Սեմինարիա
Դաս 158․ Արագացնել փրկության աշխատանքը


Դաս 158

Արագացնել փրկության աշխատանքը

Նախաբան

Վերականգնման սկզբից ի վեր Տիրոջ աշխատանքը տարածվել է աշխարհով մեկ։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։ Եկեղեցու երիտասարդները բազմաթիվ միջոցներ և հնարավորություններ ունեն, որպեսզի նպաստեն Տիրոջ աշխատանքի արագացմանը։

Ուսուցման առաջարկներ

Տերն արագացնում է Իր աշխատանքը

Հանձնարարեք ուսանողներից մեկին սովորական քայլով սենյակի մի անկյունից քայլել մյուս անկյունը։ Այնուհետև, հանձնարարեք ուսանողին կրկին անգամ անցնել սենյակով և այս անգամ արագացնել կամ շտապեցնել իր քայլը։ Երբ ուսանողը երկրորդ անգամ անցնի սենյակով, դասարանին տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ է նշանակում արագացնել ինչ-որ բան։ (Շտապեցնել այն։) Որո՞նք են այն պատճառները, երբ ինչ-որ մեկը կարող է արագացնել կամ շտապեցնել առաջադրանքը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 88.73 հատվածը: Հրավիրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Տիրոջ խոսքերով, Նա ի՞նչը կարագացնի ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ձեր կարծիքով, Տիրոջ համար ի՞նչ է նշանակում արագացնել Իր աշխատանքը ։

Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտերի 88․73 հատվածին, Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Արագացման այդ ժամանակը հիմա է» (“Thus Shall My Church Be Called,” Ensign, May 1990, 17)։ Հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որի վկան եք դուք եղել, որոնցով Տերն արագացնում է Իր աշխատանքը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 133.10 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել , թե ըստ այդ հատվածի, ինչու է Տերն արագացնում Իր աշխատանքը։

  • Ըստ այդ հատվածի, ինչո՞ւ է Տերն արագացնում Իր աշխատանքը։ (Նախապատրաստել մարդկանց Նրա Երկրորդ Գալուստին։)

Ցույց տվեք Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 133, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Սպենսեր Վ Քիմբալի ծառայության օրոք Տերն արագացրեց Իր աշխատանքը։ Օրինակ՝ միսիոներական աշխատանքն ընդլայնվեց և Եկեղեցին հրատարակեց սուրբ գրությունների նոր թողարկումներ։ Խրախուսելով Եկեղեցու անդամներին առաջ շարժվել, Նախագահ Քիմբալն ասաց, որ Եկեղեցին «որոշ սարահարթերում բավականին երկար է կանգ առել» (“Let Us Move Forward and Upward,” Ensign, May 1979, 82)։ Նա նաև ուսուցանեց․ «Մենք պետք է մեծացնենք մեր քայլերը և պետք է դա անենք այժմ» (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 3)։

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ
  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նախագահ Քիմբալը, երբ նա ասաց, որ մենք պետք է «մեծացնենք մեր քայլերը»։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերն այսօր արագացնում Իր աշխատանքը, և թե ինչպես նրանք կարող են մասնակցել Նրա աշխատանքին, անցկացրեք հետևյալ միջոցառումը։

Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբի ուսանողներին տվեք ուսուցման հետևյալ հանձնարարությունների մեկական օրինակ։ Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տրամադրեք, որպեսզի կարդան և նախապատրաստվեն ուսուցանելու հանձնարարություններն իրենց դասարանցիներին։ Բավարար ժամանակ տրամադրելուց և սկզբնական խմբերից մեկական ուսանող ընտրելուց հետո կազմեք երեք հոգուց բաղկացած խմբեր։ Հրավիրեք ուսանողներին հերթով ուսուցանել իրենց խմբերին , թե ինչպես է Տերն արագացնում Իր աշխատանքը, և թե ինչպես նրանք կարող են մասնակցել այդ գործին։

Ուսուցման հանձնարարություն 1․ Արագացնել միսիոներական աշխատանքը

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ասաց Սրբերին, որ Տերը դռներ է բացել ավետարանով կիսվելու համար, այդ թվում այն ազգերի մեջ, որոնք չեն թույլատրում միսիոներական աշխատանքը։ Սակայն նա նաև ասաց , որ Սրբերը պետք է նախապատրաստվեն այդ հնարավորությունները ձեռք բերելու համար։ Նախագահ Քիմբալը նաև վկայեց, որ եթե յուրաքանչյուր երիտասարդ տղա պատրաստվի ծառայել լիաժամկետ միսիայում, Տերը դռներ կբացի և ուղի կպատրաստի ամբողջ աշխարհում միսիոներական աշխատանքն առաջ տանելու համար։ Նա հայտարարել է․

