է ձեզ դժվարին ժամանակներում։ (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Որպեսզի շարունակեք պարզաբանել այն ճշմարտությունը, որն ուսանողները բացահայտել են 26-րդ հատվածում, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի կարդալ Լյուսի Մաք Սմիթի հետևյալ պատմությունը, ով Սուրբ Հոգու միջոցով ստացավ գիտելիք և մխիթարություն այն բանից հետո, երբ Ջոզեֆը և Հայրումը բանտարկվեցին և դատապարտվեցին մահվան․

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Իմ վշտի մեջ ես գտա մխիթարություն, որը վեր էր բոլոր երկրային սփոփանքներից։ Ես լցվեցի Աստծո հոգով և հետևյալը ստացա մարգարեության պարգևի համաձայն․ «Թող քո սիրտը սփոփվի քո զավակների համարլ, նրանք չեն վնասվի իրենց թշնամիների կողմից»։ Դա հանգստացրեց իմ միտքը և ես պատրաստ էի մխիթարելու իմ զավակներին։ Ես պատմեցի նրանց, թե ինչ էր հայտնի դարձել ինձ, որը մեծապես նրանց մխիթարեց»(History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 291)։

  • Ինչպե՞ս կարող էր Սուրբ Հոգու միջոցով հայտնության մասին Տիրոջ խոստումը հալածանքի պահին մխիթարող լինել Ջոզեֆ Սմիթի և Սրբերի համար։

Ամփոփեք 26–33 հատվածները և բացատրեք, որ Տերը խոստացավ ի հայտ բերել գիտություն, որը « հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա» (ՎևՈւ 121․26) և փառահեղ օրհնությունները շնորհի նրանց, ովքեր համբերել են «քաջաբար հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի» (ՎևՈՒ 121․29

Տեղեկացրեք դասարանին, որ Վարդապետություն և Ուխտերի 121․33-ում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը նմանակման միջոցով հասկացնում է Սրբերին, որ Տերն ավելի զորեղ էր, քան նրանք, ովքեր հալածում էին Սրբերին և փորձում էին խափանել Աստծո աշխատանքը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեի 121.33 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն պատկերը, որի օգնությամբ Ջոզեֆը ցույց տվեց Աստծո զորությունը։ («Հոսող ջրեր» և «Միսսուրի գետ»։ Կարող եք բացատրել, որ Միսսուրի գետը մեծ և հզոր գետ է, որի մոտ սրբերից շատերն ապրել էին և ծանոթ էին դրան։)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ տեսել են վարարող ջուր, ինչպես օրինակ՝ գետ կամ լեռնային աղբյուր։ Խնդրեք նրանց մտածել նաև այն մասին, երբ նրանք տեսել են լճացած ջուր, ինչպես օրինակ՝ ջրամբար։ Եթե հնարավոր է, կարող եք ցույց տալ այդ երկու տարբեր տեսակի ջրերի նկարները։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ հատվածից։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը․ Ոչինչ չի կարող կանգնեցնել առաջ գնացող Տիրոջ աշխատանքը։)

  • Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ իմանում եք, որ Տիրոջ աշխատանքը կշարունակվի՝ անկախ ընդդիմությունից։

Ավարտելով, կարող եք համառոտ կերպով վերանայել այն սկզբունքները, որոնք ուսանողները սովորեցին Վարդապետություն և Ուխտերի 121 բաժնից։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես իրենց կյանքում կգործեն ըստ այդ սկզբունքների։ Կարող եք վկայել նաև, թե ինչպես են այդ ճշմարտություններն օրհնել ձեզ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 121․16։ «Կրունկ կբարձրացնեն իմ օծյալների դեմ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Սովորականի նման կասվեն և կգրվեն շատ բաներ նրան [Ջոզեֆ Սմիթին] վարկաբեկելու համար։ Միշտ եղել են, կան և կլինեն նրանք, ովքեր փորփրում են 200-ամյա փոշին, հուսալով գտնել մի բան, որն, իբր, Ջոզեֆն ասել կամ արել է և որի օգնությամբ կարող են նվաստացնել նրան։

Հայտնությունը մեզ պատմում է նրանց մասին «ովքեր կրունկ կբարձրացնեն իմ օծյալների դեմ, ասում է Տերը և կբացականչեն, թե նրանք մեղանչել են, երբ նրանք չեն մեղանչել իմ առաջ, ասում է Տերը, այլ արել են այն, ինչը հաճելի էր իմ աչքին, և ինչը ես էի պատվիրել նրանց» (ՎևՈւ 121․16)։ Իսկապես, նրանք կենթարկվեն շատ ծանր պատժի» (“The Book of Mormon: Another Testament of Jesus Christ—Plain and Precious Things,” Ensign or Liahona, May 2005, 9)։