Սեմինարիա
Դաս 20․ Վարդապետություն և Ուխտեր 14-16


Դաս 20

Վարդապետություն և Ուխտեր 14-16

Նախաբան

1829թ․ մայիսի վերջին Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին Մորմոնի Գրքի թարգմանությունն ավարտին հասցնելու ժամանակ ենթարկվեցին ամբոխի սպառնալիքներին։ Դեյվիդ Ուիթմերն օգնեց նրանց տեղափոխվել Հարմոնիումից, Պենսիլվանիա դեպի Նյու Յորք, Ֆայեթ, Ուիթմերի տուն, որպեսզի նրանք փախչեն հետապնդումից և որպեսզի նրանք ուսուցանեն վերականգնված ավետարանը Ուիթմերներին և նրանց հարևաններին։ Ուիթմերների ընտանիքը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Վերականգնման բացահայտվող իրադարձություններին։ Ջոզեֆ Սմիթը Դեյվիդ Ուիթմերին, Ջոն Ուիթմերին և Պիտեր Ուիթմեր կրտսերին նկարագրել է, որպես «եռանդուն ընկերներ և օգնականներ գործի մեջ, և … անհաբեր իրենց համապատասխան աշխատանքներն իմանալու մեջ» (History of the Church, 1:48–49)։ Մարգարեն աղոթեց և հայտնություններ ստացավ Դեյվիդ Ուիթմերի և նրա եղբայրներ՝ Ջոնի և Պիտերի համար։ Այդ եղբայրներն իմացան Տիրոջ գործը ի հայտ բերելու իրենց դերի մասին։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 14

Տերը կանչում է Դեյվիդ Ուիթմերին օգնելու վերջին օրերի գործին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն հայտնությունների պատմական համատեքստը, որոնք նրանք պետք է ուսումնասիրեն այսօր, ամփոփեք այս դասի նախաբանում տրված տեղեկությունը։ Բացի դրանից, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի կարդալ հետևյալ պատմությունը։ Նախքան ուսանողի կարդալը, բացատրեք, որ Դեյվիդ Ուիթմերը պետք էր իրենց ընտանեկան ագարակում ցորենի սերմ ցաներ և բռաքարի փոշի շաղ տար, որն օգտագործվում էր որպես պարատանյութ։ Նա ոգեշնչված զգաց օգնել Ջոզեֆին և Օլիվերին, այդ գործերն ավարտելուց հետո։ Հանձնարարեք դասարանին լսել այն հրաշքների մասին, որոնք հնարավորություն տվեցին Դեյվիդ Ուիթմերին օգնել Օլիվեր Քաուդերիին և Ջոզեֆ Սմիթին փախչել իրենց հետապնդողներից։

Նկար
Լյուսի Մակ Սմիթ

«Դեյվիդը գնաց արտ և տեսավ, որ իրեն սպասվում էր երկու օրվա ծանր աշխատանք: … Ապա նա կապեց իր ձիերը արորից, և, ինչպես ագարակատերերն են անվանում, արտը հողաբաժինների բաժանելու փոխարեն, շրջեց ողջ արտի շուրջբոլորը, այդպես շարունակելով մինչև կեսօր, երբ, կանգ առնելով ճաշելու համար, դիտեց շուրջբոլորը, և, ի զարմանս իրեն հայտնաբերեց, որ նա վարել էր ցորենի ուղիղ կեսը: Ճաշից հետո նա կրկին սկսել էր աշխատել և մինչ երեկո ավարտել էր երկու օրվա ողջ աշխատանքը:

Նրա հայրը, այդ նույն երեկո գնալով արտ, տեսել էր կատարված աշխատանքը, և նա բացականչել էր. «Սրանում պիտի որ լինի նախախնամության ձեռքը, և ես կարծում եմ, որ ավելի լավ կանես, որ գնաս Պենսիլվանիա այնքան արագ, որքան արագ կատարվեց քո հողի կրացումը»:

Հաջորդ առավոտ Դեյվիդը թևի տակ առավ փայտե չափագործիքը և գնաց հողի կրացումը կատարելու, քանի որ կիրը երկու օր առաջ թողել էր իր քրոջ տան մոտ գտնվող դեզի կույտերի մոտ, սակայն այդտեղ գալով նա տեսավ, որ այն չկար: Նա վազեց իր քրոջ մոտ և հարցրեց, թե արդյոք նա գիտեր, թե ինչ էր եղել դրա հետ: Անակնկալի գալով նա ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում: Արդյո՞ք ամբողջը չէր ցանվել երեկ»:

«Որքանով որ ես գիտեմ ` ոչ»,- պատասխանեց Դեյվիդը:

«Ինձ զարմացնում է դա»,- պատասխանեց նրա քույրը,- «քանի որ երեխաներն ինձ մոտ եկան առավոտյան և աղաչում էին ինձ դուրս գալ և տեսնել մարդկանց արտում հողի կրացումը կատարելիս, ասելով, որ նրանք երբեք իրենց կյանքում չէին տեսել, որ որևէ մեկը այդքան արագ կատարեր հողի կրացումը: Այսպիսով, ես գնացի և տեսա երեք հոգու աշխատելիս դաշտում, ինչպես երեխաներն էին պատմել, սակայն կարծելով, որ շտապելուց ելնելով վարձել ես օգնություն, ես անմիջապես տուն գնացի և այլևս դրան ուշադրություն չդարձրեցի»։

Դեյվիդը իր հարազատների և հարևանների շրջանում զգալի հարցումներ արեց այդ հարցի կապակցությամբ, սակայն չկարողացավ իմանալ, թե ով է արել դա» (Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 148–49)։

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող էր այդ փորձառությունն ազդել Դեյվիդ Ուիթմերի վրա։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 14․1-5 և բացատրեք, որ Տերը հայտարարել է Իր գործի ի հայտ գալը և խոստացել է օրհնություններ նրանց, ովքեր դերակատարում են ունենում դրանում։ Ուսանողներից որևե մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 14.6-7-ը: Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Դեյվիդին տված Տիրոջ ցուցումներին և այն օրհնությանը, որը Դեյվիդը կստանա, եթե ականջ դնի Տիրոջ այդ հրահանգներին։

  • Ի՞նչ Տերը խոստացավ Դեյվիդ Ուիթմերին։ Ի՞նչ պետք է Դեյվիդն աներ, որպեսզի այդ խոստումն իրականանար։

Հանձնարարեք ուսանողներին իրենց իսկ խոսքերով վերաձևակերպել Վարդապետություն և Ուխտեր 14․7 հատվածը։ Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք պահենք Աստծո պատվիրանները և համբերենք մինչև վերջ, մենք կստանանք հավերժական կյանք։

  • Ի՞նչ է նշանակում ստանալ հավերժական կյանք: (Ստանալ հավերժական կյանք, նշանակում է ապրել մեր ընտանիքների հետ Աստծո ներկայության մեջ։ Հավերժական կյանքը այն կյանքն է, որով ապրում է Աստված:

  • Ինչպե՞ս կարող է հավերժական կյանքի խոստումը շարժառիթ հանդիսանալ մեզ համար, որպեսզի պահենք Աստծո պատվիրանները և դիմանանք մինչև վերջ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 14․8 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այլ օրհնություններին, որոնք Դեյվիդ Ուիթմերը կարող է ստանալ, եթե հնազանդ լինի։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, Բացատրեք, որ շատ չանցած այս հայտնությունից, որը Ջոզեֆ Սմիթը ստացավ Դեյվիդի համար, Դեյվիդը դարձավ Մորմոնի Գրքի երեք վկաներից մեկը։ Նա տեսավ Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները, և լսեց Աստծո ձայնը վկայելով այդ հիշատակարանների ճշմարտացիության մասին։

Բացատրեք, որ Տերը Դեյվիդ Ուիթմերին տվեց մեկ այլ խոստում՝ ելնելով Դեյվիդի հավատարմությունից։ Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին բացահայտել Տիրոջ խոսքերով Դեյվիդին տրված սկզբունքը, գրատախտակին գրեք հետևյալը․ Եթե մենք , Տերը կ :

Ուսանողներին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 14.9-11 հատվածները: Հանձնարարեք նրանց բացահայտել այն սկզբունքը, որը համընկնում է գրատախտակի գրվածին։ Թույլ տվեք, որպեսզի մի քանի ուսանողներ կիսվեն իրենց մտքերով։Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ առաջարկել, սակայն համոզվեք, որ հստակ է, որ եթե մենք հավատարմորեն օգնում ենք Տիրոջը Իր գործում, Տերը կօրհնի մեզ հոգեպես և նյութապես։

  • Ինչպե՞ս է Տերը խնդրում ձեզ օգնել Իր գործին։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ դուք օգնել եք Տիրոջ գործին։

Վարդապետություն և Ուխտեր 15-16

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է Ջոն Ուիթմերին և Պիտեր Ուիթմեր կրտսերին, թե ինչն է ամենաարժեքավորը նրանց համար

Երկու ուսանողների հանձնարարեք կանգնել սենյակի առաջ Նրանցից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 15․1 հատվածը, և ապա մյուս ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 16․1 հատվածը։ Այդ ուսանողներին հանձնարարեք նույն ձևով կարդալ այդ բաժինների 2-6 հատվածները։

Հանձնարարեք ուսանողներին բացահայտել այն փափագը, որը Ջոն Ուիթմերը և Պիտեր Ուիթմեր կրտսերն ունեին ընդհանուր Վարդապետություն և Ուխտեր 15․3–4 և Վարդապետություն և Ուխտեր 16․3–4։

  • Ի՞նչ էին փափագում Ջոն Ուիթմերը և Պիտեր Ուիթմեր կրտսերը։ (Իմանալ, թե ինչ կարող էին անել, որ կլիներ ամենաարժեքավորը նրանց համար։)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 15․6 և 16․6 հատվածները: Հանձնարարեք նրանց բացահայտել այն պատասխանը, որը Տերը տվել է այդ մարդկանց։

  • Ինչպե՞ս Տերը պատասխանեց նրանց հարցին։ Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Տիրոջ պատասխանից։ (Չնայած ուսանողները կարող են այլ բառեր օգտագործել, համոզվեք, որ նրանք հասկացել են, որ ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու մեր ջանքեր ամենաարժեքավորն են մեզ համար։)

  • Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու համար այլ մարդկանց գալ դեպի Քրիստոսը:

  • Ինչո՞ւ են այդ ջանքերն ամենաարժեքավորը մեզ համար։

Հանձնաարեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 15 և 16, ուշադրություն դարձնելով նրան, թե այդ երկու հայտնությունները ինչպես են տարբերվում իրարից։ (Միակ տարբերություն այն է, որ դրանցից մեկը հասցեագրված է Ջոնին, իսկ մյուսը հասցեագրված է Պիտերին։)

Բացատրեք, որ ժամանակ առ ժամանակ, Տերը նույն ուղերձը հայտնում է տարբեր մարդկանց, քանի որ հնարավոր է, որ նրանք ունեն միանման կարիքներ, իրավիճակներ կամ ցանկություններ։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք համոզված լինել, որ նա գիտի մեզ անհատապես։ Այդ օրինակում, Նա Ջոն Ուիթմերին և Պիտեր Ուիթմեր կրտսերին անունով է կանչել և մեկ առ մեկ Իր կամքն է հայտնել նրանց։

  • Ինչպե՞ս կարող է քահանայության օրհնությունը կամ միսիոներական կանչը ցույց տալ, որ Աստված գիտի մեզ անհատապես, նույնիսկ եթե օրհնությունը կամ միսիոներական կանչը պարունակում է միանման խոսքեր՝տրված տարբեր մարդկանց։

Որպեսզի ներկայացնենք մեկ այլ օրինակ այն մասին, եր Աստված անհատապես գիտի մեզ, հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ պատմությունը․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Որոշ ժամանակ առաջ ես խոսել եմ քահանայության մի ղեկավարի հետ, ով ոգեշնչվել էր անգիր սովորել իր ցցի 13-ից մինչև 21 տարեկան բոլոր երիտասարդների անունները: Օգտագործելով երիտասարդ տղամարդկանց և կանանց լուսանկարները, նա ստեղծել էր քարտեր, որոնք վերանայում էր աշխատանքի գնալիս և այլ պահերի: Քահանայության այս ղեկավարը արագ սովորեց բոլոր երիտասարդների անունները:

Մի գիշեր քահանայության ղեկավարը երազ տեսավ երիտասարդ տղամարդկանցից մեկի վերաբերյալ, ում նա գիտեր միայն նկարի միջոցով: Երազում նա տեսավ, որ երիտասարդ տղամարդը հագել էր սպիտակ վերնաշապիկ և կրում էր միսիոներական անվանանշան: Նրա կողքին նստած էր նրա զուգընկերը, և երիտասարդ տղամարդն ուսուցանում էր մի ընտանիքի: Երիտասարդ տղամարդը ձեռքում բռնել էր Մորմոնի Գիրքը և թվում էր, թե նա վկայում էր գրքի ճշմարտացիության մասին: Ապա քահանայության ղեկավարն արթնացավ իր երազից:

Քահանայության հաջորդ հավաքի ժամանակ ղեկավարը մոտեցավ երիտասարդ տղամարդուն, ում նա տեսել էր իր երազում և խնդրեց, որ մի քանի րոպե խոսի նրա հետ: Կարճ նախաբանից հետո ղեկավարը դիմեց երիտասարդ տղամարդուն անունով և ասաց. «Ես երազող չեմ: Ես երբեք երազ չեմ տեսել այս ցցի որևէ առանձին անդամի մասին, բացի ձեզանից: Ես կպատմեմ ձեզ իմ երազը, ապա ես կցանկանայի, որ դուք ինձ բացատրեք դրա նշանակությունը»:

Քահանայության ղեկավարը պատմեց երազը և հարցրեց երիտասարդ տղամարդուն դրա նշանակության մասին: Ապշած լինելո, երիտասարդ տղան պարզապես պատասխանեց․ «Դա նշանակում է, որ Աստված գիտի, թե ով եմ ես»։ Այդ երիտասարդի և նրա ղեկավարի հետ ունեցած հետագա խոսակցությունը խորը հետք թողեց, և նրանք համաձայնության եկան, որ առաջիկա ամիսների ընթացքում նրանք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն և կխորհրդակցեն իրար հետ» («Տիրոջ գորովագութ ողորմությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 100)։

  • Ինչո՞ւ է օգտակար մեզ համար իմանալ, որ Աստված գիտի մեզ անհատապես։

Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես իրենք գիտեն, որ Աստված գիտի նրանց անհատապես։ (Կարող եք բացատրել, որ ուսանողների պանտասխանները պարտադիր չէ, որ արտասովոր լինեն։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)

  • Ինչպե՞ս կարող է իմացությունն այն մասին, որ Աստված գիտի ձեզ անհատապես, ներազդել ձեր ամենօրյա որոշումների վրա։ Ինչպե՞ս է դրա իմացությունն ազդել ձեր որոշումների վրա։

Կարող եք ավարտել այս դասը, վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունները և հորդորեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների։