Սեմինարիա
Դաս 14․ Վարդապետություն և Ուխտեր 5


Դաս 14

Վարդապետություն և Ուխտեր 5

Նախաբան

Չնայած, որ 1828թ․ ամռանը Մարտին Հարրիսը կորցրեց 116 ձեռագիր էջերը, նա շարունակեց օգնություն ցուցաբերել ի հայտ բերելու Մորմոնի Գիրքը։ 1829թ․ Մարտին Հարրիսը իր բնակավայրից, Նյու Յորք, այցելեց Ջոզեֆ և Էմմա Սմիթներին՝Հարմոնիում, Պենսիլվանիա։ Այնտեղ եղած ժամանակ, Մարտինը վկայություն խնդրեց այն մասին, որ Ջոզեֆի մոտ ոսկե թիթեղներն են։ Ջոզեֆը Սմիթը հարցրեց Աստծուն և հայտնություն ստացավ, որն այսօր հայտնի է, որպես Վարդապետություն և Ուխտեր 5։ Այդ հայտնության մեջ Տերը հայտարարեց, որ երեք վկաներ կկանչվեն, որպեսզի վկայեն Մորմոնի Գրքի մասին, և տեղեկացրեց Մարտինին, թե ինչ պետք էր նա աներ, որպեսզի որակավորվեր լինելու այդ վկաներից մեկը։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 5․1-22։

Վերջին օրերում Տերն Իր խոսքն առաջ կբերի և վկաները կվկայեն:

Ուսանողներին հանձնարարեք պատասխանել հետևյալ հարցերին․

  • Այն ի՞նչն է, որի մասին դուք միայն լսել եք, բայց կցանկանայիք տեսնել ձեր աչքերով։ Ինչո՞ւ դուք կուզենայիք տեսնել այն։

Երբ ուսանողներից մի քանիսը պատասխանեն, հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․1 ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր փափագում տեսնել Մարտին Հարրիսը։ Երբ ուսանողները գտնեն, թե ինչ էր փափագում տեսնել Մարտինը, կարող եք հարցնել նրանց, թե արդյոք նրանք ցանկանում են տեսնել ոսկե թիթեղները։ Հորդորեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց մտքերով։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու էր Մարտինը ձգտում ստանալ թիթեղների գոյության լրացուցիչ վկայություն, բացատրեք, որ 1829թ․ մարտին Մարտինը նախատեսում էր իր բնակավայրից, Նյու Յորքից, այցելել Ջոզեֆ և Էմմա Սմիթներին՝Հարմոնիում, Պենսիլվանիա։ Սակայն իր կինը, Լյուսի Հարրիսը, վշտացած էր այն ժամանակի և գումարների համար, որ իր ամուսինը նվիրաբերում էր Մորմոնի Գրքի հրատարակության համար Նա նաև զայրացած էր Ջոզեֆ Սմիթի վրա, որ նա նախկինում մերժել էր Մորմոնի Գիրքը տեսնելու իր խնդրանքները։ Նա օրինական բողոք ներկայացրեց Ջոզեֆի դեմ և հավաքեց բազմաթիվ մարդկանց, ովքեր վկայություն կտային, որ նա ստել էր թիթեղների գոյության վերաբերյալ։ Ի լրումն Ջոզեֆի դեմ դատական հայցի սպառնալիքի, այդ մարդիկ նախազգուշացրեցին Մարտինին, որ եթե նա չմիանա նրանց և վկայություն չբերի Ջոզեֆ Սմիթի ենթադրյալ խաբեության և խարդախության մասին, Մարտինը հանցակից կհամարվի Ջոզեֆին և նրա հետ բանտ կգցվի։ Այդ ժամանակ Մարտինն իր աչքով երբեք չէր տեսել ոսկե թիթեղները, չնայած որ նա ծառայում էր որպես դպիր Ջոզեֆի մոտ։ Ջոզեֆի տուն ճամփորդելուց հետո, Մարտինը ցանկություն հայտնեց ստանալ հետագա վկայություն ոսկե թիթեղների իրականության վերաբերյալ։ Միգուցե նա մտածում էր, որ եթե նա տեսներ ոսկե թիթեղները, նա պատրաստված կլիներ դատարանում վկայություն բերել դրանց գոյության մասին և մաքրեր իր և Ջոզեֆ Սմիթի անունները խարդախության համբավից։ Այն բանից հետո, երբ Ջոզեֆը լսեց թիթեղները տեսնելու Մարտինի խնդրանքը, նա հարցրեց Տիրոջը և ստացավ մի հայտնություն, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 5-ում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5.2-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով պատասխանեց Մարտին Հարրիսի խնդրանքին։

  • Ինչպե՞ս Տերը պատվիրեց Ջոզեֆին, որ նա պատասխաներ Մարտինին։

  • Ինչո՞ւ չէր կարող Ջոզեֆ Սմիթը Մարտին Հարրիսին ցույց տալ թիթեղները։

Ուսանողներին հանձնարարեք մտածել այն մասին, թե ինչու Տերը թույլ չէր տալիս, որ ոսկե թիթեղները ի ցույց տրվեին ողջ աշխարհին։ Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Հաճախ, երբ [մարդիկ] … լսում են Մորմոնի Գրքի ի հայտ գալու պատմությունը, նրանք հարցնում են, թե արդյոք թիթեղները գտնվում են թանգարանում, որտեղ նրանք կարող են տեսնել դրանք։ Նրանցից ոմանք որոշ գիտական վերապատրաստում ունեցող մարդիկ են, [ենթադրենք], որ եթե գիտնականները կարողանային տեսնել և ուսումնասիրել թիթեղները և սովորեին կարդալ դրանք, ապա նրանք կբերեին իրենց վկայությունը Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի ճշմարտացիության վերաբերյալ և ապա ողջ աշխարհը դարձի կգար (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:40)։

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․5–10 և ուշադրություն դարձնել, թե ինչու Տերը հանձնարարեց Ջոզեֆ Սմիթին ի ցույց չդնել թիթեղները ողջ աշխարհին։

  • Ի՞նչ պատճառներ բերեց Տերը, ըստ որոնց Ջոզեֆ Սմիթը չպետք էր ի ցույց դներ թիթեղները ողջ աշխարհին։ (Եթե մարդիկ չհավատացին Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված Տիրոջ խոսքերին, նրանք նույնպես չեն հավատա, եթե տեսնեն թիթեղները [տես ՎևՈւ 5․7], Տերը թիթեղներն աշխարհից պահպանել է մի իմաստուն նպատակի համար [տես ՎևՈՒ 5․9]։)

  • Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 5․10-ում Ջոզեֆ Սմիթի եզակի կոչման մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին, որպեսզի Իր խոսքերը տարածի աշխարհին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 5․10-ի կողքին գրեն այդ ճշմարտությունը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ունենալ վկայություն այդ ճշմարտության վերաբերյալ:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․11 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Տերը կվարվի՝ լրացնելու համար Մորմոնի Գրքի մասին Ջոզեֆ Սմիթի վկայությունը։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Երեք վկաների վկայությունը կապացուցեն Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․11-15 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ կլսեն, կտեսնեն և պարտավորված կլինեն անել Երեք վկաները։ Խնդրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել:

  • Ինչպե՞ս է իմացությունն այն մասին, որ բացի Ջոզեֆ Սմիթից Տերը կանչեց երեք վկաների, ովքեր տեսան թիթեղները և լսեցին Տիրոջ հայտարարությունը դրանց ճշմարտացիության մասին, օգտակար մեզ համար։

Բացատրեք, որ բացի Ջոզեֆ Սմիթին և երեք վկաներին առաջնորդելուց, որպեսզի նրանք բերեն իրենց վկայությունը, Տերն այլ միջոցներ է նաև տրամադրել, որի միջոցով մենք կարող ենք իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5.16-18 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կհավատան Մորմոնի Գրքին։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ կուղարկի Նա նրանց վրա, ովքեր կհավատան Իր խոսքերին: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հավատանք Տիրոջ խոսքերին, Նա Իր հոգու միջոցով կհաստատի այդ ճշմարտությունը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են կիրառել վերը նշված ճշմարտությունները, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը։ Ուսանողներին հորդորեք լսել, թե ինչ պետք է մենք անենք Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալուց հետո։

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մեզանից յուրաքանչյուրը Սուրբ Հոգու միջոցով պետք է ստանա Մորմոնի Գրքի մասին իր անձնական վկայությունը։ Այնուհետև, մեր վկայությունը, զուգորդված Մորմոնի Գրքի հետ, պետք է կիսենք ուրիշների հետ, որպեսզի նրանք նույնպես Սուրբ Հոգու միջոցով իմանան դրա ճշմարտացիության մասին» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 84)։

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որպեսզի իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն՝ (1) Մորմոնի Գրքի մասին իրենց անձնական վկայությունները, (2) թե ինչ կարող են անել, որպեսզի ձեռք բերեն կամ ամրապնդեն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին իրենց վկայությունը։ Կարող եք հորդորել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով։

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․21-22 հատվածները, փոխարինելով «Ջոզեֆ» անունը իր անվամբ։ Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, ինչ Տերն ուսուցանում է այդ հատվածներում։

  • Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը չտրվել «մարդկային համոզմունքներին»:

  • Ի՞նչ Տերը խոստացավ, որ Ջոզեֆ Սմիթը կստանա, եթե նա հավատարիմ մնա նույնիսկ, եթե նա «սպանվի»։ (Հավերժական կյանք։)

Վարդապետություն և Ուխտեր 5.23-35

Մարտին Հարրիսը կկանչվի լինելու Երեք վկաներից մեկը, եթե նա ապաշխարհի:

Հնարավորության դեպքում ուսանողներին ցույց տվեք մի էլեկտրական լամպ (կամ նկարեք այն գրատախտակին)։ Հարցրեք, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի այդ լամպն աշխատի։ Ապա այդ էլեկտրական լամպը դրեք ջահի մեջ։ Միացրեք ջահը հոսանքին և միացրեք անջատիչը։ Բացատրեք, որ ինչպես էլեկտրական լամպի միացման համար պահանջվում է մի քանի քայլ, այնպես էլ Մարտին Հարրիսն իմացավ, որ կպահանջվեն մի քանի քայլեր՝թիթեղների վերաբերյալ Տիրոջից փափագած վկայությունը ստանալու համար։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․23-24 հատվածները, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ խոստմանը, որը Տերը տվեց Մարտին Հարրիսին՝ օգտագործելով եթե և այն ժամանակ բառերը։ Հորդորեք որևէ ուսանողի իր մտքերը գրել գրատախտակին։ Ուսանողը պետք է գրի նման մի բան․ «Եթե Մարտին Հարրիսը խոնարհաբար, հավատքով և անկեղծորեն աղոթի, այդ ժամանակ Տերը նրան ցույց կտա թիթեղներն այնպես, ինչպես նա փափագում էր»։ Նշեք, որ այդ խոստման շնորհիվ, Տերը Մարտին Հարրիսին շնորհում էր հնարավորություն լինելու Մորմոնի Գրքի վկաներից մեկը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում աղոթել խոնարհաբար, հավատքով և անկեղծորեն:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել ճշմարտությունը՝ Վարդապետություն և Ուխտեր 5․24-ի, հանձնարարեք նրանց վերափոխել գրատախտակին գրված «եթե-ապա» արտահայտությունը այնպես, որ կիրառելի լինի բոլորի համար։ Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտության նման մի բան․ Եթե մենք անկեղծորեն աղոթենք խոնարհությամբ և հավատքով, ապա համաձայն մեր արդարամիտ ցանկությունների, մենք կստանանք պատասխանները։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է խոնարհաբար, հավատքով և անկեղծությամբ ասած աղոթքը նախապատրաստել մեզ ստանալ պատասխաններ Տիրոջից։

  • Ե՞րբ եք լսել կամ աղոթք ասել, որը, ձեր կարծիքով, ասվել է խոնարհությամբ, հավատքով և անկեղծորեն։ Ի՞նչն է այդ աղոթքն առանձնացրել այն աղոթքներից, որոնք դուք լսել կամ ասել եք։

Ուսանողներից որևե մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․25–26 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր Տերն ակնկալում, որ Մարտին Հարրիսն աներ այն բանից հետո, երբ դառնար Մորմոնի Գրքի վկան։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․27–28, 32 հատվածները, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ խորհրդին և նախազգուշացումներին,որոնք Տերը տվեց Մարտին Հարրիսին։

  • Ի՞նչ Տերը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց, որ Մարտին Հարրիսն աներ:

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ կպատահեր Մարտին Հարրիսի հետ, եթե նա չխոնարհեցներ իրեն և «վկայություն չստանար» (ՎևՈւ 5․32) Տիրոջից։

  • Ինչպե՞ս կարող ենք Վարդապետություն և Ուխտեր 5․32 հատվածում տրված խորհուրդը վերագրել ինքներս մեզ։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել բոլոր տպավորությունները, որոնք նրանք ստացան այսօրվա դասից։ Կարող եք հորդորել նրանց կենտրոնանալ որոշակի փոփոխությունների վրա, որոնք նրանք պետք է անեն, որպեսզի կարողանան աղոթել ավելի մեծ խոնարհությամբ, հավատքով և անկեղծորեն, որպեսզի ավելի լավ կարողանան ստանալ պատասխաններ Տիրոջից։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 5․7, 16: Ճշմարիտ վկայությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին խորհուրդ է տվել չհիմնվել միայն ֆիզիկական կամ գիտական ապացույցի վրա, որպեսզի պահպանենք Մորմոնի Գրքի հանդեպ մեր հավատքը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մի աշխարհում, որը սովոր է հիմնվել ապացույցների վրա, դրա ճշմարտացիության և վավերականության ապացույցն հիմնված չէ հնաբանության կամ մարդաբանության վրա, թեև դա կարող է օգտակար լինել ոմանց համար։ Այն հիմնված չէ բառերի ուսումնասիրության կամ պատմական վերլուծության վրա, թեև դա կարող է հաստատող լինել։ Դրա ճշմարտացիության և վավերականության ապացույցն ընկած է գրքի կազմերի մեջ։ Դրա ճշմարտացիության ստուգումը հիմնված է այն կարդալու մեջ։ Դա Աստծո գիրքն է։ Խելամիտ մարդիկ կարող են անկեղծորեն հարցականի տակ դնել նրա ծագումը, բայց նրանք, ովքեր աղոթքով կարդացել են այն՝ իրենց բնական զգայարաններից վեր մի զորության միջոցով իմացել են, որ այն ճշմարիտ է, որ այն պարունակում է Աստծո խոսքը, որ այն ընդգրկում է հավիտենական ավետարանի փրկող ճշմարտությունները, որ այն ի հայտ է եկել Աստծո պարգևի զորությամբ …համոզելու համար հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է (Մորմոնի Գրքի Տիտղոսաթերթ)» (“Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 6)։

Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթն ուսուցանել է, որ Սուրբ Հոգու միջոցով ճշմարտության դրսևորումն ավելի զորեղ է, քան որևէ այլ բան, որը մենք կարող ենք ընկալել մեր զգայարանների միջոցով․

Նկար
President Joseph F. Smith

«Մենք կարող ենք շատ մեծ բաներ տեսնել մեր բնական տեսողությամբ, սակայն դա կարող է խաբուսիկ թվալ։ Մենք կարող ենք լսել մեր ականջներով, սակայն դրանք կարող են խաբվել։ Մեր բնական զգացողությունները շատ ընդունակ են խաբկանքների հանդեպ։ … Բայց թույլ տվեք ասել ձեզ, երբ Ամենազորը հայտնվում է մարդուն, Նա կատարում է դա Սուրբ Հոգու զորությամբ, և ոչ թե բնական աչքի կամ ականջի միջոցով։ Նա խոսում է մարդու հետ, կարծես թե խոսեր նրա հետ նրա մարմնից անկախ․ Նա խոսում է Հոգու հետ։ Հետևաբար, եթե Ամենազոր Աստվածը խոսում է ձեզ հետ և վկայում Իր ճշմարտության մասին Սուրբ Հոգու զորությամբ, … դուք կիմանաք, ինչպես Աստված գիտի։ Դա չի լինի ինչ-որ բան, որին դուք պարզապես հավատում եք, ինչ-որ բան, որը հաղորդվել է ձեզ՝ ձեր բնական զգայարանների միջոցով, որ դուք սխալվեք կամ խաբվեք․ բայց դա կլինի մի բան, որը Աստված է խոսել սրտին, ապրող հոգուն, հավերժական մարդ արարածին, որը ինչպես և Աստված անխախտելի է և հավերժական» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 6