Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 106-108, 137 (Մաս 23)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 106–108, 137 (Մաս 23)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 106-108, 137 բաժինները (մաս 23), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 106, 107.1-20)

Ուսումնասիրելով Տիրոջ խորհուրդը տրված Ուորեն Քաուդերիին Վարդապետություն և Ուխտերի 106 բաժնում, ուսանողներն իմացան, որ եթե մենք խոնարհվում ենք Տիրոջ առաջ, ապա Նա ողորմություն կունենա մեզ վրա, կբարձրացնի մեզ և կտա շնորհ ու համոզվածություն: Ուսանողները սկսեցին ուսումնասիրել նաև Վարդապետություն և Ուխտերի 107 բաժինը, որը հայտնություն է քահանայության վերաբերյալ: Այս բաժնից նրանք սովորեցին, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը հաջորդում է Քահանայությանը ըստ Աստծո Որդու կարգի: Նրանք ուսումնասիրեցին նաև Մելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայությունների տարբեր պաշտոններն ու պարտականությունները:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 107.21-38)

Երբ ուսանողները շարունակեցին Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնի ուսումնասիրությունը, նրանք սովորեցին Եկեղեցու նախագահող քվորումների պարտականությունների մասին` Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի Քվորումի: Նրանք սովորեցին նաև, որ այս նախագահող քվորումների որոշումները կայացվում են միաբանությամբ և արդարությամբ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 107.39-100, 108)

Վարդապետություն և Ուխտերի 107 բաժնից ուսանողները սովորեցին, որ հայրապետները կանչվում են հայտնությամբ և կարգվում են Տասներկու Առաքյալների ղեկավարությամբ, և հայրերը, ովքեր ունեն Մելքիսեդեկյան Քահանայություն, իշխանություն ունեն օրհնելու իրենց երեխաներին: Ուսանողները ուսումնասիրեցին նաև Տիրոջ խոսքերն ուղղված Լայման Շերմանին, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 108 բաժնում: Նրանք բացահայտեցին, որ երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ ձայնին, մենք հայցում ենք Նրա ներումը, որը խաղաղություն է բերում մեր հոգիներին:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 137)

Այս դասում ուսանողները սովորեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի սելեստիալ արքայուրյան տեսիլքի մասին և այն մարդկանց մասին, ում նա տեսավ այնտեղ: Դասը շեշտում է հետևյալ սկզբունքները. Բոլոր մարդիկ, ովքեր մահանում են առանց ավետարանի մասին գիտելիքի, ովքեր կընդունեին այն իրենց ողջ սրտով, կժառանգեն սելեստիալ արքայությունը. Տերը կդատի մեզ ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների. և բոլոր երեխաները, ովքեր կմահանան նախքան պատասխանատվության տարիքը, կփրկվեն սելեստիալ արքայությունում:

Նախաբան

Իրենց շաբաթական հանձնարարություններում ուսանողներին նշանակված չէր Վարդապետություն և Ուխտերըի 107.60-100 հատվածներն ուսումնասիրել խորությամբ: Այս դասը նրանց կտա այդ հնարավորությունը: Այն կարող է օգնել ծանոթանալ քահանայության պաշտոններին և ավելի լավ հասկանալ նրանց պարտականությունները` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Ուսանողները կսովորեն նաև այն խորհրդից, որը տրվել է Լայման Շերմանին Վարդապետություն և Ուխտեր 108 բաժնում։

Այս դասի ժամանակ քահանայության պաշտոններն ուսումնասիրելիս, խիստ կարևոր է օգնել ուսանողներին հասկանալ, որ մինչ տղամարդիկ կատարում են այդ տարբեր պաշտոնները որպես քահանայություն կրողներ, քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է. «Քահանայությունը Աստծո ուժն է, որն օգտագործվում է օրհնելու Իր բոլոր զավակներին` տղամարդ, թե կին: Մեր կրճատ արտահայտություններից մի քանիսը, ինչպես «կանայք և քահանայություն» արտահայտում է սխալ գաղափար: Տղամարդիկ «քահանայություն» չեն: Քահանայության ժողովը նրանց ժողովն է, ովքեր կրում և կիրառում են քահանայությունը: Քահանայության օրհնությունները, ինչպես օրինակ մկրտությունը, Սուրբ Հոգու ստացումը, տաճարային օժտումը և հավերժական ամուսնությունը մատչելի են թե տղամարդկանց, թե կանանց: Քահանայության իշխանությունը գործում է ընտանիքում և Եկեղեցում` համաձայն այն սկզբունքների, որոնք Տերն է հաստատել» («Քահանայության իշխանությունը ընտանիքում և Եկեղեցում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 25–26): Տղամարդիկ և կանայք ունեն հավասարապես կարևոր դեր ընտանիքում և Եկեղեցում (տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» Ensign, նոյեմբեր 2010, 129):

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 107․60-100

Տերը հայտնում է քահանայության քվորումների նախագահների պարտականությունները

Որպես կարճ վերանայում, գրեք հետևյալ վերնագրերը գրատախտակին`Մելքիսեդեկյան Քահանայություն և Ահարոնյան Քահանայություն: Խնդրեք ուսանողներին թվարկել քահանայության պաշտոնները համապատասխան վերնագրի տակ: Խնդրեք որևէ ուսանողի գրել քահանայության մի պաշտոն, ապա կավիճը փոխանցեք մեկ այլ ուսանողի` շարունակելով թվարկել մինչև քահանայության վերջին պաշտոնը: Խրախուսեք ուսանողներին անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց: (Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ: Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս:

  • Ի՞նչ է քահանայության քվորումը: (Եղբայրների կազմակերպված խումբ, ովքեր կրում են քահանայության միևնույն պաշտոնը:)

Հրավիրեք որևէ ուսանողի մոտենալ գրատախտակին և նշել քահանայության այն պաշտոնները, որոնք միավորվում են քվորումով: Խրախուսեք մյուսներին օգնել այդ ուսանողին, եթե կա դրա կարիքը: (Հետևյալ պաշտոնները ունեն քվորումներ. Առաքյալ, Յոթանասունական, քահանայապետ, երեց, քահանա, ուսուցիչ և սարկավագ: Կարող եք բացատրել, որ յուրաքանչյուր ցից ունի քահանայապետերի մեկ քվորում, որտեղ ցցի նախագահը հանդիսանում է որպես քվորումի նախագահ: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը կազմավորում են քահանայապետերի խումբ:)

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107․60-63, 85-89, 93-94 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և բացահայտել, թե այստեղ նշված քվորումները ինչ ընդհանուր բան ունեն:

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ ընդհանուր բան ունեն քահանայության այս քվորումները: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Նախագահը նշանակված է նախագահելու և ուղղորդելու յուրաքանչյուր քահանայության քվորումի աշխատանքը։)

  • Համաձայն հատվածներ 87-88-ի, քահանաների քվորումը ինչպե՞ս է տարբերվում սարկավագների և ուսուցիչների քվորումներից: (Ծխի եպիսկոպոսը նախագահում է քահանաների քվորումը: Նա նախագահում է նաև ծխի բոլոր Ահարոնյան Քահանայություն կրողների վրա: Ճյուղում, ճյուղի նախագահը հանդես է գալիս որպես քահանաների քվորումի նախագահ:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուր քահանայության քվորում ունենա նախագահ։ Քահանաների քվորումի նախագահը ինչպե՞ս կարող է օգնել իր քվորումի անդամներին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.65-66 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել Եկեղեցու ղեկավարին, ով նախագահում է բոլոր քահանայություն կրողների վրա: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այս հատվածները վերաբերում են Եկեղեցու Նախագահին:

Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.67, 91-92 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Եկեղեցու Նախագահի պարտականություններն ու լիազորությունը։

  • Ըստ այդ հատվածներից սովորածի, ինչպե՞ս կամփոփեիք Եկեղեցու Նախագահի պարտականություններն ու լիազորությունը։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Եկեղեցու Նախագահը իշխանություն ունի սպասավորելու բոլոր արարողություններն ու օրհնությունները և նախագահում է ամբողջ Եկեղեցու վրա։ Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել այս սկզբունքը:)

Կարող եք պարզաբանել մի քանի եզրույթներ հատված 92-ից Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Ուիդսթոուի հետևյալ սահմանումների միջոցով:

Նկար
Երեց Ջոն Ա. Վիդսոու

«Մարգարեն հայտնի ճշմարտության ուսուցիչ է, տեսանողը` թաքնված ճշմարտության ընկալող, հայտնողը` նոր ճշմարտության կրող: Լայն իմաստով, մարգարե տիտղոսը ամենաշատ օգտագործվողն է, որն իր մեջ ներառում է մյուս տիտղոսները» (John A. Widtsoe, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 258):

Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը:

  • Եկեղեցու Նախագահի ունեցած քահանայության իշխանության շնորհիվ, որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով դուք օրհնվում եք:

Խնդրեք դասարանի անդամներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 107.99-100 հատվածները:

  • Համաձայն այդ հատվածների, մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի արժանավոր կերպով կանգնենք Տիրոջ առաջ: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Որպեսզի արժանի կերպով կանգնենք Տիրոջ առաջ, մենք պիտի իմանանք մեր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործենք, որպեսզի կատարենք այն։)

Չնայած այս հատվածները նախապես ուղղված էին քահանայություն կրողներին, դրանց ուսուցանած սկզբունքը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք նրանց քննարկել հետևյալ հարցերը: Կարդացեք հարցերը մեկ առ մեկ կամ գրեք դրանք գրատախտակին:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու որևէ անդամի ծառայության շնորհիվ, ով ջանասիրաբար կատարել է իր պարտականությունը:

  • Դուք ի՞նչ եք անում, որպեսզի իմանաք ձեր պարտականությունը և գործեք ողջ ջանասիրությամբ` կատարելու այն:

Ուսանողներին հնարավորություն տվեք վկայելու Եկեղեցում և մեր ընտանիքներում մեր պարտականությունների կատարման կարևորության մասին:

Վարդապետություն և Ուխտեր 108․4-8

Տերը խորհուրդ և խոստումներ է տալիս Լայման Շերմանին

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 108 բաժինը պարունակում է հայտնություն Տիրոջ կամքի մասին` Լայման Շերմանի վերաբերյալ, ով դիմել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին և խնդրել էր իմանալ ավելին իր պարտականության վերաբերյալ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 108.7-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն հրահանգները, որ Տերը տվեց Լայմանին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Բացատրեք, որ հորդորներ նշանակում է խորհուրդ կամ քաջալերանք:

  • Տերն ի՞նչ ուղիներ է նախանշում, որով Լայման Շերմանը կզորացնի իր եղբայրներին։

Խնդրեք ուսանողներին բացահայտել մեկ սկզբունք Լայմանին տված Տիրոջ հրահանգներից հատվածներ 7-8-ում: Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ` ներառյալ հետևյալը. Մենք պիտի զորացնենք ուրիշներին մեր բոլոր հաղորդակցություններով և գործերով։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)

  • Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեզ շրջապատողներին ձեր հաղորդակցություններով:

  • Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեզ շրջապատողներին ձեր գործերով:

Ուսանողներին խնդրեք նկարագրել մի փորձառություն, որ նրանք ունեցել են, երբ ինչ-որ մեկը զորացրել է նրանց` կատարելով Վարդապետություն և Ուխտերի 108 բաժնում թվարկված գործողություններից մեկը։ Կարող եք կիսվել նաև անձնական փորձառությամբ։ Հրավիրեք ուսանողներին մտածել մի մարդու մասին, ում իրենք կարող են զորացնել այսօր և որևէ գործի մասին, որ կկատարեն այսօր:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 109-112)

Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել Վարդապետություն և Ուխտերի 109-112 բաժինների ուսումնասիրությանը, հրավիրեք նրանց մտածել հետևյալի մասին. «Տաճարներն ինչո՞ւ են կարևոր»: Երբևէ մասնակցե՞լ եք տաճարի նվիրագործմանը: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք կսովորեն Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մասին: Նրանք ավելին կսովորեն այն մասին, թե ինչ պատահեց, և ով հայտնվեց այնտեղ և ինչպես կարող է այնտեղ տրված հայտնությունը օրհնել նրանց և իրենց ընտանիքներն ընդմիշտ: