Սեմինարիա
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.23-48


Դաս 102

Վարդապետություն և Ուխտեր 98․23-48

Նախաբան

1833թ․ օգոստոսի 6-ին, մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Միսսուրիի Սրբերի հալածանքները վերածվեցին բռնության, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնում։ Այդ հայտնությունը պարունակում էր ցուցումներ այն Սրբերի համար, որոնց վատ էին վերաբերվել։ Այդտեղ Տերն ուսուցանել է Սրբերին, թե ինչպես նրանք պետք է վերաբերվեն իրենց թշնամիներին։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 98․23-32

Տերը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Սրբերը արձագանքեն հալածանքներին

Դասից առաջ երեք սյունակ գծեք գրատախտակին և հետևյալ վերնագրերը գրեք դրանց վրա․ Վրեժի մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․23–32); Պատերազմի մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․33–38); և Ներման մասին Տիրոջ օրենքը (ՎևՈւ 98․39–48

Հանձնարարեք ուսանողներին նկարագրել այն մի քանի եղանակները, թե ինչպես մարդիկ կարող են արձագանքել, երբ նրանք վիրավորված կամ տուժված են ինչ-որ մեկի կողմից։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 98-ի հայտնության մեջ Տերն ուսուցանում է այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են մեզ օգնել, թե ինչպես արձագանքել այն դեպքում, երբ մեզ ցավ են պատճառել ուրիշների խոսքերը կամ արարքները։ Հորդորեք ուսանողներին փնտրել այդ սկզբունքները ողջ այսօրվա դասի ընթացքում։

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնում գրված հայտնությունը տրվել է 1833թ․, անմիջապես այն բանից հետո, երբ Միսսուրիի Սրբերի հալածանքները վերածվեցին բռնության։ Հանձնարարեք ուսանողներին նախորդ դասից վերհիշել այն վատ վերաբերմունքը, որին ենթարկվեցին Սրբերը։

Հորդորեք ուսանողներին արտագրել գրատախտակին գծված աղյուսակն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.23-27 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Տերը Սրբերին վրեժի մասին։ Հորդորեք նրանց նկատել այս հատվածներում Տիրոջ կրկնվող խորհուրդը։

  • Ի՞նչ կրկնվող արտահայտություններ են ուսուցանում վրեժի մասին: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «չանարգեք» և «համբերությամբ տանել» արտահայտությունները 23–27 հատվածներ-ում։)

  • Ի՞նչ խոստացավ Տերը Սրբերին, եթե նրանք հալածանքները համբերությամբ տանեին և վրեժ չփնտրեին։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 23–27 հատվածներ-ի Տիրոջ խոսքերից։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե մենք վատ վերաբերմունքը համբերությամբ և առանց վրեժ լուծելու կրենք, Տերը կպարգևատրի մեզ։ Հանձնարարեք ուսանողներին այդ սկզբունքը գրել Վրեժի մասին Տիրոջ օրենք-ի վերնագրի տակ։)

Բացատրեք, որ երբ 1833թ․ հուլիսի 20-ին, շաբաթ օրը, Միսսուրիի Ջեկսոն գավառում ձևավորվեց ամբոխը, նրանք ցանկանում էին անել ավելին, քան ոչնչացնել ունեցվածքը։ Նրանք նաև ձգտում էին վնասել Եկեղեցու անդամներին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմական ակնարկը, և հանձնարարեք դասարանին ուշադիր լսել, թե ինչպես Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը և Չարլզ Ալենը, ով 27 տարեկան մի նորադարձ էր Պենսիլվանիայից, արձագանքեցին հալածանքներին։

