Սեմինարիա
Դաս 24. Վարդապետություն և Ուխտեր 19.1-22


Դաս 24

Վարդապետություն և Ուխտեր 19․1-22

Նախաբան

1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը վարձեց հրատարակիչ Էգբերթ Բ. Գրանդինին` տպագրելու Մորմոնի Գրքի 5.000 օրինակ 3000 դոլար գնով: Սակայն, Գրանդինը չսկսեց տպագրությունը կամ նույնիսկ չգնեց տիպարը, մինչև նրան չերաշխավորվեց վճար աշխատանքի համար: Հայտնության մեջ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում, որը, հավանաբար, տրվել է 1829 թվականի ամռանը, Տերը պատվիրեց Մարտին Հարրիսին «Բաժին հանիր քո ունեցվածքից … [և] վճարիր տպագրիչին պարտավորված պարտքը» (ՎևՈւ 19.34–35): Իր ֆերմայի մի մասը որպես գրավ օգտագործելով, Մարտին Հարրիսը անձամբ երաշխավորեց տպագրության վճարումը, եթե Մորմոնի Գրքի վաճառքը չծածկեր տպագրության ծախսերը:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը նկարագրել է այդ հայտնությունը և դրանում պարունակվող Քավության ուսմունքները որպես «այս տնտեսությունում տրված մեծագույն հայտնություններից մեկը, քիչ կան դրանից կարևոր» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:85):

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 19․1-3

Փրկիչը հայտնում է, որ Նա կատարել է Հոր կամքը:

Դասը սկսելունպես խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ են իրենց խնդրել կամ կխնդրեն անել այն պատճառով, որ իրենք Եկեղեցու անդամներ են: Պատասխանները գրեք գրատախտակին: Ապա խնդրեք ուսանողներին կրկին կարդալ գրատախտակին գրված ցուցակը և ընտրել այն կետերը, որոնք դժվար են թվում: (Հնարավոր օրինակներ. վճարել տասանորդ, ծառայել միսիայում և ապաշխարել:)

  • Ինչո՞ւ կարող են այդ գործերը որոշ մարդկանց համար դժվար լինել:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 19-ի պատմական համատեքստը, բարձրաձայն կարդացեք այս դասի նախաբանը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․1-3, գտնելով Փրկչի մասին ճշմարտությունները: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին: Որպես այս քննարկման մաս, հավաստիացեք, որ ուսանողները գտնեն հետևյալ վարդապետությունները. Հիսուս Քրիստոսը իրականացրեց Իր Հոր կամքը: Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի:. Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, օգտագործելով այդ ճշմարտությունները որպես երկու սյունակների վերնագրեր: Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում նկարել նմանատիպ աղյուսակ և լրացնել այն դասի ընթացքում: Գրատախտակին բավականաչափ տեղ թողեք աղյուսակը լրացնելու համար, ինչպես տրված է դասի վերջում:

Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը։

Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի:

  • Ինչպե՞ս կարող էր Փրկչի մասին այս ճշմարտություններն իմանալն օգներ Մարտին Հարրիսին հանգիստ զգալ իր ֆերմայի մեծ մասը վաճառելու իր որոշման համար:

Վարդապետություն և Ուխտեր 19․4-12

Հիսուս Քրիստոսը բացատրում է հավերժական և անսահման պատիժը

Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.4–12 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․4, գտնելով դատաստանի մասին ճշմարտությունը, որի մասին բոլորս պետք է մտածենք: Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտածով: Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք գտել են հետևյալ վարդապետությունը․ Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք գրել այդ վարդապետությունը գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.4-12»-ի տակ:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 19.5 բաժինը պարունակում է Փրկչի բացատրությունը, որ Նա հետ չի պահի Իր դատաստանները։ Սա նշանակում է, որ նրանք, ովքեր չեն ապաշխարում, պետք է որպես պատիժ տառապեն իրենց մեղքերի համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.5 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրում նրանց վիճակը, ովքեր չեն ապաշխարում և, հետևաբար, կստանան Նրա դատաստանները:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը՝ «Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն» նախադասության տակ. Անսահման կամ հավերժական պատիժ:

  • Ի՞նչ եք մտածում, երբ լսում կամ կարդում եք «անսահման կամ հավերժական պատիժ» արտահայտությունը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19․6-12, գտնելով, թե ինչպես է Տերը սահմանում անսահման կամ հավերժական պատիժը: Երբ ուսանողները պատասխանեն, ջնջեք անսահման կամ հավերժական բառերը և փոխարինեք Աստծո բառով:

  • Ի՞նչ եք մտածում, երբ լսում կամ կարդում եք «Աստծո պատիժ» արտահայտությունը:

Կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում անսահման պատիժը և հավերժական պատիժը չեն վերաբերում ժամանակահատվածի, որի ընթացքում մարդիկ կտառապեն իրենց մեղքերի համար: Փրկիչն ասել է. «Ես անվերջ եմ, և պատիժը, որը տրվում է իմ ձեռքով՝ անվերջ պատիժ է, քանզի իմ անունն Անվերջ է» (ՎևՈւ 19.10): Այսպիսով, երբ Նա խոսում է անվերջ կամ հավերժական պատժի մասին, Նա խոսում է այն պատժի մասին, որը կիրականացնի ըստ աստվածային օրենքի և արդարադատության պահանջների:

Վարդապետություն և Ուխտեր 19.13-22

Փրկիչը խոսում է մեղքի համար Իր տառապանքի մասին

Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.13–17 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Բացատրեք, որ հատվածներ 13-17 պարունակում են նախազգուշացում` ուղղված Եկեղեցու անդամներին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.13-17 հատվածը, ուշադրություն դարձնելով հետևանքներին նրանց համար, ովքեր չեն ապաշխարում:

  • Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում իրենց մեղքերը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Նրանք, ովքեր չեն ապաշխարում, կտառապեն իրենց մեղքերի համար պատժի հետևանքով։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.13-17»-ի տակ:)

Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.16-19 «Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի» վերնագրի տակ: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.16-19 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել, թե ինչու Փրկիչը տառապեց մեր մեղքերի համար։

  • Ինչո՞ւ Փրկիչը տառապեց մեր մեղքերի համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և չտառապել, ինչպես Նա։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչն է հնարավոր դարձրել, որ մեր մեղքերը ներվեն: (Մինչ ուսանողները պատասխանում են, գրեք հետևյալ նախադասությունը գրատախտակի աղյուսակում «Վարդապետություն և Ուխտեր 19.16–19»-ի տակ. Հիսուս Քրիստոսի տառապանքները և Նրա քավող արյունը բավարարեցին արդարադատության պահանջները: Այսպիսով, ողորմածությունը տարածվում է նրանց վրա, ովքեր ապաշխարում են:)

  • Ինչպե՞ս են ճշմարտությունները, որոնք մենք այսօր սովորեցինք, ազդում ապաշխարելու ձեր ցանկության վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բոլորս պետք է ընտրենք՝ ապաշխարենք, կամ տառապենք մեր մեղքերի պատժից, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Մենք պետք է, ի վերջո, ընտրենք կամ Քրիստոսի կյանքի ձևը, կամ տառապելու Նրա ձևը: Դա կամ տառապելն է «ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17), կամ հաղթահարելն է , ինչպես Նա … հաղթահարեց (Հայտնություն 3.21)» (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, May 1987, 72):

Գրատախտակի աղյուսակի մեջ գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19 «Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը» վերնագրի տակ:

Բացատրեք որ Հիսուս Քրիստոսի տառապանքների պատմությունների մեծ մասը նկարագրված է ոչ թե Իր, այլ մեկ այլ անձի կողմից (տես Մատթեոս ԻԶ.36–39, Ղուկաս ԻԲ.39–44): Վարդապետություն և Ուխտեր 19 բաժինը պարունակում է Փրկչի անձնական պատմությունը Իր տառապանքների մասին։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես է Փրկիչը նկարագրում տառապանքները, որոնք Նա կրեց Քավության ընթացքում: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն, ինչ գտել են։ Ավելացրեք ուսանողների պատասխանները գրատախտակին «Վարդապետություն և Ուխտեր 19.15, 18-19»-ի տակ: Վերջնական աղյուսակը կարող է ունենալ հետևյալ տեսքը.

Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը։

Հիսուս Քրիստոսը կդատի մեզ համաձայն մեր գործերի:

ՎևՈւ 19.15, 18-19

Փրկչի տանջանքները դառն էին, սուր և ծանր տանելու:

Տանջանքները ստիպեցին Փրկչին ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից:

Հիսուս Քրիստոսը տանջվեց թե մարմնով, թե հոգով:

Փրկիչն աղոթեց, որ դառը բաժակից չխմի:

Փրկիչը կատարեց Հոր կամքը և «ավարտեց [Իր] նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.19):

ՎևՈւ 19.4-12

Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն կամ տառապեն:

Աստծո պատիժը

ՎևՈւ 19.13-17

Նրանք, ովքեր չեն ապաշխարում, կտառապեն իրենց մեղքերի համար պատժի հետևանքով։

ՎևՈւ 19.16-19

Հիսուս Քրիստոսի տառապանքները և Նրա քավող արյունը բավարարեցին արդարադատության պահանջները: Այսպիսով, ողորմածությունը տարածվում է նրանց վրա, ովքեր ապաշխարում են:

  • Ի՞նչ եք զգում ձեր մեղքերի համար Փրկչի տառապանքների մասին:

  • Ինչպե՞ս կարող էր Փրկչի տառապանքների մասին իմանալն օգնել Մարտին Հարրիսին, երբ նա մտածում էր 116 ձեռագիր էջերի կորստի մասին կամ իր գույքի մի մասը Մորմոնի Գրքի տպագրության ֆինանսավորման համար հատկացնելու մասին:

  • Ինչպե՞ս է Փրկչի Քավության մասին ձեր գիտելիքն օգնել ձեզ դիմակայել որևէ դժվարության: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.20 հատվածը: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, փնտրելով արտահայտությունն այն ժամանակի մասին, երբ Մարտին Հարրիսը տառապում էր իր մեղքերի համար։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Հոգու հեռանալը բերում է տառապանքի:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կրկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.13, 15, 20 հատվածները, փնտրելով պատվիրանը յուրաքանչյուր հատվածում և նախազգուշացումը 15 և 20 հատվածներում։

  • Ինչպե՞ս է ապաշխարելու Տիրոջ պատվիրանը վկայում Նրա սիրո մասին:

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել իրենց վկայությունները վարդապետություններից և սկզբունքներից մեկի մասին, որոնք իրենք սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 19.1-22:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 19. Բաժնի նախաբան: «Պատվիրան՝ Աստծուց, և ոչ թե մարդուց, Մարտին Հարրիսին»

1830թ. մարտին, մի քանի ամիս անց նրանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 19-ում, Ջոզեֆ Նայթ ավագը ականատես եղավ Ջոզեֆ Սմիթի և Մարտին Հարրիսի միջև Մորմոնի Գրքի վաճառքի մասին խոսակցությանը.

«Գրքերը չեն վաճառվի, ոչ ոք չի ուզում գնել դրանք»: Ջոզեֆն ասաց. «Կարծում եմ, դրանք լավ կվաճառվեն»: Նա ասաց. «Ես ուզում եմ Պատվիրան, [կամ հայտնություն, Տիրոջից]»: «Ինչո՞ւ, - ասաց Ջոզեֆը, - կատարի այն, ինչ արդեն ստացել ես»: «Բայց, - ասաց նա, - ես պետք է Պատվիրան ունենամ»: Նա երեք կամ չորս անգամ պնդեց, որ պետք է Պատվիրան ստանա» (Dean Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies, vol. 17, no. 1 [1976], 37):

Ջոզեֆ Սմիթի հրահանգը կատարելու այն, ինչ ստացել ես, կարծես, առնչվում է Վարդապետություն և Ուխտեր 19-ի հայտնությանը, որում Աստված արդեն տվել էր Մարտին Հարրիսին պատվիրան «առատորեն բաժին հանել [իր ունեցվածքից] Մորմոնի Գրքի տպագրության համար» (ՎևՈւ 19.26):

Վարդապետություն և Ուխտեր 19.2, 19: «Ավարտելով իմ վերաբերյալ նրա կամքը, այսինքն՝ Հոր, ում ես պատկանում եմ»

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ «կամքը ենթարկելը միակ իսկական անձնական բանն է, որ մենք կարող ենք դնել Աստծո խորանի վրա: Շատ այլ բաներ, որոնք մենք տալիս ենք, իրականում այն բաներն են, որոնք Նա նախապես տվել է մեզ: Ինչևէ, երբ դուք և ես, ի վերջո, ենթարկենք մեզ, թույլ տալով, որ մեր անձնական կամքը կուլ գնա Աստծո կամքին, ապա մենք իսկապես ք ինչ-որ բան կտանք Նրան: Դա միակ ունեցվածքն է, որ իսկապես մերն է և որը մենք կարող ենք տալ» (“Swallowed Up in the Will of the Father,” Ensign, Nov. 1995, 24):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ Փրկիչը միշտ պատրաստ է եղել ենթարկվել Հոր կամքին․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ամենակարևորը, որ Քրիստոսը, կարծես, ցանկանում է շեշտել Իր առաքելության հետ կապված, անձնական արժեքներից և զարմանահրաշ քարոզներից ավելին, անգամ բժշկելուց ավելին, դա այն է, որ Նա ենթարկեց Իր կամքը Հոր կամքին» (“Therefore, What?” [address to CES religious educators, Aug. 8, 2000], 8, LDS.org):

Վարդապետություն և Ուխտեր 19.6, 11-12: «Անվերջ տանջանք» և «հավերժական նզովք»

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը հետևյալ միտքն է արտահայտել Աստծո պատժի մասին.

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Երբ Տերը տա մեզ մեր հատուցումը … և մեր պատիժը, ես զգում եմ, որ [Փրկիչը] կտա այն պատիժը, որն ամենափոքրն է մեր մեղսագործության համար: Ես հավատում եմ, որ նա կբերի իր արդարադատության մեջ ողջ անսահման սերը և օրհնությունը և ողորմածությունն ու բարությունը և հասկացողությունը, որ Նա ունի:

Մյուս կողմից ես հավատում եմ, որ երբ հերթը հասնի վարձքին մեր լավ պահվածքի համար, նա կտա մեզ առավելագույնը, որը հնարավոր է տալ, հաշվի առնելով մեր գործած մեղքը» (“As Ye Sow … ,” Brigham Young University Speeches of the Year [May 3, 1955], 7):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է անվերջ տանջանքի և հավերժական նզովքի իմաստը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Մենք սովորում ենք Վարդապետություն և Ուխտեր-ից, որ հավերժական պատիժը, կամ հավերժական նզովքը, չի նշանակում, որ դատապարտված մարդը ընդմիշտ պետք է կրի այդ պատիժը: Երբ մարդը վճարում է իր սխալների համար և խոնարհաբար ապաշխարում է, ստանալով ավետարանը, նա դուրս է գալիս բանտի տնից և ստանում փառքի աստիճան ըստ իր արժանիքի»» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 2:160):

Երեց Ջեյմս Ի. Թալմիջը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, լրացուցիչ պատկերացում է տալիս հավերժական պատժի մասին.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

««Հավերժական պատիժը» … չի նշանակում, որ տանջվող անձնավորությունը կամ մեղավորը պետք է հավերժ դիմանա և տառապի: Ոչ մի մարդ չի պահվի դժոխքում ավելի երկար, քան անհրաժեշտ է նրան ավելի լավ տեղ բերելու համար: Երբ նա հասնում է այդ փուլին, բանտի դռները բացվում են և նրան դիմավորողները հրճվում են, ընդունելով նրան ավելի լավ վիճակի մեջ» (in Conference Report, Apr. 1930, 97; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 37):

Վարդապետություն և Ուխտեր 19.20 «Երբ ես հեռացրել էի իմ Հոգին»

«Երբ ես հեռացրել էի իմ Հոգին» արտահայտությունը կարող է վերաբերել Մարտին Հարրիսի փորձառությանը, երբ նա կորցրեց Մորմոնի Գրքի 116 ձեռագիր էջերը: Ջոզեֆի մայրը՝ Լյուսի Մաք Սմիթը, հիշում է, երբ Մարտին Հարրիսն ասաց Ջոզեֆ Սմիթին կորած ձեռագրի մասին, նա «խորը ցավով աղաղակեց․ «Օ՜հ, ես կորցրել եմ իմ հոգին։ Ես կորցրել եմ իմ հոգին»»։ (History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 128):

Մեղքերի համար տառապանքները տեղի են ունենում և մահկանացու կյանքում, և մեր մահից հետո: Երբ մենք մեղք ենք գործում, Սուրբ Հոգին հեռանում է, թողնելով մեզ առանց Իր ներկայության մխիթարության և սրբագործող զորության: Նրա բացակայությամբ մենք հասկանում ենք այն տանջանքների «համը», որոնք Նա տարավ մեր մեղքերի համար։ Ապաշխարության գործընթացը հնարավոր է դարձնում համաձայնեցնել մեզ մեր Երկնային Հոր հետ և կրկին վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ իր բոլոր ուղեկցող օրհնություններով:

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է, որ Հոգու բացակայությունը մարդու կյանքում կարող է ապաշխարելու կարիք առաջ բերել.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Եթե դուք բարդություն ունեք Սուրբ Հոգին զգալու հետ կապված, դուք պետք է իմաստություն ունենաք խորհելու, թե արդյոք կա մի բան, ինչի համար դուք պետք է ապաշխարեք և ներում ստանաք» (“Gifts of the Spirit for Hard Times,” Ensign կամ Լիահոնա, հունիս 2007, 23):