Սեմինարիա
Դաս 18․ Վարդապետություն և Ուխտեր 11-12


Դաս 18

Վարդապետություն և Ուխտեր 11:-12.

Նախաբան

1829թ․ մայիսին Ահարոնյան Քահանայության վերականգնումից շատ չանցած, երկու տղամարդ այցելեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Հարմոնիում, Պենսիլվանիա՝ Ջոզեֆ Սմիթի եղբայր Հայրումը և Ջոզեֆ Նայթ ավագը։ Այդ երկու տղամարդն էլ իրենց ցանկությունը հայտնեցին ծառայել Աստծուն և օգնել ավետարանի վերականգնմանը։ Վարդապետություն և Ուխտեր 11 բաժինը պարունակում է Հայրում Սմիթին տված Տիրոջ հայտնությունը Սիոնի գործի հաստատման վերաբերյալ։ Վարդապետություն և Ուխտեր 12 բաժինը պարունակում է Ջոզեֆ Նայթ ավագին տված Տիրոջ հայտնությունն այն մասին, թե ինչպես նա նույնպես կարող է հաստատել Սիոնի գործը։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 11․1–14

Հայրում Սմիթն իմանում է, թե ինչպես նա կարող է օգնել Սիոնի գործի հաստատմանը։

Հանձնարարեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ են նրանք ցանկություն ունեցել միանալու կամ մասնակցելու մի կարևոր միջոցառման կամ գործի, ինչպես օրինակ՝ Եկեղեցու միջոցառումների պլանավորումը, կարիքի մեջ գտնվողի համար ծառայություն մատուցելը, կամ դպրոցական խմբերին կամ կազմակերպությունների մեջ մասնակցելը։

  • Ի՞նչ պետք է անեք, որպեսզի մասնակցեք միջոցառման կամ գործի։ (Ուսանողները կարող են առաջարկել բաներ, ինչպիսիք են՝ գրանցվելը, ձևաթղթեր լրացնելը, պատասխանատու մեկի հետ խոսելը կամ այլ գործողություններ, որը ցույց է տալիս մասնակցելու նրանց ցանկությունը։)

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11 և 12-ի վերնագրերը, փնտրելով այն անձանց անուննեը, ովքեր ցանկանում էին մասնակցել Տիրոջ գործին։ Ապահանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11․27 և 12․7 հատվածները, և բացահայտել, թե ում էր նաև Տերը հրավիրում Իր գործին օգնելու համար։

  • Ո՞ւմ էր նաև Տերը հրավիրում Իր գործին օգնելու համար։ (Բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին օգնել Նրան։)

Որպես օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 11-ի բովանդակությունը, բացատրեք, որ այս բաժնում հայտնությունը ուղղված էր Հայրում Սմիթին, ով Պալմիրա Նյու Յորքից եկավ Հարմոնիում, Պենսիլվանիա, որ տեսնի իր եղբայր Ջոզեֆին։ Հայրումն, ամենայն հավանականությամբ տեղյակ էր վերջին իրադարձություններից, ինչպես օրինակ Մորմոնի Գրքի թարգմանությունն էր։ Նա ուզում էր իմանալ, թե ինչպես կարող է Տիրոջ գործում օգնել Ջոզեֆին։ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և ստացավ այդ հայտնությունը։ (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ գործում ցանկություն ունենալու կարևոր դերի մասին , կարող եք առաջարկել, որ նրանք նշեն ցանկանալ, ցանկանում ես, և փափագել բառերը Վարդապետություն և Ուխտեր 11․3, 8, 10, 14, 17, 21, 27-ի մեջ։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11․5-9 հատվածները: Դասարանի մի կեսին հանձնարարեք բացահայտել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է Հայրումին։ Մյուս կեսին հանձնարարեք բացահայտել այն, թե ինչ պետք է անի Հայրումը այդ օրհնությունները ձեռք բերելու համար։ (Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք պարզաբանել, որ «Աստծո խորհուրդները» [ՎևՈւ 11․7] հոգևոր ճշմարտություններ են, որոնք իմացվում են միայն հայտնության միջոցով։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 11․8 հատվածից Տիրոջ գործը կատարելու ցանկության վերաբերյալ։ (Ուսանողների պատասխաններից հետո մատնանշեք հետևյալ ճշմարտությունները․ (1) Մենք կարող ենք Աստծուց օրհնություններ ստանալ, համաձայն մեր արդար ցանկությունների։ (2) Եթե մենք ցանկանանք կատարել Աստծո գործը, մենք շատ բարիք գործելու միջոց կլինենք։)

Գրատախտակի վրա գրեք հետևյալ հարցը․ Ի՞նչ կարող եմ ես անել, որպեսզի «շատ բարիք գործելու միջոց լինեմ» իմ սերնդի մեջ։

Հանձնարարեք մի քանի ուսանողների բարձրաձայն հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11․10–14: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց Հայրումին, որը կօգներ նրան կատարել շատ բարիք։ Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, մի քանի ուսանողների հանձնարարեք գրատախտակին գրված հարցի տակ գրել իրենց սովորածը։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն այդ ցուցակն արտագրեն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ (Դասին զուգահեռ նրանք կավելացնեն այդ ցուցակը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապավինել Հոգուն։:

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 11․12–13, ինչպես կարող եք զգալ Հոգու ներգործությունը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունները․ (1) Տիրոջ Հոգին առաջնորդում է մեզ բարիք գործել, խոնարհ լինելև դատել արդարությամբ։ (2) Հոգին լուսավորում է մեր մտքերն ու ուրախությամբ լցնում մեր հոգիները։)

Այդ ճշմարտությունները քննարկելուց հետո, կարող եք հանձնարարել ուսանողներին, որպեսզի վերանայեն սուրբ գրությունների սերտման հատվածը՝ Վարդապետություն և Ուխտեր 8․2–3։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն այդ սուրբ գրությունների սերտման հղումը գրեն Վարդապետություն և Ուխտեր 11․12–14-ի կողքին։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 11․12–13, որոնք են այն մի քանի եղանակները, որոնց միջոցով Հոգին կարող է ազդել մեր մտքերի ու սրտերի վրա։

  • Ե՞րբ եք դուք այդ եղանակներից որևէ մեկի միջոցով զգացել Սուրբ Հոգու ներգործությունը։ Ինչպե՞ս է այդ փորձառությունը ձեզ առաջնորդել «բարիք գործել»:

Վարդապետություն և Ուխտեր 11․15-30

Տերը պատվիրում է Հայրում Սմիթին, որպեսզի պատրաստվի քարոզելու իր կանչին

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.15-16 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Տերը ցանկանում Հայրում Սմիթից, որ նա պատրաստվեր անել։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ Հայրում Սմիթին պատվիրված էր չքարոզել, քանի դեռ նա կանչված չէր դրան։

  • Ըստ այդ հատվածների, ինչո՞ւ պետք էր Հայրում Սմիթը «մի քիչ էլ սպասեր», մինչև որ կկանչվեր քարոզելու ավետարանը։ (Կարող եք բացատրել, որ «մինչև ունենաս իմ խոսքը, իմ վեմը, իմ եկեղեցին և իմ ավետարանը» արտահայտությունը վերաբերվում է նրան, որ Եկեղեցին դեռ չէր վերականգնվել և Մորմոնի Գիրքը դեռևս չէր հրատարակվել։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11․17–20 և դասարանին հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ պետք էր աներ Հայրումը, որպեսզի դառնար ավետարանի արդյունավետ քարոզիչ։ Կարող եք ուսանողների պատասխաններն ավելացնել գրատախտակի ցուցակին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրի առնեն իրենց պատասխանները։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հարել Տիրոջը ողջ ձեր սրտով։ (Կարող եք բացատրել, որ այդ ենթատեքստում հարել բառը նշանակում է ամուր կերպով կամ անվերապահորեն կառչել ինչ-որ բանից։)

  • Ո՞ր արտահայտությունն է կրկնվում Վարդապետություն և Ուխտեր 11․18 և 20 հատվածներում։ (Կարող եք նաև նշել, որ «պահիր իմ պատվիրանները» արտահայտությունը հանդիպում է նաև 6 և 9 հատվածներում։)

Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Պատվիրանները պահելը հոգևոր առումով նախապատրաստում է մեզ կատարելու Տիրոջ աշխատանքը։

  • Ինչպե՞ս կարող եք այսօր պատվիրաններ պահելով, նախապատրաստել ինքներդ ձեզ հետագայում՝ միսիոներական ծառայության, ամուսնության և Եկեղեցում ծառայության համար։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11․21–22 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ուրիշ ինչ պետք էր աներ Հայրումը, որպեսզի դառնար ավետարանի արդյունավետ քարոզիչ։

  • Ի՞նչ էր Տերն ասեց Հայրումին, որ նա պետք էր աներ, որպեսզի կարողանար հայտարարել Իր խոսքը ժողովրդին։ (Լարող եք ավելացնել ուսումնասիրել սուրբ գրությունները գրատախտակին գրված ցուցակին։)

  • Ո՞րն է տարբերությունը՝ Աստծո խոսքն իմանալու համար սուրբ գրությունների ուսումնասիրության և պարզապես սուրբ գրությունները կարդալու միջև։

  • Ի՞նչ խոստացավ Տերը Հայրումին և բոլոր նրանց, ովքեր կհետևեն Վարդապետություն և Ուխտեր 11․21–22-ի օրինակին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Նրանք, ովքեր կուսումնասիրեն Տիրոջ խոսքը կստանան Նրա Հոգին և մարդկանց ավետարանի ճշմարտության մեջ համոզելու զորությունը։)

Վարդապետություն և Ուխտեր 12

Տերը խորհուրդ է տալիս Ջոզեֆ Նայթին, թե ինչպես հաստատի Սիոնի գործը

Ուսանողներին ներկայացրեք մի քանի հայտնի մարդկանց անուններ։ Հարցրեք, թե արդյոք նրանք լսել են այդ մարդկանց անունները և համառոտ կերպով բացատրեն, թե ինչու են նրանք հայտնի։ Ապա հարցրեք, թե արդյոք նրանք երբևէ լսել են Ջոզեֆ Նայթը ավագ անունով մի մարդու մասին։

  • Մտածեք ձեր ծխի կամ ճյուղի այն մարդկանց մասին, ովքեր ծառայում են հավատարմորեն և լուռ։ Ինչպե՞ս են նրան օգնում կառուցել Աստծո արքայությունը։

Որպեսզի օգնեք ուսանողներին իմանալ Ջոզեֆ Նայթ ավագի և ավետարանի վերականգնման գործում նրա ներդրումը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 12 բաժնի նախաբանը։ Բացատրեք, որ Ջոզեֆ Նայթ ավագն այսօր այնքան էլ հայտնի չէ, բայց նա Մորմոնի Գրքի թարգմանության այդ վճռական գործում Մարգարե Ջոզեֆ Սմիթին ապահովեց ուտելիքով և այլ պարագաներով։Վարդապետություն և Ուխտեր 12 բաժինը պարունակում է մի հայտնություն, որը Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով տվել է Ջոզեֆ Նայթ ավագին, 1829թ․ մայիս ամսին։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 12.6-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն արդարակյաց բնութագրերը, որը պետք է ունենան Տիրոջ գործին օգնող մարդիկ։

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 12․8-ի, ի՞նչ բնութագրեր է Տերը պահանջում նրանցից, ովքեր ցանկանում են օգնել նրան Իր գործում։

  • Ինչպե՞ս եք դուք զարգացնում այդ բնութագրերը ձեր կյանքում։

Ասացեք ուսանողներին, որ Ջոզեֆ Նայթ ավագը անընդհատ փորձում էր զարգացնել և կիրառել այդ արդարակյաց բնութագրերը։ Նա Մարգարեի ծառայության ընթացքում, Ջոզեֆ Սմիթին տալիս էր նյութական և հոգևոր օգնություն։ Շատ տարիներ անց այն ժամանակվանից, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 12-ում գրված հայտնությունը, նա գրեց հետևյալը Ջոզեֆ Նայթի հավատարմության մասին․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ջոզեֆ Նայթ ավագը, … եղել է հավատարիմ և ճշմարիտ, անաչառ, օրինակելի, առաքինի և բարի, երբեք չշեղվելով աջ կամ ձախ։ Նա արդարակյաց մարդ է» (Եկեղեցու պատմություն, 5:124)։

Որպեսզի հորդորեք ուսանողներին անդրադառնալ և կիրառել ասյօրվա սովորածը, հորդորեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես նրանք կավարտեին հետևյալ արտահայտությունը․ «Որպեսզի օգնեմ Տիրոջն Իր գործում, ես …»

Դուք կարող եք ավարտել, ասելով, թե ինչպես դուք կավարտեիք այդ արտահայտությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտերը 11․2։ Աստծո խոսքը «երկսայր սրից հատու» է

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Պրատը նկարագրել է Աստծո խոսքի զորությունը․

Նկար
Elder Orson Pratt

«Պարզ ճշմարտության ուղերձը, երբ ուղարկված է Աստծո կողմից, երբ հրատարակված է աստվածային իշխանությամբ, աստվածայնորեն ոգեշնչված մարդկանց կողմից, թափանցում է միտքը երկսայր սրի նման և կտրատում է խոր արմատներ գցած նախապաշարումները, հնագույն սխալի և ավանդույթի երկաթյա ջլերը, տարիքի ընթացքում դառնում սրբազան և մարդկային իմաստության կողմից դառնում հանրաճանաչ։ Այն անփոփող ճշգրտությամբ բաժանում է ճշմարտությունը կեղծիքից, Քրիստոսի վարդապետությունը՝մարդկանց վարդապետությունից․ Այն ամենակատարյալ մեղմությամբ հարթեցնում է ցանկացած վեճ, որը մարդկային գիտելիքն ընդունակ է դրա դեմ։ Կարծիքները, համոզմունքները հորինված ոչ ոգեշնչված մարդկանց կողմից և աստվածայնության դպրոցներում ստեղծված վարդապետությունները, բոլորը կանհետանան ինչպես առավոտյան ցողը, բոլորը կսուզվեն դեպի անիմաստություն, երբ համեմատվեն երկնքից եկած ուղերձի հետ» («Աստվածային իշխանություն, կամ արդյո՞ք Ջոզեֆ Սմիթն ուղարված էր Աստծո կողմից»Orson Pratt’s Works on the Doctrines of the Gospel [1945], 1:1)։

Վարդապետություն և Ուխտերը 11․9։ Ի՞նչ է նշանակում «Ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից»։

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Երբ Տերն իր ծառաներին ասում է ոչինչ մի աղաղակի, բացի ապաշխարությունից, նա նկատի չի ունենում, որ նրանք չպետք է աղաղակեն մկրտություն և կանչեն մարդկանց հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին, այլ նա ցանկանում է, որ այն ամենն, ինչ նրանք ասում և անում են լինի այն ոգով, որ մարդկանց բերի դեպի ապաշխարության։ Ցանկացած միսիոներ, ում չի հաջողում անել դա իր ծառայության ընթացքում, անուշադրության է մատնված իր գործում» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:57)։

Հավատքին հավատարիմ գրքույկն ուսուցանում է հետևյալը ապաշխարության վերաբերյալ․

«Ապաշխարությունն ավետարանի առաջին սկզբունքներից է։ (տես Հավատո Հանգանակներ 1․4)։ Այն կարևոր է ձեր երջանկության համար այս կյանքում և ողջ հավերժության մեջ։ ԱԱպաշխարությունն ավելին է, քան միայն գործած սխալների գիտակցումը։ Այն մտքի և սրտի փոփոխություն է, որը տալիս է ձեզ թարմ տեսակետ Աստծո մասին, ձեր մասին և աշխարհի մասին։ Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 132);

Վարդապետություն և Ուխտեր 11.25: «Մի ուրացիր հայտնության ոգին»

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ Հայրում Սմիթին տված այդ խորհուրդը կծառայի «բարի խորհուրդ բոլորիս համար, այս օրերին։ Կան Եկեղեցու որոշ անդամներ, ովքեր առերևույթ բողոքում են, քանի որ Տերը չի տալիս Վարդապետություն և Ուխտերում տեղ գտած հայտնությունները, ինչպես որ սկզբում էր, և հարցնում են, թե ինչու են հայտնությունները դադարել Եկեղեցում։ Սովորաբար, դա այն դեպքն է, երբ այդ քննադատներն իրենք չեն հավատարմորեն պահում պատվիրանները, որոնք Տերն արդեն տվել է և նրանց աչքերը կույր են այն իրականության հանդեպ, որ Տիրոջ հայտնությունն ու առաջնորդությունը մշտապես հատկացվում է Եկեղեցուն։ Ոչ ոք, ով օժտված է խորաթափանցության ոգով չի կարող չնկատել, որ Տիրոջ ձեռքը առաջնորդում է այս ժողովրդին սկզբից ի վեր և այդ առաջնորդությունն այսօր դրսևորվում է այնպես, ինչպես այլ ժամանակներում բոլոր նրանց համար, ովքեր խոնարհ են և ունեն փշրված հոգի։ (Տես Հակոբ 4․8։)» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:57; տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի ձեռնարկ, 2րդ հրատ․ [Church Educational System manual, 2001], 26)։