Նկար
Երեց Բ. Հ. Ռոբերտս

«Ամբոխը բռնեց Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին և Չարլզ Ալենին, և քարշ տվեց նրանց խելագարված բազմության միջով, որը վիրավորում ու բռնություն էր գործադրում նրանց վրա՝ քաղաքային հրապարակ ընկած ողջ ճանապարհի երկայնքով։ Այստեղ նրանց երկու ընտրություն տվեցին․ կամ նրանք պետք է հրաժարվեին Մորմոնի Գրքի հանդեպ իրենց հավատքից կամ հեռանային գավառից։ Մորմոնի Գիրքը նրանք չէին ժխտի, և չէին համաձայնվի հեռանալ գավառից։ Եպիսկոպոս Պատրիջին թույլ տվեցին խոսել, և նա ասաց, որ Սրբերը հալածանքների են ենթարկվել աշխարհի բոլոր դարաշրջաններում, և որ նա պատրաստ էր տառապել հանուն Քրիստոսի, ինչպես որ հին օրերի սրբերն էին արել։ Որ նա ոչինչ չէր արել, որը կվիրավորեր որևէ մեկին, և եթե նրանք բռնություն գործադրեն, ապա կվիրավորեն մի անմեղ մարդու։ Այստեղ նրա ձայնը խեղդվեց ամբոխի աղմուկի մեջ, որոնցից շատերը գոռում էին․ «Կանչիր քո Աստծուն, որ ազատի քեզ … »։ Երկու եղբայրներին, Պատրիջին ու Ալենին, զրկեցին իրենց հագուստից և պատեցին ձյութով, որը խառնված էր կրով, կամ մարգարիտի մոխրով, կամ մաշկ քայքայող այլ թթվով, և մեծ քանակությամբ փետուրներ լցրեցին նրանց վրա։ Նրանք այդ ծանր նվաստացումն ու դաժան վիրավորանքը կրում էին այնքան մեծ խոնարհությամբ և հեզությամբ, որ ամբոխը գնալով հանդարտվեց և զարմացավ այն ամենից, ինչին նրանք ականատես եղան։ Եղբայրներին թույլ տրվեց հեռանալ լռության մեջ» (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:333; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual], 2003, 133)։

  • Ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց, թե ինչպես Չարլզ Ալենը և Եպիսկոպոս Պատրիջը արձագանքեցին հալածանքներին։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 98.28–32 բացատրելով, որ Տերը Սրբերին խորհուրդ է տվել, որ եթե թշնամին երեք անգամ վնաս հասցնի նրանց, առանց ենթարկվելու Տիրոջ վրեժխնդրությանը, նրանք պետք է զգուշացնեն թշնամուն Տիրոջ անունով, որ նրանք այլևս վնաս չպատճառեն իրենց։ Եթե թշնամին այդ նախազգուշացումից հետո շարունակում է վնաս հասցնել նրանց, Սրբերը կարդարացվեն «հատուցել[ով] նրան, իր գործերի համաձայն»։ Սակայն, Սրբերին նաև ասվեց, որ եթե նրանք խնայեն իրենց թշնամիներին նույնիսկ, եթե նրանք արդարացված են վրեժխնդրության մեջ, նրանք կվարձատրվեն իրենց արդարության համար։

Վարդապետություն և Ուխտեր 98․32-38

Տերը բացատրում է, թե երբ է պատերազմն արդարացված

Դասարանին հորդորեք մտածել, թե ինչ ասեց Տերը պատերազմի մասին։ Կարող եք հղել հետևյալ հարցը․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է պատերազմի մասին Տիրոջ օրենքը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.32-34 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ Տերն ասեց հնագույն մարգարեներին պատերազմի մասին։

  • Ըստ 33 հատվածի, ո՞րն է հնագույն մարգարեներին տրված օրենքը։ (Ուսանողների պատասխաններից հետո, նրանց պատասխանները գրեք գրատախտակին Պատերազմի մասին Տիրոջ օրենքը վերնագրի տակ։ Մատնանշեք, որ Տերն այդ օրենքը հատկապես տվեց մի ժողովրդի, ով ապրում էր ուրիշ ժամանակներում և ուներ ուրիշ մշակույթ։ Չնայած օրենքի սկզբունքը ճշմարիտ է, այսօր մենք նաև ենթակա ենք այն ազգի օրենքներին, որում մենք ապրում ենք։)

  • Ի՞նչ պետք է անեին հնագույն մարգարեները, եթե ինչ-որ մեկը պատերազմ հայտարարեր նրանց։ (Պատասխանն ավելացրեք գրատախտակին՝ Պատերազմի մասին Տիրոջ օրենքը վերնագրի տակ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98․35–38 և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ Տերն ասեց հնագույն մարգարեներին, որ անեն, եթե խաղաղության իրենց առաջարկը չի ընդունվում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այդ հատվածներից Պատերազմի մասին Տիրոջ օրենքի վերաբերյալ: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, բայց համոզված եղեք, որ ընդգծել եք հետևյալը․ Պատերազմը կարող է արդարացվել Տիրոջ կողմից նկարագրված հանգամանքների առկայության դեպքում։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին՝ Պատերազմի մասին Տիրոջ օրենքը վերնագրի տակ։)

