Սեմինարիա
Դաս 29․ Վարդապետություն և Ուխտեր 21


Դաս 29

Վարդապետություն և Ուխտեր 21

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց 1830թ. ապրիլի 6-ին, Պիտեր Ուիթմեր ավագի տանը` Ֆայեթում, Նյու Յորք: Մոտ 60 մարդ էր ներկա այդ ժողովին, որը բաղկացած էր աղոթքից, հաստատումներից, կարգումներից և հաղորդության սպասավորումից: Այդ ժողովին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 21-ում։ Այդ հայտնության մեջ Տերը հայտարարեց Ջոզեֆ Սմիթի կոչման և պարտականության մասին և հրահանգեց Եկեղեցու անդամներին լսել նրա խոսքերը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 21․1-3

Ջոզեֆ Սմիթը նշանակված է որպես Եկեղեցու մարգարե և տեսանող

Կարող եք խնդրել դասարանին երգել «Փառք Քեզ Տեր Մարգարեի համար» (Hymns, no. 19) օրհներգը` որպես ամենօրյա հոգևոր հավաքի մի մաս: Սկսելով դասը` հիշատակեք այս օրհներգը և տվեք հետևյալ հարցը.

  • Որո՞նք են այն պատճառները, որոնց համար դուք շնորհակալ եք մարգարեի համար:

Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 21 ուսումնասիրելիս նրանք կսովորեն ճշմարտություններ, որոնք կարող են մեծացնել մարգարեների դերի մասին իրենց հասկացողությունը։ Օգնելու համար ուսանողներին հասկանալ այդ հայտնության պատմական միջավայրը, ամփոփեք այս դասի նախաբանի տեղեկությունը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21.1 հատվածը: Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն տիտղոսներին, որոնցով Ջոզեֆ Սմիթը հայտնի կլինի: Այնուհետև խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Ի՞նչ է նշանակում՝ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինել տեսանող:

  • Ի՞նչ է նշանակում՝ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինել մարգարե:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ այս տիտղոսները և դրանց հետ կապված պարտականությունները, խնդրեք երկու ուսանողի բարձրաձայն կարդալ տեսանողի և մարգարեի հետևյալ նկարագրությունները. Խնդրեք նրանց դանդաղ կարդալ յուրաքանչյուր նախադասությունը, կարճ դադար կատարելով յուրաքանչյուր նախադասության վերջում: Դասարանի մնացած մասին խնդրեք լսել այն նախադասությունները, որոնք կարևոր իմաստ են կրում իրենց համար և պատրաստ լինել բացատրելու, թե ինչու:

Նկար
Երեց Ջոն Ա. Վիդսոու

«Տեսանողը նա է, ով տեսնում է հոգևոր աչքերով: Նա ըմբռնում է այն բաների իմաստը, որոնք չեն երևում, [հստակ չեն կամ թաքնված] են ուրիշներից, հետևաբար, նա հավերժական ճշմարտության մեկնաբան և պարզաբանող է: Նա ներկայում տեսնում է բաները, որոնք անցյալ են և որոնք պետք է գան: Սա նա անում է Տիրոջ զորությամբ՝ ուղղակի նրա միջոցով գործելով կամ անուղղակի ձևով՝ աստվածային գործիքներով, ինչպիսին են Ուրիմը և Թումիմը: Կարճ ասած, նա այն մարդն է, ով տեսնում է, քայլում է Տիրոջ լույսի մեջ բաց աչքերով» (John A. Widtsoe, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 258):

Մարգարեն այն անձն է, որը կանչվում է Աստծո կողմից` Նրա անունից խոսելու համար: Որպես Աստծո սուրհանդակ՝ մարգարեն Աստծո կողմից ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ։ Նրա պատասխանատվությունն է՝ հայտնի դարձնել Աստծո կամքը և նրա իրական բնույթը մարդկությանը և ցույց տալ այն գործերի իմաստը, որոնք նա կատարում է նրանց համար։ Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին։ Նա արդարության քարոզիչ է: Երբեմն մարգարեները կարող են ոգեշնչվել կանխավ պատմելու ապագան՝ մարդկության օգտի համար։ Նրա առաջնային պարտականությունն է վկայել Քրիստոսի մասին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Մարգարե», scriptures.lds.org):

