Սեմինարիա
Դաս 109. Վարդապետություն և Ուխտեր 104


Դաս 109

Վարդապետություն և Ուխտեր 104

Նախաբան

1834թ-ի գարնանը, Եկեղեցին ունեցավ ֆինանսական դժվարություններ և այդ իրավիճակի մեղմացման համար գումարներ հավաքելու ջանքերը ձախողեցին։ 1832թ․ մարտ ամսին, Օհայոի Եկեղեցու ղեկավարությունը հաստատեց մի կազմակերպություն, որը կոչվում էր Միացյալ Միաբանություն, որը պետք է ղեկավարեր Եկեղեցու առևտրային, մանր առևտրի, և բիզնեսի շահերն այնպես, որը կօգներ Սիոնի հաստատմանը և հոգ կտաներ աղքատների մասին (տես ՎևՈւ 78)։ 1832թ․ ապրիլին, Ջոզեֆ Սմիթը և այլոք Միսսուրիում հանդիպեցին Եկեղեցու ղեկավարների հետ և Ջեկսոն գավառում կազմակերպեցին Միացյալ Միաբանության մասնաճյուղը (տես ՎևՈւ 82)։ Այդ երկու մասնաճյուղերը, մեկը Օհայոում, իսկ մյուսը Միսսուրիում, գործեցին երկու տարի։ 1834թ․ ապրիլի 10-ին տեղի ունեցած ժողովի ժամանակ, միաբանության անդամները որոշեցին լուծարել կազմակերպությունը։ Սակայն, մոտ երկու շաբաթ անց Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն «փոխարենը միաբանությունը պետք է վերակազմավորվեր», և որ «ունեցվածքը՝ որպես տնտեսություններ, պետք է բաժանվեր Միաբանության անդամների միջև» (ՎևՈւ 104 բաժնի նախաբան)։ Ջոզեֆ Սմիթի առաջնորդության ներքո, այս հայտնության մեջ «Միացյալ ընկերություն» եզրույթը հետագայում փոխարինվել է «Միացյալ Միաբանության»։ Տերը նաև ցուցումներ տվեց Եկեղեցու անդամներին պարտքերի վերաբերյալ և Եկեղեցու բոլոր անդամներին հրահանգեց, թե ինչպես նրանք պետք է հոգ տանեին աղքատի մասին։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 104․1-18

Տերը հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության վերաբերյալ

Դասարանի առջև տեղադրեք մի ծանր առարկա (ինչպես օրինակ մի մեծ գիրք կամ քար)։ Հորդորեք ուսանողներին բարձրացնել առարկան իրենց մեկ մատի օգնությամբ։ Դա դժվար կամ անհնարին կլինի , սակայն թույլ տվեք, որ ուսանողները փորձեն։ Ապա թույլ տվեք այդ ուսանողին կանչել իր ընկերներին, որպեսզի օգնեն բարձրացնել այդ առարկան։ Օգնող ուսանողները պետք է խոստանան, որ կօգնեն այնքան ժամանակ, մինչև որ առարկան բարձրացվի, և նրանք նույնպես պետք է օգտվեն միայն մեկ մատից։ Թույլ տվեք առաջին ուսանողին կանչել ավելի շատ ընկերներ, մինչև որ կարողանան բարձրացնել առարկան։

  • Ի՞նչ էր անհրաժեշտ ծանր առարկան բարձրացնելու համար։ (Պատասխանները կարող են լինել թիմային աշխատանք, միասնություն և այլն։)

Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորման սկզբնական շրջանում ֆինանսական խնդիրները ծանր բեռ էին Եկեղեցու համար։ 1832թ․ մարտ և ապրիլ ամիսներին, Տերը Եկեղեցու ղեկավարներին պատվիրեց կազմակերպել Միացյալ Միաբանություն, որի անդամները ուխտ կապեցին աշխատել միասին և պատասխանատու լինել Եկեղեցու մանր առևտրային և հրատարակչության գործերը վերահսկելու համար, որպեսզի նվազեցնեն Եկեղեցու պարտքերը, հոգ տանել կարիքավորին և նպաստել Տիրոջ գործին։ Այդ հաստատությունը ի սկզբանե կոչվում էր Միացյալ Միաբանություն (տես Վարդապետություն և Ուխտերի 2013թ․ հրատարակության 78, 82, և 104 բաժինների նախաբանները)։ 1834թ․ գարնանը, պարտքի պատճառով Եկեղեցու ղեկավարները մտածեցին լուծարել միաբանությունը։ 1834թ․ ապրիլի 23-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 104-ի մեջ, որտեղ Տերը հայտնում էր, թե ինչ պետք է արվեր Միացյալ Միաբանության և նրա ունեցվածքի հետ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104 բաժնի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Տերը ցանկանում, որ Եկեղեցու ղեկավարներն անեին Միացյալ Միաբանության հետ։ (Նախքան ուսանողները կկարդան, բացատրեք, որ հետագայում Ջոզեֆ Սմիթը սահմանեց, որ հրատարակված հայտնության մեջ «Միացյալ Ընկերությունը» փոխարինվի «Միացյալ Միաբանությամբ»։) Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել Միացյալ Միաբանության խնդիրներից մեկը։ Կարող եք բացատրել, որ 4-րդ հատվածում, ագահություն բառը վերաբերվում է ինչ-որ բան տիրապետելու եսասիրական ցանկությանը, սովորաբար ինչ-որ բան, որը պատկանում է ուրիշին։

  • Ի՞նչ էին դրժել եղբայրներից ոմանք ագահության պատճառով։

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում դիտարկած առարկայական դասի մասին։ Հորդորեք նրանց մտածել, թե ինչ կպատահեր, եթե ուսանողներից մի քանիսը խոստանային օգնել, բայց հետո փոխեին իրենց միտքն ու որոշեին դուրս գնալ այն պահին, երբ առարկան բարձրացվում էր։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 104․5–10 հատվածները, բացատրելով, որ Տերը հրամանագրել էր, որ Միացյալ Միաբանության հետ կապված ուխտը դրժելու հետևանքներն իրենց մեջ ներառում են անեծքը և Եկեղեցուց դուրս գցվելը (տես նաև ՎևՈւ 78․11–12; 82․11–21

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104․11-13 հատվածները, փնտրելով, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ պետք է ստանար Միացյալ Միաբանության յուրաքանչյուր անդամը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Կարող եք բացատրել, որ տնտեսն այն մարդն է, ով պատասխանատու է ուրիշի ունեցվածքի համար։

  • Ըստ 12-13 հատվածների, ինչո՞ւ Տերը Միացյալ Միաբանության յուրաքանչյուր անդամի համար նշանակել էր տնտես։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.14 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ում էր պատկանում Միացյալ Միաբանության ունեցվածքը։

  • Ո՞ւմ էր պատկանում այն ունեցվածքը, որը տրվել էր Միացյալ Միաբանության անդամներին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տերը ստեղծել է երկիրը և բոլոր բաները նրանում իրենն են։)

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն ազդել նրա վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում և օգտագործում ձեր ունեցվածքը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.15–18 հատվածները: Հանձնարարեք նրանց բացահայտել, թե համաձայն Տիրոջ ցուցումների, ինչպես պետք է Իր տնտեսներն օգտագործեին երկրի բարիքները։

  • Ինչպե՞ս էր Տերը ցանկանում, որ Իր սրբերն ապահովվեին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ «աղքատը պիտի բարձրացվի, նրանով, որ հարուստը կխոնարհեցվի»:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի հետևյալ բացատրությունը․

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Տիրոջ ուղին կայանում է՝ օգնելով ուրիշներին, օգնել իրենց։ Աղքատը պետք է բարձրացվի, քանի որ նրանք կաշխատեն իրենց ստացած նյութական օգնության դիմաց, նրանց կուսուցանվի ճշմարիտ սկզբունքներ, և նրանք ունակ կլինեն բարձրացնել իրենց աղքատությունից մինչև ինքնապահովում։ Հարուստը կխոնարհեցվի, քանի որ նրանք կխոնարհեցնեն իրենց այնքան, որ առատորեն կտան իրենց միջոցներից նրանց, ովքեր կարիքի մեջ են» (“Inspired Church Welfare,” Ensign, May 1999, 77)։

  • Ի՞նչ սկզբունքներ են 17–18 հատվածներն ուսուցանում ուրիշներին օգնելու մեր պատասխանատվության վերաբերյալ։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, այդ թվում հետևյալը. Մենք հաշվետու ենք ուրիշներին օգնելու համար Տիրոջ տված միջոցներն օգտագործելու մեջ։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Հորդորեք ուսանողներին «աղքատի և կարիքավորի» մասին մտածել, ոչ միայն այն մարդկանց մասին, ովքեր ֆինանսական օգնության կարիք ունեն, այլ նաև նրանց, ովքեր՝ հոգևոր, էմոցիոնալ, մտավոր և սոցիալական օգնության կարիք ունեն։ Նմանապես, մենք կարող ենք մեր հարստության մասին մտածել, որ դա ավելին է, քան պարզապես մեզ պատկանող դրամական կամ նյութական ունեցվածք։ Մեր հարստության մեջ մտնում են մեր ժամանակը, տաղանդները, գիտելիքը, վկայությունները և հմտությունները

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք մեր հարստությունից բաժին հանենք կարիքավորներին:

  • Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ ձևով օգնել ուրիշներին։

Հորդորեք ուսանողներին մտածել աղքատին ու կարիքավորին օգնելու իրենց գործողությունների վերաբերյալ։ Հորդորեք նրանց նպատակ դնել այն մասին, թե ինչպես կօգտագործեն Տիրոջ տվածը կարիքավորին օգնելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 104․19-77

Տերը հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության, տնտեսությունների և գանձարանի վերաբերյալ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 104․19-53 հատվածները, բացատրելով, որ Տերը հատուկ հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության անդամներին կցված տնտեսությունների վերաբերյալ։ Հետևյալը գրատախտակին․ Վարդապետություն և Ուխտեր 104․23, 25, 31, 33, 35, 38, 42, 46։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ այդ հատվածները, փնտրելով միաբանության յուրաքանչյուր անդամին տված Տիրոջ խոստումների օրինաչափությունները։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հարցրեք ուսանողներին, թե այս հատվածներում, ո՞ր բառերը կամ արտահայտություններն են կրկնվում։ Մատնանշեք, որ «որքան որ» նշանակում է «այնքանով, որքանով» կամ «այնքանով, որքանով, որ»։

  • Ի՞նչ կարող է ուսուցանել մեզ այդ արտահայտությունն այն մասին, թե ինչպես է մեր հնազանդությունն ազդում մեր ստացած օրհնությունների վրա։

Գրեք գրատախտակին Որքան որ մենք խոնարհ և հավատարիմ ենք, Տերը կ …

Հարցրեք ուսանողներին, թե ինչպե՞ս նրանք կավարտեին այդ սկզբունքը։ (Նրանց իսկ բառերով լրացրեք գրատախտակին գրված կիսատ սկզբունքը։ Օրինակ․ Որքան որ մենք խոնարհ և հավատարիմ ենք, Տերը կբազմապատկի մեր օրհնությունները։)

  • Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկն օրհնվել է Տիրոջ հանդեպ, իրենց պարտականությունների մեջ հավատարիմ լինելու շնորհիվ։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են հավատարիմ լինել այն պարտականութունների կատարման մեջ, որոնք Տերը տվել է նրանց։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 104․54-77 հատվածները, բացատրելով, որ Տերը ցուցումներ է տվել գանձարաններ պատրաստելու վերաբերյալ, որտեղ պետք է պահվեն այն ֆոնդերը, որոնք կօգտագործվեն Եկեղեցու օգտի համար, ինչպես օրինակ՝ սուրբ գրությունների հրատարակման համար։

Վարդապետություն և Ուխտեր 104․78-86

Տերը Եկեղեցու ղեկավարներին հրահանգներ է տալիս Միացյալ Միաբանության պարտքերի վերաբերյալ

Հորդորեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանց երբևէ խնդրել են մի բան անել, որն իրենց կարծիքով անհնարին էր։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու գործընթացի ընթացքում Միացյալ Միաբանությունը մեծ պարտքեր էր կուտակել։ Մի շարք իրադարձություններ խոչընդոտեցին միաբանությանը վճարել պարտքերը։ Օրինակ, ամբոխը ոչնչացրեց Միսսուրիի Ջեկսոն գավառի տպագրասարքը, շարունակական տնտեսական խնդիրները, և ամբոխը թույլ չտվեց Սրբերին օգտագործել Ինդեփենդեսնի պահուստարանը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.78 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Եկեղեցու պարտքերին վերաբերվող Տիրոջ ցուցումներին։

  • Ի՞նչ հրահանգեց Տերը, որ Միացյալ Միաբանության անդամներն անեն։

Նշեք, որ պարտքերի վճարումն անհնարին էր թվում Սրբերի համար, բայց Տերը հրահանգներ տվեց նրանց օգնելու համար։ Գրեք ԵԹԵ և ԱՊԱ բառերը գրատախտակի երկու սյունակների վերևում։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.80-82 հատվածները: Դասարանի մի կեսին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն, թե ինչ է Տերը պատվիրել միաբանության անդամներին, որ անեն, որպեսզի ստանան Իր օգնությունը՝ վճարելու համար իրենց պարտքերը։ Դասարանի մյուս կեսին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն, թե ինչ խոստացավ Տերը, որ Նա կանի, որպեսզի օգնի Սրբերին մինչ նրանք վճարում են իրենց պարտքերը։ Առաջին խմբին հանձնարարեք իրենց պատասխանները գրել գրատախտակի վրա «ԵԹԵ»-ի տակ, իսկ երկրորդ խմբին գրել իրենց պատասխանները «ԱՊԱ»-ի տակ։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 104․80–82-ից։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք խոնարհ ենք ու հնազանդ և կանչում ենք Տիրոջ անունը, ապա Նա կօգնի մեզ իրագործել այն, ինչ Նա խնդրել է մեզանից։)

  • Ի՞նչ է Տերն այսօր պահանջում Եկեղեցու անդամներից, որը կարող է դժվարին թվալ։ Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունեն խոնարհությունը, հավատարմությունը և աղոթքը այն բաների իրականացման գործում, որոնք Տերը պատվիրել է ձեզ։

  • Սուրբ գրություններից, ո՞վ է 80–82 հատվածներ-ի մեր բացահայտած սկզբունքի օրինակ հանդիսանում։ Մեր օրերում ո՞ւմ եք ճանաչում, ով հանդիսանում է այդ սկզբունքի օրինակը։

Հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես նրանք կարող են լինել ավելի խոնարհ, հավատարիմ կամ աղոթքով լի, որպեսզի Տերն օգնի նրանց իրականացնել այն բաները, որոնք Նա պատվիրել է իրենց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 104․15–18։ Աղքատի ու կարիքավորի մասին հոգ տանելու մեր պատասխանատվությունը

Առաջին Նախագահությունից Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին խոսել է այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք աղքատի ու կարիքավորի մասին հոգ տանելիս.

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Շատ հեշտ կլիներ Տիրոջ համար [Եկեղեցու Նախագահին] հայտնել նավթի ու թանկարժեք հանքանյութի տեղը։ Ապա, մենք կարող էինք վարձել մեկին, ով կարող էր պեղել դրանք և մենք կարող էինք հարստության մեջ լողալ մինչև ներքև՝ մինչև Հադես։ Ոչ, Տերը իրականում չի ցանկանում, որ մենք հոգ տանենք աղքատի մասին, այլ մենք այդ փորձառության կարիքն ունենք, քանի որ միայն միմյանց մասին հոգ տանելու մեր ուսման շնորհիվ է, որ մենք զարգացնում ենք Քրիստոսանման սեր և տրամադրվածություն մեր մեջ , որը որակավորում է մեզ նրա մոտ վերադառնալու համար» (“Living Welfare Principles,” Ensign, Nov. 1981, 92)։

Վարդապետություն և Ուխտեր 104․16։ Սրբերին ապահովելու Տիրոջ ձևը

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է Տիրոջ ձևով Սրբերին ապահովելու մասին․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշխարհում կան շատ բարի մարդիկ և կազմակերպություններ, որոնք փորձում են բավարարել աղքատների և կարիքավորների հրատապ կարիքները: Մենք երախտապարտ ենք դրա համար, սակայն կարիքավորների մասին հոգալու Տիրոջ ուղին տարբերվում է աշխարհի ուղուց: Տերն ասել է. «Դա, անպայման, պետք է արվի իմ ուրույն ձևով» [ՎևՈւ 104․16]։ Նա շահագրգռված չէ միայն մեր անմիջական կարիքներով. Նա մտահոգված է մեր հավերժական առաջընթացով։ Այդ իսկ պատճառով, Տիրոջ ուղին, աղքատների մասին հոգալուց բացի, միշտ ընդգրկել է ինքնաապահովման և մերձավորին ծառայելու սկզբունքները» («Հոգ տանելու Տիրոջ ուղին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 54)։

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ․ Ռոմնին նույնպես ուսուցանել է Տիրոջ ձևով ուսուցանելու մեծագույն նպատակի մասին․ «Եկեղեցու համար աղքատին օգնելու առաջնային պարտքը, ոչ թե նրա կարիքների հանդեպ նյութական օգնություն ցուցաբերելն է, այլ՝ նրանց հոգիներին փրկություն բերելը» (“The Role of Bishops in Welfare Services,” Ensign, Nov. 1977, 81)։