Բացատրեք, որ մեզանից շատերըստիպված չեն լինի այլ ազգի դեմ պատերազմ մղելու որոշում կայացնել։ Այնուամենայնիվ, այդ ուսմունքները օգնում են մեզ իմանալ, թե ինչպես վարվենք մեր անձնական հարաբերություններում, օրինակ, երբ մենք տարաձայնություններ ենք ունենում ուրիշների հետ։

  • Համաձայն նրա, ինչ մենք սովորեցինք պատերազմի մասին Տիրոջ խորհրդի վերաբերյալ, ի՞նչ պետք է անենք, երբ մենք համաձայնության չենք գալիս ուրիշների հետ։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Մենք պետք է խաղաղ լուծում փնտրենք մեր տարաձայնությունների ժամանակ։)

  • Ի՞նչ օրհնություններ կարող են գալ խաղաղ լուծումներ փնտրելիս։

Վարդապետություն և Ուխտեր 98․39-48

Տերն ուսուցանում է Սրբերին, թե ինչպես նրանք պետք է պատասխանեն իրենց թշնամիներին

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը:

Նկար
Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալին

«Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, Նիդերլանդներում, Կասպեր թեն Բումի ընտանիքն իրենց տանը թաքցնում էր նրանց, ովքեր հետապնդվում էին նացիստների կողմից։ Այդ կերպ նրանք արտահայտում եին իրենց Քրիստոնեական հավատքը։ Այդ ընտանիքի չորս անդամները զոհվել էին՝ մարդկանց ապաստարան տալու պատճառով։ Կորի թեն Բումը և նրա քույրը, Բետսին, մի քանի սարսափելի ամիսներ էին անցկացրել Ռեվենսբրուքի տխրահռչակ համակենտրոնացման ճամբարում։ Բետսին այնտեղ մահացավ, իսկ Կորին՝ գոյատևեց։

Ռեվենսբրուքում Կորին ու Բետսին իմացան, որ Աստված օգնում է մեզ ներել։ Պատերազմից հետո, Կորին որոշեց կիսվել այդ ուղերձով։ Մի անգամ, գտնվելով Գերմանիայում նա ելույթ ունեցավ մի խումբ մարդկանց առաջ, ովքեր տուժել էին պատերազմի ավերածություններից։ Նրա ուղերձի միտքը հետևյալն էր՝ «Աստված ներում է»։ Այդ ժամանակ էր, որ Կորի թեն Բումի հավատարմությունն առաջ բերեց իր օրհնությունները։

Մի մարդ մոտեցավ նրան։ Նա ճանաչեց համակենտրոնացման ճամբարի ամենադաժան պահակներից մեկին։ «Ձեր ելույթում դուք նշեցիք Ռեվենսբրուքի անունը»,- ասաց նա։ «Ես այնտեղ պահակ էի։ … Բայց դրանից հետո, …ես դարձել եմ քրիստոնյա»։ Նա բացատրեց, որ փնտրել էր Աստծո ներումն այն բոլոր դաժան արարքների համար, որ նա գործել էր։ Նա երկարեց իր ձեռքը և հարցրեց. «Կարո՞ղ եք ինձ ներել»։

Ապա, Կորի Թեն Բումն ասաց․

«Միգուցե նա պարզած ձեռքով կանգնել էր այդտեղ միայն մի քանի վայրկյան, բայց ինձ թվաց ժամեր, երբ ես ինքս ինձ հետ պայքարում էի կայացնելու իմ կյանքում ամենադժվար որոշումը։

Ուղերձը, որ Աստված ներում է, ունի … պայման, որ մենք ներենք նրանց, ովքեր վիրավորել են մեզ

… «Օգնիր ինձ»։ Ես լուռ աղոթեցի: «Ես կարող եմ բարձրացնել ձեռքս։ Ես կարող եմ այդքանն անել։ Դու հոգ տար իմ զգացմունքների մասին»։