Յուրաքանչյուր սահմանումը կարդալուց հետո հրավիրեք մի քաի ուսանողի բացատրել, թե որ նախադասություններն են առանձնանում նրանց համար:

Շարունակելուց առաջ օգտակար կլինի համառոտ քննարկել ուսանողների հետ մյուս տիտղոսների հետևյալ սահմանումները, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 21-ի առաջին հատվածում:

Թարգմանիչ. նա, ով (1) վերափոխում է գրավոր կամ բանավոր խոսքը մեկ այլ լեզվի, կամ (2) պարզաբանում է գոյություն ունեցող թարգմանության իմաստը, բարելավելով կամ ուղղելով այն և վերականգնելով կորցված նյութը (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Թարգմանել», scriptures.lds.org):

Առաքյալ. աշխարհի համար Հիսուս Քրիստոսի հատուկ վկա (տես Bible Dictionary, “Apostle”):

Երեց. պատշաճ տիտղոս, որը տրվում է Մելքիսեդեկյան Քահանայության բոլոր կրողներին և նրան, ով կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի լիաժամկետ ծառայող (տես Bible Dictionary, “Elders”):

  • Ինչպե՞ս են այս տիտղոսները, որոնք տրված էին Ջոզեֆ Սմիթին, օգնում ձեզ հասկանալ Վերականգնման մեջ նրա կարևոր դերը:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․2-3 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ոգեշնչեց Աստված Ջոզեֆ Սմիթին անելու: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը՝ Տերը առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին` վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք, որ Ջոզեֆ Սմիթը կանչվել էր Աստծո կողմից` վերականգնելու և ղեկավարելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Ուսանողներին ցույց տվեք Եղբայր Ջոզեֆը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 87, տես նաև LDS.org) և վկայեք ձեր քննարկած ճշմարտության մասին։

Վարդապետություն և Ուխտեր 21․4-9

Եկեղեցու անդամները պետք է ականջ դնեն Ջոզեֆ Սմիթի խոսքերին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը տվել է այս հայտնությունը Եկեղեցու կազմավորման օրը: Այն, որ այս հայտնությունը տրվել է այդ օրը, առանձնահատուկ նշանակություն է հաղորդում դրան:

Գրեք գրատախտակին Վարդապետություն և Ուխտեր 21.4–5-ից հետևյալ խոսքերը և արտահայտությունները (մի ներառեք փակագծերում տրված սահմանումները).

եկեղեցի (Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները Ջոզեֆ Սմիթի և մեր օրերում)

նրա (վերաբերում է Ջոզեֆ Սմիթին, սակայն կարող է վերաբերել նաև Եկեղեցու ներկայիս Նախագահին)

խոսքեր և պատվիրաններ (կարող է վերաբերել մարգարեի բոլոր ուսմունքներին և խորհուրդներին, ներառյալ` մարգարեի միջոցով Տիրոջ կողմից տրված հատուկ հրահանգներին)

ողջ համբերությամբ ու հավատքով (կարող է նշանակել, որ մենք լիովին վստահում ենք մարգարեի ուսմունքներին, որ մենք չպետք է քննադատական վերաբերմունք ունենանք նրա հանդեպ, որ մենք պետք է հետևենք նրա խորհրդին անկախ նրա անձնական թերություններից, և որ մենք պետք է համբերատար սպասենք խոստացված օրհնություններին)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․4-5 հատվածները, խորհելով գրատախտակին գրված բառերի և արտահայտությունների մասին: Բավականաչափ ժամանակից հետո ուսանողներին հարցրեք, թե ինչպես իրենք կսահմանեին այդ խոսքերը և արտահայտությունները: Կարող եք օգտագործել փակագծերում տրված սահմանումները՝ քննարկումը վարելու համար: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 21․4-5-ի, մարգարեի ո՞ր ուսմունքներին պետք է ականջ դնել։ (Մենք պետք է ուշք դարձնենք «բոլոր նրա խոսքերին և պատվիրաններին»:)

  • Ինչո՞ւ է երբեմն մարգարեի խոսքերին ականջ դնելու համար պահանջվում համբերություն և հավատք:

  • Ինչպե՞ս է գիտելիքն այն մասին, որ մարգարեն խորհուրդ և պատվիրաններ է ստանում Տիրոջից, օգնում ձեզ ընդունել նրա խոսքերը «ողջ համբերությամբ ու հավատքով»: ( ՎևՈւ 21.5)

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․6 հատվածը, ուշադրություն դարձնելով երեք օրհնություններին, որոնք կտրվեն նրանց, ովքեր ընդունում են մարգարեի խոսքերը համբերությամբ ու հավատքով: (Կարող եք բացատրել, որ ցնցվել նշանակում է ապատեղակայել կամ արձակել ինչ-որ բան իր հենարանի վրայից կամ տարայի միջից: Այդպիսով, այս հատվածի մեկնաբանություններից մեկը կարող է լինել այն, որ երբ երկինքները ցնցվում են «մեր բարիքի» համար, հայտնությունները և օրհնությունները «բաց են թողնվում» և թափվում նրանց վրա, ովքեր հետևում են կենդանի մարգարեներին:)

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որ տրվում են նրանց, ովքեր ականջ են դնում մարգարեի խոսքերին: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ականջ դնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք դժվարություններից։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

  • Ինչպե՞ս է մարգարեի խոսքերին հետևելը «ցրում խավարի զորությունները»:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանցից մեկին բարձրաձայն կարդալ ժամադրության մասին հետևյալ հատվածը (կամ որևէ այլ հատված ձեր ընտրությամբ) Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Դասարանի մնացած մասին խնդրեք ուշադիր լսել և առանձնացնել մարգարեական խորհուրդը և խոստացված օրհնությունները: Նրանից հետո, երբ ուսանողն ավարտի կարդալը, խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը:

Ժամադրությունը պլանավորված միջոցառում է, որը թույլ է տալիս երիտասարդ տղային և երիտասարդ աղջկան ավելի լավ ճանաչել միմյանց: Այն երկրներում, որտեղ ժամադրությունը ընդունված է, այն կարող է օգնել սովորել և կիրառել շփման հմտությունները, կառուցել ընկերություն, ողջամիտ զվարճանալ և, ի վերջո, գտնել հավերժական զուգընկեր:

Դուք չպետք է ժամադրվեք մինչև 16 տարեկան դառնալը: Երբ սկսում եք ժամադրվել, գնացեք մեկ կամ ավել զույգերի հետ: Խուսափեք նույն անձնավորության հետ հաճախ ժամադրության գնալուց: Կյանքի վաղ շրջանում լուրջ հարաբերություններ զարգացնելը կարող է սահմանափակել այն մարդկանց թիվը, որոնց դուք հանդիպում եք, և կարող է տանել անբարոյականության: Ձեր ծնողներին ծանոթացրեք նրանց հետ, ում հետ հանդիպում եք:

Ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր բարձր չափանիշներ ունեն, և որոնց կողքին դուք կարող եք պահպանել ձեր չափանիշները: Հիշեք, որ ժամադրվող երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը պատասխանատու են միմյանց պատիվը և առաքինությունը պաշտպանելու համար» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 4, տես նաև LDS.org):

  • Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, օրհնվել՝ ականջ դնելով կենդանի մարգարեի խոսքերին և պատվիրաններին:

Խրախուսեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ պետք է իրենք անեն, որպեսզի ստանան Վարդապետություն և Ուխտեր 21.6-ում խոստացված օրհնությունները: Հավաստիացրեք նրանց, որ եթե նրանք ջանասիրաբար ականջ դնեն մարգարեի խոսքերին, նրանք կստանան մեծ օրհնություններ այժմ և հավերժություններում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21.7-9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի արդար ցանկություններին և պահվածքին:

  • Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այս հատվածները վերաբերում նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ներկա Նախագահին:

Վարդապետություն և Ուխտեր 21.10-12

Օլիվեր Քաուդերին ընդունվում է որպես երեց և քարոզիչ

Ասեք ուսանողներին, որ Եկեղեցու առաջին ժողովին Օլիվեր Քաուդերին կարգվեց որպես երեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, իսկ Մարգարեն կարգվեց որպես երեց Օլիվեր Քաուդերիի կողմից: Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21. 10-12:

Կարող եք շեշտել, որ հատված 10-ում Տերը Օլիվեր Քաուդերիին անվանում է «իմ առաքյալ» (տես նաև ՎևՈւ 20.2–3): Բացատրեք, որ հունարեն apostle նշանակում է «առաջ ուղակված» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Առաքյալ», scriptures.lds.org): Օլիվեր Քաուդերին առաջ էր ուղարկվել Հիսուս Քրիստոսի կողմից և նրան պատվիրվել էր վկայել Փրկչի մասին: Թեև Օլիվերին առաքելական պարտականություններ էին տրվել, նա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ չէր: Այնուամենայնիվ, նա օգնում էր գտնել տղամարդկանց, ովքեր կանչվեցին լինելու այդ քվորումի անդամները, երբ այն կազմավորվեց 1835թ.:

Ավարտեք այսօրվա դասը, խրախուսելով ուսանողներին գործել ըստ հուշումների, որոնք նրանք ստանում են, նրա վերաբերյալ, թե ինչպես կարող են կրել Տիրոջ անունը և ներկայացնել Եկեղեցին իրենց ընտանիքներում, համայնքում և աշխարհում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 21 1830թ. ապրիլի 6-ի Ջոզեֆ Սմիթի նկարագրությունը

1830թ. ապրիլի 6-ի իրադարձությունների մասին, երբ Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Սուրբ Հոգին հեղվեց մեզ վրա մեծ ուժով, ոմանք մարգարեացան, մինչ բոլորը փառաբանում էին Տիրոջը և չափազանց ուրախանում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 138):

Վարդապետություն և Ուխտեր 21: Ջոզեֆ Նայթի հիշողությունները 1830թ. ապրիլի 6-ի մասին

Ջոզեֆ Նայթ ավագը գրել է այն ուրախության մասին, որը զգացել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը այդ հիշարժան օրը, երբ նրա հայրը` Ջոզեֆ Սմիթ ավագը, մկրտվեց.

«Կա մի բան, որը ես կնշեմ այդ երեկոյի մասին, երբ Եղբայր Սմիթը և Մարտին Հարրիսը մկրտվեցին: Ջոզեֆը մեծապես լցված էր Հոգով, տեսնելով իր հորը և պարոն Հարրիսին, այնպես որ … ուրախությունը … դուրս էր թափվում նրանից, և կարծես թե աշխարհը չէր կարող պահել նրան: Նա դուրս եկավ. կարծես ուզում էր անհետանալ բոլորի աչքից և լաց լինել,քանի որ չափազանց հուզված էր:… Նա ամենահուզված մարդն էր, որին ես երբևէ տեսել էի: Բայց նրա ուրախությունը լիակատար էր: Կարծում եմ, նա տեսավ այն մեծ աշխատանքը, որը սկսել էր անել, և ցանկություն ուներ անելու» (մեջբերում՝ Dean Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies, vol. 17, no. 1 [1976], 37):

Վարդապետություն և Ուխտեր 21.5: «Նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից»

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը շեշտել է ապրող մարգարեի և Եկեղեցու Նախագահի կարևորությունը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Որպեսզի օգնեմ ձեզ անցնել կարևոր ստուգարքները, որոնք դեռ առջևում են, ես պատրաստվում եմ տալ ձեզ մի գլխավոր բանալի, որը եթե դուք հարգեք, կպսակի ձեզ Աստծո փառքով և դուրս կբերի ձեզ հաղթական` չնայած սատանայի կատաղությանը:

Ահա մեծ բանալին՝ հետևեք մարգարեին, և այժմ այստեղ են տասնչորս հիմունքները՝ մարգարեին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահին հետևելու համար:

«Առաջին. Մարգարեն միակ մարդն է, որը խոսում է Տիրոջ փոխարեն բոլոր հարցերում:

Երկրորդ. Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան կանոնիկ աշխատությունները:

Երրորդ. Ապրող մարգարեն ավելի կարևոր է մեզ համար, քան մահացած մարգարեն:

Չորրորդ. Մարգարեն երբեք չի տանի Եկեղեցին սխալ ուղով:

Հինգերորդ. Մարգարեն կարիք չունի երկրային ուսուցում կամ փորձ ունենալու՝ ցանկացած պահին որևէ թեմայով խոսելու կամ որևէ գործ կատարելու համար:

«Վեցերորդ. Մարգարեն կարիք չունի ասելու «Սա ասում է Տերը»՝ մեզ սուրբ գրություն տալու համար»

Յոթերորդ. Մարգարեն մեզ ասում է այն, ինչ մենք պետք է իմանանք, և ոչ միշտ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ:

Ութերորդ. Մարգարեն չի սահմանափակվում մարդու դատողությամբ:

Իններորդ. Մարգարեն կարող է հայտնություն ստանալ ցանկացած հարցի շուրջ` և նյութական, և հոգևոր:

Տասերորդ. Մարգարեն կարող է ներգրավվել քաղաքացիական հարցերի մեջ:

Տասնմեկերորդ. Մարգարեին հետևելու հարցում առավել դժվարացող երկու խմբերն են՝ հպարտները, որոնք ուսում են ստացել, և հպարտները, որոնք հարուստ են:

Տասներկուերորդ. Մարգարեն միշտ չէ, որ ճանաչված է աշխարհում կամ աշխարհիկների կողմից:

Տասներեքերորդ. Մարգարեն և նրա խորհրդականները կազմում են Առաջին Նախագահությունը՝ Եկեղեցու բարձրագույն քվորումը:

Տասնչորսերորդ. Մարգարեն և նախագահությունը՝ ապրող մարգարեն և Առաջին Նախագահությունը. հետևեք նրանց և օրհնվեք, մերժեք նրանց և տառապեք» (“Fourteen Fundamentals in Following the Prophet” [Brigham Young University fireside address, Feb. 26, 1980], 1, 6, speeches.byu.edu):

Վարդապետություն և Ուխտեր 21.5-6: «Ողջ համբերությամբ ու հավատքով»

Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է մարգարեի խորհրդին ականջ դնելու կարևորությունը, անգամ երբ մեր տեսակետները տարբերվում են այդ խորհրդից.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Միակ ապահովությունը, որ մենք ունենք որպես այս եկեղեցու անդամներ, դա ճշգրտորեն անելն է այն, ինչ Տերն ասել է Եկեղեցուն դրա կազմավորման օրը: Մենք պետք է սովորենք ուշադրություն դարձնել այն խոսքերին և պատվիրաններին, որ Տերը կտա իր մարգարեի միջոցով, «երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ, … ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերատարությամբ ու հավատքով» (ՎևՈւ 21.4–5): Կլինեն բաներ, որոնք համբերություն և հավատք կպահանջեն: Դուք գուցե չհավանեք այն, ինչ դուրս է գալիս Եկեղեցու իշխանավորի բերանից: Այն կարող է հակասել ձեր քաղաքական տեսակետներին: Այն կարող է հակասել ձեր հասարակական հայացքներին: Այն կարող է խանգարել ձեր հասարակական կյանքին: Բայց եթե դուք լսեք այս բաները, կարծես դա լիներ Տիրոջ բերանից, համբերությամբ և հավատքով, խոստումն այն է, որ «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21.6)» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 84–85; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 45):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եղբայրներ և քույրեր, մեր մեջ մարգարե ունենալը փոքր բան չէ։ Մեծ և հրաշալի են այն օրհնությունները, որոնք մեր կյանք են գալիս, երբ մենք լսում ենք այն խոսքը, որը Տերը մեզ է տալիս Նրա միջոցով։ Միևնույն ժամանակ, իմանալը, որ [Եկեղեցու ներկայիս Նախագահը] Աստծո մարգարեն է, նաև մեզ օժտում է պատասխանատվությամբ։ Երբ մենք լսում ենք Տիրոջ խորհուրդը՝ արտահայտված Եկեղեցու Նախագահի խոսքերի միջոցով, մեր արձագանքը պետք է լինի դրական և հստակ։ Պատմությունը ցույց է տվել, որ առկա է անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն, եթե մենք մարգարեական խորհրդին արձագանքում ենք, ինչպես Նեփին հնում․ «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»» (“His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65)։