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ես գիտեմ, որ նրանք վարագույրներ ունեն, նման երկաթե և բամբուկե վարագույրների ։ Ես գիտեմ որքան դժվար է դա, քանի որ մենք ջանքեր ենք ներդրել դրանում։ Սակայն ես որևէ լավ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Տերը պետք է դռներ բացի, եթե մենք պատրաստ չենք մտնելու։ Ինչո՞ւ մենք պետք է կոտրենք երկաթե, բամբուկե կամ այլ տեսակի վարագույր, եթե մենք դեռևս անպատրաստ ենք մուտք գործելու։ (“When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 5, 7)։

Եկեղեցու անդամները հետևեցին Նախագահ Քիմբալի խորհրդին և պատրաստվեցին կիսվել ավետարանով։ Նախագահ Քիմբալի ղեկավարման օրոք լիաժամկետ միսիոներների թիվն աճեց ավելի քան 50 տոկոսով։ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին Արևելյան Գերմանիայի, նախկին Սովետական Միության երկրների և այլ երկրների կառավարությունները, որտեղ միսիոներական աշխատանքը նախկինում արգելված էր, սկսեցին թույլ տալ միսիոներներին կիսվելու ավետարանով այդ երկրներում։ Նախագահ Քիմբալի մարգարեությունն իրականացավ։

2008 թվականին հոկտեմբերին Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը վերահաստատեց այն խորհուրդը, որը Նախագահ Քիմբալը տվել էր․

Նկար
President Thomas S. Monson

«Մնում են, … աշխարհում դեռ տարածքներ, որտեղ մեր ազդեցությունը սահմանափակ է և որտեղ մեզ չի թույլատրվում ազատորեն քարոզել ավետարանը Ինչպես Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն արեց ավելին քան 32 տարի առաջ, ես նույնպես ձեզ կոչ եմ անում աղոթել այն տարածքների բացման համար, որտեղ մենք կարող ենք կիսվել մարդկանց հետ ավետարանի ուրախությամբ: Աղոթելով ի պատասխան Նախագահ Քիմբալի աղերսանքին, մենք տեսանք, թե ինչպես նախկինում Եկեղեցու համար փակ երկիրը երկրի ետևից հրաշքով բացվեց: Նույնը կրկին տեղի կունենա, եթե մենք հավատքով աղոթենք» («Բարի գալուստ համաժողով» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 6)։

Նշեք, որ երբ Նախագահ Քիմբալը խրախուսեց Եկեղեցու անդամներին երկարացնել իրենց քայլը, նա պարզաբանեց Եկեղեցու յուրաքանչյուր տղամարդու պարտականությունը։ Հանձնարարեք ձեր խմբի որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Հաճախ հարց է տրվում․ Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր տղամարդ ծառայի միսիայում»։ Եվ դրա պատասխանը տրվել է Տիրոջ կողմից։ Դա «Այոն է»։ Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է ծառայի միսիայում» (“When the World Will Be Converted,” 8)։

Հիշեցրեք ձեր խմբի անդամներին, որ մարգարեները շարունակ խրախուսել են, որ յուրաքանչյուր արժանի, կարողունակ տղամարդ պետք է ծառայի լիաժամկետ միսիայում։ Մարգարեները ողջունում են նաև երիտասարդ կանանց ծառայելու միսիայում, եթե նրանք ցանկանում են դա։ 2012 թվականի հոկտեմբերին Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը հայտարարեց միսիոներական տարիքային շեմի փոփոխության մասին, որը թույլ էր տալիս երիտասարդ տղամարդկանց իրենց ծառայությունը սկսել 18 տարեկանից, իսկ աղջիկները՝ 19 տարեկանից։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը․

  • Համաձայն վերջին օրերի մարգարեների, ո՞րն է երիտասարդ տղամարդկանցից լիաժամկետ միսիոներական աշխատանքին առնչվող Տիրոջ ակնկալիքները։ (Չնայած խմբի անդամները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայել լիաժամկետ միսիայում և արժանի մնա ծառայելու համար։)

  • Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ ծառայի լիաժամկետ միսիայում։

  • Այժմ միսիային պատրաստվելն ինչպես կարող է օգնել ձեզ` ներդրում ունենալ Տիրոջ աշխատանքում։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է լիաժամկետ միսիոներների տարիքային ոգեշնչված փոփոխությունը նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։

Ուսուցման հանձնարարություն 2․ Սուրբ գրությունների նոր հրատարակումներ

Ձեր խմբի անդամներին հրավիրեք մտածել, թե ինչ կանեն, երբ մոտիկ ընկերներից մեկը հարցնի նրանց․ «Ես ցանկանում եմ ավելի մոտենալ Աստծուն։ Ես ի՞նչ պիտի անեմ»: Ապա տվեք հետևյալ հարցը․

  • Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջը:

Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ես պարզել եմ, որ երբ ես անվստահ եմ աստվածայնության հետ իմ հարաբերություններում և երբ թվում է, թե աստվածային ոչ մի ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, ապա ես շատ հեռու եմ գտնվում։ Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրությունների մեջ, տարածությունը նեղանում է և հոգևոր վիճակը վերադառնում է» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 135)։

Ձեր խմբի անդամներին տեղեկացրեք, որ Նախագահ Քիմբալի խոսքերը բացատրում են, որ մենք մեծապես կարիք ունենք կարդալու սուրբ գրությունները։ Ձեր խմբի անդամներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 104․58–59 հատվածները։ Հանձնարարեք խմբին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու է Տերը ցանկացել, որ Եկեղեցու ղեկավարները հրատարակեն հայտնությունները։

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել մեզ երկարացնել մեր քայլը և շարունակել արագացնել Տիրոջ աշխատանքը։

Բացատրեք, որ 1970-ականների սկզբին Եկեղեցու ղեկավարները անհրաժեշտություն համարեցին այն, որ Եկեղեցու անդամներն ավելի լավ ճանաչեն սուրբ գրությունները և ունենան Աստվածաշնչի մեկ ստանդարտ հրատարակություն՝ ուսումնասիրելու և ուսուցանելու համար։ 1979 թվականին ոգեշնչված, ջանասեր ջանքերի երկար տարիներից հետո Եկեղեցին հրատարակեց Հակոբոս Թագավորի Աստվածաշնչի անգլերենի պաշտոնական ՎՕՍ խմբագրությունը։ Այդ Աստվածաշունչը պարունակում էր ուսումնասիրության լայնածավալ օժանդակ նյութեր, որոնք նախկինում անհասանելի էին, այդ թվում՝ ընդլայնված ծանոթագրություններ խաչաձև հղումների հետ և այլ օժանդակ նյութեր, գլուխների բարելավված վերնագրեր, քաղվածքներ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, թեմաների ուղեցույց և Աստվածաշնչյան բառարան։ 1981թվականին Եկեղեցին հրատարակեց եռակի համադրության նոր հրատարակություն անգլերեն տարբերակով, որն իր մեջ ներառում էր բարելավված ծանոթագրություններ, գլուխների վերնագրեր, քարտեզներ և ցուցիչ։ 2009 թվականին Եկեղեցին իսպաներեն տարբերակով հրատարակեց Ռեյնա Վալերա Աստվածաշնչի ՎՕՍ խմբագրությունը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը, որը նա արել է 1981թվականին անգլերեն լեզվով եռակի համադրությունը լույս տեսնելուց մեկ տարի անց։ Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է նա նախատեսել, որ սուրբ գրությունների այդ նոր հրատարակություններն օրհնեն կյանքեր և առաջ տանեն Տիրոջ աշխատանքը։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Տարիների ընթացքում այդ սուրբ գրությունները կպատրաստեն հավատարիմ քրիստոնյաների հաջորդող սերունդներ, ովքեր կճանաչեն Հիսուս Քրիստոսին և պատրաստ կլինեն հնազանդվելու Նրա կամքին։

… Նրանք ավետարանի վերաբերյալ իրենց գիտելիքը կզարգացնեն այն ամենից վեր, ինչին իրենց նախնիները կարող էին հասնել։ Նրանք վկայություն կունենան, որ Հիսուսը Քրիստոսն է և իրավասու կլինեն հռչակելու Նրան և պաշտպանելու Նրան» (“Scriptures,” Ensign, Nov. 1982, 53)։

Կիսվեք ձեր վկայությամբ, որ սուրբ գրությունները վկայում են, որ Հիսուսը Քրիստոսն է։ Սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեզ կօգնի վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի մասին և Սուրբ Հոգուն մեր կյանք կբերի։

Բացատրեք, որ մեծ ջանքեր են գործադրվել և դեռ շարունակվում են` իրենց մայրենի լեզվով Եկեղեցու անդամներին սուրբ գրություններով և ուսումնասիրությանը օժանդակող նյութերով ապահովելու համար։

Խմբով քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ինչո՞ւ է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն անհրաժեշտ։

  • Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնում ձեզ աջակցել Տիրոջ աշխատանքին։

Ուսուցման հանձնարարություն 3․ Արագացնել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը

Հանձնարարեք ձեր խմբին, որ գուշակեն, թե քանի տաճար կառուցվեց 143 տարիների ընթացքում՝ 1830 թվականին Եկեղեցու կազմավորումից մինչև 1973 թվականը Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի կոչումը (17 տաճար)։ Ապա հանձնարարեք խմբին գուշակել, թե քանի տաճար հայտարարվեց կամ կառուցվեց 40 տարիների ընթացքում՝ 1973թ - 2013 թվականներին։

Բացատրեք, որ տաճարների կառուցումը մեծապես թափ առավ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի ղեկավարության ներքո։ Հանձնարարեք ձեր խմբից որևէ մեկին կարդալ Նախագահ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Ես մեծ ցանկություն ունեմ, որ ողջ աշխարհով մեկ մեկական տաճար տեղակայված լինի Վերջին Օրերի Սրբերի հասանելիության ողջամիտ սահմաններում։ Աշխատանքն առաջ է շարժվում այնքան արագ, որքան մենք կարող ենք գնալ։ Իմ շարունակական աղոթքն է, որ ինչ-որ կերպ այն արագանա, որպեսզի մեր մարդկանցից շատերը հեշտորեն մուտք գործեն Տիրոջ սրբազան տունը» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 52, 53)։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128․15, 17 հատվածները։ Հանձնարարեք խմբին հետևել նրան և ուշադրություն դարձնել , թե ինչ պատասխանատվություն ենք կրում մեր նախնիների առաջ։ Ապա բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ վարդապետական հայտարարությունը․ «Մենք ունենք ուխտ և պատասխանատվություն` գտնել մեր նախնիներին և կատարել նրանց համար ավետարանի փրկող արարողությունները»։ («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25)։

Նշեք, որ տաճարների շինարարությունը և ընտանեկան պատմության աշխատանքի առաջխաղացումը վկայում են, որ Աստված արագացնում է Իր աշխատանքը վարագույրից այն կողմ։ Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Բեդնարի հետևյալ հայտարարությունը. Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե իրենք ինչպես կարող են նպաստել Տիրոջ աշխատանքին։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Զուգադիպություն չէ, որ FamilySearch-ը և այլ միջոցները առաջ են եկել այն ժամանակ, երբ երիտասարդները քաջածանոթ են տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների լայն տեսականուն: Ձեր մատները վարժված են ոչ միայն հաղորդագրություն ուղարկելու և Տիրոջ աշխատանքը արագացնելու ու բարելավվելու համար, այլև ձեր ընկերների հետ արագ հաղորդակցվելու համար: Այսօր շատ երիտասարդների ակնհայտ ունակություններն ու ընդունակությունները լավ նախապատրաստություն են փրկության աշխատանքին նպաստելու համար» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26)։

Ձեր խմբի հետ քննարկեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչ դրական փորձառություններ եք ունեցել ընտանեկան պատմության աշխատանք անելուց կամ տաճարում մահացածների համար տաճարային արարողություններ կատարելուց։

Աշխատանքն առաջ տանելու մեր պատասխանատվությունը

Երբ ուսանողներն ավարտեն փոքր խմբերով ուսուցանելը, հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով Տիրոջ աշխատանքի արագացման վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ․ Հեյթի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող է պատահել, եթե մենք մասնակցենք Տիրոջ աշխատանքին։

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Եղբայրներ և քույրեր, Տերը ուղի է բացում և հնարավոր է դարձնում Իր աշխատանքի տարածումը ողջ աշխարհում և ինչպիսի օրհնություն է բոլորիս համար, որ յուրաքանչյուրն իր ձևով իր մասնակցությունը ցուցաբերի։

Բացի Աստծո մարգարեներից, ո՞վ կարող էր կանխատեսել Տիրոջ աշխատանքի արագ տարածման հրաշքը։ Իսկապես, ինչպես Տերն է կանխագուշակել Վարդապետություն և Ուխտերի 88-րդ բաժնում, Նա արագացնում է Իր աշխատանքն Իր ժամանակին (տես ՎևՈւ 88․73)» (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, Nov. 1993, 61, 62)։

  • Ըստ Երեց Հեյթի, ի՞նչ կարող է պատահել, եթե մենք մասնակցենք Տիրոջ աշխատանքին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տիրոջ աշխատանքն արագացնելու գործում մեր մասնակցության շնորհիվ մենք կարող ենք օրհնվել։)

  • Ի՞նչ օրհնություններ եք ունեցել, երբ մասնակցել եք Տիրոջ աշխատանքի արագացմանը։

Հրավիրեք ուսանողներին խորհել այն հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել Տիրոջ աշխատանքն արագացնելուն։ Խնդրեք նրանց հետևյալ հարցերի պատասխանները գրել իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնց օգնությամբ դուք կարող եք նպաստել Տիրոջ աշխատանքի արագացմանը։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին իրենց գրածին հետևելու նպատակ դնել։ Ավարտեք՝ վկայելով Տիրոջ աշխատանքի արագացման և Նրա աշխատանքին մասնակցելու մեր պարտականությունների և հնարավորությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

«Մենք պետք է մեծացնենք մեր քայլը»

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Արդյո՞ք մենք նույնպես ունենք մի բան, որով պետք է կիսվենք։ Այո: Մենք ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, խաղաղության ավետարանը, ուրախության ավետարանը։ Մենք ունենք ճշմարտություններ, որոնք կարող են ամեն մարդու դարձնել ավելի լավը և ավելի կայացած, ամեն ամուսնություն՝ ավելի երջանիկ և ավելի քաղցր, ամեն տուն՝ ավելի երկնային: Մենք ունենք Աստծո քահանայության ուժը` օրհնելու մեր տները, կյանքը և ուրիշների կյանքը: Այո՛, դա մեզ, մեր ընտանիքների, մեր քվորումների, մեր դասարանների, Եկեղեցու մեր հանձնարարությունների համար է, որ մենք պետք է ավելի եռանդուն իրականացնենք այն բաները, որոնք ստացել ենք։ Դրանք մեր ոչ անդամ հարևաններն ու ընկերներն են, որոնց մենք նույնպես պետք է «տանք այն, ինչ ունենք»: Տերը պատվիրել է մեզ այդպես վարվել: Մենք պիտի մեծացնենք մեր քայլը և պիտիանենք դա հիմա» (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 3)։

Յոթանասունի Քվորումները

Յոթանասունի Քվորումի մեծացումը ապացույցն է այն բանի, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը։

1976 թվականին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը կազմակերպեց Յոթանասունի Առաջին Քվորումը և Յոթանասունի լրացուցիչ Քվորումներ ավելացվեցին Եկեղեցու աճին զուգահեռ։ Քվորումների թիվն անհրաժեշտությունից ելնելով կարող է շարունակ աճել։

«[2014թ․ դրությամբ] կան … ութ Յոթանասունի Քվորումներ։ Յուրաքանչյուր Քվորում կարող է ունենալ մինչև 70 անդամ։ Յոթանասունի Քվորումի անդամներին հաճախ պարզապես կոչում են «Յոթանասունականներ»։ Յոթանասունականները կանչվում են ավետարանը քարոզելու և Եկեղեցին ամրապնդելու համար։ Նրանք ծառայում են Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի Նախագահության ղեկավարության ներքո։

… Յոթանասունի Առաջին և Երկրորդ Քվորումների անդամները կոչվում են Բարձրագույն Իշխանավորներ, որը նշանակում է, որ նրանք իշխանություն ունեն ծառայելու աշխարհի ցանկացած մասում։ Մնացած Քվորումների անդամները կոչվում են Տարածքային Յոթանասունականներ և նրանց իշխանությունը սահմանափակվում է այն տարածքում, որտեղ նրանք ծառայում են» («Յոթանասունի Քվորումներ», LDS.org