… Անբնական, մեխանիկական շարժումով, ես խցկեցի ձեռքս ինձ պարզած ձեռքի մեջ։ Երբ դա արեցի, մի անհավատալի բան տեղի ունեցավ։ Կարծես թե մի էլեկտրական հոսանք դիպավ ուսիս, անցավ ձեռքերիս միջով և ձուլվեց մեր ձեռքսեղմմանը։ Եվ ապա ինձ թվաց, որ մի բուժիչ ջերմություն հոսեց իմ ողջ մարմնով՝ աչքերս լցնելով արցունքներով։

«Ես քեզ ներում եմ, եղբայր»։ Ես լաց եղա: «Իմ ողջ սրտով ներում եմ»։

Այդպես երկար առանց ձեռքերը բաց թողնելու մենք երկար կանգնած մնացինք՝ նախկին պահակը և նախկին բանտարկյալը։ Երբեք իմ կյանքում այդքան ուժեղ չեմ զգացել Աստծո սերը, որքան այդ պահին»։ [Corrie ten Boom, Tramp for the Lord (1974), 54–55։] (Keith B. McMullin, “Our Path of Duty,” Ensign or Liahona, May 2010, 13)։

Այն բանից հետո, երբ ուսանողն ավարտի կարդալը, տվեք հետևյալ հարցը․

  • Այդ պատմության մեջ, ի՞նչը տպավորություն գործեց ձեր վրա։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98․39-40 և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել ներման մասին Տիրոջ օրենքին։

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է անենք, երբ ինչ-որ մեկը ներում է խնդրում։

  • Ըստ 40-րդ հատվածի, քանի անգամ մենք պետք է ներենք նրան, ով ապաշխարում և ներում է խնդրում մեզանից։ («Մինչև յոթանասուն անգամ յոթը» ենթադրում է, որ մենք պետք է ներենք ուրիշներին այնքան անգամ, որքան նրանք կապաշխարեն և մեր ներումը կփնտրեն՝ մեզ վիրավորելուց կամ ցավ պատճառելուց հետո։ Չնայած մեզ պատվիրված է ներել, դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք ուրիշներին ցավ պատճառել մեզ։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.41-43 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք Տերն ուսուցանել է Սրբերին, որոնք վերաբերվում են այն թշնամիներին, ովքեր չեն ապաշխարել։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Ինչո՞ւ էր կարևոր, որ Միսսուրիի Սրբերը հասկանային այդ ճշմարտությունները։

  • Ինչպե՞ս կամփոփեիք ներման մասին Տիրոջ օրենքը։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ պատվիրանը․ Տերը պատվիրել է մեզ ներել մեր թշնամիներին։) Այդ պատվիրանը գրեք գրատախտակին՝ Ներման մասին Տիրոջ օրենքը վերնագրի տակ։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզ պատվիրված ներել ուրիշներին նույնիսկ, երբ նրանք ներում չեն հայցում։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 98․44–48 բացատրելով, որ Տերը խոստացել է, որ եթե Սրբերի թշնամիներն ապաշխարեն, նրանք կխուսափեն Նրա վրեժխնդրությունից։ (Նշում․ 44-րդ հատված-ում «դու չպետք է ներես նրան» արտահայտությունը նշանակում է, որ մեղավորները պետք է լիովին պատասխանատվություն կրեն իրենց զանցանքների համար, այլ ոչ թե այն, որ Սրբերը պետք է շարունակեն թշնամանք զգալ։)

Եզրափակեք, հորդորելով ուսանողներին հետևել ներման մասին Տիրոջ օրենքին, փնտրելով այն մարդու ներումը, ով ցավ է պատճառել իրենց կամ իրենց մտերիմներին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 98։ Մերի Էլիզաբեթ Ռոլինսը և Քերոլայն Ռոլինսը փրկում են Պատվիրանների գրքի էջերը

Յոթանասունի Նախագահությունից Երեց Սթիվեն Ե․ Սնոուն պատմել է Մերի Էլիզաբեթի և Քերոլայն Ռոլինսների պատմությունը․

Նկար
Երեց Սթիվեն Ի. Սնոու

«Երբ 1831թ․ աշնանը, իրենց մոր հետ տեղափոխվեցին Ինդեփենդենս, Միսսուրի, երիտասարդ քույրեր Մերի Էլիզաբեթ և Քերոլայն Ռոլինսները շուտով իմացան այն դժվարությունների և հալածանքների մասին, որոնց Սրբերը բախվում էին այստեղ։ Մի երեկո զայրացած ամբոխը հարձակվեց նրանց տան վրա, մեկ այլ առիթով, նրանք ականատեսն եղան Վիլյամ Վ․ Ֆելփսի տան ձեղնահարկում վերջերս կառուցված տպագրատան վրա հարձակմանը։

Տպագրատան վրա հարձակման ժամանակ [1833թ․ հուլիսի 20-ին], ամբոխը ստիպողաբար դուրս արեց Ֆելփսի ընտանիքին իրենց տնից և փողոց դուրս նետեց նրանց ունեցվածքը։ Այնուհետև, կողոպտիչները գնացին վերև, որպեսզի ոչնչացնեին տպագրական սարքավորումները և շենքից դուրս նետեին չկարված ձեռագրերը։ Ոմանք դուրս բերեցին թղթի մեծ էջեր և հայտարարեցին․ «Ահա մորմոնների պատվիրանները»։ [“Mary Elizabeth Rollins Lightner,” The Utah Genealogical and Historical Magazine, July 1926, 196]։ Այդ պահի դրությամբ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը բազմաթիվ սրբազան հայտնություններ էր ստացել, դրանցից ոմանք ավելի վաղ, քան 1823թ․, երբ Մորոնի հրեշտակը հայտնվեց պատանի մարգարեին։ Ջոզեֆը բազմաթիվ հայտնություններ էր գրանցել իր իսկ ձեռագրով, բայց ոչ մի տեքստ չէր տպագրվել և բաժանվել Եկեղեցու անդամների համար։ Մեծ հուզմունքով, Միսսուրիի Սրբերը սպասում եին այդ հայտնությունների տպագրմանը՝ «Պատվիրանների գիրք» վերնագրով։ Այդ աշխատանքը սկսված էր տպագրատանը, երբ ամբոխը հարձակվեց։ Մերի Էլիզաբեթը, որն այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր, նկարագրում է, թե ինչ պատահեց․

«Քույրս, Քերոլայնը [13 տարեկան], և ես մոտեցանք ցանկապատի անկյունին, որպեսզի դիտեինք, թե ինչ է կատարվում։ Երբ նրանք խոսեցին պատվիրանների մասին, ես որոշեցի վերցնել դրանցից մի քանիսը։ Քույրս ասաց, որ եթե ես գնայի վերցնելու դրանք, նա ևս կգար, սակայն ասաց․ «նրանք կսպանեն մեզ» [“Mary Elizabeth Rollins Lightner,” 196]։

Մինչ ամբոխը զբաղված էր տան մյուս կողմում, այդ երկու աղջիկները վազեցին և իրենց թևերը լցրեցին այդ թանկարժեք թերթերով։ Ամբոխը տեսավ նրանց և կարգադրեց աղջիկներին կանգ առնել։ Մերի Էլիզաբեթը հիշում է․ «Մենք որքան կարող էինք արագ վազեցինք։ Նրանցից երկու հոգի հետևեցին մեզ։ Ցանկապատի վրա անցք նկատելով մենք մտանք եգիպտացորենի մի լայնարձակ դաշտ, դրեցինք թերթերը գետնին և ծածկեցինք դրանք մեր մարմնով։ Եգիպտացորենը հինգից վեց ոտնաչափ բարձրություն ուներ և շատ խիտ էր, նրանք ուշադիր փնտրեցին և անցան մեր կողքով, բայց չգտան մեզ» [“Mary Elizabeth Rollins Lightner,” 196]” (“Treasuring the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2009, 50)։

Վարդապետություն և Ուխտեր 98․23–27։ «Համբերությամբ տարեք ու չանարգեք ձեր թշնամիներին»

Չնայած վատ վերաբերմունքը մենք պետք է համբերությամբ և առանց վրեժի կրենք, դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք ուրիշներին բռնություն կամ ցավ պատճառել մեզ։ Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում ասվում է, որ «բռնությունը ոչ մի ձևով չի կարող հանդուրժելի լինել։ Նրանք, ովքեր բռնանում են կամ անգութ են իրենց ամուսինների, երեխաների, ընտանիքի այլ անդամների կամ մեկ ուրիշի հանդեպ, խախտում են Աստծո և մարդու օրենքները» (Handbook 2: Administering the Church [2010], 21.4.2