Սեմինարիա
Դաս 28․ Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68-84


Դաս 28

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68-84

Նախաբան

Բաժին 20-ի այս մասում Տերը հրահանգներ է տալիս Իր Եկեղեցին կառավարելու վերաբերյալ, այդ թվում՝ բացատրություններ մկրտության և հաստատման պահանջների և մկրտությունը, հաստատումը և հաղորդությունը ճիշտ ձևով սպասավորելու մասին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68-74

Տերը հայտնում է պահանջները անհատների համար` մկրտությունից առաջ և հետո:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ խորհուրդ կտան մարդկանց հետևյալ իրավիճակներում.

Այլ եկեղեցու պատկանող ձեր ընկերը վկայություն է ստացել վերականգնված ավետարանի մասին: Նա ձեզ հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի մկրտվեմ և դառնամ ձեր եկեղեցու անդամը»:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը, ուշադրություն դարձնելով պահանջներին նրանց համար, ովքեր ցանկանում են մկրտվել: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց գտած յուրաքանչյուր պահանջը։ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ հատվածի նշանակությունը, կարող եք բացատրել, որ «կոտրված սրտով և փշրված հոգով» մարդիկ նրանք են, ովքեր խոնարհ են և ենթարկվող Աստծո կամքին։ Նրանք խորապես զղջում են մեղքի համար և անկեղծ ցանկություն են ունենում ապաշխարելու:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է …:

Հրավիրեք ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և լինել դպիր։ Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 20.37-ի վրա, ինչպիսի՞ն պետք է լինի անձը մկրտվելուց առաջ: (Երբ ուսանողները պատասխանեն, խնդրեք դպիրին ավարտել գրատախտակին գրված նախադասությունը։ Դպիրը պետք է գրի մոտավորապես նման մի բան. Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է լինեն խոնարհ, ապաշխարող, պատրաստակամ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը և վճռական ծառայելու Նրան մինչև վերջ:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարդիկ պետք է բավարարեն այդ պահանջներին մկրտվելուց առաջ:

Շեշտեք, որ Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը նկարագրում է ուխտը, որը մենք կապում ենք մկրտվելիս: Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ են իրենք անում այժմ, որպեսզի ապրեն համաձայն մկրտության այդ ուխտի:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե այդ նույն ընկերը հարցնում է, թե ինչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մեկը մկրտվում է: Երբ մի քանի ուսանողներ պատասխանեն, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.72-74 հատվածները: Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն Տիրոջ նկարագրած մկրտության ձևը։

  • Համաձայն հատվածներ 72-74-ի, ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ կատարվեն մկրտությունները: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Մկրտությունը պետք է կատարվի ընկղմամբ և պատշաճ իշխանություն կրողի կողմից: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին նախորդ սկզբունքի տակ։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․68-69, գտնելով Տիրոջ ակնկալիքները յուրաքանչյուրիս վերաբերյալ մկրտությունից հետո: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ակնկալիքները։

  • Ի՞նչ ակնկալիքներ դուք գտաք, որոնք Տերն ունի մեր վերաբերյալ մկրտությունից հետո:

Ուշադրություն. Ուսանողները կարող են նշել հատված 68-ի պահանջի մասին, ըստ որի նոր մկրտված անդամները պետք է հաստատվելուց առաջ ուսուցանվեն երեցների կողմից: Բացատրեք, որ մկրտությունից առաջ հետաքրքրվողներին միսիոներական դասեր ուսուցանելու ներկայիս սովորույթը թույլ է տալիս մարդկանց հաստատվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը մկրտությունից քիչ անց:

  • Հատված 69-ից ի՞նչ եք դուք սովորում այն մասին, թե ինչպես ենք մենք ցույց տալիս Տիրոջը մեր արժանավորությունը մկրտվելուց հետո: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մկրտությունից հետո մենք ցույց ենք տալիս Տիրոջը մեր արժանավորությունը մեր աստվածային քայլերով և հաղորդակցությամբ։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին նախորդ երկուսի տակ:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն»: (Կարող եք բացատրել, որ անձը ցույց է տալիս «աստվածային քայլեր և հաղորդակցություն» իր գործերի, վերաբերմունքի և խոսելաձի միջոցով, որոնք ներդաշնակության մեջ են Աստծո հետ:)

Հիմնվելով ձեր ուսանողների կարիքների վրա, կարող եք խնդրել նրանց անդրադառնալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի համապատասխան բաժնին, ավելի որոշակի խորհուրդ գտնելու այն մասին, թե ինչպես կարող է երիտասարդը ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն»:

  • Ե՞րբ եք տեսել, որ մյուսները ցուցաբերեն «աստվածային քայլեր և հաղորդակցություն»: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են նրանց գործերը և վերաբերմունքը ներգործում նրանց շուրջը գտնվողների վրա։

Օգնելու համար ուսանողներին կիրառել այս սկզբունքը, խրախուսեք նրանց խորհել այն մասին, թե ինչպես կարող են ավելի լիարժեք ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն» հաջորդ մի քանի օրերի ընթացքում: Եթե ուսանողները հարմար են գտնում կիսվելու իրենց ծրագրերով, խնդրեք նրանց դասարանի հետ կիսվելու իրենց մտքերով: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք պատվում ենք մեր մկրտության ուխտը:

Վարդապետություն և Ուխտեր 20․75-79

Տերը հրահանգներ է տալիս հաղորդությունը սպասավորելու վերաբերյալ

Երկու ուսանողների հանձնարարեք գալ և կանգնել դասարանի առջև։ Ուսանողներից մեկին խնդրեք ներկայացնել ընկերոջը, որն առաջին անգամ գալիս է հաղորդության ժողովին և ցանկանում իմանալ, թե ինչու են հավաքվածներին հաց և ջուր մատուցում: Մյուս ուսանողին խնդրեք բացատրել ընկերոջը հաղորդության ծեսը։ Երբ ուսանողը կիսվի իր մտքերով, խրախուսեք դասարանին սուրբ գրությունների հաջորդ մի քանի հատվածներում հիմնավորում գտնել, ինչպես նաև լրացուցիչ ոգեշնչումներ, որոնք կարող են բացատրել հաղորդությունը:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․75 և խնդրեք դասարանին հետևել նրան։ (Կարող եք նշել, որ այսօր մենք հաղորդության ժամանակ գինու փոխարեն ջուր ենք օգտագործում: Տես ՎևՈւ 27.1-2:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեզ պատվիրված միասին հաճախ ընդունել հաղորդությունը:

Որպես այդ քննարկման մաս հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մելվին Ջ․ Բալլարդի հետևյալ հայտարարությունը. (Կարող եք բացատրել, որ երբ Երեց Բալլարդը խոսում էր «հաղորդության սեղանի մոտ հայտնվելու» մասին, նա պարզապես ի նկատի ուներ հաղորդությունից ճաշակելը:)

Նկար
Երեց Մելվին Ջ. Բալլարդ

«Մի բան, որ ապահովություն կտա յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, դա ամեն կիրակի հաղորդության սեղանի մոտ հայտնվելն է: Մենք շատ հեռու չենք գնա մեկ շաբաթում, ոչ այնքան հեռու, որ ինքնաքննության գործընթացով չկարողանանք շտկել սխալները, որոնք հավանաբար գործել ենք:… Հաղորդության սեղանի մոտ տանող ճանապարհը ապահովության ուղի է Վերջին Օրերի Սրբերի համար» (in Bryant S. Hinckley, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard [1949], 151):

Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը.

Ինչ ենք մենք խոստանում Ինչ է Տերը խոստանում

Դասարանի կեսին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․77-79, գտնելով այն, ինչ մենք խոստանում ենք հաղորդությունն ընդունելիս: Հրավիրեք մյուս կեսին կարդալ նույն հատվածները, գտնելով այն, ինչ Տերն է խոստանում: Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց հանձնարարված հատվածները, խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը: Խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակին համապատասխան վերնագրի տակ: Երբ ուսանողները ավարտեն իրենց ցուցակները, նրանք կունենան հետևյալ սկզբունքները.

Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները:

Եթե մենք պահենք մեր խոստումները, որոնք տալիս ենք հաղորդության ժամանակ, մենք կարող ենք միշտ ունենալ նրա Հոգին մեզ հետ:

Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում։

  • Համեմատեք գրատախտակին գրված ցանկերը Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածի հետ և գտեք նմանությունները հաղորդության և մկրտության ուխտի խոստումների միջև:

Բացատրեք, որ երբ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք նորոգում ենք ուխտը, որը կապել ենք, երբ մկրտվել և հաստատվել ենք:

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր պատրաստակամությունը՝ վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա: (Հնարավոր պատասխաններ. պաշտպանել ճշմարտությունը, ասել մյուսներին, որ մենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ենք, կիսել մեր հավատքը Նրա հանդեպ և մասնակցել Նրա աշխատանքին:)

  • Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել՝ Փրկչին միշտ հիշելու համար:

  • Ինչպե՞ս կարող է հաղորդություն ընդունելը մեզ օգնել ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն»:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Հոգին մեզ հետ ունենալու կարևորությունը, խնդրեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալ հայտարարությունը Հավատքին հավատարիմ գրքույկից: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ օրհնություններ են գալիս մկրտության մեր ուխտերը նորոգելու արդյունքում:

«Դուք մեծ օրհնություններ եք ստանում, երբ պահում եք մկրտության ուխտը: Երբ դուք նորոգում եք այն, Տերը նորոգում է ձեր մեղքերի խոստացված թողությունը: Մեղքից մաքրված, դուք կարողանում եք «նրա Հոգին միշտ [ձեզ] հետ ունենալ»(ՎևՈւ 20.77): Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը մեծագույն պարգևներից մեկն է, որ դուք կարող եք ստանալ մահկանացու կյանքում: Հոգին կառաջնորդի ձեզ արդարակեցության և խաղաղության ուղիներով, տանելով դեպի հավերժական կյանքը ձեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 148):

Խնդրեք ուսանողներին խորհել կամ գրել այն մասին, թե ինչպես կպատրաստվեն ընդունել հաղորդությունն այս շաբաթ: Կարող եք ավելացնել ձեր վկայությունը ամեն շաբաթ մեր մկրտության ուխտը նորոգելու արժեքի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 20․80-84

Տերը հրահանգում է Եկեղեցու ղեկավարներին վարել ճշգրիտ անդամության գրառումներ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 20․81-84, տեղեկացնելով ուսանողներին, որ վաղ Եկեղեցում քահանայություն կրողները հրահանգվել էին գրառել Եկեղեցուն միացած մարդկանց անունները: Նրանք այդ անունները գրանցում էին մի գրքում: Նրանց անունները, ովքեր դուրս էին գալիս Եկեղեցուց, հեռացվում էին գրքից: Բացի դա, Եկեղեցու անդամները, որոնք տեղափոխվում էին մի վայրից մյուսը, իրենց հետ տանում էին իրենց անդամության հավաստագիրը՝ քահանայության նոր ղեկավարներին տալու համար: Մեր օրերում Եկեղեցու ղեկավարները շարունակում են ճշգրիտ անդամության գրառումներ վարել, բայց ավելի արդյունավետ եղանակներով:

Կարող եք ավարտել այս դասը, վկայելով այս դասին քննարկված վարդապետությունների և սկզբունքների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68-74։ Ուրախություն սիրելիների մկրտությունների համար

1830թ. ապրիլի 6-ին, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կազմակերպելու ժողովին, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հաստատեցին նրանց, ովքեր մկրտվել էին, և շնորհեցին նրանց Սուրբ Հոգու պարգևը (տես History of the Church, 1.61):

Ջոզեֆ Սմիթի ծնողները մկրտվեցին և հաստատվեցին այդ օրը: Դա ուրախալի ժամանակ էր Մարգարեի համար, ով բացականչեց. «Փառք իմ Աստծուն, որ ես ապրեցի տեսնելու, ինչպես հայրս մկրտվեց Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում» (in Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 168; տես նաև History of the Church, 1:79):

Վարդապետություն և Ուխտեր 20.77: «Միշտ հիշել Նրան»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնում են մեզ պահել Տիրոջը միշտ հիշելու մեր մկրտության ուխտը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Խորհեք մեր աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու պատճառների մասին:… Այդ սուրբ սովորույթները հիմնականում այն ուղիներն են, որոնցով մենք միշտ հիշում ենք Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն և Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու նախապայման են» («Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 96):

Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79։ «Որ նրանք Հոգին միշտ իրենց հետ ունենան»

Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, օգնում է մեզ հասկանալ Սուրբ Հոգու ընկերակցության արժեքը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Ջրի մեջ ընկղմամբ մկրտությունը ավետարանի առաջին փրկող արարողությունն է և պետք է հաջորդվի Հոգով մկրտությամբ՝ որպեսզի ամբողջական լինի»: [Bible Dictionary, “Baptism,” 618:]…

Այդ հոգևոր պարգևը կրողները, եթե արժանի են, կարող են վայելել ավելի մեծ հասկացողություն, ըմբռնում և առաջնորդություն կյանքի բոլոր բնագավառներում՝ և հոգևոր, և նյութական: Սուրբ Հոգին վկայություն է տալիս մեզ ճշմարտության մասին և մեր հոգիներին հաղորդում Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսոիս Քրիստոսի իրականությունը, այնքան ուժեղ, որ ոչ մի երկրային զորություն կամ իշխանություն չի կարող բաժանել մեզ այդ գիտելիքից: [Sես 2 Նեփի 31.18:] Իսկապես, Սուրբ Հոգու պարգևը չունենալը նման է առանց դիմադրողականության համակարգի մարմին ունենալուն:

Նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգու պարգևը մկրտությունից և հաստատումից հետո, կարող են ավելի մեծ լույս և վկայություն ստանալ: Դա նրա շնորհիվ է, որ Սուրբ Հոգին մշտական վկա է և ավելի բարձր օժտում, քան Սուրբ Հոգու սովորական դրսևորումը: [In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:4.] Դա ավելի բարձր օժտում է, որովհետև Սուրբ Հոգու պարգևը կարող է գործել որպես գործակալ, որը մաքրում է անձին և սրբագործում նրան բոլոր մեղքերից» [Bible Dictionary, “Holy Ghost,” 704.]» (“Born Again,” Ensign, May 2001, 55, 58):